Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- RAND-ը ներկայացնում է Պուտինից հետո Ռուսաստան-ՆԱՏՕ բախման սցենար
- Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել. Factor.am
- Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան
- Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ–ն հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը
- Կառավարության անդամների ճեպազրույցները նիստից հետո
- Մատվիենկոն ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումն անհամատեղելի է համարել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ
- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
- Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը
- Մատվիենկոն Արցախի հարցով Երևանի դժգոհությունը որակել է որպես պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձ
- Օրբանի եղբորը կալանավորել են անօրինական միգրացիայի կազմակերպման գործով
Ա1պլյուս- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- Նռնաձորի երեխաները պատմության մեջ առաջին անգամ մանկապարտեզ կունենան․ Խուդաթյան (տեսանյութ)
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում
- Փոփոխություններ՝ անշարժ գույքի գրանցման գործընթացում․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները (տեսանյութ)
- Գործընկերների հետ պետք է բանակցենք, որ ՀՀ-ում ներդրումներն ազգային արժույթով անեն. ԿԲ նախագահ (տեսանյութ)
- ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
Category Archives: Հոդվածներ
Ադրբեջանը 12 նավթային գործարաններ է վաճառում…Հայաստանի մայրաքաղաքի բյուջեն տարեկան կավելանա 100 մլն. դրամով… 2011թ. նոյեմբերի 15-ին Տարոն Մարգարյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ – մոտենում է 2017-ը…
Ադրբեջանը 12 նավթային գործարաններ է վաճառում
Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը ճգնաժամից փրկելու հույսով շարունակում է համատարած երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու գործընթացը:
Եվ, ի դեպ, այս անգամ վաճառքի են հանվել պետությանը պատկանող Ազնեֆտքիմյամաշ (ASC) ընկերության 12 նավ թային գործարաններ:
Նավթային ընկերությանը պատկանող գործարանների մասնավորեցումը կկատարվի աճուրդի ժամանակ, որը տեղի է կունենա բաց կարգով:
Սա նշանակում է, որ կարող են մասնակցել անհատներ, տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, տեղական եւ արտասահմանյան ներդրողներ:
Տեղեկացնենք, որ Ադրբեջանում 2016թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին արդեն իրականացվել է պետական գույքի մասնավորեցման 3 աճուրդ:
Առաջին աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել 50, երկրորդի ժամանակ՝ 84, իսկ երրորդի ժամանակ՝ 77 պետական օբյեկտներ:
Ընդդիմադիրները քննադատում են նրա քայլը՝ դա համարելով երկիրը կործանման տանող հաստատուն ուղի:
Երեւանի բյուջեն տարեկան կավելանա 100 մլն դրամով
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի սկզբին ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրին առնչվող հարցերի հետ կապված խորհրդակցություն անցկացրեց: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու Բեթղեհեմ Եփրաթա, ոչ թե Բեթղեհեմ Յուդայի (3-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները… Հետեւաբար, դա չէր կարող լինել Բեթղեհեմ Յուդայի, այլ Բեթղեհեմ Եփրաթա, որ համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին, Արեւմտյան Եփրատի աջ եւ ձախ ափերին…
Սկիզբը՝ թիվ 37-38-ում
…(Հայ–Հայաստան, նույն Հ.Ա.Բ.-ում «հայել» բացատրվում է՝ ներքեւից վերեւ նայել, «նայել» վերեւից ներքեւ (նայել), «տեսանել» հավասար ուղղությամբ նայել: Աստ՝ աստղ; Ան՝ երկինք: Հետեւաբար, «Հայ» – նշանակում Է աստղերին հետեւող, նայող (ազգ): Հայաստան՝ նշանակում Է Աստղային հիմնակետի երկիր:)…
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
http://www.hayary.org/wph/?p=5903 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…
http://www.hayary.org/wph/?p=5889 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…
«Է. Ջիլբերտը պատմության խոտոր քառուղիներով անցնելով, վերծանելով հնագույն բոլոր քաղաքակրթությունների (այդ թվում նաեւ՝ Եգիպտոսի) ավանդապատումները, «հասել է» Հայաստան, կանգ առել եւ եկել է այն եզրահանգման, որ մարդկության քաղաքակրթության բնօրրանը (բառացի մեջբերում)–«Արարատյան լեռնաշխարհն է»: Այս հետազոտողի տրամաբանության գլխավոր հիմքը՝ Օրիոն աստեղատունն է. «…մարդկության քաղաքակրթության կորուսյալ գլխավոր արտակարգ փաստը»:
Է. Ջիլբերտը մանրակրկիտ ուսումնասիրությունում եզրահանգում է, որ երեք մարգարե-աստղագետները (որոնք Ջիլբերտի համոզմամբ՝ Հայաստանից են) իրենց աստղագիտական գիտելիքների շնորհիվ Սիրիուս «գերաստղի» ծագման օրն են համարել նոր դարաշրջանի գալուստը, եւ որ Սիրիուս աստղը Մեսիայի ծննդյան ցուցիչ աստղն է եղել:
Ուշագրավ է Ջիլբերտի հետեւյալ փաստարկը, որ «մար» պարսկերեն նշանակում է՝ «շների տեր», եւ այդ անվանումը վերաբերում է Օրիոն համաստեղությանը, քանի որ «որսորդ» Օրիոնի հավատարիմ «շներ» աստեղատներն են՝ Մեծ Շուն եւ Փոքր Շուն համաստեղությունները: Ինչպիսի դիպուկ դիտարկում, չէ՞ որ անգլիացի հետազոտողը չէր տիրապետում հայկական դիցաբանության սկզբնաղբյուրներին: Իսկ Գեորգի Գյուրջիեւը՝ 20-րդ դարի մեծ մարգարեն, հաճախ զրույցներում, խորհրդավորելով խոսքը, երկիմաստ ժպտալով սիրում էր կրկնել.«Աշխարհի գաղտնիքների բանալին «շան» մեջ է»: Continue reading
Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (13-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 4… Այսպես՝ ունենում ենք 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ…
Սկիզբը՝ թիվ 26-32, 34-38-ում
Հայոց արքայից արքա Տիգրան Ա Մեծ Հայկազունին մ.թ.ա. 520-ական թթ. հաղթական ռազմարշավով անցել է Սիրիայից, Պաղեստինից, Լիբիայից մինչեւ Ջիբրալթար («Հերկուլեսյան սյուներ»)՝ մտնելով Բալկաններ, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա (ըստ նույն Սուրեն Մ. Այվազյանի՝ Պաղեստինից մինչեւ 300 հազար հուդայական հրեաների վերաբնակեցնելով Վասպուրական նահանգում, Վանա լճի պարակայքում, Իսպանիայից մինչեւ 50 հազար իբերների էլ՝ Վրաստանի Գուր/իա/ մարզի տարածքում) եւ հընթացս ամենուր տեղաբաշխելով կայազորներ՝ իր ենթահրամանատար իշխանների, որպես տեղական թագավորների, գլխավորությամբ: Վերջիններիցս մեկի գահանիստը Հունաստանի Բեոտիա կենտրոնն էր: Մյուս թագավորը կենում էր Մակեդոնիայում, եւ յուր շառավիղն էլ դարձավ Ալեքսանդր (Իսկանդար) Մակեդոնացու հայր Փիլիպոս (Ֆիլիպ) 2-րդը (մ.թ.ա.-ն չենք բազմանշի. 382, Պելլա-336, Պելլա). շարադրյալի լույսով որոշակի հավաստում է ստանում անտիկ օլիմպիադաների եռաչեմպիոն (ընդ որում՝ հայտնի պատմախորքերից հայկական ծագում ունեցող մրցաձեւերի գծով. ձիարշավ /356/, քառաձի կառարշավ /352/, երկձի կառարշավ /348/), Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս 2-րդի նաեւ բուն անձնական հայածագման թեզը: Ըստ այսմ էլ ունենում ենք նույնիսկ 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ՝ Տրդատ Մեծ Արշակունու /մ. թ. 281/ եւ Վարազդատ Արշակունու/ մ.թ. 385 կամ 393/ հետ: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացու Իսկանդար հայանունն ինքնին Ս. Մ. Այվազյանը մեկնում է իբրեւ «Իսկական անդրանիկ արիացի» արտահայտության վանկահապավում:
Այս առնչությամբ էլ խորհրդաբանորեն շաղկապվում են ներքուստ փոխհեռավոր թվացող 5 /արաբերեն «խամսա»/ արտերեւույթներ:
1) «Իսկանդարնամե» պոեմ-դյուցազներգությունը պարսկագիր մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջեւիի /Գանձակեցի, մոտ 1141-մոտ 1209. հայտնի է «Բրոնզի դարի Գանձակ-ղարաբաղյան հնագիտական մշակույթ» հասկացությունը. բուն Գանձակ քաղաքը ճարտարակերտել են արցախահայերը 5-րդ դարում՝ անվան հիմքում դնելով «գանձ» շքաբառը. իր՝ Նիզամու մայրը /Ռաիսան/ քրդազգի վարկածված Շադդադյանների բարձրատոհմից էր, որի առնվազն Անիի ճյուղի /1072-1199/ հիմնադիր Մանուչեհիր իբն Շավուր Բ-ն եւս մոր կողմից հայ էր՝ Աշոտ Դ թագավորի թոռը/, իր տեսակի մեջ անմրցելի գլուխգործոց (մոտ 1203, ինչը եւ բնօրրանակից հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու ծննդյան մոտավոր տարեթիվն է ), որի գերհերոս, ավելի քան զորավոր եւ ավելի քան զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կերպարում հեղինակն ամեհի ազդուժով անհատականացրել է արդարադատ տիրակալի բարոյական իդեալը. ի փառս հեղինակի եւ ամենայն հայոց՝ շատոնց ունենք Նիզամի անձնանունն ու Նիզամյան ազգանունը, Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Կամային հաղթանակ. Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2… Ավանդական քայլերթ՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ… Արթուր Պետրոսյանի եւ Բեռնար Շալանդի ջերմ հանդիպումը… Հենրիխ Մխիթարյանը 105-րդ երկրի պատվիրակն է Անգլիայում… Սամբիստները 5 մեդալ՝ աշխարհի առաջնությունից… «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը Հայաստանում… Այլ մարզական լուրեր…
Կամային հաղթանակ. Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին:
1-ին խաղակեսի մեկնարկային րոպեներից թիմերը փոխնիփոխ վտանգավոր պահեր էին ստեղծում, բայց Չեռնոգորիայի հավաքականի գրոհները հետզհետե դառնում էին ավելի վտանգավոր: Հանդիպման 36-րդ րոպեին հյուրերը խփեցին առաջին գնդակը, իսկ ընդամենը 2 րոպե անց կրկնապատկեցին այն: Թվում էր, թե կարող է կրկնվել Ռումինիայի ազգային հավաքականի հետ խայտառակ հանդիպումը, երբ մեր թիմը սեփական հարկի տակ պարտվեց 0:5 հաշվով: Բայց Արթուր Պետրոսյանը հանդերձարանում կարողացել էր ուշքի բերել տղաներին եւ մերոնք նախ հաշվի տարբերությունը կրճատեցին 50-րդ րոպեին՝ Արտակ Գրիգորյանը դարձավ գոլի հեղինակ, ապա 74-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Վարազդատ Հարոյանը՝ 2:2: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը:
Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր 2018թ. ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը արդարացիորեն 3 միավոր վաստակելով եւ հուսանք, որ հայկական ֆուտբոլի ձախողումների վերջը դրվեց:
Ավանդական քայլերթ՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ
Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ, Հայկական Առաջին Ճակատ ֆան շարժումը, չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությանը, ավանդույթի համաձայն խաղից առաջ քայլերթ կազմակերպեց դեպի Հանրապետական մարզադաշտ: Մարզասերներն այս անգամ չհուսախաբվեցին եւ վայելեցին մեր հավաքականի հաղթանակը: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10)52-38-75, (091)49-64-51, կամ գրել՝ redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org կայքի համակարգող
Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ – www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում…
«Հայ–Արիներ» պարբերականը հրատարակվում է 2002թ. փետրվարի 2-ից: Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթն է: Հրատարակվել է որպես ամսաթերթ, որոշ ժամանակ անց՝ որպես երկշաբաթաթերթ, հետո՝ կրկին ամսաթերթ:
2002-2009թթ. ընթացքում, շուրջ վեցուկեսամյա ընթացքում հրատարակվել է «Հայ-Արիներ»-ի շուրջ 100 թողարկում: Հայ ազգայնական քաղաքական, գաղափարախոսական, հավատամքային թերթ է (տպագրվում է հիմնականում՝ 24 կամ 48 էջով (վերջին ժամանակներս նաեւ՝ 56, 62, 64, 72 էջով), A-4 ձեւաչափով)), որ ներառում է ինչպես գաղափարաբանական (հիմնականում՝ հայ-արիական, ցեղակրոն բնույթի), այնպես էլ՝ պատմական-հայագիտական, ռազմա-քաղաքական, հոգեւոր-մշակութային, ազգագրական, տոմարագիտական, տիեզերագիտական-աստվածաբանական, լեզվապահպանական եւ այլ հոդվածներ… Continue reading
Դոնալդ Թրամփի հաղթանակը եւ աշխարհակարգի ապագան – «աշխարհն ազգայնանում է»,- ասել է դեռ Գարեգին Նժդեհը… Համաշխարհային վերադասավորում ազգայնակա՞ն, թե՞ ազգայնամոլական գաղափարներո՞վ…
Դոնալդ Թրամփի՝ շատերի համար անսպասելի հաղթանակը թերեւս սպասելի էր մեզ համար, ինչի մասին կասենք ստորեւ: Այդ նպատակով կատարենք մի փոքր պտույտ «Լուսանցք»-ի վերջին թողարկումների մեջ: Մեր պարբերականը մշտապես անդրադառնում է աշխարհա-քաղաքական բեւեռների այս կամ այն ծավալումներին, ինչը վերջին ժամանակներս առավել հայանպաստ բնույթ է ատացել թերեւս, երբ համեմատության մեջ ենք դիտարկում մեր առաջնային հիմնախնդիրները՝ նախկին համաշխարհային ծավալումների ու աշխարհի վերաձեւման ծրագրերի հոլովույթում:
Մեր վերջին թողարկումներում իզուր չէ, որ կարեւորել էինք ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ հոգեւոր-կրոնական ոլորտների նոր անցումային քայլերը: Այս տեսակետից էլ թերթի էջերում տեղ հատկացրեցինք համաքրիստոնեական այն քայլերի լուսաբանմանը, որոնք դիտարկեցինք նաեւ հայկական ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից…
Հետաքրքիր է նաեւ այս օրերին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի այցը Հայաստան, ինչը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ոճրագործների հարցի պարզաբանմանը եւս: Իսկ սա լուրջ ուղի կհարթի Հայոց պահանջատիրության եւ հայրենատիրության համապատկերում:
Մենք արդեն նշել ենք նախորդ թողարկումներում, որ «Մեր պատմության մի հատվածում կրկին «Մալթայական օրդեն»-ն էր առաջնագծում, որ անմիջական առնչություններ ուներ նաեւ Հայոց ցեղասպանությունից հետո թուրք ոճրագործների դատավարության եւ անգլիացիների կողմից նրանց մի մասին Մալթա տեղափոխելու՝ մասոնական երդմանը հավատարիմ՝ պատսպարելու առումով…
«Մալթայական օրդեն»-ի ներկայությունը կար նաեւ Խորհրդային Միության քանդման ժամանակ, ինչը նպաստեց, որ ցայսօր այդ օթյակի-միաբանության անդամներ են Ռուսաստանի նախկին եւ ներկա բազմաթիվ բարձրաստիճան իշխանավորներ ու գործարարներ… Չի բացառվում, որ «Մալթայական օրդեն»-ը ներկա կլինի նաեւ Ռուսաստանի Դաշնության կազմաքանդմանը… Continue reading
Անսպասելի հաղթանա՞կ, թե՞ համաշխարհային փոփոխությունների սկիզբ – Հայաստանի համար կարեւոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի հետ լինեն համագործակցող կողմ, բայց երբեք տուրք չտան բացարձակ վստահությանը…
Վստահաբար կարելի է ասել, որ մի շարք նախադրյալների կողքին կարելի է դիտարկել նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում արդեն հոգնել են իրենց վերնախավից-էլիտայից եւ այս երկրի հանրությունն ուզում է լուրջ փոփոխություններ տեսենել:
Երեւի թե Հայաստանի բնակչությունն էլ պիտի գնա այսօրինակ մի ճանապարհով (հայկական յուրահատկություններով հանդերձ) եւ մեր հանրային պետությունը վերածի ազգային պետության…
Միացյալ Նահանգների նոր՝ 45-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու, որոշակի սկանդալային հայտարարություններով հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգում: Նախ համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Այսինքն՝ ընտրիչների բոլոր ձայները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ չէ ստանալ ընտրողների առավել քանակի ձայներ, քան հակառակորդինն է, գլխավորն ընտրիչների ձայների մեծամասնությունն ստանալն է: Քվեարկության ընթացքում հաղթողն ստացավ ընտրական կոլեգիայի 538 անդամներից 276-ի ձայնը, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը 270 է կազմում:
Ընտրական կոլեգիայի անդամների ձայների պաշտոնական հաշվարկը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017թ. հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի այդ արդյունքները: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 20-ին:
ԱՄՆ-ում նախագահի ընտրությունից հետո (իհարկե նաեւ ընթացքում) կարեւորվում է, թե ո՞վ է նրա կինը: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը արմատներով Սլովենիայից է: Հայտնի մոդել է եւ իր կարիերան սկսել է 16 տարեկանում: Սկզբնական շրջանում միայն լուսանկարվել է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում, սակայն ամուսնությունից հետո հրաժարվել է մերկ նկարահանումներից:
Ընտրություններից անմիջապես հետո Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը: Շնորհավորել է նաեւ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի թեկնածու Ջոն Բոլթոնը: Ամերիկյան հայտնի Politico պարբերականը շտապ հրապարակել է իր խմբագրականը՝ ներկայացնելով Դոնալդ Թրամփի աշխատակազմի հավանական թեկնածուներին: Ամենակարեւոր պաշտոններից մեկի՝ պետքարտուղարի թեկնածուները, ըստ Politico-ի, 3-ն են՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, ով հայտնի է «ամերիկյան բացառիկության» տեսությանը իր նվիրվածությամբ, Սենատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Քորկերը (Թեննեսի), եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, վերոնշյալ Ջոն Բոլթոնը, ով առաջինն է շնորհավորել նորընտիր նախագահին:
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը եւ նույնպես շնորհավորել: Դոնալդ Թրամփին իր շնորհավորանքներն է հղել նաեւ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման՝ նրան հրավիրելով Սպիտակ Տուն: Continue reading
Մշտական կռիվ՝ իշխանություն-ընդդիմություն.- «քաղաքական աթոռ»՝ նույնարժեք սեղանի շուրջ… Նոր նախընտրական ծագմամբ կուսակցությունները եւս հին են՝ հնացած դեմքերի պատճառով…
Խորհրդարանական ընտրությունները 2017-ին են, սակայն վաղուց սկսվել է նախապատրաստությունը: Թե իշխանությունն իր ներքին տարբեր թեւերով, թե ընդդիմությունները ընկղմված են հաջորդ ընտրությունների բանակցություններում: Շատերն էին կարծում, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արդեն ընդդիմադիր ուժերը ճակատամարտ կտան, քանի որ դա ոչ միայն փորձնական հակամարտություն էր լինելու 2017-ից առաջ, այլեւ հաջողություններ արձանագրելու դեպքում հիմք էր ստեղծվելու խորհրդարանական ընտրություններում ավելի պատրաստ հանդես գալու համար:
Բայց ՏԻՄ ընտրությունները, ինչպես նշեցին քաղաքական մեկնաբանները, ապտակ եղան ընդդիմությանը: Եվ դասեր չքաղելու դեպքում նույն ապտակը կստանան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Անգամ Ստրասբուրգում ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի նիստում զեկույց եղավ այն մասին, որ Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրները պարզապես բացակա գրանցվեցին՝ բացառությամբ մի քանի բնակավայրի:
Թույլ էր նաեւ իշխանական մյուս կուսակցության՝ ՀՅԴ-ի մասնակցությունը, որը մի քանի հաջողություններ գրանցեց ընդամենը, որ բավարար չի կարելի համարել: Իհարկե, կարեւոր էր, որ Հանրապետության 2-րդ եւ 3-րդ խոշոր քաղաքներ Գյումրիում եւ Վանաձորում ընդդիմադիր կազմակերպությունները կարողացան որոշակի ուժ ցուցադրել, բայց ընդհանուր առմամբ, վերապահումով կարելի է դա ասել: Ընդդիմադիրներն անգամ ի վիճակի չեղան միավորվել այդ ընտրատարածքներում, որտեղ կարող էին միասնական հանդես գալով հաղթել հանրապետականներին: Թեեւ նկատի ունենալով հայաստանյան իրողությունը, պարզ է, որ դա չէր կարող լինել: Եվ բացի մայրաքաղաքից (այստեղ դեռ ընտրություններ պիտի անցկացվեն), մնացած բոլոր ՏԻՄ ընտրություններում հաղթեցին ՀՀԿ-ականները, քանի որ իշխող կուսակցությունն ընդհանուր առմամբ հավաքեց ձայների 75-80%-ը: Եվ սա լուրջ հենք է խորհրդարանական ընտրություններից առաջ: Երեւանում եւս իշխող է ՀՀԿ-ն, ու սա ոչ մի լավ բան չի խոստանում ընդդիմադիրներին, եթե նրանք չկարողանան միավորվել ու այդպես հանդես գալ:
ՏԻՄ ընտրությունների վերջնահաշվարկի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ այն հարցին, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն եւս դժվարությամբ է հաղթահարել սահմանված շեմը եւ, ըստ այդմ, արդյո՞ք ընդդիմադիր ուժերի հետ դաշինք կազմելու քննարկումներ կան: Պատասխան եղավ, թե շտապել պետք չէ, «պաշտոնական տվյալներից հետո՝ կլինեն նաեւ բանակցություններ, մենք որեւէ բան չենք բացառում, բայց, համենայն դեպս, եթե դուք տեսնում եք պատկերն ու իրավիճակը, ինձ թվում է, որ հավանականությունն ավելի շատ է, ոչ թե մենք, այլ իրենք իշխանության հետ դաշինք կազմելու մասին մտածեն»: Նշվեց նաեւ, որ ՀՀԿ-ն խտրականություն չի դնում, թե ում հետ դաշինք կկազմի. «Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են շեմը, կլինեն բանակցություններ, եթե իհարկե մեր նպատակները, մեր ծրագրերը կունենան եզրեր, ապա մենք պատրաստ ենք դաշինք կազմել»: Continue reading
Սկսվել են ձերբակալություններ… ՀՀԿ-ի 2000-անոց համագումարը… Պաշտոնամետ կռիվներ եւ իշխանության պայքար՝ հենց իշխանության ներսում…
Սկսվե՞լ է…
ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի 2 աշխատակցի՝ առեւտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին եւ նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։
ԱԱԾ-ն ձերբակալել է Փաստաբանների պալատի անդամ Էլզա Զաքարյանին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր, քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Իշխան Բարսեղյանի եւ քաղաքացու միջեւ միջնորդ լինելու կասկածանքով: Քրգործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ: Դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն է տվել Արդարադատության Խորհուրդը՝ բավարարելով Գլխավոր դատախազի միջնորդությունը:
ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք 2 հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով: Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, ինչպես ասում են՝ «սեւ կասա»: Հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե:
2000-անոց համագումարը
ՀՀԿ-ն նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համագումար կանցկացնի։ Հրավիրյալները կլինեն շուրջ 2000 հոգի՝ 800-ը՝ ՀՀԿ պատվիրակներ, 200-ը՝ հյուրեր։ Ասում են՝ պատվիրակների ընտրությունը չի ավարտվել, անգամ վերջնականապես որոշված չէ, թե ովքեր կլինեն իշխող քաղաքական ուժի հյուրերը։ Արտերկրից հրավիրված են Չինաստանի կոմունիստական, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» ու Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունները։ Ըստ ամենայնի՝ կհրավիրվեն նաեւ ՀՀԿ-ի հետ համագործակցող քաղաքական այլ ուժեր եւս, ինչպես արտերկրյա, այնպես էլ հայաստանյան եւ արցախյան: Այստեղ վստահորեն կարելի է ասել, որ արդեն հրավիրված է ՀՅԴ-ն, որպես իշխանական դաշինքի մեջ մտած կազմակերպություն։
Նախկին գործընկեր ու ներկայիս ընդդիմադիր հռչակված կուսակցությունների հրավիրման հարցը եւս քննարկվում է: Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը այս մասին կիմանան մի քանի օրից: Continue reading
Միայն թե զարմանազան աշխատողներ չհայտնվեն – Հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո՛, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է… Նման գումարն ինձ համար էլ բեռ է, բայց…
Կառավարության երեկվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրինագծերի մի փաթեթ ներկայացրեց, որի համաձայն այսուհետ ամեն ոք իր աշխատավարձից 1000 դրամ կտա մի հիմնադրամի, որ կաջակցի զինծառայողներին: Շատերի համար սա բեռ կլինի, շատերի համար՝ ոչ, շատերը չեն խոսի, քանզի կհասկանան, որ դա այն նվազագույնն է, որ կարող են անել իրենց կյանքը պաշտպանող զինվորի համար: Շատերը կխոսեն, քանզի վստահ չեն լինի, որ գումարը տեղ կհասնի:
Անձամբ ես կարծում եմ, որ, այո, հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է: Որպեսզի ասածս ճիշտ ընկալվի, ասեմ, որ այդ 1000 դրամը ինձ համար էլ բեռ է՝ միայն սոցիալական իմաստով: Բայց նաեւ բեռ չէ, քանզի գիտեմ, թե գումարս ինչ նպատակի է ծառայելու: Այ այստեղ է, որ սկսվում է հարցերի շարանը: Այդ հիմնադրամը ունենալու է կառավարիչներ, աշխատողներ եւ այլն եւ այլն: Արդյո՞ք այնպես կանեն, որ մեր իրականությունն այստեղ չկրկնվի, այն է՝ աշխատողները 1 մլն. եւ ավելի դրամ աշխատավարձ չստանան, տարատեսակ քարտուղարուհիներ, խորհրդականներ, օգնականներ, փորձագետներ, վերստուգիչներ չհայտնվեն այստեղ եւ ուտեն գումարի մեծ մասը: Կտեսնենք դեռ, թե ինչքանով շահագրգռված կլինեն հիմնադրամը նպատակին ծառայեցնելու…
Առայժմ մեզ մնում է միայն մանրամասներ ներկայացնել: Continue reading
Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…
Սկիզբը՝ թիվ 36-37-ում
2012թ. սեպտեմբերի 13-ին տրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մեկնարկը: Այդ ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարարն արդեն Գագիկ Բեգլարյանն էր:
Ծրագրի շինարարության բացման արարողության ժամանակ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը կարեւորեց այս ճանապարհի շինարարությունը, որը Մեղրին՝ ՀՀ հարավային դարպասը, կկապի Վրաստանի սեւծովյան նավահանգիստների հետ, թույլ կտա ՀՀ-ին դառնալ տարանցիկ երկիր:
«Սա կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը»,- սա էր Ա. Հովսեփյանի խոսքը: Նրանից բացի արարողությանը ներկա էր Գագիկ Բեգլարյանը եւ շինարարություն իրականացնող‘ իսպանական «Իզոլյուքս Քորսան» ընկերության նախագահ Ֆրանիսկո Գարսիան:
Գագիկ Բեգլարյանն այդ ժամանակ ասաց, թե օրը կարեւոր է, քանզի ծրագիրը ՀՀ-ում իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է եւ ունի տնտեսական եւ պետական մեծ նշանակություն: «Այս ծրագրով ստեղծվելու է 1000-ից ավելի աշխատատեղ»,- հպարտությամբ ասաց նախարարը: Ու միաժամանակ հավելեց, թե շինարարության ընթացքում օգտագործվելու է միայն հայկական հումք, իսկ դրսից բերվել է նոր տեխնիկա, որը Հայաստանում մինչ այդ չկար:
Ասել ենք, որ ծրագրի իրականացման համար Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009-ին կնքվել է շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն. դոլարի ֆինանսավորում, որից Ասիական զարգացման բանկի մասը կազմում է 500 մլն. դոլար: 2012թ. սեպտեմբերին ազդարարված շինարարական աշխատանքները նախատեսում են նաեւ Երեւան-Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում, ինչպես նաեւ ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում՝ բետոնայինով:
Ֆ. Գարսիան իր հերթին նկատեց, թե իրենք ծանոթ են տարածաշրջանային կլիմային եւ գիտեն, թե ինչ դժվարությունների կարող են հանդիպել շինարարության ընթացքում.«Մենք ամբողջովին պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը»: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…
Սկիզբը՝ թիվ 37-ում
http://www.hayary.org/wph/?p=5889 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…
«Երբ Հիսուսը ծնվեց Բեթղեհեմում, առաջինը մոգյան քահանաներն էին, ովքեր, ըստ աստղերի դասավորության, իմացան Նրա մասին, եւ եկան երկրպագելու Նրան» («Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարանը», Մաս 1; գլ. 5:1; 5:3; 5:17): Այդ մոգյան քահանաները եկել են Մոկաց աշխարհից եւ Հիսուսին են բերել ոսկի (որպես վեհության խորհրդանիշ), զմուռս (որպես զորության խորհրդանիշ), կնդրուկ (որպես սուրբ իմաստության խորհրդանիշ):
Միքիա մարգարեն (Գլուխ 5, 2) ասում է. ՛«Եվ դու, ով Բեթղեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, ով իշխան լինի Իսրայելին, եւ նորա ելքը վաղուց հավիտենական օրերից է»:
Այստեղից հետեւում է, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է Եփրաթա Բեթղեհեմում, որը համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին՝ ներկայիս Դերսիմի տարածքում, Արեւմտյան Եփրատի աջ ափին, Մնձուրյան լեռնաշղթայի արեւմտյան վերջավորության շրջանում:
Մովսէս Նաճարյանը իր «Լեզվաբանութի՞ւն թէ իմաստասիրութիւն» աշխատության վերանայված օրինակի (Հալեպ 2007թ.) «Կույս կենդանակերպ» բաժնում գրում է. «Մնձուրյան լեռներից վերեւ «Անահիտի լեռներ»-ն են, որոնց հետ խաչվող «Սեպուհ» եւ «Խաղտյաց լեռներ»-ը իրենց ուրվագծերով կազմում են «X»-աձեւ աթոռ իր ծածկով հանդերձ (պառկելաթոռի նման), որը պատմական «Անահիտի աթոռ»-ն է, «Կույս»-ի նստավայրը, եւ ճշգրտորեն համապատասխանում է աստղաբաշխական Կույս համաստեղության դիրքին: Հետեւաբար, աստղագիտական «Կույս»-ը նույն ինքն Անահիտ աստվածուհին է: Continue reading
Երկու հասարակարգերի վկայագրում – Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին վերաբերենք իբրեւ կենսագրական երկի, ապա հետաքրքիր է թերթել 90-ամյա պատկառելի այդ մարդու կյանքի էջերը…
Սերգեյ Ավագյանը ընթերցող մեր հասարակությանը հայտնի է մի շարք գրքերով, որոնցից առանձնապես հիշատակման են արժանի պատմաազգագրական «Շարուր», «Սուրմալու», նաեւ «Նշանավոր հայուհիներ», «Սնունդը եւ մենք» աշխատությունները: Նրա վերջին՝ «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը եզակի է առայժմ: Ցավոք: Մինչդեռ այդ թեմայի արծարծման կարիքն այնքան շատ կա դեռ…
«Հուշապատումը» Սերգեյ Ավագյանի 33-րդ գիրքն է: Նա, լինելով երկու՝ միմյանց հակադիր սոցիալ-քաղաքական հասարակությունների՝ կոմունիստական եւ կապիտալիստական, զավակը, իր անցած կյանքի 90 տարիների ընթացքում նկարագրելով այդ ուղին, միաժամանակ ցույց է տալիս տվյալ ժամանակի պետության կացությունը, նրա դրական ու բացասական կողմերը: Այո, նա ընդունում է, որ կոմունիստական հասարակարգում նույն կոռուպցիան ու կաշառակերությունը կար, բայց դրականն էլ քիչ չէր, օրինակ՝ մարդիկ ապահովված էին աշխատանքով, բուժումն անվճար էր, կրթությունը՝ նույնպես, բնակարաններն անվճար էին բաշխվում: Իսկ ներկայիս՝ կապիտալիստական Հայաստանում այդ ամենը ի չիք է դարձել: Հեղինակին մեծ ցավ է պատճառում աշխատանքի բացակայությունը, աշխատողների ցածր վարձատրությունը, ստրկական բարքերով առաջնորդվելու հանգամանքը:
Հրաժարվելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունքից եւ թերթի խմբագությունում աշխատանքից՝ նա վերադառնում է հայրենիք եւ լրագրությամբ զբաղվում այստեղ՝ պարբերաբար այս կամ այն օտար անունների փոփոխության առաջարկներ անելով: Նա միշտ հիշում ու հիշեցնում է մեծն Րաֆֆուն. «Այժմ մեզ հայ է պետք»: Ու սա, իբրեւ հավերժական դաջվածք, փորձում է կիրառել-թարմացնել ամեն օր: Continue reading
Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (12-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (Գարեգին Ղազարյան, անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 3… Հայաստան՝ քաղաքակրթության օրրան…
Սկիզբը՝ թիվ 26-32, 34-37-ում
Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, այլ՝ ոչ Հայաստանը:
Հենրիխ Շլիման
Հայոց Բագրատունիները, սկսած հենց օրգանակապ աստվածային արմատներից ու հատկանունից մինչեւ արքենի աշխարհատարածումը, անզուգական տոհմ էին ու են, որոնց՝ նշանակալիությամբ փոքրիշատե մոտեցող այլ զարմ կամ գերդաստան անհնարության չափ գերդժվար է մատնացուցել: ԲԱԳՐԱՏ-պարսկ. «Բագա» (Աստված) եւ «դատա» (պարգեւ, տուրք). «(Միհր) Աստծո տվածը կամ ստեղծածը» (Աստվածատուր), ստուգաբանորեն հմմտ. բագին, Բագարան (իրենց իսկ՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք), Բագավան, Բագրեւանդ, սլավոն. «Բոգ» (Աստված) եւ այլն, ոչ անվիճելի մի վարկածով՝ անգամ առնչակցվում է սլավոնական «Պանկրատ», «Պանկրատով», «Պանկրատեւ» տոհմանուններին (գեներալ Պանկրատեւը, օրինակ, էական դեր է կատարել Հայաստանում մղված ռուս-թուրքական 1828-1829թթ. պատերազմում), գերանգամ «պանկրատիում» բուսանվանը եւ անտիկ օլիմպիադաների ծրագրում մ.թ.ա. 648թ-ից ընդգրկված «պանկրատիոն» ամենահեղինակավոր մրցաձեւի անվանմանը (թեպետ բուն հունարեն «բավական հեռավոր» հոմանիշերով են ստուգաբանվում. «պան»՝ ամեն ինչ, «կրատոս»՝ ուժ, իշխանություն. ասե՞լ է թե՝ «Բագրատի» աստվածատուրը համարժեք է ինքնին «Պանկրատի» ամենազորությանը կամ լիիշխանությանը):
Համենայն դեպս՝ ակունքներն իրոք ընդհուպ մինչեւ Սուրբ Կույս Աստվածածին: Քեյթ Քարմայքլը անգլերեն «Արմինիըն դայջիստ» ամսագրի (1971, թիվ 5) «Անի» հոդվածում, նույնիսկ առանց Մովսես Խորենացուն հղում անելու, բառացի շեշտել է .«Բագրատունիները, ըստ ավանդության, վերականգնելով իրենց տոհմական ծառը, հասնում էին մինչեւ Դավիթ ու Բաթշեբա եւ կույս Մարիամին համարում իրենց հորեղբոր աղջիկը»:
Այստեղ, իհարկե, կանգ չենք առնի այնտեսակ առաջադրությունների վերլուծության վրա, ըստ որոնց՝ «Մայրամ» (այո՛, հենց առաջին քառատառ ամենանվիրաբառի շեշտարկմամբ) Աստվածածինը ծնվել է դեռ անկախությունը չկորցրած Արտաշիսյան Հայաստանի Եդեսիա (Ուռհա, Արքա) քաղաքում, հայկազունք Հովակիմի եւ Աննայի ընտանիքում, ավելին՝ զարմանալիորեն, արդի Հայաստանի անկախության օրը (մ.թ.ա. 21.09.20թ.-մահ. 43(կամ 45,48)թ.), ամուսնացել է, նույն հայազգի Դավթի պորտից, տարեց Հովսեփի հետ: Հովսեփին ի վերուստ պատվիրանվել է Աստվածորդուն կոչել «Հիսուս» (հայերեն «հիւսիս) բառից, այսինքն՝ հյուսիսցի), որ Նա խոսել է «վաղնջական (արխաիկ) գրաբարով կամ Մուշի բարբառով» (Սուրեն Մ. Այվազյան, առաջարկելի է վերջինիս «Հայաստանը եւ Աստվածաշնչային պատումները» ռուսերեն գիրքը /Երեւան, 2005/), Հիսուսն ինքը ծնվել է Հայոց (1.,2.), Դարանաղյաց գավառում (Հրաչյա Հարությունյան, վերջինիս հայերենալույս քրիստոսագիտական հոդվածաշարը «Լուսանցքն» էլ հրապարակում է), որ Աստվածորդին, պարզիպարզո, նախ հենց լեզվաբանական «հիպոստասով», ազգությամբ հայ էր, որովհետեւ չէր կարող հայ չլինել (ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային դաշնության անդամ, «Նոյի երկիր. Երկրի ներխուժումը Արեւակարգ» եռալեզու պատկերագրքի /Մ.,1997/ հեղինակ Կորյուն Նահապետյան) եւն եւ նմ.: Կամրագրենք միայն, թե քանի՜-քանի՜ երկրների ու ազգերի վրա են Բագրատունյաց տոհմաճյուղերն իրենց իշխանության թեւերը փռել: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի բազմաճյուղ խաչմերուկներում – Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը… Կամային հաղթանակ.- Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2… Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան… Հայ ֆուտբոլիստը՝ տարվա լավագույնների թվում է… 2016թ. Սամբոյի աշխարհի առաջնություն… Այլ մարզականլուրեր…
Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը: Վերջին 13-րդ փուլում մրցաշարի առաջատար Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Դավիթ Քալաշյանի հետ եւ վաստակեց 9,5 միավոր: Հաղթանակի դեպքում նրան կարող էր հասնել Տիգրան Հարությունյանը, սակայն վերջինս նույնպես խաղաղ դաշն կնքեց եւ բավարարվեց 9 միավորով: 3-րդ տեղը բաժանող 2 շախմատիստներից ավելի հաջողակ գտնվեց Մանուել Պետրոսյանը, ով հաղթեց Կարեն Հովհաննիսյանին եւ վաստակեց 8,5 միավոր: Իսկ ահա նրա գլխավոր մրցակիցը՝ Արման Միքայելյանը, պարտվեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին եւ նահանջեց 5-րդ հորիզոնական: 4-րդ տեղը զբաղեցրեց հենց ղարաբաղցի շախմատիստը, ով ընդամենը կես միավորով ետ մնաց ցանկալի 3-րդ տեղից:
Այդպիսով, 2017թ.Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի 3 ուղեգրերը նվաճեցին միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Մանուել Պետրոսյանը:
2016թ Հայաստանի շախմատի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակ՝ 1. Մարտիրոսյան Հայկ՝ 9,5; 2. Հարությունյան Տիգրան՝ 9; 3. Պետրոսյան Մանուել՝ 8,5; 4. Հայրապետյան Հովիկ՝ 8; 5. Միքայելյան Արման՝ 7,5; 6. Հակոբյան Արամ՝ 7; 7. Եզիազարյան Արմենակ՝ 6,5; 8. Շահինյան Դավիթ՝ 6,5; 9. Բակունց Ռաֆայել՝ 6,5; 10. Քալաշյան Դավիթ՝ 6,5; 11. Բաբուջյան Լեւոն՝ 5; 12. Թորոսյան Նորայր՝ 5; 13. Սարգսյան Շանթ՝ 4; 14. Հովհաննիսյան Կարեն՝ 1,5:
Կամային հաղթանակ.- Հայաստան–Չեռնոգորիա՝ 3։2
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին: 1-ին խաղակեսի մեկնարկային րոպեներից թիմերը փոխնիփոխ վտանգավոր պահեր էին ստեղծում, սակայն աստիճանաբար Չեռնոգորիայի հավաքականի գրոհները դառնում էին ավելի ու ավելի վտանգավոր: Փոխարենը մեր ֆուտբոլիստներն ավելի շատ էին սխալվում, փոխանցումների ժամանակ միմյանց չէին հասկանում, ինչից էլ օգտվում էր մրցակիցը` սուր հակագրոհներ ձեռնարկելով:
Արդյունքում` գոլերը չուշացան: Հանդիպման 36-րդ րոպեին Վեշովեչի հարվածից հետո անդրադարձ եղավ, դարպասապահ Արսեն Բեգլարյանը հետ մղեց գնդակը, սակայն Կոյաշևիչը հուժկու հարվածով գրավեց դարպասը: Ընդամենը 2 րոպե անց մրցակիցը նաեւ կրկնապատկեց հաշիվը: Խորքից փոխանցումից հետո Ստեֆան Յովետիչը մեն-մենակ մնաց Արսեն Բեգլարյանի դեմ` գնդակն ուղարկելով դարպասը: Թվում էր, թե կարող է կրկնվել Ռումինիայի ազգային հավաքականի հետ դրամատիկ հանդիպումը, երբ առաջին բաց թողած գոլից րոպեներ անց հաշիվն արդեն 0:3 էր, սակայն ընդմիջումից հետո «Հանրապետական»-ի մարզադաշտում բոլորովին այլ Հայաստանի հավաքական էր` վերափոխված, արագ, եվրոպական…
Թե ինչ էր ասել հանդերձարանում տղաներին Արթուր Պետրոսյանը, դժվար է գուշակել, սակայն մրցակցին բոլոր ցուցանիշներով գերազանցող մեր ընտրանին կարողացավ պատասխան 2 գոլ խփել: Նախ հաշվի տարբերությունը 50-րդ րոպեին կրճատեց հիանալի գործողություններով աչքի ընկնող և հավաքականի կազմում ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը` Արտակ Գրիգորյանը, իսկ 74-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Վարազդատ Հարոյանը` 2:2: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը: Continue reading


