Օրերս ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր Վրաստանի իշխանությունների վայրագ եւ հայատյաց քայլերից, որոնք վրացիներին բնորոշ են եւ հատուկ: Խոսքը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի Գյումբուրտա գյուղի շուրջ ծավալված դրամատիկ դեպքերի մասին է: Սույն թվականի սեպտեմբերի 30-ին գյուղի բնակիչները՝ բնակավայրի օրինական տերերը, մտադիր էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում՝ ի նշան իրենց նախնիների հիշատակի: Միանգամայն օրինական եւ մարդկային քայլ:
Սակայն վրացական իշխանությունները ոչ միայն թույլ չեն տալիս, այլեւ բռնի ուժ են կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ: Գյուղ են ժամանում ոստիկաններ, իսկ ավելի ուշ հատուկ ջոկատայիններ, որոնք մահակներով ծեծում են ըմբոստ եւ հպարտ գյուղացիներին: Վերջիններս արժանի հակահարված են տվել, որի հետեւանքով կան վիրավորներ: Վիճակն այնքան լուրջ է եղել, որ այստեղ է շտապել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարը: Եղել են ձերբակալվածներ, որոնց հետագայում բանակցությունների հետեւանքով ազատ են արձակել:
Միջադեպը սովորական չես համարի: Հիմնախնդիրը խորքային է եւ շտապ ու արդարացի լուծում է պահանջում: Գյուղը դարեր շարունակ հայաբնակ է եղել, քանի որ եղել է Հայաստանի կազմում: Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել: Կռվախնձոր է դարձել 964թ. հայազգի Հովհաննես եպիսկոպոսի հիմնած Սբ. Համբարձման եկեղեցին, որը կառուցել են քաղկեդոնական հայերը: Ի դեպ, նրանք վրացի չեն եւ չէին էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ վրացիները, ըստ լրջախոհ մասնագետների պնդման, պատմական ասպարեզում հայտնվել են միայն XII դարում:
Ըստ ազգագրագետ Արգամ Երանոսյանի՝ գյումբուրտացիները ավանդապաշտ եւ նահապետական մարդիկ են, որոնք սրբությամբ պահպանել են միայն իրենց բնորոշ տոները եւ ծեսերը: Գյուղում կա 100-ից ավելի սրբություն, որը նրա հոգեւոր եւ ազգային կերպարի լավագույն հավաստումն է: Ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությամբ՝ 1892թ. այս գյուղում էր պահվում Կիլիկյան Հայաստանի Հեթում II թագավորի հավաքած նշխարների տուփը: Իսկ գյուղացիներից մեկին պատկանող մատուռում խնամքով պահվում է նվիրական մեկ այլ սրբություն՝ Կիլիկյան պետության Լեւոն II արքայի մակագրությամբ Ավետարան, որոնք բնակիչների բարձր ոգու արտահայտիչն են:
Վրաց ուղղափառ եկեղեցին մշակել եւ կիրառում է մի հայեցակարգ, ըստ որի հայկական Ջավախքի միջնադարյան բոլոր եկեղեցիները համարում է վրացական, որպեսզի յուրացնի երկրամասը եւ մշակութային ժառանգությունը՝ հայերին համարելով եկվոր այս տարածքներում: Իսկ այդպիսի շինություններ կան գրեթե բոլոր գյուղերում: Վրացիները գալիս են այդ բնակավայրերը, ուղղափառ ծեսեր կատարում, որի պատճառով էլ բախումներ են տեղի ունենում տեղացի հայերի հետ:
Գյումբուրտայի այս եկեղեցին համարվում է Ախալքալաքի եւ Գյումբուրտայի վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսանիստ եկեղեցին, այսինքն՝ թեմի կենտրոնն է: 2015թ. Վրաստանի հուշարձանների պահապանության կոմիտեն Սբ Համբարձման եկեղեցու շուրջ կատարել է պեղումներ եւ հայտնաբերել ոսկորներ: Տեղացի հայերը իրավամբ պնդում են, որ դրանք իրենց նախնիների ոսկորներն են: Այստեղ մի սովորություն կա, որ երեւելի, հարգված մարդուն կամ չկնքված երեխան ամփոփվում են այս եկեղեցու բակում: Գյուղացիները որոշել են այդ ոսկորները թաղել մի տեղում եւ դրա համար ստորագրահավաք էին կազմակերպել: Նրանք խաչքար էին պատվիրել եւ ցանկանում էին այն տեղադրել հենց եկեղեցու բակում:
Վրացական իշխանություններն արգելել էին այն պատճառաբանությամբ, որ իբր դա կխանգարի պեղումներին եւ առաջարկել էին խաչքարը տեղադրել հուշարձանից 5մ հեռավորության վրա: Վրացիները իրենց բնորոշ մարտնչող համառությամբ պնդում էին, որ դրանք վրացիների ոսկորներ են: Բացատրությունը բավականին պարզունակ եւ զավեշտալի է. իբրեւ թե 1918թ. կոմունիստները նրանց գնդակահարել են եւ թաղել եկեղեցու մոտ: Նրանք նաեւ ասում են, որ այստեղ պետք է տեղադրվի այդ «զոհերի» հիշատակի կոթողը: Փաստորեն, տեղի էր ունեցել բախում հայերի եւ վրացական իշխանության ու եկեղեցու միջեւ: Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին:
Այս դեպքերի առնչությամբ իր տեսակետն է ներկայացնում նաեւ Սբ Էջմիածնի Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը: Վերջինս հավաստում է, որ Մայր աթոռը առաջ է քաշել վրացականացված հայկական եկեղեցիների հարցը եւ այն քննարկել Վրաց ուղղափառ եկեղեցու հետ: Դրան ի պատասխան, Վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա պատրիարքը խնդիր է դրել հարցը լուծել համաչափության սկզբունքով. իրենք Էջմիածնին կհանձնեն այնքան հայկական եկեղեցի Վրաստանում, որքան քաղկեդոնական եկեղեցի կտրվի իրենց Հայաստանում: Խոսքը հիմնականում Լոռիում գտնվող այդպիսի եկեղեցիների մասին է: Իսկ վրացական կողմը, իրենց հորջորջմամբ, Լոռեն համարում է պատմական վրացական տարածք: Հարցի էությունն այն է, որ Բագրատունիները ծագմամբ հայեր են, եւ պատմական կեղծիք է նրանց վրացի ներկայացնելը: Այսինքն՝ մեզ համար ռազմավարական բացառիկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ գիտականորեն պետք է վերջնականապես լուծել այս արքայատոհմի ազգային պատկանելության խնդիրը, որը պատմական անհերքելի ճշմարտություն է:
Սա կեղծ օրակարգ է, քանի որ հայ քաղկեդոնականները երբեք էլ վրացիներ չեն կարող լինել: Բանն այն է, որ նրանք ունեցել են իրենց ծիսական մատյաններն ու աստվածաբանական գրքերը, եղել են հայկական մշակույթի եւ լեզվի կրողներ, այսինքն՝ նրանք մեր քաղաքակրթական կոդի կրողն են: Սա է հիմնարար փաստարկն ու կռվանը: Խոսքը դավանաբանական հարցի մասին է, այլ ոչ թե էթնիկ գործոնի, որը վրացիները անհաջող կերպով շահարկում են: Բյուզանդիան, քաղաքական շահերից ելնելով, 6-րդ դարից սկսած Հայաստանում հիմնում է քաղկեդոնական թեմեր, ինչպես Երեւանում, Տարոնում եւ այլուր, օրինակ՝ Ավանի հակաթոռ եկեղեցին: Ավելի ուշ, վրացիները եւս, Բյուզանդիայի թելադրանքով Հյուսիսային Հայաստանում ստեղծում են քաղկեդոնական աթոռներ, որոնց միջոցով փորձում են նվաճել մեր բնաշխարհիկ այդ տարածքները: Սա եւս կեղծ օրակարգ է:
Հայոց եկեղեցին Վրաստանում ունի հանրային կարգավիճակ: Մենք այստեղ XII-XIII դարերից ունենք եկեղեցական թեմ, 200 հազար վիրահայ, նաեւ գործող 57 եկեղեցի, ինչպես նաեւ 400/այլ տվյալներով՝ 650/ հայկական եկեղեցի, որոնց կարգավիճակը դեռ հստակ չէ: Վրացիները Հայաստանում ապօրինի կերպով, առանց թույլտվության, ստեղծել են վրաց թեմ, երբ այստեղ գոյություն չունի վրացական կրոնական համայնք: Ի վերջո, կա հայ քաղկեդոնական հասկացություն: Մեկ կարեւոր պարագա եւս. Ախթալան, Քոբայրը եւ այլ քաղկեդոնական եկեղեցիներ սկզբնապես եղել են հայ առաքելական եկեղեցիներ, ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով պայմանավորված, հետագայում են դարձել քաղկեդոնական: Սա հայ քաղկեդոնական ժառանգություն է: Այս վիճակը հար եւ նման է հայ կաթոլիկ/կաթողիկե/ եկեղեցու կացությանը եւ խնդիրներին:
Ամբողջ հարցն այն է, որ քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտը Հայոց քաղաքակրթության անկապտելի եւ անտրոհելի մասն է: Սա է վիճահարույց հիմնախնդրի լուծման մեկնակետը եւ բանալին: Այս հիմնադրույթը մեզ համար ունի հիմնարար եւ հայեցակարգային արժեք: Այն չի կարելի թեթեւ ձեռքով զիջել վրացիներին, քանի որ դրանով իսկ ջուր ենք լցնում մեր թշնամիների ջրաղացին: Պետք է ընդգծել, որ այս խրթին հիմնահարցերի համալիրում գլխավորը եւ գերական մեր պետականության ճակատագիրն է, այսինքն՝ ազգային անվտանգության դիտանկյունը:
Մեր թշնամիների մութ ու հեռագնա նպատակը հայոց պետականության կործանումն է, որովհետեւ այն Հայոց քաղաքակրթության պատվարն է ու պահապանը: Արձանագրենք, որ պատմական թեմաները այժմ դառնում են քաղաքական եւ քաղաքակրթական խնդիրների լուծման միջոց եւ գործիք: Տվյալ դեպքում քաղկեդոնական հայերի պատմության հարցը կիրառվում է հենց այդպիսի միտումով:
Այս հիմնախնդիրը կարող է դառնալ աշխարհաքաղաքական ուժերի չարաշահման առարկա: Մենք նկատի ունենք Արեւմտյան Հայաստանի Տայք կամ Խորագույն Հայք նահանգի կամ աշխարհի/վրացական տարբերակով՝ Տաո-Կլարջեթի/քաղկեդոնական հայերի կոթողների վրացականացման այժմյան պղտոր գործընթացը: Այս գործարքը կատարվել է թուրքերի հետ՝ հուդայական ուժերի ղեկավարությամբ: Ներկայումս Վրաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում գործում է հուդայական խորքային պետություն, որը հակահայկական բոլոր քայլերի համակարգողն է:
Հայոց ազգային համակարգի փլուզումը դարեր առաջ հանգեցրել է նման աղետալի իրավիճակի, երբ պատմական մեր տարածքներն անխոհեմ կերպով զիջել ենք մեր հարեւաններին, տվյալ դեպքում՝ վրացիներին: Պետք է միշտ հիշել, որ ազգամիջյան հարաբերություններում երբեք չի կարելի զիջել քաղաքակրթական եւ ռազմավարական արժեքները, տվյալ պարագայում՝ տարածք եւ եկեղեցի: Ավելին, այդ եկեղեցիները Վրաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում նման են պայթող ականների, որոնք ամեն րոպե կարող են պայթեցվել մեր թշնամիների ջանքերով՝ վերջնականապես թաղելով Հայկական հարցը:
Հայ-վրացական հարաբերությունները բավականին բարդ են եւ ունեն բազմաթիվ ծալքեր: Այս ոլորտում հիմնարար եւ անկյունաքարային արժեք ունի այն տեսադրույթը, որ վիրահայերը տեղաբնիկ/ավտոխտոն/ եւ պետականաստեղծ, պետականակիր էթնիկ միավոր են: Վրաստանը նախկինում եղել է Մեծ Հայքի Վիրք/Վիրահայոց աշխարհ/ նահանգը Գուգարքի եւ Կովկասյան նախալեռների միջեւ, իսկ վրացիների նախնին՝ Քարթլոսը/Հայկի տոհմից Կարդոսը/ հայախոս է եղել: Դա են փաստում պատմական սկզբնաղբյուրները, օրինակ՝ XI դարի պատմիչ Լեոնտի Մրովելին «Քարթլիս Ցխովրեբա»/«Քարթլիի պատմություն»/մատյանում:
Ելնելով իրավական այս կանխադրույթներից՝ վիրահայերը Վրաստանի տիտղոսակիր ազգ են:
Արդեն երկար ժամանակ է, ինչ այս երկրում տիրում է այլատյացության, հայատյացության անառողջ մթնոլորտ: Այսպիսի վերաբերմունքն ստացել է պետական քաղաքականության կարգավիճակ: Չմոռանանք, որ Վրաստանը փոքր կայսրություն է; Այս առումով թիրախային են նաեւ եւ առաջին հերթին հայերը: Վրաստանի ԳԱԱ Ի. Ջավախիշվիլու անվան հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում 1980-ական թվականներից մինչեւ այժմ գործում է հատուկ ծառայություն, որի նպատակն է պատմական կեղծ վավերագրերի հիման վրա վրացացնել բազմաթիվ վիրահայերի: Նման կարգավիճակով հայերի թվաքանակն այժմ հասնում է հարյուր հազարների: Այս հայեցակարգով առաջնորդվելով՝ զանգվածային ձեւով փոխվում են հայերի ազգանունները եւ հայաբնակ բնակավայրերի անունները: Իսկ հիմնադրույթն այն է, որ իբր թե հայերը նախկինում եղել են վրացիներ, եւ հայ քահանաները նրանց «հայացրել են»: Այս սնամեջ տեսության հեղինակը ազգությամբ ծպտյալ հուդայացի, ոչ անհայտ Բոնդո Արվելաձեն է: Ահա սա է վրացական ազգայնամոլության իրական դեմքը:
Հայ-վրացական հարաբերությունների հիմնական բարդությունն այն է, որ վրացու ազգաբանական ֆենոմենը դժվարընկալելի է: Վրացիներն արագ հարմարվող, բավականին ճարպիկ եւ հնարամիտ ժողովուրդ են, ովքեր խարդավանքի եւ սադրանքի անգերազանցելի վարպետներ են: Նրանք շատ արագ դառնում են օտար խաղերի մասնակից եւ ամեն ստորության պատրաստ են: Այնպես որ, վրացիներն օժտված են դերասանական շնորհներով եւ քաղաքական խաղերում հրաշալի խաղացողներ են: Այս կարեւոր հանգամանքը հայերս, հատկապես պետական, քաղաքական, մշակութային գործիչները հաշվի չենք առնում եւ անընդհատ տանուլ ենք տալիս մրցակցային դաժան եւ անզիջում պայքարում: Թեկուզ նկատի առնենք Վրաստանում եղած հայկական եկեղեցիների պատկանելության հիմնախնդիրը:
Միով բանիվ, անթույլատրելի են ՀՀ իշխանությունների եւ Էջմիածնի կրավորական ու դանդաղկոտ պահվածքը, որը շատ մեծ վտանգներ է պարունակում մեր պետականության եւ ազգային անվտանգության համար: Վերջապես պետք է մշակել քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտի վերաբերյալ հայեցակարգը եւ այն դարձնել քաղաքական կոնկրետ ուղղություն:
Այս հիմնախնդիրը շատ հրատապ է եւ արդիական: Սա է հնարավոր հետագա բախումների բացառման միակ խելամիտ ուղին: Մեզ համար անհրաժեշտ են բարիդրացիական հարաբերությունները բոլոր հարեւանների հետ, բայց ոչ մեր քաղաքակրթական արժեքները զիջելու գնով:
Ռ. Զուրիկյան
Պատմաբան, վերլուծաբան
http://www.hayary.org/wph/?p=6587 – Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (րան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…
http://www.hayary.org/wph/?p=6586 – Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…
http://www.hayary.org/wph/?p=6563 – Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…
http://www.hayary.org/wph/?p=6562 – Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…
«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



