Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը, "Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթը իրենց խոր վրդովմունքն ու ցասումն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ երեկ՝ մայիսի 4-ին կատարված մահափորձի կապակցությամբ: Մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Արմեն Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի ազգային անվտանգությունից: 12:20-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար՝ "Այրարատ" կինոթատրոնի ("Ռոսիա" տոնավաճառ) տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարեց գրասենյակ եւ ասաց, որ հիմա գալիս է: Երբ այդ հիմա-ն անցավ 30 րոպեի սահմանը, զանգահարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչու է ուշանում: Հեռախոսին չպատասխանեց: Մինչեւ ժամը 14:00-ն անընդհատ փորձել ենք կապնվել: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: 14:00-ից հետո հեռախոսն անջատվեց: Հեռախոսային հաղորդագրություն ուղարկեցինք "հաշվետվության ծրագրով" եւ այդ հաղորդագրության ստացման մասին հաշվետվությունը ստացանք միայն մայիսի 5-ին, ժամը 2:26-ին… Մինչ այդ, շտապօգնության քաղաքային կայանից տեղեկացել էինք, որ Արմեն Ավետիսյան անուն-ազգանունով կամ իր արտաքինով անհայտ անձ տուժող չի գրանցվել, եւ ժամը 24:00-ի սահմաններում դիմեցինք Կենտրոնի ոստիկանություն: Այնուհետեւ ինքներս սկսեցինք որոնել նրան հիվանդանոցներում եւ պարզվեց, որ Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ եւ, ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին ընդունվել է Էրեբունի հիվանդանոց: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով եւ գլխուղեղի արյան զեղումով: Օրվա ընթացքում կատարվել են բոլոր հետազոտությունները եւ նրան ցույց է տրվել անհրաժեշտ վիրահատական միջամտություն: Նրա մոտ առկա գլխի գագաթային մասի, կրծքավանդակի եւ սրունքի ստորին երրորդականի միաժամանակյա լուրջ վնասվածքները հուշում են, որ նրա հետ հաշվեհարդար են տեսել, այլ ոչ թե ինչպես ներկայացվում է, վրաերթ է եղել: … Գիշերը վերոհիշյալ՝ ժամը 2:26-ին, երբ վաղուց արդեն առանց ոստիկանության օգնության գտել էինք Արմեն Ավետիսյանին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում (ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, արհեստական շնչառության տակ), մեր հեռախոսին հետադարձ ազդանշան ստացանք, որ Արմեն Ավետիսյանի հեռախոսը միացված է: Զանգեցինք իր համարով եւ մեզ պատասխանողը ներկայացավ որպես հետաքննիչ Գագիկ Հարությունյան եւ ասաց, որ իր մոտ է Արմեն Ավետիսյանի հեռախոսը, այն բերել է Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկած վարորդը, ով ներկայացել է անձամբ: Ծանոթ ձեռագիր է չէ՞: Մեր երկրում արդեն սովորական դարձած… Մենք դիմում ենք ՀՀ իշխանություններին եւ պահանջում, որ ջանք չխնայեն իսկությունը բացահայտելու համար: Եվ կհիշեցնենք Արմեն Ավետիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերջերս հղած բաց նամակի վերջնամասից տողեր ("Լուսանցք", թիվ 15, 2009թ.). "Հիմա դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ 1. Ես եւ յուրաքանչյուր հայ կարո՞ղ ենք մեզ ապահով զգալ մի երկրում, որտեղ ԱԱԾ մեկուսարանից փախցնում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների վարձած մարդասպանին (հայ գործիչներ սպանելու պատվերով եկած), եւ ոչ-ոք առ այսօր չի պատժվում կամ պաշտոնաթող լինում: 2. Կարո՞ղ եմ ես եւ յուրաքանչյուր հայ ապահով զգալ մի երկրում, որտեղ սեփական տնից, ընտանիքից կարող են ում ուզեն, երբ ուզեն՝ գողանան ու տանեն ինչպես հայ, այնպես էլ օտար "ամենակարողները": 3. Կարո՞ղ է մի երկրում պաշտպանված լինել հայագիտությունը (եւ ամեն հայկական բան), երբ հայ անհատն անգամ անվտանգ չի զգում իրեն իր հայրենիքում, իսկ գործակալները վխտում եւ տնօրինում են մեր ազգի ճակատագիրը: Եվ վերջապես՝ 4. Կարո՞ղ եմ ես կամ յուրաքանչյուր հայ պահանջել, որ նման իրավիճակում հնարավորություն ընձեռնվի սեփական զենքով (օրինական) կամ ցանկացած միջոցներով պաշտպանելու անձը, ընտանիքը, ազգն ու հայրենիքը: Եթե ոչ՝ ապա ո՞րն է Ձեր խորհուրդը, հարգարժա՛ն ՀՀ նախագահ: Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ": Հայ Արիական Միաբանություն Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ "Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթ
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...- Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Մայիս 2024 Ե Ե Չ Հ Ու Շ Կ « Փետ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Լուրեր | News.am
Unknown Feed