Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը:
Սա մեր նոր պետականության պատմության մեջ, երբ նախընտրական շրջանում մահափորձ է կատարվում, աննախադեպ երեւույթ է եւ երիցս դատապարտելի: Այս օրերին յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածուների դեմ, ինչը կվնասի նրանց նախընտրական գործընթացը, ուղղված է նաեւ պետության դեմ:
Եթե մահափորձ անողն անձնական նպատակներ հետապնդեր, ապա իրեն չէր վտանգի այս օրերին՝ հասկանալով, թե ինչ հետեւանքներ կլինեն, իսկ նման քայլն անելու դեպքում էլ այդքան մոտիկ տարածությունից հաստատ կիսատ չէր թողնի իր գործը:
Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունը հակված է այն տեսակետին, որ ԱԻՄ առաջնորդի վրա կրակողը սպանելու միտում չի ունեցել, քանզի դա իրականացնելու համար նրան ոչինչ խանգարող չի եղել այդ պահին:
Հայ Արիական Միաբանությունը կարծում է, որ այս մահափորձը նպատակ է հետապնդում վարկաբեկելու ՀՀ նախագահի հերթական ընտրությունը, խաթարելու մեր պետության ունեցած միջազգային վարկանիշը, ինչպեսեւ հետագա միջամտության պատրվակ ստեղծելու հեռահար քայլ կարող է լինել:
Continue reading →