Խոսրովի արգելոցում վերջին խայտառակությունը վկայում է, որ մեր վերնախավում հոգեկան հիվանդներ կան:
Հիմա իբր գործընթաց է՝ ապօրինի որս անողներին գտնելու, պատժելու ու չգիտեմ էլ ինչի: Ասում եմ իբր, որովհետեւ գրեթե վստահ եմ, որ որս անողներին գիտեն:
Խոսրովի արգելոցում վերջին խայտառակությունը վկայում է, որ մեր վերնախավում հոգեկան հիվանդներ կան:
Հիմա իբր գործընթաց է՝ ապօրինի որս անողներին գտնելու, պատժելու ու չգիտեմ էլ ինչի: Ասում եմ իբր, որովհետեւ գրեթե վստահ եմ, որ որս անողներին գիտեն:
Բնածինների ու խառնածինների հավերժ պայքարը
Միայն բնական ազգն ունի ինքնամաքրման, ինքնավերարտադրման, ինքնապահպանման եւ ինքնակատարելագործման աստվածային ու արարչական շնորհներ: Արհեստական ոչինչ ունակ չէ ինքնավերարտադրման ու ինքանակատարելագործման, ու նաեւ վերին ճշմարտություն է, որ ոչ բնածին ազգերը չե՛ն կարող իրապես հասկանալ աստվածայինը, չե՛ն կարող հասնել արարչականին, չե՛ն կարող անգամ գոյատեւել, եթե չդիմեն խառնակչությունների ու խառնարյունության եւ մշտապես դեպի իրենց չձգեն բնածինների գենն ու կարողությունները, հատկապես՝ ոչ մարմնական:
Բազմիցս նշել ենք՝ երբ տեր չենք լինում մեր պատմական արժեքներին, հայրենիքին ու հավատին եւ ամեն հայկական բանի, ապա օտարներն են տեր կանգնում, անգամ «որդեգրվում» մեր նախնիներին… Աստվածներին……
Օրերս համացանցում մի լուր տեղադրվեց (տեսաժապավենը՝ եւս), որ Թուրքիայում մի զույգ ամուսնացել է հայ հեթանոսական սրբավայրում (http://news.am/arm/news/121813.html):
Դիարբեքիրում «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. հայ-թուրքական հարաբերությունները այս պահին» կլոր-սեղանի շրջանակներում քննարկվել են Թուրքիայում խոսքի ազատության, ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդուժողականության խնդիրները:
Սեպտեմբերի վերջերին Տոկիոյում ընթացող «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների եւ այցելուների շրջանում: Սա ադրբեջանական ստերի տարածման անթույլատրելի ձեւ է, որ կիրառվում է տարբեր միջոցառումների ժամանակ:
«ԱՄՆ-ն բավարարված չէ Բաքվի ու Բուդապեշտի՝ «Սաֆարովի գործին» վերաբերող բացատրություններից»,- հայտարարել է ԱՄՆ-ի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Սա նշվել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի «ԱՄՆ-Կենտրոնական Եվրոպա ռազմավարության ֆորում»-ի շրջանակներում:
«Վաշինգտոնը շարունակում է մտահոգություն ու հիասթափություն արտահայտել Բուդապեշտին՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու առիթով,- նշել է Գորդոնը՝ հավելելով,- նույն «մեսիջն» է հղվել նաեւ Ադրբեջանի իշխանություններին, որոնք ներում են շնորհել Սաֆարովին ու հերոսի կոչում շնորհել»:
Վարչապետի պատասխանը «քաղաքական սպեկուլյանտներին» (՞…, ՛…, ՞…)
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ՝ կապելով Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերություններն իմ անվան հետ: Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ («Ունիվերսամ Ավան» ՍՊԸ, «Սամ Սեր գրուպ» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ, «Պարգեւ» ՍՊԸ,-խմբ.) որեւիցե առնչություն ես բացարձակապես չունեմ՝ ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետեւում, ինձ հետ կապված չկան: Թե այս 5 ընկերություններն ում են պատկանում, երեւում է պարոն Բախչագուլյանի թվարկած ձեռնարկությունների անուններից, որոնք հայտնի են մեր երկրում: Առաջարկում եմ այդ տեղեկատվությունը տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի բոլորն իմանան, թե ով է Հնդկաստանից Հայաստան միս ներմուծում, ինչ ծավալների: Ամեն դեպքում մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք, որ պատշաճ ձեւով այդ ընկերություններն իրենց պարտականությունները պետության նկատմամբ կատարեն, մսի խնդրում չլինի որակական որեւիցե պրոբլեմ եւ կստուգենք, որ դրանք իրենց հարկային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարեն»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը այն բանից հետո, երբ նախապես գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին խնդրել էր ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը մեր երկրում՝ «հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ»:
Սովից փրկությու՞ն, թե՞ մահացու կերակուր
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Եվրոպան ցնցվեց գիտական հայտնագործությունից: Եգիպտացորենը, որ այդքան սիրում են եվրոպացիները, քաղցկեղ է առաջացնում: Եգիպտացորեն, որ հիմնականում ներկրվում է ԱՄՆ-ից: Հստակեցնենք. խոսքը գետետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող եգիպտացորենի մասին է, պարզ ասած՝ գենետիկորեն ձեւախեղված եգիպտացորենի:
Ֆրանսիացի գիտնականները փորձ են արել կրծողների վրա՝ գործածելով ԳՁՕ-ացված (տրանսգեն) եգիպտացորեն:
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սիսեռով կոլոլակ
1. Տոն է պետականության եւ անկախության (սեպտեմբերի 21)… ու Նախնյաց հիշատակի (սեպտեմբերի 23)՝ Գարեգին Նժդեհի մասունքների մոտ…
2. Պոռնիկ քաղաքականության արեւմտյան հետքերով – Ինչու՞ ԱՄՆ-ը Հայաստանը ներառեց ահաբեկիչ երկրների յոթնյակում…
3. Բաքվի երկակի խաղերը – Եվ Նախիջեւանի հարցը… Թուրքական վարժարանները հակաադրբեջանակա՞ն են… Ընդդեմ թուրքականության…
4. Նախագահը դժգոհ է կառավարության աշխատանքից – երկրի նախագահը բացահայտ քննադատում է երկրի վարչապետին… Կառավարությունը էլ աճ է նկարում
5. Գալիք նախագահականը՝ փրկիչներով, մոգերով… Պատրաստվում են բոլորը – Հայ արիներն ու ազգայնականները կանեն հայտարարություն…
6. – Գագիկ Բեգլարյանի եղբորը հանկարծ հայտնաբերեցին – այս կարգի պաշտոնանկություններ դեռ կլինեն… Իսկ ատոմակայանը չի աշխատի 88 օր…
7. Նոր պատվաստում. խաբեությու՞ն, թե՞ անհրաժեշտություն – Ի՞նչ է ռոտավիրուսը… Դրանց փչացած ձվերը… Ու փչացած դեղերը… Մեկ էլ՝ անհամ մրցույթները…
8. Եվս մեկ քաղաքական ռահվիրա հեռացավ – Հովիկ Վասիլյան. «սիրիր թշնամուդ» քարոզը տկարամիտ է կամ ստրկամիտ»… Շիրակ Գյունաշյանի հիշատակի օրը…
9. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվեք «Լուսանցք»…
Հայ արիներն ու ազգայնականները սեպտեմբերի 23-ին նշել են արդեն ավանդական դարձած Նախնյաց տոնը:
Հայ Արիական Միաբանության կազմակերպած տոնակատարությանը մասնակցել են նաեւ սփյուռքահայեր ու այլազգի հյուրեր: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Խուստուփ լեռան լանջին, մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կատարել են հայ-արիական (արիադավան-հեթանոսական) ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց եւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Սեպտեմբերի 21-ին հայությունը նշում է վերականգնված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ կազմակերպել է ընդունելություն, որին կմասնակցեն ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս: Կմասնակցի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:
Ինչու՞ ԱՄՆ-ը Հայաստանը ներառեց ահաբեկիչ երկրների յոթնյակում
Արեւմտյան լկտիությունը մեկ անգամ չէ, որ դրսեւորվում է անամոթաբար, բայց ամեն անգամ որպես մի «անմեղ» երեւույթ: Հերթական պատահականություն: Սակայն շարունակական պատահականություններ չեն լինում, եւ դա հաստատ ու ծրագրված պարբերականություն է, մտածված ու դավադիր քաղաքականություն, մի խոսքով՝ օրինաչափություն: Իսկ այս իրողությունը հաճախ չեն նկատում կյանքի դժվարություններից կքված մեր ազգակիցները եւ հավատում են հերթական ու հաջորդական «պատահականությանը»:
Հայաստանն ու Իրանը Նախիջեւանի հարցը կարող են արծարծել
Ադրբեջանում Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ իշխում է աշխարհի ամենադիկտատորական իշխանական համակարգ, որն ունի սարսափելի անվտանգության ծառայություն.- նշում է իրանական «Թաբնաք.իռ» կայքը՝ անդրադառնալով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից Իրանի հասցեին ուղղված հերթական մեղադրանքներին:
Իսկ կառավարությունը աճ է նկարում
Ակնհայտ է, որ սաֆարովյան դավադիր գործարքը արտաքին հարաբերությունների ոլորտում եւ առաջիկա նախագահական ընտրությունը ներքին քաղաքական ոլորտում պետք է լրացուցիչ աշխուժություն առաջացներ մեր քաղաքական կյանքում, ինչը եւ եղավ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամենակտրուկ արձագանքողներից էր, դիպուկ սկսեց իր մինչնախընտրական գործունեությունը նաեւ կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում: Արտաքին ոլորտում երկրի նախագահը մի քանի անգամ պատմա-քաղաքական լուրջ ելույթներ է ունեցել ոչ վաղ անցյալում, ինչը նաեւ կարելի է դասընթացներ համարել Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների համար, որոնք պատմությունը միայն կեղծ չափանիշներով են հասկանում եւ պատմական կեղծիքը զուգահեռում են իրենց արհեստական գենի ցանկություններին: Այդօրինակ պատմա-քաղաքականկան հայտարարությունները մի ամբողջ դասընթաց կարելի է համարել նաեւ «միջազգային հանրության» երկերեսանի ու երկակի խաղերի ջատագով Արեւմուտքի «պապաների» համար, որոնք ադրբեջանցիներից ու թուրքերից շատ իմանալով հանդերձ՝ ստի ու կեղծիքի ամենաստորագույն կողմնակիցներն են:
