Լուսանցքի թիվ 114-ի հոդվածները

  1. «Լուսանցք»-ը գնում է մեկամսյա արձակուրդի
  2. «Որ մենք հերոս»
  3. Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
  4. Մեր փոստից
  5. Լավ չի չէ՞, այ Վրաստան
  6. Հայաստանը զինադադարի մեջ է, իսկ… «Ոսկե ծիրանը» աշխարհում թափ է հավաքում…
  7. ՆԱՏՕ-ն Նատո չէ՛, Գիվի
  8. Թուրքիան Չինաստանին էլ զզվեցրեց

Continue reading

«Լուսանցք»-ը գնում է մեկամսյա արձակուրդի

Հարգարժան ընթերցող.
Ամառային այս ամիսները նույնիսկ մեր ամենաեռուն դաշտում՝ քաղաքական ոլորտում, համարվում են «մեռյալ ամիսներ», անգամ քաղաքական հակադիր կազմակերպությունները միմյանց նկատմամբ «զինադադար» են հայտարարում…
Մեր ժողովուրդն էլ այս ամիսներին իր յուրահատուկ հոգսերն ունի (իհարկե հոգսեր միշտ կան), եւ զբաղվում է «ձմեռային պաշարներ» հավաքելով: Այսինքն՝ ամառը հաջորդ մեկ տարվա բարեհաջող անցկացման ամենաօգտակար ամիսն է, եւ այս մտածելակերպը նոր չէ:

Continue reading

«Որ մենք հերոս»

Սկզբում շրջանառվեց, որ «Մադրիդյան սկզբունքներ»-ը գաղտնազերծվել են, հետո թե՝ ՀՀ-ի համար այդ սկզբունքները շահեկան են, եւ այդ շահեկան լինելու մեկ՝ մեղմ ասած հիմար պատճառաբանություն մեջբերվեց. իբր շահեկան են, որովհետեւ Ադրբեջանն է այդ սկզբունքներից դժգոհ: «Լուսնացք»-ն իր դիրքորոշումը այս հարցի հետ կապված վաղուց է հայտնել. այն է՝ որ Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը լուծված է, այդպիսի խնդիր չկա, Արցախն առանձին պետություն է, ու հաշվի առնելով միջազգային բոլոր ճնշումները, կարծես վատ էլ չի կազմակերպվում իբրեւ պետություն: Որ պետք չէ վախենալ միջազգային կոչվող ինչ-ինչ փաստաթղթերից, որովհետեւ հողերը փաստաթղթերով չեն պահվում կամ վերադարձվում եւ այլն եւ այլն: Բայց ուզենք թե ոչ, փաստաթղթերից բխող քննարկումներն ընթացքում են, կրքերը թեժանում են ու մարում, ու դա մեր ներքին ու արտաքին քաղաքականության բաղկացուցիչ ու կարեւոր հատված է, որին անմասն մնալ չենք կարող:

Continue reading

Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ: Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:

Continue reading

Մեր փոստից

Զորակցություն Արիացի հայորդուն
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Continue reading

Լավ չի չէ՞, այ Վրաստան

Վրացական «Քվիրիս պալիտրա» (հայերեն‘«Շաբաթվա ներկապնակ») թերթը հուլիսի 20-26-ի թիվ 029 համարում անդրադարձ է կատարել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների խնդրին եւ, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության կազմակերպմանը:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, «հրապարակման մեջ թերթը մտահոգություն է բարձրացնում հատկապես այն առնչությամբ, որ Վրաստանում հայ եւ ադրբեջանական համայնքների կրթօջախների համար դասագրքերի չհրապարակման արդյունքում, դրանք նվիրատվության ձեւով ստացվում են Հայաստանից ու Ադրբեջանից: Ըստ թերթի, իշխանություններն այս հարցում վտանգավոր անգործություն են դրսեւորում, քանի որ ադրբեջանական ծագման դասագրքերը պառակտիչ բովանդակություն ունեն եւ աղճատում են տարածաշրջանի պատմությունը:

Continue reading

Հայաստանը զինադադարի մեջ է, իսկ… «Ոսկե ծիրանը» աշխարհում թափ է հավաքում…

Ավարտվեց «Ոսկե ծիրան» Երեւանի 6-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնը ներկայացավ 158 ֆիլմերով, 150–ից ավելի արտերկրից հյուրերով եւ 52 մասնակից երկրներով: Կինոն, որպես մշակութային բարձրարժեք արվեստի տեսակ, հայ հանդիսատեսին ներկայացավ իր ամբողջ հմայքով, սկսնակ ռեժիսորներով եւ բազում դափնիների արժանացած կինոդասականներով:
Հանդիսատեսի պակաս չկար:

Continue reading

ՆԱՏՕ-ն Նատո չէ՛, Գիվի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յահապ դե Հոոպ Սխեֆերը, ով պատրաստվում է օգոստոսի 1-ին հեռանալ պաշտոնից, հայտարարել է, որ Վրաստանը եւ Ուկրաինան այս պահի դրությամբ պատրաստ չեն ընդգրկվել դաշինքում: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մեծ Բրիտանիայում:
«Միայն ցանկությամբ ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնում»,- հայտարարել է Սխեֆերը:
Նրա կարծիքով, նշված երկրների ներքաղաքական իրավիճակը շատ է խանգարում եվրաատլանտյան ծրագրերին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ պետությունները, որոնք մտադիր են ընդգրկվել դաշինքի կազմում, պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի պահանջներին, մինչդեռ այսօր «ո՛չ Ուկրաինան եւ ո՛չ էլ Վրաստանը դրան պատրաստ չեն»:

Continue reading

Թուրքիան Չինաստանին էլ զզվեցրեց

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը ցեղասպանություն գործելու մեջ տարբեր երկրների մեղադրելու սովորություն ունի: Նա ցեղասպանության մեջ մեղադրեց Իսրայելին՝ Գազայի վրա հարձակման համար: Իսրայելի որոշ ղեկավարներ պատասխանեցին, թե թուրք պաշտոնյաները վերջինն են, որ կարող են խոսել ցեղասպանության մասին՝ հաշվի առնելով իրենց երկրի մեղավորությունը Հայոց ցեղասպանություն գործելու մեջ: Նույնիսկ սպառնացին հակահարված տալ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Վերջերս էլ Էրդողանը նորից վերադարձավ իր սիրելի թեմային՝ այս անգամ ցեղասպանության մեջ մեղադրելով Չինաստանին:

Continue reading

Երբ հայ պատմաբանները պատմաանբաններ են, հայերը կարող են եկվոր էլ լինել ու…

Դատողություններ մի հաղորդման շուրջ
Վաղուց է ինչ Հայ Արիական Միաբանությունը արիական (ավելի ընդգրկուն՝ հայ-արիական) տեսության մասին խոսում է Հայաստանում եւ արտերկրում: Հայոց ծագումնաբանության եւ Արարատյան լեռնաշխարհի արարչականության մասին խոսել են նաեւ շատ հայ մեծեր՝ տարբեր ժամանակաշրջաններում: Սակայն, պետական կառույցների կողմից այս գաղափարախոսությունը երբեւէ չի օժանդակվել, ավելին՝ հնարավորինս խլացվել է: Պետական այրերը կամ չեն հասկացել արիականության էությունը կամ վախեցել են օտարի ճնշումներից: Երկու դեպքում էլ ունեցել ենք տկար ու վախկոտ իշխանավորներ:

Continue reading

Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկողը ոչ կպատժվի, ոչ էլ նյութական վնա՞սը կփոխհատուցի

Մի քանի հարց Հայ Արիական Միաբանության առաջնորդին

– Պարոն Ավետիսյան, ի՞նչ ընթացքում է Ձեզ հետ կապված պատահարին՝ վրաերթին կամ մահափորձին առնչվող գործը:
– Ինձ հետ կապված միջադեպը քննիչը, ըստ ամենայնի, շարունակում է «ընկալել» որպես պարզապես ավտոճանապարհային վթար եւ անընդհատ նույն խնդիրների շուրջ պարբերաբար նույն հարցերն է տալիս: Եթե նույնիսկ ավտոճանապարհային վթար է եղել, ապա ինչու՞ հարցը չի մտնում դատարան, եւ այսպես կոչված մեղավորը չի պատժվում:
– Գործը դեռ քննվում է, դատարան հետո է հասնում: Ի՞նչ է, հակառակի մտավախությու՞նն ունեք:

Continue reading

Լուսանցքի թիվ 113-ի հոդվածները

Continue reading

Ինչու՞ են հաճախացել վթարները

Հուլիսի 15-ին Իրանում ավիավթարի ենթարկված TY-154 օդանավի երեք սեւ արկղերից երկուսը գտնվել են: Այդ մասին իրանական IRNA լրատվական գործակալությանը տեղեկացրել է Իրանում ստեղծված հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Ահմեդ Մաժիդին:
Ըստ նրա, չնայած գտնված ինքնագրերը լրջորեն վնասված են, իրանցի մասնագետները անելու են ամեն հնարավորը՝ եղած տեղեկությունները վերծանելու եւ ողբերգության պատճառները որոշելու համար:
Իսկ եթե իրանցի մասնագետները չկարողանան վերծանել ինքնագրերը, ապա իրանական կողմը ստիպված կլինի այդ հարցով դիմել արտադրող երկրին:
Հիշեցնենք, որ Կասպյան ավիաընկերությանը պատկանող եւ ռուսական արտադրության TY-154 օդանավը Թեհրանից Երեւան ուղեւորվելիս թռիչքից 16 րոպե հետո վթարի է ենթարկվել: Օդանավում եղած 168 մարդիկ մահացել են: Նրանց շարքում շատ են եղել իրանցի եւ հայաստանցի հայեր՝ 40 մարդ, այդ թվում ՀՀ քաղաքացիներ են 5-ը:

Continue reading

Տնտեսական ծրագիր՝ քաղաքական հիմնարկեքով

Թուրքիայի, Ավստրիայի եւ Հունգարիայի կառավարությունների ղեկավարները եւ Բուլղարիայի ու Ռումինիայի էներգետիկական ընկերությունների ղեկավարները Անկարայում հուլիսի 13-ին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Նաբուկո» նախագծի վերաբերյալ: Ի դեպ, Անկարա էին եկել օտարերկրյա պետությունների եւ Եվրամիության 30-ից ավելի ներկայացուցիչներ: ԱՄՆ-ն վերահաստատել է իր աջակցությունն այդ նախագծին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե «Նաբուկո» նախագծի իրացումն արդեն բավարար է Եվրամիությանն անդամագրվելու համար եւ… «Մենք հանդես ենք գալիս նախագծին Իրանի միանալու օգտին, երբ դա թույլ կտան պայմանները, ինչպես նաեւ ակնկալում ենք դրան Ռուսաստանի մասնակցությունը»:
(Էրդողանը համաձայնագրի ստորագրումը «պատմական պահ» է համարել (Էրդողանը Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության մեկնարկի փաստաթղթի ստորագրումն էլ պատմական համարեց):

Continue reading

Մեր փոստից Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Continue reading