«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 22-ի (500) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

500 շաբաթական մաքառում (2007թ. մարտի 15 – 2018թ. հունիսի 15)

Այսօր «Լուսանցք»-իս 500-րդ թողարկումն էԻմ «Լուսանցք»-ը 500 շաբաթական փոթորիկ է: 500 շաբաթական ամրագրում՝ գաղափարախոսության ու գործի: Որ հանուն մեր հայրենիքի է, մեր պետության, մեր Միացյալ երկրի: Հայկակա՛ն տերության:

Իմ «Լուսանցք»-ը նաեւ 500 շաբաթական փնտրտուք է՝ հավատարիմի, 500 շաբաթական զտում՝ բարեկամի ու դավաճանիԻմ «Լուսանցք»-ը 500 շաբաթական մաղ է՝ ջրքամում է ինձ ամեն օր՝ ֆինանսապես ու ֆիզիկապես, ամեն վայրկյան, հյուծում, ջլատում, շպրտում մի կողմ:

Բայց իմ «Լուսանցք»-ը նաեւ 500 շաբաթական արեւ է, որ ամեն աստծո օր հոգնած ոսկորներս անկողնուց քերելով ու ինձ տնից դուրս շպրտելով գործի է մղում՝ հոգուս կենսատուն դառնալովԵվ ամեն շաբաթ ու արդեն 500 անգամ ծնունդ է լինում:

Ես հաստատ երջանիկ խմբագիր եմ, որովհետեւ ընթերցողներ ունեմ, ովքեր այսօր ասում են՝ իմ «Լուսանցք»-ը: Եվ իմ, մեր «Լուսանցք»-ը դարձել է օղակ, որի շուրջ հավաքվում են հայերը՝  անկախ կուսակցական, քաղաքական ու կրոնական պատկանելությունից: Հավաքվում են հեթանոսներն ու քրիստոնյաները, ազգայնականներն ու լիբերալները, պահպանողականներն ու դեմոկրատները, ասելիք ունեցող գիտնականներն ու քաղաքական գործիչները: Նվիրյալները: Արդեն 500 անգամ:

Բայց ամենից զատ՝ «Լուսանցք»-ն իմ 500 շաբաթական մաքառումն է: Այս ամենը ստեղծելու, պահպանելու, առաջ տանելու մաքառումըԵվ վերջապես՝ 500 շաբաթական փոթորկին դիմանալու հաճույքըՇնորհավոր, ի՛մ, ի՛մ, ի՜մ-ս:

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան

1. Ցավով ու կանխահաս վտանգի ահազանգով.- «Անգլուխ ձիավորը»՝ գերագույն հրամանատար կամ՝ ինչպես է առաջնորդին ամբոխը շարժում…  «Լուսանցք»-ը միշտ կողմնակից է բնականոն զարգացումներին, քանի որ զենքի ուժով քաղաքականությունը նաեւ հակառակ համարժեք պայքար է արթնացնում… Բոլոր հեղափոխությունները վերջնահաշվում ավարտվում են խեղափոխությամբ, ինչն ամեն օր մոտեցնում է պետության կործանումը՝ օտար տարաբնույթ ներխուժումների համապատկերում…

2. Արցախի խնդիրը՝ արտաքին ոլորտի ողնաշար – Պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացին. ասում է պաշտոնական Երեւանը… Արցախը երբեք էլ դուրս չի մնացել բանակցություններից, այդ հարցը միշտ որոշել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուղղակի ձեւաչափի հարց է… / հին չծառայած նախարարներին ու պատգամավորներին քննադատող նոր նշանակված չծառայած նախարարները…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – (http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին – http://www.hayary.org/wph/ - (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal)

3. Հենց այսօ՛ր Էջմիածինն ու Անթիլիասը պիտի միավորման խնդիրը դնեն – Սակայն Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա-ն չի դիտարկվում կաթողիկոսի հարցում, ինչը թույլ կտար հայկական եկեղեցիների միավորման լրջագույն քայլ անել… Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետեւում բարձրաստիճան հոգեւորականներ են կանգնած… / Կրկին հեթանոսության եւ քրիստոնեության հաշտեցման մասին – Այս քայլը ինչպես ազգային միասնության հասնելու առումով, այնպես էլ միջազգային հոգեւոր ներխուժումներին համատեղ դիմակայելու ուժ կլինի…

5. Սկզբունքայնությու՞ն, թե՞ դավաճանություն (կուտակային կենսաթոշակային համակարգի ոդիսականը) – սկզբունքային նախարարի հրաժարականը եւ կառավարության դավաճանությունը սկզբունքներին… / Հունիսի 11. կառավարության նիստ կամ՝ ինչ ուզեմ կանեմ, ինձ վստահում են (նորընտիր վարչապետ)… / Մանե Թանդիլյանը Նիկոլ Փաշինյանին հեռատեսություն է մաղթում… / Հարգելի Նիկոլ, ինչու՞ ես բյուջեի մի մասը երկրից հանում… / Կառավարությունը չի վերահսկու՞մ ԿԲ-ին – Անձնական կարծիքս այն է, որ ԿԲ-ից կամ այլ տեղից շանտաժ են արել, որ «չեք կարող չմասնակցել պարտադիր կուտակային»-ին…

http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականը – Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

6. Գաստրոնոմիկ «հրավառություն»՝ մայրաքաղաքում.- Երեւանում անցկացվել է «Համով-հոտով Երեւան» տոնածիսական ուտեստների 4-րդ փառատոնը… Միջոցառումներ «Եկեք տոնենք միասին» խորագրի ներքո եւ նվիրված են Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին, փառատոնում ներկայացվել էր 28 տաղավար… / Հետեւողական ու պահանջատեր – Ապօրինի շինարարության եւ ինքնակամ հողազավթումների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության…

7. Ողջախոհության տոնն է. կփառաբանվի Նանե Աստվածուհին – Քրմերը մտավարժանքի խաղեր կկազմակերպեն՝ ստուգելու ներկաների ողջախոհությունն ու զգոնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու կառույցի Գերագույն Խորհրդի անդամները… / Լուսնապատում – Ամերիկյան SpaceX ընկերությունը որոշել է հետաձգել Լուսնի շուրջն իր առաջին տուրիստական թռիչքը – ԱՄՆ-ում կարելի է խոշոր անշարժ գույք ձեռք բերել՝ ասենք՝ գնել ինչ-որ մոլորակ…

8. Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը Աշխարհի գավաթի խաղերում 3 ֆավորիտ թիմ ունի… Հատուկ խաղակոշիկներ՝ Հենրիխ Մխիթարյանի համար… Հենրիխը, երկրպագուներն ու MickiToy-ը… «Փյունիկ»-ից՝ «Երեւան» – ֆուտբոլային թիմը գլխավորել է Անդրեյ Տալալաեւը… Հրապարակել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմը… Մեր բասկետբոլիստները Եվրո-2021-ի խաղին կպատրաստվեն Ասիայում… Բեյրութի ՀՄԸՄ-ը՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն… Գառնիկ Հովհաննիսյանի սամբոյի հուշամրցաշարը… Ստեղծվել է հայկական կոխ ըմբշամարտի ազգային նոր հավաքական… Chessify թիմը՝ Հայաստանի շախմատի ակումբային չեմպիոն… Լեւոն Արոնյանը Grand Chess Tour շախմատային մրցաշարում… Հայաստանի մարմնամարզիկները որոշեցին լավագույններին… Այլ մարզական լուրեր…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։