Ի՞նչ եք անում, մարդի՛կ – Ի՞նչ կփոխի մեր կյանքում մի մարդ (մարդիկ), ով (ովքեր) տարիներ շարունակ (նաեւ ցրտի-մթի-սովի ժամանակներում)… Մեր մարդկանց հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում…

Այն, որ ընդդիմադիր դաշտի խորհրդարանական ուժերը շահագրգռված են, որ ԲՀԿ-ն իսկապես դառնա ընդդիմության մաս, հաստատ այդպես է: Ցայսօր դա անհավանական է եղել, հետայսու էլ անհավատալի է, ինչքան էլ այդ կուսակցության ղեկավարը եվրաժպիտով ու եվրաչափանիշների շրջանակում է փորձում ձեւակերպել ցիրուցան մտքերը, կամ էլ՝ բռունցքը ռուսական ձեւաչափով թափահարելով  է հայտարարում, թե իրենք ամեն բան անելու են, որ կյանքը փոխվի Հայաստանում:

http://www.hayary.org/wph/?p=4467Ո՞վ կպատմի իր առաջին միլիոնի մասին – Կեղծ սրբերի ժամանակները կանցնեն… Շատ հարմար է չվճարած հարկերի մի քանի տոկոսով «բարեգործ» գործարար եւ «ազնիվ» գործիչ աշխատելը..

- http://www.hayary.org/wph/?p=4377#more-4377Քաղաքական ներքին առօրյա. – Բաժանարարգծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայությունՈչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մարսելուԿխախտվի՞ քաղաքական անդորրը

http://www.hayary.org/wph/?p=4466Քաղաքականության ազատամարտականացումը – Սա նույնքան վտանգավոր է, որքան քաղաքականության անբարոյականացումը… 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ Գագիկ Ծառուկյանին ասաց, որ նա բոմժ է դառնալու…

http://www.hayary.org/wph/?p=4389Քաղաքականությա՞ն զինվորներ – Ազատամարտիկները կրկին քաղաքականացվում են… Երբ շռայլ են արդեն հղփացածները – Պետք է հիշել՝ ինչպես են միլիոնները դիզել, որտեղից են եկել ու քանիսի ներդրումների հաշվին (ու ոչ միայն ներդրումների) ազգափրկիչ-գործարար-բարեգործների վերածվել…

Հիմա եթե փորձենք հավատալ Գագիկ Ծառուկյանին (ում խաղացնում է եւ՛ իշխանությունը եւ՛ ընդդիմությունը, հերթը արտերկրի ուժերին էլ կհասնի), ապա Հայաստանում կյանքի փոփոխման մի քանի տարբերակ կարող է լինել.

1. Գագիկ Ծառուկյանի (իշխանափոխությունից հետո՝ նաեւ բոլոր մյուս պատգամավոր ու նախարար գործարարների) ունեցվածքը բաժանվելու է մարդկանց եւ կյանքը փոխվելու է… Բոլորը հավասար հնարավորություններով, առանց պարտքերի ու երջանիկ են ապրելու:

2. Գագիկ Ծառուկյանը պատմելու է, թե ինչպես է ձեռք բերել իր առաջին միլիոնը (ինչպես «Լուսանցք»-ի նախորդ թողարկումներից մեկում առաջարկել ենք դա անել բոլոր այսպես կոչված մեծահարուստներին եւ տափուկ հարուստներին), եւ նրա պատմելու ընթացքում կազմված քրեական գործերի հետեւանքով՝ շատերի հետ հայտնվելու է… այլ վայրում: Բայց մինչ այդ հայտարարելով ազատ ու թափանցիկ ընտրությունների անհրաժեշտության եւ հարստությունը պետության ու աշխատավոր մարդկանց հաշվին չվաստակելու մասին:

3. Գագիկ Ծառուկյանը իշխանության գալով՝ դառնալու է բոլոր գործատերերի թագավորը (ուրեմնեւ՝ բոլորի), ինչպես որոշ դեպքերում է արդեն առկա (կա թագավորանիստ վայրը, կան թագավոր ասողները), եւ կյանքը իսկապես փոխվելու է… Հայաստանը ունենալու է թագավոր, բայց թե դա ինչ կտա այլեւս հանրահավաքի իրավունք չունեցող մարդկանց…

Այս դեպքում կմնա ասել՝ թագավորն ապրած կենա: Որպես լրագրող միշտ այս հարցերը տվել եմ մեր քաղաքացիներին՝

1. Ի՞նչ կփոխի մեր կյանքում այն մարդը (մարդիկ), ով արդեն եղել է իշխանության մեջ, վերեւում, թալանել ու հարստահարել է ժողովրդին եւ հեռացել իշխանությունից միայն պարտադրված…

2. Ի՞նչ կփոխի մեր կյանքում մի մարդ, ով տարիներ շարունակ միլիոնների մեջ ցոփ ու շվայտ կյանքով ապրելով՝ նոր է նկատել, որ կողքին էլի մարդիկ են ապրում…

3. Ի՞նչ կփոխի մեր կյանքում այն մարդը, ով շուրջ 25 (կամ՝ 10, 15, թե 20) տարի պատասխան չի տվել իր հանցագործությունների համար, այն էլ սեփական ժողովրդի նկատմամբ գործած, այն էլ այնպիսի մի ժամանակահատվածում, երբ օրվա մեջ տներում լույսը մի քանի ժամ էր վառվում, գազ չկար, իսկ նավթն էլ կտրոնով էր, ինչպես հացը ու էլի սննդատեսակներ, երբ ցուրտը մինչեւ ոսկորներն էր հասնում ու մարդիկ գրկելով էին տաքացնում երեխաներին, որ սովից նաեւ քնել կարողանան… ոմանք չդիմացան՝ փախան՝ տունը ընդամենը ինքնաթիռի 1-2 տոմսի հետ փոխանակելով…

Ահավոր է անգամ այս ամենը հիշելը: Իսկ այդ բոլոր տարիներին եւ հատկապես այն ցրտի-մթի-սովի ժամանակներում նույն իշխանություններն էին: Կապ չունի, որ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, հետո եղավ Ռոբերտ Քոչարյանը, այժմ դեռ Սերժ Սարգսյանն է: Ո՞վ չկար այդ տարիներին իշխանության մեջ: Ու՞մ թիմը փոխվեց իշխանափոխություն ասվածից հետո: Հատ ու կենտ մարդիկ: Մնացածը եղել են, կան ու դեռ ընդդիմություն խաղալով պատրաստվում են նորից բարձրանալ բեմ…

Ինչու՞ ենք այսքան հիշողությունից զուրկ դարձել, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ «Լեւոն հեռացի՛ր, Լեւոն դավաճա՛ն» ասողները նաեւ Ռոբերտ Քոչարյանին ասացին նույն խոսքերը, հիմա Սերժ Սարգսյանին են ասում… եւ ուզում են իշխանության բերել «Լեւոն հեռացի՛ր, Լեւոն դավաճա՛ն»-ին… Սա ոչ միայն անհասկանալի է, այլեւ տխուր ու վախենալու:

Մեր մարդկանց հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում: Լավ է, որ բոլորի հետ չի կատարվում, ուրեմն հույս կա, որ Հայաստանն ու հայությունը դուրս կգան այս շրջապտույտից՝ պատմության աղբանոցը նետելով կեղծ փրկիչներին ու բարերարներին, անհոգի կառավարիչներին ու ծախու օրենսդիրներին…

Իսկ Գագիկ Ծառուկյանը կամ նման այլ մեկը (իսկ նրանք քիչ չեն), որ ՀՀ 3 նախագահների օրոք էլ բարգավաճել ու այդ անվամբ կուսակցություն է բացել, չի կարող սեփական խաղը խաղալ ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ՝ երկրից դուրս: Նրա (նրանց) բոլոր միլիոնների բացահայտումները հատոր կազմած ունեն եւ՛ ներսում եւ՛ դրսում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 36 (341), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։