Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի․ AP
- Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ
- ՊԵԿ-ում Global Alliance for Trade Facilitation-ի տնօրենի հետ քննարկվել են ՀՀ-ից մեկնող բեռնատարների հոսքի կարգավորման ծրագիրը
- Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը Դուբլինում
- Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջ
- Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ
- Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան
- Օրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
- Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել Հայաստանին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից զրկելու որոշմանը
- «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով
Ա1պլյուս- «Ոչ թե՝ ո՞ր Չարենցի, այլ՝ Չարենցի ո՞ր փողոցի»․ փոխվարչապետն ուղղեց Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
- Կազմվել է 198 արձանագրություն՝ ապակիների լուսաթափանցելիության խախտումների վերաբերյալ (տեսանյութ)
- Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Էլի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ եք սկսում հանդես գա՞լ… Բայց արդեն նաեւ ավելի ժողովրդավար ու բարեգութ քրիստոնյաներ, քան ժողովրդավարության հիմնադիր երկրները… – Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց խոչընդոտների…
Էլի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ եք սկսում հանդես գա՞լ…
Մեր թշնամին առանց այլեւայլությունների մեզ իր թշնամին է հայտարարել եւ ըստ այդ կարգավիճակի մեզ փորձում է հալածել ու խոչընդոտել ամենուր… Թշնամու դեմ գործելու հայեցակարգ են մշակել եւ մենք ամենուր նրանց շունչը զգում ենք…
Եթե ադրբեջանցին դեռ այսքանով է բավարարվել, թուրքը ավելի հեռուն է գնացել եւ վաղուց, սրանք իրենց թշնամիների առաջին եռյակին՝ հույներ, հրեաներ ու հայեր, կոդավորել են… նրանց գենետիկ հետքերը փնտրվում են երկրի բնակչության մեջ… Իսկ հայերին ազգային փոքրամասնություն չեն էլ համարում Թուրքիայում (ազգ ձեւակերպումը հայերի առումով նույնքան դատապարտելի է, որքան Հայոց ցեղասպանության արծարծումը), հայերը պարզապես կրոնական (մի հերթական քրիստոնեական) համայնքն են այդ երկրում…
Հիմա մենք ու՞մ ենք սիրաշահում՝ մեր թշնամիներին առանց արգելքների մեր երկիր թողնելով, արդյո՞ք նրանք որեւէ վտանգ չեն կարող ներկայացնել մեր բնակչության համար… հեչ ծիծաղելի չէր, երբ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմավորման ներկայացուցիչը Երեւանում, Հանրապետության հրապարակում այդ խմբի խորհրդանշանը՝ մատներով կազմված, նկարվել եւ Հայաստանի սրտից Թուրքիա էր ուղարկել սկայպով… իհարկե ոչ իրական դեմքը բացահայտելով, բայց հանդիպումներ էր ունեցել ՀՀ պետական որոշ ծառայողների հետ (երեւի թուրքական ապրանքներ կրելու մոլուցքը տարել էր դրանց), նաեւ՝ կաթողիկոսի, ում ոչ ոք ոչինչ չէր հայտնել այդ թուրքի իրական դեմքի մասին…
Երեւի նաեւ ժողովրդավարության ջատագով երկրներից ենք հիմա էլ փորձում առաջ անցնել, ինչպես Հռոմի Պապից… երբ Սյունիքում պատրաստվում էինք ավելի քան 10.000 իրանական ադրբեջանցիների տեղ տալ անասնապահության համար… Սրանք առնվազն 5.000 որսորդական հրացան պիտի ունենային, գայլերից պաշտպանվելու համար՝ այսինքն՝ զինված 5.000 ադրբեջանցի, կապ չունի որ իրանցի (սրանք Իրանի մասնատման ու «Մեծ Ադրբեջան» ստեղծելու կողմնակիցներ են…), Հայաստանու՞մ… Լավ է, որ շատերիս բարձրացրած աղմուկը կասեցրեց այդ գործարքը…
Իսկ մենք ցայսօր թշնամու հայտարարված կերպար չունենք, դե բա ամոթ է չէ… Ուստի՝ չունենք նաեւ թշնամու դեմ պայքարի հայեցակարգ… Եվ ահա այսպես թիթիզանում ենք, թե տեսեք թե ինչ քրիստոնյա–ժողովրդավարներ ենք…
Էդպես թիթիզացանք, թուրքերի հետ եղբայրացանք, որ 1915-ը եւ դրանից հետոն գլխներիս թափվեց…
Հերիք է էլի, զզվեցրիք ձեր տխմարությամբ ու տգւտությամբ, պատմությունից դասեր չառնելու անհեռատեսությամբ, ձեր թերզարգացած քաղաքակրթությամբ… Ձեր նմաններին հայերս մի լավ բնութագիր ենք տալիս՝ այ գեղցիներ (հասկանալի է, որ պատվարժան գյուղացիների մասին չէ խոսքը), երբեք չեք քաղաքակրթվելու իրապես… Ու միշտ վտանգ եք ներկայացնելու Հայաստանի ու Հայի համար… Continue reading
Հայաստանում ի՜նչ ասես նշվել-խոսվել է իշխանությունների մասին, բոլոր նախագահների ժամանակներում… – Բայց այսօր մի իրավիճակ է, որ դժվար թե հաջորդ անգամ ցանկական, որ Հայաստանում իշխի մեկի ընտանեկան իշխանությունը…
Այդ իշխանություններին ամենատարբեր անուններ են տրվել, կոչել են ալան-թալանի, լափող-գռփողի, ազգամերժ-հայրենադավի, թուրքին ծախվածի, ռսի ոտքերի տակ պառկողի, արեւմտյան արժեքների առաջ խոնարհվողի, նաեւ կաշառակեր-կաշառատուի, քրեա-ախպերական, քավոր-սանիկական եւ նմանատիպ այլ ձեւակերպումներով իշխանություն… Դե հայհոյախառն պայծառակերպումները կարիք չկա հիշեցնելու…
Բայց այն, ինչ ստեղծվել է այսպես կոչված «Նոր Հայաստանում» ՝ նմանը չի ունեցել…
Սա եզակի մի դեպք էլ կմնա ըստ երեւույթին, քանզի դժվար թե հաջորդ անգամ Հայաստանում իշխի բառի բուն իմաստով՝ ընտանեկան իշխանությունը… Ավելին՝ Հայաստանը վերածվել է ընտանեկան բիզնես-միջավայրի…
Ու տարօրինակն այն է, որ այս իրավիճակը դեռ շարունակվում է, հանդուրժվում է վերից-վար… Բայց նկատելի է, որ նախկինների հանդեպ համատարած ատելությունն մոռացվում է՝ հետզհետե փոխանցվելով ներկաներին…
Իսկ սա նշանակում է Հայաստանում առկա ընտանեկան իշխանության ընտանեկան բիզնեսի վերջը մոտ է: Թերեւս 1 տարի լիարժեք չձգեն էլ… Մի՞թե ավելի քան 25 տարվա կուտակված ատելությունը կարելի էր այսքան արագ «սեփականացնել»… Փաստորեն, պետականորեն տարվող ընտանեկան բիզնես-իշխանությունը, բիզնես-հինմնադրամների բացումը, բիզնես-սեփականատիրական մղումները… ավելի վտանգավոր են, նողկալի, քան վերոթվարկյալ բոլոր պիտակավորումները, որ ուղղված են եղել նախկին՝ 1-3 նախագահներին…
Հայոց Հայրենիքի որեւէ հատված չի՛ կարող առեւտրի կամ սակարկման առարկա լինել… Հայերի Բնօրրանն ի վերուստ է տրված…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Արցախը ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ազատագրման եւ վերակերտման ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱՔԱՐՆ է, որը հայը դրել է դարեր անց՝ անցնելով Հայրենիքի զգալի մասի կորստի, զիջումների եւ Ազգի զգալի մասի ցեղասպանության, ձուլման ու այլ արհավիրքների միջով… եւ ՀԱՅՐԵՆԻՔԸ չի՛ կարող առեւտրի կամ որեւէ սակարկման առարկա լինել…
ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ տրված է ի վերուստ, եւ ունի Արարչակնիք ու Աստվածընտրյալ Էություն… Միացյալ Հայաստանն անօտարելի է Հայից, Հայը՝ իր ամբողջական Հայաստան–Հայրենիքից…
Ուստի՝ մարտակոչը ուղղված համայն հայությանը, Հայահավաքի ու Հողահավաքի ծրագիրը մնում է ուժի մեջ…
Պիտի անընդհատ կրկնեմ – Հայրենիքը չի՛ կարող ինչ–որ ներքին, թե արտաքին որոշմամբ տրվել կամ սահմանվել… Ավելին՝ հանրաքվեով կամ այլ քվեարկությամբ որոշվել (ինչպես ազգային պատկանելությունը կամ մարդկային սեռը…) – Հայրենիքն իր բնական սահմաններով տրվել է ի վերուստ… Եվ Հայոց Հայրենիքը հենց Հայերի Բնօրրան էլ կոչվում է, որն ի դեմս Մեծ ու Փոքր Մասիսների՝ ունի Տիեզերական Դարպասներ Երկրում…
Դարպասներն այդ միայն Բնիկներին համար են ազդակաբեր… Իսկ Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկները՝ հայերս ենք: Continue reading
Գարուն է – Հայ արիները նշեցին Հայր Արայի Հրաշագործության տոնը…
Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամներն այս անգամ գարնան առաջին օրը նշվող Աստվածահայր Արայի տոնը նշեցին մարտի 7-ին:
Ինչպես հայտնել ենք՝ Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում, ինչը նախանշում է գարնան գալուստը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից՝ հայ արիներին պարգեւելով Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք…
Հայ արիների եւ համախմբված արիադավան–հեթանոս ազգայնականների Խորհուրդների անդամները հայ արի քրմերի հետ կատարել են ավանդական ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով Աստվածահայր Արային եւ Հայ Տեսակին, որ սփռված է Աստվածային, Հոգե-Ոգեղեն ու Մարդկային Տիեզերաաշխարհներում… Continue reading
Երբ ներքին ու արտաքին թշնամիները նույն փոսն են փորում… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
«Երբեք մի ընդհատիր թշնամուդ, երբ նա սխալ է թույլ տալիս» (Նապոլեոն Բոնապարտ):
– Եթե նույն բանը հնարավոր լիներ անել ներքին թշնամու նկատմամբ … ամեն ինչ ավելի արագ կկարգավորվեր մեր ներքին կյանքում: Ներքին հակառակորդն իր տապալման մեծ մասը հենց ինքն էլ կաներ՝ սխալախեղդ լինելով…
Ցավոք, նույն գործելաձեւը հնարավոր չէ կիրառել ներքին թշնամու նկատմամբ, նրա սխալները կվնասեն նաեւ մեր երկրին, կսասանեն մեր ներքին կայունությունն ու անվտանգությունը, ինչը անկասկած ձեռնտու կլինի արտաքին թշնամու համար:
Եվ ներքին թշնամին, որ նժդեհյան բնորոշմամբ ազգի տականքն է, կնպաստի, որ արտաքին թշնամին օգտվի Նապոլեոն Բոնապարտի կյանքի հարսուստ փորձից հնչած խոսքերից՝ մեր դեմ այն կիրառելով…
Եվ երբ ասում ենք, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, պետք է ոչ միայն դիմակայել, այլեւ բնի մեջ խեղդել ազգի տականքին … դեռ հարցնում են ինչու՞…
Ազգային պետության ներսում չի՛ կարող ապազգային, ավելին՝ հակազգային «մարդու իրավունքներ լինել»… Եթե կա, ուրեմն պետությունն ազգինը չէ … եւ չպե՛տք է թողնել, որ Նապոլեոն Բոնապարտի խոսքերն աշխատեն մեր դեմ…
Ուստի, պետք է վերադառնալ Գարեգին Նժդեհի կյանքի խոսքերին, ինչը հիմնված է մե՛ր ազգի եւ նրա՛ն շրջապատող թշնամիներին դիմակայելու հարուստ փորձին՝ «Քո երջանկությունը տե՛ս Ազդիդ հզորացման եւ Հայաստանի բնական սայմանները վերականգնելու մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա»…
Այդժամ ներքին թշնամին ոչնչացված կլինի, իսկ արտաքինը՝ վնասազերծված…
http://www.hayary.org/wph/ – Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք
– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Օտարակնիք ավանդույթները (առավել եւս՝ ռազմա-քաղաքական ուղղության) դժվարությամբ են շրջանցվում – եթե իհարկե շրջանցվում են…- Մենք երբեւէ «փոքր ու երիտասարդ ազգ եւ պետություն» չե՛նք եղել, այսօր էլ չե՛նք, այսուհետ էլ չե՛նք լինելու… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Այսպես կոչված հեղափոխական ժամանակահատվածում ժողովրդական զանգվածների վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակակշիռ չկա մեկ այլ պաշտոնյա, պետական անձ, ով կարող էր մրցակվել նրա հետ իր հռետորաբանական գործունեությամբ կամ պարզապես ելույթներով…
Սա շատ տրամաբանական է, վարչապետի առաջ քաշած կամ նշանակած պաշտոնյաները ի վիճակի չեն էլ ավելին ասելու… անգամ եթե ինչ-որ բաներ կարող են ասել: Նրանք բոլորը, ինչպես ասված է ամենավերեւից, «տեղները հանգիստ պիտի նստեն»… Բացի այդ, արդեն խուսափում են նաեւ հարցազրույցներից, քանզի ամեն ասած բան, հեղափոխական իրողությունից դուրս կյանքի համար անտրամաբանական է հնչում եւ… բումերանգ է աշխատում:
Շատ, թե քիչ, իր խոսքով ու գործով վարպապետին հակակշիռ էր երեւում նախագահ Արմեն Սարգսյանը: Բայց նա այս թիմից դուրս է: Եվ նա կարողանւմ է որպես հակակշիռ դրսեւորել իրեն ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին ասպարեզում… Նրա ելույթները ավելի հավասարակշռված են, ընկալելի ու ազգային երանգներ ունեն:
…Սակայն, միշտ մի բան կասկածելի էր թվում նաեւ այստեղ, անգլիական միջավայրի դասերը, «մշուշապատ Ալբիոնի» հովանավորությունը երբեք հայաստանանպաստ, հայանպաստ չի եղել… Առավելապես թուրքանպաստ է, նաեւ այսօր:
Բայց երկրի նախագահը կարծես փորձում էր համադրումներ գտնել Ալբիոնի մշուշը ցրելու համար, այս ակնհայտ խնդիրը կարգավորելու նպատակով, նրա ելույթները թերեւս դա էին հուշում: Continue reading
Տրնդեզ՝ ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգին վերադառնալու – Հայ արիները Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնացին Լոռի բերդ-ամրոցում…
Այսօր Տրնդեզի տոնը հայ արինեը նշեցին Լոռի բերդի տարածքում՝ Ձորագետ եւ Ուռուտ կիրճերի հատման մասում։
Մինչեւ տոնական արարողությունը Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչներին միացան նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհրդի անդամները եւ միասնաբար դիմավորեցին արեւածագը բերդ-ամրոցի մոտ: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ մատուցեցին՝ նուշով հալվա, ծիրանաչրով ու սալորաչրով աղանձ եւ կաթնահունց գաթա:
Այնուհետեւ, հայ արի քրմերը փակ գաղտնածես կատարեցին. Տիեզերքի Արարչին եււ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվեց տոնական բաց ծեսը, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը վառեց Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան Կրակը, ինչն էլ ազդարարեց Տրնդեզի տոնական միջոցառումների մեկնարկը:
Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայ Երկնային ու Երկրային տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգին: Continue reading
ԵՄ-ն կրկնու՞մ է ԽՍՀՄ անցած ուղին – Կարող է վերափոխվել նաեւ համաշխարհային ուժերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ ինչը նոր իրողություններ կստեղծի մեր եւ մերձակա տարածաշրջաններում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Եվրամիության կազմաքանդումը, ըստ համաշխարհային 2 բեւեռների պարբերական փոփոխման տրամաբանության, նույնպես ժամանակի հարց է… ԵՄ-ԵԱՏՄ համաշխարհային նոր բեւեռների ձեւավորումը, կամ՝ ավելի ստույգ՝ թարմացումը անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի գաղտնի տերերը կարողանան պահպանել իրենց համաշխարհային տիրապետությունը:
Ժամանակին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի ձեւավորումները աշխարհը բաժանեցին 2 բեւեռի, որը ռազմավարական մեկ խնդիր էր լուծում՝ ամրապնդել աշխարհի գաղտնի կառավարության դիրքերը, 2 բեւեռների բաժանելով քաղաքական, տնտեսական, մշակութային, բայոհա-հոգեվբանական, կեցակարգային եւ այլ ոլորտները… Եվ աշխարհը բաժանվեց բազմակուսակցական-ժողովրդավարական եւ միակուսակցական-համայնավարական քաղաքական, ազատական(անհատական)-կապիտալիստական եւ պետական-սոցիալիստական տնտեսական, սանձարձակ-մարդակենտրոն եւ պահպանողական-ազգակենտրոն արժեքներին հենված բարոյա-հեգեբանական մասերի, ինչը դրսեւորվեց նաեւ մյուս ոլորտներում, այսպիսով՝ ժողովուրդների եւ պետությունների համար ստեղծելով որեւէ բեւեռում տեղավորվելու հնարավորություն… Եվ այլեւս կապ չուներ ոչ բեւոռում որ երկիրն է տեղավորվում, բոլորն էին հայտնվում էին նիահեծան աշխարհի գաղտնի տերերի հսկողության տակ…
Միայն տասնյակ տարիներ անց, կարծես 1970-ականներին, անհրաժեշտություն առաջացավ համաշխարհային 3-րդ աներեւույթ բեւեռը ձեավորելու համար, երն ստեղծվեց Չմիացող երկրների համաշխարհային միություն: Այն երկրներ, որ չէին միացել ոչ մի բեւեռի, իրականում դուրս չէին մնացել կապիտալիստական կամ սոցիալիստական ճամբարներից, սակայն որոշակի քաղաքական ինքնուրույնություն էին պահպանել… Չմիացող երկրների կառույցում անդամագրվեց անգամ այնպիսի մի երկիր՝ Հարավսլավիան, որ մշտապես ԽՍՀՄ-ի կողմնակիցն էր համաշխարհային զարգացումներում, սական ռազմավարական հարցերում որոշակի ինքնուրույնություն էր պահպանում… Բացի այդ այսպես հնարավոր եղավ մեկտեղել նաեւ ոչ եվրոպական երկրներին, որ ստեղծել էին իրենց աշխարհամասային միավորումները… Continue reading
Ինչպես զանգվածներին պահել հսկողության տակ (զոմբիացնել) – ամերիկացի, աշքենազյան հրեա Ավրամ Նոամ Չոմսկի…- Հնարքներ՝ 1-10… Ինչու՞ Սորոսը հենց այս պահին «հիշեց» Հայաստանին… Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը)… «Գունավոր հեղափոխություն» կամ… ո՞վ է իրականում կանգնած Նիկոլ Փաշինյանի հետեւում… Նիկոլ Փաշինյանը գործակալ ԱԱԾ-ի…
Հեղինակ՝ ամերիկացի, աշքենազյան հրեա Ավրամ Նոամ Չոմսկի (անգլ.՝ Avram Noam Chomsky, եբր.՝ אברם נועם חומסקי.)։ / Թարգմանությունը՝ Արթուր Եղիազարյանի։
………………………………………………….
– Հնարք N1. «Ուշադրության շեղում»:
Քաղաքական ու տնտեսական ղեկավար շրջանակների կողմից հանրությանը ղեկավարելու հիմնական տարր է հանդիսանում կարեւոր խնդիրներից ու որոշումներից մարդկանց ուշադրության շեղումը՝ տեղեկատվական դաշտը մշտապես քիչ նշանակություն ունեցող հաղորդագրություններով լցնելու միջոցով:
Ուշադրության շեղման հնարքը էական է այն բանի համար, որ քաղաքացիներին չտրվի հնարավորություն՝ ստանալ կարեւոր գիտելիքներ ժամանակակից փիլիսոփայության հոսքերի, առաջադեմ գիտության, տնտեսագիտության, հոգեբանության, նեյրոկենսաբանության եւ կիբեռնետիկայի ու այլ բնագավառներից:
Դրա փոխարեն տեղեկատվական դաշտը լցվում է սպորտային լրատվությամբ, շոու–բիզնեսով, խորհրդապաշտությամբ (միստիկա) եւ այլ նմանատիպ տեղեկատվական բնույթի տարրերով, որոնք հիմնված են մարդկային մնացուկային, վերապրուկային բնազդների վրա՝ էրոտիկայից մինչեւ կոշտ պոռնոգրաֆիա եւ կենցաղային փոքր սցենարների էկրանավորումից մինչեւ հեշտ ու արագ հաջողության կասկածելի օրինակներ: Continue reading
Վտանգը մեծանում է, երբ թշնամին արդեն բացահայտ է գործում – Ինչն էլ նշանակում է՝ զգում է պարտության մոտ լինելը… – Ինչու՞ Սորոսը հենց այս պահին «հիշեց» Հայաստանին… Սորոսը կենսականորեն կարեւոր է համարում Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը… Սորոս. «Ինչպես ԱՄՆ-ն կարող է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը»… Սորոսի ուղերձը ՀՀ վարչապետին. «Հայաստան, դռներդ բացիր, փորձանքն է եկել»…
Ինչպես ասում են՝ գողին ու բոզին ամենաուշը 40 օր հետո բացահայտում են (չնայած այս դեպքում 40 րոպե հետո արդեն իսկ բացահայտված էր)…
Սակայն լինում են նաեւ ինքնաբացահայտման դեպքեր (սա էլ իր պատճառներն ունի)… – https://www.a1plus.am/1659911.html – Սորոսը նաեւ գրել է, թե ինչպես պետք է ԱՄՆ–ն աջակցի Հայաստանին, քանզի ինքն արդեն իր հայաստանակործան գործի սկիզբը դրել է…- www.hayary.org
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=163544507961208&id=100029169784366 – Վտանգը մեծանում է, երբ թշնամին արդեն բացահայտ է գործում – Ինչն էլ նշանակում է՝ զգում է պարտության մոտ լինելը… – Ինչու՞ Սորոսը հենց այս պահին «հիշեց» Հայաստանին…
* * *
Ինչու՞ Սորոսը հենց այս պահին «հիշեց» Հայաստանին
2 փետրվար, 2019թ.
Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, օրերս բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ գրառում էր կատարել։
«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»,- նշել էր նա։
Նաև կիսվել էր` «Ինչպես ԱՄՆ–ն կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը»հոդվածով, որը հրապարակվել էր Սորոսի հիմնադրամի կայքում։ Հոդվածի հեղինակը լրագրող Տաթևիկ Խաչատրյանն էր, ով անդրադարձել էր թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ հետագա զարգացման հնարավորությանը։ Continue reading
«Լուսանցք»-ի սպասումով… Շաբաթաթերթի ընթերցողների խնդրանքով…
Չնայած այն հանգամանքին, որ «Լուսանցք» հասարակական–քաղաքական, տնտեսական վերլուծական շաբաթաթերթը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը (համապատասխան հայտարարությունը ստորեւ), մեր կայքի այցելուներից շատերը շարունակում են կապ պահպանել շաբաթաթերթի գլխավոր խմբագրի հետ եւ անհամբեր սպասում են շաբաթաթերթի վարահրատարակմանը:
http://www.hayary.org/wph/?p=7143#more-7143 – Վերջ, որ նորի սկիզբ է – Ի՞նչ է ուզում, պահանջում մեր հանրությունը – հայհոյանք, քցոցի, անձնական էժան նկրտումներ, սրա–նրա վրա գրոցի – կներեք, ես դա առաջարկել չեմ կարող… Ազգային նպատակներին հասնելու համար հանրությունը պիտի հատուկ–ություն լինի, ոչ թե հասարակ–ություն…
«Լուսանցք» հասարակական–քաղաքական, տնտեսական վերլուծական շաբաթաթերթը, որ ազգային բնույթ ունի, 11 տարի անընդմեջ տպագրվելուց հետո (այս տարիների ընթացքում 1-2 դադար՝ այն էլ տեխնիկական խնդրով պայմանավորված) ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը՝ ներկայացնելով դրդապատճառները…
Ընթերցողների խնդրանքով հիշեցնում ենք «Լուսանցք»-ի նախկին բոլոր Word եւ PDF տարբերակները կարդալու հնարավորության մասին, ինչպես նաեւ վերջին՝ 20-30 (498-508) թողարկումների նյութերը համատեղված կարդալու հնարավորություն ենք ընձեռում…
«Լուսանցք» շաբաթաթերթը ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին: Թերթի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21 , / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում – http://pressinfo.am/en/journal/lusantsk-weekly-newspaper.html եւ http://pressa.ru/–ում – http://pressa.ru/ru/magazines/lusantsklusantsk#/:
«Լուսանցք» շաբաթաթերթի Word հոդվածային տարբերակները www.hayary.org–ի գլխավոր էջում եւ հոդվածների, հայտարարության, արվեստի բաժիններում:
http://www.hayary.org/wph/?p=5939 – «Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…
http://www.hayary.org/wph/?p=5940 – «Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…
«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
http://www.hayary.org/wph/?p=7131 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 30-ի (508) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7114 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 29-ի (507) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7102 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 28-ի (506) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7091 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 27-ի (505) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7072 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 26-ի (504) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7059 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 25-ի (503) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7045 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 24-ի (502) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7031 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 23-ի (501) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7022 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 22-ի (500) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=7010 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 21-ի (499) հոդվածները
http://www.hayary.org/wph/?p=6992 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 20-ի (498) հոդվածները
Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես փորձում են փակել տալ Հայկական ատոմակայանը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Այն անհանգստացնում է թուրքական ոհմակին ինչպես Հայաստանի տնտեսական զարգացման առումով, այնպես էլ ռազմա-քաղաքական նշանակությամբ…
Այն փաստերը, որ ներկայացված են ստորեւ, վաղուց եւ քանիղցս ապացուցվել են, որ չեն համապատասխանուևմ իրականությանը, եւ ՄԱԳԱՏԷ-ն բոլորովին այլ՝ դրական կարծիք ունի մեր ատոմակայանի գործունեության մասին…
Զարմանալի չէ նաեւ, որ այս անգամ ՀԱԵԿ-ի դեմ դուրս է եկել Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը, ինչպես թուրքերն են երազում հավերժ բնակվել հայոց հողերի վրա՝ Հայկական Լեռնաշխարհում, այնպես էլ քրդերն են անթաքույց երազում իրենց երբեւե չգոյ Քրդստանը ստեղծել Արեւմտյան Հայաստանի տարածքում… Ուժեղ (էլ չասենք՝ Միացյալ) Հայաստանը, հասկանալի է, սրանց նպատակների մեջ չի մտնում: Իսկ այն, որ « ՀԱԵԿ-ը սպառնում է այնպես, ինչպես պայթյունի պատրաստ ատոմային ռումբը», սարսափեցնում է Հայաստանի տարածներնը զավթածներին եւ զավթելու նպատակ ունեցողներին, քանի որ հայերը կարող են նաեւ ծայրահեղ քայլերի գնալ, եթե վտանգվի հայաստանի ու հայության գոյությունը…
……………………………………………………………
Վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը… Continue reading
Լինե՛նք մշտարթուն… եւ անխնա ինքնաքննադա՛տ…. Այլապես…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Ակնհայտ է՝ անկառավարելի ներքին սաստկացող վտանգներն արդեն անկասելի են եւ բութ ու տկարամիտ ինքնադրսեւորումները բացում են համակարգված դրսեւորման ճանապարհը… Հասկանալ է պետք:
Միաժամանակ, այս ամենը հանգեցնելու է նա՛եւ արտաքին վտանգների ինքնադրսեւորումների… Պաշտպանվել է պետք:
…Հայաստանն ապրում է իր տասնյակ հազարամյակների պատմության նորահայտ ծաղր ու ծանակի ժամանակները – Սա բացառիկ պատիժ է՝ բացառիկ Հային՝ Տիեզերակարգից հրաժարվելու համար… Տիեզերքից ուղարկված համազգային ամոթ է՝ Արարչակնիք Արմատ-Ակուևնքներն ուրանալու համար… որ այս ամոթանքի միջով անցած հայը վերհիշի՛ իր Արարչածին եւ Աստվածազարմ Ազգ լինելն ու այլեւս հեռու մնա՛ ներազգային տականքներից եւ տխմարներից…
Եվ դառնա ի՛ր Տիեզերահաս Հավատին, Ազգային Ծագմանն ու Հայրենապաշտությանը, Առաքինություններին ու Առաքելությանը, Հայ Տեսակի Էությանը… Երկրային ու Երկնային Ինքնությանը…
Լինե՛նք մշտարթուն, որ Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածնեը մեր առջեւ վերստին բացեն Հավերժության Արահետը… Փա՛ռք Հայքին ու Հային…- www.hayary.org
https://www.facebook.com/446771469123064/videos/232707900942292/?t=10
Բնության Տարերքները՝ Կրակ, Ջուր, Օդ, Հող: Տիեզերքում ամենուր են եւ ամեն բանի մեջ՝ իհարկե տարբեր չափաբաժիններով…
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=160379391611053&id=100029169784366 – Երկրում Բնության 4 Տարերքները մեր մշտական ուղեկիցներն են, ունեն եւ՛Արարիչ բնույթ, եւ՛ Ավերիչ, դրանցից յուրաքանչյուրը փոխադարձում են համարժեք, ըստ մարդու վերաբերմունքի, ԲՆՈւԹՅԱՆ, ուրեմնեւ՝ ՏԻԵԶԵՐՔԻ հանդեպ վերաբերմունքի…
Բնության մյուս Տարերքը՝ Եթերը, մեզ թույլ է տալիս վեր բարձրանալ ԵՐԿՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԳԻՑ եւ այս 5-րդ Տարերքը ուղեկցում է մեզ նաեւ ՎԵՐԵՐԿՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԳՈւՄ…
* * *
Կրինենք մեկ անգամ եւս.- Վասն Բնականության Հավերժության
…Արարչի Արարչական Արարումն է լոկ Սկիզբը միակ, եւ այն էլ Անսկիզբ ու Անվերջ Անեզրության մեջ…- https://www.facebook.com/SuccessfulFlow/videos/436610356864717/?t=0 – …Մնացյալ Արարումներն այս Սկզբի տիեզերաշղթայի օղակներն են, եթե անգամ Աստվածային են… Իսկ մարդեղեն արարիչներից … մարդընտրյալ փրկիչներից ու մարգարերեներից, հատկապես ազգափրկիչ, այսօր էլ պետք է հեռու մնալ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) Continue reading
Համազգային վտանգ.- Հայաստանը միջազգային եւ ազգամիջյան տվայտանքների մեջ… / «Հայաստանը՝ հայերին», կարգախոսը ոչ մի այլ ազգի համար վիրավորական չպետք է լինի: Միատարր Հայաստանը ոչ միայն ռազմա-քաղաքական, այլեւ սոցիալական, կենսակերպի ապահովման խնդիրներ է լուծում…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Երբ օրերս Ղազախստանում հակահայկական կրքեր բորբոքվեցին, կենցաղային վեճը կամ ինչ-ինչ անձնական շահերի ընդհարումը ազգամիջյան խնդիր դարձնելով, այն էլ ընդգծված հակահայ, պարզ էր, որ Հայաստանը պատժվում է մեր ներկայիս իշխանության հակաՀԱՊԿ-ական գործողությունների համար…
Իսկ այդ ընդհարմանը մասնակցել էին ինչպես հայեր, այնպես էլ ղազախներ, ռուսներ, ադրբեջանցիներ եւ այլն: Բայց սլավոնա-թուրքական (ԵԱՏՄ) եւ համաթուրքական (Թուրքական երկրների դաշինք) միությունները հեռահար նպատակներ ունեն, ինչը պիտի զարգանա ազգամիջյան բախումների եւ ինչու չէ, նաեւ որոշակի քանակությամբ հայերի իրենց երկրներից տարհանմամբ…
Երբ դիտարկում ենք հիշյալ ռազմա-քաղաքական կառույցները, ապա ԵԱՏՄ-ի Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան կազմից կեսը (Տաջիկստանը պարսկալեզու երկիր է, ուստի հնարավորինս չեզոք կփորձի մնալ) Ղազախստանն ու Ղրղզստանը անդամակցում են նաեւ Թուրքական երկրների դաշինքին՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ միասին: Ավելին, ղազախների նախագահը վերջերս մի առիթով նշել էր, թե իր երկիըը կարեւորում է անդամակցումը բոլոր դաշիների հետ, սակայն ամենակարեւորը, առաջնայինը համաթուրքական միությունն է…
Ես իմ հոդվածներում, գրառումներում մշտապես պաշտպանում եմ մեր պետության ու ազգի շահերը, ինչը տրամաբանական է յուրաքանչյուր հայի պարագայում, դա անում եմ անգամ այն ժամանակ, երբ օտարները ճնշելու նպատակով հարվածներ են տեղում մեր երկրի իշխանությունների վրա: Անում եմ անկախ այն հանգամանքից, թե համաձայն եմ մեր երկրի իշխանության մեր իշխանությունը լինելու հարցում, թե՝ ոչ…
Բայց կան բաներ, որ այլ լուծումներ են պահանջում… Continue reading


