Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Անկարան՝ որոգայթների մեջ – Ապացուցվեց, որ չկա՛ «անպարտելի թուրքական դիվանագիտություն», պարզապես հաճախ եղել է «չեզոք դիրքերում գործող հայկական դիվանագիտություն»… Եվրոպական խաղերին ընդառաջ՝ նաե՛ւ շների սպանդ Բաքվում…

Անկարան՝ որոգայթների մեջ

Չնայած Թուրքիայում քաղաքականության մակարդակն ու ծավալները այլ չափեր ունեն, քան Ադրբեջանում, այնուամենայնիվ, Անկարան իրար հետեւից պարտություններ է գրանցում Հայաստանի հետ հարաբերություններում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ ապրիլի 24-ի օրը մոգոնելով «Գալիպոլիի շոուն», թուրքերը փորձեցին կոտրել հայության լայնածավալ միջազգային քարոզչությունը եւ հայաստանյան դիվանագիտական գործունեությունը, բայց ապարդյուն: Անկարան պաշտոնապես չի չեղարկել 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները, որոնց մեկնարկը նախատեսված էր ապրիլի 24-ին, բայց այնուամենայնիվ հասկացել է, որ այն տապալվել է:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Today՛s Zaman պարբերականը, միջոցառումները չեղարկվել են, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են Անկարա այցելել ապրիլի 24-ին, քանի որ Երեւանում հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երեւանյան միջոցառումների վրա։ Նշվում է, որ հրավերն ուղարկվել է 100 բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավիրված երկրներից միայն 5-ն են համաձայնել ու հաստատել իրենց մասնակցությունը, այն էլ՝ ոչ նախագահի մակարդակով: Հրապարակման առիթով պաշտոնական ոչ մի արձագանք չկա ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի ԱԳՆ-ից: Անկարան պարզապես արձագանքել է, որ տոնակատարությունը անպայման տեղի կունենա:

Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արհեստածին տոնակատարությունը կասեցվել է, եւ սա մեր դիվանագիտության հաղթանակն է, նաեւ Սփյուռքի միասնական հաղթանակը:

Ինչպես «Լուսանցք»-ը նշել է, մեկ այլ դիվանագիտական հաղթանակ էր արձանագրվել սրանից առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական կոչված արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակում մասնավորապես նշվում է, որ արձանագրությունների ստորագրումից արդեն 6 տարի է անցել, այս ընթացքում Հայաստանը հետեւողական մոտեցում է ցուցաբերել գործընթացին, մինչդեռ Թուրքիան գործել է՝ հակառակ արձանագրությունների տառին ու ոգուն՝ մշտապես արձանագրություններից դուրս նախապայմաններ առաջ քաշելով: Թուրքական կողմից առաջ քաշված նախապայմանները վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու Արցախի ինքնորոշման խնդիրների ոչ հայանպաստ լուծմանը, որից հետո միայն պիտի բացվեր եվրոպական վերջին փակ սահմանը:

Այսպես պաշտոնական Երեւանը կարողացավ միջազգայնորեն հիմնավորել, որ հայ-թուրքական կոչված երկկողմ արձանագրությունները դարձել են եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանական:…

Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը նաեւ հստակեցրեց մեր պետական մտադրությունը, որ հետկանչից օրեր առաջ հրապարակված Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռչակագիրը ներքին սպառման համար չէ: Արձանագրությունների հետկանչը թուրքական քաղաքականության պարտությունն էր, այն դարձել էր Անկարայի ու Բաքվի շահարկումների փաստաթուղթ: Ինչ մնում է Հռչակագրի բովանդակությանը, ապա դա անչափ կարեւոր փաստաթուղթ է, քանի որ առաջին անգամ պետականորեն հայությունը շոշափում է մեր պահանջատիրության հարցը:   Continue reading →

Հանցագործություն՝ ռազմա-քաղաքական հետեւանքներով – Մարդասպանի դատը Հայաստանու՞մ, թե՞ Ռուսաստանում… Հայ զինծառայողը չկա, իսկ սահմանին չեխ են հայտնաբերել…

«Լուսանցք»-ը հետեւել է Գյումրիի դաժան սպանդի հետաքննությանը, թե ինչպես են հանրային քննարկման ժամանակ ի մի բերվել դեպքի ու հետագա զարգացումների մասին բազմազան այն տեղեկությունները, որոնց տիրապետում էին լրագրողները, իրավաբաններն ու իրավապաշտպանները, ինչպես են մշակվել ու համակարգվել հանցագործության բացահայտմանը, նաեւ նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար հանրության անհրաժեշտ անելիքները:

ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները: Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը կազմակերպել է հանդիպում-քննարկում նաեւ տուժողների իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննչական կոմիտեի նախագահի տեղակալը եւ քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ են տվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների հուզող հարցերին, քրեական գործով նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրել: Վերջիններս ծանոթացել են նաեւ քրեական գործի որոշ նյութերին ու ստացված եզրակացություններին: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով 5 անձ է ճանաչվել տուժողի իրավահաջորդ:

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը շարունակում է տուժողների իրավահաջորդների եւ նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները, իսկ նման ձեւաչափով հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Հայտնի է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են եւ առաջիկայում կհրապարակվեն։ Փորձաքննությունն առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետեւ արդյունքները գրեթե 100 տոկոսանոց պատասխան կտան այն հարցին, թե միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ դաժան սպանությունն իրագործել են մի քանի հոգով: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին՝ գրավոր ծանուցվել։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացրել են, որ ի թիվս այլ հարցադրումների՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու նշանակված փորձաքննություններին եւ փորձագետներին հարցեր ուղղել: Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը: Եվ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե որ փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության որ փուլից եւ ինչ լրացուցիչ հարցադրումներ ունեն:   Continue reading →

Հայոց Պահանջատիրությա՛ն շրջանը… Պահանջատիրության նախերգանքը… Միջնորդագիր՝ Եվրախորհրդարանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը…

Պահանջատիրությա՛ն շրջանը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European Friends of Armenia AISBL) կազմակերպությունը (ստորագրությամբ՝ Մանե Ադամյանի) «Լուսանցք»-ին մամուլի հաղորդագրություն էր ուղարկել՝ ԵԺԿ-ի բանաձեւը ողջունելով:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԵԺԿ-ն ընդունեց բանաձեւ, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը եւ հիշատակում անմեղ զոհերին Ցեղասպանության 100-ամյակին: «ԵԺԿ-ն ընդունել է այս բանաձեւը՝ հետեւելով Հայաստանի քույր կուսակցությունների նախաձեռնությանը,-ասվում է հաղորդագրությունում,- ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Բանաձեւի բովանդակության նպատակը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլ նաեւ պատմական արդարության ու պատմական հաշտեցման կոչ է»: ԵԺԿ քաղաքական վեհաժողովի ընդունած բանաձեւն ուղղված է այդ հրեշավոր հանցագործության տարբեր կողմերին, ինչպես «…հայ բնակչության բնաջնջման նպատակով մարդկանց տարհանմանը իրենց հայրենիքից, կոտորածին եւ էթնիկ զտումներին, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտմանը, պատասխանատվությունից խուսափելու բոլոր փորձերին, կատարված հանցագործությունները եւ դրանց հետեւանքները մոռացության մատնելուն կամ արդարացնելուն՝ որպես խրախուսնք այս հանցագործությունը շարունակելու կամ նոր ցեղասպանություն իրագործելու համար…»:

Ավելին, բանաձեւը կոչ է անում Թուրքիային ճանաչել ու դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը՝ որպես հարաբերությունների լիակատար կարգավորման եւ եվրոպականացման, ինչպես նաեւ իր միջազգային պարտավորությունների եւ եվրոպական ձգտումների հիմք: Այն դիմում է նաեւ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ԵՄ եւ ԵԽ անդամ պետություններին, վերականգնել պատմական արդարությունը եւ հիշատակի տուրք մատուցել զոհերին:

Continue reading →

Զուգադիպությու՞ն մասոնական խորհրդանշան-նկարով, թե՞… Պետք է ընդդիմանալ եւ ապացուցել, որ այսպես «տիրացել» են բնածին ազգերի պատմությանն ու առաքելությանը… Համահայկական ֆլեշ մոբ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին…

Զուգադիպությու՞ն, թե՞…

Համացանցում մի նյութ հայտնվեց մասոնական խորհրդանշան-նկարով եւ վերնագված՝ «Բոլոր ծաղիկներից՝ ինչու՞ այս մասոնական խորհրդանիշ-ծաղիկը»…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանշանը՝ անմոռուկը, շարունակում է բուռն քննարկումների թեմա լինել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Սփյուռքում… Ներկայացնենք արձագանքներից մեկը՝ Անմօրուք Անմոռուկ. հեղինակ՝ Զավեն Զաքարյան (asekose.am):

«Կան ազգեր որոնք արժանի են կոտորուելու… Մենք ա՞յդ ազգերէն ենք: Բոլորս ալ գիտենք, թէ ինչպէ՛ս «Երիտասարդ Թուրքեր» մասոնական օթեակը, Թեսաղոնիկէի մէջ, Օգոստոսի 1910-էն Հոկտեմբերի 1911-ի միջեւ, յղացաւ ու ծրագրեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ գլխաւորութեամբ Grand Lodge of Turkey մասոնական օթեակին (կազմաւորուած 13 Յուլիս 1909-ին), որուն առաջին Grand Master-ը Գրիգոր Զօհրապի «եղբայր» Թալաաթ Փաշան էր…

Գիտե՛նք, բայց կը շարունակենք, եւ աւելի վատը՝ կ՛ուզենք, տառապիլ Zohrab Syndrome-ով…

THE HISTORY OF FREEMASONRY IN TURKEY աշխատութեան հեղինակը (RW Bro. Celil Layiktez P.Asst. G. M.- Lodge Zeytin Dali No. 146 Grand Lodge of Turkey), որ խմբագիրն ալ է TESVIYE (մակարդակ) պաշտօնաթերթին (The Masonic Magazine of the Grand Lodge of Turkey), կը գրէ (09/04/2001).

«Այսօր Թուրքիոյ Մեծ Օթեակն ունի շուրջ 180 օթեակ՝ 12000 գործուն անդամներով: Ան ճանաչուած է օրինական բոլոր մեծ օթեակներէն՝ տարածելով Ազատ Որմնադրութիւնը (կամ Ազատ Քարտաշութիւնը) Պալքանեան երկիրներու, Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային հանրապետութիւններու մէջ»:

Ուստի եւ տարօրինակ չէ. որ Հայաստանի Հանրապետութեան պետական այրերն ու Հայաստանեաց եկեղեցւոյ հոգեւոր պետերը բազմահազար ծաղիկներու մէջ ընտրեն …Անմոռուկը՝ մասոնական հանրածանօթ այս ծաղիկը, եւ այդ ալ որպէս խորհրդանիշ Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակի:   Continue reading →

Եթե կայունություն, ապա՝ ոչ միայն բիզնես ծրագիր – Ինչ է պետք օդային ուղու շահագործման թույլտվության համար… «Դժբախտ տնտեսությունների» վարկանիշային աղյուսակ…

Եթե կայունություն, ապա՝ ոչ միայն բիզնես ծրագիր – Ինչ է պետք օդային ուղու շահագործման թույլտվության համար

Մեր երկրում ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր եւ ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման, օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհուրդ կստեղծվի: Խորհուրդը պետք է տա ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր եւ ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) տրամադրման, դրանց գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ եզրակացությունները:

Այստեղ կարեւորն այն է, թե ինչ չափանիշների հիմամբ է խորհուրդը եզրակացություն տալու: Այդ չափանիշներից է ասենք այն, որ ավիափոխադրողի մասնագիր ստանալու հայտ ներկայացնող իրավաբանական անձի կամ մարմնի հիմնական առեւտրային գործունեության իրականացման վայրը պետք է լինի Հայաստանը:

Հայտատուն պետք է ունենա լիազոր մարմնի կողմից տրված գործող օդանավ շահագործողի վկայական: Հայտատուի հիմնական գործունեությունը պետք է լինի կամ միայն օդային հաղորդակցությունների իրականացումը, կամ օդային հաղորդակցությունների իրականացումը օդանավի ցանկացած այլ առեւտրային շահագործման հետ մեկտեղ, կամ օդանավի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման հետ մեկտեղ: Նաեւ՝ հայտատուն պետք է ապահովի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ապահովագրության պահանջների կիրառումը: Չի անտեսվում նաեւ բարի հմբավի գործոնը:

Ավիափոխադրողի մասնագրի տրամադրման վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով խորհուրդը հայտատուի ֆինանսական հնարավորություններն էլ կգնահատի: Օրինակ՝ արդյո՞ք շահագործման մեկնարկի օրվանից 24 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղեւորային օդային փոխադրումների դեպքում՝ հայտում նշված ժամկետի ընթացքում, հայտատուն կարող է բավարարել իրական կանխատեսումներով հաստատված եւ իր բիզնես պլանով ստանձնած ընթացիկ ու ապագա պարտավորությունները: Արդյո՞ք շահագործման մեկնարկի օրվանից 3 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղեւորային օդային փոխադրումների դեպքում՝ հայտում նշված ժամկետի ընթացքում հայտատուն ի վիճակի է բավարարել համաձայն իր բիզնես ծրագրի եւ իրատեսական կանխատեսումներով սպասվելիք գործառնական ու ֆիքսված ծախսերը՝ առանց հաշվի առնելու ցանկացած եկամուտ իր գործունեությունից:   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանի Ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց… Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունում… Հաստատվեց մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անվան տարրը… Մարզական այլ լուրեր…

Ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց

Վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 16-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Միկա»-ն ու «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին եւ 1-ական միավոր վաստակեցին: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ուլիս»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բանանց»-ի նկատմամբ:

Կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին հանրապետության հնագույն թիմերը՝ Երեւանի «Արարատ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը: Գոլառատ խաղն ավարտվեց շիրակցիների հաղթանակով՝ 4:2: Այս «Փյունիկ»-«Գանձասար» խաղը չի կայացել տեխնիկական պատճառներով:

* * *

Եթե առաջնության մասնակից ակումբները կարողացան կազմակերպել իրենց ուսհավաքները արտերկրում, ապա Կապանի «Գանձասար»-ը ֆինանսական խնդիրների պատճառով ոչ միայն չի կարողացել ուսհավաք անցկացնել, այլեւ վերջին օրերին ընդհանրապես դադարել էր մարզվել: Անգամ հարցականի տակ էր թիմի մասնակցությունը առաջնությունում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի ժամանակ հայտարարվել է, որ թիմը կշարունակի ելույթները, բայց «Գանձասար-Կապան» անվան տակ:

ՀՖՖ-ն ցանկանում է ֆուտբոլիստներ աճեցնել

«Մենք պետք է հասնենք նրան, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը՝ ֆուտբոլի ակադեմիան, մանկապատանեկան ֆուտբոլի համար աճեցնի առնվազն նույն քանակի ֆուտբոլիստներ, ինչ որ «Բանանց»-ը, «Փյունիկ»-ը, «Միկա»-ն… հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ տեխնիկական տնօրեն Մարկ Լելեւրը: Բելգիացի մասնագետը ֆեդերացիայի գործադիր կոմիտեին մանկապատանեկան ֆուտբոլի նոր ծրագիր է ներկայացրել: Ըստ դրա՝ մանկապատանեկան թիմերի բոլոր ֆուտբոլիստների գերակա նպատակը լինելու է ոչ թե արդյունքը, այլ նրանց անհատական որակների բարելավումը:

Դրա համար 9-13 տարեկանների առաջնություն հասկացությունը վերացվելու են: Դրանց փոխարինելու են առանց միավորների մրցաշարեր: Մարկ Լելեւրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին առաջարկել է նաեւ Հայաստանի 14-19 տարեկանների հավաքականների մարզիչների թեկնածությունները, ինչպես նաեւ համակարգի նրանց հետագա աշխատանքները:

Մրցասպարեզում հայ պատանի ֆուտբոլիստներն էին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 եւ 14 տարեկանների հավաքականները ավարտեցին ելույթները Կիպրոսի Այա Նապա քաղաքում կայացած ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Մինչեւ 15 տարեկանների մրցաշարում մեր հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Վրաստանի թիմին: 2000թ ծնված մեր ֆուտբոլիստները վերջին խաղում մրցել են Մակեդոնիայի հավաքականի հետ, որը համալրված է եղել 1999թ. ծնված պատանի խաղացողներից եւ պարտվել 1:2 հաշվով:

Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջել է Կիպրոսի հավաքականին, որը նույնպես կազմված է եղել 1-1,5 տարով մեծ խաղացողներից:

Մեծ իրադարձություն հայկական վոլեյբոլում

Փետրվարի 28-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ ԵԱԵՎԳԱ-ի կազմակերպչական հանձնաժողովի նիստը: Ժողովում հաստատվեց 2015թ. Հայաստանում անցկացվելիք լողափնյա վոլեյբոլի միջեւ 18 տարեկանների Եվրոպայի արեւելյան երկրների միության առաջնության անցկացման նախնական օրերը եւ մասնակիցների քանակը:   Continue reading →

Հայկական խոհանոց – Զեյթունով եւ քունջութով հաց… Կայացավ «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Amnesty-ն կոչ է արել բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը… Այցելե՛ք ՀԱՄ պաշտոնական կայք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Զեյթունով եւ քունջութով հաց

Բաղադրությունը – Թթխմոր – 50 գ, ալյուր – 1 կգ, ջուր – 750 գ, սոխ – 1 գլուխ, կտավատի կամ զեյթունի բուսայուղ, ձիթապտուղ, քունջութ, սխտոր, աղ, շաքարավազ:

Պատրաստման եղանակը – Խմորը հունցել, երեսը փակել եւ թողնել հասունանա՝ 3,5 ժամ: Հետո նորից հունցել, թողնել 30 րոպե: Թավայի մեջ լցնել կտավատի կամ զեյթունի բուսայուղ, խմորը դնել վրան եւ բացել տակդիրով մեկ՝ հացի տեսք տալով: Զուգահեռ պատրաստել սոխառած՝ ավելացնելով սխտորը եւ ձիթապտուղը՝ ըստ ճաշակի: Սա լցնել խմորի վրա, սրա վրա էլ լցնել քունջութի ու կտավատի սերմը՝ դարձյալ ըստ ճաշակի եւ դնել ջեռոցը: Եփել 25 րոպե՝ 3000-ի տակ:

Կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակաբաշխությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս միջոցառման նպատակն է՝ խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ եւ տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։ «Հայկյան» մրցանակների արժանացած 2014թ. երիտասարդական լավագույն կառույցների ու ծրագրերի մրցանակաբաշխությունը կատարվել է հետեւյալ անվանակարգերում՝ լավագույն միջբուհական ծրագիր, լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին, լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ, ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ, լավագույն երիտասարդական հ/կ Երեւանում, լավագույն երիտասարդական ՀԿ մարզում:

Continue reading →

Գարուն է  եւ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է – Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն

Հայր Արան Հայ Տեսակի Հայր Աստվածը՝ Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածն է: Հայկական լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է երկրային  գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է Բնական Կարգին եւ Հայ Արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Հա՛յր մեր Արա՝ հայի՛ Աստված.

Սերու՛մ ունես արարչական, Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին, որ Զավակն եք Տիեզերքի,

Հա՛յր մեր Արա՝ հայի՛ Աստված.

Քո սերմից ծնված հային նոր կյանք տու՛ր,

Եվ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք,

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից, չարի կարգից ու տիրույթից,

Հաջողությու՛ն Դու բեր հային, հայի երկրին ու նաեւ ինձ,

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը կատարվում է փետրվարի 13-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ–ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայարիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի Վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ձմեռը Բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում…   Continue reading →

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ 2-5-ում

http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4625 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4641 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

http://www.hayary.org/wph/?p=4659 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

– ՏԻՐ-ը Հայոց իմաստության Աստվածն է: Տիրը նախկինում ընկալվել է նաեւ որպես Արեւի Աստված, իսկ ավելի ուշ համարվել է Հայր Արայի դպիրը, գրի ու գրականության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների, երազացույց Աստվածը հին հայկական դիցաբանությունում: Համարվել է Հայր Արայի ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողը։ «Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, եւ քարագործ-ճարտարապետներին»… Հայոց դիցաբանությունում նշված է, որ «հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության Աստվածն էր Տիրը՝ Արա Գերագույն Աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին հին Արտաշատի մոտակայքում էր եւ կոչվում էր Արայի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան»։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արա Աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր Աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն եւ իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում նաեւ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ «Դրա համար էլ Տիր Աստվածը կոչվում էր նաեւ երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից, երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր Աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը»։

Մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու խորհուրդը եւ ավելի քան հասկանալի է, թե ինչու հենց Նրա տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը գնացին քանդելու հուդա-քրիստոնյա ավերիչները: Գրիգորիս Խավարիչը նախ որոշեց հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հայոց միտքը՝ լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը… Այժմ Զվարթնոցի տաճարի տեղում եւս կան Տիր Աստծո տաճարի հետքերը (բազմիցս եմ շեշտել, որ Տիր Աստված ունեցող ազգը չէր կարող տառաճանաչ չլինել եւ Հայոց Այբուբենի «հայտնաբերման» գաղտնիքն ընդամենը թաքցրած պահոցներից (նաեւ այլազգիների) օգտվելով է վերաարարվել, ինչը երբեք չի նսեմացնում Մեծն Մաշտոցի վերհանած գործը…):

Հայ Աստվածների պաշտամունքը վերցրել ու տեղայնացրել են ոչ միայն բնական ազգերը, այլեւ՝ հետագայում ինքզինքը ազգ հռչակած որոշ խառնածին հավաքականություններ, որոնց նախնիները Հայկական լեռնաշխարհից սփռված հայերն են եղել… Այդ մասին այսօր բացահայտ խոսում են բասկերը Իսպանիայում, բավարացիները՝ Գերմանիայում, բրետոնները՝ Անգլիայում եւ Շոտլանդիայում… Հաճախ էլ Հայ Աստվածների անուններն են փոխել կամ նոր անուններով կոչել՝ իրենց լեզվամտածողությանը հարիր: Հայկական «Տիր» աստվածությունը ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդինավյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես Պատերազմի Աստված… Հատկապես (Նորվեգիայում) ռազմաշունչ վիկինգները աստվածային այդօրինակ որակների դավանանքին են ձգտել միշտ:  Continue reading →

ԶամուրՀայի վարքականոնը կամ բունսուդո – Զամուրհայի վարքականոնի փիլիսոփայության հիմքն է հանդիսանում՝ ճշտախոսությունը եւ տրված խոստումի կատարումը…

Այսօր հայ հասարակության մի ստվար խումբ շատ հաճախ հանրորեն հարցադրում է կատարում, ո՞րն է մեր տեսակի ճիշտ կեցվածքը կամ վարքականոնը, հաճախ նաեւ անուղղակիորեն եւ ենթագիտակցաբար նկատի ունենալով ԶամուրՀայի կենսակերպը, փիլիսոփայական մշակույթը եւ գեղագիտությունը: Հիշենք Ռուսա թագավորին, Տիգրան Մեծին, Վասակ Մամիկոնյանին, Սմբատ Բագրատունուն, ովքեր Զամուրհայի Վարքականոնի կրողներն էին:

Մեր տեսակին հատուկ՝ Զամուրհայի փիլիսոփայական մշակույթից մեզ են հասել ընդամենը պատառիկներ, որոնք սկզբունքային են եղել միշտ, մեր տեսակի կենսագործունեությունը ապահովելու համար՝ ինչպես անցյալում, ներկայում, այնպես էլ՝ ապագայում: Զամուրհայի վարքականոնի փիլիսոփայության հիմքն է հանդիսանում՝ ճշտախոսությունը եւ տրված խոստումի կատարումը, գիտենք նաեւ, որ Զամուրհայի փիլիսոփայական մշակույթի մեջ բացակայել է քրիստոնեական ընկալումների խոնարհությունը եւ հունա-հռոմեական աշխարհում ընդունված «ազնիվ խոսքը» կամ պահի տակ սուտ խոստումներ տալու միտումը: Սա է իմացությունների մեր պաշարը Զամուրհայի փիլիսոփայության մասին:

Այս քննախուզության մեջ կներկայացնեմ որոշակի տեղեկատվություն Ճապոնական «Բուսիդո» վարքականոնի մասին, որը հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է նշանակում լինել Սամուրայ, իսկ ավելի ճիշտ՝ ԶամուրՀայ: ԶամուրՀայի փիլիսոփայության ուսումնասիրությունների անհրաժեշտությունը ինձ նորից տարան Հեռավոր Արեւելք՝ Ճապոնիա, որտեղ ինձ համար բացահայտեցի ճապոնական մշակույթի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Նիտոպէ Ինադզոի հանրահայտ «Բուսիդո. Ճապոնիայի հոգին» տրակտատը, որը մի ամբողջական պատմություն է ԶամուրՀայի փիլիսոփայության մասին:

Մարտիկ Սամուրայի համար «Բուսիդո» վարքականոնի գլխավոր դրույթներից մեկը հանդիսանում է «մոռանալ իր տան մասին, մոռանալ իր ընտանիքի մասին, մոռանալ իր կյանքի մասին եւ հիշել գերագույնին ու հայրենիքը» երդումը:

Նիտոպէ Ինադզոն ընդունում է, որ բուդդայի եւ սինտոյի (արեւապաշտության), ինչպես նաեւ Կոնֆուցիոսի եւ Մէն-զցիի փիլիսոփայությունները թափանցել են Ճապոնիա Չինաստանից եւ բերել իրենց հետ նաեւ «ցզյանցզյուն գեներալ» տերմինը, որը Ճապոնիայում դարձավ «Սյոգուն»: ԶամուրՀայի «Բուսիդո» վարքականոնը իր հիմնական գծերով ճապոնական մշակույթի մեջ սերտաճած է Սյոգունական համակարգին: Մ.թ. 71-73-ին Ճապոնիայում իմպերատոր Կէյկօի ժամանակներում արդեն ճապոնական մշակույթի մեջ չինական «գեներալ» տերմինը հայտնի էր որպես՝ «թայսյոգուն»:

Համաձայն Ճապոնիայում ընդունված տեսակետի, «Բուսիդո» վարքականոնի գլխավոր դոկտրինաները գալիս են ճապոնական Արեւապաշտությունից, որը ընդունված է անվանել Սինտո: 712-20թթ. կայսրուհի Գէմմէի հրամանով կազմվեց Ճապոնական կղզիներում ապրող բոլոր կլանների եւ ցեղերի առասպելների հատընտիրը, որոնք հայտնի են որպես «Կոդզեկի-գրություններ հնագույն գործերի» եւ «Նիհոնգի-Ճապոնիայի պատմությունը»: Այս երկու աշխատանքները Սինտո Արեւապաշտական փիլիսոփայության հիմքը եղան: Սինտո փիլիսփայության ձեւավորման զուգահեռ ճապոնական մշակույթում համակարգվել է նաեւ արեւապաշտական դիցարանը եւ առասպելաբանությունը: Սինտո փիլիսոփայական համակարգի գերագույն էակը դարձավ Արեւի աստվածուհի Ամատէռասուն, ով կայսերական դինաստիայի հիմնադիրն է, իսկ տեղական կամ տարածքային կամ կլանային դիցերը համակարգում զբաղեցրին մեկ աստիճան ցածր տեղ:  Continue reading →

150 տարվա արժանապատիվ կռվի արվեստը – Զորավար Անդրանիկ… Մի՛ խառնեք փետրվարի 23-ը հունվարի 28-ի հետ – Մեր բանակը տարածաշրջանի ամենակայացած բանակն է, որը նշել են նաեւ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանատուները…

150 տարվա արժանապատիվ կռվի արվեստը

«Մալաթիա» ջոկատի ազատամարտիկների որոշումն էր, որ ով ողջ մնա, պետք է հուշարձան կառուցի: Ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանը Անդրանիկ Օզանյանի հուշարձանը կանգնեցրեց զորավարի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին:

Անդրանիկը կտակում գրել էր. «Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը եւ այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս եւ բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:

Ժողովուրդը Առաքելոց վանքին դեռ կհասնի՛, Զորավա՛ր. Հայն իր հերոսներին փառաբանել գիտե…

Զորավարի ծննդյան 150-ամյակի օրը՝ փետրվարի 25-ին, ես էլ որոշեցի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչների (որտեղ զորավարի հուշարձանն է) շրջանում մի փոքրիկ հարցում անել՝ հասկանալու՝ ինչքանով են ճանաչում, հարգում ու գնահատում մեր հերոսին:

Բնակիչներից մեկը, ով տարեց էր ու հայացքում կրթված լինելու հստակ շեշտը ուներ, ընդգծեց, որ  Անդրանիկ Օզանյանին համարում է ժամանակի այն զորավարներից, ով ֆիդային էր դաստիարակում: Հետո Նժդեհի հետ ազատագրական պայքար սկսեցին. «Ցավոք, հիմա ֆիդային դաստիարակելու մշակույթը կորել է…»:

32 տարեկան Աղասին վստահ է, որ Անդրանիկի, Նժդեհի օրինակով՝ հնարավոր է կռվել առանց Ռուսաստանի կամ այլ աջակցող պետության վրա հույսը դնելու: «Անդրանիկի ժամանակ հզոր չէինք էնպես, ոնց որ հիմա: Առաջ զենք չկար ու կռվեցինք, հիմա զենք է՛լ կա, բանակ է՛լ կա: Հնարավոր լիներ զորավարին կհարցնեի, թե ռազմական կրթություն չունենալով եւ ատաղձագործ լինելով՝ թուրքերին ու առհասրակ հակառակորդին (որովհետեւ որքանով հիշում է՝ Բուլղարիայի համար էլ է կռվել), ի՞նչ ձեւով է կոտորել: Հետաքրքիր է, թե ինչպիսին էր վերաբերմունքը հայերի նկատմամբ, երբ գնաց Հայաստանից, հիասթափվա՞ծ էր, նեղացա՞ծ»:

Որպես հայ, Աղասին համարում է, որ առաջին երկու քայլը՝ Անդրանիկին ճանաչելը, կռվին պատրաստ լինելը՝ արել է, մնում է հայր դառնա ու երեխաներին հայրենասեր դաստիարակի:  Continue reading →

Քաղաքական կայունությունը՝ անվտանգության երաշխիք – 7-8 տասնյակի հասնող կուսակցությունների թերեւս 7-8 տոկոսն է որոշակի ինքնուրույնություն դրսեւորում եւ 7-8 քաղաքական ուժն էլ կբավարարեն մեր պահանջները…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում եւս անդրադարձել ենք մեր երկրում քաղաքական դաշտի չկայացած լինելուն: Սա այնքան ակնհայտ է, որ ամեն անգամ ստիպված ենք լինում շեշտել, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության հռչակումից ցայսօր, այդ դաշտը փոփոխության չի ենթարկվել, անգամ՝ սերնդափոխության, ինչն այլեւս լճացրել է մերթընդմերթ միմյանց փոխարինող իշխանություն-ընդդիմություն միադեմ համակարգը (երկու կողմերում նույն թիմի մարդիկ են, որ արդեն մի քանի անգամ այս ու այն կողմ են անցել): Անգամ կարծիք է ձեւավորվել, որ անհրաժեշտ է լուծարել կուսակցությունները, քանզի 7-8 տասնյակի հասնող կուսակցությունների թերեւս 7-8 տոկոսն է որոշակի ինքնուրույնություն դրսեւորում, եթե ոչ ավելի քիչ մասը: Կուսակցական կառույցները Հայաստանի համար չեն, այսպես էլ են մտածում արդեն, եւ ո՛չ միայն քաղաքացիական անձինք, այլեւ՝ որոշ քաղաքական ու հանրային գործիչներ: Իհարկե, ոմանք էլ մեկ այլ ծայրահեղության մեջ են մտնում, թե կուսակցությունները փակելուց հետո պետք է շարժվել «բացարձակ ժողովրդավարությամբ», այն է՝ հարցը հանրաքվեի եւ այլ մեծամասնական գործընթացների միջոցով պիտի լուծել:

Սա անհնարին է ինչպես բնական զարգացման, այնպես էլ ներկայիս աշխարհա-քաղաքական կարգերի տեսանկյունից: Բնական զարգացումը՝ էվոլյուցիան, պարտադրում է նաեւ բնակարգ՝ կարգ ու կանոն: Իսկ այսպես կոչված ժողովրդավարական բազում համակարգերի վերջը ամբոխավարությունն է՝ ամբոխահաճ քաղաքականությունը, ինչը չի կարող նպաստել անկախ պետության (առհասարակ՝ պետության) կայացմանը: Ավելին՝ կնպաստի օտար գաղափարների ու տեսակետների անդիմադիր ներխուժմանը: Ինչպես հայ արիներն են նշում, «միայն ժողովրդավարություն ասելով՝ պատկերացնում ենք «ժողովրդին վարելու» տեսարանը, ինչն ավելի պարզ ամբոխավարություն է կոչվում իրականում»: Նրանք անգամ առաջարկել են գոնե ժողովրդաիշխանություն տերմինը կիրառել, իսկ ճիշտը եւ նպատակահարմարը՝ ազգիշխանական համակարգն է, որտեղ ազգային օրենքները գերակա են բոլոր այլ օրենքներից, այդ թվում՝ միջազգային: Ազգային օրենքները, ըստ հայ արիների, հիմնված են մարդկային բնատուր օրենքների վրա եւ պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ոչ թե ժողովրդավարություն ասվածի անվան տակ՝ մարդու սանձարձակությունները. Մարդը ունի ոչ միայն իրավունքներ, այլեւ պարտականություններ, ինչքան շատ են իրավունքները՝ այնքան էլ շատ են պարտականությունները: Սա ազգիշխանական համակարգի հիմքն է:

Էլի ենք նշել, այսօր էլ կասենք նույնը, որ Հայաստանում պետք է գործեն հստակ քաղաքական ուղղություններ՝ ազգայնական-հայրենատիրական, ազգային-պահպանողական, ժողովրդավարական-ազատական, համայնավար-ընկերվարական եւ գուցե էլի մի քանիսը, այսինքն՝ 7-8 տասնյակից միայն 7-8-ը: Կարեւորել էինք նաեւ այն, որ այս ուժերը կարող են ունենալ հոգեւոր-հավատամքային ուղղություններ, ինչը պետք է ձեւավորվի մեզանում հաստատված քրիստոնեական միջազգային կրոնի եւ հայի բնատուր արիադավան-հեթանոսական ազգային հավատի շրջանակներում: Մնացյալ կրոնական եւ հատկապես աղանդավորական ուղղությունները պետք է դուրս մնան քաղաքական ոլորտից ու մնան բացառապես հավատի աղբյուր, եթե այդքան խիստ կարիք կունենան հավատացյալների… Բացառել է պետք նաեւ հակազգային ու հակապետական հասարակական եւ քաղաքական կառույցների հիմնումը, ինչը կազմակերպվում եւ գոյատեւում է միայն օտար դրամաշնորհային նպատակային աջակցությամբ: Ուրեմն՝ պիտի օրենքով արգելել օտար երկրներից կամ այս ու այն միջազգային կառույցներից սնվելու տարբերակները:  Continue reading →

Քաղաքական տվայտանքները չեն դադարում – անկախ Հայաստանի մեծ ալան-թալանի մասնակիցներից շատերը շարունակում են կա՛մ հաղթական երգով նահանջել կա՛մ հարձակվել… 

Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտի վիճակը՝ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանը: Քառօրյա նիստերի մեկնարկին այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ առաջիկա օրերին իրենք հանդես կգան հստակ պարզաբանումներով՝ ներկայացնելով իրենց քայլերն ու ռազմավարությունը: Հայտարարությունից հետո Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը եւ Էլինար Վարդանյանը դուրս եկան նիստերի դահլիճից:

Օրերս էլ հայտարարվեց, թե ԲՀԿ-ն մարտի 10-ին արտահերթ համագումար է հրավիրել, որպեսզի ճշտի իր անելիքները:

ԲՀԿ-ի գործունեությունը կարող է սահմանափակվել, այսինքն՝ նախկին համարձակությունը գուցե այլեւս չլինի, չնայած որոշ ԲՀԿ-ականներ շարունակում են պնդել, թե ոչ մի բան չի փոխվելու եւ իրենք մնալու են առաջատար դիրքերում: Բայց Գագիկ Ծառուկյանն այլեւս չի կարող նախկին համբավն ունենալ, քանի որ նա իրականում այն խոցելի (անկախ Հայաստանի մեծ ալան-թալանի մասնակից է եւ ՀՀ 3 նախագահների օրոք էլ այն շարունակել է) գործիչներից մեկն է, ով նախընտրում է վճռական պահին հաղթական երգով նահանջել… Ավելի ճիշտ՝ ոչ թե նախընտրում է, այլ դա միակ ելքն է՝ սեփական ամեն ինչը փրկելու… Բացի այս, ԱԺ-ում եւս սասանվել են այս կազմակերպության դիրքերը, քանզի որոշ պատգամավորներ նախընտրեցին հեռանալ՝ չհարմարվելով ԲՀԿ ղեկավարի եսակենտրոն մղումներով ընդվզումներին: Նրանք համալրեցին անկախ պատգամավորների փոքրաթիվ բանակը: Մինչ վերջերս անկախ պատգամավորներ էին միայն 4-ը՝ Կարեն Բոթոյանը, ով ժամանակին լքել էր ՕԵԿ խմբակցությունը՝ կուսակցության քաղաքական կուրսը փոխվելուց հետո, Արայիկ Գրիգորյանը (բնապահպանության նախարարի եղբայրը), Էդմոն Մարուքյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը («Ժառանգություն» խմբակցությունից հեռացած, «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը): Այժմ նրանց շարքերը կհամալրեն նախկին ԲՀԿ-ական գործարարները՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արագած Ախոյանը եւ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված անձինք օրենսդրությամբ իրավունք ունեն համապատասխան ընթացակարգով հեռանալ խմբակցությունից եւ իրենց հայտարարել որպես անկախ պատգամավոր, ինչպես վարվեց «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանը: Սակայն համամասնական ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցրած անձինք այդ քայլին չեն կարող դիմել, ինչպիսին, օրինակ Ալեքսանդր Արզումանյանի վիճակն է, դարձյալ «Ժառանգություն» խմբակցությունից. նա խորհրդարանում աշխատում ու գործում է այդ խմբակցության կազմում, բայց՝ անկախ: Դա չի կարելի ասել մեծամասնական ընտրակարգով ընտրված, բայց տվյալ կուսակցության խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների մասին. նրանց ոչինչ չի կաշկանդում եւ նրանք կարող են ազատորեն դուրս գալ խմբակցության կազմից, ինչպես ԲՀԿ-ից՝ Գրիգորի Մարգարյանը, ՕԵԿ-ից՝ Կարեն Բոթոյանը: Իսկ մեծամասնական ընտրակարգով Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանի պարագան թույլ չի տալիս միանշանակ պնդել, որ անկախ պատգամավորի ինստիտուտը Հայաստանի խորհրդարանում արդարացված կամ արդյունավետ չէ: Սա պնդում են որոշ վերլուծաբաններ՝ հավաստելով, որ Էդմոն Մարուքյանի օրինակը լավագույնն է, ով միակն է անկախ պատգամավորներից, ում գործունեությունը ավելի քան ակնհայտ է, նա օրենսդրական քննարկումների ժամանակ, օրենսդրական նախաձեռնություններ հեղինակելու եւ ներկայացնելու հարցում շատ ակտիվ է եղել՝ ի տարբերություն մյուսների:

Եթե անկախ պատգամավորի մի այսպիսի օրինակ կա գոնե, ապա չկա որեւէ օրինակ, երբ ընտրողին բազում խոստումներ տված եւ ոչինչ չարած պատգամավորը վայր դնի մանդատը եւ ապաշխարհի: Եվ գուցե հետո նորից ընտրվի ու իսկապես աշխատի: Ինչպես ասում են, անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ ոչ մի պատգամավոր նման հերոսական քայլի չի դիմել: Continue reading →

Ըստ ընդդիմության՝ պաշտոնանկ անելու խնդիրը ժամանակավրե՞պ… Կառավարական ճգնաժամ էլ չկա՞ր… Հանրության հոգեբանությու՛նը պիտի փոխել – գիտակցորեն հարցնում են՝ արդյո՞ք նոր եկողները այն հները չեն, որոնցից էլ սկսել է այս ամենը…

Ըստ ընդդիմության՝ պաշտոնանկ անելու խնդիրը ժամանակավրե՞պ

ԱԺ-ում քվեարկության դրվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը: Կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 68: Նախագիծը չընդունվեց: Մինչ քվեարկությունը հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը. «Քվեարկության է դրվելու ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին օրենքի որոշման նախագիծը: Մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման անդամներս, մեզ հաշիվ ենք տալիս, որ այս որոշման նախագիծն ԱԺ օրակարգ մտնելու շանսեր չունի, բայց քիչ անց տեղի ունենալիք քվեարկությունից հետո այսպես թե այնպես այդ իրավաքաղաքական փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական օրակարգ, եւ մեր խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրվող մեղադրանքներն օրենքով սահմանված կարգով քննվեն Հայաստանի դատական համակարգի կողմից»: Նա նշեց, որ կանխելով շահարկումներն՝ ընդգծում է, որ նախագիծը չի խախտում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը: «Այստեղ շարադրված են փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության՝ օդում կախված տեղեկությունները վերջնականորեն ստուգելու համար»:

«Ժառանգություն»-ը պաշտպանեց առաջարկը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ կոչ արեց կողմ քվեարկել որոշման նախագծին: Ըստ պատգամավորի՝ վաղ թե ուշ Սերժ Սարգսյանը պատժվելու է: Նա հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկներից իրեն դիմել են մարդիկ եւ ասել են, որ Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլեւ Արթիկում, Կոշում եւ այլն… Բայց չհասցրեց ավարտել միտքը, քանի որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց՝ հրահանգեց անջատել խոսափողը: ՀՅԴ անունից վարման կարգով հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ իրենց խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու բոլոր հիմքերը կան, բայց ՀԱԿ-ը չի միանա, որովհետեւ նախագծի հեղինակն այն չի քննարկել քաղաքական ուժերի հետ: Ավելին՝ «Խմբակցությունը չի քվեարկի, քանի որ գործընթացը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով նախապատրաստված չէ եւ նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որեւէ լուրջ հիմք չկա»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ սա լավ առիթ է ցույց տալու, թե ինչքան են փողփողում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա կոչ արեց կողմ քվեարկել՝ ասելով, որ ինքը հենց այդպես էլ անելու է: Իսկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց Նիկոլ Փաշինյանին հիմա հանել նախագիծն օրակարգից եւ քննարկել ընդդիմադիր ուժերի հետ, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագիծը երկար ժամանակ է դրված է շրջանառության մեջ, սակայն որեւէ առաջարկ չի ստացել:

Կառավարական ճգնաժամ էլ չկա՞ր
Continue reading →

Ադրբեջանում տնտեսական ու հոգեբանական աղետ է – մանաթի արժեզրկման եւ դոլարի թանկացման պատճառով մթերային խանութները փակ են, քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկված է… Փլուզվող միֆեր… Նա՛վթդ ո՜նց ա, նա՛վթդ… Պապան համ էլ քեռին է…

Ադրբեջանում տնտեսական ու հոգեբանական աղետ է

Ադրբեջանական մանաթը կտրուկ անկում է ապրում: Ադրբեջանական փորձագետները կարծում են, որ այդ երկրի պետական բյուջեն պետք է վերանայվի: Բանն այն է, որ գլխավոր ֆինանսական փաստաթղթում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված էր 90 դոլար, մինչդեռ ներկայումս այն արդեն 40 դոլարով ցածր է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ թե աղետի շեմին է, այլ այստեղ արդեն աղետ է, որ կա:

Բացի այդ՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը չի վստահում իր երկրի արժույթին՝ մանաթին: Եվ սա այն պարագայում, երբ այդ հիմնադրամը այդ երկրի պետբյուջեի հիմնական դոնորն է: Բանն այն է, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելում սեփական արժույթի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 1,1%: Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ Ադրբեջանի արտահանման 95%-ը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87%-ով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, ապա իրավիճակն ավելի պարզ կդառնա:

Գանք հերթով: Ադրբեջանի կենտրոնական բանկը դեռ փետրվարի 16-ին հայտարարեց, որ հրաժարվելու է մանաթի կուրսը կապել դոլարի հետ: Նույն օրն իսկ Բաքվի բնակիչները սկսեցին զանգվածաբար ազատվել սեփական արժույթից (իսկ Բաքվից դուրս մարդիկ խնայողություններ չունեն, որ փորձեն դրանք իրացնել. այսպես գնահատում են տեղի փորձագետները): Երկու օր անց ադրբեջանական մամուլը հայտնեց, որ բաքվեցիներն արդեն հասցրել են ձեռք բերել քաղաքի բոլոր փոխանակման կետերում եղած դոլարի ու եվրոյի ամբողջ պաշարը: Ի դեպ, սկզբում Բաքվում, հետո արդեն՝ ադրբեջանական մյուս շրջաններում արտարժույթի փոխանակման կետերը դադարեցրեցրին դոլարի եւ եվրոյի վաճառքը:

Continue reading →