Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- ԱՄՆ-ից հետո Բրազիլիան ևս հրաժարվել է Թրամփի և Պուտինի գործարքով մատակարարված ռուսական դիզելային վառելիքից․ Bloomberg
- Ասել ենք՝ չենք պատկերացնում ՀԱՊԿ–ում մեր համագործակցությունը. Հասմիկ Հակոբյան
- ԱԺ-ն արագացված ընթացակարգով երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է TRIPP-ի վերաբերյալ օրենսդրական փաթեթը
- «Կարո՞ղ է Արմեն Գրիգորյանն ուզում է պետականամետ ընդդիմություն դառնալ». հարց Արսեն Թորոսյանին
- Ֆրանսիայում պայթյունի սպառնալիքից հետո ստուգում են երկաթուղային կայարանը
- Կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու գործով դատական հերթական նիստը
- Եվրապատգամավորներն ավելի հաճախ են բացակայում հանձնաժողովների նիստերից․ Politico
- Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում
- ՆԳ նախարարի մոտ քննարկվել են համայնքային ոստիկանության ծանրաբեռնվածության նվազեցման և ոչ բնորոշ գործառույթներ
- Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ
Ա1պլյուս- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Տիրատոն.- Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Հայ Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության… Այս օրերին նաեւ Ուսուցչի տոնն է – Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է… Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը – Աշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ…
Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեցին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, հոկտեմբերի 16-ին հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ կնշեն վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում:
Հայ Արիական Միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման ներկայացուցիչներն այս տարի եւս կայցելեն Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Կլինի խորհրդապաշտական երկրպագություն, որի ժամանակ Տիր Աստծուց կխնդրեն իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ:
Այնուհետեւ ծիսական արարողությունը կշարունակվի Քարահունջի աստղադիտարանի տարածքում, որի ժամանակ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի երեք ներկայացուցիչներ՝ քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը, Արագածի հարավային գագաթից վառած կրակով բոցկլտացող ութանկյուն ջահով կվառեն օրվա ծիսական կրակը:
Տիր Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության: Քրմերը խոհեմություն ու խոկալու պայծառություն կխնդրեն Հայ Աստծուց, որպեսզի կարողանան վերագտնել հայոց ծինաբանական գաղտնիքներն ու խորհրդապաշտական ծածկագրերը: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…
«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո մենք ենթախորագիր ենք բացում՝ «Հայոց պարային համակարգը»:
Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ այնքան ենք տարրալուծել այս ու այն պարերի մեջ, որ այսօր ահազանգի խնդիր ունենք: Ի՞նչ է մեր պարային համակարգը, ի՞նչ է ասում, ի՞նչ ունի տալու, ինչի՞ է կոչված, ու՞ր է գնում:
Ուրախ կլինենք, եթե մեր մասնագետները, ոլորտի գիտակները արձագանքեն: Կրկնակի հաճելի կլինի, եթե արձագանքեն նաեւ ազգագրագետները, տարազի խնդիրներով զբաղվողները, չէ՞ որ պարային տիրույթից տարազի հարցերը դուրս չեն: Թող արձագանքեն նաեւ նրանք, ովքեր հետաքրքրված են այս ամենով:
Որովհետեւ հայոց պարը հայի ոգին է, ու սա փաստ է եւ ոչ թե գեղարվեստական նկարագրություն:
Որովհետեւ հայոց պարը մեր ինքնության խորհրդանիշերից է:
Որովհետեւ հայոց պարը մեր արմատն է, մեր կենցաղն է, մեր աշխատանքը, ապագան, մեր իղձերի ցուցիչը:
Որովհետեւ հայոց պարը մենք ենք՝ թերթվող հայելու առաջ: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛է եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»-… Տոնավաճառ՝ Արցախի բերքի տոնիին… Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են… Հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծության նպատակով… Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երեւանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը… Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին… ԱՄՆ-ի Պետդեպը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը… Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդը սպասում է… Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ…
Արցախի բերքի տոնին մասնակցության 900 հայտ է ներկայացվել – Տոնավաճառ Ստեփանակերտում՝ գյուղաշխատողի օրվա առթիվ
Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվելիք Բերքի տոնին այս տարի 900 հայտ է ներկայացվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Դանիելյանը: Նրա խոսքով, միջոցառմանը մասնակցելու են Արցախի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ մասնակցության ցանկություն են հայտնել 30 տնտեսվարող սուբյեկտներ: «Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Բերքի տոնին համաժողովրդական բնույթ տալու նպատակով անց են կացվելու մի շարք մշակութային եւ տոնական միջոցառումներ: Իսկ ցուցահանդես-տոնավաճառին, արտադրողների հետ մեր ունեցած պայմանավորվածության համաձայն, գյուղատնտեսական մթերքներն ու արտադրատեսակները կվաճառվեն շուկայականից 15-20% ցածր գներով»,- ասել է Աշոտ Դանիելյանը:
Արցախի բոլոր տնտեսավարող սուբյեկտներին եւ ֆերմերներին հնարավորություն է տրվել այդ օրը ներկայացնել իրենց արտադրանքը եւ վաճառել: Նշվել է նաեւ, որ Բերքի տոնին մասնակցելու նպատակով հանրապետության շրջաններից եկած բոլոր անհատներին ու տնտեսավարող սուբյեկտներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն, ապահովելու է վառելիքով:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նա շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների եւ անելիքների վերաբերյալ:
Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստը: Օրակարգի հարցրեը վերաբերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհված տարածքների ուսումնասիրություններին: ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը ներկայացրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակի վերլուծությունը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհված տարածքների բույսերի բազմազանության վիճակի եւ ինքնավերականգնման հնարավորության մասին տվյալներ է ներկայացրել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը: Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Արսեն Գասպարյանը ներկայացրել է իրենց կողմից իրականացված արգելոցի կենսաբազմազանության վրա հրդեհների ազդեցության ուսումնասիրությունը: Հրդեհների հետեւանքների վերացման ուղղությամբ ամերիկյան գիտնականների կողմից տրված նախնական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից. Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց… Բարձրագույն խմբի եւ Հայաստանի գավաթի խաղերն ընթացքի մեջ են… ՀՖՖ-ն որակազրկել է մի շարք մրցավարների… Հայաստանը տապալվեց ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերում… Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում եւ անգլիական ակումբում… Հայաստանը կմասնակցի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը… Լեւոն Արոնյանը՝ անգլիական հնագույն ամսագրի էջերում… Ֆուտբոլի, շախմատի, ըմբշամարտի, սամբոյի, սպորտային մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…
Հայաստանի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց
Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել ֆեդերացիա՝ «Լոռի-2-04» թիմը առաջնությունից հանելու համար:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջնորդվելով կանոնակարգով, սահմանափակ պատասխանատվությամբ սույն ընկերությանը տուգանել է 50 հազար դրամով: 5000 դրամով տուգանվել է նաեւ Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցը, քանի որ կանանց մրցաշարի «Գյումրի աղջիկներ-2» -«Հրազդան ԱՀ» խաղին հրազդանցիների մարզիչ Արթուր Հարությունյանն արձանագրությունում լրացրել է 15 ֆուտբոլիստ՝ պարտադիր 18 ֆուտբոլիստի փոխարեն:
«Գանձասար-Կապան»-ը կրկին ջախջախեց «Ավան-Ակադեմիա»-ին
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018թ խաղարկությունում այսօր կայացել է քառորդ եզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղը: Առաջին խմբում հանդես եկող «Ավան-Ակադեմիան» իր հարկի տակ ընդունեց բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասար-Կապանին» եւ պարտվեց 0:4 խոշոր հաշվով: Հյուրերի կազմում 2 գոլ է խփել Գեւորգ Նռանյանը, մեկական՝ Աշոտ Ադամյանը եւ Դմիտրի Յաշինը:
Այդպիսով, կապանյան ակումբն առաջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ, քանի որ առաջին խաղում նույնպես խոշոր հաղթանակ էր տարել (3:0): «Գանձասար-Կապանի» հաջորդ մրցակիցն իհայտ կգա քառորդ եզրափակիչ «Արարատ»-«Շիրակ» հանդիպումից հետո, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Գյումրիում կայացած թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Գանձասար–Կապան»-ը վստահ հաղթեց «Բանանց»-ին
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ փուլում կայացավ երկրորդ հանդիպումը: Կապանի «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Բանաց»-ին եւ վստահ հաղթանակ տարավ: Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց Ալեքս Ջունիորը, իսկ 82-ին այն կրկնապատկեց Գեղամ Հարությունյանը:
Կապանցիները երրորդ հաղթանակը տարան առաջնությունում, վաստակեցին 12 միավոր եւ բարձրացան 3-րդ տեղ՝ շրջանցելով հենց «Բանանց»-ին: Այս խաղափուլի վերջին խաղում «Փյունիկ»-ն իր հարկի տակ կընդունի «Ալաշկերտ»-ին:
«Շիրակ»-ը «Արարատ»-ի հետ խաղում չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ փուլի մեկնարկային խաղում Երեւանի «Արարատ»-ը իր հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին: Երեւանի «Նաիրի» մարզադաշտում թեեւ հանդիպում էին հանրապետության երկու հնագույն թիմերը, բայց ֆուտբոլասերների մոտ այն հետաքրքրություն չէր առաջացրել: Սակայն մարզադաշտ եկած մի քանի տասնյակ երկրպագուները բավական համառ պայքարի ականատես դարձան:
Նախ 2 անգամ աչքի ընկան շիրակցիները: Խաղի 35-րդ րոպեին նրանք 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որն վստահ իրացրեց Իգոր Ստանոեւիչը: 4 րոպե անց հյուրերը եւս մեկ արդյունավետ գրոհ կազմակերպեցին եւ Արամ Մուրադյանը ընթացքից կատարված հարվածով 2-րդ անգամ գրավեց «Արարատ»-ի դարպասը: Սակայն 1-ին խաղավարտի վերջում տանտերերի կազմակերպված հազվադեպ գրոհներից մեկն ավարտվեց Արամ Քոչարյանի ոչ այնքան ուժեղմ սակայն դիպուկ հարվածով: 2-րդ խաղակեսում թիմերը հիմնականում պայքար էին մղում նախաձեռնությանը տիրելու համար: Երկար ժամանակ խաղադաշտում հավասար պայքար էր գնում: Սակայն հանդիպման 79-րդ րոպեին արարատցիների դարպասապահի երկար փոխանցումից հետո բավական վտանգավոր գրոհ ձեռնակեցին աջ եզրով: Արդյունքում, եզրից կատարված փոխանցումից հետո գնդակը հայտնվեց փոխարինման մտած Գարեգին Կիրակոսյանի մոտ, որը ընթացքին կատրաված հուժկու հարվածով անակնկալի բերեց «Շիրակ»-ի դարպասապահին: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀ-ի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին… Ինտելեկտուալ խաղ երեխաների համար… Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով… Հենրիխ Մխիթարյանը` Վալանսում. Համլետ Մխիթարյանից 18 տարի անց… Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվո՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…
Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀ–ի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին
Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլ Շտոսսը հայտարարել է, որ ավստրիացի մարմնամարզիկները չեն մասնակցի ձմեռային Օլիմպիական խաղեր-2018-ին հարավկորեական Փհենչհան քաղաքում, եթե ԿԺԴՀ-ի կողմից միջուկային-հրթիռային ծրագրի ակտիվացման պատճառով Կորեական թերակղզում լարվածությունն աճի:
«Եթե իրավիճակը վատանա եւ մեր մարմնամարզիկների անվտանգությունը այլևս չերաշխավորվի, մենք չենք գնա Հարավային Կորեա: Մենք, այնուհանդերձ, չենք կարծում, որ դա տեղի կունենա այսօր»,- rsport.ria.ru-ի հաղորդմամբ ասել է Շտոսսը:
Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ ջրածնային ռումբի փորձարկումն անցել է հաջող: Այդ նախագիծը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համալրման համար:
– Հյուսիսային Կորեան միջուկային զենք է փորձարկել:
– Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը:
– Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել:
– Կիմ Չեն Ինն անձամբ է պարգեւատրել ջրածնային ռումբի ստեղծողներին:
Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում
2017թ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը:
Միջոցառումը մեկնարկել է 2017թ. օգոստոսին Հայաստանի գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում:
Նշենք, որ ծրագրին մասնակցում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց եւ 16 տարեկանից բարձր կանանց Հայաստանի մարզերի հավաքական թիմերը: Մասնակիցները մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով:
Ինտելեկտուալ խաղ երեխաների համար
Երեխաներին համակարգիչներից կտրելու եւ նրանց կրթելու նոր տարբերակ են մտածել Արամն ու Դավիթը, ովքեր ստեղծել են «Ապագայի Հայաստան» կոչվող ինտելեկտուալ խաղը՝ 188 հարցով։ Այն նախատեսված է 10 տարեկանից բարձրերի համար։ Տղաները խաղը բաժանել են 4 մասի՝ «Պատմական Հայաստան», «Հայոց ցեղասպանություն», «Հայ գրականություն» եւ «Մեծանուն հայեր»։
Խաղն ինտելեկտուալ է, ժամանցային եւ ուսուցողական։ Մասնակիցները նետելով զառը՝ հայտնվում են դաշտերից մեկում եւ պատասխանում թեմային առնչվող հարցերին։ Կա նաեւ «Օսմանյան բանտ» կոչվող թեմա՝ տրամաբանական հարցերով։ Continue reading
Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…
Հոդվածի բուն էությանն անցնելուց առաջ՝ կարեւոր ենք համարում մի փոքր պատմական անդրադարձ անել:
Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի: Վրաստանն իրեն ավելի լավ է զգացել Հայաստանի հարեւանների հետ ընկերակցելով, հատկապես, երբ նրանք հարձակվել են Հայաստանի վրա … որպեսզի անկաշկանդ օգտվի հայկական տարածքներից ու բնական եւ այլ հարստություններից:
Վերջին հարյուրամյակներում ոչինչ էապես չի փոխվել, միայն հարեւաններն են փոխվել, ու Վրաստանը հիմա էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ է դաշնակցում, քանի որ այդ երկրների նման զավթարար քաղաքականություն է վարել (դեռ վարում են բոլոր երեքն էլ) Հայաստանի նկատմամբ եւ վախենում է միայնակ մնալ պատասխան տալու պահին…
Երբեմն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել, երբ հատկապես զավթարարները ցանկացել են Հայաստանից հետո տիրել Վրաստանին… Մենք ընդդիմանալով մեր թշնամիներին, կամա թե ակամա, պատսպարել ենք Վրաստանին ներխուժումներից՝ առաջին հարվածը եւ հակառակորդին թուլացնելը վերցնելով մեզ վրա, անգամ եթե պարտվել ենք…
Սա հարյուրամյակների փորձ ունի: Բայց վրացիների շնորհակալությունը հաճախ է ավարտվել անբնական՝ թուրք-ադրբեջանական ոտնձգություննեից թուլացած Հայաստանից որոշ պատառիկներ էլ Վրաստանն է սեփականացրել, քանի որ հայերն այլեւս դիմադրելու ուժ չեն ունեցել մի քանի ճակատով կռվելուց հետո: Հայկական հողերի մի մասը դեռ Վրաստանի կազմում են՝ Լոռվա մի հատվածը, Ջավախքը եւ այլն:
Եվ ահա, մոտ 30 տարի ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եղբայրությունը (երեք երկրներն էլ հայտարարել են եղբայրական դաշինքի մասին) շրջափակման մեջ է պահում Հայաստանին՝ ամեն կերպ վնասելով տարածաշրջանում Հայաստանով անցնելու միտում ունեցող միջազգային նշանակության ենթակառուցվածքների ծրագրերը:
Այստեղ կանգ առնենք ու կտրուկ շրջադարձ անենք: Continue reading
Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…
Դիմելով աշխարհասփյուռ ազգակիցներին (դիմումի որոշումն ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)՝ ջավախահայերը ահազանգել են, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը։
Հատկապես այս օրերին կրկին սրացումներ են լինում, երբ ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում հայոց Ջավախքում: 6 քաղաքներում առաջադրվել են 25 թեկնածուներ, որոնցից 14-ը հայ են: Հայեր են առաջադրվել ինչպես վրացական կուսակցությունների, այնպես էլ նախաձեռնող խմբերի կողմից: Եվ հենց այս օրերին նոր սադրանքի ականատեսն ենք լինում:
…«Մեր պատմական հայրենիքի այս հատվածի տարեգրությունը հնագույն ժամանակներից մինչեւ այսօր լի է դառնություններով։ Այստեղ «հյուրընկալվել» են պետություն նվաճողներ, ռազմատենչ ցեղեր, պատմիչների տեղեկություններով՝ կազմակերպվել են սպանդներ, գերեվարվել ու տեղահանվել են բնիկ բնակչության ամբողջական հատվածներ եւ այլն։ Տարածաշրջանը վերջնականապես ազատագրվել է նախավերջին նվաճող պետությունից՝ Թուրքիայից, 1829թ.։ Ադրիանուպոլսի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով դարձել է Ռուսական կայսրության մաս։ 1918թ-ին եղել է վիճելի տարածք Հայաստանի ու Վրաստանի միջեւ։ Հայտնի իրադարձություններից հետո ջավախահայերի կամքին հակառակ՝ բռնակցվել է Վրաստանին։ 1991թ-ի մարտի 31-ին տեղի է ունեցել Վրաստանի անկախության հանրաքվեն, որին Հայաստանի այն ժամանավա իշխանությանների հորդորներով մասնակցել է նաեւ Ջավախքը եւ դարձել է նորանկախ Վրաստանի մաս։ Անկախության հռչակագրի հենքը Վրաստանի 1921թ. սահմանադրությունն էր, որը իրապես ապահովելու էր Ջավախքի բնականոն զարգացումը։ Continue reading
Ինչու՞ է շահարկվում Մինսկի խմբի հարցը – Բաքուն վաղուց է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը՝ Թուրքիայի ներգրավվմանը որոշիչ մակարդակում… Ինչու՞ է շահարկվում՝ թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել, կամ՝ ԼՂ հակամարտությամբ զբաղվող հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են… Իսկ Արցախի հարցը ազգային ինքնորոշման եւ մարդկային իրավունքների տիրույթներում է եւ խնդրի միջազգային ճանաչումն անշրջելի՛ գործընթաց է…
Բաքուն երկար ժամանակ է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը: Քանիցս հայտարարել է, որ Մինսկի խումբը կամ պիտի վերանայել կամ պետք է նոր ձեւաչափ մտածել: Իհարկե, նախեւառաջ չմոռանալով շեշտել, որ այդ ձեւաչափում անհրաժեշտ է ընդգրկել նաեւ Թուրքիային… Ադրբեջանի մեծ եղբայրն ընդգրկված է Մինսկի խմբում, սակայն համանախագահների կարգավիճակում չէ, ինչին ձգտում է Ադրբեջանը:
Ըստ Բաքվի, «ադրբեջանական օկուպացված տարածքների» հարցը կարող է կարգավորվել միայն այնպիսի կառույցում, որտեղ Թուրքիային եւս որոշիչ դեր կտրվի: Իհարկե, այդպես կցանկական Բաքվում, քանզի հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների տապալման հարցերից մեկն այն էր, որ հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները վերածվել էին հայ-թուրք-ադրբեջանական եռակողմի, քանի որ Անկարան մի քանի նախապայման էր առաջ քաշել, որից մեկը Արցախի հետ միասին ազատագրված տարածքները կրկին զավթիչին զիջելու հարցերն էին… Բաքուն անգամ փակեց ԵԱՀԿ գրասենյակը Ադրբեջանում, ապա դեմ քվեարկեց ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը Երեւանում մնալու հարցին՝ այսպես հետզհետե վտարելով ԵԱՀԿ-ին տարածաշրջանից:
Այսինքն, ըստ Բաքվի, Հայաստանի հետ բանակցային սեղանի շուրջ պիտի երկու Ադրբեջան նստեն՝ մեծ եւ փոքր եղբայրներով: Մինչդեռ Հայաստանը չի կարողանում բանակցային սեղանի շուրջ վերադարձնել հիմնախնդրի տիրոջը՝ Արցախին, որի հարցը քննարկվում է տարիներ շարունակ: Continue reading
Քրդերի անկախացումն անհնա՞ր է, թե՞… Իրաքյան Քուրդիստանը շրջապատված ու շրջափակված է… Այս բազմատարր Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ, անգամ եթե հանրաքվեից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին… Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապվա՞ծ է «Մոսադի» հետ…
Այսօր շատերն են մտահոգ, որ որոշ սառեցված թեժ կետերում հնարավոր են նոր առկայծումներ Իրաքի ինքնավար Քուրդիստանում անկախության հանրաքվեից հետո: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, առկա իրավիճակի գնահատմամբ այս հանրաքվեն չի ազդելու ոչ Դոնբասի ու Լուգանսկի (Ուկրաինայի հետ), ոչ Մերձդնեստրի (Մոլդովայի հետ), ոչ էլ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի (Վրաստանի հետ) ինքնահռչակ հանրապետությունների նոր հակամարտությունների առաջացմանը: Չի ազդելու նաեւ Արցախի խնդրի վրա՝ նոր լայնածավալ բռնկումների առումով:
Բացատրությունը մեկն է՝ Իրաքյան Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ: Անգամ եթե հանրաքվեիից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին, Իրաքի իշխանությունները կասեցնելու են անկախության տանող ցանկացած գործնական քայլ: Այս համոզվածությունը հենվում է այն հանգամանքների վրա, որ Իրաքյան Քուրդիստանի չորս բոլորը դեմ են նման պետության առաջացմանը եւ պատրաստ են անգամ զինված ընդհարման գնալ, ինչը միայնակ անհաղթահարելի է Իրաքյան Քուրդիստանի համար, իսկ գերտերությունները դժվար թե առճակատման գնան միանգամից այսքան տարածաշրջանային ազդեցիկ խաղացողների նկատմամբ:
Իրաքը, Թուրքիան, Իրանը եւ Սիրիան արդեն դեմ են արտահայտվել եւ սկսել են շրջափակման գործընթացները: Եթե Իրաքյան Քուրդիստանին իրենց պայքարով միանային նաեւ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի քրդերը, ապա գուցե իրավիճակն այլ լիներ, եւ անգամ ազդեր Հարավային Կովկասի վրա՝ հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական բախումների մասնակի վերսկսմամբ: Բայց այդպես չէ, «Լուսանցք»-ն իր նախորդ թողարկումում հստակ նշել էր, թե ինչ լուրջ հակադրություններ կան Սիրիայի քրդերի եւ Իրաքի քրդերի միջեւ: Նույնն է նաեւ Թուրքիայի քրդերի դեպքում, որոնք ավելի համերաշխ են Սիրիայի քրդերի հետ: Միայն Իրանի քրդերի հստակ տեսակետը հայտնի չէ, բայց մի բան պարզ է՝ Թեհրանը վերահսկում է իր քրդական համայնքի քայլերը: Continue reading
Անկախությունն անկասելի է անգամ արյամբ – Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը… Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը՝ «առաջին համացանցային պատերազմն է աշխարհում»… Մադրիդը բռնանում է Բարսելոնայի երկրի կամքին…
«Լուսանցք»-ը անդրադարձել է աշխարհի անկախական շարժումներին եւ հանգամանալից ներկայացրել, թե որ աշխարհամասի որ երկրներում դրանք արդեն հասունացած վիճակում են եւ ընդամենը մի առկայծում է անհրաժեշտ, որպեսզի շղթայական ծավալումներ ընթանան:
Ամենածավալուն հոդվածն այդ ուղղությամբ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանինն է, որ հրատարակվել է 2013թ. («Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը», «Լուսանցք» թիվ 23 (286)): Հայ արիների առաջնորդը նշել է, որ աշխարհի վերաձեւումների ժամանակ հիմնականում տրոհվում են որոշակի պետություններ, նորերն են առաջանում՝ ստեղծելով նոր իրավիճակներ: Հիմնականում անկախական շարժումներ ունեցող երկրներն են տրոհվում, քանի որ այդ ժամանակ միայն խթանել է պետք եւ մնացյալը կատարվում է ինքնըստինքյան… Նա անդրադարձել էր աշխարհի բոլոր այն պետություններին, որոնք տրոհվելու միտում ունեն, քանի որ ունեն անկախության ձգտող տարածքներ եւ այնտեղ բնակվող բնիկներ կամ այլազգիներ:
– http://www.hayary.org/wph/?p=3248 – Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Անգամ Աֆրիկայում, որ որոշիչ որեւէ դեր չունի աշխարհաքաղաքական հարցերում, եւս լինում են տրոհվող երկրներ: Սա էլ տեղային ռազմա-քաղաքական հարցերի լուծմանն է ուղղված, ինչը հիմնականում կրոնական ուղղությամբ է իրականացվում: Վերջին բաժանումներից են Ջիբութի եւ Էրիթրեա պետություները, որ առանձնացան Եթովպիայից, զրկելով Աֆրիկայի համար այս նախնական երկիրը ծովային սահմաններից: Նույնը կատարվեց երբեմնի ծովային երկիր Սերբիայի հետ, երբ Հարավսլավիայի մասնատումից հետո բռնությամբ մասնատեցին նաեւ Սերբիան (քանի որ առավելապես ռուսամետ էր ու ընդդիմանում էր արեւմտյան ծրագրերին): Իսկ աֆրիկյան վերջին մասնատումը եղավ Սուդանի հետ՝ այն տրոհելով Հյուսիսային (քրիստոնեական) եւ Հարավային (մահմեդական) Սուդանների: Նման խնդիրներ ունեն Լիբիան, Սոմալին եւ ոչ միայն աֆրիկյան շատ երկրներ… Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (3-րդ մաս)… Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ… Հայտնի մարդկանց հրեականացնելու մոլուցքով համակված կեղծարարները փորձել են հրեական ծագում վերագրել շատերին՝ ինչպես ֆրանսիացի հռչակավոր գրող Ժյուռ Վեռնին…
Սկիզբը՝ թիվ 33-34-ում
http://www.hayary.org/wph/?p=6549 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (Մաս 2-րդ)… Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից… Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «Հայոց պատմության» կեղծված օրինակը ընկել է նոր կեղծարարների ձեռքը…
http://www.hayary.org/wph/?p=6536 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…
Նույնիսկ եթե Խորենացու մոտ հիշատակվում է Շամբատ անունը, որն իբր նա վերափոխել է Շամբայի, ապա երկու դեպքում էլ նրանք հայերենում իմաստ ունեն՝ Շամբատ=Շամբ+ատ=Շամբ+Հայր=Շամբահայր, որտեղ ատ, ադ=ate նշանակում է «հայր» (Ս. Այվազյան. «Ուրարտերեն-հայերեն»):
Ենթադրում ենք, որ «Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ:
Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աշխարհաբար թարգմանության ներածությունում Ստ. Մալխասյանը նշում է. «…Խորենացին երգը կամ առասպելը կարճառոտ բերելով՝ ինքը նրան մեկնում է, կամ, ինչպես ինքն է ասում, «ճշմարտում է», այսինքն՝ այլաբանությունը բացատրում է»:
Մալխասյանը օրինակներ է բերում, որտեղ Խորենացին ( ՞ ) ճիշտ կամ սխալ է մեկնաբանում ճշմարտյալ պատմությունը:
Մենք ստույգ չենք կարող ասել՝ Խորենացին «ճշմարտել է» «ՀրԷԷ» թաքնագիրը, թե դրա անհրաժեշտությունը չի եղել, բայց կարող ենք ենթադրել, որ կեղծարարները «Հրէէ»-ի այլաբանական իմաստը չեն «իմացել» եւ այն վերածել են «հրեա» բառի:
Իսկ այժմ կներկայացնենք «Հրէէ» թաքնագրի առաջացման ենթադրյալ տարբերակները.
Հրէէ=Հուր+է=Հրէ էություն, որտեղ «է»-ն էություն բառի սկզբնատառն է կամ այն կարող է նշանակել Էա, որը Հայա-Էա-Հայկի կրճատ ձեւն է: Ուրեմն «զԲագարատ, որ ի Շամբատայ Հրէէ էր, կնշանակի՝ Բագարատը Շամբատի Հրէ էությունից էր: Continue reading
Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք (2-րդ մաս)… Անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով – համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն… «Հալալ» մակնշմամբ արտադրանքը մաքուր համարում ունի – գործում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում…
Սկիզբը՝ թիվ 34-ում
http://www.hayary.org/wph/?p=6548 – Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք… Իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների վրա… Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով – Առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթը հուդայական կամ մուսուլմանական կանոններով է… Մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի…
Սպանդանոցների թեմայից խոսելիս եւ մորթի եվրոպական, ամերիկյան, ռուսական, կրոնական ու աշխարհիկ ձեւերից խոսելիս, ամենայն լրջությամբ ասացինք, որ նույնիսկ եվրոպական որոշ սպանդանոցներում մորթերի համեմատ մեր բակային մորթն այնքան ճիշտ է արվել, որ հաստատ կարող ենք ասել՝ կենդանիները չեն տանջվել: Հստակ հիշում եմ նույնիսկ պատանեկությանս տարիներից, թե ինչպես էին մեր գյուղում կով մորթում, եւ մորթի այդ ձեւը Հայաստանի մի շարք գյուղերում էլ եմ տեսել. մեծ մուրճով հարվածում էին կովի ճակատամիջին, կովը շշմում, ընկնում էր գետնին, տղամարդիկ արագ կապում կամ բռնում էին անասունի ոտքերից եւ մեկն էլ՝ առավել ուժեղը, արագ կտրում էր վիզը: Կովը չէր թպրտում կամ առավելագույնը մեկ-երկու անգամ էր թպրտում, իսկ դա նշանակում էր, որ չի տանջվել, եւ մորթն անցավ է եղել: Հետո հատուկ հարմարանքով կովին կախում կամ կիսակախում էին գլխիվայր, որպեսզի արյունը լրիվ դուրս թափվի: Հիմա մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի: Եվ դատելով եվրոպական փորձից՝ ճիշտ նույն բանն է արվելու՝ արագ մորթ անզգայացումից հետո, պարզապես ավելի արագ ու այսպես ասենք, սարքի օգնությամբ: Իսկ անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով: Համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն: Continue reading
Քրդական ճաք՝ աշխարհի վերաբաժանման ճանապարհին.- Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը… Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան… Քուրդիստանի անկախացման փորձ՝ Իրաքից… Հասնել նպատակին՝ անգամ արյունահեղության գնով… Նոր իրավիճակ՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեից հետո… Թուրքիան չի՛ հանդուրժի Իրաքյան Քուրդիստանի գոյությունը… Իրանը դեմ է Քուրդիստան պետության առաջացմանն ընդհանրապես… Սիրիան՝ լուրջ խնդիրների մեջ, բայց՝ հեռանկարների շեմին… Իրաքը քրդական ինքնավարության անկախությունը չի՛ ճանաչի… Արդյո՞ք սա մնում է իսրայելական ծրագիր… Հայաստանը պետք է զգույշ լինի քրդական հարցում… Արցախի անկախության շահերը պահանջում են… Իրաքի զորքերը մտել են Քուրդիստանի ինքնավարության տարածք…
* * *
…Հիմա Մերձավոր Արեւելք եւ Կովկաս տարածաշրջանների հետ միասին մենք մեր արտաքին քաղաքականության մեջ պիտի վերակիրառենք Հայկական Լեռնաշխարհ տարածաշրջանի գործոնը, որպեսզի Հայաստանի դերն ու նշանակությունը ոչ միայն բնական ու պատմական առանցքներ ունենա, այլեւ՝ աշխարհա-քաղաքական, ռազմա-տնտեսական… Հայկական Լեռնաշխարհի բնիկները միա՛յն հայերն են ու այն միայն հայերի՛ հայրենիքն է, որի վրա միայն հայկակա՛ն պետություն պիտի լինի… Հայկական Լեռնաշխարհի արծարծումը միայն կարող է կանխել հայոց հողերում երբեւե չգոյ Քուրդիստանի տարածումը (ըստ լեզվաբանների՝ ճիշտը Քրդստանն է)…
* * *
«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է աշխարհի նոր վերաբաժանման ծրագրերին, որոնք մի քանիսն են եւ տարիներ շարունակ շրջանառվում են, որպեսզի համաշխարհային արձագանքներից պարզ լինի, թե որ տարբերակն է առավել ընկալելի ու ընդունելի: Իհարկե, չեն կարող բոլոր տարբերակները բոլորի համար էլ ցանկալի լինել, ինչը նաեւ դիմադրական ազդակներ է արձակում շրջանառվելու ընթացքում, որը եւս հավաքագրվում է աշխարհը գաղտնի վերաբաժանողների կողմից՝ հետագա ծավալումներին դիմակայելու կամ նախապես դեմն առնելու համար:
Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը
Այդ մի շարք ծրագրերում, որոնք շրջանառվում են համապատասխան քարտեզներով, հայության համար կան ոչ ցանկալի կամ համեմատաբար ցանկալի ծրագրեր: Իսկ ցանկալի ծրագրերի բացակայությունը չի նշանակում, որ չի կարելի հասնել դրան: Այս տարիների ընթացքում աշխարհի միջազգային ասպարեզում լուրջ փոփոխություններ են եղել, որոնք որոշ երկրների նախնական ամուր դիրքերը խարխլել են, իսկ որոշներինն էլ՝ ամրացրել ու նոր զարգացումների ճանապարհ բացել: Մենք գրեթե բոլոր հնարավոր տարբերակներին այս տարիների ընթացքում անդրադարձել ենք, եւ աշխարհի վերաբաժանման մի քանի քարտեզներում ներկայիս Հայաստանին հատկացված են ներկայիս Թուրքիայի (Արեւմտյան Հայաստանի) եւ ներկայիս Ադրբեջանի (Արեւելյան Հայաստանի) մեր բռնազավթված հայրենի հողերից որոշ հատվածներ: Երբեմն մասնակիորեն արծարծվել են հայոց Նախիջեւանի ու Ջավախքի պատկանելության հարցերը: Բայց ամբողջական Հայաստանի վերականգնման խնդիրը դեռ առկախ է, ինչի միակ ցանկալի ու ընկալելի տարբերակը կարող է լինել հայերիս համար…
Եվ ինչպես նշեցինք, որոշ երկրների դիրքերը նախկինի համեմատ սասանվել են նոր աշխարհակարգի ծավալումների ընթացքում, ուրեմնեւ՝ աշխարհի նոր վերաբաժանման ժամանակ…
Թերեւս ավելի է հասունացել Թուրքիայի մասնատման խնդիրը: Այստեղ նախկինում նախատեսվող Քուրդիստանի ստեղծման հարցը արդեն միանշանակ չէ… Հայաստանի դերը վերջին տարիներին ավելի է մեծացել տարածաշրջանում (հատկապես եվրոպական ուղղության ծրագրերում, ամերիկյան ու ռուսական ուղղությունները դեռ առավելապես քրդամետ են), ինչը կարող է որոշակիորեն սեղմել Քուրդիստանի արհեստական ստեղծման ծավալները՝ այն թողնելով Իրաքյան Քուրդիստանի սահմաններում, որին կարող են միանալ (ըստ անհրաժեշտության եւ առաջնահերթության) Սիրիայի ու Իրանի քրդաբնակ շրջանները: Իհարկե քրդերը ցանկանում են տիրել նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքին՝ այսպես կոչված «Մեծ Քուրդիստանի» ստեղծման համար, ինչը մեզ համար միանշանակ անընդունելի է:
Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան
Ոչ մի տարբերություն չկա՝ թուրքերն են զավթել մեր տարածքները, թե քրդերն են զավթելու… Առավել եւս, որ Հայոց ցեղասպանության իրականացման մեջ մեծ է նաեւ քրդերի դերը, որոնք աջակցել են թուրքերին, որպեսզի հայկական տարածքներում մնան միայն իրենք եւ տիրեն հայերի հողերին եւ ունեցվածքին՝ թեկուզ Թուրքիայի կազմում…
Սա դեռ պիտի քննարկվի միջազգային տարբեր օրակարգերում: Քրդերը հատկապես Արեւմտյան Հայաստանի տարածքում շատ վատ են պահել իրենց բնիկներիս հանդեպ: Եվ այստեղ մի հարց էլ կա, եթե թուրքերը մեզ վնասելով մտել են մեր երկիր ու բնավորվել մեր կամքին հակառակ, ապա քրդերին (եւ այլոց) մենք ենք ներս թողել մեր տուն, որպես անհայրենիք ազգությունների, ինչը քրդերի արածը Հայոց ցեղասպանության տարիներին պակաս նողկալի չի դարձնում…
Այսօր կրկին անդրադարձանք այս խնդրին, քանի որ Իրաքյան Քուրդիստանի անկախության բարձրացման հարցը արդեն իսկ առնչվում է աշխարհի նոր վերաբաժանմանը: Continue reading
Հյուսիս – Հարավի համար գումար կա, նոր ատոմակայանի համար՝ ոչ… Շուկայում ոչ մի նյութի կամ տեխնիկայի էական թանկացում գրեթե չի եղել, հապա ինչու՞ այդ 1 կմ-ն դարձավ 3,5 մլն դոլար, երբ առավելագույնը՝ 1.5 մլն դոլար էր… Այդ ի՜նչ վերահսկողություն է արվում, որ Հյուսիս-հարավն այդպես արագ է ընթանում…
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օրեր առաջ կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել՝ խոսելու պաշտոնավարման մեկ տարվա արդյունքներից: Սակայն նրան ուղղված հարցադրումները գլխավորապես վերաբերում էին Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքին:
Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հայտարարությանը, թե Հյուսիս-հարավի 1 կմ-ի կառուցման արժեքը բարձրացել է՝ հասնելով 3.5 մլն դոլարի, եւ արդյո՞ք այդպիսով Ռոզենթալը կասկածի «տակ է առել» ծրագրի իրականացումը, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ, որոնց, անհրաժեշտության դեպքում, մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է ճանապարհի հատվածներից մի քանիսը, նախարարությունը եւ բանկը լավ համագործակցում են, ցանկացած ծրագիր քննարկվում է, եւ վստահ եմ, որ ԱԶԲ ներկայացուցիչը կասկածի տակ չի դրել ծրագրի իրականացումը: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն եւ Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ»:
1 կմ-ն 3.5 մլն դոլարային հաշվարկից հետո այս ճանապարհը պե՞տք է Հայաստանին, կուտակած պարտքերն ավելի շատ չե՞ն լինելու, քան բուն օգուտը. լրագրողների այս դիտարկանն ի պատասխան նախարարը համառոտեց. «Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է եւ՛ զբոսաշրջային, եւ՛ բեռնափոխադրումների հոսքը, ինչը, վստահ ենք, կավելանա, կակտիվանա նաեւ բիզնեսը»: Continue reading
Հայոց Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են – Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են… Խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը – Ջավախքահայության դիմումն առ համայն հայության (դիմումի որոշումն ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)…
Վրաստանում հոկտեմբերի 21-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների՝ Շրջանային ժողովի պատգամավորների եւ քաղաքապետերի ընտրություններ:
Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են: Ախալցիխեում, Ախալքալաքում եւ Ադիգենում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 6-ական թեկնածու, Նինոծմինդայում եւ Ասպինձայում՝ 5-ական, իսկ Բորժոմիում՝ 7 թեկնածու:
Տարածաշրջանի 6 քաղաքներից 5-ում «Գիորգի Վաշաձե – Նոր Վրաստանի միասնություն» նախընտրական բլոկը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է ազգությամբ հայերի: Իսկ մնացած կուսակցությունները ազգությամբ հայեր են առաջադրել միայն Ախալքալաքում եւ Նինոծմինդայում:
Ադիգենում առաջադրվել են Արկադի Սահակյանի, Ասպինձայում՝ Գալուստ Մկրտչյանի, Բորժոմիում՝ Արտակ Հովսեփյանի, Ախալցխայում՝ Արզուման Զորողլյանի, Ախալքալաքում՝ Ռուբեն Մկրտչյանի թեկնածությունները:
6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 35 թեկնածուներից միայն երկուսն են առաջադրվել նախաձեռնող խմբի կողմից, իսկ մնացած 33-ը ներկայացնում են քաղաքական տարբեր կուսակցություններ ու դաշինքներ:
Նինոծմինդա քաղաքում նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել է Անդրանիկ Ղարսլյանը, իսկ Ասպինձայում՝ Լեւան Ցաբաձեն:
6 քաղաքների քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 34 թեկնածուներից միայն մեկն է կին, մնացածն արական սեռի ներկայացուցիչներ են: «Վրացական երազանք-դեմոկրտական Վրաստան» իշխող կուսակցությունը Նինոծմինդայում առաջադրել է Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը:
«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.
http://norkhosq.net/2017/09/%D5%BB%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AD%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A1%D5%BC-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%B0/ – ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ (Posted by norkhosq.net on September 27th, 2017) Continue reading


