Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Կենդանաբանական այգին է՛լ չի խեղճացնի – Լավ կլինի վերակառուցումից հետո վանդակներն իսկապես ազատավանդակներ լինեն… Նրա բաժին անաղարտությունը – Շատերին անհայտ երգչուհի-երգահանը… Տետրի ու գրչի փոխարեն՝ պլանշե՞տ…

Կենդանաբանական այգին է՛լ չի խեղճացնի

1940-ականներից հետո՝ առաջին լայնածավալ վերակառուցումը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 8-ին աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է կենդանաբանական այգում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ դեռ 1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ: Տարոն Մարգարյանը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ նախ այցելել է կառուցվող կենդանաբուժական նոր կլինիկա, որն ինչպես նշել են պատասխանատուները, անհրաժեշտություն էր այգու համար:

Տնօրենը նշել է, որ վերակառուցումից հետո Կենդանաբանական այգին բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով եւ հարմարավետ պայմաններով այցելուներին կներկայանա: Այգու բարձրադիր թռչնարան-աշտարակը, որը վերակառուցումից հետո կդառնա կենդանաբանական այգու նոր անցակետը, կունենա տոմսարկղեր եւ տեղեկատվական կենտրոն: Փոքրիկ այցելուների համար տարածքում կկառուցվի նոր խաղահրապարակ, որն ապահովված կլինի նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակներով: Ծրագրով ավարտին կհասցվի նաեւ խոշոր կատվազգիների համար միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը, իսկ կապիկների որոշ տեսակների համար կկառուցվի նոր կղզյակ: Նշվել է նաեւ, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում այգու տարածքի կանաչապատման, անտառային գոտու, ջրային ավազանների ավելացման ու արտաքին լուսավորության եւ ընդհանուր էլեկտրական սնուցման մալուխների արդիականացման ուղղությամբ:

Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի հատկացրած միջոցների շնորհիվ այգին արդեն հնարավորություն ունի իրականացնելու տարբեր հրատապ ծրագրեր: Այգու արդիականացումը լինելու է շարունակական, եւ առաջիկա տարիներին մյուս ազատավանդակները եւս կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:

Փոքրիկիս հետ տարեկան գոնե 3 անգամ այցելում եմ Կենդանաբանական այգի: Բայց ես այստեղ ինձ երբեք լավ չեմ զգում. այգին մի տեսակ խեղճացնում էր ինձ: Գուցե նրանից էր, որ անգղին ոչ մի կերպ չէին պատկերացնում ցածր առաստաղ ունեցող վանդակում, կամ՝ առյուծին մի վանդակում, որտեղ ինքն անկարող էր թռիչքներ անել:   Continue reading →

Հայկական խոհանոց – Ճլմբուր (Բասենի խոհանոց)… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ճլմբուր (Բասենի խոհանոց)

Բաղադրությունը – Կանաչ սոխ – 1 կապ, ձու – 4 հատ, կարագ – 50 գ, աղ:

Պատրաստման եղանակը – 1 լ ջուր դնել կրակին: Հենց եռա, կանաչ սոխը կտրտել մեջը եւ եռացնել եւս 5 րոպե:

Դրանից հետո ավելացնել հարած ձվերը՝ ծորալով, եւ աղը՝ ըստ ճաշակի: Վերջում ավելացնել կարագը եւ մատուցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան պահանջում է

Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգեւատրման արարողության ընթացքում Հայաստանի օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որեւէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու եւ մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի եւ Ռուսաստանում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու եւ «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, մեր սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլեւ՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսեւորում: «Ինչն անընդունելի է ոչ միայն մեր, այլեւ միջազգային մարզական հանրության կողմից, ուստի պահանջում ենք ոչ միայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մարզիկի հանդեպ խիստ պատժի անհապաղ կիրառում, այլեւ՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը՝ կատարվածին գնահատական տալու եւ ներողություն խնդրելու մասին»:

Հարցը քննարկվում է Սամբոյի միջազգային կազմակերպություններում եւ հայկական կողմը պնդելու է ինչպես ադրբեջանցի մարզիկի մեդալից զրկելու, այնպես էլ որակազրկման հարցերը, ինչը պետք է մյուսների համար օրինակ ծառայի մարզական աշխարհում:

Եվրոպական խաղեր՝ սեփական համբավի համար

«10 շաբաթ անց մեկնարկելու են Եվրոպական խաղերը եւ մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի վարչակարգի համար մի պատվաբեր նախագիծ է սա թերեւս: Զուգահեռ սաստկանում է Եվրոպական օլիմպիական կոմիտեին ուղղված քննադատությունը»,- գրում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը: Նախքան հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական խաղերի բացման արարողությունը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի օլիմպիական սպորտային կոնֆեդերացիայի (DOSB) ներկայացուցիչների հետ հանդիպմանը մատնանշել է երկրի նախագահի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները:   Continue reading →

Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը – Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր…

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականների համախմբումն այս տարի Հայոց ավանդական Զատիկը նշեցին 2 միջոցառումներով՝ ապրիլի 5-ին եւ 7-ին:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները առաջին միջոցառումն անցկացրին Մեծամորի տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի), որտեղ արիադավան խորհրդապաշտական ու ծիսական արարողությամբ նշեցին Զատիկը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն: Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարեցին Հայ Աստվածամորն ուղղված արարողություն եւ փառաբանեցին Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու ազգայնականները Հայոց Աստվածամորը դիմեցին՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու մեծ ակնկալությամբ, ազգը հայոց բազմացնելու եւ զորացնելու սրբազան պատասխանատվությամբ: 
Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հնդկական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-10-ում

– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708 – (ամբողջական հոդվածը («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.)) – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ).– Հայ Աստվածները  –Հայկական Աստվածային Համակարգ՝  1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ուզորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (եւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

Պրանա (Կաղապար, Lang-sa, prana IAST), սանկսկրիտերեն բառ է, նշանակում է ներշնչում, շնչառություն, կյանք, կենսագործունեություն, քամի, էներգիա, ուժ։ Հոգնակի թվով (պրանաներ) այս տերմինը կիրառվում է մարդու՝ կենսականորեն կարեւոր էներգետիկ կենտրոնների, դրանցով էներգետիկ հոսքերի ու այդ հոսքերի՝ մարդու վրա ունեցած ազդեցությունների մասին խոսելիս։

Անվան ստուգաբանությամբ այս բառի հիմքում երկու սանսկրիտերեն բառեր են. «Պրանա»՝ կենսաուժ կամ կենսատեւ ուժ, մասնավորապես շնչառությունը, եւ «այամա»՝ արտամղում, դուրս բերում (սակայն կա թարգմանության եւ այլ տարբերակ, «յամ» բառի, որ նշանակում է՝ սանձում, կառավարում։ Հաճախ Պրանայամա բառը հենց այսպես է թարգմանվում սանսկրիտից, ինչը մինչեւ այժմ բանավեճերի առիթ է թարգմանիչների շրջանում։ Հարկ է նշել, որ Պրանայամայի ընթացքում հավասարապես կարեւոր են թե օդի / պրանայի արտամղումը, թե ներմղումը, թե դադարները արտամղումից ու ներմղումից հետո, ուստի իմաստային առումով առավել հարմար է հենց թարգմանության երկրորդ տարբերակը։

Եթե կարճ պատմական ակնարկ անենք, ապա Պրանայամայի ակունքները հինավուրց Բհարատում են, այսինքն՝ Հնդկաստանում, ուր հազարամյակներ առաջ ծնունդ է առել ու զարգանալով մինչեւ մեր օրերը հասել Յոգա գիտությունը (որ Հայաստանից է տարածվել Հոգի-Յոգի(հին հայերենով)-Յոգա՝ Հոգու գիտություն)։ Պրանայաման Յոգայի 8 հիմնական փուլերից մեկն է՝ 4-րդը։ Պրանայամայի ուսանումն ու տիրապետումը բարդ եւ համակարգված գործընթաց է ու ենթադրում է հմուտ եւ փորձառու մասնագետի առկայություն, այլապես կարող է օգուտի փոխարեն վնաս հասցնել կիրարկողին։ Պրանայաման չի կարելի շփոթել այժմ մոդայիկ դարձած շնչառական մարմնամարզության զանազան տեսակների հետ, քանի որ դրանցում գերակայող դինամիկ վարժություններն անհամեմատ մեղմացնում, թուլացնում են մարդու շնչառական եւ այլ համակարգերի փոխշաղկապված ակտիվացումը, եւ հետեւաբար, չեն կարող բերել այն էական ազդեցությանը, որին կարող է բերել հմուտ վարպետի ուղեկցմամբ կատարված Պրանայաման։ Պրանայամայի մասին հիշատակումներ կան բազմաթիվ հինդուիստական ձեռագրերում, սակայն ամենից հեղինակավոր հիմնաղբյուր է հանդիսանում Պատանջալի Իմաստունի (մ.թ.ա. մոտ 2-րդ դարի կեսեր) հեղինակած «Յոգա Սուտրա» աշխատությունը, որում ասացվածքների ոճով գրի են առնված Յոգայի մասին հազարամյակներով բերնեբերան փոխանցված գիտելիքները, որոնց հիմնաղբյուրն են համարվում Չորս Վեդաները։    Continue reading →

Ազգադավությունը կհասցնի ինքնակործանման – Բայց ո՞վ է տվել այն երաշխիքը, որ Անկարան չի սպասում մեր քաղաքացիների այն սովորույթի ամրագրմանը, թե թուրքական սնունդը երբեք չի կարող թունավորված լինել կամ…

«Լուսանցք»-ը հաճախ է անդրադառնում թուրքական ամենատարբեր ապրանքների ներկրմանը, ինչը քաղաքական ու տնտեսական ներխուժումներից զատ նաեւ ազգային անվտանգության եւ այլաբնույթ խնդիրների է առնչվում:

Քաղաքականը հստակ է (որ նաեւ ռազմա-քաղաքական է)՝ յուրաքանչյուր լուման, որ հայկական կողմից մտնում է թուրքական գանձարան, արագորեն վերածվում է նաեւ զենք-զինամթերքի, որը թուրքական աջակցությամբ գործածվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում, որտեղ գրեթե ամեն օր սահմանախախտումներ են լինում, զոհվում կամ վիրավորվում են հայ զինվորականները (թերեւս մերձավորարեւելյան հատվածում էլ է այդ գումարը ներդրվում՝ սնելով իսլամական ծայրահեղականներին, որոնք լծվել են նաեւ հայության եւ հայկական արժեքների ոչնչացման գործին):

Տնտեսական առումով վնասը եւս ակնհայտ է, էժան ու անորակ թուրքական հագուստներն անարգելք Հայաստան են մտնում եւ դառնում հայկական նորաձեւության «նշխարներ»: Առանց չափազանցության պիտի նշենք, որ անգամ Հայաստանում արտադրվող որակյալ հագուստների (նաեւ որոշ եվրոպական, չինական ու այլ երկրների) վրա թուրքական պիտակներ են կպցվում երբեմն, որ առեւտուրը լավ ընթանա (սա վաճառողների բացատրությունից է)… Ահա թե ուր է հասել անհեթեթությունը… Ասում են՝ անգամ թուրքական խանութներ կան Երեւանում (կամ միայն թուրքական ապրանքներ վաճառող) ու հենց մեր մայրաքաղաքից են սնում Անկարային…

Իսկ ազգային անվտանգության հարցը հատկապես առողջապահական ոլորտին է առնչվում: Շատերի կարծիքով ոչ մի վտանգ չկա, երբ թուրքական սնունդը առանց ստուգման, երրորդ երկրներից բերվում է Հայաստան: Բայց ո՞վ է տվել այն երաշխիքը, որ Անկարան չի սպասում մեր քաղաքացիների այն սովորույթի ամրագրմանը, թե թուրքական սնունդը երբեք չի կարող թունավորված լինել կամ տարբեր հիվանդություններ չի առաջացնի մեր բնակչության մոտ՝ այն գործածելու ընթացքում… Continue reading →

Ռազմա-քաղաքական քարտեզային պատերազմներ – Մերձավոր Արեւելքում քրիստոնեական միավորված զինուժ եւ համաարիական միացյալ դաշինք… Հայկական (Ցեղասպանության կանխարգելման) բանաձեւն ընդունվեց ՄԱԿ-ում…

Մերձավորարեւելյան սրացումները ամեն անգամ վեր են հանում աշխարհի վերաձեւման հերթական ծրագիրը, երբեմն նաեւ ծրագրերը՝ տարբեր քարտեզներով: (քարտեզները տեսնել այս համարի PDF տարբերակում)

Եվ երբ Թուրքիայի մասնատման խնդիրն է առաջ քաշվում, անպայման արծարծվում է երբեւէ չգոյ Քրդստանի «վերականգնման» հարցը:

Վերջերս ամերիկացիները տարածել են նաեւ Հայաստանի՝ իրենց նախատեսած քարտեզը… Չկան Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը ծովային երկիր է: Ամերիկյան Business Insider բլոգը հրապարակել է Մերձավոր Արեւելքի քարտեզը՝ ըստ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի տեսլականի:

1919թ. Վիլսոնը մեծահարուստ Քրեյնի եւ աստվածաբան Քինգի հետ կազմել էր քարտեզ, որով տարածքները պետք է տնօրինվեին Օսմանյան կայսրության վերացումից հետո: Աղբյուրը նկատում է, որ դա հսկայական փորձություն էր ազգերի ինքնորոշման սկզբունքի առումով, որի ջատագովն էր ԱՄՆ նախագահ Վիլսոնը:

Եվ այժմ աղբյուրն առաջարկում է մի պահ պատկերացնել 2015թ. Մերձավոր Արեւելքը՝ ըստ այն ժամանակվա նախագծածի: Ըստ այդմ՝ մեր տարածաշրջանում գերիշխում է Հայաստանը՝ ելքով դեպի Սեւ ծով:

Ադրբեջանը եւ Վրաստանը՝ որպես տարածքային միավորներ նախատեսված չեն, սակայն փոխարենը կա Քրդստան: Հայաստանի հարեւաններն են Քրդստանը, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանի կայսրությունը:

Ի դեպ, Հայաստանը նշված է որպես ամերիկյան մանդատային պետություն, ինչը փորձ է նաեւ իրավական տեսանկյունից վերադառնալ Վիլսոնի գծած քարտեզին…

Սա գուցե նոր նետված քար է՝ բողոքի եւ հավանության տեսակետները հավաքելուն ուղղված:

Ամեն դեպքում, Արեւմուտքը եւ Իսրայելը դեռ չեն պատկերացնում Թուրքիայի մասնատումը առանց Քրդստանի ստեղծման: Քրդերը եւս Իսրայելից երես չեն թեքում՝ հասկանալով, որ արաբական աշխարհի հետ խնդիր ունենալով հանդերձ, նրանք առանց պատմական արդարության հիմքի՝ կարող են տիրանալ մի մեծ երկրի: Իսկ այդ դեպքում, ոչ միայն թուրքերն են թուլանում, այլեւ հայկական գործոնն է կրկին հետին պլան մղվում, իսկ արաբներն այդ ժամանակ ուզեն, թե չուզեն, պիտի հաշտվեն Քրդստանի լինելիության հետ: Բայց դա կնշանակի նաեւ Իրաքի եւ Սիրիայի տրոհում, ինչն էլ Իսրայելի բուն նպատակն է՝ թուլացնել արաբական աշխարհը: Այնուհետեւ, հերթը Իրանին կհասնի:

Սրանք պարզապես խոսակցություններ չեն, եւ Հայաստանի հետ միասին մտածելու բաներ ունեն նաեւ արաբներն ու պարսիկները:   Continue reading →

Երբ խոսում է «հոգեկան խանգարում ունեցող»-ը կամ բանից անտեղյակը – ՀՀՇ-ական իշխանությունը ոչ թե մի քանի տարում, մի քանի օրում, այլ մի քանի ժամում միլիոնատեր դառնալու «հեղինակային» գյուտ ունի արված.- մոռացե՞լ են ազգային թալանի սկիզբը դրած ոչ անհայտ դեմքերը…

Երբ քաղաքական ասպարեզում ճամարտակող գործիչների համար այլեւս անելիք չի մնում, հին ու նոր խոստումնալից երգերն արդեն մի քանի անգամ անհույս երգված են լինում, ապա այդ բեմարվեստի քաղաքականացված վարպետներն իրենց տեղում մնալու համար դիմում են ամեն քայլի, որպեսզի կարողանան հայտնվել ուշադրության կենտրոնում: Այո, սրանց մասին քաղաքական գործիչ ասելը սխալ է, այսպիսիները քաղաքականացված անձինք են, որ մտել են ասպարեզ՝ «քաղաքականությունը պոռնկություն է» սկզբունքը պաշտպանելու եւ դա կենցաղ մտցնելու համար: Խցկվելով քաղաքականություն՝ այդպես էլ քաղաքական գործչի մակարդակի չեն ձգում, չնայած ամեն ինչ անելով՝ դեռ մնում են բեմահարթակում, բայց՝ ընդամենը քաղաքական թատերաբեմի վրա:

Երեւի 1988-ից Թատերական հրապարակը սրանց ներսում այդպիսին էլ մնացել է, չնայած վաղուց Ազատության ու Անկախության հրապարակ է դարձել…

«Լուսանցք»-ը երբեմն անդրադառնում է մեր դաժան տարիներին, ՀՀՇ-ական անցյալին ու ներկային ու որեւէ լուրջ տարբերություն չի նկատվում, ավելին՝ այդպես դիմակավորված էլ փորձում են գնալ դեպի ապագա՝ կեղծ ու շինծու հայրենասիրությամբ, ժողովրդավարության ամբոխավարացմամբ:

Այն՝ որ ՀՀՇ կազմակերպությունը ՀԱԿ-ի է վերածվել, դա միայն անվանափոխութուն է, ուրիշ ոչինչ: Նույն առաջնորդն է գլուխը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նույն ապազգային կերպարն է՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա հռչակած, մշտապես հայկական պահանջատիրությանը դեմ հանդես եկող եւ թուրքական բարեկամության իր քարոզներով հայտնի: Վաղուց պարզ է, որ դա օտարի ֆինանսա-քաղաքական պատվերով է կատարում, բայց միանշանակ բխում է ՀՀ 1-ին նախագահի ու ՀԱԿ-ի առաջնորդի, ինչպեսեւ՝ նրա թիմակիցների սրտից: Այլապես գոնե վերջինիս շարքերում ընդվզում կլիներ:

Continue reading →

Հայ արիները կնշեն ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը… Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր… www.hayary.org-ը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը՝ հայ ազգայնականության եւ ազգային հավատի դիրքերից…

Հայ արիները կնշեն ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի հաղորդագրության, այս տարի ապրիլի 5-ին է նախատեսված ավանդական Զատիկի տոնը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) կնշեն Զատիկը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու ազգայնականները Աստվածամորը կդիմեն՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու մեծ ակնկալությամբ:

Հայ արիականներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով, երազանքներ պահած, թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպեն, որը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են նաեւ Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:   

Այս տոնն ասորիների համար Նոր տարվա տոն է, շնորհավորանքները նաեւ ամանորյա են: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաեւ բնության վերածնունդը:

Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր    Continue reading →

Նիցշեն եւ Հայաստանը (2-րդ մաս) – Հայկական լեռնաշխարհը դիտել են որպես Մեծ ջրհեղեղից՝ ջրից դուրս մնացած կղզի, աշխարհի կենտրոն, արեւի ու անմահության երկիր, Աստվածային կացարան՝ որտեղ անմահության ծառն է գտնվում… ուր Արարչի ընտրյալներն են ապրում…

Սկիզբը՝ թիվ 10-ում

http://www.hayary.org/wph/?p=4731 – Նիցշեն եւ Հայաստանը (1-ին մաս) – Նիցշե երեւույթը խորախորհուրդ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)… Քրմի սիրո ուխտ՝ Գառնո տաճարում…

Ինչպես արդեն գիտենք, Նիցշեի մարգարեի համար երկրի միակ սրբազան վայրը իր «հայրերի ու մայրերի երկիրն» է: Դժվար չէ, հետեւաբար, կռահել, որ նա իր՝ աշխարհն իսկությամբ տեսանող երազում հայտնվել է ոչ այլ տեղ, քան իր նախնյաց երկրում, որն այս անգամ նրան հայտնվել է իր ժայռեղեն պատկերով:

– Այդ «ժայռի» խորհուրդն ու տեղը Զրադաշտը ավելի է որոշակիացնում «Յոթ կնիքները» (Կամ՝ Ամեն-ի եւ Այո-ի երգը)» դրվագում ներկայացված իր մեկ այլ ոգետեսիլքում, որն ասում է այն մասին, որ այն նրանում առաջացել է ոչ որպես զուտ երեւակայական կամ պատահական պատկեր, այլ խորհրդալից ինչ-որ բան. «Ես գուշակ եմ եւ լցված այն ոգով կանխագուշակ, որը շրջում է զույգ ծովերի միջեւ ձգվող բարձր լեռնաթմբին,– շրջում անցյալի ու գալիքի միջեւ, որպես ծանրածանր մի ամպ,- թշնամի հեղձուկ հարթավայրերին եւ այն ամենին, ինչը հոգնած է եւ ոչ մեռել կարող է, ոչ էլ ապրել մռայլ ծոցում պատրաստ կայծակին եւ փրկարար լույսի ճառագայթին, կայծակներով հղի, որ Այո՜ են ասում, Այո՜ են ծիծաղում, կայծակնային կանխագուշակ ճառագայթներին պատրաստ,- սակայն երանելի՜ է նա, ով այդպես է հղի. եւ արդարեւ, երկար պետք է կախվի լերանց վրա, հանց ծանր որոտ, ով մի օր պետք է վառի լո՜ւյսը գալիքի – Օ, ինչպե՞ս հավերժությունը ես տենչում եւ մատանիների մատանի՜ն հարսանեկան,- մատանին վերադարձի: Երբեք դեռ չեմ գտել ես այն կինը, ումից զավակներ ուզենայի,- եթե ոչ կինն այս, ում ես սիրում եմ. զի ես սիրում եմ քեզ, օ, հավերժություն»20:

– Մենք դեռ կանդրադառնանք «Յոթ կնիքները (Կամ. Ամեն-ի եւ Այո-ի երգը)»-ի հաջորդ հատվածներին, որոնցում երգի՝ որպես գուշակ հանդես բերվող Զրադաշտը հիշում է իր՝ «երբեւէ» ապրած աստվածամարդկային կյանքի դրվագները. այստեղ բերված հատվածի առանձին մասերի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնենք: – Պարզվում է, կանխագուշակ՝ գալիքն ու անցյալը տեսանող ոգով լցված գուշակ Զրադաշտը հեռաթափանցողական իր տեսիլքում շրջում է երկու ծովերի միջեւ գտնվող բարձր լեռների թմբին կամ, այլ կերպ ասած, լեռնաշխարհում: Հենց այդ՝ կարծես աստվածավայր, կարծես իդեալական դիտակետ տեղանքից է նրա ոգին ազատորեն «շրջում անցյալի ու գալիքի միջեւ», շրջում՝ «որպես ծանրածանր մի ամպ», պատրաստ շամփրելու այն ամենը, ինչը հարթավայրային է, այն ամենը, ինչը վտիտ է ու մեռելային, պատրաստ՝ միաժամանակ լինելու կայծակ ու Այո ասող, Այո ծիծաղող «փրկարար լույսի ճառագայթ»: Նիցշեի Զրադաշտը երանելի է համարում նրան, ով «լերանց վրա» շրջող կանխագուշակ ոգով՝ «ծանրածանր մի ամպ»-ով է հղի, որը դեռ «երկար պետք է կախվի լերանց վրա», որ մի օր «վառի լո՜ւյսը գալիքի»: Իմաստասերի հոգեզավակը, փաստորեն, «լերանց» հետ է կապում իր հավերժությունը, իր սկզբին վերադարձը, որը նրա ոգետեսիլքում հայտնվում է հարսանեկան  մատանիների մատանու՝ վերադարձի  մատանու կամ սիրելի կնոջ՝ միայն ումից կցանկանար զավակներ, հավերժի՜ զավակներ, ունենալ, տեսքով:    Continue reading →

Կարդալու արվեստն ու արհեստը – Ով՝ ինչի համար է գիրքը ձեռքն առնում եւ ի՞նչ է նշանակում «Գիրք կարդալը նորաձեւ է» իմաստազուրկ գովազդը… Ջինսից էլ նորաձեւ – Շորի գույնի գրքով զբոսնող աղջիկները…

Կարդալու արվեստն ու արհեստը – Ով՝ ինչի համար է գիրքը ձեռքն առնում

Մարդիկ մտածում են, որ երիտասարդները քիչ կամ ընդհանրապես չեն կարդում: Բայց այսօր նորաձեւ է նաեւ քննարկելը, թե՝ գիրք կարդալը նորաձեւ է դառնում: Նույնիսկ գիրք նվիրելու օր ունենք՝ փետրվարի 19-ը: «Նվիրելուց» առաջ փորձեցի պարզել, թե ո՞վ եւ ի՞նչ է կարդում:

«էտքան կարեւոր չի՝ ինչ ժանրի, այլ թե ինչքան հետաքրքիր գիրք ես կարդում: Ես հաստ գրքեր եմ սիրում, որ ուշ վերջացնեմ: Օրինակ՝ գիշերներ չեմ քնել «Աննա Կարենինա»-ի օրոք: Սկսեցի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» ու զգացի, որ հանդիպել եմ իմ սիրելի գրողին: Ամեն էջից հետո չեմ հարցնում՝ ինչ վերցրեցի, էտ հետագայում ա երեւում, երբ հրաշալի սխալները անում ու ճիշտն եմ սովորում»,- ասում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Տաթեւը:

Տաթեւի էջանիշը (2 տարի արտադրությունից դուրս մնացած, արդեն չսպասված, բայց մամայի որոնման արդյունքում գտնված նվերը) դեռ «Վեսլի Ջեքսոնի արկածները» գրքում է: Ապագա լրագրողը 8 թերթանոց ցանկ ունի, որի հետեւից չի հասցնում հասնել: Անգամ տրոլեյբուսում պապիկներն են առաջարկներ անում, օրինակ՝ Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկը», որը դեռ առաջարկ է մնացել: Ստիպված միանգամից մի քանի գիրք է թերթում: Հիմա զուգահեռ Պոզների  «Նպատակը վարում է կյանքը» հոգեբանական ուղեցույցն է կարդում՝ ճիշտ ապրելու մասին, բայց ծիծաղելով ասում է, որ էն հարաբերական ճշտի մասին էլ չի մոռանում: Հաջորդը կկարդա՝ «Ջոնթն Լիվինգսթոն անունով ճայը», «Ավազուտների կինը», «Թախիծը»:

«Ես խորհուրդ եմ տալիս կարդալ «Մարդկային կատակերգությունը», «Անասնաֆերման» եւ «Փոքրիկ իշխանը», չէ՝ «Փոքրիկ իշխանը», հետո՝ «Անասնաֆերման»: Թշնամուս կառաջարկեմ Հեմինգուեյի՝ «Երբ ծագում է արեւը», որովհետեւ արտաքինից հաստ չի, բայց «արեւը տենց էլ չծագեց»: Կարճ ասած՝ էս գործը թշմանուս պես չսիրեցի՝ ո՛չ պատում կար, ո՛չ հերոսներ: Ավելի լուրջ՝ մտածում եմ, որ ես չեմ հասկացել: Թող կարդա պոեզիա, որովհետեւ ես դրա մեջ պատմություն չեմ տեսնում, կամ թող ոչինչ չկարդա, այ դրան է արժանի»,- ծիծաղելով ավելացնում է Տաթեւը:

Ռեալ ու անմիջական սյուժեների սիրահար Տաթեւը նույնիսկ ուզեցել է իր ընկերուհու մասին գրել, բայց համարձակ հերոսուհու պատմությունը չկա, որովհետեւ իր համարձակությունը չի բավարարել:

72 տարեկան տատիկը, ով Հարավ-արեւմտյան թաղամասի իմ բակից է, ոգեւորված պատմում է, որ «Տրիստան եւ Իզոլդա»-ն 2 ժամում է վերջացրել, հիմա երիտասարդները ամենաքիչը 2 ժամ են համակարգչից հեռու լինում. «Պետք է հայրենասիրական գրքեր կարդալ, ասենք՝ «Մուսա լեռան 40 օրը», որ դադարեն միայն իրենց սիրել»:    Continue reading →

Հայկական խոհանոց – Արիշտայով ապուր – (Էրիշտե ապուր – Բասենի խոհանոց)… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Արիշտայով ապուր – (Էրիշտե ապուր – Բասենի խոհանոց)

Բաղադրությունը – Կարտոֆիլ – 2 հատ, սոխ  – 1 գլուխ, կանաչ սոխ  – 0.5 կապ, կարմիր փոշի պղպեղ, աղ, արիշտա – 150 գ, ձու – 1 հատ, չոր ռեհան:

Պատրաստման եղանակը – 2 լ ջուր եռացնել: Մեջը գցել կտրտած կարտոֆիլը:

Առանձին գլուխ սոխը սոխառած անել, ավելացնել կտրտած կանաչ սոխը, կարմիր փոշի պղպեղը, աղը: Սոխառածը լցնել եռացող ջրի մեջ: Արիշտան էլ լցնել մեջը, նաեւ՝ հարած ձուն եւ վերջում ավելացնել չոր ռեհանը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Մոսկվայում կայացավ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիեւի հուշամրցաշարը», որին այս տարի մասնակցում էր 35 պետության շուրջ 300 մարզիկ: Այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցեց ուժեղագույն մարզիկներով, ուստի ուրախալի է, որ մրցումների հենց առաջին իսկ օրը, մեր ամենահեղինակավոր մարզիկ Աշոտ Դանիելյանը գերազանց անցկացրեց մրցելույթները եւ 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը: Մեկ մեդալ էլ նվաճեց Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով 3-րդ տեղը:

Արցախցի սամբիստն առաջինն էր՝ նա չեմպիոն էր եւ տպավորիչ ու հուզիչ ստացվեց նաեւ պարգեւատրման արարողությունը։ Պատվո պատվանդանի վերին հարթակին կանգնած էր Արցախում բնակվող Աշոտ Դանիելյանը, հպարտ, ձեռքը՝ սրտին:

Այս հաղթանակը եւ հաղթական պահը փորձեց թուրքավարի փչացնել ադրբեջանցի մարզիկը, ով 3-րդ տեղն էր զբաղեցրել: Որպեսզի հարգանքի տուրք չմատուցի Հայաստանի Հանրապետությանը, նա մեր օրհներգի հնչելու պահին ծնկել էր։ Սա մի անառողջ տեսարան էր, որին անգամ դահլիճում նստած մյուս հաղթած մարզիկներն էին քմծիծաղով հետեւում:    Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հնդկական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-ում

http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ  (ամբողջական հոդված) – …Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

Ի դեպ, տեսակետ կա, որ հայկական ՎԱՀԱԳՆ-ի պես հնդիկներն իրենց ուժի եւ զորքերի Աստծուն անվանում են ԱԳՆԻ, բայց միայն Երկրի վրա՝ շփոթություն առաջացնելու նպատակով: Հնդարիականությունից մշտապես օգտվող ռուսներն էլ ունեն ԱԳՈՆՅ (ԿՐԱԿ) անունը: Միայն հնդկական անվանափոխությունները չեն, որ վաղուց շփոթ են ստեղծել Աստվածների «սեփականացման» հարցում: Տեսակետ կա նաեւ, որ Վահագն անունն առաջացել է սանսկրիտ (իսկ այս հնագույն լեզուն միայն հայերեն է կարդացվում) «վահ» (բերող) կամ «վհա» (բոց, աստղ) եւ «ագնի» (կրակ) բառերից, հետո են սկսել նույնացնել հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններին։ Փորձեր են արվել նաեւ՝ Վահագնի անունը «առաջացնել» հին հնդեվրոպական «Բահագին» (Աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վե»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Դա արել են, քանի որ Վահագնը անձնավորել է դիցաբանական հար եւ նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով: Եվ հետեւություն է արվում, թե վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անվան։ Նշվում է, թե Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի եւ սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը…

Սակայն, մեզ համար ակնհայտ է, որ այս բոլորը Հայ Աստվածների ՀԱՅԿԱԿԱՆ լինելը կասկածի տակ առնելու համար է արվում, ինչն այլեւս ապագա չունի: Հայ Աստվածների անունների նկատմամբ ոտնձգություններ արել են նաեւ հույները, պարսիկները եւ այլք, անգամ արհեստածին ազգերը, որ հայերից հետո տասնյակ հազարավոր տարիներ հետո են ինքնաստեղծվել… Ի դեպ, հնդկական Թաջ Մահալ դամբարանն այնպիսի բառակազմություն ունի, որի խորհուրդը՝ Թաջ (մեծ, բարձր) – ՄԱՀ (ոգի)- Ա(Ը)Ր (ուխտ), նույնանում է ՄԻՀՐ խորհրդին: ՄԻՀՐ (ՄՀԵՐ) – Ոգու Ուխտի, Հոգեւոր Ուխտի, Դաշինքի Խորհուրդ: Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ (ոգի) բառով եւ ԱՐ (ուխտ) արմատով՝ ՄԱՀ-ԱՐ՝ ՄԻՀ-ԸՐ՝ ՄԸՀ-ԷՐ: Արդեն ասել եմ, որ յուրաքանչյուր Աստվածային Համակարգում Աստվածների թիվը տարբեր է, որին որոշակի անդրադարձել եմ: Հայ Աստվածները 8-ն են, ունեն իրենց հստակ գործառույթները, որոնցով էլ պայմանավորված Նրանց Տիեզերական Զորությունն ու Առաքելությունը: Այսպես է բոլոր Աստվածների դեպքում: Մյուս 6 Աստվածային համակարգերի Աստվածների անուններին կամ թվաքանակին անդրադառնալը շատ դժվար կլինի, քանզի, ինչպես վերը նշեցի՝ անունների ճշմարտության հարցում ունեմ խիստ կասկածներ, ինչը նաեւ կասկածի տակ է առնում Նրանց թիվը նշելու հանգամանքը: Կանդրադառնամ մասնակի, հնարավորինս ամբողջացնելով այս կամ այն Աստվածային Համակարգի մասին պատկերացումը:

Հետաքրքրիր է, որ Հնդկական Աստվածներն ունեն բազում ձեռքեր, ոտքեր եւ մարմնի այլ մասեր: Տեսակետ կա, որ Նրանք այդկերպ հավասարակշռություն են պահպանում Երկրի վրա: Հաճախ այդ Աստվածները պատկերվում են բազում ձեռքերով, հատկապես չար ուժերի դեմ պայքարում: Դա նաեւ անհավանական ուժ է նշանակում եւ շատ գործեր միաժամանակ կատարելու ունակություն: Բայց կա նաեւ իմաստասիրական խնդիր՝ օրինակ՝ Շիվա Աստծո մի զույգ ձեռքը խորհրդանշում է հավասարակշռություն կյանքի եւ մահվան միջեւ, մյուս զույգը՝ պայքար բարու եւ չարի միջեւ, երրորդը՝ առարկայական (օբյեկտիվ) ու ենթակայական (սուբյեկտի) ճշմարտությունները, չորրորդը՝ աշխարհի ստեղծումն ու կործանումը: Շիվան ճակատին ունի նաեւ երրորդ աչք, որ խորհրդանշում է աստվածային իմաստություն, ներկան, անցյալն ու ապագան միաժամանակ տեսնելու ունակություն կամ Երկնքում, Երկրի վրա եւ դրա տակ տեղի ունեցող իրադարձությունները հսկելու կարողություն: Իսկ երեք գլուխները նրա բնավորության տարբեր կողմերն են. աստվածայնություն, անընկճելիություն ու հավիտենականություն:   Continue reading →

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում… Ավետիս՝ բոլոր արիական ազգերին – Շնորհավոր Ամանորը՝ բնական տարեփոխությունը եւ գարնան տոնը… Արեւի խավարումը տիեզերակա՛ն երեւույթ է… Երկնաքար է անցել Երկիր մոլորակի կողքով…

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում

Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայոց Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական արարողություն կատարեցին Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկա բերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա: Յուրաքանչյուր վայրում ծեսն արեցին երեքական քրմեր: Այգաբացին Աստղկա բերդից տիեզերահաղորդ սրբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սիրո ուժով ուղղորդվվեց դեպի Աստղոնք լեռը, որտեղ հայ արիները Վահագնականչով շարունակեցին հաղորդակցվել Տիեզերաազդակ Ծեսին՝ այն վերածելով Գարնանային տոնի՝ Ամանորի:

Աստղկա բերդից Աստղոնք լեռ. զուգահեռ սբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սերը նոր ուժով կտա Վահագն Աստծուն՝ ի զորություն Ռազմի Աստծո եւ ի զորակցություն Հայոց աշխարհի, հատկապես՝ Հայ ռազմիկների: Ծեսն ամբողջ ընթացքում ուղղորդվեց վիշապազարդ գավերից գինըմպումով՝ ի նշան Վահագնի կողմից վիշապի հերթական սանձահարման, հնազանդեցման: Զուգահեռ նույն աստիճանի թեքումով բարձրացվեցին թրերը՝ ի անխախտ պաշտպանություն Հայոց երկրի:

Հայ արի քրմերը ծեսով Ռազմի Աստծո զորությունը հղեցին ներկայիս Հայաստանի սահմաններում հայկական դիրքերը անառիկ պահող զինվորին՝ Վահագն Աստծուց խնդրելով զինվորի համար մտքի ու բազկի համադրելի զորությունը: Հատուկ ծես արվեց նաեւ մարտական գործողություններում նահատակված եւ մասնակից հայորդիների համար:

Այսպես Հայարիական Ամանորը տոնեցին յուրահատուկ ծեսով եւ հայրենատիրության ու ազգահավաքի կանչով: Աստղոնքի գագաթին (3470 մ) զարդարվեց  (ծառզարդար) լեռ բարձրացրած տոնական ծառը՝ տոնածառը եւ փառաբանվեցին Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները: Հենց այդ օրը (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո՝ հայ արիների ծիսական աջակցությամբ Հայկական լեռնաշխարհում իր իրավունքները հաստատեց Գարունը՝ Նոր Տարին՝ Բնության Նոր Կյանքը…

Հուր Վահագնը (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է Տիեզերքում, իսկ Երկրի վրա՝ հայ արիների զորության եւ ուժի հովանավորը: Գարուն է բերում Վահագնը աշխարհին՝ շարունակելով Տիեզերական Գարնան արձագանքները Հայ Տեսակի առաքելության վերաիմաստավորման ճանապարհին:   Continue reading →

Բաց դիմում՝ Մայրության տոնին ընդառաջ – Պետական ուշադրություն՝ Նծդեհածին մոր՝ Տիրուհի Գյուլնազարյանի շիրիմի նկատմամբ… Նժդեհի նամակներից… Նժդեհի մոմե արձանը՝ Մայր Հայաստան զինվորական թանգարանում…

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին,  պատճենը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

Հարգելի բարեկամներ.

Նժդեհյան նվիրական ուխտավայրերի պատկառելի շարքում (մասունքատեղիներ Խուստուփ լեռան լանջին, Սյունիքի մարզ, 1983թ-ից, Սպիտակավորի Սուրբ Աստվածածին վանքի բակում, Վայոց ձորի մարզ,1987թ.-ից, Կապանի Նժդեհանուն հուշահամալիրում, Սյունիքի մարզ, 2005թ.-ից) ամենահինը գտնվում է ձեր վարչական իրավասության տարածքում: Խոսքը եւ մեր խնդրանքն էլ վերաբերում են Դիլիջան քաղաքի հին գերեզմանատանը համեստորեն ծվարած՝ Գարեգին Նժդեհի պաշտասուն Մայր կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Սրբամայր Տիրուհի (Խաթայի) Գյուլնազարյանի (1855-1938) շիրմին: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի տառապանքներով է բռնադատվել թրքաբոլշեւիկյան կայսրության գաղափարափար ախոյան ու գերեզմանափոր Գարեգին Տեր-Հարությունյանի ամբողջ գերդաստանը, ընդհուպ որ՝ Խորհրդային Հայաստանի սահմաններից արտաքսվել է անգամ գերդաստանի Մատրիարքը՝ Նժդեհի ծեր ու հիվանդ Մայրը, ապա կարելի է եզրահանգել, որ Իր շիրիմն ուղղակի Արարչի հայահաճ կամոք ու մեծագույն հրաշքով է պահպանվել: Մյուս կողմից՝ մեր հիմնավոր համոզմամբ, նույն Սրբամայրն է Յուր իսկ որբացյալ վերջին զավակի անդրանիկ ուխտագնացը. եւ, «առնական, խիզախ» նշանակող Անդրեաս անուն առաքյալի պես, ամեն առումով ողջամնա Նախավկան էլ հենց ինքն է՝ Մեծամեծն Հայորդին ու Համամարդը. «Կալանավոր էի ցարի օրով, եւ մայրս ամեն կիրակի ինձ այցի կու գար հեռավոր գյուղից, կու գար ոտքով: Իր նիոբեական վշտից ազդված՝ կը զայրանայի, որ ինձ համար կը նահատակե իր անձը:   Continue reading →

Թյուրքական ազնիվ խոսքը յաթաղանի ծայրին է – Եվրամիության ու Եվրասիամիության ջատագովները սա պիտի հաշվի առնեն… Հայաստանը պիտի նպաստի երկբեւեռ աշխարհի առաջացմանը… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Եվրասիականությունը դարձել է մի ռազմա-քաղաքական ուղղություն, որը Մոսկվային օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Ռուսաստանը երկբեւեռ աշխարհի կերտման ճանապարհին այլեւս ետդարձի կամուրջներ չունի եւ ամեն գնով պետք է ավարտին հասցնի այս նախագիծը:

Իհարկե, Հայաստանը պիտի նպաստի երկբեւեռ աշխարհի առաջացմանը, սակայն այդ ճանապարհին պիտի հստակ շարունակի արտաքին փոխլրացնող քաղաքական գիծը: Միաժամանակ, պետք է ուշադիր լինել Մոսկվայի քայլերի նկատմամբ, որովհետեւ ամեն գնով նպատակին հասնելու ճանապարհին կարող են անտեսվել հայկական շահերը: Իսկ նման պատմական փորձ մենք ունենք եւ այն կրկնելու կարիք չկա, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին: Մոսկվայի երկակի խաղերը չեն կարող բավարարել մեզ, ինչպեսեւ՝ Արեւմուտքի, եւ Անկարայի ու Բաքվի հետ քաղաքական ֆլիրտներն անգամ պետք է դիտարկել որպես հայավնաս երեւույթներ:

Պետք է նշել, որ պաշտոնական Երեւանը ցայսօր արտաքին փոխլրացնող քաղաքականությունում հասցնում է հետեւել ու համադրել միջազգային գործընթացները: Ի տարբերություն ներքին քաղաքական ոլորտի, որտեղ, ցավոք, բացթողումներ կան, անգամ ակնհայտ, արտաքին հարցերում մեր իշխանությունները կարողանում են հայանպաստ գիծն առաջ տանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ:

Բայց միշտ պետք է հիշել, որ միջազգային ասպարեզում կայուն եւ մնայուն գործելու համար պետք է կայացնել ու կայունացնել նաեւ պետության ներքին կյանքը: Անհրաժեշտ է խիստ ազգային ներքին կյանք ձեւավորել՝ միջազգային արտաքին ոլորտի հետ համադրություններին զուգահեռ նաեւ նպատակային հակադրությունների գնալու համար, ինչը, ըստ իրավիճակի, երբեմն խիստ կարեւոր է դառնում:

Պետք է կրկնեմ հայ արիների այն հայտարարությունը, որտեղ նշված է. որ ԱՊՀ-ն վաղուց է սկսել առավել հաճախ աշխատել հօգուտ ոչ ԱՊՀ-ական Ադրբեջանի ու Թուրքիայի, քան ԱՊՀ գործուն անդամ եւ ՀԱՊԿ ռազմական գործընկեր Հայաստանի: Սա, իհարկե, միայն Մոսկվայի մեղքով չէ, բայց առավելապես ռուսական մեղքի բաժին կա այս հարցում: Եթե Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանի թշնամի Ադրբեջանին, որը ամեն րոպե պատրաստ է պատերազմը վերսկսել, ապա Բելառուսն ու Ղազախստանը արդեն ոչ մի խնդիր չունեն Բաքվին զենք վաճառելու հարցում, ինչն էլ անում են… Իսկ Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս եռյակը ԵՏՄ առանցքն է, Եվրասիականության հիմքը, որը փորձում են հակակշիռ դարձնել Եվրամիությանը: Երեւանը իր քաղաքական գծին հավատարիմ անդամագրվեց ԵՏՄ-ին, ինչը փորձում է անել նաեւ ԵՄ-ի հետ: Բայց պետք է զգուշությունը կրկնապատկել, քանզի 2 կողմերում էլ կան երկրներ, որ Հայաստանին փորձում են մղել խորթ զավակի կարգավիճակի:   Continue reading →