Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Հայաստանի 3-րդ Հանրապետությունը 1991-ից սուվերեն, անկախ երկիր է եւ հսկայական քայլեր է արել արտաքին ասպարեզում իր դերն ու նշանակությունը բարձրացնելու համար… Այդ ամենը նկատել է պետք, օգտագործել հաջորդիվ քայլերի համար, ոչ թե ամեն բան սկսել 0-ից, ու ոչ թե առաջ գնալ +1, +2, +3… այլ հետ՝ -1… Ու նաեւ այնպիսի կեցվածք որդեգրել, որ այլ երկրների ղեկավարների մոտ տարակուսանք առաջացնի, ինչպես Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը հանդիպումների ընթացքում ամեն տեղ կնոջ հետ գնալը, որը «պրոտոկոլով» նախատեսված չէր, բայց ժպիտով թողել են… Նիկոլ Փաշինյանը մտածել է, թե ինքը «պրոտոկոլներից» դու՞րս է… Այնքան դուրս է, որ այլ երկրների ղեկավարների ու շեյխի հետ սեղանի շուրջ նստել է կնոջ հետ, երբ ոչ մեկի կինը չի եղել, եւ հեռախոսն էլ փռել է սեղանին: Եթե ընդունենք, որ այդտեղ պրոտոկոլ չկար, ապա կար անվտանգության խնդիր…
Վերը նշված ոչ «պրոտոկոլային» հարցերի մասին չե՞ն զեկուցել վարչապետին, վստահ ենք զեկուցել են, բայց նա «Նոր Հայաստանի» սուվերենությունն է ցուցադրում, կարծրատիպեր է կոտրում: Պարզապես այսպես երկար չեն հանդուրժի եւ մի օր մի կարեւոր հանդիպման ժամանակ կկանգնեցնեն փաստի կամ անհարմար դրության առաջ, եւ դա միայն Նիկոլ Փաշինյանի վատ վիճակը չի լինելու, այլ՝ մեր երկրի, մեր բոլորի: Սրա համար ենք ցավով նշում…
Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանության փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում: Կովկասում Հայաստանն ակնկալում էր Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակը փոխարինել Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով, իսկ Մերձավոր Արեւելքում Հայաստանն Իրանի ու արաբական որոշ երկրներին զուգահեռ, հարաբերություններ էր զարգացնում նաեւ Իսրայելի հետ…
Իսկ պաշտոնական Երեւանն իսկապես աշխատում էր համաշխարհային երկու բեւեռների հետ հավասարապես, կարողանում էր առաջ տանել Հայաստանի շահերը ինչպես Եվրոպա-ԱՄՆ ուղղությամբ, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության: Անգամ՝ Չինաստանի, որ փորձում է համաշխարհային երրորդ բեւեռ ձեւավորել…
Նախիջեւանը, Մոսկվայի պայմանագրի (ռուս-թուրքական) համաձայն, պրոտեկտորատի՝ պաշտպանության իրավունքով տրված է Ադրբեջանին, իսկ դա ոչ մի հողային, տարածքային իրավունք չի տալիս Ադրբեջանին… «Լուսանցք»-ն այս մասին եւս գրել է եւ ցայսօր զարմացած ենք մեր դիվանագետների լռությունից…
Իմիջիայլոց, ըստ հայ արիների տեղեկատվության, վերջին հայը Ադրբեջանը լքեց 1990-ի նոյեմբերին եւ անգամ առաջարկ եղավ նոյեմբերի 29-ը ճանաչել որպես նախիջեւանահայության ցեղասպանության օր, երբ վերջին հայը դուրս եկավ Նախիջեւանի հայաբնակ Զնաբերդ գյուղից եւ Նախիջեւանը զրկվեց Արցախի օրինակով ազգային-ազատագրական պայքարի հնարավորությունից…
- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ -(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին – http://www.hayary.org/wph/ - (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal)
«Լուսանցք»-ը մեր երկրում կատարված հեղափոխական շարժումներին անդրադարձել է պատմա-քաղաքական իրողություն դիտարկելով, դրանք ներկայացրել նաեւ որպես տեղեկատվություն, որից հետո միայն հաջորդ թողաևրկումներում եղել են վերլուծություններ եւ մեկնաբանություններ: Ներքեւից վերեւ կատարված Հայաստանի թավշյա հեղափոխությունը, Արցախում կայացած՝ վերեւից ներքեւ ոչ պակաս թավշյա հեղափոխությունը, ինչպեսեւ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ փողոցային ցույցերը, որ դեռ շարունակվում են, իրենց տեղը գտել են մեր պարբերականի էջերում (հիշու՞մ եք, նախորդ համարներում բացատրել ենք, թե ինչու ենք երբեմն արխիվային գործ անում)…
- http://www.hayary.org/wph/?p=7016 – Հենց այսօ՛ր Էջմիածինն ու Անթիլիասը պիտի միավորման խնդիրը դնեն – Սակայն Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա-ն չի դիտարկվում կաթողիկոսի հարցում, ինչը թույլ կտար հայկական եկեղեցիների միավորման լրջագույն քայլ անել… Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետեւում բարձրաստիճան հոգեւորականներ են կանգնած… / Կրկին հեթանոսության եւ քրիստոնեության հաշտեցման մասին – Այս քայլը ինչպես ազգային միասնության հասնելու առումով, այնպես էլ միջազգային հոգեւոր ներխուժումներին համատեղ դիմակայելու ուժ կլինի…
– http://www.hayary.org/wph/?p=7006 – «Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց – Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա.. / – Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն… / Միջադեպերի քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով… Բերման է ենթարկվել 15 քաղաքացի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար… Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների… Խորհրդարանը ստեղծել է քննիչ հանձնաժողով… Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից… Լեւոն Տեր-Պետրոսյան.- Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել… Էդուարդ Շարմազանովն Արցախի հարցում համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Պատասխանատվության ենթարկել մասնակիցներին… Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել… Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել…Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել… Բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները… Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում… Վեհափառն արցախցիներին հորդորում է եղբայրասիրության ոգով լուծել բոլոր տարաձայնությունները… Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին… Արցախում կայունությունը եւ համերաշխությունը պահպանելու կոչով հանդես են եկել գրեթե բոլոր գործուն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից… Հրաժարական են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը… Արցախի պետնախարար.- Այս հրաժարականը կապված չէ ցույցի մասնակիցների պահանջի հետ…
– http://www.hayary.org/wph/?p=6932 – Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ… ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր… Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը… Այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին… Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին… ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ… ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը… Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները… ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը… Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով… Իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Վերահսկվում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ…
Եվ ինչպես նշվեց, «Լուսանցք»-ը հաջորդիվ անդրադարձել է այս գործողությունների դրական ու բացասական երանգներին ու նրբերանգներին: Այս օրերին աննախադեպ էր նաեւ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս եւ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու նրան հասցեագրված մեղադրանքները: Այս անսպասելի բացահայտումներին կանդրադառնանք ստորեւ, վերոնշյալ պատմա-քաղաքական ձեւաչափի մեջ մնալով, վերլուծությունները թողնելով հաջորդիվ…
«Լուսանցք»-ի պատմա-քաղաքական վերլուծություններում մեզ հետ մշտապես համագործակցում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով մեր մի հարցադրմանը դեռ տարիներ առաջ պատասխանեց այսպես. «Ցավոք, հայ նորագույն պատմագիտությունը խեղդված է ստախոսության, կեղծարարության եւ անպարկեշտության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ զուգահետ չկա իրական պատմագրություն, հերոսական շատ էջեր են արձանագրվել հավաստի ժամանակագրությամբ… բայց կան պատմական սինաբանություններ, թանգարաններում կեղծ պատեր կան, որ կեղծ հերոսների հերոսապատումներ են ներկայացնում, նույնը դասագրքեր են տեղափոխել եւ այսպես շարունակ… Բայց գալու է պատմության սրբագրման ժամանակը, այդ «հերոսական» պատերը քանդելու եւ դասագրքերը վերաիմաստավորելու ժամանակները,, ոմանց անուններով փողոցները կամ դպրոցները անվանափոխելու, հուշատախտակները պատմությանն աղբանոցը նետելու կամ «հերոսական անցյալը» բացահայտելու ժամանակները… Շուրջ 30 տարիների ինքնամաքրման պատմական առաքելություն ունենք… Մենք նորագույն պատմության մեջ անցանք նման մի ճանապարհ՝ ոչ հեռու անցյալի հերոսների եւ հակահերոսների բացահայտումներով…»…
Այսպիսով՝ կոռուպցիոն բացահայտումների այս օրերի տեղեկույթը՝ առանց մեկնաբանության՝ ապագա կենսագիրների գործը հեշտացնելու համար…
- Հունիս 12 · Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են Անդրանիկ Մարգարյանի տարեդարձը: Այսօր նա՝ արդեն Երկնային Կյանքով ապրող հայ ազգային ու պետական գործիչը, մնում է հայ արիադավան հատվածների, ցեղակրոն ազգայնականների ընկերն ու գործընկերը, իսկ նրա խորհուրդները միշտ ուղեկից են մեզ՝ մեր գործում եւ տարաբնույթ նախաձեռնություններում…
Անդրանիկ Մարգարյանը նույն հայորդին էր, երբ 1990-ականներին ղեկավարում էր փոքրաթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ նույնն էր, երբ Հայաստանի վարչապետն էր… Նա մարդ էր, ով ընդունված էր եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր եւ անգամ չեզոք ուժերի կողմից: Անդրանիկ Մարգարյանը Նժդեհի Ցեղակրոն ուսմունքի հետեւորդ էր եւ հայահավատ հեթանոս արորդի… այդպիսին էլ նա հեռացավ Երկրային Կյանքից եւ վստահ ենք՝ Երկնային կյանքում, Հայ Ոգե-Հոգեղեն տիեզերաաշխարհներում եւս ապրում է վասն Ազգի ու Հայրենիքի՝ մյուս հայ նվիրյալների հետ…
Վստահ ենք, որ նրա զավակը՝ Տարոն Մարգարյանը, կշարունակի իր՝ արդեն փորձառու կյանքի ուղին, կանգնած կմնա իր հոր քաղաքական գծին եւ ամեն ինչ կանի, որ ընդունելի եւ ընկալելի լինի հայության բոլոր հատվածների կողմից:
Փա՛ռք Անդրանիկ Մարգարյանին, ով միշտ ներկա է գրված հայ ազգայնականների եւ արիադավանների հայրենակերտ գործերում…
https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – ՀԱՄպաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութերհամացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
http://www.hayary.org/wph/?p=6380 – Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…