Մեր էլիտար հոգեկան հիվանդները

Խոսրովի արգելոցում վերջին խայտառակությունը վկայում է, որ մեր վերնախավում հոգեկան հիվանդներ կան:

Հիմա իբր գործընթաց է՝ ապօրինի որս անողներին գտնելու, պատժելու ու չգիտեմ էլ ինչի: Ասում եմ իբր, որովհետեւ գրեթե վստահ եմ, որ որս անողներին գիտեն:

Continue reading

Բնական եւ արհեստական իրողություններ –

Բնածինների ու խառնածինների հավերժ պայքարը

Միայն բնական ազգն ունի ինքնամաքրման, ինքնավերարտադրման, ինքնապահպանման եւ ինքնակատարելագործման աստվածային ու արարչական շնորհներ: Արհեստական ոչինչ ունակ չէ ինքնավերարտադրման ու ինքանակատարելագործման, ու նաեւ վերին ճշմարտություն է, որ ոչ բնածին ազգերը չե՛ն կարող իրապես հասկանալ աստվածայինը, չե՛ն կարող հասնել արարչականին, չե՛ն կարող անգամ գոյատեւել, եթե չդիմեն խառնակչությունների ու խառնարյունության եւ մշտապես դեպի իրենց չձգեն բնածինների գենն ու կարողությունները, հատկապես՝ ոչ մարմնական:

Continue reading

Պատիժն անկասելի է, քանզի պարբերական Տիեզերափուլ է

Բազմիցս նշել ենք՝ երբ տեր չենք լինում մեր պատմական արժեքներին, հայրենիքին ու հավատին եւ ամեն հայկական բանի, ապա օտարներն են տեր կանգնում, անգամ «որդեգրվում» մեր նախնիներին… Աստվածներին……

Օրերս համացանցում մի լուր տեղադրվեց (տեսաժապավենը՝ եւս), որ Թուրքիայում մի զույգ ամուսնացել է հայ հեթանոսական սրբավայրում (http://news.am/arm/news/121813.html):

Continue reading

Թուրքիայում հայ բառը՝ հայհոյանք

Դիարբեքիրում «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. հայ-թուրքական հարաբերությունները այս պահին» կլոր-սեղանի շրջանակներում քննարկվել են Թուրքիայում խոսքի ազատության, ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդուժողականության խնդիրները:

Continue reading

Ադրբեջնական սադրանքներին պետք է դիմակայել ամենուր

Սեպտեմբերի վերջերին Տոկիոյում ընթացող «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների եւ այցելուների շրջանում: Սա ադրբեջանական ստերի տարածման անթույլատրելի ձեւ է, որ կիրառվում է տարբեր միջոցառումների ժամանակ:

Continue reading

Այժմ հայերիս՝ Արցախը պահելու կամքն են տնտղում

«ԱՄՆ-ն բավարարված չէ Բաքվի ու Բուդապեշտի՝ «Սաֆարովի գործին» վերաբերող բացատրություններից»,- հայտարարել է ԱՄՆ-ի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Սա նշվել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի «ԱՄՆ-Կենտրոնական Եվրոպա ռազմավարության ֆորում»-ի շրջանակներում:

«Վաշինգտոնը շարունակում է մտահոգություն ու հիասթափություն արտահայտել Բուդապեշտին՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու առիթով,- նշել է Գորդոնը՝ հավելելով,- նույն «մեսիջն» է հղվել նաեւ Ադրբեջանի իշխանություններին, որոնք ներում են շնորհել Սաֆարովին ու հերոսի կոչում շնորհել»:

Continue reading

Գոմեշի մսի հետ ես կապ չունեմ

Վարչապետի պատասխանը «քաղաքական սպեկուլյանտներին» (՞…, ՛…, ՞…)

«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ՝ կապելով Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերություններն իմ անվան հետ: Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ («Ունիվերսամ Ավան» ՍՊԸ, «Սամ Սեր գրուպ» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ, «Պարգեւ» ՍՊԸ,-խմբ.) որեւիցե առնչություն ես բացարձակապես չունեմ՝ ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետեւում, ինձ հետ կապված չկան: Թե այս 5 ընկերություններն ում են պատկանում, երեւում է պարոն Բախչագուլյանի թվարկած ձեռնարկությունների անուններից, որոնք հայտնի են մեր երկրում: Առաջարկում եմ այդ տեղեկատվությունը տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի բոլորն իմանան, թե ով է Հնդկաստանից Հայաստան միս ներմուծում, ինչ ծավալների: Ամեն դեպքում մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք, որ պատշաճ ձեւով այդ ընկերություններն իրենց պարտականությունները պետության նկատմամբ կատարեն, մսի խնդրում չլինի որակական որեւիցե պրոբլեմ եւ կստուգենք, որ դրանք իրենց հարկային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարեն»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը այն բանից հետո, երբ նախապես գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին խնդրել էր ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը մեր երկրում՝ «հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ»:

Continue reading

Գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք

Սովից փրկությու՞ն, թե՞ մահացու կերակուր

Սեպտեմբերի 20-ի առավոտյան Եվրոպան ցնցվեց գիտական հայտնագործությունից: Եգիպտացորենը, որ այդքան սիրում են եվրոպացիները, քաղցկեղ է առաջացնում: Եգիպտացորեն, որ հիմնականում ներկրվում է ԱՄՆ-ից: Հստակեցնենք. խոսքը գետետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող եգիպտացորենի մասին է, պարզ ասած՝ գենետիկորեն ձեւախեղված եգիպտացորենի:

Ֆրանսիացի գիտնականները փորձ են արել կրծողների վրա՝ գործածելով ԳՁՕ-ացված (տրանսգեն) եգիպտացորեն:

Continue reading

Հայկական խոհանոց – Սիսեռով կոլոլակ

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Սիսեռով կոլոլակ

Continue reading

Լուսանցքի թիվ 250-ի հոդվածները

1. Տոն է պետականության եւ անկախության (սեպտեմբերի 21)… ու Նախնյաց հիշատակի (սեպտեմբերի 23)՝ Գարեգին Նժդեհի մասունքների մոտ…
2. Պոռնիկ քաղաքականության արեւմտյան հետքերով – Ինչու՞ ԱՄՆ-ը Հայաստանը ներառեց ահաբեկիչ երկրների յոթնյակում…
3. Բաքվի երկակի խաղերը – Եվ Նախիջեւանի հարցը… Թուրքական վարժարանները հակաադրբեջանակա՞ն են… Ընդդեմ թուրքականության…
4. Նախագահը դժգոհ է կառավարության աշխատանքից – երկրի նախագահը բացահայտ քննադատում է երկրի վարչապետին… Կառավարությունը էլ աճ է նկարում
5. Գալիք նախագահականը՝ փրկիչներով, մոգերով… Պատրաստվում են բոլորը – Հայ արիներն ու ազգայնականները կանեն հայտարարություն…
6. – Գագիկ Բեգլարյանի եղբորը հանկարծ հայտնաբերեցին – այս կարգի պաշտոնանկություններ դեռ կլինեն… Իսկ ատոմակայանը չի աշխատի 88 օր…
7. Նոր պատվաստում. խաբեությու՞ն, թե՞ անհրաժեշտություն – Ի՞նչ է ռոտավիրուսը… Դրանց փչացած ձվերը… Ու փչացած դեղերը… Մեկ էլ՝ անհամ մրցույթները…
8. Եվս մեկ քաղաքական ռահվիրա հեռացավ – Հովիկ Վասիլյան. «սիրիր թշնամուդ» քարոզը տկարամիտ է կամ ստրկամիտ»… Շիրակ Գյունաշյանի հիշատակի օրը…
9.  Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվեք «Լուսանցք»…

Նախնյաց հիշատակի տոնը Գարեգին Նժդեհի մասունքների մոտ

HAM-drosh-u-gerbvran.jpg

Հայ արիներն ու ազգայնականները սեպտեմբերի 23-ին նշել են արդեն ավանդական դարձած Նախնյաց տոնը:

Հայ Արիական Միաբանության կազմակերպած տոնակատարությանը մասնակցել են նաեւ սփյուռքահայեր ու այլազգի հյուրեր: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Խուստուփ լեռան լանջին, մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կատարել են հայ-արիական (արիադավան-հեթանոսական) ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց եւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Continue reading

Տոն է պե­տա­կա­նութ­յան եւ ան­կա­խութ­յան ու Նախն­յաց հի­շա­տա­կի

Սեպ­տեմ­բե­րի 21-ին հա­յութ­յու­նը նշում է վե­րա­կանգն­ված Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ան­կա­խութ­յան 21-րդ ­տա­րե­դար­ձը: Այ­սօր Կ. Դե­միրճ­յա­նի ան­վան մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յանն Ան­կա­խութ­յան 21-րդ ­տա­րե­դար­ձի առ­թիվ կազ­մա­կեր­պել է ըն­դու­նե­լութ­յուն, ո­րին կմաս­նա­կցեն ՀՀ ­քա­ղա­քա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը եւս: Կմաս­նակ­ցի նաեւ Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նի գլխա­վո­րած պաշ­տո­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը:

Continue reading

Պոռ­նիկ քա­ղա­քա­կա­նութ­յան ա­րեւմտ­յան հետ­քե­րով

Ինչու՞ ԱՄՆ-ը Հայաստանը ներառեց ահաբեկիչ երկրների յոթնյակում

Ա­րեւմտ­յան լկտիութ­յու­նը մեկ ան­գամ չէ, որ դրսե­ւոր­վում է ա­նա­մո­թա­բար, բայց ա­մեն ան­գամ որ­պես մի «ան­մեղ» ե­րե­ւույթ: Հեր­թա­կան պա­տա­հա­կա­նութ­յուն: Սա­կայն շա­րու­նա­կա­կան պա­տա­հա­կա­նութ­յուն­ներ չեն լի­նում, եւ դա հաս­տատ ու ծրագր­ված պար­բե­րա­կա­նութ­յուն է, մտած­ված ու դա­վա­դիր քա­ղա­քա­կա­նութ­յուն, մի խո­ս­­քով՝ օ­րի­նա­չա­փութ­յուն: Իսկ այս ի­րո­ղութ­յու­նը հա­ճախ չեն նկա­­տում կյան­քի դժվա­րութ­յուն­նե­րից կքված մեր ազ­գա­կից­նե­րը եւ հա­վա­տում են հեր­թա­կան ու հա­ջոր­դա­կան «պա­տա­հա­կա­նութ­յա­նը»:

Continue reading

Բաք­վի եր­կա­կի խա­ղե­րը

Հա­յաս­տանն ու Ի­րա­նը Նա­խի­ջե­ւա­նի հար­ցը կա­րող են ար­ծարծ­ել

Ադր­բե­ջա­նում Իլ­համ Ա­լիե­ւի ղե­կա­վա­րութ­յամբ իշ­խում է աշ­խար­հի ա­մե­նա­դիկ­տա­տո­րա­կան իշ­խա­նա­կան հա­մա­կարգ, որն ու­նի սար­սա­փե­լի անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յուն.- նշում է ի­րա­նա­կան «Թաբ­նաք.ի­ռ» կայ­քը՝ անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան նա­խա­րա­րութ­յան կող­մից Ի­րա­նի հաս­ցեին ուղղ­ված հեր­թա­կան մե­ղադ­րանք­նե­րին:

Continue reading

Նա­խա­գա­հը դժգոհ է կա­ռա­վա­րութ­յան աշ­խա­տան­քից

Իսկ կա­ռա­վա­րութ­յու­նը աճ է նկա­րում

Ակն­հայտ է, որ սա­ֆա­րով­յան դա­վա­դիր գոր­ծար­քը ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ո­լոր­տում եւ ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­նը ներ­քին քա­ղա­քա­կան ո­լոր­տում պետք է լրա­ցու­ցիչ աշ­խու­ժութ­յուն ա­ռա­ջաց­ներ մեր քա­ղա­քա­կան կյան­քում, ին­չը եւ ե­ղավ: ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նն­ ա­մե­նակտ­րուկ ար­ձա­գան­քող­նե­րից էր, դի­պուկ սկսեց իր մինչ­­­նա­խընտ­րա­կան գոր­ծու­նեու­թ­­­յու­նը նաեւ կա­ռա­վա­րութ­յու­նում հրա­վիր­ած խորհր­դակ­ցութ­յու­նում: Ար­տա­քին ո­լոր­տում երկ­րի նա­խա­­գա­հը մի քա­նի ան­գամ պատ­մա-քա­ղա­քա­կան լուրջ ե­լույթ­ներ է ու­նե­ցել ոչ վաղ անց­յա­լում, ին­չը նաեւ կա­րե­լի է դա­սըն­թաց­ներ հա­մա­րել Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար, ո­րոնք պատ­մութ­յու­նը միայն կեղծ չա­փա­նիշ­նե­րով են հաս­կա­նում եւ պատ­մա­կան կեղ­ծի­քը զու­գա­հե­ռում են ի­րենց ար­հես­տա­կան գե­նի ցան­կութ­յուն­նե­րին: Այ­դօ­րի­նակ պատ­մա-քա­ղա­քա­կան­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը մի ամ­բողջ դա­սըն­թաց կա­րե­լի է հա­մա­րել նաեւ «մի­ջազ­գա­յին հան­րութ­յան» եր­կե­րե­սա­նի ու եր­կա­կի խա­ղե­րի ջա­տա­գով Ա­րեւ­մուտ­քի «պա­պա­նե­րի» հա­մար, ո­րոնք ադր­բե­ջան­ցի­նե­րից ու թուր­քե­րից շատ ի­մա­նա­լով հան­դերձ՝ ստի ու կեղ­ծի­քի ա­մե­նաս­տո­րա­գույն կողմ­նա­կից­ներն են:

Continue reading