Ինչքան է անհրաժեշտ ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու համար

Մեր երկրում գործող ԱԷԿ-ը շահագործումից հանելուն զուգահեռ, պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ՝ արդիական չափանիշներին համապատասխան: Հակառակ պարագայում մենք տանուլ կտանք մեր տնտեսությունը. էներգետիկան տնտեսության սիրտն է: Լավ է, որ մեր իշխանությունները նոր ԱԷԿ ունենալու հարցում հաստատակամ են եւ այդ մասին ասել են ոչ մեկ անգամ: Ինչեւէ, ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու համար գործնական քայլեր արդեն արված են: Ինչպե՞ս է գործող էներգաբլոկը հանվելու շահագործումից: Հասկանալի է, որ ԱԷԿ-ը սովորական արտադրական շինություն չէ, որ դուռը փակես, արտադրամասն էլ` հետ: ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելը տարիների աշխատանք ու նաեւ ֆինանսական միջոցներ է պահանջում:  

Continue reading

Մեր փոստից՝ ամենայն պարզությամբ

Վասն նախնեաց
«Հեթանոս քուրմերն ասում էին, որ երկիրը գունդ է եւ պտտվում է Արեւի շուրջ»:
                                                                                             Անանիա Շիրակացի

Մենք Հայ ենք, սակայն մեզ այլոք, շատ հին դարերից Արմեն են կոչում:
Արմեն են կոչել, զի «ար» արմատը մեր խոսքի ծուծքն է եւ նաեւ ուղը:
Արմեն են կոչել եւ այն պատճառով, որ «ար» արմատը մեզ հարեւանող շատ լեզուներով նշանակել է հող:
Արմեն են կոչել` բնորոշելով մեր Բանն ու Բնույթը, քանզի մեր Նախնիք առաջինն էին որպես երկրագործ եւ Երկրի պաշտպան:                                                                                                      
Առաջինն էին մեր ուշիմ Նախնիք, որ Հողից ստացան սնունդ ու աման, դազգահ ու կահ, զենք ու զրահ, զարդ ու զարդատուփ…  

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Առայժմ 2-րդն ենք
Հայաստանի ռեգբիի հավաքականը հերթական խաղն անցկացրեց Եվրոպայի 2010թ. ազգերի գավաթի խաղարկության «Դ» դիվիզիոնի «Ա» խմբում: Աբովյանի քաղաքային մարզադաշտում մեր ռեգբիստները 26:17 հաշվով հաղթեցին Անդորայի հավաքականին:
Հայաստանի ռեգբիի հավաքականի հանդիպումները գավաթի խաղարկությունում` Սերբիա-Հայաստան` 0:41, Հայաստան-Շվեյցարիա` 35:15, Անդորա-Հայաստան` 36:10, Հայաստան-Լիտվա` 19:24, Լիտվա-Հայաստան` 25:0, Շվեյցարիա-Հայաստան` 18:0, Հայաստան-Անդորա` 26:17:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լիտվան, Հայաստանը 2-րդն է, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերում են Սերբիան, Շվեյցարիան եւ Անդորան:

Continue reading

Զատիկ է, բնության ու բնական զատում

 
 
Ապրիլի 7-ին Երեւանի Կարմիր բլուր հնավայրում տեղի ունեցավ Զատիկի տոնական եւ ծիսական արարողություն: Մասնակցում էին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները: Ծեսն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:Ներկաները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ հատկապես օրվա խորհուրդը տնօրինող Աստվածամայր Անահիտին: Փառաբանվեց նաեւ բնության վերազարթոնքը:
Կրակի եւ գույնզգույն ձվերի օծման արարողությունից հետո տեղի ունեցավ ձվախաղ, որին խանդավառված մասնակցեցին ներկա բոլոր հայորդի-արորդիները:

 

Continue reading

Լուսանցքի թիվ 143-Ի հոդվածները

Continue reading

Հայկական տեսանկյուն

Տիեզերագիր

Խորհուրդ Ամենայնի
Միայն ԱՐԱՐԻՉՆ էր ԱՆԵԶՐՈւԹՅԱՆ մեջ,
Ուղեղում՝ մշուշ, Քաոս խառնիխուռն,
Նախագծվում էր Տիեզերքն անվերջ
ՆՐԱ մտքերի մենաստաններում:
Եղավ Մե՛ծ Պայթյուն – Մե՛ծ Պոռթկում սրտի,
ԱՐԱՐՉԱՍՏԵՂԾ ճիչ՝ հոգում ԱՐԱՐՉԻ,
Եվ մութ Քաոսը պաշարեց չորս դին,
Մշուշ պատկերով սեղմեց ԱՐԱՐՉԻՆ:

Continue reading

Տարածաշրջանային էներգետիկ ծրագրերը քաղաքական ենթատեքստով են

Երբ խոսում էինք Կարս-Ախալքալաք երկաթգծի ծրագրից, նշեցինք, որ դա առավելապես քաղաքական, այլ ոչ թե տնտեսական ծրագիր է եւ ավելի շատ միտված է ՀՀ-ն շրջանցելով` ՀՀ-ին խեղճացնելուն: Հիմա կխոսենք տարածաշրջանային մեկ այլ ծրագրի մասին, որ էներգետիկ նշանակության է, բայց` դարձյալ քաղաքական ենթատեքստով: Խոսքը «Նաբուկո»-ի մասին է: Այդ ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը, եւ կապահովի բնական գազի մատակարարում եվրոպական երկրներին: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան եւ Ավստրիան:

Continue reading

Պաշտպանենք մեր հայրենատիրական առաջին հաղթանակը

Արեւմուտքն ուժգնացնում է իր ճնշումը՝ արցախյան խնդիրը շուտափույթ, եվրաշահերին համահունչ լուծում տալու նպատակով: ԱՄՆ-Եվրոպա բեւեռի ծավալումներին ուշադիր հետեւում են Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունները:
Հայ-թուրքական կոչվող արձանագրություններին զուգահեռ հայությունը կանգնել է եւս մեկ բարդ, մտահոգիչ իրավիճակի առջեւ:
Արցախը եւ Հայկական մյուս հողերը ազատագրվել են հայորդաց արյամբ եւ ոչ մի եվրա-ամերիկացի չի կարող պարտադրել մեզ՝ հանուն իրենց շահերի, զիջելու մեր հայրենիքը: Դարեր շարունակ կորցնելուց հետո, այսօր վերստին ազատագրած հայրենիքի մի հատվածը:
Անընդհատ շարունակվում է ազատագրված տարածքների՝ կրկին ադրբեջանցիներին «նվիրելու» հարցը՝ Արցախին որոշակի կարգավիճակ շնորհելու դիմաց: Նույնիսկ այնպիսի մի կարգավիճակ, որը հաստատ անկախություն չէ, իսկ ազգային ինքնավարության չի էլ ձգում… այն էլ` Ադրբեջանի կազմում:

Continue reading

Նոր ահաբեկչություն Մոսկվայում

ՌԴ լրատվամիջոցներում հրապարակված մոսկովյան պայթյունների հետեւանքով վիրավորների անունների ցուցակում ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի կա: Ազգությամբ հայ վիրավորներից մեկը 18-ամյա մի աղջնակ է՝ Մարտիրոսյան Հասմիկ Ժորայի, մյուսը 1955թ. ծնված Աննա Հովհաննեսի Փորքաշայանն է:
Հիշեցենենք, որ օրերս Մոսկվայի մետրոյի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի էին ունեցել ուժգին պայթյուններ, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել էր 39-ի, իսկ 73-ն էլ վիրավորվել էին: Այս թվերը պարբերաբար ճշգրտվում էին:
Ըստ ՌԴ լրատվամիջոցների, 2 հայ վիրավորներից բացի, պայթյունների հետեւանքով մահացածների ցուցակում եւս 2 հայեր կային: Սակայն, ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ եւ տեղեկացրեց, որ թյուրիմացություն է եղել եւ ՌԴ դատախազության կայքէջում հրապարակված են եղել 2004թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի անունները: 

Continue reading

Թերթերը դեռ չեն թանկանա

Որոշ թերթեր առժամանակ դադարել էին տպագրվել: Չէին տպագրվել մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի մալուխային գիծի վերանորոգման պատճառով, որի հետեւանքով տարածքի տպարանը հոսանքազրկվել էր: Բացի այդ` Հայաստանում տպագրական օֆսեթ 60 սմ չափի թղթի պակաս կար: Սակայն այդ հարցերն արդեն լուծվել են, քանի որ այսօր արդեն թղթի նոր խմբաքանակ է ներմուծվել հանրապետություն:
Իսկ համաշխարհային շուկայում թղթի գնի շուրջ 7% բարձրացման ազդեցությունը կերեւա նոր խմբաքանակի Հայաստան ներկրումից հետո: Թե որքան այն կարժենա, դա մեծամասամբ կախված է թուղթ ներմուծողներից: Սակայն կարծիք կա, որ գների մեջ էական տարբերություններ չեն լինի:
Continue reading

Արդար վրեժի հաղթանակը

Ծնվել է Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում, ուր եւ ստացել է նախնական կրթությունը: Այնուհետեւ ուսումը շարունակել է Երզնկայում եւ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում:
1913թ. փոխադրվում է Սերբիա, բայց շուտով անցնում Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվում էր Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական 1-ին ջոկատ, հրամանատար` Անդրանիկ):
Հայ ժողովրդի ողբերգությունը խորապես ցնցեց Սողոմոնին, եւ նա՝ լի վրեժխնդրությամբ, ձեռնամուխ եղավ թուրք դահիճներին պատժելու սրբազան գործին: «Նեմեսիս» գործողությունը իրականացնելու վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթ փաշան:

Continue reading

Մեր փոստից՝ ամենայն պարզությամբ

Վասն  զանազանության

«Մարդիկ առավել ատում են ոչ թե իրենց վատություն անողներին, այլ՝ ում իրենք են վատություն արել»:     
                                                                                                                                                  Լ. Ն. Տոլստոյ

Ճապոնացի Սամուրայները կարողանում են դիմացինի վարպետության մասին կարծիք կազմել նրա կեցվածքի եւ քայլվածքի հանդիսավորությունից: Եվ իրենցից զորեղին հարգալից խոնարհվում եւ ողջունում են:                                                                                                                                                                           
Մի անգամ Ճապոնիայից Մոսկվա մրցումների ժամանած կարատեի վարպետները այդպես ողջունել են մի հայի եւ չեն էլ ենթադրել, որ վերջինիս քայլվածքի հանդիսավորության պատճառը ոչ թե վարպետությունն է, այլ նոր գնված կոստյումը:

Continue reading

Առանց գրաքննության


Ռուսաց լեզվի հայ դիցալեզվային ակունքը

Հայտնի փաստ է` ազգային լեզուները կրողն են ինչ-ինչ դիցաբանա-արխետիպային, առասպելա-տիեզերաբանական խորհուրդների (իմաստների), որոնց վերհանումը տանում է հեռավոր այն ժամանակները, երբ ազգային լեզուն որպես այդպիսին գոյություն չուներ, այլ կար որպես ընդհանուր ցեղային լեզու, կամ էլ որպես այդ լեզվի բարբառ: Ազգային լեզվի հիմնային-արմատային այդ շերտի վերհանում-պարզաբանումը շատ բան կարող է տալ տվյալ լեզվի, դրա առանձին բաղադրիչների խորքային իմաստները հասկանալու համար:

Continue reading

Դյուցազնամարտեր

Հայկ եւ Բել. արեւապաշտն ու լուսնապաշտը

Բաբելոնյան հակամարտության արձագանքները հստակորեն պահպանվել են աշխարհի հնագույն եգիպտական, աքքադական, հրեական ավանդապատումներում: Այդ հակամարտության մասին մեզ հասած հայկական ավանդազրույցը այսպիսի ավարտ ունի. Ծիրանակիր Հայկ Նահապետն իր լայնալիճ աղեղից արձակած նետով խոցեց Տիտանյանի զրահապատ կուրծքը` վերջ դնելով խավարամտությանը: Հայկի եւ Բելի հակամարտության արժեքավոր ավանդապատումը մատնանշում է տարածաշրջանի կարեւորագույն դեպքերից մեկը եւ ցույց է տալիս, որ Արարչական ճշմարիտ հավատքի, լուսավորչականության եւ տոմարի պահպանության խնդիրը տարածաշրջանում իրականացվել է Հայկազունիների միջոցով: Արաչագործական Գիտելիքների այն համակարգը, որը փոխանցվում էր սերնդե սերունդ, Հայկազունիներին հայտնի է որպես Սրբազան Անշարժ Տոմար:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Արթուրը հաղթեց, բայց…
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Super-Six» սերիայի 2-րդ մրցամարտում, ըստ մրցավարների, պարտվեց ամերիկացի Անդրե Դիրելին:
ԱՄՆ Դետրոյթ քաղաքում կայացած մենամարտը 10-րդ ռաունդում կարող էր ավարտվել նոկաուդով, ի օգուտ Արթուր Աբրահամի, սակայն մրցավարը դա գնահատեց որպես սայթաքման հետեւանք: 11-րդ ռաունդում հայազգի բռնցքամարտիկի գրոհներից մեկի ժամանակ ամերիկացին արդեն իրոք սայթաքեց եւ ծնկի եկավ: Այդ ժամանակ պայքարի մեջ մտած Ա. Աբրահամը հուժկու հարված հասցրեց մրցակցի գլխին, որի արդյունքում էլ վերջինս կորցրեց հավասարակշռությունը:

Continue reading