Ցեղամոլն ու «գորշ գայլերը»՝ միասին – Թուրքիայի վերընտրված նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր ու ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին խորհրդարանական դաշինք են կազմել… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ իր ղեկավարած «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը կրկնում են Թուրքիայի նախագահի օսմանա-սուլթանական «սահմանադրական» քայլերը…

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն ավարտվեցին անսպասելի, քանզի շատերի համար անգամ անհասկանալի էր գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմի հաջողությունը: Դա հաջողություն էր, քանի որ նույնիսկ նախագահի թիմը կարծում էր, թե խախագահի ընտրության համար 2-րդ փուլ կլինի: Սակայն գործող նախագահի հիմնական մրցակիցը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեին չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ:

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 2019-ի նոյեմբերին, սակայն այս տարվա ապրիլին երկրի նախագահը պնդեց, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները, որոնցով Թուրքիան խորհրդարանականից անցնում է նախագահական կառավարման՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով:

Փոփոխությունների համաձայն լուծարվեց վարչապետի պաշտոնը, փոխարենը էականորեն ուժեղացվեց նախագահական ինստիտուտը: Փորձագետների համոզմամբ, արտահերթ ընտրությունները միայն մեկ նպատակ ունեին՝ է՛լ ավելի ամրապնդել Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նախագահը շտապես արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի նոր Սահմանադրությամբ պայմանավորված բացի այս նախագահությունը, ունենա եւս 2 անգամ ընտրվելու հնարավորություն: Գործող նախագահին դա պետք է իր նորօսմանական եւ նոր համաթուրանական ծրագրերը կյանքի կոչելու համար, ինչը արդեն իրավական առումով բռնակալ դարձած Էրդողանին վտանգավոր է դարձնում ոչ միայն Թուրքիայի այլազգինռրի, այլեւ տարածաշրջանի երկրների եւ առհասարակ համաշխարհային կայության պահպանման համար:  

Շատերն էին սպասում, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ Սելահհաթթին Դեմիրթաշը գուցե կարողանա ընդդիմանալ, սակայն դա եւս տեղի չունեցավ: Իսկ այս թեկնածուն խոստացել էր արտաքին քաղաքականության հարցում կտրուկ փոփոխությունների գնալ, որոնցից մեկը հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին էր վերաբերում: Ծրագրային կետ կար այս թեկնածուհի մոտ, որ «Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքը (էմբարգո) վերացվելու է, տնտեսական ոլորտում իրականացվելու են անհրաժեշտ քայլեր, զարգացվելու են քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,- ասված էր ծրագրում։

Քդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անցումը մեջլիս.կարեւոր էր, նաեւ կարեւոր էր, որ այդ ցուցակով թուրքական ծորհրդարանի պատգամավոր վերընտրվեց հայազգի եւ հայամետ Գարո Փայլանը:

Իմիջիայլոց, Դեմիրթաշը Էրդողանին էր դիմել (ով նրան մեղադրել էրիբր չափանիշմերը չեն համապատասխանում նախագահ լինելու համար), թե. «Մինչեւ հիմա քո համալսարանի դիպլոմը տեսնող չի եղել, եւուրեմն ասեմ, որ իմ առումով՝ չափանիշների հարցում ամեն ինչ կարգին է, իսկ այ քեզ մոտ կասկածելի երեւույթներ կան, անհամապատասխամ չափանիշներ»…

Թուրքիայի նյախագահ Էրդողանը հունիսի 24-ին հայտարարեց, որ հաղթանակ է տարել նախագահի ընտրություններում եւ որ Թուրքիան ժողովրդավարության դաս է տվել ամբողջ աշխարհին:

Թուրքիայում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում գործող նախագահի եւ իր կուսակցության հաղթանակը պայմանավորված էր մի քանի գործոններով, այդ թվում եւ ընտրակեղծիքներով ու վարչական լծակների կիրառմամբ։ «Այս ընտրություններով Էրդողանի դե ֆակտո լիազորությունները դե յուրե դարձան»,- ասել է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։

Թուրքիայի վերընտրված նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր ու ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին երկրում կայացած արտահերթ ընտրություններից հետո առաջին համատեղ հանդիպումն են ունեցել, գրել է թուրքական «Սյոզջու» պարբերականը։

Հայտնի է, որ կողմերը կպահպանեն խորհրդարանական կոալիցիան։ Էրդողան-Բահչելին հանդիպման ժամանակ խոսել են հետագա անելիքներից ու քննարկել օրակարգում առկա մի շարք առանցքային հարցեր։ Նշվում է, որ նրանք համաձայնության են եկել երկրում շուրջ 2 տարի շարունակվող արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու հարցում։ Այն Թուրքիայում գործում է 2016թ.ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Արտակարգ դրության ռեժիմի վերացումն Էրդողանի նախընտրական խոստումներից մեկն էր։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը՝ ստանալով ընտրողների ձայների միայն 42,54%-ը։ Պահպանելով կոալիցիան «Ազգային շարժում» կուսակցության հետ, որն ունի ընտրողների ձայների 11,11%-ը, Թուրքիայի իշխանությունները խորհրդարանում փաստացի կկազմեն Մեջլիսի 53,6%-ը։

Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» եւ «Երջանկություն» կուսակցությունների կազմած միասնական դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 34,04%-ը, ընդդիմադիր դաշինքից դուրս մնացած քրդամետ ժողովրդադեմոկրատներն էլ խորհրդարան կմտնեն 11,69%-ով։ Այսպիսով՝ երկրի ընդդիմությունը կկարողանա կազմել Մեջլիսի 45,73%-ը։

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – Ադրբեջանի նախագահական ընտրությունները – «Լուսանցք»-ն արդեն գրել է, որ ապրիլի 11-ին  Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները եւս անցել են կոպիտ խախտումներով ու ընտրակաշառքներով, ինչի մասին խոսել են միջազգային դիտորդները: Այդ նտրություններին մասնակցել է 8 թեկնածու:

Իլհամ Ալիեւին առաջադրել էր նրա ղեկավարած «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, որն էլ Ադրբեջանում միայն Իլհամ Ալիեւին է տեսնում որպես անփոխարինելի նախագահ, ինչպես Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տեսնում միայն Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում…

Ադրբեջանի նախագահի ընտրությանը մասնակցել են նաեւ Արազ Ալիզադեն (Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Հուդրաթ Հասանգուլիեւը («Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ»), Ֆարաջ Գուլիեւը («Ազգային վերածննդի շարժում»), Խաֆիզ Գաջիեւը («Ժամանակակից Մուսավատ» կուսակցություն), Սարդար Մամեդովը (Ադրբեջանի դեմոկրատական կուսակցություն), ինչպես նաեւ Ռազի Նուրուլաեւն ու Զախիդ Օրուջը, ովքեր պարզապես մասնակցել են ընտրություններին՝ ոչ մի հաղթելու հույս չունենալով…

http://www.hayary.org/wph/?p=6324Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… Այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը թույլ կտա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց պահանջատիրությունը…

http://www.hayary.org/wph/?p=6118Հայաստանը՝ հակաթուրքական ճակատի նախաձեռնող (այն մասին, թե ինչու է կարեւոր տարածաշրջանում հակաթուրքական ճակատի ձեւավորումը հե՛նց մեր պետության կողմից… Հայ Արիական Միաբանությունը նման փորձեր արել է դեռ տարիներ առաջ՝ ինչպես Թուրքիային սահմանակից, այնպես էլ շահագրգիռ երկրների, ինչպեսնաեւ՝ համաարիական դաշինքում նախատեսված երկրների միջոցով)…

http://www.hayary.org/wph/?p=6841Ամենալավ թուրքը մեռած թուրքն է – ասել էին հայերը, հիմա էլ՝ հույները… «Բոլոր ազգերն ու երկրները, որոնք խոսում են հայ-թուրքական հաշտեցման մասին՝ ստում են, թե դա հնարավոր է,  իրենց շահերն ունեն… ոչ-ոք երբեք չէր ների նույն թուրքին, եթե այս քոչվոր երկոտանի արնախում գազանը նույն ցեղասպանությունն ու անմարդկային վայրագություններն աներ ի՛ր ազգի նկատմամբ ու գրավեր ի՛ր հայրենիքի ավելի քան 90%-ը»… Հանրահայտ ճշմարտություն կա ասված, որ «սարսափի» հոմանիշն է դարձել – «այստեղով թուրքերն են անցել»… Մարդկությունը ոչինչ չի կորցնի այս երկոտանի գազանների իսպառ ոչնչնացումից…

http://www.hayary.org/wph/?p=4859Հայ-չինական.- Հայաստանը՝ նաե՛ւ երրորդ համաշխարհային բեւեռումհակաթուրքական ու հայանպաստ տեսակետները ավելի կզարգանա՛նՌուսաստանն ու Չինաստանը՝ մեծ խաղի շեմին… 

http://www.hayary.org/wph/?p=5178Թուրքիան՝ ազգայնամոլական ճահճումԺողովուրդն ասում է՝ թուրքի սողալը միչեւ կոկորդն է, հասավ՝ կկտրիբայց տխմար ու տհաս հայերը Հայաստանում թուրքական ապրանքների առեւտրով թշնամու պետբյուջեն են լցնում՝ որ հետո ադրբեջանական ճակատում զենք-զինամթերքի տեսքով մեզ են վերադարձնում

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։