Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (5-րդ մաս) – Ինչպես եւ ինչու իր սուրբ գիրքն ու շարականները նա ներկայացրեց պարսիկների համար անհասկանալի լեզվով… Զրադաշտի հետքը զգացվում է Ուրմիա լճում գնվող Հայեղ կղզու անվան մեջ, որին հնում համարել են հայ ժողովրդի բախտի կղզի եւ որի մասին գրված է… / Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի – Զրադաշտի ուսմունքի հետեւորդները հետագայում հիմնականում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։…

Սկիզբը՝ թիվ 9, 10, 11, 12-ում

http://www.hayary.org/wph/?p=6877Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (4-րդ մաս) – Սպիտամա ծածկագրից մինչեւ Տարոյի խաղաթղթեր… Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը… Թերեւս կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ – Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում…

http://www.hayary.org/wph/?p=6860Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

http://www.hayary.org/wph/?p=6848Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Ռենե Գենոնը, անդրադառնալով Սենտ-Իվ դ՛Ալեվեյդրայի «Հնդկաստանի առաքելությունը Եվրոպայում» գրքին, շատ հետաքրքիր տեղեկություն է հայտնում. «…Ամենահաճախ մասնավոր համադրումներից հարկավոր է նշել այն հատվածը, որում նկարագրվում է «Աշխարհի տիրակալը», կանգնած իր նախորդի շիրմի առջեւ, այն տեղը, որտեղ բարձրացվում է գնչուների ծագման հարցը, որոնք իբր երբեմնի ապրել են Աղարտհայում»:  

Տարոյի 10-րդ խաղաթուղթը կոչվում է Կյանքի անիվ, որի մեկնաբանման տեքստում կարդում ենք. «Ես քայլում էի խորասուզված մտքերի մեջ՝ ջանալով հասկանալ իմ տեսիլքը՝ Հրեշտակը: Եվ հանկարծ գլուխս բարձրացնելիս, երկնքի մեջտեղում տեսա պտտվող հսկայական շրջան՝ ծածկված կախարդական տառերով եւ նշաններով: Շրջանը պտտվում էր ահավոր արագությամբ, եւ նրա շուրջը մեկ ընկնելով, մեկ թռչելով վերեւ պտտվում էին խորհրդանշական պատկերներ՝ օձեր եւ շներ, իսկ վերեւում անշարժ նստած էր Սֆինքսը:

Երկնքի չորս կողմերում ես տեսա հայտնության թեւավոր չորս էակներին՝ մեկը՝ առյուծի երեսով, մյուսը՝ ցլի երեսով, երրորդը՝ մարդու երեսով, եւ ամեն մեկը կարդում էր բաց գիրքը:

Եվ ես լսեցի Զրադաշտի կենդանիների ձայները. «Ամեն ինչ գնում է, ամեն ինչ վերադառնում է, հավիտյան պտտվում է Կյանքի անիվը: Ամեն ինչ մեռնում է, նորից ամեն ինչ ծաղկում է, հավիտյան վազում է կյանքի տարին:

Ամեն ինչ կործանվում է եւ նորից կարգավորվում, հավերժաբար կառուցվում է կյանքի նույն տունը: Բոլորը բաժանվում են, բոլորը նորից ողջունում են մեկը մյուսին, հավիտյան իրեն հավատարիմ է մնում կյանքի օղակը:

Ամեն մի պահ կյանք է սկսվում: Ամեն մի «այստեղ»-ի շուրջ գլորվում է «այնտեղ»-ը: Մեջտեղը ամենուրեք է: Հավերժության ճանապարհը ընթանում է կորով»:

Անկասկած Տարոն նույն Տայրան է:

Ուսպենսկու կարծիքով, Տարոյի խաղաթղթերը կարելի է բաժանել երեք մասի:

Առաջին մասը պարունակում է համարակալված 21 խաղաթուղթ, երկրորդը՝ մի խաղաթուղթ՝ զերո (0) եւ երրորդը՝ 56 խաղաթուղթ, այսինքն՝ 14-ական խաղաթուղթ յուրաքանչյուր տեսակից:

Ըստ Ուսպենսկու, «եթե մենք պատկերացնենք 21 խաղաթղթերը դասավորված եռանկյունու ձեւով, որի յուրաքանչյուր կողը կազմում է 7 խաղաթուղթ, որի կենտրոնում է գտնվում զերոյական խաղաթուղթը, եւ քառակուսի, որի մեջ ներգրավված է եռանկյունին (քառակուսին կազմված է 56 խաղաթղթերից՝ 14 հատ յուրաքանչյուր կողմում), մենք կտեսնենք փոխհարաբերությունների պատկերը՝ Աստծո, Մարդու եւ Տիեզերքի միջեւ, այլ կերպ ասած՝ գաղափարների աշխարհի, մարդու գիտակցության եւ ֆիզիկական աշխարհի միջեւ:

Եռանկյունին Աստվածն է (երրորդություն) կամ գաղափարների աշխարհ: Կետը մարդու հոգին է: Քառակուսին դիտվող ֆիզիկական աշխարհն է կամ ֆենոմենոլոգիական աշխարհը:

Ներունակ կետը հավասար է քառակուսուն, ինչը նշանակում է, որ ամբողջ տեսանելի աշխարհը գտնվում է մարդու գիտակցության մեջ, ստեղծված է մարդկային հոգու մեջ: Հոգին էլ իրենից ներկայացնում է մի կետ, որը ոգու աշխարհում չունի չափում, որի խորհրդանիշն է եռանկյունին: Հասկանալի է, որ նմանատիպ գաղափարը չի կարող պատկանել անգետ մարդկանց, եւ Տարոն իրենից ներկայացնում է ավելին, քան խաղաթղթերի կապուկ՝ խաղալու կամ բախտ գուշակելու համար»:

Կյանքի անիվին է համապատասխանում Տարոյի 10-րդ խաղաթուղթը, որը, կարծում ենք, ունի նաեւ թվային ծածկագիր:

Տարո ծածկանունը օտար լեզուներում գրվում է «0» տառով: Կարծում ենք՝ այն հայերենում էլ պետք է գրվի 0-ով՝ Տար-օ:

Եթե Տարօ անվան մեջ տեղադրենք հայոց այբուբենի տառերի թվային արժեքները, ապա Տարօ=31+1+32+0=64= 6 + 4=10=1+0, որտեղ «0» տառի թվային արժեքը հավասար է զերոյի: Նույն թվային արժեքն ունի Դարօ բառը՝ 4+1+32= 37=3+7=10=1+0:

Տարօ-ի առաջին խաղաթղթին է համապատասխանում մոգը, իսկ զերոյական խաղաթղթին՝ խենթը (ծաղրածուն)՝ Քաոսի խորհրդանիշը, որն ամեն մի նորի սկիզբն է:

Հայկական լեռնաշխարհի թվային համակարգում տասը (10) թիվն ունի հետեւյալ նշանը՝ շրջան՝ մեջտեղում կետ, որը նաեւ Արեւի նշանն է:

Զրադաշտ ծածկանվան թարգմանությունները վկայում են, որ այն մեծամասամբ կապված է արեւի հետ՝ Հայր-Արեւ, Արեւորդի, Անգղ-Արեւ աստված, Արայի դաշտ, Արեւի դաշտ եւ այլն:

Էզոթերիկ գրականությունից հայտնի է, որ արեւը երբեք մայր չի մտնում եւ չի ծագում:

Տեսանելի արեւը բեւեռի կետից տարվա ընթացքում կատարում է պարուրաձեւ շարժում մեկ վերեւից ներքեւ, մեկ ներքեւից վերեւ 23.50 թեքությամբ հորիզոնից վերեւ մինչեւ 23,50 հորիզոնից ներքեւ եւ գծագրում ութ թվի պատկերը:

Զրադաշտ ծածկանվան թվային արժեքը հավասար է 8-ի  (6+32+1+4+1+23+31=98=9+8=17 =1+7=8), ինչը վկայում է նրա կապը տարեկան շարժման հետ:

Կարելի է ենթադրել, որ Տար-օ-ի խաղաթղթերի, տամա, ճատրակ, նարդի խաղերի հեղինակը Հերմես-Զրադաշտ-Տայրան է:

Հայաստանում՝ Հնդկաց աշխարհքում (Հնդկաստանների տեսության մասին «Լուսանցք»-ը հրապարակում արել է) ծնված Զրադաշտը կրել է բազմաթիվ ծածկանուններ եւ դժվար է ստույգ որոշել, թե որ ժամանակաշրջանին է համապատասխանում այս կամ այն ծածկանունը:

«Ավեսթագետ» Հերթելը (J. Hertel) համարում է, որ Զրադաշտը մարգարեացավ  եւ իր մարգարեությունը սկսեց պարսից ցեղախմբերի մեջ:

Համամիտ ենք հարգարժան Հովիկ Ներսիսյանի հետ, երբ նա ի պատասխան, Հերթելին հարցնում է.

- … անհասկանալի է եւ հայտնի չէ, թե եթե նա պարսիկների մեջ մարգարեացավ եւ իր քարոզը սկսեց նրանց մեջ, այդ ինչպես եւ ինչու իր սուրբ գիրքն ու շարականները ներկայացրեց ոչ պարսկական ցեղախմբերի մի լեզվով, որը հենց սկզբից ի վեր պարսիկների համար անհասկանալի մի լեզու էր:

Այստեղ տեղին է հիշել Ջիվանու «Հայերիս սեփականությունը» բանաստեղծությունից մի հատված.

Հայերս մեկ լեզու, մեկ կրոն ունինք,

Ուրիշ ոչինչ մեզի սեփական չկա:

Մենք հայկական հագուստ, հայ տարազ չունինք,

Կորչել է հին ձեւը, մեկ նշան չկա:

Պապերս մեկ բանով շատ անգին էին,

Նպատակով տաճարները կշինեին,

Հին մնացած վանքերը չլինեին,

Օտարք հեշտ կասեին՝ «Հայաստան չկա»:

Որտեղից սեփականը ունենայինք, եթե պարսիկները (ոչ միայն) նույնիսկ մեր աստվածներին՝ Արամազդին, Միհրին, Անահիտին (ու նաեւ Զրադաշտին) սեփականեցին՝ ելնելով քաղաքական շահերից, իսկ հետագայում նրանց մոռացության մատնեցին:

Մեր տաճարները քանդվեցին ոչ միայն օտարների, այլեւ հայ քրիստոնյաների ձեռքերով, որպեսզի մեր հնագույն պատմությունից հետք չմնա:

Բայց հետք մնացել է: Այն էլ ի՜նչ հետք:

Հրաշքով, թե Աստծո կամքով կանգուն է մնացել Քարահունջ աստղադիտարանը՝ Հայոց աստվածների կացարանը՝ ութնադիցարանը, որը գտնվում է Որոտանի վտակ՝ Դար (Դարեջա) գետի շրջակայքում եւ որտեղ ծնվել է  Զրադաշտ-Տայրա-Տիրը:

Զրադաշտը, ըստ Ալիշանի, մահացել է Ուրմիա քաղաքում, որ համարվել է Հայոց քաղաք:

Զրադաշտի հետքը զգացվում է Ուրմիա լճում գնվող Հայեղ կղզու անվան մեջ, որին հնում համարել են հայ ժողովրդի բախտի կղզի եւ որի մասին գրված է.

- Զարմանալի զուգադիպությամբ յուրաքանչյուր հարյուր տարին մեկ այս կղզին ծածկվում է ջրով եւ նորից երեւում յոթ տարի հետո: Հնում Հայեղը համարվել է հայ ժողովրդի բախտի կղզին. իբր Հայեղի նման հայերի համար հարյուրից յոթ տարին ծանր է լինում»:

Զրադաշտ մասին՝ այսքանը: Առայժմ այսքանը:

Գոհար Պալյան

* * *

Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի

Զրադաշտի անձնավորության, կյանքի եւ գործունեության վերաբերյալ կան հակասական տեսակետներ։ Պարսկական աղբյուրները Զրադաշտի ծննդավայրը համարել են Ռագան (Ռեյ), հունական եւ լատինական պատմիչները՝ Բակտրիան, սակայն վաղ շրջանի արաբ եւ պարսիկ պատմաբանները, հղումներ կատարելով ավելի հին աղբյուրների վրա, նրա ծննդավայր նշում են Ուրմիա քաղաքը՝ Ուրմիա լճի հարեւանությամբ։

Մովսես Խորենացին Զրադաշտին համարում է «…մոգ եւ նահապետ մարաց»[3]։ Կան նաեւ մի քանի վկայություններ հասած մեզ միջնադարյան մի քանի մուսուլմանական պատմիչների՝ Բիրունի, Բալազուրի, Կազվինի, Յագութ Ալ-Համավի եւ այլոց վկայություններից, որ Զարաթուշտրան ծնվել է Մեծ Հայքի տարածքում, հավանական է նաեւ Ատրպատականում։ Ներկայում ընդունված տեսակետով Զրադաշտն ապրել է մ.թ.ա. 630-553 թթ. եւ քարոզել է Իրանի արեւելյան նահանգներում (Խորեզմի, այժմյան Աֆղանստանի տարածքում): Զրադաշտը 30 տարեկանում սկսել է նոր կրոնի քարոզումը, բայց հայրենիքում հաջողություն չի ունեցել եւ հարկադրված հեռացել է։ Նրան հովանավորել է Վշտասպ թագավորը, որն իր մերձավորներով ընդունել եւ նպաստել է նոր կրոնի տարածմանը։ Ըստ ավանդության, նրան սպանել են դավադրաբար՝ աղոթքի ժամանակ նրան հետեւից դանակահարելու միջոցով։

Զրադաշտը եւ նրա ուսմունքը իր ժամանակ թողնելով մեծ ազդեցություն, հետագայում հիմնականում անկում է ապրել նոր կրոնների առաջացման ու տարածման ժամանակահատվածում։ Նրա ուսմունքի հետեւորդները դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։ Սակայն ուշ միջնադարում՝ լուսավորության դարաշրջանում Զրադաշտի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը նորից վերելք սկսեց ապրել։ Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական աշխատությունում օգտագործել է Զրադաշտի կերպարը սեփական փիլիսոփայական հայացքները ներկայացնելու համար։

«Լուսանցք» թիվ 13 (491), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։