Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է (5-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարելավում – Սոցիալական աջակցության ծրագրեր – Երեխաների համար – Ընտանիքների համար – Հատուկ հոգածության խմբեր – Հատուկ ծրագրեր – Զբոսաշրջությունը՝ թվերով – Իրադարձային զբոսաշրջության զարգացում – Զբոսաշրջիկների եւ համաքաղաքացիների տեղեկատվական աջակցություն – Ժամանակակից տեխնոլոգիաները զբոսաշրջության ոլորտում – Սպասարկման ոլորտի բարելավում – Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը քաղաքային կառավարման ոլորտում…

Սկիզբը՝ թիվ 5, 6, 7, 8-ում

http://www.hayary.org/wph/?p=6819Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է.- (4-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Էկո Երեւան – «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր – օդի որակ – տրանսպորտ – էներգետիկա –  թափոնների կառավարում – հողօգտագործում… Երեւանի էներգարդյունավետության ծրագիր… Էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր…

http://www.hayary.org/wph/?p=6801Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (3-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ – Երեւանի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմուսթյան մեջ – Բնակարանային ֆոնդի պահպանում – Ջրամատակարարում եւ ջրահեռացում – Աղբավայրի կառուցման ծրագիր…

http://www.hayary.org/wph/?p=6788Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է  (2-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

http://www.hayary.org/wph/?p=6774Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է  (1-ին մաս) – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

Բարելավում

2017թ. հիմնանորոգված մանկապարտեզ՝ 8, տրամադրված նոր գույք՝ 12340:

Մայրաքաղաքում գործող դպրոցների թիվը՝ 155, աշակերտների թիվը՝ 96.559, անվճար դասագրքեր ստացած սոցիալապես անապահով աշակերտների թիվը՝ 4.866, դպրոցամուտից առաջ դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ ստացած երեխաների թիվը՝ 10.000:

Սոցիալական աջակցության ծրագրեր

Սոցիալական ապահովության ոլորտում Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների հիմնական նպատակը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, կարիքավոր եւ բազմազավակ ընտանիքներին եւ նրանց երեխաներին, վետերաններին, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին, կարիքավոր սիրիահայերին եւ սոցիալական խնդիրներ ունեցող այլ խմբերին ուշադրության կենտրոնում պահելն ու նրանց սոցիալական պաշտպանությունն ապահովելն է։  

Երեխաների համար՝

2017թ. ճամբարներում հանգստացած երեխաների թիվը՝ 1.215, գրենական պիտույքներ եւ դպրոցական պարագաներ ստացած երեխաների թիվը՝ 4.234:

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով միջոցառումներին մասնակցած երեխաների թիվը՝ 13.415:

Ամանորյա մանկական նվեր-փաթեթներ ստացած երեխաների թիվը՝ 40.422:

Ընտանիքների համար՝

պարենային աջակցություն ստացած ընտանիքների թիվը՝ 7.740:

Ամանորյա սննդի փաթեթներ ստացած ընտանիքների թիվը՝ 21.538:

Աջակցություն ստացած սիրիահայ ընտանիքների թիվը՝ 1.153:

Հատուկ հոգածության խմբեր՝

Բարեգործական ճաշարաններից օգտվող քաղաքացիների թիվը՝ 2.400:

Ժամանակավոր կացարաններում տեղավորված անօթեւանների թիվը՝ 146:

Մշտական ուշադրության ներքո գտնված տարեցների թիվը՝ 1.132:

Հատուկ ծրագրեր՝

Սահմանամերձ գոտիներում եւ Արցախում երեւանաբնակ զինծառայող զավակներին այցելած ծնողների թիվը՝ 3.200:

Բնակարաններ ստացած զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների թիվը՝ 4:

Էրեբունի-Երեւան տոնակատարությունների սոցիալական բաղադրիչի շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների թիվը՝ 2799:

«Երազի տուն» կենտրոնում աջակցություն ստացած շահառուների թիվը՝ 260 (Երեւանում բացվել է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների եւ նրանց մայրերի համար նախատեսված «Երազի տուն» վերականգնողական եւ զարգացման կենտրոն):

Զբոսաշրջությունը՝ թվերով

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1.172.402 զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր անցկացրել են Երեւանում։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 21%-ով:

2017թ. Երեւանում գործում է 200 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, 4.594 հյուրանոցային համար, 8.014 ննջատեղ:

Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 13,5%-ով:

2017թ. մայրաքաղաքում բացվել է միջազգային հեղինակավոր «Accor Hotels» ցանցին պատկանող «IBIS Yerevan Center» («ԻԲԻՍ Երեւան կենտրոն») հյուրանոցը:

Իրադարձային զբոսաշրջության զարգացում

Երեւանի ճանաչելիության բարձրացման եւ մայրաքաղաքում իրադարձային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը 2017թ. եւս կազմակերպել է արդեն ավանդական դարձած փառատոններ, ինչպես նաեւ աջակցել է Երեւանում անցկացվող տարբեր միջոցառումների կազմակերպիչներին:

Yerevan.am կայքում գործում է «Միջոցառումների օրացույց» խորագիրը, որտեղ ներկայացվում է Երեւանում անցկացվող մարզական, մշակութային եւ զբոսաշրջային նշանակության միջոցառումների մասին տեղեկատվություն:

Զբոսաշրջիկների եւ համաքաղաքացիների տեղեկատվական աջակցություն

Իրականացվել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» կրթական-կամավորական ծրագիրը մայրաքաղաքի ապագա զբոսավարների պատրաստման նպատակով։

Տպագրել եւ հյուրանոցներին, զբոսաշրջային ընկերություններին, թանգարաններին են տրամադրվել երկլեզու (ռուսերեն եւ անգլերեն) զբոսաշրջային քարտեզներ։

Հեռախոսով եւ առցանց տեղեկատվական աջակցություն է տրամադրվել Երեւան այցելող զբոսաշրջիկներին եւ համաքաղաքացիներին (2017թ. սպասարկվել է շուրջ 7.000 մարդ):

Ժամանակակից տեխնոլոգիաները զբոսաշրջության ոլորտում – Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 5 համայնքային թանգարանների եւ Կենդանաբանական զբոսայգու համար միջազգային izi.TRAVEL հարթակում ներդրվել է եռալեզու աուդիոգիդ ծրագիրը:

Սպասարկման ոլորտի բարելավում – «Երեւան Քարտ» ընկերության հետ կնքված հուշագրի շրջանակներում Հայաստան այցելած զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում միասնական տոմսով օգտվել զբոսաշրջային մի շարք ենթակառուցվածքներից, անվճար մուտք գործել քաղաքի եւ հարակից վայրերի 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների եւ ստանալ զեղչեր ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում:

Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը քաղաքային կառավարման ոլորտում

Երեւանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներում ներդրվել են ներքին թվայնացված 43 համակարգեր եւ 2 կառավարման եւ վերահսկողության ծրագրեր։ Թվայնացվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից բնակչին մատուցվող ծառայությունների մեծ մասը: Yerevan.am պաշտոնական կայքի միջոցով հնարավոր է գտնել դիմումների ձեւաչափեր, ուղարկել առցանց դիմում եւ հետեւել դրանց ընթացքին: Կատարել հարցումներ տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտքի, վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումների, անշարժ գույքի պարտքի վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ ձեւավորվել է «Երեւան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման եւ իրականացման հանձնաժողով՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կառավարման արդյունավետության բարձրացման, քաղաքապետարան-քաղաքացի կապի ապահովման, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման եւ էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավման նպատակով: Երեւանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ աջակցելու «Երեւան՝ խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 9 (487), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։