Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը

Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը


Մեր շատ իշխանավորներ ու նաեւ ընդդիմադիրներ, երեւի թե մեր հարեւանների մասին ավելի շատ են մտածում, քան սեփական ազգի: Նրանց մի մասին հարեւանների հետ լավ լինելը պետք է իրենց դրամա-տնտեսական գործերն առաջ տանելու, շահույթ ստանալու համար, մի մասին էլ դա պետք է, որպեսզի դրսի ուժերը գնահատեն ու սիրեն իրենց եւ աջակցեն կանաչ $-ով ու այլ բաներով: Մի մասն էլ
«քաղաքակրթվել» է ու պատրաստ է մեռնել հանուն համապարփակեցման……

Իսկ ինչ մնում է մեր հարեւաններին, որոնցից երկուսը զոռով եկել, բարբարոսաբար խցկվել են մեր հայրենիքի տարածք ու փաթաթվել են մեր վզին, չգիտես ինչու այնպես չեն մտածում, ինչպես մեր «զարգացած» ժողովրդավար հայրենակիցները: Թուրքերին չանդրադառնանք այստեղ, նրանք մեր «ամենալավ» հարեւաններն են՝ «արժանի» առանձնահատուկ վերաբերմունքի, անդրադառնանք ադրբեջանցիներին ու վ րացիներին:

Continue reading

Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը

Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը


Մի պահ կարծես թե իշխանությունների ազգասիրական պատկերացումները
«զարթնեցին», եւ թուրքական անորակ ապրանքների դեմ որոշակի քարոզարշավ սկսվեց: Այդ գործին լծվեցին նաեւ մամուլի մի շարք միջոցներ: Սակայն, ինչպես բոլոր խնդիրներում, այս հարցում էլ հետեւողականություն չեղավ: Այսրոպեական շահն ու քաղաքական ինչ-ինչ հանգամանքներն են թելադրում նման ազգասիրական դրսեւորումները:

Այսպես նաեւ մեր ԱԺ-ում հայտնվել են ջավախահայ հայաստանցի պատգամավորներ, ովքեր հայ-վրացական բարեկամության նախանձելի ջատագովներից հանկարծ մեկ վայրկյանում վեր են ածվում հակավրացական կերպարների, ջավախահայության փրկիչների… Լա՜վ, սա այլ թեմա է:

Continue reading

Հայաստանի Հանրապետությունը 16 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունը 16 տարեկան է

Անկախությունը հոգեւոր կարգավիճակ է առավելապես, քանզի բնության մեջ անկախությունն ու ազատությունը հարաբերական հասկացություններ են: Նույնիսկ ԱՄՆի ու ՌԴի նման գերտերություններն այսօր չոքում են բնական (նաեւ՝ անակնկալ արհեստական) աղետների առջեւ£

Երկրներն ու մարդիկ կարող են անկախությունչանկախություն խաղալ, սակայն, այլ է բնական ելակետը: Տիեզերքում մարմիններն իրար ձգում ու պտտվում են մեկը մեկի շուրջ եւ փոխազդեցությամբ միջամտում են միմյանց անկախությանը: Լուսինը, որ Երկրի արբանյակն է ու պտտվում է մեր մոլորակի շուրջ, իր ազդեցությամբ դեպի իրեն է ձգում երկրակեղեւը ու տեղատվություններ է անում համաշխարհային ջրերում:

Ուստի մեր կիսանկախ վիճակն անգամ այնքան սարսափելի չէր լինի, եթե մենք մեր անկախությունն ու ազատությունը կերտեինք մեր մեջ, մեր հոգիներում:

Այնժամ ամեն մեկս մեզնով ու ապա՝ ազգովի, կկերտենք մեր Հայք երկիրը, որը գուցե տարածքով շատ մեծ չլինելով՝ Լուսնի պես տեղատվությունների ունակ երկիր կլիներ՝ իր որոշակի ազդեցություններով:

Իսկ այսօր շնորհավորում ենք մեզ՝ պետություն ունենալու եւ մեր ազգային կերպը դեռեւս պահպանելու համար:

Continue reading

Կոչ Հայ Ժողովրդին

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԲՈՒՆ ՀԱՅԿՅԱՆ ԹՎԱԳՐՈՒԹՅԱՆ 4500-ԱՄՅԱԿԻ, ՆԱԽՆՅԱՑ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀԱՅՐ ԱՐԱՅԻ ԱՐԱՐԻՉ ՈԳԻՆ ՈՒ ՈՍԿԵՄԱՅՐ ԱՆԱՀԻՏԻ ՎԵՀ ԶԳԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ,  ՎԻՇԱՊԱՔԱՂ ՎԱՀԱԳՆԻ ԱՆՊԱՐՏ ԲԱԶՈՒԿՆ ՈՒ ՎԱՐԴԱՄԱՏՆ ԱՍՏՂԻԿԻ ՄԱՐՄՆԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ, ԱՐԴԱՐԱԴԱՏ ՄԻՀՐԻ ԼՈՒՍԵ ՊՍԱԿՆ ՈՒ ԴՊԻՐ ՏԻՐԻ ՔԱՂՑՐԱՀՈՒՆՉ ԼԵԶՈՒՆ, ՀՅՈՒՐԸՆԿԱԼ  ՎԱՆԱՏՈՒՐԻ ՍՐՏԱԲԱՑ ՍԵՂԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՆԱՆԵԻ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՆ ԵՆ ԶԱՐԴԱՐՈՒՄ ՀԱՅԿ ԱՂԵՂՆԱՎՈՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԿՈՒՐԾՔԸ, ՈՐ 4500 ՏԱՐԻ ԱՌԱՋ Ի ԶՈՐՈՒ ԵՂԱՎ ԻՐ ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ԿԱՄՔԸ ԹԵԼԱԴՐԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ ԵՎ ԿԱՐՈՂ` ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏՔՆ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՀԱՅԿՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԿԵՐՏԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ` ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՄԲ:

 

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԿ

 Հայկյան ՏՇ թվական, Աշնանամուտ, Հոռի, Վանատուր, Հուրփայլյալն-Թաղանթյալն /23.09.2007/

Continue reading

Բուն Հայկյան Օրացույց

օրացույց

Օրացույցը վաճառվում է Երևանի գրախանութներում ( «Նոյյան Տապան», «Անի», «Բուկինիստական», «Լուսաբաց»): Մեծ քանակով կարող եք պատվիրել «Հանուն Հայրենիքի» հ/կ-ում: 

Քաշել ամբողջ օրացույցը

Continue reading

Բռնարարքի դատապարտում

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի նկատմամբ իրականացված հերթական ահաբեկչական գործողությունը:
Մենք վստահ ենք, որ սա եւս մեկ սադրանք է՝ կապված համառ լրագրողի մասնագիտական գործունեության հետ:
Հայաստանում քաղաքական կամ պատվիրված սպանություններն ու ահաբեկումները ձեռք են բերել «հերթականը» լինելու ներհայեցողություն, քանզի օրինաչափ դարձած անպատժելիությունը, որպես համակարգային կեղտաջուր, արդեն թափվում է իշխանական բերաններից, քթերից ու ականջներից, նաեւ այլ մասերից… կեղտաջրի բուն իմաստին համապատասխան կերպով:
Վստահ ենք՝ չի հայտնաբերվելու Հովհաննես Գալաջյանի դեմ մահափորձ կատարած այս հանցախումբը նույնպես:
ՀՀ նախագահական ընտրությունների շեմին նման ահաբեկման չբացահայտումը պիտի դիտարկել որպես հերթական պետական ահաբեկչություն՝ ազատ խոսքի, ազատ մարդու, ազատ ազգի եւ ազատ հայրենիքի նկատմամբ:

 

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
17.09.2007թ.

Continue reading

Պահանջվում է սոցքարտ

Պահանջվում է սոցքարտ

Հրահանգով, այլ ոչ թե օրենքով


Մարդու համարակալման վտանգավորությունը ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից

Այս խնդրին կանդրադառնամ ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից: Այսօր ՀՀում առհասարակ բոլոր առումներով բացակայում է պետական եւ ազգային անվտանգության հայեցակարգը, որի հետեւանքով Հայաստանն ու հայությունը զրկված են ինքնապաշտպանական անհրաժեշտ զորեղ համակարգից: ՀՀ սոցապնախարարը հրապարակային ելույթներում վստահեցնում էր, թե սոցիալական ապահովության քարտը վտանգ չի ներկայացնում, քանի որ մարդու համարակալում չէ, այլ սոցիալական ոլորտի բարեկարգում: Սակայն, հետո պարզվեց, որ ինչ-որ նա ասել է, ս ուտ է ու ազգին խաբելու միտում է հետապնդել: Նպատա՞կը: Վստահաբար ենք ասում՝ միմիայն փող աշխատելը: Ավելի ճիշտ՝ լափելը, քանզի վաճառքի հանվեց ազգը: Նրան «հավատացին» թե՛ դաշնակցական կուսակիցները, թե՛ նախարարներն ու պատգամավորները, եւ ՀՀ քաղաքացիների անհատական տվյալները դարձավ համաշխարհային գաղտնի կառավարության սեփականությունը: Ազգից խոսացողները «30 արծաթով» վաճառեցին ազգը……

Continue reading

Հեթանոսական տոներ

ԳԱՐՈՒՆ
Գարունը վերածնունդը հաստատող տարվա եղանակն է, երբ բնությունը հրաժեշտ է տալիս իր նիրհին, և ձմեռվա ձյունը հալվում է. ջուրն ու արևի ջերմությունը  հողը պատում են սիրո և բեղմնավորման տենչով ու իր գիրկն առած սերմերից վեր են բարձրացնում ծիլերը: Գարունը տիեզերական պարբերության արտահայտումն է, բնության ինքնանորոգվելու, թարմանալու, անընդհատականության արտահայտումը:
Հայն իր բազմաթիվ տոները նշել է գարնանը և  աստվածների փառաբանումները զուգորդել գարնանային հողագործական աշխատանքներով: Այդ տոներից ամենակարևորը Վահագնի ծնունդն է, որը հնում  եղել է նաև Ամանոր: Գարնանն է նշվել նաև Անահիտին նվիրված  Մայրության տոնը և  Զատիկը:
ԱՐԵԳ
Արեգը Հայկյան անշարժ տոմարի 8-րդ ամիսն է և տևել է մարտի 9-ից մինչև ապրիլի 7-ը: Ըստ Անանիա Շիրակացու, Հովհաննես Իմաստասերի և Գրիգոր Տաթևացու՝ Արեգը Հայկ Նահապետի դուստրն է: Ըստ Վանական Վարդապետի, Ղևոնդ Ալիշանի, Հրաչյա Աճառյանի՝ Արեգ բառը ծագել է Արեգակից, քանի որ Արևի զորությունն այդ ամսին սկսում է ակնհայտորեն զգացվել, և բնությունը զարթնում է:
Արեգ է կոչվել յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Որոշ տոմարագետների դա հիմք է տալիս   տարեգլուխը համարելու Արեգ ամսվա առաջին օրը, որը  համապատասխանում է մարտի 21-ին: Հին Հայաստանում ամենատարածվածը եղել է Արեգակի պաշտամունքը: Արևապաշտներն իրենց համարել են արևորդիներ, իսկ իրենց առաջնորդներին՝ Հազրպետներ: Նրանք աղոթելիս դեմքերն ուղղել են դեպի արևն ու ձեռքներին պահել սրբազան համարվող՝  բարդու կամ շուշանի ոստեր: Արեգակին նվիրված արձաններն են կառուցվել Արմավիրի մեհյանում Վաղարշակ թագավորի կողմից:
Ավանդույթ կա, որ Արեգը՝ որպես Արևի պատգամախոս, բնակվում է Միհր-Արևին նվիրված Գառնի տաճարում:
Մարտը հին Հռոմեական օրացույցի առաջին ամիսն էր: Ամսանունը  ծագել է պատերազմի աստված Մարս-ի անունից: Հայերեն մարտը նույնպես նշանակում է պատերազմ:
ՎԱՀԱԳՆ
Վահագնը Հայոց դիցարանի երրորդ աստվածությունն է. կազմված է Վահ-«աստված» և ագն-«հուր» բառերից և նշանակում է կրակի աստված: Վահագնը հանդես է գալիս Վիշապաքաղ մակդիրով, քանի որ հաղթել է դրանց և հայոց ռազմի, զորության աստվածն է՝ Արամազդի որդին: Հայտնի է Տրդատ 1-ին արքայի հրովարտակը՝ հայ ռազմիկներին. «Քաջութիւն հասցե ձեզ ի քաջեն Վահանգնե. ամենայն Հայոց աշխարհիս»:
Վահագնին նվիրված գլխավոր մեհյանը գտնվում էր Տարոնի Աշտիշատ ավանում,  Քարքե լեռան լանջում, Ոսկեմայր Անահիտի և Աստղիկ դիցուհու մեհյանների կողքին: Մեհյաններ են եղել նաև Վարագա լեռան մոտ, Ահևական գյուղում, Բարձր Հայքի  Դերջան գավառում և այլն: Վահագնին նվիրված տաճարներում ծառայել են Վահունիք տոհմի քրմերը: Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա 27-րդ օրը կոչվում է Վահագնի անունով:
Պատմահայր Խորենացին մեզ ժառանգություն է թողել Վահագնի ծննդյան մասին մի հրաշագեղ բանաստեղծություն:
Երկներ երկին, երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ուներ
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:
Վահագնի ծնունդը նշվում է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարին: 2006 թվականը համապատասխանում է Վահագնի ծննդի 9890 թվականին:
Continue reading

Թիվ 85-86-87 – հ. 05-06-07 – 2007

Continue reading

Թիվ 83-84 – հ. 03-04 – 2007

Continue reading

Աֆրիկյան ժանտախտն էլ դեռ վերջը չէ

Տրամադրել է «Լուսանցք»-ը:

Աֆրիկյան ժանտախտն էլ դեռ վերջը չէ

Մի օր բոլորս կհասկանանք, թե ինչու եւ ինչպես է մարդկության մի հսկայական հատված (էլ չենք ասում կենդանական աշխարհը) վերածվել «փորձարկվող ճագարների» եւ ում համար է դա արվում……

Բայց այս մասին մի ուրիշ, ավելի հարմար առիթով:

Երբ համաշխարհային մամլիչ համապարփակեցնող մեքենան տենդագին փորձում է գենետիկ, նույնիսկ էթնիկ ոչնչացման զենք ստեղծել, ապա այսօր առնվազն սարսափելի չեն երեւում կենդանական ծագում ունեցող վիրուսները՝ սիբիրյան խոցի, դաբաղի, թռչնագրիպի կամ աֆրիկյան ժանտախտի «տեսքով»…

Զարմանալի չեն նաեւ ՁԻԱՀ -ի կամ նման այլ անբուժելի հիվանդությունների փորձարկման «սպրդումից» առաջացած հետեւանքները՝ արդեն մարդկության հանդեպ:

Գենաբնախեղումները լավ բանի չեն հանգեցնելու, եւ եթե մարդկությունը չկարողանա ոչնչացնել իր միջի՝ մարդկությանը փորձարկման ենթարկող «արնածուծ տզրուկներին», ապա մենք հետագայում ահագնացնող վիրուսներից առաջացած մուտանդների մի զանգված «կպարգեւենք» տիեզերքին:

Իսկ տիեզերքը ոչնչացնում է հակաբնական ամեն աղբ…

Continue reading

Հայտարարություն

Հաշվի առնելով այն, որ ՀԱՄ կայքն արդեն մեծ ուշադրության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ու ոչ միայն հայերի շրջանում, ՀԱՄ ղեկավարության որոշմամբ ու նաև նկատի ունենալով մեր կայքէջի հիմնական այցելուների կարծիքները, կրճատում ենք ազգային շահերը լավագույնս պաշտպանող քաղաքական գործիչների, ամենաազգանպաստ քաղաքական կուսակցությունների և ազգայնական գլխավոր տասնյակի ցուցակները:
Կան կազմակերպություններ և անհատներ, որոնք ներկայումս կա’մ միավորման ընթացքում են, կա’մ արդեն լուրջ գործունեություն չեն ծավալում եւ կամ էլ, ըստ մեր այցելուների տեսակետների, ազգային չեն համարվում:
Ուստի, մենք ներկայացնում ենք նոր ցուցակ՝ պաշտպանելով ցուցակում մնացողների հին քվեների քանակները:

 

Continue reading

Հայտարարություն Հայոց Ցեղասպանության ճանաչումների վերաբերյալ

Վերջերս համաշխարհային ԶԼՄ-ները (նաեւ հայաստանյան) առավել հանգամանալից եւ հաճախակի են անդրադառնում Հայոց ցեղասպանությանը: Հետաքրքիր է, որ այս հարցում թուրքական ժխտողականությունը սկսում է բումերանգի պես հարվածել հենց Հայոց ցեղասպանությունը չճանաչողներին: Այս հանգամանքը լրջորեն մտահոգել է թուրք եւ այլազգի ցեղասպանամերժներին:

Հատկապես հետաքրքրության է արժանի Իսրայելի եւ հրեական տարաբնույթ կազմակերպությունների աշխուժացումը, քանզի հիմնականում այս պետությունը եւ ԱՄՆ-ի հրեական լոբբին են խոչնդոտում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Սակայն, այս հարցում կարծես թե «ճաք» է առաջանում: Եթե Իսրայելի իշխանությունները մնում են նույն մերժողական տեսակետին, ապա հրեական որոշ համայնքներ, կազմակերպություններ ու անհատ գործիչներ սկսել են հակադիր կարծիքներ արտահայտել: Դիցուկ՝ օրերս, «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպության տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը հայտարարություն է արել, որով հաստատել է Հայող ցեղասպանության իսկությունը: Բայց Իսրայելի եւ Թուրքիայի (հավանաբար նաեւ՝ ԱՄՆ-ի) իշխանություների ճնշման ներքո, մի քանի օր անց փոխել է իր արած հայտարարության երանգը՝ ասելով, որ Հայող ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել է, որպեսզի՝ «հայերն ու թուրքերը մեկ սեղանի շուրջ նստեն՝ իրենց ընդհանուր պատմության վերաբերյալ ունեցած տարաձայնությունները հաղթահարելու համար…»: Այս հրեական կազմակերպության ղեկավարը «հավատում է», որ «բազմաթիվ ականավոր պատմաբաններ, մարդու իրավունքների ակտիվիստներ եւ համաշխարհային լիդերներ կան, ովքեր պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու փորձը նվիրաբերել այս գործին…», օրինակ է բերում նաեւ 50 Նոբելյան մրցանակակիրների կոչը Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին…


Continue reading

Հայտարարություն

       Օրերս Կեսարիայում Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի՝ «Քրդերն ունեն թուրքմենական, իսկ քուրդ ալավիները՝ հայկական ծագում, TIKKO-ի եւ PKK-ի պես ահաբեկչական կազմակերպությունների շարքերում, ովքեր ձգտում են մասնատել երկիրը, մեծ թիվ են կազմում քրդացած հայերը» հայտարարությունը մեծ արձագանքի ու հակազդեցության է արժանացել: Բազմաթիվ թուրք մտավորականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ իրենց երկրի վարչապետից պահանջել էին պաշտոնազրկել պատմաբանին:
     Այս հայտարարությունը միանշանակ չի ընկալվել նաեւ աշխարհի պատմագիտական շրջանակներում, այդ թվում եւ՝ Հայաստանի: 
     

Continue reading

Հայտարարություն


       Օգոստոսի 23-ին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ թրքուհի Զեյնո Բարանի ամուսնական արարողությունը: Հայ Արիական Միաբանությունը համոզված է, որ այս ամուսնությունը քաղաքական նպատակներ է հետապնդելու, որովհետեւ Բարանը պատահական աղջնակ չէ (ավելին, որոշ շրջանակներում նա արդեն համարվում է «հրեական Եսթեր թագուհի»), ում հանկարծ սիրահարվել է հրեական արմատներ ունեցող Բրայզան: Սա դասական թուրք-հրեական «համագործակցություն» է: Հայտնի է, որ Բարանը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտում է աշխատում՝ ղեկավարելով այս կառույցի եվրասիական ծրագրերը: Ավելին՝ մասնագիտացած է Կովկասի ու, հատկապես, հենց էներգետիկական քաղաքականության խնդիրներում: Ադրբեջանին էլ վերաբերող նրա վերլուծությունները ամերիկյան մամուլում տպագրվում են, ու դրանց ուղղվածությունն էլ պետք է որ պարզ լինի… Քաղաքական ամուսնության առաջին բողբոջները նշմարվում են. ամուսնությունը հենց ստամբուլյան կղզիներից մեկում՝ յուրօրինակ հրավիրատոմսերով, որտեղ բանկային հաշվեհամար է եղել՝ Թուրքիայում սկիզբ առած «ես ուզում եմ սովորել» շարժմանը աջակցելու կոչով…
       Սրանից հետո սպասել, որ Բրայզան թույլ չի տա կնոջը խառնվել ԵԱՀԿ ձեւաչափի «գործերին», մեղմ ասած, անմտություն է:
       Հայ Արիական Միաբանությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ անվստահություն հայտնելու Մեթյու Բրայզային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործունեության շարունակության մասով: Այս ամերիկյան գործիչն այլեւս չի կարող անկողմնակալ համարվել (առանց այդ էլ թրքամետ էր) ու վստահություն ներշնչել:

 

Continue reading