Մայիսի 9-ը հաղթանակի օրն է

Շուշիի ազատագրմանը մի առանձնահատուկ մոտեցմամբ են վերաբերում եւ’ ազատամարտիկները, եւ’ ռազմագետները, եւ’ քաղաքական վերլուծաբանները:

Այո’, պատմական Հայաստանի պատմա-մշակութային կենտրոնի ազատագրումը նաեւ բեկումնային նշանակություն ունեցավ արցախյան ազատամարտում: Իհարկե, էլի կարեւորագույն ճակատամարտեր եղան այդ ընթացքում, որի մասնակիցները ոչ մի բանով չեն զիջում Շուշին ազատագրողների փառքին արժանանալու համար, սակայն, Շուշին «կորցնելու» հանգամանքն իսկապես լրջորեն սասանեց ադրբեջանցիների կամքը եւ փոխեց ամբողջ պատերազմի ընթացքը:

Հայությանը շնորհավորում ենք արցախյան ազատամարտում տարած փառապանծ հաղթանակի համար: Մենք ազատամարտիկներին շնորհավորում ենք նաեւ մայիսի 8-ի՝ Երկրապահի օրվա կապակցությամբ եւ, վերջապես, շնորհավորում ենք 2-րդ աշխարհամարտի հայ բազմաթիվ վետերաններին՝ իրենց ժամանակի հայրենականում տարած մեծ հաղթանակի առթիվ:

Թող այսուհետ միայն հաղթանակներն ու հաջողություններն ուղեկցեն Հայաստանին ու հայությանը:

Փա’ռք Ազգին եւ բարի վերադարձ Հայ Աստվածներին:

Continue reading

Թիվ 93-94-95-96 – հ. 01-02-03-04 – 2008

Continue reading

Օտարերկրացիները ապաստան են հայցում ՀՀ-ում

Ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել

Հայոց մեծ եղեռնի ընթացքում, երբ հայությունը համատարած ջարդեր ու զանգվածային գաղթ տեսավ, կորցնելով հայրենիքի զգալի մասը, մենք ունեցանք հայոց սփյուռք՝ աշխարհասփյուռ հայեր: Հայ գաղթականները պատսպարվեցին այլ երկրներում՝ դառնալով փախստականներ, տվյալ երկրներում ձեռք բերելով որոշակի կարգավիճակ եւ գոյատեւելու հնարավորություններ……

ՀՀ անկախացման առաջին օրերից արդեն մեր ժողովուրդը ստիպված էր դիմագրավել մեկ այլ գաղթի՝ բռնի տեղահանվածների մի մեծ հոսքի՝ Ադրբեջանից (նաեւ պատմական հայկական հողերից) բռնագաղթած շուրջ 400 հազար հայերի՝ դեպի ՀՀ մազապուրծ փախուստին:

Մինչեւ 1994թ., երբ մեր երկիրը միացավ Ժնեւյան կոնվենցիային, ՀՀ-ն այդ անձանց վերաբերյալ չի ունեցել օրենսդրություն, պարզապես ընդունել եւ վերաբերվել է որպես մեր ազգակիցների, ովքեր տուն-ունեցվածք թողած փրկվել են ադրբեջանական ջարդարարներից… Այսպես ՀՀ-ն ունեցավ փախստականներ եւ սոցիալական ու իրավական լուծումներ պահանջող նոր ու բարդ խնդիրներ:

Continue reading

Հիմա էլ՝ անձնագրային քարտեր

Օրերս ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը տեղեկացրեց, որ մեր երկրում ներդրվելու են կենսաչափական տվյալներով անձնագրեր եւ քարտեր: Ի՞նչ են դրանք: Նախ առօրյա օգտագործման անձնագրեր այլեւս չեն լինի, դրանք քաղաքացուն կտրվեն միայն արտերկիր մեկնելիս: Իսկ երկրի ներսում գործածելու համար, ներկայիս անձնագրերի փոխարեն կլինեն քարտերը:

Դրանք որոշակի տվյալներ կպարունակեն՝ անձի լուսանկարը, անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն, երկու ձեռքերի 4 մատների՝ բթերի եւ ցուցամատերի հետքերը եւ ստորագրությունը: Սրանք ապահովում են փաստաթղթի եւ անձի նույնականացումը: Այսպիսով կունենանք անձը հաստատող երկու փաստաթուղթ: Անձի տվյալները պահվելու են բնակչության պետական ռեգիստրի պահոցներում: Այս համակարգի ներդրման նախաձեռնությունը մշակելիս հիմքում էստոնական համանման համակարգի օրինակն է եղել, իսկ էստոնական ռեգիստրում ներառված են հետեւյալ տվյալները՝ ազգությունը, սեռը, ծննդյան թիվը, քաղաքացիության ու բնակության վայրի, ամուսնական կարգավիճակի, ծնողական իրավունքի մասին տվյալներ, կրթությունը, գործունեությունը եւ այլն:

Continue reading

Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Արմեն Ավետիսյան

Հնարավորինս համադրել տեսակետները

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ


– Ինչու՞ հայ արմատական ազգայնականությունը չպաշտպանեց ՀՀ նախագահի որեւէ թեկնածուի:

– Մինչընտրական ու ընտրական ժամանակահատվածում Հայ Արիական Միաբանությունը մի շարք ազգայնական ուժերի հետ պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը, որում մանրամասնորեն բացատրություն էր տրված, թե ինչու՞ ոչ մի թեկնածու չի համապատասխանում արմատական հայ ազգայնականության պահանջներին: Բոլոր 9 թեկնածուներին էլ անդրադարձել էինք այդ հայտարարության մեջ՝ նշելով նրանց դրական կամ բացասական կողմերը, անհամապատասխանությունը մեր սկզբունքներին:

Ինչ մնում է ՀՀ նախագահի ընտրությանը մեր մասնակցությանը, ապա հիշյալ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների հազարավոր անդամներ ու համակիրներ մասնակցել են քվեարկությանը ու որեւէ թեկնածուի ձայն չեն տվել, ինչը նույնպես մեր համատեղ որոշման պահանջներից էր: Այսինքն՝ մենք չենք հրաժարվել ընտրությանը մասնակցելուց, պաշտպանել ենք մեր ընտրելու իրավունքը եւ հայտարարած դիրքորոշումը:

Հետընտրական ընթացքում եւ մարտի 1-2-ի դեպքերից հետո էլ առաջարկել ենք մեր միջնորդական առաքելությունը՝ հակամարտող կողմերին բանակցության սեղանի շուրջ բերելու նպատակով: Բայց՝ ապարդյուն: Իսկ հետո՝ ընտրական ու հետընտրական գործընթացներին տվել ենք քաղաքական ու բարոյական գնահատական:

Continue reading

Վրեժ եւ Հայրենատիրություն

24 april

Ապրիլ 24. Վրեժ եւ Հայրենատիրություն.
Սա է փոխխհատուցումը անմեղ զոհերի


Մենք պարբերաբար անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, դրա միջազգայնորեն ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված համայն հայության ջանքերին՝ այնուամենայնիվ նշում ենք, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելուն, ոգեկոչելուն զուգահեռ, ապրիլի 24-ը հայերիս համար պիտի դառնա ազգային վրեժի ու հայրենատիրության օր:
Ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանման եւ հարցի միջազգայնացման համար անուրանալի է արդար վրիժառությամբ առաջնորդված տասնյակ հայորդիների նահատակությունը…
Ցեղասպանության միայն բարոյական ճանաչումն ու դատապարտումը պահանջողները պարզապես թույլի, սփոփանքի կարիք զգացողի հոգեբանություն ունեն, ովքեր թշնամու ներողության (իմա՝ ներողամտության) խոսքին են սպասում, որով փորձում են ձերբազատվել մորթվողի բարդույթից: Սա նմաններին հիմնովին բավարարում է:
Ուժեղի համար ցեղասպանության նահատակների միակ փոխհատուցումը պահանջատիրությունն է՝ հայրենատիրությունը: Այս տեսակը նման է իր այն նախնյաց, ովքեր զենքը ձեռքին ինքնապաշտպանվելով նահատակվեցին եւ ոչ թե հանձնվեցին առանց դիմադրության…
Այնժամ, երբ ցեղասպանվածների ժառանգները կվերատիրեն իրենց պապերի հողերն ու ընդմիշտ կապրեն, կարարեն այնտեղ, այդժամ ցեղասպանության զոհերի փոխհատուցումը կլինի լիովին ու վերջնական:

«Հայ-Արիներ»

Continue reading

ПРЕСТУПНАЯ БЕЗНАКАЗАННОСТЬ

24 April

Завтра – 24 апреля – День памяти жертв Геноцида армян, первого геноцида XX века, который был организован и планомерно и хладнокровно осуществлен младотурецким правительством в различных районах входившей в состав Османской империи исторической Западной Армении. 24 апреля 1915 г. были арестованы и впоследствии убиты более 800 представителей армянской интеллигенции. За этим последовали массовая резня и депортация армян в Западной Армении, приведшие к варварскому убийству более 1,5 миллионов из 2.100. 000 армян, проживавших на территории Западной Армении.

Удар, нанесенный армянскому народу младотурецким режимом весной-летом 1915 года, оказался беспрецедентным по своей разрушительности. Именно поэтому рассеянные сегодня по всему миру армяне отмечают 24-е апреля, как День поминовения жертв геноцида. В Армении в этот день десятки тысяч людей совершают восхождение к Мемориалу геноцида на холме Цицернакаберд в Ереване, в армянских церквах во всех странах мира проводятся траурные службы.

Continue reading

Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Armen AvetisyanՀարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Արմեն Ավետիսյանի հետ

– Հայ Արիական Միաբանությունը չմասնակցեց ՀՀ նախագահի ընտրությանը, իսկ հետընտրական գործընթացներում կարծես թե չեզոք դիրք գրավեց: Արդյո՞ք հիմա էլ, երբ անցել է բավականաչափ ժամանակ, համարում եք, որ ճիշտ եք վարվել:

– Նախ՝ սկսեմ այն բանից, որ համամիտ չեմ հարցադրումների ձեւակերպման հետ: ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրելը կամ առաջադրված որեւէ թեկնածուի չպաշտպանելը ամենեւին չի նշանակում, որ մենք չենք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը: ՀԱՄ-ը մի քանի ազգայնական ուժերի հետ պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը, բացատրելով, թե ինչու ոչ մի թեկնածու չի համապատասխանում արմատական հայ ազգայնականության պահանջներին, իսկ մեր կազմակերպությունների հազարավոր անդամներն ու համակիրները մասնակցել են քվեարկությանը եւ որեւէ մի թեկնածուի ձայն չեն տվել: Այսինքն՝ մենք չենք հրաժարվել ընտրությանը մասնակցելուց, եւ պաշտպանել ենք եւ’ մեր ընտրելու իրավունքը, եւ’ հիմնավորված դիրքորոշումը: Կասեմ ավելին՝ մենք չպաշտպանելով ոչ մի նախագահի թեկնածուի, ավելի հստակ դիրքորոշումով (այդ թվում՝ հրապարակայնորեն) ենք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, քան այս կամ այն թեկնածուին մի քանի «հերթապահ» նախադասությամբ պաշտպանողները կամ շահախնդրորեն ու ստիպողաբար «կողմնորոշված» կուսակցությունները: Ինչ մնում է չեզոք հետընտրական դիրքորոշմանը, դրա հետ էլ համաձայն չեմ, ՀԱՄ-ը մի շարք հայտարարություններով ու ոչ պաշտոնական հանդիպումներով ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում, շատ հստակ հասկացնելով, որ երկու հակամարտող կողմերում էլ մեր ժողովրդի հատվածներն են, որ բողոքող մարդկանց շատ պահանջներ արդարացի են ու հրատապ լուծում են պահանջում, որ իշխանության եւ ընդդիմության ղեկավարները նաեւ հայտնի գերտերությունների ու որոշ մութ ուժերի շահերն են մեր երկրում խաչաձեւում, որ պետք է անհապաղ բանակցել… ու մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել միջնորդական առաքելությամբ հանդես գալու համար՝ դեռ մինչեւ մարտի 1-ի դեպքերը, նաեւ՝ դրանից հետո: Մենք շատերի նման բերաններս ջուր չառանք, նախընտրական ու հետընտրական «բիզնես» չարեցինք կամ էլ չվազեցինք այս կամ այն թվացյալ ուժեղի կողմը: Եվ կրկնում եմ, ունեցանք հստակ դիրքորոշում: Նաեւ ընտրական ու հետընտրական գործընթացներին տվեցինք քաղաքական ու բարոյական գնահատական: Սա ամենեւին չեզոքություն չէ: Ուստի, հիմա էլ, վստահ եմ հետո էլ, ես համոզված եմ լինելու մեր կեցվածքի ու դիրքորոշումների՝ ազգայնական տեսանկյունից ճիշտ լինելում:


Continue reading

Պատմության փաստերի վերականգնման անհրաժեշտություն

Եթե ընդունենք, որ «սիրիր թշնամուդ» քարոզը բխում է քարոզչի, այսպես կոչված «մարդասիրական» նկատառումներից, ապա ստիպված կլինենք ընդունել նաեւ, որ քարոզիչը, մեղմ ասած, տկարամիտ է կամ ստրկամիտ, հետեւաբար` նույնն են նրա տասներկու աշակերտ-առաքյալները: Միգուցե սխալվու՞մ ենք:
Ըստ իս, անկասկած սխալվում ենք: Դիմենք տասներկուսից մեկին` Պողոս առաքյալին, որը Եհովայի ձեռնարկումներին անհամեմատ ավելի է տեղյակ, քան մենք: Ընթերցենք «Պողոսի առաջին թուղթը առ Կորնթացիս»:
«Աստված ընտրեց աշխարհի հիմարներին, տկարներին ընտրեց աստված, եւ աշխարհի աննշաններին ու անարգներին եւ ոչնչություններին ընտրեց աստված, որպեսզի վերացնի նշանակալին, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա…»:

Continue reading

Թիվ 16 – 26, Հուլիս-Օգոստոս-Սեպտեմբեր, 2007

Թիվ 16, 29 հունիսի – 5 հուլիսի, 2007

Թիվ 17, 6 – 12 հուլիսի, 2007

Թիվ 18, 13 – 19 հուլիսի, 2007

Թիվ 19, 20 – 26 հուլիսի, 2007

Թիվ 20, 27 հուլիսի – 2 օգոստոսի, 2007 

Թիվ 21, 17 օգոստոսի – 23 օգոստոսի, 2007 

Թիվ 22, 24 օգոստոս – 30 օգոստոսի, 2007

Թիվ 23, 31 օգոստոս – 6 սեպտեմբեր, 2007 

Թիվ 24, 7 սեպտեմբերի – 13 սեպտեմբերի, 2007

Թիվ 25, 14 սեպտեմբերի – 20 սեպտեմբերի, 2007

Թիվ 26, 21 սեպտեմբերի – 27 սեպտեմբերի, 2007

Continue reading

Թիվ 3 -15, Ապրիլ-Մայիս-Հունիս, 2007

Թիվ 3, 30 մարտի – 6 ապրիլի, 2007

Թիվ 4, 6 – 13 ապրիլի, 2007

Թիվ 5, 13 – 20 ապրիլի, 2007

Թիվ 6, 20 – 27 ապրիլի, 2007

Թիվ 7, 27 ապրիլի – 3 մայիսի, 2007

Թիվ 8, 4 – 10 մայիսի, 2007

Թիվ 9, 13 – 17 մայիսի, 2007

Թիվ 10, 18 – 24 մայիսի, 2007

Թիվ 11, 25 – 31 մայիսի, 2007

Թիվ 12, 1 – 7 հունիսի, 2007

Թիվ 13, 8 – 14 հունիսի, 2007

Թիվ 14, 15 – 21 հունիսի, 2007

Թիվ 15, 22 – 28 հունիսի, 2007 Continue reading

Թիվ 1-2, Մարտ, 2007

Թիվ 1, 16-23 մարտի, 2007

Թիվ 2, 23-30 մարտի, 2007 Continue reading

Թիվ 88-89-90-91-92 – հ. 08-09-10-11-12 – 2007

Continue reading

Շնորհավորում ենք. «Լուսանցք»-ը 1 տարեկան է

Mamul

2008թ. մարտի 16-ին լրացավ մեր թերթի միամյակը:
Առաջին թողարկումը թվագրվել էր` 2007թ. մարտի 16-23:
«Լուսանցք»-ը մեկ տարվա ընթացքում տպագրվեց 50 անգամ եւ այս կարճ ժամանակահատվածում գտավ իր մշտական ընթերցողներին:
Մենք մեր անդրանիկ թողարկումում նշել էինք, որ գալիս ենք լրացնելու ՀՀ մամուլի մեծ ընտանիքում թերեւս միակ բաց մնացած տեղը` ազգայնական ոլորտը (խոսքը զանգվածային լրատվամիջոցների մասին է): Հաճախ այս ոլորտը քաղաքական ու լրատվական դաշտում միտումնավոր լուսանցքային են համարում եւ «Լուսանցք»-ն եկավ ապացուցելու, որ դա այդպես չէ ու ազգայնականներն իրենք կարող են լուսանցքում դիտարկել այլոց…
Զարմանալի մե~ծ լռություն պահպանեցին «եղբայր եւ քույր» զլմները այս մեկ տարվա ընթացքում, իհարկե եղան մասնակի բացառություններ` շնորհավորողներ ու հղում անողներ: Սակայն մեր երկրի անկախ մամուլը` իշխանական թե ընդդիմադիր, լռեց ու չհանդուրժեց մեր գոյությունը, ազգայնական մտքի ազատորեն արծարծումը…

Continue reading

Ամանոր և Զատիկ

Հայոց Ամանոր եւ Վահագնի ծնունդ

Մարտի 21-ին Գառնո արիական-հեթանոսական տաճարում կայացավ Հայոց ամանորը: Այդ օրը նաեւ Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածնունդն է եւ հայ արիները փառաբանում են զորեղ Վահագնին ու կանչում նրան: Ամանորին հավաքվել էին արորդիներ Հայաստանի մայրաքաղաքից ու տարբեր մարզերից, ներկա էին նաեւ սփյուռքահայեր (Սիրիա, Լիբանան, Իրան, ԱՄՆ, ՌԴ, Արգենտինա եւ այլն) ու այլազգի հյուրեր Իրանից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ Չինաստանից:

«Արորդիների Ուխտ»-ի քրմերը վառելով ծիսական կրակը՝ ազդարարեցին գարնանամուտը եւ բնության վերազարթոնքը: Քրմական ծեսը, որի ընթացքում փառաբանվում էին Հայ Աստվածները եւ նախնիք, զուգորդվեց գինու եւ հայկական ամանորյա ուտեստների օծմամբ, որոնք բաժանվեցին ներկաներին: Զոհաբերվեցին մատաղ գառներ եւ ծիրանենու տնկման ու առ Տիեզերքի Արարիչ երազանքների՝ ժապավենների տեսքով ծառից կախման արարողությունից հետո, եղավ տոնախմբություն: Երգ ու պարին մասնակցում էին բոլորը, իսկ միջոցառմանը հատուկ շունչ տվեցին Գառնու մշակույթի տան պարարվեստի սաների խրոխտ կատարումները:

Այսպես հայ արիները նշեցին Վահագնի հերթական վերածննդի 9591 թվականը:

Զատիկ եւ Մայր Անահիտի տոն

Մարտի 23-ին հի բնակավայր Շենգավիթի բլրին հայ արիները նշեցին Հայոց Զատիկը, որը նաեւ մայրության եւ պտղաբերության Աստվածուհի Մայր Անահիտի տոնն է: Մի քանի տասնյակ արորդիներ ծիսական կրակի մոտ կրկին փառաբանեցին Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին՝ մարդկանց բազմազան, գունեղ ու գեղեցիկ բնություն պարգեւելու համար: Զատիկը նաեւ գարնանացանի տոն է եւ Աստվածամայր Անահիտը հովանավորում է Մայր Հողի բեղմնավորումը եւ պտղաբերումը՝ առատ բերքը:

Այդ օրվա գունագեղ խորհուրդը, երբ բնությունը ձմռան խոր քնից վերազարթնում՝ զատվում է ու բազմազանում իր գույներով, հայ արիները իրականացնում են տարբեր գույներով ներկված ձվախաղով եւ մինչեւ ուշ գիշեր երգում ու պարում են:

Հնում երգն ու պարը զուգակցվում էր վար ու ցանքի հետ եւ տոնախմբություն էր ամենուր:

Continue reading