Daily Archives: October 6, 2017

Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…

Հոդվածի բուն էությանն անցնելուց առաջ՝ կարեւոր ենք համարում մի փոքր պատմական անդրադարձ անել:

Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի: Վրաստանն իրեն ավելի լավ է զգացել Հայաստանի հարեւանների հետ ընկերակցելով, հատկապես, երբ նրանք հարձակվել են Հայաստանի վրա …  որպեսզի անկաշկանդ օգտվի հայկական տարածքներից ու բնական եւ այլ հարստություններից:

Վերջին հարյուրամյակներում ոչինչ էապես չի փոխվել, միայն հարեւաններն են փոխվել, ու Վրաստանը հիմա էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ է դաշնակցում, քանի որ այդ երկրների նման զավթարար քաղաքականություն է վարել (դեռ վարում են բոլոր երեքն էլ) Հայաստանի նկատմամբ եւ վախենում է միայնակ մնալ պատասխան տալու պահին…

Երբեմն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել, երբ հատկապես զավթարարները ցանկացել են Հայաստանից հետո տիրել Վրաստանին… Մենք ընդդիմանալով մեր թշնամիներին, կամա թե ակամա, պատսպարել ենք Վրաստանին ներխուժումներից՝ առաջին հարվածը եւ հակառակորդին թուլացնելը վերցնելով մեզ վրա, անգամ եթե պարտվել ենք…

Սա հարյուրամյակների փորձ ունի: Բայց վրացիների շնորհակալությունը հաճախ է ավարտվել անբնական՝ թուրք-ադրբեջանական ոտնձգություննեից թուլացած Հայաստանից որոշ պատառիկներ էլ Վրաստանն է սեփականացրել, քանի որ հայերն այլեւս դիմադրելու ուժ չեն ունեցել մի քանի ճակատով կռվելուց հետո: Հայկական հողերի մի մասը դեռ Վրաստանի կազմում են՝ Լոռվա մի հատվածը, Ջավախքը եւ այլն:

Եվ ահա, մոտ 30 տարի ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եղբայրությունը (երեք երկրներն էլ հայտարարել են եղբայրական դաշինքի մասին) շրջափակման մեջ է պահում Հայաստանին՝ ամեն կերպ վնասելով տարածաշրջանում Հայաստանով անցնելու միտում ունեցող միջազգային նշանակության ենթակառուցվածքների ծրագրերը:

Այստեղ կանգ առնենք ու կտրուկ շրջադարձ անենք:   Continue reading

Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…

Դիմելով աշխարհասփյուռ ազգակիցներին (դիմումի որոշումն ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)՝ ջավախահայերը ահազանգել են, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը։

Հատկապես այս օրերին կրկին սրացումներ են լինում, երբ ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում հայոց Ջավախքում: 6 քաղաքներում առաջադրվել են 25 թեկնածուներ, որոնցից 14-ը հայ են: Հայեր են առաջադրվել ինչպես վրացական կուսակցությունների, այնպես էլ նախաձեռնող խմբերի կողմից: Եվ հենց այս օրերին նոր սադրանքի ականատեսն ենք լինում:

…«Մեր պատմական հայրենիքի այս հատվածի տարեգրությունը հնագույն ժամանակներից մինչեւ այսօր լի է դառնություններով։ Այստեղ «հյուրընկալվել» են պետություն նվաճողներ, ռազմատենչ ցեղեր,  պատմիչների տեղեկություններով՝ կազմակերպվել են սպանդներ, գերեվարվել ու տեղահանվել են բնիկ բնակչության ամբողջական հատվածներ եւ այլն։ Տարածաշրջանը վերջնականապես ազատագրվել է նախավերջին նվաճող պետությունից՝ Թուրքիայից, 1829թ.։ Ադրիանուպոլսի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով դարձել է Ռուսական կայսրության մաս։ 1918թ-ին եղել է վիճելի տարածք Հայաստանի ու Վրաստանի միջեւ։ Հայտնի իրադարձություններից հետո ջավախահայերի կամքին հակառակ՝ բռնակցվել է Վրաստանին։ 1991թ-ի մարտի 31-ին տեղի է ունեցել Վրաստանի անկախության հանրաքվեն, որին Հայաստանի այն ժամանավա իշխանությանների հորդորներով մասնակցել է նաեւ Ջավախքը եւ դարձել է նորանկախ Վրաստանի մաս։ Անկախության հռչակագրի հենքը Վրաստանի 1921թ. սահմանադրությունն էր, որը իրապես ապահովելու էր Ջավախքի բնականոն զարգացումը։   Continue reading

Ինչու՞ է շահարկվում Մինսկի խմբի հարցը – Բաքուն վաղուց է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը՝ Թուրքիայի ներգրավվմանը որոշիչ մակարդակում… Ինչու՞ է շահարկվում՝ թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել, կամ՝ ԼՂ հակամարտությամբ զբաղվող հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են… Իսկ Արցախի հարցը ազգային ինքնորոշման եւ մարդկային իրավունքների տիրույթներում է եւ խնդրի միջազգային ճանաչումն անշրջելի՛ գործընթաց է…

Բաքուն երկար ժամանակ է ինչ ցանկանում է արցախյան խնդրի կարգավորման հարցում հասնել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխմանը: Քանիցս հայտարարել է, որ Մինսկի խումբը կամ պիտի վերանայել կամ պետք է նոր ձեւաչափ մտածել: Իհարկե, նախեւառաջ չմոռանալով շեշտել, որ այդ ձեւաչափում անհրաժեշտ է ընդգրկել նաեւ Թուրքիային… Ադրբեջանի մեծ եղբայրն ընդգրկված է Մինսկի խմբում, սակայն համանախագահների կարգավիճակում չէ, ինչին ձգտում է Ադրբեջանը:

Ըստ Բաքվի, «ադրբեջանական օկուպացված տարածքների» հարցը կարող է կարգավորվել միայն այնպիսի կառույցում, որտեղ Թուրքիային եւս որոշիչ դեր կտրվի: Իհարկե, այդպես կցանկական Բաքվում, քանզի հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների տապալման հարցերից մեկն այն էր, որ հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները վերածվել էին հայ-թուրք-ադրբեջանական եռակողմի, քանի որ Անկարան մի քանի նախապայման էր առաջ քաշել, որից մեկը Արցախի հետ միասին ազատագրված տարածքները կրկին զավթիչին զիջելու հարցերն էին… Բաքուն անգամ փակեց ԵԱՀԿ գրասենյակը Ադրբեջանում, ապա դեմ քվեարկեց ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը Երեւանում մնալու հարցին՝ այսպես հետզհետե վտարելով ԵԱՀԿ-ին տարածաշրջանից:

Այսինքն, ըստ Բաքվի, Հայաստանի հետ բանակցային սեղանի շուրջ պիտի երկու Ադրբեջան նստեն՝ մեծ եւ փոքր եղբայրներով: Մինչդեռ Հայաստանը չի կարողանում բանակցային սեղանի շուրջ վերադարձնել հիմնախնդրի տիրոջը՝ Արցախին, որի հարցը քննարկվում է տարիներ շարունակ:   Continue reading

Քրդերի անկախացումն անհնա՞ր է, թե՞… Իրաքյան Քուրդիստանը շրջապատված ու շրջափակված է… Այս բազմատարր Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ, անգամ եթե հանրաքվեից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին… Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապվա՞ծ է «Մոսադի» հետ…

Այսօր շատերն են մտահոգ, որ որոշ սառեցված թեժ կետերում հնարավոր են նոր առկայծումներ Իրաքի ինքնավար Քուրդիստանում անկախության հանրաքվեից հետո: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, առկա իրավիճակի գնահատմամբ այս հանրաքվեն  չի ազդելու ոչ Դոնբասի ու Լուգանսկի (Ուկրաինայի հետ), ոչ Մերձդնեստրի (Մոլդովայի հետ), ոչ էլ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի (Վրաստանի հետ) ինքնահռչակ հանրապետությունների նոր հակամարտությունների առաջացմանը: Չի ազդելու նաեւ Արցախի խնդրի վրա՝ նոր լայնածավալ բռնկումների առումով:

Բացատրությունը մեկն է՝ Իրաքյան Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ: Անգամ եթե հանրաքվեիից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին, Իրաքի իշխանությունները կասեցնելու են անկախության տանող ցանկացած գործնական քայլ: Այս համոզվածությունը  հենվում  է այն հանգամանքների վրա, որ Իրաքյան Քուրդիստանի չորս բոլորը դեմ են նման պետության առաջացմանը եւ պատրաստ են անգամ զինված ընդհարման գնալ, ինչը միայնակ անհաղթահարելի է Իրաքյան Քուրդիստանի համար, իսկ գերտերությունները դժվար թե առճակատման գնան միանգամից այսքան տարածաշրջանային ազդեցիկ խաղացողների նկատմամբ:

Իրաքը, Թուրքիան, Իրանը եւ Սիրիան արդեն դեմ են արտահայտվել եւ սկսել են շրջափակման գործընթացները: Եթե Իրաքյան Քուրդիստանին իրենց պայքարով միանային նաեւ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի քրդերը, ապա գուցե իրավիճակն այլ լիներ, եւ անգամ ազդեր Հարավային Կովկասի վրա՝ հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական բախումների մասնակի վերսկսմամբ: Բայց այդպես չէ, «Լուսանցք»-ն իր նախորդ թողարկումում հստակ նշել էր, թե ինչ լուրջ հակադրություններ կան Սիրիայի քրդերի եւ Իրաքի քրդերի միջեւ: Նույնն է նաեւ Թուրքիայի քրդերի դեպքում, որոնք ավելի համերաշխ են Սիրիայի քրդերի հետ: Միայն Իրանի քրդերի հստակ տեսակետը հայտնի չէ, բայց մի բան պարզ է՝ Թեհրանը վերահսկում է իր քրդական համայնքի քայլերը:   Continue reading

Անկախությունն անկասելի է անգամ արյամբ – Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը… Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը՝ «առաջին համացանցային պատերազմն է աշխարհում»… Մադրիդը բռնանում է Բարսելոնայի երկրի կամքին…

«Լուսանցք»-ը անդրադարձել է աշխարհի անկախական շարժումներին եւ հանգամանալից ներկայացրել, թե որ աշխարհամասի որ երկրներում դրանք արդեն հասունացած վիճակում են եւ ընդամենը մի առկայծում է անհրաժեշտ, որպեսզի շղթայական ծավալումներ ընթանան:

Ամենածավալուն հոդվածն այդ ուղղությամբ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանինն է, որ հրատարակվել է 2013թ. («Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը», «Լուսանցք» թիվ 23 (286)): Հայ արիների առաջնորդը նշել է, որ աշխարհի վերաձեւումների ժամանակ հիմնականում տրոհվում են որոշակի պետություններ, նորերն են առաջանում՝ ստեղծելով նոր իրավիճակներ: Հիմնականում անկախական շարժումներ ունեցող երկրներն են տրոհվում, քանի որ այդ ժամանակ միայն խթանել է պետք եւ մնացյալը կատարվում է ինքնըստինքյան… Նա անդրադարձել էր աշխարհի  բոլոր այն պետություններին, որոնք տրոհվելու միտում ունեն, քանի որ ունեն անկախության ձգտող տարածքներ եւ այնտեղ բնակվող բնիկներ կամ այլազգիներ:

– http://www.hayary.org/wph/?p=3248Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհըԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Անգամ Աֆրիկայում, որ որոշիչ որեւէ դեր չունի աշխարհաքաղաքական հարցերում, եւս լինում են տրոհվող երկրներ: Սա էլ տեղային ռազմա-քաղաքական հարցերի լուծմանն է ուղղված, ինչը հիմնականում կրոնական ուղղությամբ է իրականացվում: Վերջին բաժանումներից են Ջիբութի եւ Էրիթրեա պետություները, որ առանձնացան Եթովպիայից, զրկելով Աֆրիկայի համար այս նախնական երկիրը ծովային սահմաններից: Նույնը կատարվեց երբեմնի ծովային երկիր Սերբիայի հետ, երբ Հարավսլավիայի մասնատումից հետո բռնությամբ մասնատեցին նաեւ Սերբիան (քանի որ առավելապես ռուսամետ էր ու ընդդիմանում էր արեւմտյան ծրագրերին): Իսկ աֆրիկյան վերջին մասնատումը եղավ Սուդանի հետ՝ այն տրոհելով Հյուսիսային (քրիստոնեական) եւ Հարավային (մահմեդական) Սուդանների: Նման խնդիրներ ունեն Լիբիան, Սոմալին եւ ոչ միայն աֆրիկյան շատ երկրներ…   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (3-րդ մաս)… Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ… Հայտնի մարդկանց հրեականացնելու մոլուցքով համակված կեղծարարները փորձել են հրեական ծագում վերագրել շատերին՝ ինչպես ֆրանսիացի հռչակավոր գրող Ժյուռ Վեռնին…

Սկիզբը՝ թիվ 33-34-ում

http://www.hayary.org/wph/?p=6549Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (Մաս 2-րդ)… Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից… Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «Հայոց պատմության» կեղծված օրինակը ընկել է նոր կեղծարարների ձեռքը…

http://www.hayary.org/wph/?p=6536Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

Նույնիսկ եթե Խորենացու մոտ հիշատակվում է Շամբատ անունը, որն իբր նա վերափոխել է Շամբայի, ապա երկու դեպքում էլ նրանք հայերենում իմաստ ունեն՝ Շամբատ=Շամբ+ատ=Շամբ+Հայր=Շամբահայր, որտեղ ատ, ադ=ate նշանակում է «հայր» (Ս. Այվազյան. «Ուրարտերեն-հայերեն»):

Ենթադրում ենք, որ «Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ:

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աշխարհաբար թարգմանության ներածությունում Ստ. Մալխասյանը նշում է. «…Խորենացին երգը կամ առասպելը կարճառոտ բերելով՝ ինքը նրան մեկնում է, կամ, ինչպես ինքն է ասում, «ճշմարտում է», այսինքն՝ այլաբանությունը բացատրում է»:

Մալխասյանը օրինակներ է բերում, որտեղ Խորենացին ( ՞ ) ճիշտ կամ սխալ է մեկնաբանում ճշմարտյալ պատմությունը:

Մենք ստույգ չենք կարող ասել՝ Խորենացին «ճշմարտել է» «ՀրԷԷ» թաքնագիրը, թե դրա անհրաժեշտությունը չի եղել, բայց կարող ենք ենթադրել, որ կեղծարարները «Հրէէ»-ի այլաբանական իմաստը չեն «իմացել» եւ այն վերածել են «հրեա» բառի:

Իսկ այժմ կներկայացնենք «Հրէէ» թաքնագրի առաջացման ենթադրյալ տարբերակները.

Հրէէ=Հուր+է=Հրէ էություն, որտեղ «է»-ն էություն բառի սկզբնատառն է կամ այն կարող է նշանակել Էա, որը Հայա-Էա-Հայկի կրճատ ձեւն է: Ուրեմն «զԲագարատ, որ ի Շամբատայ Հրէէ էր, կնշանակի՝ Բագարատը Շամբատի Հրէ էությունից էր:   Continue reading

Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք (2-րդ մաս)… Անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով – համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն… «Հալալ» մակնշմամբ արտադրանքը մաքուր համարում ունի – գործում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում…

Սկիզբը՝ թիվ 34-ում

http://www.hayary.org/wph/?p=6548Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք… Իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների  վրա… Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով – Առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթը հուդայական կամ մուսուլմանական կանոններով է… Մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի…

Սպանդանոցների թեմայից խոսելիս եւ մորթի եվրոպական, ամերիկյան, ռուսական, կրոնական ու աշխարհիկ ձեւերից խոսելիս, ամենայն լրջությամբ ասացինք, որ նույնիսկ եվրոպական որոշ սպանդանոցներում մորթերի համեմատ մեր բակային մորթն այնքան ճիշտ է արվել, որ հաստատ կարող ենք ասել՝ կենդանիները չեն տանջվել: Հստակ հիշում եմ նույնիսկ պատանեկությանս տարիներից, թե ինչպես էին մեր գյուղում կով մորթում, եւ մորթի այդ ձեւը Հայաստանի մի շարք գյուղերում էլ եմ տեսել. մեծ մուրճով հարվածում էին կովի ճակատամիջին, կովը շշմում, ընկնում էր գետնին, տղամարդիկ արագ կապում կամ բռնում էին անասունի ոտքերից եւ մեկն էլ՝ առավել ուժեղը, արագ կտրում էր վիզը: Կովը չէր թպրտում կամ առավելագույնը մեկ-երկու անգամ էր թպրտում, իսկ դա նշանակում էր, որ չի տանջվել, եւ մորթն անցավ է եղել: Հետո հատուկ հարմարանքով կովին կախում կամ կիսակախում էին գլխիվայր, որպեսզի արյունը լրիվ դուրս թափվի: Հիմա մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի: Եվ դատելով եվրոպական փորձից՝ ճիշտ նույն բանն է արվելու՝ արագ մորթ անզգայացումից հետո, պարզապես ավելի արագ ու այսպես ասենք, սարքի օգնությամբ: Իսկ անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով: Համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն:   Continue reading