Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: September 9, 2016
Շահեկան դիրքում՝ վրացական տարանցիկության եւ իրանական պաշարների – Հայաստան-Իրան առանցքը կարող է մրցակցային դառնալ Թուրքիա-Ադրբեջան բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններին…Եվրոպական միություն – Եվրասիական միություն՝ նոր հակամարտություն…
Վրաստանը կարողացավ գրավիչ երկիր դառնալ օտարերկրյա ներդրողների համար, քանի որ մշտապես հայտնվում է տարանցիկ խաչմերուկում, որտեղ խաչվում են Եվրոպայի ու Ասիայի ճանապարհները: Անգամ հակամարտ կողմերի դեպքում՝ Վրաստանը կարողանում է պահպանել իր տարանցիկության հարցը, հենց միայն իր շահեկան աշխարհագրական դիրքի շնորհիվ:
Պաշտոնական Թբիլիսին կարողացել է ստեղծել նաեւ բաց շուկա եւ ազատ տնտեսություն, ինչը նույնպես շահեկան է դարձնում օտարերկրյա ներդրումները: Անգամ Հայաստանի գործարարներից շատերը իրենց գործունեությունը տեղափոխում եւ ծավալում են Վրաստանում՝ փախչելով Հայաստանի հարկային ծանր բեռից: Վերջերս հայ գործարարների հետ կրկին հանդիպում ունեցան վրաց բարձրաստիճան ղեկավարները:
Բեռլինի համաժողովի ժամանակ, բիզնես կոնֆերանսի շրջանակներում, «Տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների հետագա ռազմավարություն, քաղաքականություն եւ բիզնես մոդելներ» նիստի ընթացքում Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը կարողացավ կրկին շահագրգիռ մոտեցումներով հանդես գալ, ինչը մեծացրեց հետաքրքրությունը այդ երկրի նկատմամբ: Դրանք նաեւ ուղղված էին բարձրացնելու Վրաստանի դերը նոր նախագծի՝ Մետաքսի ճանապարհի զարգացման գործում: Continue reading
Հետահայաց.- Ձմերուկի համով գարեջրաբույր Երեւանս… Երեւանյան փառատոններ – Մենք միշտ էլ սիրում ենք այն, ինչ մերն է, հայկական ծագում ունի, հայկական կնիք ունի…
Զբոսաշրջությունը հենց այնպես մեկ օրում չի զարգանում: Զբոսաշրջությունը զարգանում է օրինակ, երբ միջոցառումների շարունակականություն է լինում: Ամռանը Երեւան եկող զբոսաշրջիկը հանգիստ կարող է մայրաքաղաքային անցուդարձին ծանոթանալ, քաղաքային կոլորիտը զգալ, մշակութային, մարզական միջոցառումների, բառիս բուն իմաստով գունագեղ փառատոների մասնակցել, ընդ որում՝ քաղաքի տարբեր վարչական շրջաններում, զբոսայգիներում, հանգստի գոտիներում: Այս առումով այս տարվա՝ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երեւանյան ամառ»-ը լիովին տվեց դրա հնարավորությունը:
Նկատենք, այդ հնարավորությունը մեր Երեւանի՝ տարբեր տարիքի ու տարբեր ճաշակների հյուրերի համար էր: Եվ՝ ոչ միայն հյուրերի: Continue reading
Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»…
Սկիզբը՝ թիվ 28-ում
http://www.hayary.org/wph/?p=5750 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար–Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)…
Մաս երկրորդ՝ Աշտարակ
Աշտարակ քաղաքի անվան ծագման վերաբերյալ հիմնականում կա երկու տեսակետ՝ այն առաջացել է հայերեն աշտարակ պարզ բառից կամ, ինչպես համարում է Գր. Ղափանցյանը, ասորա-բաբելական Իշտար աստվածուհու անունից:
Իսկ Ռեվազ Ջափարիձեն իր գրքում՝ «Չորս օր Հայոսի երկրում», գրում է. «Պետք է ենթադրել, որ այժմյան Աշտարակի տեղում եղել է եկեղեցի-աշտարակ, հեթանոսական աղոթարան, որը կառուցվել է Վիշապի պատվին: Հին հռոմեական քատեզների վրա այժմյան Աշտարակի փոխարեն նշված է «Շտրանգ Ուրեյ» անվանումը, ինչը լատիներեն մոտավորապես նշանակում է «Վիշապ-քաղաք»»:
Կարում ենք՝ ավելի ճիշտ թարգմանություն կունենանք, եթե օգտվենք Արմեն Դավթյանի «Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան»-ից, որտեղ շումերերեն UR3 (հայ. հար, հուր) բառը հայերենում նշանակում է հուր, կրակ, իսկ «շտրանգ» բառը աղավաղված աշտարակ բառն է, ինչին դեռ կանդրադառնանք: Ուրեմն՝ Շտրանգ-Ուրեյ հայերեն կնշանակի Կրակի աշտարակ կամ Վիշապի աշտարակ: Continue reading
Եթե միայն. ազատ մտորումներ – Սիբիլ Ակունը փոխում է կուսակցությունը… Ունեմ մի կրոն՝ պատմական Հայաստանը, եւ հավատում եմ նրա աշխարհակալ աստղին կրոնական կուրությամբ…
Ապրիլի 30-ի առավոտյան թուրքական մեջլիսի նիստը սկսվեց սովորական խաղաղությամբ, եւ հետո, երբ այդ օրվա նիստի մասնակիցները պատմում էին իրենց տպավորությունները այդ օրը կատարված անակնկալից, իրոք հաստատվում էր այն խոսքը, թե «մեծ պետություն, մեծ եղելություններ», մեծ, եւ ամեն դեպքում գողացված պետություն, որի վախճանը հազարների գիշերային աղոթքն ու առավոտյան հույսի ուղենիշն էր:
Սիբիլ Ակուն անունով մի պատգամավոր կար մեջլիսում, որ իշխանամետ «Զարգացում եւ արդարություն» կուսակցության անդամ էր: Այս կինը գեղեցկատես էր, միշտ հաջող թե գործերում, թե անձնական կյանքում: Աստված իր հետ, ինչպես ասում են: Սա երկրորդ հայ պատգամավորն էր թուրքական մեջլիսում, որին կարելի էր համարել եղած-չեղած մի հաշիվ, որովհետեւ սերտ համագործակցում էր թուրքերի հետ եւ զգուշավոր էր ամեն քայլում:
Որքան այսպիսի հայեր կան, որ, իհարկե, հպարտ են հայկական արյունով, որովհետեւ լավ տեսակից են, բայց երբեմն (ամենեւին ոչ հաճախ, այլ որոշակի հազվադեպ բացառություններում) լավ տեսակից լինելով՝ հմուտ ձեւով գործում են իրենց տեսակի դեմ: Եթե նույնիսկ չեն գործում, ապա աշխատում են հօգուտ իրենց պետության՝ մեր Հայաստանի Հանրապետության մրցակից պետությունների: Եվ թաքցնելու չէ այն անկեղծ ցանկությունը՝ նրանց հաշմանդամ, անգործունակ ու բութ տեսնելու անզուսպ ու անկեղծ ցանկությունն ու մաղթանքը, քան տեսնելը նրանց մատուցած ահռելի օգուտը մրցակից պետությունների գիտությանը, տնտեսությանը, ռազմական հզորությանը: Continue reading
Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…
Սկիզբը՝ թիվ 26-28-ում
http://www.hayary.org/wph/?p=5749 – Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…
http://www.hayary.org/wph/?p=5727 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…
http://www.hayary.org/wph/?p=5717 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…
Նվիրում եմ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակին եւ նրա եզակիորեն մեն-միակ մրցելույթով օլիմպիական դափնեպսակման 60-ամյակին:
Խնդրո առարկայի կտրվածքով շրջանառվել են նաեւ ըմբիշ Կարո Վանի (Թուրքիա), ֆուտբոլիստ Արմինաս Նարբեկովասի (ԽՍՀՄ) անունները: Սակայն առաջինը կրկին բանահյուսված-դիցական «ձեւաֆիգուր» է, իսկ 1988թ. ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում իրոք չեմպիոն հռչակված ենթահարձակվողի ենթադրյալ հայկական՝ «արմենոիդ» գենոտիպը չոր փաստերով չի հիմնավորվում, որքան էլ որ գոնե անունը համահունչ է հայի հանրածանոթ միջազգային անվանակոչմանը. իսկական ԱՀԱ-ն՝ Արմին Անդրեյի Նարբեկով, ծնվ. 1965թ. Լիտվական ԽՍՀ Գարգժդայ ավանում:
Ամեն դեպքում, թիվ 1 մարզաձեւում կամ արդեն «միլիարդների խաղում» ունենք 2 օլիմպիական հերոսներ: Continue reading
Մարզական աշխարհի խաչմերուկներում`մեկ հեւքով… Երեւանի քաղաքապետը հանդիպել է չեմպիոն եւ մրցանակակիր հայ օլիմպիականների հետ… Օլիմպիական անարգանքը կբողոքարկվի… Մեկնարկեցին Պարալիմպիկ խաղերը… Քոչվորների օլիմպիական խաղեր, որից պիտի շատ հեռու մնալ…
Օլիմպիական անարգանքը կբողոքարկվի
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Օլիմպիական խաղերից հետո անդրադառնալով Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու գործընթացին՝ նշեց, որ այդ գոտեմարտը «լկտի», «անբարո» ձեւով իրականացավ: «Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,- ասել էր նա:
Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ ՀԱՕԿ-ը համագործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձեւաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»,- ասել էր նա: Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ ՀԱՕԿ-ը բողոքարկել է մրցավարների կամայական ու միտումնավոր որոշումը:
Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցի պայմաններին, ապա ըստ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի, այդ մարզադպրոցը տեղական ինքնակառավարման մարմիններին է պատկանում, տնօրենին իրենք են նշանակում, եւ իրենք էլ վերանորոգում, կամ չեն վերանորոգում: «Ազգային օլիմպիական կոմիտեն իր գործառույթներից ելնելով, մի բան էլ ավելի, շինարարություն է անում: Այս պահին նաեւ Գյումրիում կառուցվում է գերժամանակակից մարզկենտրոն 3000 քմ տարածքով եւ ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից»,- ասել է նա ու հայտնել, որ շինարարության «սեւ» աշխատանքն արդեն կատարվել է:
Մեկնարկեցին Պարալիմպիկ խաղերը
Օլիմպիական խաղերն ավարտվեցին, սակայն Բրազիլիան մնաց օլիմպիական ասպարեզում, այս երկրի մայրաքաղաքում տեղի է ունեցավ «Պարալիմպիկ խաղեր- 2016»-ի բացումը: Գեղեցիկ կազմակերպված միջոցառումից հետո հրապարակ են դուրս եկել մասնակից երկրների մարզիկները:
Բելառուսի հավաքականն, ի նշան աջակցության, մարզադաշտ էր բերել նաեւ Ռուսաստանի դրոշը: Հիշեցնենք, որ Ռուսաստանին թույլ չտվեցին մասնակցել Պարալիմպիկ խաղերին: Հիշեցնենք նաեւ, որ Օլիմպիական խաղերին էլ չմասնակցեց մոտ 100 մարզիկ, ովքեր որակազրկվել էին: Ցավոք, Հայաստանը եւս ունեցավ որակազրկված մարզիկներ: Continue reading
Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական… Մենք չենք վայելում մեր մշակույթը… Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին… Օպերային թատրոնը մեկնարկում է նոր թատերաշրջանը… Կրթության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում… Այցելե՛ք www.hayary.org – Կարդացե՛ք «Լուսանցք»…
Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական
«Հաճախ անցնում ենք ընդվզումների, խոր հուզումների, երբեմն հիասթափությունների, երբեմն շատ լուրջ ցավերի միջոցով: Արդեն քանի ժամանակ է, ու ինչքան շատ են դրանք մեր շուրջը: Երբեմն դրա շուրջ, հետ, կողքին, արդյունքում գոյանում է չարություն, որը, իմ խորին համոզումով, հազիվ թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս, աստվածատուր ժողովուրդ ենք»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգեւոր Հայաստան» հիմնադիր համաժողովի ժամանակ ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Նա ընդգծել է, որ հայերը պետք է իրար շատ սիրեն. «Ամեն տեղ ասում եմ՝ պետք է իրար շատ սիրենք, ամեն մեկս մի տեսակի կրողն ենք: Նույն տեսակի երեք հայ չկա, մի հատ է: Եթե մեկին վնասենք, տեսակն ենք վերացնում»: Մաեստրոյի խոսքով, հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական: «Դրա անհրաժեշտությունը մեծ է, որովհետեւ, իրապես, մենք մեր ներսում ունենք մեծ, զորավոր ցեց, իր ուղղությամբ տանող ցեց: Սրա դեմ կռիվը շատ լուրջ է, որովհետեւ տեր ունեն, հիմքեր ունեն, գիտեն իրենց հիմքերը ճիշտ գործածել, որ միայն իրենց ծառայի: Հանճարեղ մարդիկ ենք սրանք: Առաջին հերթին հոգեւորի թշնամին են: Մեր մեջ են, ուղարկված, մեզանից ծնված, գնացող-եկող, ամեն տեսակ»,- ասել է Տիգրան Մանսուրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինչ էլ լինի Հայաստանի շուրջ՝ բարությունն է հաղթելու, հայ ժողովրդի՝ Աստծո զավակ լինելու գիտակցությունն է հաղթելու:
Արվեստաբան. Մենք չենք վայելում մեր մշակույթը
«Եթե մենք մտածում ենք ուժեղ Հայաստանի մասին, մեր զավակների ապագան կերտելու, լավ ապագա ստեղծելու մասին՝ մենք պետք է ունենանք շատ զորավոր քարոզչություն»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր համաժողովի ժամանակ ասաց արվեստաբան Լեւոն Չուգասզյանը: Continue reading


