Մենք փառավորվելու տեղ չունենք

 <Կապիտալ> բիզնես օրաթերթ, թիվ 53 (566), 26.03.2010թ.

Արփի Մախսուդյան , Կարեն Հարությունյան
Մինչ Հայաստանում հասարակական բանավեճեր են ընթանում, թե արդյոք պե՞տք է «Մոսկվաե կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի հիմնել, Հայ արիական միաբանությունը պատրաստվում է Երևանում կառուցել արիական տաճար, այդ նպատակով արդեն հաշվեհամար է բացել բանկում և ակնկալում է իշխանությունների համաձայնությունը` տաճարի կառուցումն սկսելու հարցում: Թե ի՞նչ կտա այն Հայաստանին, «Կապիտալինե պատմել է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
– Պրն Ավետիսյան, ի՞նչ նպատակ ունի Ձեր նախաձեռնությունը։ Արդյոք իշխանությունները հավանություն կտա՞ն այդ նախագծին։

Continue reading

Լուսանցքի թիվ 142-Ի հոդվածները

Continue reading

Հայոց հավատը եւ հավատավորները

Հայկական տեսանկյուն

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ
Շուրջ 2 հազարամյակ է, ինչ համառորեն շարունակում են հայից ու Հայքից հեռու պահել Հայոց հավատը, Հայ Աստվածներին, ճշմարիտ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը:
Եվ այդ հեռու պահողներն ամենաշատն են խոսում ազգային սրբությունների ու ավանդությունների պաշտպանությունից: Ոչ միայն խոսում են, այլեւ ամբարտավան կեցվածքով այլոց սրբություններն ու ավանդույթներն են 1700 տարի քարոզում մեզանում: Ու դեռ զարմանում են, որ հայը չի հասկանում ու չի ընդունում դրանք, նույնիսկ չի կարդում իրենց «սրբազան» գիրքը: Ինչպես հասարակ ժողովուրդն է ասում՝ պարզապես «պապերից է եկել, էլի՜», դրա համար էլ գնում են եկեղեցի՝ մոմ վառելու կամ հարս ու փեսի հարսանիքը մի քիչ արժեւորելու, իսկ թաղումները՝ «էլի պապական կարգով կատարելու» համար:

Continue reading

Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր եւ ոչ հակառակը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելեց նաեւ Դեյր Զոր եւ ասաց. «Այսօր ես այստեղ եմ, որովհետեւ պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առեւտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:

Continue reading

Հարձակման փորձ

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը տեղեկացնում է, որ երեկ ՀԱՄ գրասենյակ գալու թույլտվություն ստանալով գրասենյակ է այցելել «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրեն (ՍՊԸ-ն «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակիչն է) Սուրեն Գեղամյանը, ով երկար ժամանակ խոսափում է ՍՊԸ-ի բաժնետերերին հաշվետվություն ներկայացնել՝ մտածելով ֆինանսական եւ այլ աշխատանքային թերացումները թաքցնել:
ՀԱՄ գրասենյակում հանդիպելով «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին, ով նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է, Սուրեն Գեղամյանը փորձել է վերստին կոծկել իր թերացումները, առանց հաշվետվություն ներկայացնելու: Սակայն դա չհաջողելով` սկսել է իրեն պահել լկտի ու անվայել կերպով, հայհոյանքներ է տեղացել եւ փորձել է հարձակվել Արմենուհի Մելքոնյանի վրա:

Continue reading

Այլալեզու դարձած «հայը»` պատրաստի թեկնածու այլ երկրների լրտեսական գործակալությունների համար

Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո հաղթարշավ է սկսում ապազգայնացումը

Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նրա գոյաձեւերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն՝ նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն՝ գեղեցիկ եւ տրամաբանված խոսքի կառուցում:
Լեզվաքաղաքականությունը պետական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չկանոնարկված՝ իրավիճակային ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Այն պետական-ազգային անվտանգության գործոն է, առավելագույն քաղաքական նրբանկատություն պահանջող ոլորտ, ներառում է լեզվահոգեբանություն, հասարակագիտություն, ներպետական եւ միջպետական հարաբերություններ:

Continue reading

Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՜ր Հայոց Ամանոր

2010թ. մարտի 21-ին Գառնո Արիական-հեթանոսական տաճարում կայացավ Հայոց Ամանորի տոնակատարությունը եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարությունը:
Մասնակցեցին Հայ Արիական միաբանության, Հայ ազգայնականների համախմբման անդամները, հայորդի-արորդիներ, սփյուռքահայեր, Հայաստանի եզդի արեւապաշտական համայնքի ներկայացուցիչներ՝ շեյխ Մաջիթի գլխավորությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ եւ այլք:  
Տոնական ծեսն անցկացրեցին Հայ Արիական միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Continue reading

Ֆոքսը ստեր տարածեց ու «թռավ»

Թուրքական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, իբր ցեղասպանության բանաձեւը հաստատած ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերմանը ժխտել է իրեն վերագրած որոշ արտահայտություններ: Այն է, հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւից հետո հանձնաժողովի որոշ անդամներ, այդ թվում Բերմանը, փոխել են իրենց դիրքորոշումը խնդրի կապակցությամբ: Թուրքական «Հուրիյեթ» թերթի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Ֆոքսը:

Continue reading

Մեր փոստից՝ ամենայն պարզությամբ

Վասն Ընկերության

Մի անգամ Արարիչը կանչեց իր մոտ Լույսին եւ հայտնելով, որ խավարը նրանից գանգատվում է, հանդիմանեց վերջինիս հալածելու համար:
–  Օ՜, Հայր Արարիչ,- զարմացավ Լույսը,- ես խավարին հալածելու չնչին իսկ միտում չեմ ունեցել: Ընդհակառակը, լսել եմ նրա մասին, փնտրում եմ` ընկերություն առաջարկելու համար, սակայն ամենուր նայում եմ, նա չկա ու չկա:
Բյուրիցս ավաղ, սակավ չի լինում, երբ ընկերության պարզ առաջարկը վախ է պատճառում:  
Ընդունման դեպքում վախով ուղեկցվում եւ, վերջ ի վերջո, գժտման հանգեցնում: Եվ որպես օրենք, գժտվելուց հետո թուլակամ մարդը հակադարձում է ընկերոջ մասին իր իսկ գործածած նախկին գովքերը:

Continue reading

Մոսկվան կվերածնի՞ ԽՍՀՄ-ը

Բրիտանական «The Times»-ն իր վերջին հրապարակումներից մեկում գրել է, որ Մոսկվան աստիճանաբար վերածնում է ԽՍՀՄ-ը: Հայաստանի վերաբերյալ գրվել է, որ ՀՀ տնտեսությունն արդեն գրեթե ամբողջությամբ գտնվում է ռուսաստանյան ընկերությունների ձեռքին:
Իսկ որպես Ադրբեջանի վրա գործադրվելիք լծակ՝ հիշատակվում է ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը:

Նարե Մշեցյան

Continue reading

Հայտարարություն

       Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը տեղեկացնում է, որ երեկ ՀԱՄ գրասենյակ գալու թույլտվություն ստանալով գրասենյակ է այցելել «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրեն (ՍՊԸ-ն «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակիչն է) Սուրեն Գեղամյանը, ով երկար ժամանակ խոսափում է ՍՊԸ-ի բաժնետերերին հաշվետվություն ներկայացնել՝ մտածելով ֆինանսական եւ այլ աշխատանքային թերացումները թաքցնել:

       ՀԱՄ գրասենյակում հանդիպելով «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին, ով նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է, Սուրեն Գեղամյանը փորձել է վերստին կոծկել իր թերացումները, առանց հաշվետվություն ներկայացնելու: Սակայն դա չհաջողելով, սկսել է իրեն պահել լկտի ու անվայել կերպով, հայհոյանքներ է տեղացել եւ փորձել է հարձակվել Արմենուհի Մելքոնյանի վրա:

       Հարձակումն, իհարկե, կանխվել է, որից հետո նա փորձել է հարձակվել ՀԱՄ անդամների վրա, ուստիեւ «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրենը իր կեցվածքին ու դրսեւորումներին համապատասխան դուրս է բերվել ՀԱՄ գրասենյակից: Դրսում փորձել է մարդիկ հավաքել գլխին, գոռգոռացել, հայհոյել է եւ պատահական անցորդների կողմից սաստվել եւ համարժեք պատասխանների է արժանացել իր լկտի պահվածքի համար: Փորձել է անցորդներից հեռանալ եւ պատսպարվել ՀԱՄ գրասենյակում, սակայն նրա մուտքը արգելվել է:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

23.03.2010թ.

Continue reading

Տեսանյութ

Continue reading

Փա~ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո~ր

                                                                   Հայոց Ամանոր
 
2010թ. մարտի 21-ին Գառնո Արիական-հեթանոսական տաճարում կայացավ Հայոց Ամանորի տոնակատարությունը եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարությունը: Մասնակցեցին Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ, սփյուռքահայեր, Հայաստանի եզդի արեւապաշտական համայնքի ներկայացուցիչներ` շեյխ Մաջիթի գլխավորությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ, Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ եւ այլք:
 
Տոնական ծեսն անցկացրեցին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Տոնական գինեձոնով եւ կրակի վառման ծիսակարգով փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես` օրվա խորհրդի տերը` Վահագն Աստվածը:

Ներկաները միմյանց շնորհավորեցին Երկրային ու Երկնային Գարունների, նաեւ Հայոց Ամանորի առիթով:

      Գառնիում տոնական մասին ավարտից հետո, Հայոց Ամանորի տոնակատարության եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարության առիթով Հայ Արիական Միաբանության գրասենյակում կատարվեց «Հայ-Արի Ասպետ»-ի կոչումի շնորհման արարողություն:

* * *

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերի 9-ին հաստատվել է «Հայ-Արի Ասպետ» կոչումը: Այն շնորհվում է ինչպես գործող հայորդի-արորդիներին՝ հայարիականության ոլորտում իրենց վաստակի ու ծառայությունների համար, այնպես էլ՝ մեր փառահեղ նախնիներին, հետմահու՝ ունեցած նման վաստակի եւ ծառայությունների համար:

«Հայ-Արի Ասպետ» կոչումը համահայկական նշանակության է (Հայաստան-Սփյուռք) եւ տրվում է «Փառահեղ նախնիներ», «Ազգային գաղափարախոսություն», «Ազգային հավատ», «Քաղաքականություն» (անհատներ եւ կազմակերպություններ), «Պետական կյանք», «Հանրային կյանք» (անհատներ եւ կազմակերպություններ), «Մշակութային կյանք», «Տնտեսական կյանք», «Մամուլի աշխարհ» անվանակարգերում:

1. «Փառահեղ նախնիներ»

Տրվում է՝

ա/ Հայկ Նահապետին՝ հայության արարչական Հայրենիքին վերատիրելու, Հայկական ազգային պետականությունը վերականգնելու, Հայահավաք կազմակերպելու եւ Հայոց հավատը երկրում ամրագրելու համար:

բ/ Գարեգին Նժդեհին՝ Հայաստանի անկախության եւ տարածքների պաշտպանության համար մարտնչելու, Ազգային գաղափարախոսական եւ իմաստասիրական միտքը (Ցեղակրոն ուսմունք) համակարգելու, Սրբազան նահատակության (մահով անմահանալու) գաղափարը վերաարժեւորելու համար:

գ/ Սլակ Կակոսյանին՝ Հայոց հավատի (արիադավանություն-հեթանոսություն)՝ վերականգնմանը նպաստելու, ծիսակարգային, հավատամքային եւ տոնական կարգերը մշակելու, քրմական դասը վերաձեւավորելու համար:

2. «Ազգային գաղափարախոսություն»

ա/ Արմեն Ավետիսյանին՝ Հայ-արիական գաղափարախոսությունը վերհանելու, Հայ-արիական կազմակերպություններ հիմնադրելու, Արիադավան-հեթանոսական հավատի զորացմանը նպաստելու համար:

3. «Ազգային հավատ»

ա/ Սերգեյ Մանուկյանին (քուրմ Մանուկ)՝ Հայոց հավատի վերահաստատմանը նպաստելու, հավատամքային վերլուծություններ կատարելու եւ քարոզչությամբ զբաղվելու համար:

4. «Քաղաքականություն»-անհատներ

ա/ Արմեն Ավետիսյանին՝ ազգայնական (հայ-արիական եւ ցեղակրոն հիմքերով) քաղաքականություն տանելու եւ ազգային արժեքները համակարգված քարոզելու համար:

5. «Քաղաքականություն»-կազմակերպություններ

ա/ Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ, մասնավորապես՝ դրա կազմում գործող Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցությունը)՝ հայ-արիական գաղափարները, հայ ազգայնականության տեսակետները, հայոց հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքը քարոզելու, Արցախի ազատագրության  եւ Հայաստանի սահմանամերձ կռիվներին մասնակցելու, Հայոց Հայրենիքին վերատիրելու տեսլականը քարոզելու համար:

բ/ Հայ Ազգայնականների Համախմբմանը (ՀԱՀ)՝ հայ ազգայնականության տեսակետները, հայոց հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքը քարոզելու, Հայաստանում եւ Սփյուռքում հայկական տեսակետները պաշտպանելու համար:

6. «Պետական կյանք»

ա/ Արմենուհի Մելքոնյանին՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերում երկար տարիներ ազգայնորեն աշխատելու, ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային Ժողովի եւ այլ պետական մարմինների հետ աշխատանքներում ազգայնական, հայ-արիական-հեթանոսական գաղափարնե
րն ու հավատը պաշտպանելու եւ քարոզելու համար:

7. «Հանրային կյանք»-անհատներ

ա/ Գեւորգ Յազըճյանին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական, մշակութային, լրատվական եւ հանրային կյանքում ազգայնական, հայ-արիական գաղափարների տարածման, գրքերի եւ հոդվածների պարբերական հրատարակման, ազգային-ազգայնական գործունեության համար:

բ/ Ռաֆֆի Պապիկյանին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական, մշակութային, լրատվական եւ հանրային կյանքում ազգայնական, հայ-արիական գաղափարների տարածման եւ ազգայնական կազմակերպական աշխատանքների համար:

8. «Հանրային կյանք»-կազմակերպություններ

ա/ Հայ-Արիական-Ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպություն՝ հայ-արիական, ցեղակրոն-ցեղապաշտական գաղափարների եւ կենսակերպի քարոզման, հայ-արիական ազգային, մշակութային եւ այլ արժեքների քարոզման, Հայաստանում Արիական տաճար կառուցելու նախաձեռնության, հայ-արիական հոգեւոր, կրթական, մարմնակրթական գործունեություն ծավալելու համար:

9. «Մշակութային կյանք»

ա/ Ջոնիկ Մելիքյանին՝ հայ գրականության մեջ հայ-արիականության գաղափարներն ու պատմությունը ներկայացնելու եւ դրանք գեղարվեստական գործերի միջոցով քարոզելու, նաեւ որպես հայ-արիական իրականությունը ներկայացնող պատմավիպասան հանդես գալու համար:

բ/ Աշոտ Բադալյանին` մամուլում մշակութային արժեքները քարոզելու եւ դրանք ազգային-պատմամշակութային տեսակետից ներկայացնելու համար:

10. «Տնտեսական կյանք»

ա/ Տեր եւ տիկին Աշոտ Օհանյանին եւ Ռուզաննա Նահապետյանին՝ տնտեսական գործունեւոթյան ասպարեզում ազգային որակներ դրսեւորելու եւ հայ-արիական ոլորտի ծավալմանը նպաստելու համար:

11 «Մամուլի աշխարհ»

ա/ «Հայ-Արիա» ամսագրին՝ նորօրյա հայ-արիականության քարոզչության մեջ, հայկական զլմ-ների ասպարեզում առաջին պարբերականը լինելու պատիվն ունենալու համար:

բ/ «Հայեր» պարբերականին՝ հայկականության եւ արիականության տեսակետները հիմնավորելու, ազգային գաղափարները ներկայացնելու համար:

գ/ «Հայ-Արիներ» պարբերականին՝ հայ-արիական գաղափարների քարոզչության, հայ ազգայնականության տեսակետների հիմնավորման եւ հայոց պատմության ճշմարիտ ներկայացման համար:

դ/ «Լուսանցք» շաբաթաթերթին՝ հայ ազգայնական (այդ թվում` հայ-արիական) տեսակետների զանգվածային ներկայացման, ազգային հավիտենարժեք հասկացությունների պաշտպանության եւ հայկական տեսակետների (բոլոր ոլորտների) քարոզչության համար:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

21.03.2010թ.

Continue reading

Լուսանցքի թիվ 141-Ի հոդվածները

  1. Մենք 3 տարեկան ենք
  2. Արմեն Ավետիսյան – Հայ Արիական միաբանության առաջնորդ
  3. Նոր ժայթքումների շեմին
  4. Ազգային ողբերգության ծնունդը՝ օտար եւ ապազգային ուժերի մասնակցությամբ
  5. Հայտարարություն – կրոնամոլության հերթական ծավալման դեմ
  6. Շվեդիան էլ ճանաչեց, իսկ Մեծ Բրիտանիա՞ն
  7. Առանց գրաքննության` ճշմարտությունը բացահայտելու ակնկալիքով
  8. Հակամարտությունների հեռանկարում
  9. 100-ականների «100 քայլ»-ը կտանի դեպի կործանում
  10. Փա՜ռք Ամանորին, փա՜ռք զորության Աստված Վահագնին
  11. Մեր փոստից` ամենայն պարզությամբ
  12. Հայերի բռնի իսլամացումը վկայում է հենց Թալեաթը
  13. Պետությունը երբեք չի քանդվում պատահականություններից

Continue reading

Մենք 3 տարեկան ենք

Այո, 3 տարի առաջ, մարտին, ճիշտ այս օրերին, հրատարակվեց «Լուսանցք»-ի անդրանիկ թողարկումը (2007թ. մարտի 16-ին): 3 տարի յուրաքանչյուր շաբաթ, ամեն ուրբաթ օր, մենք ընթերցողին ենք փոխանցում մեր տեսակետներն ազգի ու պետության ներքին եւ արտաքին ոլորտների մասին, ներկայացնում ենք ազգային ու համաշխարհային կարեւոր անցուդարձերի լրատվությունն ու վերլուծությունները, հատկապես` հայության եւ Հայաստանի հետ առնչվող հարցերը: Եվ որ ամենակարեւորն է՝ մենք մեր ընթերցողներին տրամադրում ենք ազգային արժեհամակարգին առնչվող նյութեր, ազգային-ազգայնական ուղղվածության գաղափարներ ու վերլուծություններ, ինչը եւ խոստացել էինք «Լուսանցք»-ի 1-ին իսկ համարում:

Continue reading