Կարդացեք Արմեն Ավետիսյանի հարցազրույցը «Լուսանցք» շաբաթաթերթում
Թալեաթը, այո’, մասոն եղել է, բայց չեմ ընդունում, որ նա մասոն եղել է
«Երկմտում»
է մասոն Գի Հակոբյանը
Ապրիլի 24-ից օրեր առաջ լուր տարածվեց, թե Հայաստան են այցելելու Ֆրանսիայի բավականին հայտնի՝ «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամներ՝ հայաստանյան նմանօրինակ կառույցը վերակազմավորելու (այս եւ մյուս ընդգծումներն իմն են-Ա. Ք.) համար: Այդ տեղեկությունը «Ազգ»-ին էր հաղորդել մասոնական պատվիրակության ներկայացուցիչ Գի Հակոբյանը, ում պատվիրակության մի քանի անդամներ, ընդ որում Ֆրանսիայի հայեր, ներկայացրին իբրեւ բարձրաստիճան մասոն: Օրեր անց, հենց ապրիլի 24-ին, այս բարձրաստիճան մասոնը, «Մեծ Արեւելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, պարզ ասած, օթյակի փոխնախագահը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Սերեն, էլի պարզ ասած, օթյակի դարձյալ փոխնախագահը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում ասուլիս էին հրավիրել: Այստեղ փորձեցին համոզել, որ մեր երկիր են եկել ոչ թե նմանօրինակ կառույցը վերակազմավորելու, այլ՝ «նպատակ ունենալով անձամբ կիսելու աշխարհով մեկ սփռված հայերի վիշտը եւ իրենց ցավակցանքը հայտնելու 1915թ. եղեռնի 1.5 մլն զոհերի հիշատակին»: Ապացույցը իրենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն է, որից հետո եկել էին ԶԼՄ-ների հետ հանդիպման:






