«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագրին

«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագիր
Ագապի Հայկազունուն
լրագրող Վաղինակ Տերտերյանին

    

   «Իշխանությունների թուլությունը պայմանավորված է ազգայնականության բացակայությամբ» հրաշալի վերնագրով հարցազրույցի ամբողջ բովանդակությունը խեղված է ազգայնականությունն իբր պաշտպանող, նորահայտ «ազգայնականության գծով մասնագետ» և «պատմաբան» ոմն Մանուկ Մանուկյանի՝ բառի ամենաիսկական իմաստով ապազգային ու հակապատմական դատարկաբանությամբ:
       Նախ՝ ճանաչելով լրագրողին, զարմանում եմ հարցազրույցի նախաբանի առումով: Պարզվում է, որ ազգայնական կուսակցություններ են ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, որովհետև վերջին երեքը «…և արտախորհրդարանական բազմաթիվ այլ կուսակցություններ հանդես են գալիս ազգայնական ծրագրերով», ուստի կարելի է ասել, որ «Հայաստանում ձևավորվելիք օրենսդիր և գործադիր մարմինների առնվազն բարձր պաշտոնյաները լինելու են ազգայնական գաղափարախոսության կրողներ և, ընդհանրապես, մեր ժամանակներում հայկական քաղաքական համակարգը գերազանցապես ազգայնական բնույթ է կրում…»:
 
      

Continue reading

Նոր հոդվածներ Լուսանցքի խմբագրականից

«Լուսանցք» թերթը տրամադրել է հետևյալ հոդվածները.


Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ

Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ

Continue reading

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Ի՞նչ պետություն է մեզ պետք եւ ինչպե՞ս հզորացնել պետականությունը. «Լուսանցք»-ը շարունակում է հարցազրույցների շարքը


Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան


Հայրենիքի պաշտպանությունը՝ բոլորի’ ու բոլո’ր ժամանակների գործ

– Քաղաքականությունում Դուք իբրեւ աղմկահարույց գործիչ եք հայտնի: Քաղաքական գործչին անձից չեմ տարանջատում…

– Ենթադրում եմ՝ ենթատեքստում ինչն ի նկատի ունեք: Եթե այն ամենը, ինչը համարվում է ճշմարտություն, եւ ասվում է այդ ճշմարտությունը ու դա, ԶԼՄ-ների լեզվով, իբրեւ «սկանդալ» է բնորոշվում, ապա այո’, ես աղմկահարույց գործիչ եմ: Քանզի այն, ինչ տեսնում եմ, պիտի բարձրաձայնեմ: Բարձրաձայնածս էլ պիտի հետեւողականորեն առաջ տանեմ: Քաղաքական դաշտը, ցավոք, համեմատում են հին արհեստներից մեկի՝ պոռնկության հետ: Այդպես չէ: Քաղաքականությունն աշխատանք է: Ճիշտ, ազգանվեր աշխատանք է, դրա համար էլ ճշմարտությունը քաղաքականությունում առանցքային է ու սկզբունքային: Ու երբ պարզ խոսք է հնչում եւ իրերն իրենց անուններով են կոչվում, երբ ասվում է, որ մեզանում կան այսպիսիք, որ մեր երկրի վիճակը հետեւյալն է եւ այլն, արդեն «սկանդալային» պիտակն են կպցնում: Եթե հատու խոսքը «սկանդալ» է համարվում, ապա այս համապատկերում ես համաձայն եմ Ձեր հարցադրմանը: Մի ճշտում, այնուամենայնիվ անեմ (թեեւ բառերի հետ դուք եք գործ ունենում). «աղմկահարույց»-ի փոխարեն կարծում եմ հարկ է գործածել «խնդրահարույց»-ը, ու բացատրությունը ես չէ, որ պիտի տամ…


Continue reading

Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ

Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ


Թերեւս այս անգամ խախտենք գրելու մեր ոճն ու զսպվածությունը եւ առաջին անգամ շպրտենք.
«Տո դե գրողի ծո՛ցը գնացեք, այ անթասիբներ»: Ու որ ամենացավալին է, դա կշպրտենք հենց մեր՝ բոլորի՛ս ու յուրաքանչյուրի՛ս հասցեին: (Ինչքան էլ զայրացած ենք, բացառություններին, այնուամենայնիվ, կտարանջատենք:)

Բանն այն է, որ «ԱրմենՏել» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի, արդեն որերորդ անգամ միջոցառումներին է ներկայանում առանց թարգմանչի: Վերջերս էլ Հայաստանի մանկական պատկերասրահում երեխաներին հավաքել ու նվերներ էր բաժանում… դարձյալ առանց թարգմանչի: Նա դրա կարիքն ամենեւին չունի: Պատճառների մասին խոսելու հարկ չկա. միեւնույնն է, փթանոց գլուխները ոչ օրենք հարգել գիտեն, ոչ պատիվ ունեն:

Continue reading

Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ

Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ


Ինչու՞ հանկարծ մեր Մատենադարանի ձեռագրերը որոշվեց թվայնացվելԱՄՆ Հիլլի թանգարան-գրադարանի միջոցով…

Մինչ պայմանագրի հրապարակայնացումը հայ գիտական եւ ստեղծագործական մտավորականության շատ ներկայացուցիչներ արդեն իսկ իրենց մտահոգությունն են հայտնել ժողովրդի պատմամշակութային գանձերին սպառնացող վտանգի առումով. բանն այն է, որ պայմանագրի իրագործվելու դեպքում, դրանք ըստ էության, «կտեղահանվեն» օվկիանոսի մյուս ափը՝ Մինեսոտայի նահանգի ՀԹՁԳ, որը ոչ գիտական եւ ոչ էլ հայագիտական կենտրոն չէ: Եվ որ ոչ պակաս կարեւոր է՝ զուրկ է ֆինանսական միջոցներից:

Հունիսի 1-ին ՀՀ գրողների միության եւ «Վերնատան» միացյալ հավաքը ակնկալում էր, որ ՀՀ կառավարությունը՝ որպես Մատենադարանի հիմնադիր, քննության կառնի Մատենադարանի եւ Հիլլի միջեւ կնքված ապօրինի պայմանագիրը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը, ի մի բերելով մեր երկրի թվայնացնող բոլոր ուժերին, կկազմի ազգային ծրագիր եւ կիրականացնի Մատենեդարանի ձեռագրերի թվայնացումը՝ ապահովելով հայ ազգի բացարձակ ու անօտարելի իրավունքները՝ իր ստեղծած պատմամշակութային արժեքների նկատմամբ:

Continue reading

Պատերազ՞մ, թե՞ խաղաղություն…

yert

Պատերազ՞մ, թե՞ խաղաղություն…

Երեկ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց մի շարք հասարակական, քաղաքական կազմակերպություններ («Ազատագրված տարածքների պաշտպանություն», «Խաղաղություն» նախաձեռնությունները, Հայ Արիական Միաբանությունը, «Միտք» կենտրոնը եւն) բողոքի ցույց էին կազմակերպել՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մ. Բրայզայի վերջին հայտարարության հետ, որտեղ Արցախի ազատագրված 7 շրջանների վերադարձի մասին է խոսվում: Ցուցարարները հայտարարեցին, որ այդ տարածքները մեր հայրենիքի անբաժանելի մասն են եւ վերադաձման ենթակա չեն: Համարելով, որ ԵԱՀԿ-ն սադրիչ հայտարարություններով արդեն վարկաբեկել է իրեն, ուստի իբրեւ անկողմնակալ միջնորդ հանդես գալ չի կարող, ցուցարարները կոչ են արել ՀՀ իշխանություններին գաղտնազերծել բանակցությունների ընթացքն ու լիովին հրաժարվել բանակցելուց՝ ճանաչելով Արցախի անկախությունը՝ ներկայիս (նաեւ իր հսկողության տակ գտնվող տարածքների) սահմաններով:

Ցույցի մասնակիցները հետո շարժեցին դեպի կառավարության եւ ԱԳՆ շենքեր, բողոք-հուշագիր հանձնեցին ՀՀ վարչապետին եւ ԱԳ նախարարին:

Կառավարական շենքի առջեւ ցուցարարները հնչեցրին նաեւ ՀՀ եւ Արցախի համար այս վճռորոշ պահին Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի ազատ արձակման անհրաժեշտությունը:

«Լուսանցք»


Continue reading

ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքներն այլեւս Հայաստան են

ՀԱՄ ԳԽ հայտարարությունը
ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքներն այլեւս Հայաստան են

Վերջերս նպատակայնորեն աշխուժացել է ԼՂՀ խնդրի այսպես կոչված կարգավորման հարցը:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ Մեթյու Բրայզայի Բաքվում արած հայտարարությունը՝ ազատագրված 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին, սրել է իրավիճակը: Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկացի դիվանագետը հիմարություններ է դուրս տալիս: Հայ Արիական Միաբանությունն այս քայլը համարում է դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում, պատերազմի հրահրում: Վստահ ենք, որ սա անձնական նախաձեռնություն չէ, եւ ԱՄՆ-ն պատասխանատու է այս հայտարարության համար:
ՀՀ ԶԼՄ-ները փորձեցին մեղմ ներկայացնել այս հարցը՝ իբր ադրբեջանցիները խեղաթյուրել են Բրայզայի խոսքերը, եւ Հեյդար Ալիեւը բացահայտում է գաղտնի բանակցությունների կարգը (՞՞՞): Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում ափսոսանք է հայտնվում ճիշտ հակառակ տեսանկյունից, որ «հայկական ԶԼՄ-ները խեղաթյուրում են Բրայզայի արտահայտած խոսքերը»: Իսկ Բրայզան հատկապես շեշտում է, որ «եթե Պետերբուրգում բանակցությունները հաջող լինեն, ապա տարաձայնությունների քանակը կմոտենա զրոյի…»: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները համաձայնում են Ալիեւի ու Բրայզայի հնչեցրած մտքերին, ապա այդ դեպքում «տարաձայնությունների քանակը կմոտենա զրոյի…»: Բրայզան նաեւ հստակ ասում է, որ «կողմերը արդեն պայմանավորվել են ԼՂՀ-ի շուրջ եղած տարածքները վերադարձնելու մասով, որոնք գտնվում են հայկական վերահսկողության ներքո»:

Continue reading

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ
 
 Բեռնար Ֆասյեին
 Յուրի Մերզլյակովին
 Մեթյու Բրայզային

 

 Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպումից առաջ Ձեր կատարած հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Դրանցում արտահայտված մտքերը վերջնականապես համոզում են մեզ, որ տարիներ շարունակ բանակցությունները ընթանում են սխալ, առնվազն հայ ժողովրդի համար բացարձակապես անընդունելի ուղղությամբ:

 

Continue reading

Ամերիկացի համանախագահի խոսքերի վերաբերյալ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի` Մեթյու Բրայզայի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է ԼՂՀ-ին պատկանող ազատագրված 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, համարում ենք դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում, պատերազմ հրահրող ու բացարձակ անընդունելի: Վստահ ենք, որ այս անձնավորությունը եւ այն պետությունը, որը նա է ներկայացնում, ընդանրապես իրավունք չունեն միջնորդ լինելու, եթե նրանք շարունակում են պնդել իրենց կողմնակալ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրում: Կամ էլ առնվազն, Մեթյու Բրայզային պիտի հայտնել անվստահություն:
Հայ հասարակությունը երբեք չի ընդունի նման նվաստացուցիչ զիջումը, անգամ եթե հայկական իշխանությունները դրա տակ դնեն իրենց ձեւական ստորագրությունը: Հայությունը կհամարի այն ոչ օրինական, քանի որ դրա բոլոր հիմքերն առկա են: Հայությունն իր կողմից արդեն արել է բազմաթիվ զիջումներ (Շահումյանը, Արծվաշենը մնացել են զավթված, չի արծարծվում Նախիջեւանի խնդիրը, շրջափակման ու փախստականների կրած նյութական վնասը հատուցելու գործընթացը սառեցված է եւ այլն) եւ պնդում է, որ այլեւս զիջելու բան չունի: Առավել եւս, որ հայությունն ընդհանուր առմամբ պահանջներ ունի, որոնք ԱՄՆ-ն ու մյուս տերությունները մշտապես անտեսում են սկսած 19-րդ դարից…
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից` հայտնում ենք. եթե Մինսկի խումբը չի հերքում ու լռելով աջակցում է Մեթյու Բրայզայի հայտարարությանը, ապա այլեւս չի կարող ընկալվել որպես անաչառ միջնորդ կառույց: Ուստի, այդուհետ, անիմաստ կլինի բանակցային գործընթացը նման որակի  «միջնորդների» մասնակցությամբ:

Continue reading

ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ

Համացանցում 40-ից ավելի համայնքներ ու կազմակերպություններ ստորագրեցին www.miacum.ru կայքի կողմից կազմակերպած հետևյալ հայտարարությանը, որին միանում է նաև ՀԱՄ երիտթև «Ոգու Պահապաններ»-ը:

——-

ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ

Ազատագրված հայկական տարածքը առևտրի առարկա դարձնելը և այն հանձնելու փորձերը ոչ մի կերպ չեն նպաստում արցախյան հիմնահարցի լուծմանն ու մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայոց պետականության ապագայի։ Հայաստանի քաղաքական գործիչները՝ «կառուցողական երկխոսության» ճահճում խրված, հարվածի տակ են դնում հայ ազգի գոյությունը։ Փաստորեն այսօր տեղի է ունենում մի նոր «մյունխենյան համաձայնություն», որ մեզ մղում է դեպի ռազմավարական փակուղի ու նպաստում ԼՂՀ ու Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը։

Այսօր, մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնում է 1918 թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ուզում ենք հիշեցնել և 1920 թվականին այդ հանրապետության անփառունակ կործանման մասին, որի հետևանքով առանց գեթ մեկ կրակոցի թշնամուն հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռն ու հին մայրաքաղաք Անին։ Դա հնարավոր դարձավ այն ժամանակվա ղեկավարների անողնաշարության, «դիվանագիտական կոմպլեմենտարիզմի» շնորհիվ։

Այսօր մենք Հայաստանի ղեկավարությունից ու քաղաքական կուսակցություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցությունները։ Մենք պահանջում ենք բացահայտել բանակցությունների բովանդակությունը, համարում ենք անթույլատրելի հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերվող տեղեկատվության թաքցնելը։

Ցանկցած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա (անկախ երկրին մատուցած նախկին ծառայություններից), որն այսօր հայտնում է հայոց հողը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է ու իր ժողովրդի բացահայտ թշնամի։

Continue reading

Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

ԱՄՆ նախագահն ամեն կերպ փորձում է Հայաստանում դեսպան ,,տեղավորել,, Ռ. Հոգլանդին, որի ներկայությունը մենք համարում ենք վարկաբեկիչ ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից: Եվ հայությանը կոչ ենք անում լինել աչալուրջ, մինչև ԱՄՆ նախագահը կհասկանա, որ նորմալ ու բարոյական մարդ պիտի լինի իրենց դեսպանը: Սա նաև ԱՄՆ շահերից է բխում:

Ուստի, բոլորին վերհիշեցնում ենք մեր 12.09.06թ. հայտարարությունը:


Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

Մենք մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետկանչման կապակցությամբ: Ջոն Էվանսը ԱՄՆ այն բացառիկ պաշտոնյաներից էր, որ կարողացավ ճշմարտությունն ասել 1886-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանության մասին: Ճշմարտությունն ասելով այդ ոճրագործ քաղաքականության մասին` Ջոն Էվանսը մեծ հեղինակություն ձեռք բերեց հայ քաղաքական կյանքում և ընդհանրապես հայ հասարակության շրջանում, ինչի պատճառով նա կարող էր առավելագույնս նպաստել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հետ կանչելով Էվանսին` պաշտոնական Վաշինգտոնը ցուցաբերեց բացասական վերաբերմունք ՀՀ-ի, ԱՄՆ հայ համայնքի և աշխարհասփյուռ հայության նկատմամբ` ստորադասելով հայոց ցեղասպանության փաստը (հետևաբար` ճշմարտությունն ու արդարությունը) ոճրագործ Թուրքիայի հետ ունեցած իր տնտեսական ու ռազմա-քաղաքական շահերին:


Continue reading

Նոր հոդվածներ Լուսանցքի խմբագրականից

«Լուսանցք» թերթը տրամադրել է հետևյալ հոդվածները.

1.Մեր չազատագրված տարածքները

2.Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն –
աշխարհի գաղտնի կառավարության ներազդող կցորդ լծակ

3.Թուրք մեսխերը գործիք են

Continue reading

Թուրք մեսխերը գործիք են

Թուրք-մեսխերի հիմնախնդիրը երեւան է եկել 1999 թվականից, երբ Վրաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ: Այդ ժամանակ երկրի իշխանությունները որպես պարտավորություն ստանձնեցին նրանց վերաբնակեցման խնդիրը լուծել: Այս գործում խիստ նախանձախնդիր է հատկապես Վրաստանի «Ադրբեջանցիների ազգային ասամբլեան», որի նախագահն է Դաշգին Գյուլմամեդովը: Վերջինս կարծիք է հայտնում, որ թուրք-մեսխերը պետք է բնակեցվեն միայն Սամցխե-Ջավախեթիայի (Ջավախքի) բնակավայրերում: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ղեկավար Ի. Ստալինը նրանց Միջին Ասիա էր գաղթեցրել 1944 թվականին` կանխելով անջատողական ակնհայտ տրամադրությունները, որոնք շոշափում էին երկրի անվտանգության հիմնախնդիրները:

Հետաքրքրական տարբերակ մշակվեց թուրք-մեսխերի համար 1980-ական թվականներին, երբ Ֆերգանայում (Ուզբեկիստան) կազմակերպվեց արյունոտ հաշվեհարդար: Հավանաբար այդ գաղափարի հեղինակը խորհրդային հատուկ ծառայություններն էին, որոնք այդ գործոնը փորձում էին կիրառել անկախության ձգտող Վրաստանի դեմ:

Ելնելով պարտավորությունների փաստից` Վրաստանի իշխանությունը որոշեց զբաղվել այդ հիմնախնդրով: 1989 թվականին թուրք-մեսխերը բնակեցվեցին Զուգդիդի շրջանում. որի շրջկոմի քարտուղարը մեծ աջակցություն ցուցաբերեց նրանց: Բայց որոշ ժամանակ անց, երբ եկվորները ցանկացան մզկիթ կառուցել, տեղացիները վտարեցին նրանց:

Continue reading

Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն

Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն –

աշխարհի գաղտնի կառավարության ներազդող կցորդ լծակ


Պատառիկ հայկական ազատ-որմնադրական (մասոնական) պատմությունից

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երեւան էին եկել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները: Ինչպես եւ խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում,

սույն հոդվածում մասնակիորեն կանդրադառնանք եւ’ հայկական, եւ’ համաշխարհային մասոնությանը:

Հայկական մասոնության հիմքերը գալիս են դեռ … 1860թ.-ից, երբ հատկապես Պոլսի եւ Զմյուռնիայի հայերը սկսել են հետաքրքրվել մասոնական սկզբունքներով: Թուրքիայի ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից, հետամուտ չէր լինում իր մայրենի լեզվով օթյակ հիմնելու գործին: Զմյուռնիայի հայությունը այդ թվերին մշակութային ու կրթական վերածնունդ էր ապրում, ուներ վաճառական մեծ կապեր՝ Փոքր Ասիայի եւ Եվրոպայի հետ, որն էլ պատճառ դարձավ զուտ հայկական մասոնական օթյակներ հիմնելու…

«Այս ծրագիրը գործադրելու համար, հայերը դիմեցին Զմյուռնիայում հաստատված «Հոմերոս» թիվ 806 անգլիախոս Ազատ-Որմնադրական Օթյակի գերհարգելի վարպետին, որ օգնի իրենց ծրագրի գործադրությանը: Վերոհիշյալ օթյակը, Անգլիայի Մեծ Օթյակի արտոնությամբ, 1860թ. հունվարի 25-ից կանոնավորապես սկսեց աշխատել Զմյուռնիայի մեջ…»: Այս անգլիական օթյակի առաջին տարվա պաշտոնատարների ցուցակում հանդիպում ենք. «Եղբոր մը՝ Սերովբէ Ազնաւուրի, որ Մեծ Վերահսկողի աթոռը գրաւած է նոյն օթեակի մեջ: Սերովբէ Ազնաւուրը Պոլսոյ մեջ, Ազատ Որմնադիր եւ «Օտ Ֆելլօ» Եղբայրակցության ներկայացուցիչ, մեծ դեր ունեցած է Պոլսոյ «Սեր» Ազատ-Որմնադրական Օթեակի հիմնարկութեան մեջ…»:

Continue reading

Մեր չազատագրված տարածքները

Ի՞նչ անել 2-րդ Նախիջեւան չունենալու համար

Այս տարվա ապրիլի 24-ին Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալեցին «Միասնական Ջավախք» դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանին եւ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանին: Երկու օր հետո, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Սամցխե-Ջավախքի մարզի առաջին ատյանի դատարանի հրատապ (24 ժամը չլրացած) որոշմամբ, 2 ամսով երկարաձգվեց Արթուր Պողոսյանի ազատազրկման ժամկետը: «Միասնական Ջավախք»-ի հայտարարության համաձայն, Վրաստանում հայերի ձերբակալությունը սադրանքի արդյունք է եղել: Բանն այն է, որ Ախալքալաքի շրջանային դատախազի վարորդը Ախալքալաքի կենտրոնում վրաերթի է ենթարկել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունից վերադարձող Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր, դաշինքի անդամ Անդրանիկ Աբելյանին: Վերջինիս վրաերթի ենթարկելը բավ չէր, դատախազի վարորդը դեռ հարձակվել էլ է տուժածի վրա՝ նրան նոր մարմնական վնասներ հասցնելով: Դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանն ու Նաիրի Իրիցյանը, որ մոտակայքում են եղել, միջամտել են՝ «իրավիճակը խաղաղեցնելու եւ վրաերթից տուժած շրջանային ժողովի պատգամավորին ծեծից ազատելու նպատակով»: Միջամտողներին գիշերը ձերբակալել են, տեղափոխել Ախալցխա, հետո քիչ անց Արթուր Պողոսյանին փոխադրել են Թբիլիսի: Ըստ «Միասնական Ջավախք»-ի, այս ամենը վկայում է այն մասին, որ «Վրաստանի իշխանություններն ազգային փոքրամասնությունների եւ, մասնավորապես, ջավախահայության ազգային եւ քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում մտադիր չեն առաջնորդվելու սահմանադրորեն ամրագրված օրինականության եւ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների պահանջներով»:

Continue reading