«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 21-ի (499) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Աշխարհի վերաբաժանման փորձ՝ առանց լուրջ առճակատման – Չնայած ռուս-ամերիկյան հակասությունների ծավալներն անհանգստացնում են… Հաջորդ ռուս-ամերիկյան բախումը բուն եվրոպայում է… Հայաստանը այլեւս չի ցանկանում հարմարվել առկա իրավիճակին, ինչը որոշակի նաեւ համաշխարհային գերտերությունների շահերի հետ է համընկնում…

2. «Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց – Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա..  / – Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն… / Միջադեպերի քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով… Բերման է ենթարկվել 15 քաղաքացի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար… Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների… Խորհրդարանը ստեղծել է քննիչ հանձնաժողով… Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից… Լեւոն Տեր-Պետրոսյան.- Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել… Էդուարդ Շարմազանովն Արցախի հարցում համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Պատասխանատվության ենթարկել մասնակիցներին… Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել… Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել…Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել… Բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները… Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում… Վեհափառն արցախցիներին  հորդորում է եղբայրասիրության ոգով լուծել բոլոր տարաձայնությունները… Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին… Արցախում կայունությունը եւ համերաշխությունը պահպանելու կոչով հանդես են եկել գրեթե բոլոր գործուն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից… Հրաժարական են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը… Արցախի պետնախարար.- Այս հրաժարականը կապված չէ ցույցի մասնակիցների պահանջի հետ…

- (հատված՝ «Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց… հոդվածից) – Մեզ համար այս բոլորը գրեթե նույն հարթության մեջ են, որոշակի տարանջատումներով, քանզի «Լուսանցք»-ը միշտ է հայտարարել, որ դեմ է ահաբեկչությանը, հեղաշրջումներին ու հեղափոխություններին, կողմնակից է բնականոն եւ համընթաց զարգացումներին: Այլ լեզվով հնչող ռեւոլյուցիա՞, թե՞ էվոլյուցիա հարցին մեր պատասխանը հստակ է եղել:

* * *

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով, ում հարց ուղղեցինք այս առումով, «գիտության, թե մշակույթի մեջ անգամ թռիչքային զարգացումները բնականոն եւ բնագիտական բացատրություններ ունեն, սակայն, եթե այստեղ անգամ դրանք հեղափոխություններ են կոչվում, գիտա-մշակութային հեղափոխություններ, ապա ինչ-որ տեղ գոնե դրական ազդակներ են արձակում, իսկ մեր կյանքի հեղափոխականացումը հանգեցնում է խեղափոխականության, ինչպես ժողովրդավարությունը՝ ամբոխավարության… Եվ ամեն նոր իշխանություն քարանձավի դեւի պատմության օրինակով՝ հետզհետե ինքն է դեւ դառնում՝ փոխարինելով նախկին դեւին»…

Հայ արիների առաջնորդը նաեւ նշել է. «Երբ դիտարկում ենք ազգային-ազատագրական պայքարը օտարի լծից ազատվելու համար մղված, ահաբեկչությունը վրիժառություն է դառնում, հեղափոխությունը՝ ազգային շարժում, հեղաշրջումը՝ ազատագրական պայքար… Կասեք՝ բառախա՞ղ է: Ամենեւին, նույն բնականոն համակարգում արարիչ եւ ավերիչ հասկացողությունները նույնական են, պարզապես մեր կյանքի հետ ի սկզբանե ստեղծված բարի եւ չար ուժերի համար դրանք հակառակ բեւեռների իրականությանը համարժեք ընկալումներ ունեն… Կան հավիտենարժեք իրողություններ, ըստ որոնց բարին արարման համար ընդունում է արդար պատիժը, որը ներառում է նաեւ արդար վրեժը (Հայ Աստվածային համակարգը հենց դրանով է առանձնանում, երբ Վահագնի հզոր ուժը միայն Աստղիկի սիրով է կարգավորվում որպես դրական ուժ, այլապես առանց սիրո ուժը՝ բիրտ ուժն է…), հակառակ ծայրում՝ չարը չի կարող արարել ի բնե, ուստի ավերում է, ինչը չի կարող արդար պատիժ սահմանել, ինչն էլ միայն ահաբեկչություն կարող է ծնել… Այն ինչ ասվեց՝ բնախոսություն է, բնագիտություն, ուստի ոչինչ չունի բնազանցական, ինչն էլ նշանակում է բնակարգով եւ բնական հավատով ապրող ազգերն ու մարդիկ չեն կարող նույն ընկալումներն ունենալ ազգամերժ եւ հակամարդ արհեստածին «ազգ-ժողովուրդների» ու անինքնությամբ ապրող մարդկանց» հետ:

Արմեն Ավետիսյանը հիշեցրեց, որ Արցախյան շարժումը այսօրվա ձեւակերպումներով հեղափոխություն էր, սակայն իրականում՝ ազգային շարժում էր, իսկ Արցախյան պատերազմը այսօրվա ձեւակերպումներով՝ իբր հեղաշրջում էր՝ ահաբեկչական ելեւէջներով, իսկ իրականում ազատագրական պայքար էր՝ վրիժառուական հավելումներով: Ուստի,  Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պիտի մեր աչքերի լույսի պես պահենք, որպեսզի տեսողական, լսողական եւ այլ զգայարաններով չկտրվենք իրականությունից եւ կարողանանք նաեւ տեսնել մեր Միացյալ Հայրենիքի տեսլականը, լսել Հայրենականչը եւ գործել Հայրենատիրական մղումներով:

* * *

«Լուսանցք»-ը Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված թավշյա հեղափոխությունից առաջ, այդ ընթացքում եւ հետո համարներ թողարկեց, որոնցում ամրագրվում էին պատմական իրադարձությունները, իշխանության եւ ընդդիմության խոսքը, հիմնականում առանց մեկնաբանության, որպեսզի այն հաջորդ սերնդի համար լինի առավելապես տեղեկատու աղբյուր: Իհարկե, առանձին նաեւ մեր տեսակետներն էին դրվում:

Այս թողարկման մեջ կփորձենք նման մի բան անել՝ Արցախի խաղաղ հեղափոխությունից հետո: Եթե Հայաստանի հեղափոխությունը ներքեւից վերեւ հասավ, ապա Արցախի դեպքում այն վերեւից իջավ ներքեւ: Բայց իրականում այս երկուսն էլ միջազգային պատմության մեջ արձանագրվեցին «հայկական հեղափոխություններ», երբ ոչ մի կրակոց, որ մի զոհ չկար այդ երկու հեղափոխություններ ասվածից առաջ եւ հետո:

3. Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է – Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն… / Հարցեր են առաջ եկել նաեւ միջազգային ասպարեզում, որոնց եւս պետք է պատրաստ լինի վարչապետը, հատկապես, որ այստեղ պայքարը դեմ առ դեմ է լինելու՝ առանց համացանցային մեկնաբանությունների…

4. Խոսքը գործ է.- Խոսքին պիտի տե՛ր լինել – Վարչապետն արել եւ դեռ անելու է հայտարարություններ, որոնք պիտի կամ ամրացվեն գործով, կամ կարող են վնասել մեր երկրին… / Այսուհետ եւս գործուն աջակցություն – ՀՀ ՊՆ-ն շարունակելու է աջակցել ԼՂՀ ՊԲ-ի մարտական ներուժին՝ կատարելագործման հարցերում…

5. Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ՝ բնիկնե՛րը, ասել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով այժմ բանտում է… / Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել որպես երկրի նախագահի թեկնածու պաշտպանել հենց նրա թեկնածությունը…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ-(http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - http://www.hayary.org/wph/ - (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal 

6. Հայ-վրացական հարաբերություններ – Հերթը հասավ Զրկինյանց Սբ. Գեւորգին… / Հայ-վրացական հարաբերություններն ունեն բազում կնճիռներ եւ մութ ծալքեր, որոնց իմացությունը խիստ անհրաժեշտ է չսխալվելու եւ չվրիպելու համար – Չպետք է մոռանալ, որ բարեկամությունը հիմնվում է սիրո, հարգանքի եւ ազնվության վրա – Պետք է հարգել ազգի պատմական եւ մարդկային իրավունքները, որոնք աստվածային արժեքներ են…

7. Եթե ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործն է անում, ապա ՊԵ՞Կ-ն ինչ անի – Իսկ եթե պարզվի, որ գնաճն արդարացված է, ապա ի՞նչ են անելու՝ հաշվի առնելով բնակչության առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը։…- ԱԱԾ-ն իրավունքներին չի կպել – «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել…  Հիմա ԱԱԾ է՞, թե՞ ԿԳԲ – Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ՝ եվրոպակա՞ն տիպի, ռուսակա՞ն, բելառուսակա՞ն, թե՞ ղազախական…

8. Բոլորն են շտապում՝ եւ՛ խորհրդարանական եւ՛ արտախորհրդարանական շատ ուժեր – Անգամ կառավարության նոր ծրագրում է առկա արտահերթ ընտրությունների անցկացման փաստը՝ 1 տարվա ընթացքում, ինչը նշանակում է շուտով ականատես կլինենք Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների…

9. Բույլ մը ժպիտ ԱԺ-են.- Հունիսի 7-ը՝ առանց մեկնաբանությունների… ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել կառավարության ծրագրին… Ծառուկյանը հո ձեր կոճակ սեղմո՜ղը չէ… Ո՜նց թե թիվ չկա, հիմա կոխե՞մ աչքներդ… Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք… Լավ է հալածվեմ, քան տնփեսա լինեմ… Ալենի աչքը լույս…

10. «B+» «Դրական» կանխատեսմամբ – «Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երեւան քաղաքի վարկանիշը… Կրկին բացօթյա ապօրինի առեւտրի մասին – Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ… «Երեւանյան ամառ 2018»-ն ու փոքրիկ ստեղծագործողները – Արժանացել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատվոգրերին, ստացել նվերներ…

11. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք-www.hayary.org-ից…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել մյանմացի Չո Լա Աունը… «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին… Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ… Հայ փրկարարներն օգնել են արշավախմբին… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնին… «Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Մինսկում… Հենրիխ Մխիթարյանը կարող էր ուժեղացնել Ֆրանսիայի հավաքականը… Լեւոն Արոնյանը 6-րդն է «Norway chess»-ում… Հայաստանի շախմատի ակումբային առաջնության եզրափակիչը… Ավարտվեց «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարը… Մուայ Թայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը… Հայաստանը կմասնակցի կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը… Հայաստանի ըմբիշին Ստամբուլում թուրք մրցակից է բաժին հասել… Սիմոնա Հալեպի առաջին «Մեծ սաղավարտ»-ը…

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր… 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։