Թիվ՝ 13794
03/07/2009թ.
(ոչ պաշտոնական թարգամանություն)
Ստորեւ ներկայացվում է Իրանի Իսլամական Հանրապետության տասներորդ նախագահական ընտրությունների մասին որոշ օտարեկրյա պաշտոնյաներին եւ ԶԼՄ-ներին տրված պատասխանները:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության
հասարակայնության հետ կապերի բաժին
–Համաձայն նախագահական ընտրությունների մասին օրենքի, թեկնածուների ներկայացուցիչներից բացի, 14 հոգի, ներառյալ՝ Պահապան խորհրդի, ներքին գործերի նախարարության, դատախազության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներն ու դիտորդները, մասնավորապես մի քանի հոգի՝ տարբեր հայեցողություն եւ կողմնորոշում ունեցող տեղացի վստահված անձինք, ներկա են լինում ընտրատեղամասերում, գործադիր շտաբներում եւ ձայների հաշվարկի ժամանակ: Հետեւաբար ընտրությունները վերահսկելու կառուցվածքը օժտված է բազմաշերտ մեխանիզմներով եւ նախատեսված է այնպես, որ ցանկացած տեսակի կեղծիքի եւ խախտման հնարավորությունը հասցվում է նվազագույնի եւ, իմիջիայլոց, Սահմանադրության 99-րդ եւ 118-րդ հոդվածների համաձայն, Պահապան խորհուրդը իրավասու եւ օրինական ատյանն է ընտրությունները վերահսկելու եւ թեկածուների բողոքները քննելու համար: Հետեւաբար, քաղաքացիական իրավունքների վերականգնման միակ ճանապարհն է դիմել օրենքին, այլ ոչ թե խրախուսել խռովարար մոտեցումները, որոնք հակասում են երկրի Սահամանադրության ոգուն եւ առաջացնում են անկայունություն եւ բնակչության ու հասարակության անդորրի խաթարում:




