
Արարված աշխարհի կառավարումը և զարգացումը ուղեկցվում էր նոր աշխարհների (մեր լեզվամտածողության մեջ, աշխարհը նույնացվում է երկրի հետ) և աշխարհակարգի հիմնադրումով:Ըստ ավանդապատումների աշխարհի կառավարումը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո: Սա այն հիմնական սռնին է, որը հիմք հանդիսացավ տոմարը ստեղծելու համար: Հետագայում յուրաքանչյուր էթնոս ստեղծեց իր տոմարը, որով հայտարարվում էր նոր աշխարհի ստղծման գաղափարը, կենտրոնում նկատի ունենալով իրեն:
Հնդեվրոպական աշխարհաշինական առաջին տոմարի մասին խոսում են Շումերները, որոնք համաշխարհային ժամանակագրության սկիզբը կապում էին ջրհեղեղի հետ և ըստ շումերների՝ ջրհեղեղը տեղի էր ունեցել 18000 տարի առաջ:
Հաջորդ ժամանակագությունը առաջարկել են Ալեքսանդրիայի ժամանակագիրները, նրանք գտնում էին, որ աշխարհը ստեծվել է մ.թ. առաջ 5493 թվականի մայիսի 25-ին: Հրեաները կարծում էին,որ արարումը տեղի է ունեցել մ.թ.առաջ 3761 թվականին: Հռոմեացիք՝ իրենց տոմարը սկսում էին Հռոմի հիմնադրման տարվանից՝ մ.թ.առաջ 753 թվականից:



