Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-15-ում

- http://www.hayary.org/wph/?p=5569Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5553  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5539  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

- http://www.hayary.org/wph/?p=5524 -Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)

Աստիճանակարգ. մաս երրորդ

Կարեւոր է անդրադառնալ Աշտարակ երեւույթին: Համաձայն գրաֆիկական ու ծավալային լուծումների՝ աշտարակը կլոր կամ քառակուսի կառուցվածքով վեր խոյացող ուղղահայց մի կառույց է, որի հիմքը եւ վերջնամասը ունեն նույն տրամագիծը։ Հայերենում Աշտ/ար/ակ տերմինի իմաստաբանությունն է՝ «Աստծուն տեսնող ար», եւ այս դարձվածքը սկզբունքային է: «Աստծուն տեսնող ար» դարձվածքը հուշում է, թե ինչու հանկարծ Հայկը եւ Բելը գժտվեցին: Պարզապես Հայկն էր իրականացնում շինարարությունը, այսինքն ար/ար/իչ/ էր («արի միջից ար հանել կամ ստեղծել»), ով այս աշտարակաշինության ձեւաչափի մեջ Բելի համար մերժելի էր: Արդյունքում «Արի միջից ար հանող կամ ստեղծող» հայոց Նահապետ Հայկը հեռացավ Բաբելոնից, եւ Բելի ծրագիրը տապալվեց:

Բաբելոնի աշտարակաշինության ձախողումից հետո արեւապաշտական իմաստասիրության ու քաղաքաշինության մեջ կիրառական առումով Աշտարակի շրջանաձեւ կամ քառակողմ մոդելը դարձավ պաշտպանության կամ հարձակման տարածք:  

Անդրադառնաք նաեւ Բաբելոնյան աշտարակաշինության կողմերի հարաբերություններին: Ինչպես տեսնում ենք՝ «Ի սկզբանէ Բան կամ Մեկ էություն՝ Միտք» երկնային արտահայտիչի, Բելի, Հայկի փոխհարաբերությունները եռակողմ են։

Այս փոխհարաբերությունը իր գաղափարախոսությամբ, որպես եռահամակարգ, ամբողջապես տեղավորվում է հայոց արեւապաշտական գաղափարախոսության ու համակարգի մեջ՝ որպես անեզրական՝ «Ի սկզբանէ Բան, Մեկ էություն՝ Միտք», եզրական՝ Բել, տիեզրական՝ Հայկ: «Ծիսական, կրոնական ու դավանաբանական առումով եռակողմ փոխհարաբերությունները ամենակայունն են (Եռահամակարգ (մարմին-միտք-հոգի) մարդը տիեզերքից ստանում է հոգե-ոգեղեն ահռելի ուժ», Արմեն Ավետիսյան, ՀԱՄ)։

Հենվելով վերը շարադրված քննախուզության վրա (տե՛ս նախորդ հրապարակումը,-խմբ.) ու ընդունելով՝ «Այն ինչ վերեւում է, նաեւ ներքեւում է» դրույթը, պետք է կարծել, որ հայոց հավատի (կրոնական) համակարգը նույնպես պետք է գործի հենց այս օրինաչափությունների շրջանակներում։ Օգտվելով մաթեմատիկական, գրաֆիկական, ծավալային, չափագրական օրինաչափություններից եւ կատարելով իմաստասիրական համադրություններ, կիրառելով նաեւ հայելու կամ արտացոլանքի իմաստաբանական սկզբունքը՝ հնարավոր դարձավ վերականգնել հայոց հավատամքի աստիճանակարգը, որն իմ վերականգնմամբ այսպիսին է.

0. Արարիչ – Ամենակալ

1. Աստվածներ – 8

1. Աստվածուհիներ – 8

2 . Դիցեր – 12 արական

2. Դիցեր/Կիցեր – 12 իգական

3. Հարութ – 16 հովանավոր   

3. Մարութ – 16 հովանավոր

4. Հերոս – 1 Հայկ

4. Մեղավոր – 1 Վերգո (Վեր քո)

4. Սուրբ – 1 Կարապետ

4. Մահկանացու մարդ

Ինչպես նկատելի է՝ մոդելավորման արդյունքում ստացել ենք հինգ աստիճան, որտեղ սկիզբը՝

– մաթեմատիկական մոդելավորման     0-ն վեր համակարգային է, համարժեք է շրջանին, նրան, ում հոգեւոր եւ կրոնական ընկալումներում տրվում են բոլոր առաքելությունները, իմաստասիրության մեջ՝ անընկալելին, խոհափիլիսոփայության մեջ՝ եզակին եւ ամենակալը, կիրառական ընկալումների մեջ՝ Արարիչ.

– հայոց հավատամքի համակարգի գրաֆիկական պատկերը համարժեք է երկու եռանկյունիների առաջին եռանկյունին՝ արարիչ հիմքով եւ աստված, դից կողագծերով փոխհատված գագաթում, երկրորդ եռանկյունին՝ հովանավոր հիմքով Սուրբ, հերոս եւ մեղավոր կողագծերով փոխհատված գագաթում, որի թվային արտահայտիչն է ութը, իսկ գաղափարական իմաստն է հավերժությունը՝ ութը հորիզոնական դիրքով.

– համակարգի ծավալային պատկերը ներկայացնում է քառանիստ բուրգ, չափագրական պատկերը ներկայացնում է հավասարանիստ եւ հավասարակողմ բուրգը:

Արեւապաշտությունը ընդհանուր կրոնական ընկալումներում ունի առաքյալ էթնոս, բնականաբար այդ էթնոսի միտքը պետք է ծներ, իսկ լեզվամտածողությունը եւ առավելապես բառապաշարը պետք է պահպաներ, ապա տարբեր դրսեւորումներով փոխանցվեր էթնոսից էթնոս՝ պահպանելով մտքի եւ բառակազմության կորիզը՝ թեք հետքը կամ շեղվածության աստիճանը կենտրոնից։ Հիմնականում մեզ հայտնի կրոնական ուսմունքների մեջ Մեկ էություն՝ Միտքը նույնացված է առաջին աստծո հետ եւ սկզբունքորեն բոլոր կրոնական համակարգերը որեւէ մեկ աստծո փորձում են ներկայացնել որպես Արարիչ՝ անտեսելով Արարչին եւ աստծուն իրարից տարանջատող սահմանները։ Բացառություն է կազմում Արարչի հայոց ընկալումը։

էթնոս         լուսատու     Կայծակ     Առաջին աստ.    պատերազմ    Անդրաշխարհ

Հույներ      Հելիոս(հայր)     Զեվս          Զեվս           Արես(քաջ ես)        Աիդ

Սլավոններ   Հորոս(հայր)  Պերուն    Պերուն (բերող)     Պերուն        Մարենա

Հռոմեացիներ   Սոլ            Յուպիտեր   Յուպիտեր         Մարս          Պլուտոն

Եգիպտացիներ  Ռա                           Ամոն-Ռա         Մոնտու           Անուբիս

Ացտեկներ  Ունցիլոպոչտալի  Տլալաոկ  Տոնակատեկուտլի

————————————————————- Ուիցիլոպոչտլի Միկտլանտեկուտլի

Ինկեր            Ինտի                                  Իլյապա        Վիրակոչա        Սուպեյ

Ճապոնացիներ  Ամատերասու  Ռայդզին  Ամատերասու  Խատիման  Էմմա

Չինացիներ      Յան դի            Լեյգուն     Յուն դի     Գուան դի     Յանլո վան

Ֆարսիներ       ԱՅՈՆԱ           Զերվան    Վերատրագնան  Սպանդարամետ

Հայեր              Արեւ                Վահե      Արամազդ     Վահագն     Դուգուր

Շումերներ       Ան                                       Էնկի/Հայա                   Դուգուր

«Առաջին Աստված» բաժնում ներկայացված են այն անունները, որոնք կրոնական ընկալումներում սկզբունքորեն ներկայացնում են Արարչին, ով նույնացված է համակարգի մեջ առաջին հորիզոնականը զբաղեցրած աստծո հետ:

Ցուցակում մուգ գույնով ընդգծած այս անունները, ամենայն հավանականությամբ, պետք է դուրս լինեին հայոց մշակույթի գոտուց: Այս «առաջին աստվածների» խորքային մեկնաբանությունները դուրս են հոդվածի շրջանակներից, բայց կանենք մի քանի անդրադարձ՝ համարելով, որ այս ցուցակի մեջ խտացված է պատահականությունների մի ամբողջություն:

Հունական՝ Արես-քաջ ես

Սլավոնական՝ Պերուն-բերող

Ինկեր՝ Վիրակոչա-ում է կանչում

Հռոմեացիներ՝ Յուպիտեր-ճնշման տեր

Ճապոնացիներ՝ Խատիման-մարդ հատող

Չինացիներ՝ Յուն դի-դնել հունի մեջ:

Ցուցակում տարբեր անուներով ներկայացված Արարչի պայմանական անունները տարբեր ժամանակաշրջանների բառապատճենումներ են կամ փոխառություններ հայերենից։ Սկզբունքորեն գերթե բոլոր կրոնական ընկալումներում Մեկ էություն՝ Միտքը եւ Աստվածը նույնացված են, իսկ ներքին հակասությունը տեղափոխված է դոգմատիկ դաշտ, որտեղ յուրաքանչյուր կրոնական ուղղություն փորձ է անում իր ընկալումների Աստծուն ներկայացնել որպես Սկիզբ՝ տալով նրան հատուկ անուն եւ գործառույթներ եւ շատ հաճախ մարդայնացնում է՝ պատճառաբանելով, որ արարված մարդը իր կերպով կրկնում է իր ստեղծողին:

Ես նույնպես համամիտ եմ Արմեն Ավետիսյանի (ՀԱՄ) այն մոտեցմանը, թե՝ «պետք է մերժել որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» եւ ընդունել ՄեկԱրարչական ԲազմԱստվածության Համակարգը»: Այս մոտեցումը սկզբունքորեն ընդունելի է, բայց կարիք ունի ամրապնդման:

Վերադառնաք Հայոց Դիցարանի այսօրվա մեզ հայտնի կազմին:

Ըստ ավանդական ընկալումների՝ Հայոց Աստվածային Համակարգը ներկայացված է ութ Աստվածների միջոցով՝ «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Ա. Ավետիսյան, ՀԱՄ):

Հայոց Աստվածային Համակարգը՝

- Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր:

- Վահագն՝ արական

- Աստղիկ՝ իգական

- Մայր Անահիտ՝ իգական

- Միհր՝ արական

- Նանե՝ իգական

- Տիր՝ արական

- Վանատուր՝ արական:

Վերլուծենք Հայոց Դիցարանի կազմաբանությունը՝ հաշվի առնելով, որ՝

– արեւապաշտական կազմաբանության աստիճանակարգը հավասարակշռված է,

– դուալիզմը համակարգի հիմնասյուներից մեկն է,

– սեռաբաժանումը դուալիզմի մոդել է,

– աստվածների գործառույթները հաջորդում են իրար եւ փոխշաղկապված են:

Առաջինը շատ ընդհանրական անդրադառնանք «Հայր Արա-Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր» (Ա. Ավետիսյան, ՀԱՄ) եզրույթին, քանի որ չորրորդ մասում (տե՛ս հաջորդիվ) այն ներկայացված է ամբողջական։

Արեւապաշտական կազմնաբանության մեջ «Հայր Արա-Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր» ներկայանում է որպես անեզրականի (արարչագործվածի), եզրականի (սահմանափակի) եւ տիեզերականի (լուսավոր սահմանափակի) ամբողջականություն, այսինքն՝ Մեկ Էություն՝ Միտք, իսկ հայոց փիլիսոփայության մեջ՝ որպես կազմ:

Ինչպես արդեն նշել էի, «սկզբունքորեն բոլոր կրոնական համակարգերը որեւէ մեկ աստծո փորձում են ներկայացնել որպես Մեկ էություն՝ Միտք, անտեսելով Մեկ էություն՝ Մտքի ու աստծուն իրարից տարանջատող սահմանները։ Հիմնականում կրոնական ուսմունքների մեջ Մեկ էություն՝ Միտքը նույնացված է առաջին աստծո հետ, բացառություն է կազմում Մեկ էություն՝ Մտքի հայոց ընկալումը։

Եվ Խորենացին կարծես տիրապետում էր այս նյութին եւ «Հայոց պատմության» մեջ նշում է չորս Արամազդների մասին եւ ներկայացնում  մեզ Արամազդին՝ որպես հայոց արեւապաշտական հավատամքի վերջին պահապանի:

Իսկ ինչու՞ հենց չորս Արամազդ:

Այս հարցի պատասխանը նույնպես սկզբունքային նշանակություն ունի՝ ելնելով այն փաստից, որ չորսը հիմքն է բուրգի:

Խորենացին մեզ է ներկայացնում խնդիրը պայմանական ձեւակեպումներով, որը ես մոդելավորել եմ որպես խնդիր:

Կա չորս Արամազդ, հայտնի է նաեւ, որ հավատամքի համակարգի մոդելն է հավասարակողմ քառանկյուն բուրգը, հայտնի է նաեւ, որ բուրգի գագաթը ներկայացնում է Մեկ էություն՝ Միտքը:

Հարկավոր է գտնել բուրգի քառակողմ հենքի երկու կողմերի անունները:

Ըստ էության, Խորենացին փորձ է արել որոշակի թաքնագիտությամբ մեզ փոխանցել ամբողջական իմացություններ Արամազդի չորս կերպի մասին…

Շարունակելի

Արամ Մկրտչյան,  Գերմանիա

03.04.2016

«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։