Այս հոդվածը երիտասարդ հեղինակի ընդվզումն է տարբեր հեղինակությունների գենետիկորեն հակահայ դրսևորումների նկատմամբ։ Այս նամակը ուղղված է միջազգային խարդավանքներ և դավադրություններ բացահայտող հեղինակություն (conspiracy authority) Դավիդ Այքին (David Icke)։
Որպես ծանոթություն կարող եք այցելել այդ անգլիացի հեղինակության կայքէջերը.
http://www.davidicke.com
http://www.davidicke.com/forum/
http://www.davidickebooks.co.uk/
http://www.newsforthesoul.com/icke.htm
http://www.reptilianagenda.com
Որոշ օգտագործվող բառերի բացատրությունը.
Վիշապաշունչ – Bible
Խավարիչներ – Illuminati
30 Հունիսի 2008թ.
Թույլ տվեք ներկայացնել ինձ։ Իմ անուն է Հայկ Նազարյան և ես 19 տարեկան եմ։ Ամենից առաջ ես կցանկանայի հայտնել իմ գոհունակությունը Ձեր կատարած և այժմ էլ շարունակվող գործունեության հանդեպ։ Դուք լրիվ բացեցիք իմ աչքերը հասկանալու համար թե ի՞նչ է կատարվել և թե ի՞նչ է կատարվում այժմ աշխարհում։ Դուք ամեն գնով տարածում եք ճշմարտությունը և դրա համար ես շատ երախտապարտ եմ Ձեզ։ Ես ունեմ բոլոր Ձեր պատրաստած տեսահոլովակները և ունեմ համարյա բոլոր Ձեր գրած գրքերը։ Ես կարդացել եմ Ձեր գրած գրքերից ամենակարևոր և ամենաազդեցիկ երեք գրքերը՝ («Ամենամեծ Գաղտնիքը», «Պատրանքի Զավակները» և «Համաշխարհային Դավադրություն»), և պետք է ասեմ որ բոլոր այդ գրքերը իրապես հոյակապ են։
Իմ այս գրության նպատակը այն է, որ նախ և առաջ շնորհակալություն հայտնեմ Ձեզ այս բոլոր հետազոտությունների համար, ինչպես նաև օգտակար լինեմ Ձեզ Ձեր հետազոտությունների մեջ։ Դիտելով Ձեր թողարկած տեսահոլովակները և կարդալով Ձեր վերը նշված գրքերը, ես նկատեցի որ Դուք շատ անգամ խոսում եք հնադարյան տարբեր քաղաքակրթությունների և երկրների մասին և ես ապշած եմ որ Դուք երբեք չեք հիշատակում Հայաստանը։
Continue reading →