(5-րդ մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Երբ պատրաստվում ես հայրենամարտի… Համաշխարհայնացման ծրագիրը վաղուց մտել է վճռորոշ փուլ…

Հատված Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի 15.05.2014թ. խորհրդատվական նիստի «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» համատեղ քննարկումից

«Լուսանցք»-ը ներկայացնում է այդ թեմաները՝ առանց մեկնաբանության

Սկիզբը՝ թիվ 17-18, 21-22-ում

http://www.hayary.org/wph/?p=4235 (4-րդ մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Երբ պատրաստվում ես հայրենամարտի… Համակովկասյան եւ Համաարիական հայկական տարբերակները…

http://www.hayary.org/wph/?p=4218 - (3-րդ մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Երբ պատրաստվում ես հայրենամարտի… Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման համատեղ նիստի քննարկումից…

http://www.hayary.org/wph/?p=4162 (2-րդ մաս) -Խոսում են  հայ արիականներն  ու  ազգայնականները – Հայաստան-Արեւմուտք.անդեմ եւ անբարո  «զարգանալու» հեռանկարը

http://www.hayary.org/wph/?p=4145 - (1-ին մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները  Ռուսաստան. թշնամի՞, թե՞բարեկամ երկիրՄիջազգային  առկավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին»)…

Պետք է ձգտել, որ ԱՊՀ-ն, տնտեսական կապերի ամրապնդմանը զուգահեռ, ունենա հզոր ռազմապաշտպանական արդիական համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա լուծել ռազմաքաղաքական խնդիրներ: Անհրաժեշտ է վերականգնել նաեւ նախկին բազմաբնույթ կապերը «ԽՍՀՄ-ական» Մերձբալթիկայի (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) հանրապետությունների հետ, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստան-Հյուսիսային Եվրոպա ու Բալթյան երկրներ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Ռուսաստան-Բելառուս համագործակցության հետ հարաբերությունները նույնպես պետք է դիտարկել ԱՊՀ կառույցի մեջ:

Արեւմուտք (Եվրոպա-ԱՄՆ)

Եվրոպական ու ամերիկյան քաղաքակրթությունը (արեւմտյան որակվող) տասնյակ տարիներ շարունակ փորձում է թելադրող դառնալ ամբողջ աշխարհում: Այն այժմ համաշխարհայնացման ծրագրի գործադրմամբ մտել է վճռորոշ փուլ: ԽՍՀՄ ծրագրված փլուզումից հետո ԱՄՆ-ն (ինչ-որ չափով Եվրոպային անտեսելով) ստեղծեց միաբեւեռ աշխարհ, եւ այսօր Արեւմուտքը գործում է այդ իրողության մեջ: Ե՜վ Արեւմտյան, եւ՛ Արեւելյան Եվրոպաների, եւ; ԱՄՆ-ի հետ անհրաժեշտ է կառուցել կայուն հարաբերություններ, հատկապես՝ դրամական-տնտեսական բնագավառում, իսկ ռազմաքաղաքական հարցերը դեռեւս լուրջ ճշգրտումների կարիք ունեն, քանզի Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է եւ ՆԱՏՕ-ի կարեւոր օղակներից մեկը: Ըստ էության, Արեւմուտքը միատարր ու միակարծիք չէ, ուստի մեր հարաբերություններն էլ պիտի լինեն բազմաշերտ ու բազմաբնույթ՝ ելնելով հատկապես Եվրոպայի մեծ մասի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում տիրող վիճակից:

Անգլո-(սաքսոնական) ամերիկյան դաշինքը տիրապետող է Արեւմուտքում (նաեւ՝ ներկայիս աշխարհում), որի հետ սակայն, մշտապես պայքարի մեջ է Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա եռյակը: Այս հակադրությունը «սառել» էր ԽՍՀՄ գոյության պայմաններում, սակայն, այժմ վերստին աշխուժացել է: Այս եվրադաշինքին Ռուսաստանի Դաշնության միանալը կազդարարի համաշխարհային նոր հզոր բեւեռի ձեւավորումը, որը լուրջ շրջադարձ կլինի մոլորակի աշխարհա-քաղաքական կյանքում: Հակաանգլոամերիկյան տրամադրություններ են նկատվում նաեւ եվրոպական այլ երկրներում (Իսպանիա, Պորտուգալիա, Իռլանդիա եւ այլն), քանի որ Մեծ Բրիտանիան է խոչընդոտում Եվրոպական Միասնական Տան կայացմանը (երբեմն սպառնում է դուրս գալ ԵՄ-ից): Իսկ վերոնշյալ հնարավոր փոփոխությունը, կարծում ենք, դրականորեն կանդրադառնա ՀՀ միջազգային իրավիճակի ու հետագա դերակատարության վրա: Եվրոպայում, նաեւ՝ աշխարհում, կարեւոր շրջադարձ կարող է լինել սլավոնական երկրների դաշինքի ստեղծումը (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Բուլղարիա, Սերբիա, Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Մակեդոնիայի որոշակի հատվածներ) նույնպես, որն այսօր դժվար կանխատեսելի է, բայց երբեւիցե չի բացառվում (չնայած Ուկրաինան անխնա մասնատվում ու ներպետական թշնամական մասերի է բաժանվում Արեւմուտքի կողմից՝ նաեւ այս պատճառով): Բայց ստեղծվելու դեպքում կամ նման մի այլ դաշինքի հետ շատ հարցերում կարող են համագործակցել Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Մակեդոնիան, Մոլդովան եւ Ռումինիան (եթե այս երկուսի միավորվելու հեռանկարը նկատվի), անգամ Հունգարիան եւ այլ երկրներ, որի պարագայում կտրուկ կփոխվի իրավիճակը Արեւելյան Եվրոպայում՝ հետագա ծավալման հետեւանքներով հանդերձ:

Եվրոպական քաղաքականության վրա որոշակիորեն կարող է ազդել նաեւ Սեւծովյան Տնտեսական Համագործակցությունը, եթե զուտ եվրոպական ու անգլո-ամերիկյան հակակշռում հաղթի առաջինը: Սա նույնպես կարեւոր է հայերիս համար, քանի որ անգլո-ամերիկյան համագործակցությունը առավելապես «պրոթուրքական» է եւ անբարենպաստ ինչպես հայերի, այնպես էլ մեր տարածաշրջանի մյուս ազգերի համար:

Մինչեւ համաեվրոպական բանակի ձեւավորումը, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները պիտի պահել գործնական հողի վրա՝ չվնասելով հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: ՆԱՏՕ-ն նույնպես «պրոթուրքական» հակումներ ունի, եւ չի կարելի անվերապահորեն մտնել նրա հովանավորության տակ: Հնարավոր է նաեւ Հայաստան-Ռուսաստան-Հունաստան (Կիպրոս) ռազմական համագործակցությունը, որին կարող են միանալ ինչպես եվրոպական (Բելառուս, Սերբիա, Մակեդոնիա եւ այլն…), այնպես էլ ասիական երկրներ (Իրան, Իրաք, Սիրիա եւ այլն):

Անհրաժեշտ է, շահագրգիռ ուժերի համախմբմամբ, հասնել Եվրոպական Արիական Ազգերի Դաշինքի ձեւավորմանը, որը հետագայում կամբողջացվի Ամերիկայի եւ Ասիայի (որոշակիորեն նաեւ՝ Աֆրիկայի ու Ավստրալիայի) արիական ազգերի ժառանգների միջոցով (Հայաստանի Արարատյան աշխարհ կենտրոնով): Այս հարցում կարեւոր է արդեն որոշակիորեն ձեւավորված եվրոպական հայ համայնքի բարեփոխիչ դերը: Սա, լինելով վերկրոնական համախմբում, համոզված ենք՝ լրջորեն կազդի միջազգային քաղաքական ու գաղափարախոսական իրավիճակի վրա, որը մեծապես նպաստավոր կլինի Հայաստանի ու հայության համար:

Արեւելք (Ասիա).

Ասիական աշխարհընկալումը մեծապես տարբերվում է արեւմտյան-եվրոպականից, ինչ-որ տեղ էլ նույնիսկ հակադրվում է՝ հատկապես լեզվա-մշակութային ու հոգեւոր-բարոյական ոլորտներում: Եվ այս աշխարհամասում ՀՀ-ն պիտի վարի բոլորովին այլ քաղաքականություն, որը կլինի բազմաբնույթ, որովհետեւ Ասիան Եվրոպայի նման միադեմք չէ, այլ ընդգծված ձեւով խայտաբղետ է, եւ այստեղ արեւմտյան աշխարհայնացումը փլուզվում է՝ բախվելով ազգային դիմագծով ասիական պատերին: Անհրաժեշտ է առաջնահերթության կարգով լուրջ ռազմավարական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի հզորների՝ Չինաստանի, Ճապոնիայի ու Հնդկաստանի հետ: Առանձնակի կապեր պիտի լինեն նաեւ Իրանի, ասիական Արաբական աշխարհի (Իրաք, Սիրիա, Լիբանան, Հորդանան, Պաղեստին, ԱՄԷ եւ այլն), ԱՊՀ-ական միջինասիական երկրների (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Տաջիկստան) հետ: Պետք է մեծացնել ասիական հայ համայնքի դերն ու ազդեցությունը տվյալ երկրների եւ առհասարակ տարածաշրջանի կյանքում՝ հատկապես հարավ-արեւելյան Ասիայի հատվածում, որտեղ թույլ է հայկական գործոնը: Մեզ համար շատ կարեւոր է շուտափույթ ձեւավորել (Հունաստան+)Հայաստան-Իրան-Հնդկաստան համաշխարհային արիական առանցքը, որը վերջնականապես կկարեւորի ՀՀ աշխարհա-քաղաքական դիրքն ու դերը: Արեւելքը, բացի հզոր հոգեւոր-մշակութային հարստությունից, նաեւ նյութական հումքային հարուստ շտեմարան է՝ տնտեսական լուրջ համագործակցության համար: Եթե հաշվի առնենք, որ Չինաստանն էլ հավակնում է մոտ ապագայում համաշխարհային առանձին բեւեռ կազմել, ապա ասիական գործոնն էլ ավելի է կարեւորվում, քանի որ Չինաստանին եւս անհանգստացնում է համաթուրանականության (ույղուրներ) խնդիրը, իսկ Հնդկաստանը վաղուց պատերազմում է մի քանի հարյուր միլիոնների հասնող արմատական մահմեդականության դեմ: Կարեւոր է նաեւ տնտեսապես գերհզոր Ճապոնիայի դերը, որը լրջորեն մրցակցում է աշխարհի տնտեսապես հզորների հետ եւ փորձում է ծավալվել տարածաշրջանում, նաեւ՝ մեր երկրում:

Ամերիկա (Հյուսիսային եւ Հարավային).

Հյուսիսային Ամերիկայի երկրներից Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) համաշխարհային դերակատարության մասին նշվեց «Արեւմուտք» բաժնում՝ որպես անգլո-ամերիկյան համագործակցություն: Այս երկիրը ներկայումս ձգտում է միաբեւեռությամբ տիրել համայն աշխարհին եւ դրան փորձում է հասնել ամեն գնով, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում մոլորակի ու մարդկության համար: Համաշխարհայնացման քաղաքական-գաղափարական ու տնտեսական գործընթացները տարվում են ԱՄՆ-ի կողմից, եւ այդ համահարթեցման քաղաքականությունը վտանգում է ազգերի գոյությունն ու բազմաթիվ երկրների հետագա ճակատագիրը: Սա սպառնում է նաեւ Հայաստանին ու հայությանը, ուստի մեր դիրքորոշումները պիտի ձեւավորվեն ու նպատակաուղղվեն այդ քաղաքականությանը հակառակ: Իհարկե, ԱՄՆ-ի հետ պետք է հաստատել բազմակողմնի կապեր բոլոր առումներով, սակայն հայկական դիվանագիտությունն այստեղ հեռանկարային լուրջ անելիքներ ունի: Հայկական ամենահզոր համայնքն այստեղ է, եւ ազդեցիկ գործոն է ներամերիկյան կյանքում: Բայց այն դեռեւս հայաստանանպաստ ընդգծված ուղղվածություն չի ձեւավորել ԱՄՆ-ում. մասնակի դեպքերը բավարար չեն: ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ պետք է պահպանի գործընկերային ճիշտ հարաբերություններ, իսկ եթե այդ երկիրը դադարեցնի իր թուրքամետ քաղաքականությունը, ապա ՀՀ-ն պետք է բազմապատկի իր դրական վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:

Այլ խնդիր է Կանադայի պարագայում: Այստեղ անտարակույս անհրաժեշտ է հաստատել կայուն բարիդրացիական կապեր ու հարաբերություններ, քանի որ այս երկրի արտաքին քաղաքականությունը հիմնականում հայանպաստ է, եւ հայկական համայնքն էլ բարենպաստ վիճակում է:

Նույնն է Մեքսիկայի պարագայում, թեեւ հայկական համայնքն այստեղ դեռեւս հզոր չէ: Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաների երկրների հետ նույնպես պիտի հաստատել կայուն հարաբերություններ, որտեղ, ինչպես եւ ամբողջ Ամերիկա աշխարհամասում, կարող է լրջորեն զարգանալ համաաարիական գաղափարական շարժումը: Այս տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը մեծապես կխթանի մեր տնտեսության համաչափ զարգացումը (Կոլումբիա, Վենեսուելա, Բոլիվիա, Չիլի եւ այլն), կմեծացնի ու կապահովի մեր դրամական-տնտեսական շրջանառության շուկան: Իսկ քաղաքական առումով մեծ աջակցություն կարող ենք ստանալ հատկապես Արգենտինայից, Բրազիլիայից եւ Ուրուգվայից: Այս երկրներում հայկական հարցի արդարացի լուծմանն ու Հայոց ցեղասպանության (1915-1923թթ.) ճանաչմանն ուղղված հարցերը բարձր մակարդակի վրա են եւ կրում են հետեւողական, պետական բնույթ:

Աֆրիկա. Ավստրալիա եւ Օվկիանիա.

Այս մայրցամաքների երկրների հետ պետք է հաստատել հատկապես տնտեսական կապեր, իհարկե, քաղաքականը երկրորդ դիրք չմղելով: Այս առումով, թերեւս, լուրջ կապեր պետք է ստեղծել Ավստրալիական ու Նորզելանդական (Օվկիանիա) պետությունների ու Եգիպտոսի (Աֆրիկա) հետ, որոնք կարող են լուրջ դերակատարություն ունենալ նաեւ համաարիական դաշինքի ձեւավորման մեջ: Անհրաժեշտ է մերձենալ նաեւ աֆրիկյան Արաբական աշխարհի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ), Եթովպիայի, Նիգերիայի, Կոնգոյի ու այլ տարածաշրջանային զարգացող-հզորացող երկրների հետ: Այս մայրցամաքները նաեւ հանքա-հումքային մեծ պաշարներով տարածքներ են, եւ  չպետք է անտեսել նման հեռանկարային հնարավորությունները:

Հայաստան-Սփյուռք.

Այս հարաբերությունները բոլոր ոլորտներում պետք է զարգանան համաչափ-փոխշահավետ՝ իհարկե, առաջնայինը հայոց պետականության հզորացման ու հայության բարգավաճման նպատակը դնելով, քանզի առանց Հայաստանի Սփյուռքը երկար չի գոյատեւի: Աշխարհի ավելի քան 110 երկրներում հայեր են բնակվում, որոնք ունեն որոշակի դիրք ու դեր այդ երկրներում ու կարող են հրաշալի միջնորդներ լինել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, եթե Համայն Հայության Հայրենիքը վճռականորեն պաշտպանի աշխարհասփյուռ հայության իրավական, սոցիալական, մարդկային, հոգեւոր ու ազգային իրավունքները: Ուստի Հայրենիք-Սփյուռք

համագործակցությունը պիտի լինի ճշմարիտ, անշահախնդիր:

Համատեղ պիտի ստեղծել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ տարաբնույթ կառույցներ (պետական համակարգում, հասարակական-քաղաքական, բարեգործական, սոցիալ-տնտեսական, դրամա-վարկային (համահայկական դրամատուն), գիտա-մշակութային, կրթական ու մարզական եւ այլ ոլորտներում), որոնք համակարգված կնպատակաուղղեն ու կզորեղացնեն Հայաստան-Սփյուռք կապերը, պետք է ստեղծել նաեւ համահայկական անվտանգության ու պաշտպանական կառույցներ, համահայկական միացյալ բանակ: Հատկապես կարեւոր են ռազմավարական հեռանկարային ծրագրերի մշակումն ու իրականացումը, որոնց ներդրմամբ օժանդակություն կցուցաբերվի համայն հայությանը՝ մոլորակի ցանկացած հատվածում, ցանկացած իրավիճակում:

Հայաստանի՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈւԹՅԱՆ ՏՈւՆ դառնալու առաքելությունը պետք է վերստին նպաստի Հայերի՝ Մարդ-Աստվածների հիմնական առաքելության վերահաստատմանը մեր մոլորակում…

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։