Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (3-րդ մաս) – Որպեսզի վաղը չապրենք մաքուր սննդի երազանքով… 2016-ին Ռուսաստանում արգելվեց գենետիկորեն ձեւափոխված բույսերի ու կենդանիների բուծումն ու աճեցումը, իսկ 2017-ին «Մոնսանտո»-ն գործարան բացեց Ռուսաստանում (՞՞՞) – Հայաստանն ապահովագրվա՞ծ է… Իսկ շատերը «ընտրասերում» ու «գենային ձեւափոխում» հասկացությունները ցայսօր խառնում են…

Սկիզբը՝ թիվ 42, 43-ում

http://www.hayary.org/wph/?p=6670 – Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…

http://www.hayary.org/wph/?p=6653 – Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից (1-ին մաս)… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…

«ՌԻԱ նովոստին» 2016թ. հունիսի 24-ին տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով Ռուսաստանում արգելում է գենետիկորեն ձեւափոխված բույսերի ու կենդանիների բուծումն ու աճեցումը: Օրենքում ասվում է, որ արգելվում է ցանելու համար գործածել սերմեր, որոնց գենետիկ ծրագիրը փոխված է գենային ինժեներիայի միջոցով (բացառությամբ գիտահետազոտական նպատակով գործածվող սերմերի):

Օրենքն ընդունվեց, բայց ընդամենը մի քանի ամիս անց՝  2017թ. փետրվարին «Մոնսանտո»-ն գործարան բացեց Ռուսաստանում՝ Թաթարստանից 300 կմ հեռավորությամբ, ավելի որոշակի՝ Կիրովի մարզի Զուեւի շրջանի Օկտյաբրսկի գյուղի մերձակայքում: «Մոնսանտո Ռուսաստան» ընկերության ղեկավար Իսաակ Լեւենշտայնը մամուլին ասել էր, որ իրենք ուզում էին ավելի շուտ հաստատվել Ռուսաստանում, բայց օրենսդրությունը խանգարում էր: «Բայց մենք լավ լուր ստացանք գիտությունների ակադեմիայից ԳՁՕ-ի մասով արգելքի վերացման հետ կապված: Եվ մենք հիմա մեծ հավակնություններ ունենք: Մենք մտադիր ենք մեր արտադրանքով մեծաթիվ մարդանց կերակրել: Մենք մտադիր ենք մեր մշակաբույսերով ապահովել տարբեր ցանցեր, ընդհանուր սննդի կետեր, ինչպես նաեւ՝ դպրոցներ ու մանկապարտեզներ»:   Continue reading →

Ի աջակցություն մեր ժողովրդի.- ԼԳԲՏ-ն հենց ինքն է իր իսկ թիվ մեկ խնդիրը… Նրանք դժգոհել են, որ «դպրոցական դասագրքերն անդրադառնում են միայն ոչ նույնասեռական անձնաց ու ընտանիքներին՝ բխեցնելով, որ ընտանքիների այլ ձեւերը նորմալ չեն» – Քո սավանն ինձ չի հետաքրքրում այնքան ժամանակ, քանի դեռ էդ սավանովդ իմ տուն չես մտել. Հենց մտար… մի խոսքով, մտնելուց առաջ լա՜վ մտածիր… Հիշի՛ր, քո իրավունքն ավարտվում է, հենց սկսվում է իմը, մերը…

Մեր ձեքին է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի հստակ պարզ է դառնում, որ Հայաստանի ԼԳԲՏ համայնք ասեմ, խումբը, թե խմբակը անընդհատ զբաղված է իր իսկ համար խնդիրներ ստեղծելով: Կրկնում եմ՝ հենց ի՛նքն է դրանով զբաղված: Լրատվության մեր աղբյուրում՝ ասածս փաստաթղթում նշվում է, որ 6 կազմակերպություն (հայաստանյան ու արտերկրյա) միացել ու կրթական ոլորտ են ուզում մտնել: Անունն էլ դրել են՝ «Հայաստանում ԼԲԳՏ անձանց իրավունքների իրացման համապարփակ ռազմավարություն. կրթական ոլորտ», խնդիրների շրջանակ են սահմանել, թիրախներ եւ դրանց լուծմանն ուղղված քայլեր:

Մինչ դրանցից կխոսենք, նախ ասենք, թե ինչու ենք ասում, որ հենց իրենք են իրենց թիվ մեկ խնդիրը: Բացատրենք.

  1. Անընդհատ իրավունքներից են խոսում՝ մոռանալով, որ իրենց իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է բնական մեծամասնության իրավունքը:
  2. Իրավունքի կարեւորությունը իսկապես գնահատողը երբեք չի խախտում այլոց իրավունքները:
  3. Անընդհատ տարփողում են, որ ԼԳԲՏ լինելը իրենց անձնական գործն է, բայց այդ անձնականը փաթաթում են բոլորի վզին:

Ու նույնանման շատ այլ կետեր: Ու նրանց պահվածքը հարցեր է առաջացնում: Հարցեր, որոնք ստիպում են մտածել, որ իրենք են այնպես անում, որ հայտնվեն զավեշտալի իրավիճակում: Բնական է չէ՞, որ պիտի հարց ծագի, բա եթե քո անձնականն է, ինչու՞ ես այդ սավանդ ամեն օր վերցրած իմ տուն ներխուժում: Քնիր ում հետ ուզում ես, ինչ դիրքով ուզում են եւ քանի ժամ ուզում ես, ե՞ս ինչ կապ ունեմ: Ինձ հե՞տ ես քնել ուզում: Պատասխանը ստանում ես՝ չեմ ուզում: Ու դու սկսում ես գրոհել՝ ո՞նց թե չես ուզում, ուրեմն խտրականության ես դիմու՞մ, ուրեմն ճնշու՞մ ես ինձ, ուրեմն, ուրեմն… Ոչ մի ուրեմն, ապերիկ, քուրիկ: Պարզապես քո իրավունքը վերջացել է, որովհետեւ դու իմ տան շեմին ես, սկսվել է ի՛մ իրավունքը: Խախտու՞մ ես այն, որ պաշտպանված է Սահմանադրությամբ, ուրեմն՝ հենց դու՛ ես քո իսկ գլխավոր խնդիրը:   Continue reading →

Քաղաքականությունը ոչ թե վարել, գծագրել է պետք – Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործընթացն ավելի ծավալվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում… Ադրբեջանը կցանկանա՞ մտնել ԵԱՏՄ, թե՞ ոչ… Հայաստանում հակառուսական ու հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվերներ են…

Հայաստանի խորհրդարանը չընդունեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած նախագիծը: Այն մերժվեց ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստում, որի ժամանակ քվեարկության դրվեց «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նախագծին դեմ քվերակեց 76 պատգամավոր, կողմ՝ 6 պատգամավոր։

Հետաքրքիր է, որ այս գործընթացն ավելի ծավալվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում: Միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորները ԵՄ-ի դերն էին կարեւորում եւ նշում, թե Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը, ինչպես նշել էր ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հիմնական զեկուցող «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ պետք է արձանագրվի, որ ԵԱՏՄ-ին անդամակցության 3 տարում հետընթաց է եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը կրճատվել են, պետական պարտքն աճել է: «ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում, քաղաքացիների վտարումը ՌԴ-ից սովորական երեւույթ է դարձել, դա իրականացվում է առանց դատական իրավունքների ու մարդկանց՝ լսված լինելու։ Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու նոր մաքսատուրքերը, որի հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է»: Նրա գնահատմամբ՝ կարագի թանկացումն էլ է կապված ԵԱՏՄ-ի հետ, ավելին, ըստ նրա՝ թռչնամիսը կթանկանա, արտասահմանյան մեքենաների մաքսատուրքը եւս կբարձրանա» եւն: Նրա խոսքով՝ Հայաստանն ավելի լավ պայմանով էր գործում իր մաքսային պարտավորություններով մինչեւ ԵԱՏՄ-ին միանալը:

Զեկուցողին տրամաբանական հարց ուղղեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, թե ինչու «Ելք»-ը հարց չի դնում նաեւ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու, եւ ՀՀ իշխանություններին Ասոցացման բոլորովին նոր ու ավելի շահավետ համաձայնագրի համար վերստին բանակցություններ սկսելու։   Continue reading →

Երբ թշնամուն բարեկամի աչքերով ենք նայում – իսկ ամուր թվացող սլավոնական եռյակը խարխլվեց՝ դարձավ երկբեւեռ, սակայն էլի մնաց հակահայ… Եվ կապ չունի, որ Ռուսաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամ են, որտեղ նաեւ Հայաստանն է, իսկ Ուկրաինան՝ ՎՈւԱՄ-ի, որի կազմում է նաեւ Ադրբեջանը –  3 սլավոնական երկրներն էլ Ադրբեջանին զենք են վաճառում ու սատարում… ՍԾՏՀ ԽՎ-ն Կիեւում հակահայկական բանաձեւն ընդունել է Ուկրաինայի եւ Ադրբեջանի խառնակչությամբ… Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը…

http://www.hayary.org/wph/?p=6679 – Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնում… Արեւմուտքը՝ Ուկրաինա՞յի. թե՞ Վրաստանի նախագահի փոփոխության շեմի՞ն… Նախկին վրացի նախագահի վերջին օրերի արկածներն Ուկրաինայում… Սլավոնական երբեմնի ամուր եռյակը պայթեց վերջնականապես…

* * *

«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում անդադարձել է այն փաստին, որ թրքությունը դարձել է ալավոնական նախկին ամուր եռյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի արտաքին քաղաքական գծի «բնավորությունը»: Մենք անդրադարձել ենք նաեւ այն թեմային, թե ինչպես է, որ սլավոնական երկրներից միայն սրանք են դարձել հակահայ, իսկ ահա, մյուս՝ արեւելյան Եվրոպայի սլավոնական երկրները հիմնականում եղել եւ մնում են հակաթուրք եւ հակառուս: Միայն Հարավսլավիան, որի կործանումից հետո Սերբիան էր մնացել ոչ հակառուս, սակայն Սերբայի մասնատման ժամանակ, երբ պաշտոնական Մոսկվան Եվրոպայի իր որոշ պարտքեր մարելու պայմանով դավաճանեց նաեւ Բելգրադին, այստեղ եւս առաջ եկան հակառուսական տրամադրություններ…

Սերբիան այն սլավոնական երկիրն է, որը կարող է համեմատվել Հայաստանի հետ (համեմատաբար, հայերը նաեւ իրենց շահերն էին անտեսում ռուսականի առջեւ), որ չէր դավաճանել Ռուսաստանին եւ չէր հարվածել թիկունքից: Կարող է համեմատվել նաեւ այն իրողությամբ, որ սերբական տարածքները եւս օտարվեցին, բայց ինչպես Հայաստանի դեպքում, Ռուսաստանի եւ Թուրքիայի կամ այլ հարեւանների մեջ չբաժանվեցին: Բայց անջատվեցին եւ առանձին պետությունների վերածվեցին… Միակ նմանությունը Հայաստանի հետ այս հարցում այն է, որ սերբական Արցախ՝ Կոսովոն մի նոր պայքարի ճակատում հայտնվեց՝ Արեւմուտքը այն ճանաչեց անկախ երկիր: Այն Արեւմուտքը, որն Արցախի անկախությունը չի ճանաչում, չնայած ավելի քան 25 տարի անկախ է եւ ինքնորոշման իրավունքին հասել է ԽՍՀՄ փլուզման տարիներին (1988-1990թթ.), այսինքն Ադրբեջանն անկախացել է արդեն առանց Արցախի (1991թ. ու առանց մուսաֆաթական Ադրբեջանի (1918-1920թթ.) ժառանգությունը ստանձնելու)…   Continue reading →

Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնում… Արեւմուտքը՝ Ուկրաինա՞յի. թե՞ Վրաստանի նախագահի փոփոխության շեմի՞ն… Նախկին վրացի նախագահի վերջին օրերի արկածներն Ուկրաինայում… Սլավոնական երբեմնի ամուր եռյակը պայթեց վերջնականապես – առավելապես՝ սլավոնա-թուրքական համատեղության ուղեղազրկող կաթվածից…

http://www.hayary.org/wph/?p=6680#more-6680 – Երբ թշնամուն բարեկամի աչքերով ենք նայում – իսկ ամուր թվացող սլավոնական եռյակը խարխլվեց՝ դարձավ երկբեւեռ, սակայն էլի մնաց հակահայ… Եվ կապ չունի, որ Ռուսաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամ են, որտեղ նաեւ Հայաստանն է, իսկ Ուկրաինան՝ ՎՈւԱՄ–ի, որի կազմում է նաեւ Ադրբեջանը –  3 սլավոնական երկրներն էլ Ադրբեջանին զենք են վաճառում ու սատարում… ՍԾՏՀ ԽՎ–ն Կիեւում հակահայկական բանաձեւն ընդունել է Ուկրաինայի եւ Ադրբեջանի խառնակչությամբ… Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը…

* * *

Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախագահների հետ պարբերաբար քննարկել ու քննարկում է Ուկրաինայի տարածքների վերամիավորման հարցերը: Ռուսաստանի իշխանություններն այդ ժամանակ ամենախիստ քննադատության են ենթարկվում: Այս երկրների ղեկավարները հատկապես ընդգծել են Մինսկի պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքների կարեւորությունը։

Ուկրաինայի նախագահը ժամանակին Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը Դոնբաս անհնար է առանց Ռուսաստանի թույլտվության եւ ակնկալում էր, որ Արեւմուտքը կհամոզի Մոսկվային: «Մեզ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների համաձայնությունը՝ ներառյալ Ռուսաստանի»,- ասել էր նա։ Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղապահ ուժեր անհրաժեշտ է տեղակայել ոչ միայն չվերահսկվող ամբողջ տրածքում, այլեւ ուկրաինա-ռուսական սահմանին։

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Կիեւի առաջարկին՝ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու համար։   Continue reading →

Ռազմականության վերականգնում հայոց հողում – Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկն է… Բաքուն 2018-ի պետբյուջից բանակին խղճուկ հատկացում է արել – Հասարակությունը տեղյակ չէ, թե որտեղ են ծախսվում նավթից եկող միլիոնավոր դոլարները…

Ռազմականության վերականգնում հայոց հողում

Մեր երկիրը ամենառազմականացված 150 երկրների շարքում 3-րդ տեղն է զբաղեցրել:

Այս մասին նշված է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) կազմած ամենամյա «Համաշխարհային ռազմականացման ինդեքս 2017թ.» վարկանիշում:

Զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը։ Հայաստանին էլ հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը եւ Բրունեյը։ Փաստորեն, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում, 2-րդ տեղում Ռուսաստանն է, 3-րդ տեղում Կիպրոսը, 4-րդում Հունաստանը։ Զեկույցը կազմում են 100 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր / ՀՆԱ եւ ռազմական ծախսերր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա։ Ադրբեջանը վարկանիշում  նահանջել է 3 կետով՝ այս տարի զբաղեցնելով 11-րդ տեղը՝ նախորդ տարվա 8-րդ տեղի փոխարեն։

Հայաստանում պահպանում են նաեւ զինվորական գործի փառահեղ ավանդույթները, հիշում են մեծ զորականներին: Նաեւ հայկական արտադրության զինտեխնիկայի ծավալներն են ընդլայնվում: Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Արցախում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելեց «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ ներկայացրեցին հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը, հնարավորությունները եւ նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետեւել են դրանց կիրառման ընթացքին:   Continue reading →

Կխզե՞ն Իսրայելի հետ հարաբերությունները – դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն… Կսրե՞ն նաեւ արցախյան իրավիճակը – Պիտի կասեցնել Մերձավորարեւելյան առկա ծավալումներին զուգահեռ սրացումները…

Կխզե՞ն Իսրայելի հետ հարաբերությունները

Իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» ժողովում ունեցած ելույթի ընթացում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը: Նա սպառնացել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչեւ Իսրայելի հետ կապերի խզումը: Նաեւ հայտարարել է, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը) մուսուլմանների «կարմիր գիծն» է:

«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր, հետեւողական ենք լինելու այս թեմային: Եթե ԱՄՆ-ն նման քայլ անի, անմիջապես Ստամբուլում ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով կկազմակերպենք: Դա կարող է այնպիսի հետեւանքների հանգեցնել, ինչպիսին կարող է լինել մեր դիվանագիտական հարաբերությունների խզումը Իսրայելի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը: Սա կարող է բացել այն հնարավորության դուռը, որը վաղուց փնտրում է Էրդողանը, ով ցանկանում է դառնալ բոլոր թուրքերի հայրը՝ Աթաթուրքի փոխարեն, եւ համաթուրանականությունը համադրել համաիսլամականության հետ…

Բայց սա էլ հղի է այլ վտանգներով, որը ծայրահեղության հասած Էրդողանը չի նկատում… Թուրքիան կդառնա ոչ միայն բռնապետական, այլեւ բացառապես թուրքական շահեր հետապնդող վտանգավոր երկիր նաեւ գերտերությունների համար:

Սպիտակ տնից արված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն մոտ օրերս հայտարարելու էր Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքն ԱՄՆ Կոնգրեսի անդամներն ընդունել են դեռեւս 1995թ.։ Սակայն, խուսափելով քայլերից, որոնք կարող են տանել Մերձավոր Արեւելքում իրավիճակի էլ ավելի սրմանը, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած դեմոկրատ Բիլ Քլինթոնը հետաձգել է օրենքի իրագործումը։ Նման քաղաքականություն են վարել նաեւ նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը եւ Բարաք Օբաման։   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

Այսօր էլ ազգագրական մեր պարի համույթներն են կատարում հզոր այս պարը՝ ռազմական, հայրենասիրական գաղափարախոսությամբ տոգորելով, հարատեւ ուժ ու կորով հաղորդելով հայ սերունդին…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43-ում

Յար Խշ Տի- Յարատեւ Իշխանություն Տիեզրից:

Որպես երկնային Պատգամ Տիեզրի հարատեւ Իշխանությունից «Յար Խշ Տի»- ծիսապարը կատարվել է Տոզիլբանո, Տոզիլբան, Տոզիլբանո, Տոզիլբան… գոչով ու խոսքով:

Տոզիլբանո, Տոզիլբան, Տոզիլբանո , Տոզիլբան… արտասանական երգի ուղեկցությամբ հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները պարին հաղորդել են մարտական ոգի եւ կատարել են ծիսական արարողակարգ:

Տիեզրի պատգամը բերել է Արծիվը՝ Արայի Ծիվը, ձայնը, գոչը, կոչը: Տիրը Արամազդի սուրհանդակն է, պատգամաբերը, պատգամախոսը:

Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ, «ինչ- որ ժամանակ Յար Խուշտան կատարվել է արտասանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է եւ կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, բացակայում է բանահյուսական ենթատեքստը, երեւի թե այն մարտական կանչ է խորհրդանշում»:

Մեր դիտարկումը հնարավորություն տվեց բացատրելու եւ հասկանալու «Տոզիլբանո», «Տոզիլբան» խոսքի իմաստը:

«Յար խուշ տա» պարի մեջ պայմանականորեն, որպես հակառակորդներ հանդես եկող պարողները, երբ մոտենում են եւ պետք է ձեռքի ափերը զարկեն իրար, տեղի է ունենում հետեւյալը. զարկի պահին զարկողը բացականչում է Տոզիլբանո, նրա պայմանական մարտական հակառակորդը պատասխանում է զարկելով՝ Տո զիլ բան: Պարի առաջին մասը ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, շարունակաբար ձեռքերը միմյանց զարկել, բացականչել են՝ Տոզիլբանո, Տոզիլբան ու նորից հետ նահանջել:   Continue reading →

Այցելեք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի ազգային առաջնությունում 3 ամիս ընդմիջում՝ 16-րդ փուլի խաղերը՝ 2018թ. մարտի 2-3-ին… Դրանից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ այնտեղ էլ աստվածը ես եմ,- պատմել է Մխիթարյանը… Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է… Հենրիխը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործող ազգային ռմբարկու… Հենրիխը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Հենրիխ Մխիթարյանը մտահոգված է իր ապագայով… Խոշոր սկանդալ ադրբեջանական ֆուտբոլում… «Արարատ» հոկեյի ակումբը՝ Բելառուսի առաջնությունում… Լեւոն Արոնյանը մասնակցում է London Chess Classic-ին… Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ… Շախմատի, թաեքվոնդոյի, սամբոյի, լողի, դահուկավազքի ու լեռնադահուկային սպորտի, հրաձգության եւ այլ մարզական լուրեր… Արթուր Աբրահամը ժխտում է իր մասնակցությունը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին…

Աշխարհի մարզական հեւքից – 

«Փյունիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ իր անմիջական մրցակցին

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի հերթական հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին եւ բավական գոլառատ խաղում հաղթեց 3:2 հաշվով: Դաշտի տերերը Էրիկ Վարդանյանի եւ Պետրոս Ավետիսյանի խփած գոլերի հաշվին 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց նիգերիացի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոյի դուբլի հաշվին հյուրերը կարողացան վերականգնել հավասարակշռությունը: Հանդիպման 90+3 րոպեին «Փյունիկ»-ի պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն անկյունայինի խաղարկումից հետո գրավեց իր նախկին թիմի դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ 3:2:

«Փյունիկ»-ը վաստակեց 17 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Շիրակ»-ին, որն ունի 19 միավոր: Վաղը տեղի կունենա փուլի վերջին հանդիպումը: Առաջնության ետնապահ «Արարատ»-ն իր հարկի տակ կընդունի 3-րդ տեղում ընթացող «Բանանց»-ին:

«Գանձասար-Կապան»-ը հաղթեց առաջնության առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի առաջին խաղում Կապանի թիմը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտ»-ին։

Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա երկրորդում կապանցիները մեկ անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Հանդիպման 77-րդ րոպեին 11մ հարվածը վստահ իրացրեց Աշոտ Կարապետյանը։ Այս գոլի հաշվին էլ «Գանձասար-Կապան»-ը նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին: «Այս հաղթանակը շատ կարեւոր էր, քանի որ դա մեզ թույլ տվեց կրճատել առաջատարից ունեցած միավորների տարբերությունը։ Հակառակ դեպքում առաջնությունը, կարելի էր ավարտված համարել»,– այսպես է մեկնաբանել հանդիպումը «Գանձասար-Կապան»-ի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։

«Փյունիկ»-ը 4:0 հաշվով ջախջախեց «Արարատ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացավ 8-րդ փուլից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը: Առաջին խաղակեսում տանտերերը 3 անպատասխան գոլ խփեցին հյուրերի դարպասը, իսկ երկրորդում՝ 1: Այդպիսով, «Փյունիկ»-ը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: Արարատցիները 9-րդ պարտությունը կրեցին 14-րդ խաղում եւ մնացին վերջին՝ 6-րդ տեղում:

«Բանանց»-ը կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի հետ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ փուլի վերջին խաղում «Բանանց»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Արարատ»-ին: «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումը բավական հետաքրքիր ստացվեց: Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց արարատցի Գարեգին Կիրակոսյանը: Ապա «Բանանց»-ի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը 2 գոլ խփեց հանապատասխանաբար 32-րդ եւ 70-րդ րոպեներին եւ առաջ մղեց հյուրերին: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին Գարեգին Կիրակոսյանը տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 2 րոպե անց «Բանանց»-ը 11մ հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Վալմերսոնը:   Continue reading →

Ընտանեկան համերաշխությունը հակասու՞մ է միջազգային իրավական ձեւակերպումներին – Հայ ընտանիքի համերաշխությունը գրանտատուի համար՝ քաղաքական ապտակ, գրանտակերի համար՝ ոչ շահութաբեր իրավիճակ… Լուրջ ազդակ եվրոպական այն ուղղությանը, որը հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել… Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը… Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը…

Ըստ Հայաստանում գրանտակերության առաջատար ուժերից մեկի՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի, ընտանեկան համերաշխությունը իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ: Նրանք նաեւ պնդում են, թե անհատի իրավունքները վեր են ընտանիքից, այն ընտանիքից, որ հենց այդ անհատներն են կազմել սիրով կամ փոխադարձ համաձայնությամբ… Ինչպե՞ս կարող է մի անհատի իրավունքը վեր դասվել մի շարք անհատների (ընտանիքի անդամների) իրավունքներից, երբ յուրաքանչյուրն իր իրավունքն ունի՝ մեծից փոքր:

Եթե սա է եվրոպական ընտանեկան իմաստասիրության պաշտպանության ու աջակցության շեշտադրումը, որի առաջ ստորացվում է ընտանիքի համերաշխության վերականգնումը, ապա այս մակարդակը շատ վտանգավոր է եւ արագ պիտի օրինագիծ առաջադրվի՝ հայ երեխաներին եվրոպական ընտանիքների չհանձնելու (որդեգրության, թե այլ իրավական տարբերակներով) եւ առհասարակ եվրոպական ընտանիք ձեւակերպումը Հայաստանում արգելելու համար…

Իսկ եթե «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շահարկում է միջազգային իրավական ձեւակերպումները, ապա հայությունը պիտի դրա ականատեսը լինի, երբ եվրոպական կողմը հրապարակավ պատասխան կտա նշյալ կանանց խմբին:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը հուժկու հակազդեցության արժանացավ հայ հանրության կողմից եւ այն բազմաշերտ էր, քանի որ վտանգը այս կամ այն հանրային շերտին չէր միայն վերաբերում, այլ ազգի եւ ազգայինի դեմ էր առհասարակ:   Continue reading →

Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…

Ամսվա սկզբին մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։

Նոյեմբերի 9-ի գործադիրի նիստից հետո լրագրողներն ամենաշատը սպասում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին եւ Աննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին՝ ի վերջո հասկանալու՝ պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն (ԳՁՕ-ացված արտադրանք կիրառելու հետեւանքներին, տարբեր երկրների փորձերին, օրենսդրություններին եւ գիտական բանավեճերին «Լուսանցք»-ը նախորդիվ անդրադարձել է)։  

http://www.hayary.org/wph/?p=6653 – Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից (1-ին մաս)… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…   Continue reading →

Փոխլրացնող քաղաքականության պտուղները – Մոսկվան չի գործի ընդդեմ Երեւանի, քանի որ Հայաստանը դեռ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում եւ առհասարակ ռուսական քաղաքականության կարեւոր շրջանակներում… Հայաստանը վաղուց է ինչ նախընտրում է ոչ թե «կա՛մ, կա՛մ-ի», այլ՝ «եւ՛, եւ՛-ի» տարբերակը…

«Լուսանցք»-ը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին փոխլրացնող, համադրության եւ ոչ հակադրության կողմնակից քաղաքականության ջատագով: Այս քաղաքականությունն է, որ մեր երկրին հաջաղություններ է բերում հատկապես վերջին տարիներին արտաքին ասպարեզում: Ցավոք, նման քաղաքականության դրսեւորումներ մենք չենք նկատում ներքին քաղաքական կյանքում: Իհարկե, կարելի է բերել առարկայական (օբյեկտիվ) եւ ենթակայական (սուբյեկտիվ) շատ պատճառներ, որ  ընդդիմության հիմնական մասը  հակառակ տրամադրվածությունն ունի, սակայն այնպես չէ, որ արտաքին աշխարհում բոլորը հայկական գործոնի հզորացման կողմնակիցներն են…

Հայաստանում չգիտես ինչու իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը կամ հակադրությունը հասկանում են միայն իշխանության եւ խորհրդարանում ընդդիմություն կազմած ուժերի հարաբերությունները: Սա այն կոպիտ սխալն է, որի հետեւանքով ավելի քան 2.5 տասնամյակ չի ձեւավորվել հայկական քաղաքական դաշտը: Այս 25 տարիների ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքերն են, որ կա՛մ իշխանությունից չեն կտրվել երբեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, կա՛մ՝ իշխանությունից ընդդիմություն եւ հակառակ ուղղությամբ պտույտներ են տալիս տարիներ շարունակ…

Սա նշանակում է, որ ունենք ճահճացած եւ բորբոսնած քաղաքական դաշտ, որի ներքին զարգացման հեռանկարները այս դիրքով արդեն մեռած են՝ անպտուղ:   Continue reading →

Պիտի ամրագրենք «կամ-կամ»-ի ավարտը – Սա հաջողությունն է, որ ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար… Հայաստանը եղել ու դեռ մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը, որը երբեք չի հարվածել թիկունքից՝ ի հակառակ Ռուսաստանի, որ շատ է հարվածել մեր շահեին… Բրյուսելից դեպի Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ…

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը բավական լուրջ քայլ է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համապատկերում: Սա պաշտոնական Երեւանի կողմից իրականացվող «եւ-եւ»-ի քաղաքականության կարեւոր ձեռքբերում է, ինչը փաստացի հաստատում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ մեր երկրի՝ «կամ-կամ»-ի քաղաքականությունից հրաժարումը արդարացված է:

Նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Սա բոլորիս համատեղ հաջողությունն է ու կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար»,- ավելի վաղ ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշել էր, որ 2017թ.-ն իրավամբ կարելի է համարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ «Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները»:   Continue reading →

Հայկական նուռը՝ ՖՄԿ գագաթաժողովի խորհրդանշան – Երեւանյան գագաթաժողովից առաջ մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։… Ֆրանկոֆոն երկրների հետ հետագա կապերի ամրապնդումից զատ, շարունակվում են նաեւ կաթոլիկ աշխարհի հետ սերտացումները… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – ներկայացվեց նաեւ արցախյան հիմնախնդիրը…

Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ զեկուցել է Հայաստանի Հանրապետության մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Տարբեր կազմակերպչական հարցերն ու առաջարկությունները եւս քննարկվել էին:

Խոշոր միջոցառումների մասով արդեն հանդիպումներ են ընթանում ֆրանկոֆոնյան ուղղությամբ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։ Խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հաստատված ամուր փոխգործակցության մասին՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում: Հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության տարաբնույթ հարցեր են քննարկվել, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային կարեւորության խնդիրներ: Ֆրանսիացի սենատորին ներկայացվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։   Continue reading →

Թրքությունը ո՛չ միայն ռուսական եւ բելառուսական, այլեւ ուկրաինակա՞ն բնավորություն է դարձել – Բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկել առանց Հայաստանին… Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը…

Նոյեմբերի 29-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ դահլիճը լքելուց հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ. «ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք:

Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ 1 ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում:

Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի խոհրդարանի պատվիրակության ղեկավարը:   Continue reading →