Հայտարարություն

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը (ՀԱՀ) ներկայացնող ազգայնական կազմակերպություններն ու անհատները հայտարարում են, որ չնայած նախնական նախապատրաստական գործունեությանը, չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱՀ-ը փորձեց բանակցություններով ի հայտ բերել հայ ազգայնականության շահերը պաշտպանող ուժերի եւ թեկնածուների, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս նախընտրական գործընթացները հավաստեցին, որ հայ ազգայնականության ներքին քաղաքականությամբ պայմանավորված շահերը պաշտպանող ուժեր ԿԸՀ-ում գրանցված կառույցների եւ թեկնածուների շարքերում չկան:
Ուստի, ՀԱՀ-ի անդամ կառույցներն ու անհատները այս անգամ եւս չեն մասնակցի հերթական ընտրությանը: ՀԱՀ խորհուրդը կոչ է անում ՀԱՀ-ի հետեւորդներին ու համակիրներին՝ հետեւել ՀԱՀ խորհրդի հետագա հրահանգներին:

Այնուամենայնիվ, ՀԱՀ խորհուրդը իր այն համակիրներին, ովքեր ընդգրկված են հանձնաժողովի աշխատանքներում, կոչ է անում մինչեւ վերջին պահը արդարորերն հետեւել նախընտրական եւ հետընտական գործընթացներին՝ իրենց տեղամասերում պաշտպանելով արդարությոնն ու ճշմարտությունը:

Continue reading

Զորակցություն Արմեն Ավետիսյանին

Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին:

Հիշեցնենք, որ ՀԱՄ առաջնորդը մայիսի 4-ից Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր մինչեւ երեկ: Բժիշկները հիմա արդեն նրա վիճակը կայուն են գնահատում:

Նրան շարունակում են զորակցել տարբեր երկրներից: Բելգիայի հայերը «Լուսանցք»-ին գրում են. «Արմեն Ավետիսյանը հույս է արտերկրում գտնվող բոլոր այն հայերի համար, ովքեր դեռ ուզում են հայրենիք վերադառնալ, ապրել սեփական տանը: Արմեն Ավետիսյանը մեզ միշտ հույս է ներշնչել, որ քաղաքականությունում հնարավոր է ազնիվ լինել ու այդ քաղաքականությունը ծառայեցնել ի շահ ազգի: Մենք հավատում ենք՝ նա շուտ կկազդուրվի, որովհետեւ նրա հետ են Բելգիայի հայերի բարեմաղթանքները»:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 19 (105), 2009թ.

Continue reading

Լուսանցքի թիվ 105-ի հոդվածներ

  1. Զորակցություն Արմեն Ավետիսյանին
  2. Զորակցություն Արիացի հայորդուն
  3. Մնամ կարոտով հայտնագործություններիդ սպասող
  4. Ատոմակայան՝ հայկական օրենքներով
  5. «Նաիրիտն» այս անգամ կաշխատի՞ վերջնականապես
  6. «Աշխարհի նոր կարգ»-ի գաղտնի ուսմունքը

Continue reading

Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին:

Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Ստամբուլից մի խումբ հայեր քաջառողջություն են մաղթում Արմեն Ավետիսյանին: Նրանց անունից Արսի Ջեոքմագոզեանը գրում է (թարգմանությունը անգլերենից է). «Բազմաթիվ հայի աչքեր են հառած Արմեն Ավետիսյանին: Նա մեր հույսն է, որ երբեւէ կկարողանանք վերատիրել մեր հայրենիքը, մեր չքնաղ ու քնքուշ հայրենիքը միացյալ, որ հիմա տխուր է, փուշ ու տատասկով լեցուն: Կարդացել եմ Արմեն Ավետիսյանի «Հայ ազգայնականի մտքեր» գրքույկը»: Հրաշալի մի մատյան, որ կարող է դառնալ ազգային գաղափարախոսությունը մեր: Արմեն Ավետիսյանի վիդեոները կայքերում տեսել եմ: Այնպես հստակ է խոսում, այնպես հայերեն ու այնպես հավատով, որ մեզ էլ է սնում ու հավատացնում, որ գենը մեր առողջ է ու դեռ հաղթանակներ պիտի տոնի:

Continue reading

Մնամ կարոտով հայտնագործություններիդ սպասող

Բաց նամակ «Հայլուր» լրատվական հեռուստածրագրի պատասխանատուներին

Խոստովանում եմ՝ բազմազբաղությանս եւ հայկական հեռուտակայանների ծրագրերի չափազանց ցածրորակության պատճառով հազվադեպ եմ դիտում հայկական հեռուստակայանները£ Հաշվի առնելով օրվա խորհուրդը, որոշ բացառություն արեցի մայիսի 9-ի եռատոնին£ Բայց եւ այնպես՝ էլի նույն անորակությունը……

Հ 1-ի «Հայլուր» լրատվական ծրագրի մայիսի 9-ի ժամը 17-ի հաղորդումը դիտելով, այնտեղ հայտնաբերեցի հետեւյալ թերիներն ու սխալները՝ ըստ հաջորդականության.

– Տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում հնչեց «ցանկացած» ռուսաբանությունը՝ «ամեն, որեւէ, յուրաքանչյուր» եւ նման հայերեն բառերի փոխարեն£ ՀՀ նախագահի անձնակազմում հայերենին տիրապետող մարդ չկա՞, որ բանասիրական ֆակուլտետից շրջանավարտ նախագահին ի հարկին հուշի պետական միակ լեզվի անաղարտության մասին, որը նաեւ պարտավորություն է՝ ըստ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի£ Մինչեւ ե՞րբ է ռուսերեն «լյուբոյ» բառի «ցանկացած» թարգմանական օտարաբանությունը քանդելու մեր լեզուն եւ խարտոցելու մեր ներվերը……

Continue reading

Ատոմակայան՝ հայկական օրենքներով

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մայիսի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել է այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերն ու հավանություն տվել դրանց: Ամրագելով Հայաստանի տնտեսության միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման, ինչպես նաեւ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման կարեւորությունը՝ անվտանգության խորհուրդը քննության է առել տեխնիկատնտեսական մշակումներից մինչեւ նոր էներգաբլոկի շահագործում ընկած գործընթացի իրականացման բոլոր փուլերը:

Continue reading

«Նաիրիտն» այս անգամ կաշխատի՞ վերջնականապես

Մայիսի 14-ին, ժամը 17:40-ի սահմաններում, պայթյուն եղավ ու հրդեհ բռնկվեց «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության 1-ին աշտարակում: Հրդեհի տարածքը, ըստ «Նաիրիտ»-ի մամուլի ծառայության, կազմեց 80 քմ: Նույն աղբյուրի համաձայն, հրդեհը բռնկվեց այն հիմնական արտադրամասում, որտեղ արտադրվում է քլորոպրենային կաուչուկ: Հավանաբար քաղաքում խուճապ չառաջացնելու համար անմիջապես տարածեցին, թե «միջադեպը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացնի մայրաքաղաքի համար, վտանգավոր արտանետումներ չկան»: Բայց, այնուամենայնիվ, գործարանին մոտ ապրող բնակիչներին խորհուրդ տրվեց սառը թրջոցներ օգտագործել: Հետո, արդեն երեկոյան ժամը 22-ի սահմաններում գործարանից տեղեկացրին, որ «իրավիճակը լիովին վերահսկվում է, վթարը տեղայնացված է, վտանգավոր արտանետումներ չկան»:

Եղան զոհեր, տուժածներ, վիրավորներ, տուժածների թվում նաեւ հրշեջ փրկարարներ էին: Մանավանդ գործարանում վթարի առաջին օրերին տարբեր թվեր էին նշվում զոհերի՝ 3, 4, 6… Մեկն էլ չպիտի լիներ: Մեկն էլ մի ամբողջ կորուստ է ընտանիքի համար… Հետո ստեղծվեց ընկերության մասնագիտական հանձնաժողով՝ վթարի պատճառները պարզելու եւ հետեւանքներն ուսումնասիրելու համար:

Continue reading

«Աշխարհի նոր կարգ»-ի գաղտնի ուսմունքը

Մասոնների մեծամասնությունը չգիտի իր կազմակերպության թաքուն ծրագրերի մասին: Իմ խոսակցությունների ընթացքում ես իսկապես համոզվեցի, որ նրանք մասոնության էությունը չգիտեն: Խնդրում եմ այս խաբված մարդկանց ներողամտությամբ վերաբերվել: Մենք բոլորս էլ հանցանք ունեցել ենք:

Ամիսներ պետք են Կարգը ճիշտ եւ լավ հասկանալու համար: Եթե անդամ չես, գաղտնի գրքերը չես կարող ունենալ, իսկ անդամներից շատ քչերը ժամանակ են տրամադրում ուսմունքը քննելու համար: Ոմանք 30 տարի անդամակցել են օթյակին, բայց մեկ ժամ չեն տրամադրել գրականությունն ուսումնասիրելու համար: Այդպիսիներին օգնելու համար ես պատրաստեցի հետեւյալ ամփոփ մասոնական սկզբունքները:

Continue reading

Զորակցություն Արիացի հայորդուն

Ցավով տեղեկացա Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ կատարված մահափորձի մասին եւ ցանկանում եմ իմ վրդովմունքը հայտնել այդ կապակցությամբ:

Եթե կատարված դեպքն իրոք մահափորձ է, մահափորձ մի մարդու հանդեպ, ով ուժերի ներածին չափով ամեն բան անում է հայի Հոգում արթնացնելու իր ինքնության հանդեպ եղած հպարտությունը, ցուցանում է մեզ 2000 տարի մեզնից խլված մեր իրական Հավատքին վերադառնալու ճանապարհը, հաշտեցնում է մեզ մեր կողմից ուրացված մեր հզոր Հայ Աստվածների հետ, եւ այսքանից հետո Անկախ համարվող Հայաստանում այսպիսի մի մարդու հանդեպ, ով նաեւ եղել է ազատամարտիկ, օրը ցերեկով մահափորձ է իրականացվում, նշանակում է՝ հիվանդ է ազգն ու պետությունը, հիվանդ՝ անբուժելի հիվանդությամբ:

Նշանակում է՝ դեռ գործում է այն հրեշավոր «մսաղացը», որին վերջին 20 տարիներին այս ու այն կերպ զոհ դարձան բազմաթիվ նվիրյալ զավակներ:

«Ավտովթարների» միջոցով կազմակերպված հաշվեհարդարները գալիս են դեռ Խորհրդային տարիներից, որոնք նոր թափ ստացան վերջին 20 տարում: «Անցանկալի» մարդկանց կյանքեր խլելու ծանոթ «ձեռագիր», որն առավել քան նողկալի է մեր օրերում…

Դատապարտում եմ կատարված հանցագործությունը:

Թող անիծյալ լինի այն երկնող ուղեղն ու կատարող ձեռքը:

Թող Աստվածներն Հայոց օգնական լինեն Արմեն Ավետիսյանին: Մեր խնդրանքն առ Աստվածներ թող լսելի լինի եւ արագ ապաքինվի Արիացի Հայորդին…

Սվետլանա Մարգարյան

Բելգիա

6.05.2009թ.

Continue reading

Զորակցություն Արմեն Ավետիսյանին

«Լուսանցք»-ի էլփոստերը պայթում են նամակների առատությունից, հեռախոսազանգերը գրեթե չեն դադարում: Բոլորն իրենց զորակցությունն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին եւ շուտափույթ քաջառողջության մաղթում արիացի հայորդուն:

Մեզ օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ կապվում են հատկապես այն երկրներից, որտեղ քիչ թե շատ պահպանվել են, այսպես ասենք, արիական հետքեր: Հնդկաստանից երեկ մեզ զանգող տիկինն իր կոտրատված, բայց բավականին հաճելի հայերենով նախ փառք տվեց մեր աստվածներին, հետո՝ իր, հետո էլ աստվածային երկու համակարգերից բարեմաղթանքներ խնդրեց առ Արմեն Ավետիսյանը:

ՀԱՄ առաջնորդին իրենց զորակցությունն են հայտնում նաեւ Հայաստանի եզդիների շեյխն ու նրա ընտանիքը:

Նարե Մշեցյան

«Լուսանցք», թիվ 18 (104), 2009թ.

Continue reading

Ազգափրկի՞չ էր, արդյոք, 301 թվականը

Սա մի հարցադրում է, որը երիցս հաստատական պատասխանով է հասել մեզ: Անժխտելի է, որ հարցն իր նշանակությամբ իսկապես առանցքային է, մի ծխնի, որի վրա 17 դար դարձադարձ է անում մեր պատմությունը: Սակայն կա և մեկ ուրիշ հարց. իսկ ի՞նչ կապ ուներ հայ ժողովուրդը կրոնափոխության այս ակցիայի (գործողության) հետ: Ոչ մի: Հաստատ ոչ մի կապ: Կար թագավոր իր նպատակներով, և կար խորհրդավոր մի անձ իր նպատակներով, որին ճանաչում ենք իբրև քրիստոնյա միսիոներ: Տրդատ Գ. և Գրիգոր Լուսավորիչ: Երկուսն էլ Պարթև: Մեկը թագավոր՝ թագավորի որդի, մյուսը` դավադիր թագավորասպանի որդի… Հայոց կրոնադարձության սկզբնապատմության մեջ ամենախճճված ու առեղծվածային պահը, թերևս, Սուրեն Պարթևին (Գրիգոր Լուսավորչին) գործի գլխավոր իրականացնող դարձնելու մասին Տրդատի որոշում կայացնելու հանգամանքն է: Ագաթանգեղոսի Պատմության համապատասխան հատվածը շարադրանքի եզակի պարզություն ունի: Կարդում ենք. «Ապա թագավորը (բժշկվելուց հետո.- Հ.Դ.) իսկույն տիրաբար հրաման տվեց. ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի և նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի» (2, 120): Սակայն եկեղեցին հետագայում կրոնական հեղափոխության (դարձի) առաջին դեմք է դարձնում Գրիգորին, իսկ Տրդատին ընդամենը «Ս. Գրիգոր Լուսավորչի զուգահեռը» համարում (112, 153):

Continue reading

Հայեր ենք, հայացածներ ու հայացողներ…

Այսօր մեզանում ոմանք իրենց ծագումը կապում են հայ-արիական նախարմատի հետ, ոմանք էլ՝ հուդա-քրիստոնեական: Այսինքն՝ հայության մի հատված իրեն համարում է հայ-արիների՝ Արիի (Երկրային Աստծու՝ Աստվածամարդու) ԱԶԱՏ ժառանգը եւ պաշտում է Հայ Աստվածներին, իսկ մի հատվածն էլ իրեն համարում է Ադամի ՄԵՂԱՎՈՐ (նրա մեղքերի ժառանգական կրող) ժառանգը եւ պաշտում է Եհովա Աստծուն: Առաջին հատվածն իրեն համարում է հրա-հողածին (Երկնի ու Երկրի երկունքից ծնված՝ Հայ Աստվածների եւ Հայ Մարդկանց ժառանգ), իսկ երկրորդ հատվածը՝ հողածին (Եհովա Աստծո ստեղծած Ադամի եւ Եվայի ժառանգ): Ուստի՝ հրա-հողածինները նախընտրում են ապրել Երկնակարգի (Տիեզերակարգի՝ Մեկ Արարիչ-Աստվածներ-ազգեր (մարդիկ)) հավատամքին հավատարիմ եւ նախընտրում են մեռնելուց հետո այրվել ու ձուլվել բնության 4 տարրերին (հուր-կրակ, հող, ջուր, օդ-քամի), որպեսզի էլի հոգով ազատ լինեն եւ կյանքը շարունակեն տիեզերական «աշխարհներից» մեկում, իսկ հողածիններն ապրում են Երկրակարգի (Մեկ Աստված-Հրեշտակներ-մարդիկ (ազգեր)) հավատամքին հավատարիմ, իրենց նախնու մեղքերն ի ծնե «բեռնած», եւ մեռնելուց հետո նախընտրում են հանձնվել հողին՝ սպասելով Աստծու դատաստանին եւ Քրիստոսի կանչին «մեռյալների աշխարհ»-ից……

Հրա-հողածինները վստահ են, որ մարմնական մահից հետո անցնելու են հոգու (հոգեւոր) կյանքի մի նոր փուլի եւ՝ յուրաքանչյուրն իր հոգե-մտավոր կարողություններին (եւ Երկրում ունեցած վաստակին) համապատասխան «աշխարհում», իսկ դժոխքը կամ դրախտը հայ-արիների համար նրանց հետմահու (հանդերձյալ) որեւէ «աշխարհում» հայտնվելն է՝ գիտակցություն ունեցողների (որտեղ մի նոր կյանք է սկսվում) կամ՝ անգիտակիցների «աշխարհում» (որտեղ չկա հիշողություն եւ նոր կյանքի սկսման որեւէ նախադրյալ)……

Continue reading

Հայ արիներն ու «Լուսանցք»-ը փորձում են աջակցել ոստիկանությանը՝ բացահայտելու ճշմարտությունը

Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը բնավ միտում չունեն չհավատալ ոստիկանության ներկայացրած հաղորդագրությանը: Այն է՝ որ Արմեն Ավետիսյանի հետ կատարվածը բացառապես վրաերթ է, այլ ոչ թե՝ մահափորձ: Բայց ոստիկանությունն էլ իրավունք չունի չհավատալ մեզ, չլսել Արմեն Ավետիսյանի կուսակիցների առաջ քաշած տարբերակներն ու վարկածները:

Քանզի եթե այդ վարկածներն անգամ «թույլ արգումենտներ» են (ինչին մենք վերապահումով ենք մոտենում), ոստիկանությունն իրավունք չունի դրանք անտեսել: Քանզի նույնիսկ եթե այդ «արգումենտը» թույլ է, մենք աջակցում ենք ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա պարզել գործի իսկությունը: «Թույլ արգումենտը» նախ պետք է քննել, հետո միայն որոշել դրա թույլն ու ուժեղը՝ դրանով կամ ժխտելով կամ հաստատելով տվյալ վարկածը:

Բայց երբ ոստիկանությունն անգամ լսել չի ուզում այդ վարկածների մասին, դա մեզ մտահոգում է: Եվ, բնականաբար, հարց է ծագում՝ ինչու՞: Մենք կներկայացնենք մամուլում արծարծված այն «թույլ արգումենտները», որոնք հնչեցրել էինք մայիսի 5-ի մամլո ասուլիսում:

Մեջբերումներ «Հայոց աշխարհ»-ից:

Continue reading

Լուսանցքի թիվ 102-ի հոդվածները

  1. Որոշում՝ ի նպաստ հայագիտության
  2. Հայ-թուրքական ֆուտբո՞լ, թե՞ շախմատ
  3. ՀՅԴ-ն «Ժառանգության» հետքերո՞վ
  4. «Ալ Ղաիդան» սպառնա՞ց Օբամային
  5. Վրացական մոլու՞ցք
  6. Կրթական անգրագիտությու՞ն
  7. Թռչնի գրիպից հետո՝ խոզի գրիպ
  8. Ադրբեջանական «պատմագիտությունը» ծիլեր է արձակում… մեզանում
  9. Ազատամարտիկների կարիք միշտ էլ լինելու է
  10. Փնտրտուք
  11. Պատրաստվող ճգնաժամը

Continue reading

Որոշում՝ ի նպաստ հայագիտության

Ամենավերը ազգային շահն է

ԱՄՆ-ի հասարակական-մշակութային կազմակերպությունների կողմից դիմում է հղվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (կրկնօրինակները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Բարխուդարյանին, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին): Դիմումում մասնավորապես ասվում է. «Որպես ամերիկահայ հասարակական-մշակութային կազմակերպություններ, 2009թ. փետրվար 12-ին, Գլենդելի հանրային գրադարանի մեծ դահլիճում կազմակերպելով «Լոս Անջելեսի հայ մտավորականների պաշտպանությունը ուսանողների ստորագրահավաքին» խորագրով միջոցառումը, արձանագրեցինք Լոս Անջելեսի հայ համայնքի եւ մտավորականության տրամադրություններն ու դիրքորոշումը»: Իսկ այդ տրամադրություններն այսպիսին են. «Հարցերից մեկը վերաբերում էր՝ «The Armenian People from Ancient To Modern Times» սխալներով եւ զեղծարարություններով լի, հակագիտական եւ հակահայկական երկհատորյակին, որը նաեւ որպես բուհական դասագիրք շրջանառության մեջ է ԱՄՆ-ի համալսարանների հայագիտական դասընթացներում:

Continue reading