Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Վատ բան եմ ասում, երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից․ Խամոյանը՝ փոխնախարարին
- Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին
- Ամանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է Մեսրոպ Մանուկյանի վարքը
- Ես ոչ մեկի էլ չեմ նստացրել. Սրբուհի Գալյանը՝ ընդդիմադիր առաջնորդների կալանավորման մասին
- Ամեն օր մարդ է մահանում ինֆարկտից. Չախոյանը՝ Արսեն Գեւորգյանի մահվան մասին
- Ռոմանովների տան հավաքածուի շափյուղան աճուրդում վաճառվել է 4,9 մլն դոլարով
- Մատվիենկոն գնահատել է ԵԱՏՄ-ի հետ Երևանի խզման ազդեցությունը հայ ժողովրդի շահերի վրա
- Հուանգի պաշտոնանկության մասին լուրերից հետո Nvidia-ի բաժնետոմսերը հետբորսայական առևտրում նվազում են 7%-ով
- Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ
Ա1պլյուս- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (1-ին մաս) – Փորձեր, որ կարող են փորձանք դառնալ… Փորձարկումներ՝ մայրերի համար… Խաղալիք են, բայց խաղալիք չեն… Փորձարկումներ՝ մայրերի համար…
http://www.hayary.org/wph/?p=6075 – Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…
http://www.hayary.org/wph/?p=6061 – «Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ անվտանգ խաղալիքներով է նաեւ պայմանավորված մեր երեխաների ապագան: Թվում է, թե ինչ է, երեխան խաղում է, կարճ ժամանակ անց խաղալիքը կոտրում կամ դրանից հոգնում է եւ վերջ: Կարիք կա՞ արդյոք այդ կարճ ժամանակահատվածի համար թանկարժեք խաղալիք գնել:
Սա հասկանալի մոտեցում է, երբ խնդիրը սոցիալական հարթությունում ենք դիտարկում:
Բայց երբ նույն հարցին մոտենում ենք առողջապահական տեսանկյունից, արդեն հասկանում ենք, որ իրականում սոցիալական հարց էլ չկա: Այդ սոցիալականը հետո է ծագում, երբ արդեն քաղում ենք վտանգավոր խաղալիքների հետեւանքները:
Կարեւորությունից ելնելով՝ այս թեմային էլի եմ անդրադարձել, ուստի կրկնությունները բացառված չեն: Պարզապես կա լուրջ խնդիր, եւ դրա լուծումն ուշացնում ենք արդեն: Continue reading
Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…
Աշխարհն այսօր մեծ ուշադրություն է դարձնում մարտարվեստներին: Մեր երկրում էլ մարտարվեստների տարբեր դպրոցներ, խմբակներ են գործում: Որոշ ձեւեր նաեւ հաջողությամբ զարգանում են: Այս տեմպարշավում, սակայն, բացակայում է մեր ավանդական՝ ազգային կոխը: Այս մեծ սխալը որոշել է ուղղել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նա լրջորեն մտադիր է զարգացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտը: Մշակել եւ կառավարությանն է ներկայացրելհամապատասխան հայեցակարգ, որը նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է գործադիր իշխանության հավանությանը: Իսկ միջոցառումների հստակ ծրագիրը վեցամսյա ժամկետում կներկայացվի:
Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք
Թե արեւելյան որ մարտարվեստն իրականում ինչ ծագում ունի, մեր այս նյութի քննարկման առարկան չէ (մասնագետները ճիշտ կանեն՝ զբաղվեն այս հարցով՝ թեկուզ հանուն իրենց գործի զարգացման): Խնդիրն այն է, որ մարտարվեստը բացառապես լավ կռիվ անելու սպորտաձեւ չէ: Հայերենը խոսուն է բացատրում՝ մարտական արվեստ: Երբ ուսումնասիրում ես չինական կամ ճապոնական դպրոցների փորձը, տեսնում ես, որ այստեղ սովորեցնում են «ոչ թե կռվել, այլ՝ մարտնչել», «մկաններին ուժ տալուց առաջ ուժ տալ կամքին», սովորեցնում են մարդու ֆիզիկական կառուցվածքը, փիլիսոփայություն, կրոն, հոգեբանություն: Ասվում է նաեւ, որ չի կարելի երեխային միանգամից մարզել, դա պետք է անել մարմինը առնվազն 1-5 ամիս պատրաստելուց հետո՝ պայմանավորված ֆիզիկական տվյալներով: Զուգահեռ՝ պետք է հասկանալ նաեւ երեխայի ներքինը՝ հասկանալու համար, թե արդյոք նա կարող է կրել տվյալ մարտարվեստի փիլիսոփայությունը, քանզի մարտարվեստը նախ՝ հոգեկերտվածք ու մարմնակազմություն է կրում եւ ապա՝ տեղափոխում այն մարզիկի մեջ: Անհամապատասխանության դեպքում խեղվում է եւ՛ հոգեկերտվածքը եւ՛ մարմնակազմությունը: Continue reading
Հայկական խոհանոց – Ավելուկով ձվածեղ… Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում… Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ… Քիմը կրկին առաջինն է գերաստղերի մեջ – Հայ կանայք ամենագեղեցիկն են աշխարհում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Ավելուկով ձվածեղ
Բաղադրությունը – ավելուկ – 0.5 կապ, սոխ – 200 գ, բուսայուղ – 40 գ, կարագ – 50 գ, ձու – 2 հատ, լոլիկ – 1 հատ:
Պատրաստման եղանակը – Ավելուկը կտրատել, լվանալ, ջրի մեջ թողնել 2-3 ժամ: Հետո նորից լվանալ եւ դնել կրակին: Հենց եռա, ջուրը թափել, նորից լվանալ եւ կրկին եփել: 40 րոպե հետո ջրքամել:
Սոխը բուսայուղով տապակել, ավելուկը լցնել մեջը, վրան դնել կարագը: Ձուն լցնել վրան, ավելացնել կտրտած լոլիկը եւ դնել ջեռոցը՝ մինչեւ կարմրի: Անու՛շ լինի:
Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում
Երուսաղեմի «Իսլամական արվեստ» թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ներկաներին է մատուցվել հայ ավանդական ու ժողովրդական երաժշտություն՝ «Դիլիջան» խմբի կատարմամբ:
«Հայերն այսօր»-ը գրում է, որ «Դիլիջան» խումբը հիմնադրվել է մի քանի տարի առաջ՝ հրեաների կողմից: Խումբը մատուցում է հայկական ավանդական երաժշտություն:
Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ
Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ Արմեն-Լեւոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի եւ Գավաթի: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի ու արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը, եւ մրցույթի կազմակերպիչն է «EPTA-MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.– Մարզաշխարհի խաչմերուկներում – ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեց ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին… Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը… ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային… Մարզաձեւերի մասսայականացման քննարկումներ… Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին… Հայ կարատեիստները կպայքարեն Օլիմպիական վարկանիշի համար… Մարզական այլ լուրեր…
ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեցի ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում մասնակցել են զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:
Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը
Բեյրութահայ ալպինիստ Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ արգենտինական Ակոնկագուան, որը ծովի մակերեսից գտնվում է 6962 մ բարձրության վրա:
«Ես կրկին Ակոնկագուայի գագաթին եմ, 5 տարի անց: Դա անչափ դժվար վերելք է, որը սկսվում է 5960 մետրից, «գերմանական» ճամբարից: Այն տեւեց մոտ 10 ժամ, իսկ վայրէջքը պահանջեց եւս 4 ժամ»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ալպինիստը:
Նշենք, որ Ավետիս Կալպակյանը արդեն հաղթահարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները: Նրա համար առայժմ անհաղթահարելի է մնում Ասիայի, այսինքն, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մ): Ի դեպ, նա գագաթին լուսանկարվել է Հայաստանի եռագույնով:
ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց: 1-ին հարցը վերաբերում էր ՀՀ-ում գործող մանկապատանեկան մարզադպրոցների կարգավիճակին: Հարցի մասին զեկուցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել հանրապետությունում գործող բոլոր մարզադպրոցների գերատեսչական պատկանելության, կարգավիճակի եւ այնտեղ իրականացվող ուսումնամարզական գործընթացների վերաբերյալ: «Բոլոր մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացները պետք է իրականացվեն նախարարության վերահսկողությամբ: Միայն այդպես հնարավոր կլինի խոսել մանկապատանեկան սպորտի զարգացման եւ արդյունքում՝ մեծ սպորտում լավ արդյունքներ ունենալու մասին: Continue reading
Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ էր, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է…
http://hayreniq.am/am-n-1249.html – ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի Արարչի անունը ՀԱՅ էր,.. / http://www.magaghat.am/2017/03/%D6%81%D5%B6%D6%81%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B9%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6/#comment-10508 / https://www.youtube.com/watch?v=uCqepllE_OU
ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես…
Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………………
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………
Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ…
http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ, քաղաքականություն…
https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV
Հայ արիները նշել են Հայր Արայի Հրաշագործության տոնը
Ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:
Այսօր՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:
Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը… Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք: Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք… Դրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն: Հայր Արան ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք–մահ–կյանք հավերժապտույտ շղթայի մեջ: Continue reading
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 7-ի (440) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 24 – մարտի 2-ի թերթային տարբերակում…
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը՝ 7 (440), փետրվարի 24 – մարտի 2, 2017թ. համարը: Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-
– «Երբ փոփոխությունը գետանցից առաջ է – Ինքնաթարմացում՝ խորհրդարանական Հայաստան մտնելիս»… (այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր իրական ընդդիմությունից զուրկ իշխանությունը վերարտադրելու տանող իշխող կուսակցությունը – ՀՀԿ ընտրացուցակի մանրամասները եւ առաջին եռյակի ռազմավարությունը)…
– Ըստ ՀՀԿ ընտրացուցակի եւ ներկուսակցական գործընթացների տրամաբանության՝ մայիսին «Տարոն Մարգարյանն է ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն» (քաղաքապետը թիմով է աշխատում՝ նաեւ ԱԺ-ում տեղեր ունենալու համար)…
– ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)…
– «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին…
– «Եթե ցնցումներ չլինեն» – Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…
– «Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…
– ««Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ Հայաստանի համար»… Հրեա Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բաքվին արտահանձնելու հարցերը եւ Բաքվի նոր սխալը՝ եվրապատգամավորները մտան «սեւ ցուցակ»՝ Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդ լինելու համար…
– «Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում» – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը… Continue reading
Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին)…
Վերջին ժամանակներս շատացել են միջպետական սահմաններին քարե պատեր կառուցելու կողմնակիցները: Ըստ երեւույթին՝ Չինական մեծ պատի ուրվականը էլի շրջում է տարբեր երկրներում, հատկապես ռազմական հակամարտության մեջ գտնվող:
Եթե Չինական մեծ պատը այլեւս մշակութային արժեք է, ապա այս կառուցվող պատերը ոչ մի կապ չունեն մշակույթի հետ եւ բացառապես ռազմա-քաղաքական նշանակություն ունեն:
Իսրայելը պատեր է կառուցում Պաղեստինի ազատագրական բանակից պաշտպանվելու եւ տարիներ շարունակ հարեւանների հաշվին ընդարձակած պետական սահմաններն առավել հանգիստ պաշտպանելու համար, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքներում հրեաների համար կառուցվող տները «չար աչքից» հեռու պահելու նպատակով:
Ադրբեջանը հրեական օրինակով վարակված նույնպես ծրագրել է քարե պատերի քաղաքականություն իրականացնել Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանների մոտ, սակայն առայժմ հապաղում է… Իսկ Հայաստանում պատաշինության մասին առանձնակի ու մասնակի որոշում կայացվեց եւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, որոնց ցանքատարածքները ադրբեջանական սահմանահատվածի հետ բաց տարածք են, կառուցել քար-բետոնե պատեր՝ գյուղաշխատանքների ժամանակ մարդկանց նշանառուների գնդակներից հեռու պահելու համար: Որոշ հատվածներում արդեն կառուցվել է:
Թուրքիան եւս պատաշինության տրամադրություններ ունի: Հատկապես Սիրիայի քրդերով բնակեցված հատվածներում, քանի որ վախ ունի, թե սիրիական քրդերը կարող են Թուրքիայի քրդերի հետ միավորվելու քայլեր կատարել եւ հակաթուրքական համատեղ ծրագրեր իրականացնել:
Չի բացառվում նաեւ իրաքյան քրդերի դեմ էլ հետագայում փորձեն քարե պատերի քաղաքականություն իրականացնել: Continue reading
Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն Հայաստանի տեղը չէ)…
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «ի պատասխան ՀՀ ոստիկանության հարցման, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից պատասխանել են, որ Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել»։ Այս մասին ստիպված հայտարարեց նաեւ Բելառուսի դատախազությունը, որը խոստովանեց, որ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում իսկապես հայտարարված չի եղել: Նշանակում է՝ Բելառուսի նախագահ (Ալեք)Սանյա Լուկաշենկոն ոչ միայն Իլհամ Ալիեւի (կամ՝ նրա տիկնոջ, նայել «Լուսանցք»-ի թիվ 3 համարը) հլու կամակատարն է, այլեւ ստախոս մեկը, ով փորձում էր ԼՂՀ-Արցախ այցելած հրեա բլոգերի արտահանձնումը կապել Ինտերպոլի եւ միջազգային իրավունքների հետ…
Փորձելով արդարացնել իրենց ստախոս տիրոջը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Բելառուսի դատախազությունը մանրամասնել է, թե իրականում բլոգերի նակտմամբ հայտարարված է եղել միջպետական հետախուզում: «Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման տակ եւ հանձնվել է ԱՊՀ պետությունների միջեւ գործող համաձայնագրերի համաձայն»,- ասել է Բելառուսի դատախազության ներկայացուցիչը: Այստեղ մի բելառուսական ստորություն էլ է եղել՝ Ադրբեջանն ԱՊՀ անդամ երկիր չէ եւ «ԱՊՀ պետությունների միջեւ գործող համաձայնագրերի համաձայն» չի կարող օգտվել համագործակցության օրենսդրությունից: Եվ այստեղ է, որ կրկին պիտի անդրադառնանք առկա այն կեղծիքին, որն առկա է ԱՊՀ եւ ԵԱՏՄ, ինչպեսեւ դրանց պաշտպանական կառույց ՀԱՊԿ բոլոր ներքին, թե արտաքին հարաբերություններում: Continue reading
Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու)… Կեղծ ընդդիմություն ստեղծելը նույնպես ընտրակեղծիք է…
Այս խորհրդարանական ընտրությունները կանցնեն առավել մեծ ուշադրության ու հսկողության ներքո, քանի որ ոչ միայն ավանդական դարձած հետաքրքրություններն են առկա, ներքաղաքական ավելի քան 25-ամյա կրկնվող գզվռտոցը նույն ուժերի կողմից եւ նույնքանամյա էլ օտարերկրյա խառնակչությունները, այլեւ՝ խորհրդարանական երկրի անցնելու Հայաստանի սահմանադրական որոշումը: Եթե կիսանախագահական Հայաստանում նոր ուժերի համար նախագահի աթոռը անհասանելի էր հին ու նորացված հին իշխանությունների եւ ընդդիմությունների խաղերի կանոնների անկանոն համակարգում, ապա խորհրդարանական վարչակարգը, գոնե իր ձեւավորման փուլում, դաշինքների տեսքով թույլ էր տալիս մտածել հնարավոր իշխանափոխության մասին…
Սակայն դաշինք ասվածները ձեւավորումից հետո եկան կրկին հիմնավորելու, որ ամեն բան մնացել է գրեթե նույնը: Նույն քաղաքական հոգնած ու հոգնեցնող դեմքերն են հիմնականում: Անգամ օրեր առաջ իշխանությունից հեռացածներն ու հեռացվածները, որ տարիներով օգտվել են իշխանական կերակրատաշտից, այսօր ազատ կարող են դառնալ նորացված ընդդիմադիրներ… Ու այլեւս զարմանալի չէ, որ ընտրազանգվածի մի ստվար մաս պատրաստ է «հավատալ» ու քարոզել, որ հենց նրանք են իրական ընդդիմադիրները, դրա համար էլ հալածվեցին իշխանութունների կողմից… եթե իհարկե, նրանց կողմից ընտրակաշառքն աշխատի ինչպես եւ ինչքան հարկն է…
Այս մասին շատ դիպուկ ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Կեղծ ընդդիմություն ստեղծելը, նույնպես ընտրակեղծիք է»... Continue reading
Ռեյտինգային եզրույթն ընդամենը տարածքային ցուցակներ են, կամ՝ ինչպես իրականացնել քվեարկումները… Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը տարածքային ցուցակների միջեւ…
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը համամիտ չէ այն տեսակետին, թե ընտրական գործընթացը բարդացել է եւ ընտրողին համար դարձել անհասկանալի: Ըստ նրա՝ «ձեւակերպման նման մոտեցումը չափազանցված է, որովհետեւ կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ՝ ինչպիսին պետք է լինի քվեաթերթիկը, ինչպիսին պետք է իրականացվի դրանով քվեարկությունը եւ այլն:
Բայց, որ համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, եւ առաջիկայում, երբ առաջադրումները կլինեն՝ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում ընտրողներին քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»: Continue reading
Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում – Ահա թե ինչու է քաղաքականությունը նույնացվում պոռնկության հետ կամ՝ համեմատվում պոռնկության հետ, որպես անբարո երեւույթ – Իսկ քաղաքականությունը լրջագույն գործ է… Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշինք էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին…
Այն փաստը, որ տասնյակ տարիներ մեր երկրում չի կայանում քաղաքական ոլորտը, անհերքելի է վաղուց: Քաղաքականություն անում են հարյուրավոր քաղաքական եւ հազարավոր հասարակական, հանրային ու քաղաքացիական կազմակերպություններ, անգամ խմբեր ու անհատներ, սակայն դա քաղաքական մշակույթի ստեղծման հետ ոչ մի կապ չունի: Դա քաղաքական բնագավառի հետ չի առնչվում ոչ մի կերպ:
Այսպես մեր երկրում տասնյակ տարիներ, 1990-ականների անկախացումից ի վեր կա եւ գործում է միայն խմբակային շահերի եւ անձնական շահութաբերությունն ապահովող քաղաքական խարդախաբանություն, որն էլ ներկայացվում է պետական, ազգային կամ ժողովրդավարական գաղափարաբանություն եւ քաղաքականություն…
«Լուսանցք»-ը բազմիցս նշել է եւ չենք հոգնում մի անգամ էլ նշել, որ ավելի քան 25 տարի Հայաստանում փոխնիփոխ իշխում են ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական կամակատար ուժերը: Նույն բնութագրմամբ էլ գործում են ՀՀ 1-3 նախագահներին ենթական ընդդիմադիր կամակատարները: Եթե այս ամենին էլ հավելենք, որ իշխանական եւ ընդդիմական բնագավառներում կամակատարների գործառույթներին ավելանում է նաեւ օտար ուժերին ծառայելու մե՜ծ պատիվը, ապա կարիք չկա եզրակացությունն ի ցույց դնելու, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ մեր երկրի բնակչության հետ՝ ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում: Continue reading
Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք)՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ – Այս դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով… Պարույր Հայրիկյանը չգտավ համախոհներ, ովքեր իրեն կուղեկցեն կա՛մ մինչեւ ԱԺ նախագահի աթոռը, կա՛մ՝ վարչապետի աթոռը կառավարության նստավայրում… Նա առանց մուտքի՝ ելք եղավ…
Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.- Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել եւս՝ ինձ համար անընդունելի է, որ այդ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաեւ նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:
Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բեւեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաեւ կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դեւին սպանողն ինքը դեւ կդառնա:
Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձեւաչափը:
Իսկ ահա, ըստ այլ մեկնաբանությունների՝ դաշինքը կղեկավարի ոչ թե Սեյրան Օհանյանը, այլ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով վաղուց շատ աշխուժորեն ներգրավված է կուսակցության աշխատանքներում: Continue reading
«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության».- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (3-րդ մաս)… Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ում շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված կամ գողացված ու թաքցրած պատմության էջերից..
Սկիզբը՝ թիվ 4-5-ում
http://www.hayary.org/wph/?p=6062 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…
http://www.hayary.org/wph/?p=6047 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…
Մերուժան Տեր-Գուլանյանի «Ընկած թուղթը» գրքից տեղեկանում ենք, որ կարմիր սրածայր կոշիկ է կրել նաեւ Սահակ Բագրատունին: Կարմիր են եղել սենյակի բազրիքն ու աստիճանները: Գրքի այն հատվածում, որտեղ նկարագրվում է Արարատի մեծ քրմի տաճարը, հիշատակվում է ջրավազանում լողացող կարմիր պտերով ձկնիկը: Ձուկը ոգու խորհրդանիշն է: Հին ձեռագրերում Քրիստոսը երբեմն պատկերվում է մարդու մարմնով եւ ձկան պոչով: Գրքում կա մի սքանչելի նկար, որի վրա պատկերված են ալքիմիական հիմնական սիմվոլները՝ սյուն, քար, արեւ, բանալի, որի վրա ձկան տեսքով վարագույր է ամրացված եւ որի ծայրը դուրս է գալիս ավազանից: Ավազանի պատին է հենած միաստիճանի սանդուխը, ինչը նշանակում է ալքիմիական գործողություն մեկ փուլով: Բանալու օղակից կախված է Կույսի եռանկյուն ֆիգուրը՝ գլխավերեւում արեւի սկավառակով: Բանալու դիմաց՝ պատվանդանին դրված է բաց գիրքը (էկզոթերիզմ), իսկ գլխի վերեւում մարդու ձեռքը՝ փետուրե գրչով: Ձախ կողմում գտնվող սյան եւ նրա կիսակամարի մեջտեղում՝ դրված է փակ գիրքը (էզոթերիզմ), իսկ գրքի վրա արեւի շրջանակը՝ ոսկու խորհրդանիշը: Սյան մոտ՝ մեկը մյուսի վրա դրված երկու մշակված քար, որտեղ վերեւի քարի վրա է իջնում թրի սուր ծայրը, որի կոթին է դրված սաղավարտը: Այստեղ սուր ծայրը ցույց է տալիս, որ «գլուխը» (ոգին) քարի մեջ է: Քարերից աջ՝ սյան հետեւում կաթսայից (թասից) գոլորշի է բարձրանում: Իսկ սեւ ու սպիտակ մշակված քարերից ճատրակաձեւ սալահատակին ընկած է մի թուղթ, որի վրա պատկերված է ծաղիկ: Continue reading
Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի (2-րդ մաս) – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…
Սկիզբը՝ թիվ 5-ում
http://www.hayary.org/wph/?p=6061 – «Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…
Շարունակելով նախորդիվ տպագրված սննդային հավելումների թեման՝ միանգամից ասենք, որ չպետք է թույլ տանք, որպեսզի մեր երկիրը վերածվի արհեստական ուտելիքի շուկայի: Դրա համար երկու առաջնային բան է պետք. պետությունը սննդի անվտանգության ոլորտում անընդհատ խստացումներ պետք է անի, իսկ սպառողն էլ պետք է հասկանա՝ ինչ է ուտում՝ ա՞ղբ, թե՞ մթերք: Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց սթափեցնող կլինի: Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի բնական մթերքի օջախ լինելու, բայց չգիտես ինչու այստեղ էլ ենք ուզում աշխարհին նմանվել: Ինչու՞: Որպեսզի ուտենք ոչ թե ձուկ, այլ՝ ձկնանման ուտե՞ստ, ոչ թե երշիկ, այլ՝ երշիկանման ինչ-որ շաղա՞խ, խմենք ոչ թե կաթ, այլ՝ կաթի փոշի՝ հակաբիոտիկներով եւ սոդայով հագեցա՞ծ: Սա՞ ենք ուզում: Կարծում եմ՝ ոչ: Իսկ դրա համար սննդի շղթայի նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է մի այլ կարգի խիստ լինի:
Եթե ուսումնասիրենք եվրոպական երկրների փորձը, կտեսնենք, որ այստեղ սննդի ոլորտում խստացումները գնալով ավելի ու ավելի են ուժեղացվում: Արդեն հասկացել են՝ ինչ է կատարվում (սրա մասին մանրամասն խոսել ենք ԳՁՕ-ների թեման քննարկելիս): Հիմա ինչու՞ գնալ մի ճանապարհով, որ աշխարհին վաղուց զզվեցրել է:
Երկու տարի առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները երշիկեղեն արտադրողների շրջանում, սննդի անվտանգության տեսչության բացահայտումները պանրի, կաթնամթերքի ու մսամթերքի ոլորտներում սպառողներիս մի բան սովորեցրին. մեր առողջության մասին ինքներս պետք է մտածենք, որովհետեւ մեր գործարարները՝ թե արտադրողները եւ թե՛ ներմուծողները հաճախ անբարեխիղճ են լինում: Ու քանի որ շուկայում հատկապես գերիշխող դիրք զբաղեցնողների համար պատիժը մեղմ է սահմանված՝ տուգանքները փոքր են, սպառողը պետք է կրկնապատկի իր ուշադրությունը սննդամթերք գնելիս՝ հետեւելով բոլոր մակնշումներին: Ճիշտ է, դա նրանից ժամանակ է խլելու, բայց դե առողջության համար ծախսված ժամանակը ժամանակի վատնում համարել չի կարելի: Continue reading


