Գառնո տաճար դարերի փորձությանն է դիմացել.- Նոր փորձություններ Գառնո տաճարի շուրջ – Հիմա էլ Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շրջակայքում են շինարարություն սկսել… եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող ու խախտումը վերացնող միջոցներ իրականացնել – Բնապահպանական տեսուչները  կատարել են ուսումնասիրություն…

Կառավարության երեկվա նիստից անմիջապես հետո

Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շրջակայքում շինարարությունը կասեցված է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ եթե այն կատարվում է հուշարձանի տարածքում, ապա ենթակա է վերացման:

«Ահազանգը ստանալու առաջին իսկ պահից տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որեւէ շինարարություն, մինչեւ հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բնության պահպանվող հատուկ տարածք են համարվում նաեւ բնության հուշարձանները. տվյալ դեպքում՝ «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան: «Մենք մի քանի ամիս առաջ հաստատել ենք հուշարձանի սահմաններն ու անձնագիրը: Հիմա ուսումնասիրվում է՝ արդյոք կառուցվող շինությունը գտնվո՞ւմ է այդ սահմանների մեջ: Երրորդ, եթե անգամ սահմանների մեջ չէ, այն գետի անմիջական հարեւանությամբ է, ապա դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի»,- ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող ու խախտումը վերացնող միջոցներ իրականացնել: «Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի: Եթե հուշարձանի տարածքում է, ենթակա է վերացման»,- ասաց Արծվիկ Մինասյանը:  

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել են Գառնիի կիրճում գտնվող բնական հուշարձան «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանք կատարելու մասին: Նրանք լուսանկարներ են տարածել եւ նշում են, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, եւ, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում:

Կառավարության նիստից ժամեր անց

Բնապահպանական տեսուչները  կատարել են ուսումնասիրություն Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում եւ փաստել, որ փայտե տաղավարը կառուցվում է հուշարձանից 12 մ հեռավորության վրա, որը հանդիսանում է սեփական տարածք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ աշխատակազմի  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝‘այս «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի մոտից վերադարձել են: Նախնական տեղեկությունների համաձայն՝ շինությունը կառուցվում է սեփական տարածքում, որը չի հանդիսանում բնության հատուկ պահպանվող տարածք: Շինությունը  գտնվում է «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանից 12 մ հեռավորության վրա: Անձը սեփականության իրավունք ստացել է դեռեւս 2008թ.: Իսկ համացանցում շրջանառվող լուսանկարը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ շինությունը գտնվում է հենց «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի տարածքում»,- ասաց հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Այս պահին պատրաստվում են այնտեղ այցելել նաեւ Բնապահպանության փոխնախարարը եւ Կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու համար:

Հունվարի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել էին բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ էին տարածել եւ նշել, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, եւ, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում: Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, համայնքի բնակչի սեփականություն  հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում՝ փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում:

Սեփ. Լրատվություն

http://www.hayary.org/wph/?p=4080#more-4080 (ամբողջը)

ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը չեն կարող այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը

Հուսով եմգոնե Դուք կհասկանաքոր Գառնո արիադավան – հեթանոսական տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական  թանգարան է, այլեւ գործող սրբավայրԱյստեղ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները  նաեւ տոնական ու հոգեւոր-ծիսական արարողություններ են անցկացնում՝  փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները… (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան)…

http://www.hraparak.am/news/view/54274.html?fb_action_ids=629829477099274&fb_action_types=og.likes  

եթե Գառնո տաճարի տարածքում շարունակվի սրճարանի կառուցումը, ապա պաշտոնապես հայտարարում եմ՝ դա կարող է հանգեցնել անգամ արյունահեղություն, ինչի մասին (եւ ինչ դեպքերում) մենք նշել ենք նախորդ բաց նամակում: Իսկ դրա պատասխանատուն, որպես ապազգային մշակույթի նախարարի փաստացի ղեկավար, կլինեք Դուք: http://www.hayary.org/wph/?p=4080#more-4080 (ամբողջը)

http://www.hayary.org/wph/?p=3934 -Գառնին միավորեց բոլորին, բացի… – «Մենք դեմ կլինեինքեթե   այդ սրճարանը նաեւ եկեղեցու բակում  կառուցվեր» – Սա նաեւ հարցախույզ էր հայոց հին պատմության, մշակույթի  ու հավատի մասին

http://www.hayary.org/wph/?p=3894 – Ու՞մ պատվերն է կատարում մշակույթի նախարարըԾիծաղելի փաստարկներ՝ Գառնո տաճարը «փրկելու» համարՀայ արիները սպառնում են նոր՝ բայց արիական 301 թվովՈւզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքենլավ էլ խոտ է աճում, թող գան ուտեն գնան

http://www.hayary.org/wph/?p=3802 - Մենք պարտվում ենք  պատմամշակութային պատերազմում հենց մեր  մեղքով  (ազգովի  փրկե՛նք  Գառնո տաճարը) – Հայ արիականներն ու ազգայնականները  կպահանջե՞ն  մշակույթի նախարարի պաշտոնանկությունը

http://www.panarmenian.net/arm/news/176636/ -Հանրությունը  նորից  հաղթեց՝Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան չի՛ կառուցվի… (այդ սրճարանի կառուցման հարցով երկրի նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը` նշելով

http://www.hayary.org/wph/?p=3934 - …«…Եթե մշակույթի նախարարը մտածում է երկիրը զբոսաշրջությամբ փրկել, ապա ինչու՞ սրճարանաշինությունը կամ ռեստորանաշինությունը եկեղեցիների բակերից չի սկսում: Ավելի շահութաբեր կլինի: Թող սրճարանի կառուցումը Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակից սկսեն ուայդպես հերթով գալով՝ հասնեն Գառնո տաճար:
Մեր հարցին, թե կանե՞ն նման գրավոր առաջարկ, ՀԱՄ առաջնորդը պատասխանեց. «Երբե՛ք: Հավատացե՛ք, դա ասում եմ միայն համեմատության մեջ տեսնելու համար, որ խնդրից մի քիչ հեռու կանգնած քրիստոնյա մեր հատվածը ճիշտ հասկանա Գառնո տաճարի շուրջ ծավալված պայքարը: Գիտեք, հավատով սպասում էի, որ հայ քրիստոնյաների պատասխանատուն՝ կաթողիկոսը կասի իր խոսքը, գոնե որեւէ եկեղեցական, բայց լռություն է: Ցավալի է, Գառնին հայոց հինավուրց եզակի արժեք է եւ միավորեց համայնքի ու մարզի բնակիչներին եւ ղեկավարներին, հայ արիականներին, հեթանոս հատվածի հայորդիներին, գիտնականներին, հատկապես՝ պատմաբաններին ու հնեաբաններին, զբոսաշրջության պատասխանատուներին, բնապահպաններին, խոսեցին պետական, քաղաքական ու հանրային գործիչներ, պատգամավորներ, պարզ հայ մարդիկ, որ հանդես եկան քաղաքացիական նախաձեռնությամբ, բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին լռեցԵս այդպես չէի վարվի, եթե սրճարանը կառուցեին որեւէ եկեղեցու բակում: Հաստատ: Մենք ոչ պակաս պայքար ենք ծավալել օտարահպատակ աղանդների դեմ, քան եկեղեցին, քանի որ այսօր եկեղեցու պառակտումը եւս օտար ուժերն են կազմակերպում եւ պետական կառույցների պաշտպանության հարցում մենք նախանձախնդիր ենք: Ներքին պայքարում էլի անհաշտ ենք հուդա-քրիստոնեական ներխուժման ու բարբարոսությունների հետ. ՀԱՄ-ը դեռ 2003թ. մեղադրական փաստաթուղթ է ներկայացրել գլխավոր դատախազին՝ 301-ի ներխուժման դեմ դատական գործ սկսելու համարԲայց արտաքին թշնամու դեմ մենք ինչպես պետության, այնպես էլ եկեղեցու կողքին ենք: Ոչ մի կասկած չի կարող լինել: Չգիտեմ նախկինների մեղքերի համար լռեցին, թե հայոց հավատի վերջին կանգուն տաճարով ազգի հավատադարձի հեռանկարը տեսնելով, էական չէ»…

http://barevhayer.com/news/26900-haylur-18122013-himnakan-toxarkum«Հայլուր»-ի թողարկումը Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու մասին…

http://www.youtube.com/watch?v=tJJf9_OENgoՀայ արիներ…

http://www.hayary.org/wph/?p=3356 – Տեսանյութ.- Պարզաբանում են հայ արիները.- Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն ԱվետիսյանըԹուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբՀայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս Տեսաժապավենը նկարահանել է թրքուհի երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: ՀԱՄ պայմանը՝ ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։