Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 5-րդ. ամփոփում) – Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից եւ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

Սկիզբը՝ թիվ 27-30-ում

http://www.hayary.org/wph/?p=4386 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 4-րդ) – Հնդկաստան անվանումը ըստ մեր հին առասպելների եւ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար… Հնդու քաղաք՝ հայ առասպելաբանությունում…

- http://www.hayary.org/wph/?p=4370 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…

- http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

- http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

* * *

Մենք կարծում ենք, որ նրանք նաեւ իմացել են այն մասին, որ արեւի էներգիայի մուտքի եւ ելքի միջեւ ճշգրիտ հավասարակշռություն է տեղի ունենում միայն երկու զուգահեռականներում՝ 40՜ հյուսիսային եւ հարավային լայնություններում: Բոլոր մնացած լայնություններում ռադիացիոն հաշվեկշիռն անհավասարաչափ է:

Քանի որ Քարահունջ աստղադիտարանն ամենահինն է Աշխարհում, պարզ է, որ այսպես կոչված «Մինոսյան օրացույցը» Հայաստանից է տարվել Կրետե կղզի, բայց մեզ մոտ, ըստ երեւույթին, եղել է այլ անվանումով:

Սուրեն Այվազյանը «Հնագույն Հայաստանի մշակույթի պատմությունից» գրքում, խոսելով Արագածի արեւացույցի (մ.թ.ա. IV-III հզ.) մասին, գրում է. «Արեւացույցի միջոցով որոշվում էին Երկրի չորս կողմերը եւ միջօրեականը»: Ուստի չորս կիսաշրջանների երկրի չորս կողմերն արտահայտող իմաստը դրա ապացույցն է:

Մագնիսի սլաքի բացակայության ժամանակ արեւացույցը, այսպես կոչված Հնդկական շրջանակի հետ միասին, փոխարինում էր կողմնացույցին: Այս կարեւորագույն տեղեկությունը «Հնդկական շրջանակի» մասին մեկ անգամ եւս հաստատում է մեր ենթադրությունը, որ հնում Հայաստանը (մասնավորապես Սյունիքը) կոչվել է Հնդկաստան, իսկ հուշարձանի 40 քարերը խորհրդանշում են ոչ միայն աստղադիտարանի լայնությունը, այլ նաեւ «քառասնամյա շրջանը», որն ըստ երեւույթին կոչվել է «Հնդկական շրջան»: Ավելի ուշ, Կրետե կղզու բնական աղետից հետո հույներն այն անվանել են «Մինոսյան շրջան»՝ Կնոսոսի առասպելական թագավոր Մինոսի անունով:

Պ. Հերունին ենթադրում է, որ Քարահունջ աստղադիտարանի N 63 քարը հնում օգտագործվել է նաեւ որպես օրացույց, արեգակնային ժամացույց: Նա գրում է. «1997թ. սեպտեմբերի 21-ի գիշերահավասարին N 63 քարի անցքում տեղադրել էինք ու կավով ամրացրել հայելու մի կտոր: Այդ հայելուց արտացոլված արեւի շողիկը քարից 10 մ հեռավորության վրա գտնվող էկրանի վրայով անցնում էր մեկ րոպեում 4 սմ»: Ահա այստեղ էլ ի հայտ է եկել չորս (4) «սուրբ» թիվը:

Մենք ենթադրում ենք« որ  366՜-յին շրջանը ծառայել է որպես յուրատեսակ մատրիցա Քարահունջ աստղադիտարանի համար:

40 թիվը հաճախ ենք հանդիպում աստղագիտության, երկրաչափության եւ առասպելաբանության մեջ: Օրինակ՝ Երկրի շրջանագծի երկարությունը մինոսյան հաշվարկներով կազմել է 40002 կմ, իսկ վերջին տվյալներով՝ 40010 կմ:

Յուպիտեր (Լուսնթագ) մոլորակի տրամագիծը ըստ այժմյան հաշվարկների հավասար է՝ 40 կմ:

Պերուում գտնվող Արեւի Բուրգը շրջակա միջավայրից 40 մ բարձրության վրա է տեղավորված:

Նաիրի երկիրը ասորիներն անվանել են 40 գետերի երկիր:

40 թիվը բազմիցս կրկնվում է «Սասնա ծռեր» էպոսում.

«Կտրեց ձին, կտրեց քառսուն գոմշու կաշի»:

«Մհեր քառսուն տարի թագավորություն արավ»:

«Քառսուն վարդապետ, քառսուն երեց,

Քառսուն սարկավագ»:

«Գնամ հիմի քանդեմ Սասուն, կանայք բերեմ քառսուն-քառսուն»:

«Պղնձե քաղաքի թագավորի աղջիկը՝ Քառսուն Դեղձուն ճուղ-ծամը, թռչուն աղջիկների ձեռքով նամակ է ուղարկում Սանասարին»:

Այստեղ «Քառսուն Դեղձուն ճուղ-ծամը» մեզ տանում է Քարահունջ աստղադիտարան, որտեղ բացի կենտրոնական շրջանի 40 քարերից, պահպանվել է քանդված տաճարի հիմքը, որի չափսերը նույնպես կազմված են սուրբ թվերից (5×7) մ2, եւ ենթադրում ենք, որ նվիրված է եղել Աստղիկ դիցուհուն եւ կապ ունի 40 թվի հետ:

Կնոջ հղիության շրջանը տեւում է՝ 40 շաբաթ, որից հետո տեղի է ունենում ծննդաբերություն, այնուհետեւ «քառասունք», ինչը նշանակում է.

1. Ծննդաբերությանը հաջորդող 40 օրը, երբ ծննդկանը պետք է պահպանի որոշ զգուշություններ:

2. Նորածնի 40 օրը լրանալը, երբ մայրն առաջին անգամ դուրս է գալիս տանից:

3. Ննջեցյալի մահվան քառասուներորդ օրը նրա շիրիմին այցի գնալը:

Ինչպես նշում է Ս.Հարությունյանը «Հայ Առասպելաբանություն» գրքում. «Հայկական հանելուկներում ծառ են պատկերվել ոչ միայն երկինքն ու լուսատուները, ոչ միայն տարին իր ժամանակային միավորներով, այլեւ մարդը՝ իր մարմնի մասերով: Ընդ որում, երբեմն ծառին սյունն է փոխարինում:

Քարահունջում ծառ է հանդիսանում կենտրոնական ձվաձեւ շրջանը իր 40 քարերով (ճյուղերով), որոնք խորհրդանշում են ոչ միայն աստղադիտարանի լայնությունը, այլ նաեւ «Հնդկական ցիկլը» («40-ամյա ցիկլը») իր տարվա 366 օրով:

Իսկ ծառին փոխարինող սյունը գտնվում է աստղադիտարանից ոչ հեռու գտնվող Անգեղակոթ գյուղի հնավայրում, որին անդրադարձանք «պղպղուն» քարի մասին խոսելիս:

Հեքիաթի ծառի ճյուղերից մեկի վրա գտնվող սինամահավքին է խորհրդանշում N 66 քարը արծվի գլխով:

Սինամահավքը, ըստ Հ. Մարտիրոսյանի («Հայոց հնագույն պատմության էջեր»), Ասկանա-Էդեմի SIMMAN թռչունն է: Նա համարում է, որ «SimHU»=սիսհաւ անվանումը հայկական բանահյուսության մեջ հայտնի է Սիմահավք կամ Սինամահավք ձեւով, եւ սա այն թռչունն է, որ հեքիաթների հերոսին մութ աշխարհից հանում է լույս աշխարհ եւ այդ առումող համեմատելի է շումերական Էտանայի արծվի հետ»:

Հնդու քաղաքին է համապատասխանում Անգեղակոթը իր «Սյուն-ծառով»:

Քարահունջ հուշարձանի շրջակայքում է գտնվում Պորտաքար կոչվող սրբավայրը, որը համապատասխանում է Կարապ (Անգղ) համաստեղության եւ կրկնակի աստղին, որը կապ ունի անգղի փորի (պորտի հետ):

Պորտաքար (հզվդ.) բառը նշանակում է քարաշեն կամ աղյուսաշեն կամարի մեջտեղի մեծ քարը, որը կապում եւ ամուր պահում է կամարը:

Պորտ բառը նշանակում է նաեւ փոր, ծնունդ, սերունդ, որեւէ բանի մեջտեղը:

Մենք վերը նշեցինք, որ Քարահունջի ձվաձեւ կենտրոնական շրջանը Երկրի խորհրդանիշն է եւ, քանի որ պորտ բառը նշանակում է որեւէ բանի մեջտեղը, ապա շրջանի կենտրոնը կկոչվի «երկրի պորտ»:

Խուան Կիրլոյի («Խորհրդանիշերի բառարան») բառարանից բերենք մի քանի տեղեկություն «երկրի պորտ» հասկացության վերաբերյալ.

«Երկրի պորտ» (օմֆալ) նշանակում է երկրի միստիկական (առեղծվածային) եւ սրբազան կենտրոն: Հին հույները «երկրի պորտ» էին անվանում Դելփիքը: Քրիստոնեական ավանդույթի համաձայն «երկրի պորտ» է համարվում Երուսաղեմը:

Երկրի պորտի նյութական մտապատկերն է կոթողը, պսակված որմնասյունով: Ենթադրվում է, որ նման իմաստ, բացի ֆալլուսայինից, ունեցել են մենհիրները:

Մանրանկարների վրա «երկրի պորտը» պատկերացվում է ձվաձեւ քարի տեսքով»:

Պլատոնը եւ հին փիլիսոփաները կարծում էին, որ մարդու հոգին տեղավորված է նրա պորտում, իսկ ժամանակակից պայծառատեսական առեղծվածներում պորտը դիտվում է որպես «արեւի շրջան», ներքին աստվածային լույսի գտնվելու տեղ:

Առեղծվածային երեւույթ է նաեւ Քարահունջի N 63 քարի (որը նման է խոյի) «գլուխ» ստանալը: Այս քարը նման է ոչ միայն խոյի, այլ նաեւ երկգագաթ Մասիսներին:

«Արեւմտյան ծիսակարգի» աստղաաստվածաիմացության դիագրամում Տապանը համապատասխանում է պորտին եւ տեղավորվում է ձախ կողմում, կնոջ (Լուսնի) կողմում, որի խորհրդանիշներից մեկն է Սողոմոն-Բոազ տաճարի Ձախ սյունը:

Պորտալարը կապված է (ընկերքի միջոցով) անոթի (զետեղարանի) հետ, որտեղ բեղմնավորվում են ռասայի սաղմերը:

Քարահունջը իրենից ներկայացնում է սիմվոլիկ Տապան, որտեղ բեղմնավորվել են հայ ժողովրդի սերմերը (սաղմերը) եւ որտեղից սկիզբ է առել Նոյի սերունդը:

Սրա մասին է վկայում Քարահունջ աստղադիտարանի տարիքը (7500), անվանումը (Ղոշուն Դաշ-Ոգու Դաշտ), սրբազան 40 քարերը, որոնցից կազմված է կենտրոնական շրջանը, հուշարձանի գտնվելու վայրը՝ հյուսիսային լայնության 40՜-ի վրա, «40-ամյա շրջանը» («Հնդկական շրջան»), Խոյի եւ Անգղի քարերը, որոնք Արեւ-Անգղ Աստծո խորհրդանիշն են, Անգեղակոթի «Սյուն-ծառը», քանդված տաճարը, որի հիմքը կազմված է սուրբ թվերից (5×7 մ2) եւ վերջապես Պորտաքարը, որն իր անվամբ վկայում է, որ Քարահունջը ՙերկրի պորտն՚ է եւ մարդկության առեղծվածային եւ սրբազան կենտրոնը:

Համաշխարհային պատմության մութ էջերից է Հայոց պատմությունը եւ լեզուն:

Այժմ, գենետիկայի զարգացման դարաշրջանում, վերանայվում է համաշխարհային պատմությունը, այդ թվում նաեւ հնդեվրոպական լեզուների անջատման ժամանակացույցը:

«Nature»-2012 պարբերագրի վերջին հրապարակումների համաձայն, ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզուն հայերենն է, որն անջատվել է հնդեվրոպական լեզուներից մոտավորապես 5200 տարի առաջ, իսկ հնդիրանական լեզուները ծագել են հայերենից ավելի ուշ:

Սա եւս մի կռվան է, որ Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից, իսկ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով:

Այսպիսով, հաշվի առնելով նաեւ այն, որ ըստ Հր. Աճառյանի, գրաբարը եւ սանսկրիտը ունեն 4000-5000 ընդհանուր արմատ (արմատ, ոչ թե բառ), գալիս է հաստատելու մեր կողմից առաջարկված վարկածը, այն է «հնդ» արմատի ծագումնաբանությունը հիրավի պետք է փնտրել հայոց արմատների մեջ, Հայաստան աշխարհում:

Գոհար Պալյան եւ Մերի Սարգսյան

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։