Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
- Իրավապաշտպանները ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են ստուգել միգրացիոն իշխանությունների գործողությունները
- Փաշինյանը հաստատել է Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը. Ովքեր են ընդգրկված
- Պետերբուրգում երեք ամսվա ընթացքում արդեն երկրորդ բարձրաստիճան զինվորականին են պայթեցրել մեքենայի մեջ
- Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր
- Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ
- Սի Ծինփինը Թայվանի հարցի լուծումը համարել է Չինաստանի պատմական խնդիրը
- Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել
- Փաշինյանը բանանը ծոցագրպանում դրած հասցրել է Դուբլին (վիդեո)
- Փաշինյանի թեյն ու բանանը ստվերել են COP31-ի բուն ընթացքը. թուրքական մամուլ
Ա1պլյուս- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
- Սամվել Ալեքսանյանը միշտ փորձել է որևէ մեկի հետ վատամարդ չլինել (տեսանյութ)
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը
- Սիգի ձկնկիթը չի արտահանվի
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Category Archives: Հոդվածներ
ՀԷՑ-ի գնորդը՝ կրկի՞ն ռուսական կողմ – Դժվար է կանխատեսել, թե իրականում ով է կանգնած այս ամենի հետեւում… Երեւանի ՋԷԿ-ում եւս մեկ նոր բլոկ կունենանք… Մեծամորի ատոմակայանը նորոգվում եւ վերալիցքավորվում է…
ՀԷՑ–ի գնորդը՝ կրկի՞ն ռուսական կողմ
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության նախորդ շաբաթվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վերաբերող հարց քննարկվեց: Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին։
Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները։
«Լուսանցք»-ը տեղեկացրել էր, որ ոչ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ ոչ էլ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չասացին, թե ինչ ընկերություն է դա: Փոխարենը մենք տեղեկացրինք, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում։ Ավել տեղեկատվություն հնարավոր չեղավ ստանալ, քանզի այն փակ էր եւ վճարովի:
Հստակեցնեմ նախորդ տարիների դառը փորձից, որ օֆշորային գոտում գրանցված որեւէ տեղեկատվության վճարովի լինելը հավասար է, ըստ էության, գումար կորցնելուն, քանզի այդպես էլ ստույգ տեղեկատվություն չի տրվում:
Ինչեւէ, շրջանառվեց, որ ՀԷՑ-ի իրական նոր տերերը լինելու են Սամվել Կարապետյանը, Հարություն Փամբուկյանը, Գագիկ Ծառուկյանը, թեեւ վերջինիս մամլո խոսնակը հերքել էր դրա՝ իրականությանը համապատասխանությունը: Continue reading
Այլեւս վախով չեն ապրի – Երեւանի քաղաքապետը մինչեւ տարեվերջ խոստանում է լուծել… Աշխարհում աղբահանությունը դեռ մեծ խնդիր է.- Եթե սմբակավորները չպակասեն (կոչենք ամեն ինչ իր անունով ու մաքրենք մայրաքաղաքը)…
Այլեւս վախով չեն ապրի – Երեւանի քաղաքապետը մինչեւ տարեվերջ խոստանում է լուծել
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: 4-րդ կարգի վթարայնության Սիսակյան 3 եւ Նոր-Արեշ 35 փողոց N127/1 հանրակացարանային շենքերում բնակվող շուրջ 100 ընտանիքներ այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ բնակարաններում: Երջանիկ տանտերերին նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները հանձնել է անձամբ քաղաքապետը: Շնորհավորելով բնակիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ քաղաքապետարանը մշտապես եղել եւ լինելու է մայրաքաղաքի բնակիչների կողքին ու շարունակելու է հետզհետե լուծումներ տալ տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներին:
«4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում ու հատկապես վերջին տարիներին այս ուղղությամբ մենք հստակ քայլեր նախաձեռնեցինք: Դեռ 2012թ. իմ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի արդյունքում մենք կարողացանք հստակեցնել պահանջարկն ու խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ ծավալները: Խնդիրը նաեւ Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում էր եւ մենք, կառավարության հետ համատեղ, 2013թ. լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Որպես ծրագրի շարունակություն՝ անցյալ տարի մենք սկսեցինք եւս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի այս շենքից շուրջ 100 բնակարաններ այսօր հանձնեցինք Սիսակյան 3 եւ Նոր-Արեշ 35 փողոցի N127/1 հանրակացարանային շենքերի բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:
Նախկին վթարային շենքերի տեղերում կառուցված ու դեռեւս կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են սեյսմակայունության ժամանակակից չափորոշիչներին:
Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15, Շինարարների 6 եւ Սիսակյան 16 հասցեներում կառուցվող շենքերը մինչեւ տարեվերջ հետզհետե շահագործման կհանձնվեն:
Ինչպես վստահեցնում են Երեւանի քաղաքապետարանից, ընդհանուր առմամբ՝ 4 նոր շենքերի կառուցմամբ կլուծվի 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող եւս շուրջ 450 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը, որով էլ, ըստ էության, մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բոլոր բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:
Continue reading
Պետության հիմքը, որ որոշվում է կրթության որակով – «Վաղարշապատի ներսիսյան վարժարանը» Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավանդույթների շարունակությունն է… Վարժարանը վերականգնելու խնդիր կա դրված…
«Վաղարշապատի ներսիսյան վարժարանը» հիմնադրել ենք 1991թ., այն դժվարին ժամանակներում, երբ ազատագրական պայքար էինք մղում Արցախի ազատագրման համար եւ առաջին ջոկատներն էինք տարել Արցախ՝ Հադրութ: Նոր էր կազմավորվում անկախ մեր հայկական Հանրապետությունը: Մտածեցինք բարձրացնել նաեւ կրթական համակարգի որակը Հայաստանում: Էջմիածնում հիմնադրեցի Ներսիսյան վարժարանը: Այն Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավանդույթների շարունակությունն է:
Բացման արարողությանը ներկա էին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ Ռուբեն Զարյանը, Հովհաննես Մալխասյանը եւ շատ ուրիշներ, ովքեր ուրախությունից լաց էին լինում:
Ներսիսյան վարժարանում մենք ընդգրկեցինք կրթության մասին եղած նորագույն ու լավագույն մեթոդները, որոնք կիրառվում էին աշխարհի լավագույն դպրոցներում՝ հատկապես Ճապոնիայում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում:
Ընդունում էինք միայն օժտված երեխաներին:
Փոփոխությունները շատ էին: 1991թ. առաջինը ներդրեցինք 10 գնահատականը, որը զարմացրեց բոլորին, բայց տարիներ հետո այն ընդունվեց Հայաստանի բոլոր դպրոցներում: 1994թ. վարժարանոմ ստեղծեցինք հոսքային ուսուցում՝ իններորդ եւ տասներորդ դասարաններում: Հետո դա նույնպես ընդունվեց դպրոցներում:
Անարդար երեւույթ է, երբ աշակերտների մեջ համահարթեցում է կատարվում: Մենք տեսնում ենք, թե ինչպես դասարանի գերազանցիկները երբեմն անուշադրության են մատնվում, որովհետեւ ուսուցիչը դասը բացատրում է միջակների եւ թույլերի համար, որոնք շատ դժվարությամբ են ըմբռնում, հասկանում: Մենք զուգահեռ դասարանները‘4-րդ դասարանից բաժանեցինք երկու մասի՝ ուժեղների եւ թույլերի. ուսուցումը, ուսուցիչներին եւս առանձնացրինք: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (4-րդ մաս) – Որտեղ էր բնակվում Սիմահավքը՝ Հազարան բլբուլը… Միհրի բնակավայր Հարա Բերեզաթի լեռը գտնվում են Արիանա-Վաեջանում կամ Հայոց Աշխարհում…
Սկիզբը՝ թիվ 29-31-ում
http://www.hayary.org/wph/?p=5067 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության -Զարաթուշթրա (3-րդ մաս) – Երբ սկզբունքորեն չեն օգտվում հայերենից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
http://www.hayary.org/wph/?p=5051 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…
http://www.hayary.org/wph/?p=5035 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…
Ո՜վ ճշմարիտ արդարություն,
եթե դու այն կենաց ծառի վրա, որ
Վանա ծովում է եւ որի վրա
Սիմահավքի բույնն է, մենք օգնության
համար քեզ ենք ապավինելու»:
Վահիվա Դատիա
Զարաթուշթրայի մանկության, պատանեկության եւ երիտասարդության մասին Ավեսթայում ներառված պատմությունների մեջ հիշատակվում է Վահիվա Դատիա անունով մի գետ, որը հոսում է Արարչի կողմից ստեղծված առաջին երկրի տարածքում: «Բունդահիշնի» մեջ ասվում է, որ Վահիվա Դատիա համաշխարհային գետը հոսում է Արիանում: Ի դեպ, Դատիա-Դաիտիկ անունը մեկնաբանվում է որպես «բարի, ավետաբեր»:
Պետք է նաեւ նկատի ունենալ այն հանգամանքը, որ եթե Ահուրամազդան երկիր է ստեղծել 16 անգամ, ապա անշուշտ որոշ տեղանուններ պետք է նորից օգտագործվեին որեւէ բնակավայրերի, տարածքի, գետերի վրա եւն: Պետք է նաեւ նկատի ունենանք, որ Ահուրամազդայի կողմից 16 անգամ ստեղծված երկրները, անկախ իրենց աշխարհագրական վայրից, մաս են կազմել «Աիրիանա Վաեջան»-ին:
Ուսումնասիրողների մոտեցումները, գետի տեղակայման խնդրում, առանձնակի չեն տարբերվում Հարա Բերեզաթի լեռան տեղակայման մոտեցումից: Ուսումնասիրողները մինչեւ այժմ չեն կարողացել հիմնավորված նույնացնել Վահիվա Դատիա կամ Դաիտիկ գետը որեւէ մեկ ժամանակակից գետի հետ: Որոշ ուսումնասիրողներ Վահիվա Դատիա գետը նույնացնում են Ամուդարիա կամ Փյանջ կամ Կունդուզ գետերի հետ: Որոշ ուսումնասիրողներ, հիմնվելով Հերոդոտոսի տվյալներին, համարում են, որ Վահիվա Դատիան նույն Սիրդարիա գետն է: Continue reading
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (3-րդ մաս).- Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Փրկվածների թվաքանակը.- գաղթականների ճշգրիտ վիճակագրություն էր կատարվել ռազմանավերում…
Սկիզբը՝ թիվ 30-31-ում
http://www.hayary.org/wph/?p=5066 – Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (2-րդ մաս) – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Անկարելի էր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը՝ վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները…
http://www.hayary.org/wph/?p=5050 – Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (1-ին մաս)– Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…
– Երբ յայտնաբերեցինք, որ մեր լեռը պաշարման մէջ է, սկսեցինք հաշուարկել մեր ունեցած ուտելիքի պաշարի չափը: Լեռան բարձունքների վրայ գտնուելու առաջին շաբաթների ընթացքում արդէն սպառել էինք տնից մեր հետ բերած հացի, ձիթապտուղի եւ պանիրի պաշարները: Շատ քչերն էին ի վիճակի եղել իրենց հետ բերելու ալիւր կամ այլ հացահատիկ: Արդէն մէկ ամիս անց, մենք ապրում էինք մեր մանր եղջիւրաւոր անասունների հաշուին: Այծերի կաթը օգտագործում էինք փոքր երեխաների ու հիւանդների համար: Ամէն օր մորթում էինք մի քանի այծեր ու ոչխարներ:
Մսեղէնի այդ անփոփոխ կերակրաբաժինը մեզ համար լաւ չէր: Սակայն խորապէս շնորհակալ էինք, որ ազատուել էինք սովի տառապանքներից: Մենք, անասունների հօտի ստոյգ հաշուարկ կատարեցինք եւ գտանք, որ նոյնիսկ կրճատուած մսի մասնաբաժնի մեր պաշարը պիտի բաւականացնէր ոչ աւելի քան 2 շաբաթ: Այս անհանգստութեան ճնշման տակ սկսեցինք մտածել ծովով փախչելու ծրագրի շուրջ: Պաշարումը լրիվ օղակուելուց առաջ որոշեցինք սուրհանդակ ուղարկել նահանգի կեդրոն՝ Հալէպ քաղաք: Թրքական գիւղերի միջով անցնելով, 80 մղոն վտանգաւոր ճանապարհորդութիւն կատարելով՝ Հալէպի հիւպատոս Պարոն Ճեքսոնին խնդրագիր ներկայացնել, հնարաւորութեան դէպքում ծովի ճանապարհով մեզ օգնութիւն տրամադրել: Սակայն, երբեք հաւանական չէր, որ մեր սուրհանդակը երբեւիցէ կարողանար Հալէպ հասնել: Միտք էր ծագել, որ 35 մղոն դէպի հիւսիս գտնուող Ալեքսանդրեթի նաւահանգստում կարող էր դաշնակից տէրութիւնների մի որեւէ ռազմանաւ խարսխած լինէր: Մեր երիտասարդ մարդկանցից մէկը, որը ուժեղ լողորդ էր, կամաւորագրուեց սողալով անցնել թրքական սահմանագծի միջով, գօտիի մէջ ամրացուած Անգլերէն լեզուով հաղորդագրութիւնը փոխանցել նաւահանգստում խարսխած ռազմանաւին: Նրան յաջողուել էր հասնել նաւահանգիստ: Բլուրների վրայից դիտարկել էր այն, տեսել, որ այնտեղ ռազմանաւ խարսխած չէր: Ապահով վերադարձել էր ճամբար: Նրա ծրագիրն էր՝ նաւահանգստում խարսխած որեւէ ռազմանաւին հասնելու համար բաց ծով լողալ, Ալեքսանդրեթ տանող ճանապարհների թրքական ժամապահներից խուսափելու համար, շրջագծով ետ դարձ անել, մօտենալ ռազմանաւին:
– Այնուհետեւ, 3 օրինակներով պատրաստեցինք հետեւեալ կոչը: Որեւէ անցնող նաւի նկատմանբ մշտապէս աչալուրջ լինելու համար, ծովափին 3 հերթապահ լողորդներ նշանակեցինք: Որպէսզի հնարաւոր լինէր մօտենալ ծովածոցով անցնող նաւի, նրանց յանձնարարուել էր զարնուել փոթորկոտ ծովի ալիքներին, լողալով մի անկեան տակ հասնել նաւին՝ պատրաստուած կոչը փոխանցել հրամանատարին: Continue reading
Հայոց նախնյաց տոնն է՝ նախնիների հիշատակի օրը… Հայկական խոհանոց – Թել պանրով եւ քունջութի խյուսով աղցան… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայոց նախնյաց տոնն է՝ նախնիների հիշատակի օրը
Սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է:
Արեւածագին հայ արիները նշեցին Նախնյաց ավանդական տոնը: Այս անգամ արիադավան հայերն ու հեթանոս ազգայնականների համախմբումը սրբազան տոնի ծիսական արարողությունն անցկացրեցին Արագածի հարավային գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ: Այս մասին տեղեկացնում են մեզ ՀԱՄ լրատվական կենտրոնից:
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ բարձրացան քառագագաթ Արագածի հարավային բարձունքը եւ փառաբանեցին հայոց նախնյաց:
Ի կարգի՝ հայ արիականներն ու ազգայնականները փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հայոց նախնյաց հոգե-ոգեղեն աշխարհները պահպանելու եւ նախնյաց հետ հոգե-ոգեղեն կապն ամրապնդելու համար:
Հատուկ ծես կատարվեց Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ վասն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Քրմերը զոհաբերություն մատուցեցին Հայ Աստվածների, հոգի-ոգիների ու մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման ու վերամիավորման նպատակի համար…
Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կազմակերպեց Երեւանում՝ Տորք Անգեղի արձանի մոտ: Ի դեմս Տորք Անգեղի եւ Հայկ Նահապետի՝ փառաբանվեցին մեր հսկա նախնիները, ովքեր Աստվածամարդիկ էին եւ խոսում էին Հայ Աստվածների հետ…
Արագածի գագաթին կազմակերպված՝ Հայոց երկրային հայրենիքի վերատիրման, ամբողջականացման եւ Հայկական Լեռնաշխարհում վերստին հաստատվելու ծեսին հիշատակվեցին նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի հանրապետության) անկախության տոները: Աշնանային գիշերահավասարի այդ օրը նշվել է նաեւ մեր ինքնորոշման՝ օտարի տիրապետությունից ազատագրման՝ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը, որը հայ արիականներն ու ազգայնականները կրկին նշել են «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր» կարգախոսով, դա ընդունելով որպես Միացյալ Հայաստանի վերակերտման նախահիմք: Continue reading
«Մա՛հ քրդերին՝ նշանակում է «մա՛հ հայերին»… Մենք հայ ենք, իսկ դու՞ք ով եք… «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» եւ «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսներին ավելացավ՝ «Այո՛, մենք հայ ենք» արտահայտությունը…
«Մա՛հ քրդերին՝ նշանակում է «մա՛հ հայերին»…
Հետզհետե ավելի են սրվում թուրք-քրդական հարաբերությունները՝ վերադառնալով այն ժամանակներին, երբ թուրք-քրդական ակնհայտ պատերազմ էր ընթանում: Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից քրդերի դեմ թշնամանք ու ատելություն սերմանող հայտարարություններից եւ այդ խոսքերը իշխանամետ մամուլում տեղադրվելուց հետո Թուրքիայի ամբողջ տարածքում հարձակումներ են սկսվել քուրդ բնակչության, քրդերին պատկանող խանութների եւ քրդական տարբեր կուսակցության գրասենյակների վրա։ Սա ներքին հրահանգի պես բան էր: Բուրսայի Գեմլիքի շրջանում ազգայնամոլների 300-հոգանոց խումբը սոցցանցերի միջոցով հավաքվել եւ հարձակվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վրա՝ «Մա՛հ քրդերին» գոչյուններով: Սա ամենուր դարձել է մոլագար թուրքերի կարգախոսը: Իզմիրի Մենդերեսի շրջանի նշյալ քրդական կուսակցության գրասենյակի դեմ քարերով ու մահակներով հարձակում են իրակsանացրել՝ կոտրելով գրասենյակի պատուհանները եւ գույքը։ Բալըքեսիրի Էդրեմիթի շրջանում էլ ազգայնամոլները Թուրքիայի դրոշներով հարձակվել են քրդական գրասենյակների վրա եւ հրդեհել դրանք։ Դեպքի վայր մեկնած հրշեջները կանխել են հրդեհի տարածումը։ Դենիզլիի Չնարի թաղամասի քրդական գրասենյակը ենթարկվել է հարձակման։ Թուրքերը կոտրել են գրասենյակի պատունները եւ գրասենյակից կախել թուրքական դրոշը։ Մերսինի ազգայնամոլական շրջանակները ոստիկանների լուռ հայացքի ներքո հարձակվել են քաղաքի կենտրոնի քրդական գրասենյակի դեմ։ Վնասել են քրդերին պատկանող խանութները եւ այլ կառույցներ, սակայն ոստիկանները չեն միջամտել։ Սելեվկիայում, Մեզիթլիում, Տարսոնում, Հաթայում, Անթալիայում, Ադանայում, Մալաթիայում, Այդընում, Յալօվայում, Քոջաէլիում, Արտվինում, Անկարայում եւ այլ քաղաքներում եւս քրդական գրասենյակների եւ քրդերին պատկանող խանութների դեմ հարձակումներ են տեղի ունեցել։ Վարչապետ Դավութօղլու հանդարտության կոչերը ինչպես ուշացած էին, այնպես էլ՝ ձեւական, ինչը հասկացան բոլորը՝ թե՛ Թուրքիայում, թե՛ այլուր…
Մի թուրք ոստիկանի բերանով՝ «Մա՛հ քրդերին» կարգախոսը ստացել է «Մա՛հ հայերին» իմաստը, ինչը չի՛ կարող պատահականություն լինել: Թուրքիայի՝ մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների եւ թուրք ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով պարետային ժամ էր հայտարարված, այդ միջադեպն է տեղի ունեցել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողնալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը (կրկնենք՝ սա պատահական ասված խոսք չի կարող լինել,- խմբ.), դիմում է ժողովրդին հետեւյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք…»: Ոստիկանի խոսքին հետեւում է քուրդ կնոջ աղերսանքն ուղղված նախագահ Էրդողանին. «Պարոն նախագահ, ձեզ եմ դիմում: Բավական է, բավական, Աստծո սիրուն, բավական է»: Այս ամենը ուղեկցվում է կրակոցներով: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ջիզրեյում սեպտեմբերի 4-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված: Տասնյակ զոհեր ու վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլէներգիա, ֆիքսված հեռախոսակապ, բնակչությունը սննդի ու դեղերի պակաս ունի: Continue reading
Հայաստանը՝ թուրք-քրդական բախումների խաչմերուկում… «Այլեւս երբեք»-ը պետք է ասվի միայն մեկ եւ վերջին անգամ – Հայաստանի նախաձեռնած բանաձեւը ՄԱԿ-ում… ՄԱԿ-ի ԱԽ կազմը կարող է ընդլայնվել…
Այն, որ քրդերը փորձում են ստեղծել երբեւէ չգոյ Քրդստան պետություն, առավել քան պարզ է: Որ դա ցանկանում են նաեւ որոշ գերտերություններ ու գաղտնի-մութ ուժեր, պարզ է: Իսկ այս իրավիճակի ամենապարզ կարգավիճակում մենք՝ հայերս ենք, քանի որ Քրդստան կոչվածի հիմնական մասը Հայկական Լեռնաշխարհում է ծրագրված՝ մեր բնական ու պատմական հայրենիքի մի զգալի հատվածի վրա:
Բայց աշխարհում իրավիճակներ են փոխվել, եթե աշխարհի վերաբաժանման քարտեզներում հիմնականում Թուրքիայի, Իրանի, Սիրիայի եւ Իրաքի մասնատմանը հետեւում էր «Մեծ Քրդստանի» ստեղծումը, որը իսրայելա-ամերիկյան ծրագրերում է առավելապես, ապա արդեն նաեւ այլ քարտեզներ են հայտնվել: Հայաստանը հաճախ է ընդարձակվում այդ քարտեզներում, չնայած դեռ ամբողջական Հայք-Հայաստանի տարածքներով կարգավիճակում չի հայտնվել… բայց կարող է հայտնվել, եթե հայկական դիվանագիտությունը արագ ու վճռական գործի:
Այլապես կարող ենք երկար ժամանակ դուրս մնալ միջազգային անցուդարձերի կենտրոնում լինելուց: Չպետք է մոռանալ, որ հայերս պահանջատեր ենք ոչ միայն Արեւմտյան Հայաստանի ուղղությամբ, այլեւ՝ Արեւելյան Հայաստանի, որտեղ ադրբեջանցիներն են դեռ պատասխան տալու: Քուրդ զինյալները հիմնականում հարձակումներ են կատարում թուրքական այսօրվա տարածքների վրա, ինչը վերջերս խախտվել է, նրանք գրոհել են նաեւ Նախիջեւանի սահմանի ուղղությամբ: Եվ սա մեզ առավել զգոն լինելու եւ Հայ Դատի քաղաքականությունը միջազգայնացնելու քայլերի է մղում: Իգդիր նահանգում քուրդ զինյալները հարձակում են գործել Թուրքիա-Նախիջեւան սահմանի անցակետի վրա: Սպանվել է 10 ոստիկան, կան վիրավորներ: Իգդիրի պայթյունի զոհերի թվում է եղել նաեւ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին թիկնապահը:
Բաքվում լուրջ մտահոգություն են առաջացրել այս իրադարձությունները: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան haqqin.az-ին ասել է, որ Իգդիրն անցել է ՔԲԿ-ի վերահսկողության տակ, եւ պետք է մոբիլիզացնել Իգդիրի ադրբեջանական համայնքին, որպեսզի ընտրությունների ժամանակ հաղթի համայնքի ներկայացուցիչը: Նա ասել է, որ Նախիջեւանը, որին սպառնում է Հայաստանը, հայտնվել է նաեւ ՔԲԿ-ի սպառնալիքի տակ:
Continue reading
Դեռ պիտի կարողանա՛լ խնդրել … բայցեւ՝ հաջողե՛լ – Իսկ խնդրելն այնքան էլ հեշտ բան չէ, լինես ՀՀ քաղաքացի, թե՝ ՀՀ նախագահ…
Օրերս կայացավ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հերթական հանդիպումը: Այն ինչպես միշտ բազմաթիվ տարաբնույթ հարցերի տեղիք տվեց: Ռուսամետները սկսեցին գովերգել հանդիպումն ու ձեռք բերած արդյունքները, արեւմտամետները դատափետեցին, թե նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից ոչ մի լրացուցիչ տեղեկություն հնարավոր չէր ստանալ, ինչն էլ հավաստում է, որ, բացի պաշտոնական հաղորդագրությունից, այլ ասելիք չկա:
Այսպիսի մի իրավիճակ է նաեւ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը վերադառնում է Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից: Ուղղակի գովերգողի եւ վատաբանողի դերերն են փոխվում:
Սա ուղղահայաց այն արտացոլանքն է, որը հայ քաղաքական ոլորտից փոխանցվել է լրատվական ասպարեզ եւ տարիներ շարունակ նմանը զնմանին կգտանե ու՝ կա՛մ կփառաբանե կա՛մ կպախարակե…
Դառնալով հայ-ռուսական հարաբերություններին, գովերգողներին հանգիստ թողնենք, քանզի դա նրանց կենսական անհրաժեշտությունից բխող պարտադիր պայման է, հասկանանք հանդիպումը անպտուղ համարողներին: Իհարկե, այս դեպքում էլ կան կենսական պայմանները պարտադիր բարելավող անձինք, սակայն կան նաեւ մտահոգվածներ, ովքեր իրապես կարող են եւ կասկածել ռուսական կողմի քաղաքականության հայամետության հարցում: Սա մեկ անգամ չէ, որ փորձության է ենթարկվել եւ կա չվստահելու հիմք: Continue reading
Լրագրությունը մի՛ դարձրեք անմարդկայնության մասնագիտություն – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)
Եթե հետեւենք մեր՝ հատկապես էլեկտրոնային լրահոսին, ապա Հայաստանի երկնքում ոչ մի օր արեւ չի բացվում: Օրն սկսվում է հայրերի կողմից երեխաներին բռնաբարելով, սկեսրարների ու հարսների՝ միմյանց մերձենալով, վթարներով, դժբախտ պատահարներով, ինքնասպանություններով: Ոչ մի լավ լուր, ոչ մի լավ բան: Կործանվում ենք ու կործանվում: Բոլորը հեղափոխականներ են: Բոլորը ազգի փրկիչներ են:
Ու այս վիճակի մեղավորը նաեւ լրագրողներն են (չեմ ասում՝ լրագրողներս, քանզի, ճիշտ է, գերակշիռ են, բայց բոլորը չեն այդպիսին): Լրագրող ասելով նկատի ունեմ նաեւ խմբագիրներին, ովքեր լրագրողներից պահանջում են այնպիսի նյութեր գրել, որոնք ավելի շատ դիտում կունենան: Եվ…դրվում են վերնագրեր՝ հա-ախ նյութի հետ կապ չունեցող (եթե, իհարկե, նյութ է լինում), դրվում են վերնագրեր՝ «Մորը սպանեց…», «Աղջկան բռնաբարեց…», «Թալանեց…», «Կերավ…», «Խաբեց…», «Մեքենայի տակ ճզմվեց…», «Կամրջից գցվեց…»: Այնպիսի տպավորություն է, որ աշխարհը հանգիստ է, իսկ Հայաստանում երկրագնդի վերջն է:
Տնտեսական թեմաներով գրող մի լրագրող կար: Մահացել է: Շատ էի հարգում նրան: Դուրս էր եկել մի կայքից, որտեղ տարիներ էր աշխատել: Երբ պատճառը հարցրի, ասաց, թե իրեն գումար է պետք, իսկ ինքը սկսել է վատ վճարվել միայն այն պատճառով, որ իր թեմաները չեն տեղավորվում սպանության, թալանի, վթարի… մեջ: Այսինքն՝ իր նյութերը քիչ դիտում ունեն: Կայքի պահանջն էր բավարարել հանրության «պահանջը», ոչ թե հանրությանը տանել իր հետեւից: Ու քանի որ իմ գործընկերը տանող էր, ոչ թե բավարարող, անհամաձայնություն էր ծագել ղեկավարության հետ ու գերադասել էր դուրս գալ աշխատանքից: Continue reading
Գլխներիս մի նոր «Նաիրիտ» է սկսվում – ՀԷՑ-ի բաժնետոմսերը վաճառվում են օֆշորային ընկերության… Կենսաթոշակներն ու հիվանդությունները…
Կառավարության երեկվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին վերաբերող հարց քննարկվեց: Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին:
Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին՝ ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ն ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները: Այդ թվում՝ նաեւ այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար:
Նշյալ շահագրգիռ կառույցները նաեւ պետք է ուսումնասիրեն «Ինտեր ՌԱՕ հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ համապատասխան եզրակացություն տան: Continue reading
Համաժողովրդական դիմադրությու՞ն, թե՞ Միացյալ քաղաքական խորհուրդ, թե՞… «Ոչ»-ի ճակատը՝ առանց պետական մտածելակերպի՞… Նրանց խնդիրն է կոտրել այս համակարգը…
Առաջին հանդիպմանը Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող 6 ուժերին չհաջողվեց միասնական հայտարարություն ընդունել։ Կրքերը թեժացել էին այնքան, որ ոմանք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին մեղադրեցին Բաղրամյան 26-ից ուղարկված լինելու մեջ: Իսկ ԱԻՄ առաջնորդն առաջարկում էր «Հանրային փրկության ճակատ» ձեւավորելու մասին հայտարարությամբ չամրագրել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին դրույթը։ «Դե վերջ տվեք էլի… Պարզ ասեմ ուրեմն՝ ձեր նպատակն այն է, որ այստեղ վարչախմբի հեռացում չլինի։ Մենք համատեղ պայմանավորվել ենք այս կետերի մասին, ինչի մասին է խոսքը»,- վրդովվել էր ոչ անհայտ Հմայակ Հովհաննիսյանը, ով «բազմակուսակցական» անցյալ ունի հարուստ…
ԱԻՄ ղեկավարը վերապահում ուներ նաեւ իշխանությանը հեռացնելու համար փաստաթղթում, որպես հիմնական միջոց, ամրագրել քաղաքացիական անհնազանդությունը։ Իսկ ժամանակին նախագահի թեկնածու գրանցված Անդրիաս Ղուկասյանը հակադարձել էր, որ դա ժողովրդին արդեն իսկ Սահմանադրությամբ տրված իրավունք է, ինչը պետք է իրագործել պարզապես։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ լարվածությունը մեղմացնելու համար առաջարկել էր փաստաթղթի ընդունումը հետաձգել մեկ շաբաթ՝ հույս հայտնելով, թե դա նաեւ հնարավորությյուն կտա այլ ուժերի եւս ընդգրկել «Հանրային փրկության ճակատի կազմում»։ «Մենք խնդիր ունենք մեծ կոնսոլիդացիա ապահովելու։ Չենք սահմանափակվելու միայն 6-7 ուժեր ներգրավելով։ Բոլոր այն ուժերը, որոնք մարտի 1-ի ոճրագործության մեջ չեն ներքաշվել, բոլոր այդ ուժերին մենք ուզում ենք տեսնել այս ճակատը ձեւավորելու գործի մեջ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ կար ընդդիմադիր խորհդարանական քառյակ, որը կարող էր դառնալ հնգյակ, բայց դարձավ … եռյակ, ապաեւ՝ երկյակ ու անհետացավ…
Բայց նոր ուժերի ներգրավման գործընթացը չի գոհացրել Ժիրայր Սեֆիլյանին: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը խիստ հակասական է եղել։ Իսկ Սեֆիլյանի այն խորհուրդը, որ «ակտիվ պայքար չծավալեն Սահմանադրական փոփոխությունների դեմ»՝ առհասարակ դուր չի եկել պատգամավորին։ «Իմ հորդորն է Փաշինյանենց, որ ոչ թե հրաժարվեն իրենց մտադրությունից, այլ սառեցնեն իրենց այսօրվա գործունեությունը եւ մեզ հետ միասին, բոլոր ուժերի հետ միասին ելքը գտնեն՝ օր առաջ ձերբազատվելու այս ռեժիմից»։ Բայց Փաշինյանն անդրդվելի է եղել, անգամ հայտարարել, թե այսպես կոչված «Հանրային փրկության ճակատ»-ում իր «քաշին» հակակշիռ որեւէ մեկին չի տեսնում… Գրեթե նույնկերպ է պատասխանել նաեւ «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ՝ նախ իրեն չեն հրավիրել միանալու, բայց եթե հրավիրեն, ապա ինքը կմերժի, քանի որ երբեք չի պատրաստվում միանալ նման անպատասխանատու ճակատիկների… Ըստ նրա, հավաքվել են մարդիկ, ովքեր բամբասելուց բացի՝ այլ բանի ընդունակ չեն, եւ ինքը կարող է նրանցից յուրաքանչյուրի կենսագրությունը ներկայացնել… նրանք միայն իշխանության գալու մասին են մտածում եւ իրավունք չունեն ժողովրդի անունից խոսելու, ավելին՝ իրենց դուր չեկած հայ մարդկանց Հայաստանից «քշել տալու»… Դեռ հարց է՝ նրա՞նք պատիվ կհամարեն Գառնիկ Իսագուլյանին հրավիրել, թե՞ ինքը պատիվ արած կլինի, եթե գնա միանա նրանց. այսպես է ամփոփել խոսքը ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք աշխատած գործիչը: Continue reading
Ոչ թե սահմանադրական բարեփոխում, այլ՝ ամբողջական վերափոխում… ՀԱԿ-ի գյուտը՝ «Կուժ ասեմ՝ կուլա հասկացիր» տարբերակով կարելի է շարունակել… Լռության ժամ է – ոստիկանները հիմա էլ բարի գիշեր են մաղթում…
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է. «Չեմ կարծում, համոզված եմ, որ Սահմանադրության բարեփոխումները իշխանությունների վերարտադրվելու համար են արվում»: Նա բացատրել է, թե ինչու է ԲՀԿ-ն փոխել իր դիրքորոշումը, քանի որ հայտնի է, ավելի վաղ հայտարարում էր, թե բովանդակային քննարկման մեջ չի մտնի Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ:
Ըստ պատգամավորի՝ մինչեւ փետրվար վիճակն ուրիշ էր, իրենք նախագահի թեկնածու էլ ունեին՝ կուսակցությունը որոշել էր, որ Գագիկ Ծառուկյանն է իրենց նախագահի թեկնածուն: «Այսօր ես չեմ գտնում ԲՀԿ-ում մի լիդեր, որ լինի նախագահի թեկնածու»,- հայտարարել է գործարար պատգամավորը, ով տեղեկացրեց նաեւ, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում նախագահ լինել:
«Բանկերում իրենց հաշիվներն արդեն լիքն են, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ անցկացնեն այս նախագիծը»,- Սահմանադրության փոփոխումն այսպես է հասկանում Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը։ Նախագծին դեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն եւ թույլ չտան այս փոփոխությունը։ «Հանրաքվեի չպիտի հասնի այս նախագիծը»,- նա շեշտել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն ուղարկել է առաջարկների փաթեթ, սակայն միայն բանավոր պատասխաններ են ստացել: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության -Զարաթուշթրա (3-րդ մաս) – Երբ սկզբունքորեն չեն օգտվում հայերենից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
Սկիզբը՝ թիվ 29-30-ում
http://www.hayary.org/wph/?p=5035 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…
«Մենք երկրպագում ենք Միհրին…
Նա երկար ձեռքերով խաբեբային է բռնում:
Նա՝ խաբեբան արեւելքում է բռնված,
Արեւմուտքում պարտված է նա,
Եւ լինի նույնիսկ ակունքում Րանհի
Կամ էլ երկրում միջինի
Նա՝ խաբեբան պարտված է…
«յաշթ 10.104» (թարգ.՝ Ա.Մ.)
Ավեսթայի պատումներում հստակ տեսանելի է Ահուրամազդայի կողմից 16-րդ անգամ ստեղծված երկրների կապվածությունը՝ ինչպես հայ էթնոսի կենսագործունեության, այնպես էլ հայոց բնաշխարհի լեռների, գետերի հետ: Այս եզրահանգումը կփորձենք հիմնավորել Ավեսթայի մաս հանդիսացող Վիդէվդադա բաժնի որոշ նյnւթերի հիման վրա, որն ավելի շատ ընդունված է կոչել (Աշխարհագրական պոեմ): Այս խնդրին հայոց բանագիտության մեջ առաջինն անդրադարձել է Մ. Չամչյանը «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ, դեռեւս 1784թ.:
Պետք է նշենք, որ մեզ հայտնի բոլոր ուսումնասիրություններում անտեսված է (Ահուրամազդայի կողմից) երկրաշինության մոդելի 16 անգամ կրկնօրինակման եւ տարածման սկզբունքը: Այս հիմքային սկզբունքը չի արժանացել ուսումնասիրողների ուշադրությանը: Նշենք նաեւ, որ Վիդէվդադա բաժնում խախտված է 16 անգամ երկրների ստեղծման հերթականությունը, ուսումնասիրողների մոտ պահպանված չէ նաեւ տեղանունների՝ գաղափարախոսական կապի անխախտության եւ պատմական իրական դեպքերի փոխկապվածության սկզբունքը: Համաձայն հայտնի, բայց խիստ վիճահարույց տեսակետներից մեկի, «Աիրիանա Վաեջան» գտնվում է Միջին Ասիայում, իսկ դեպքերը զարգանում են Աֆղանստանում եւ հարակից տարածքներում (տես քարտեզը):
Այդ վիճահարույց տեսակետի շրջանակներում Րանհան նույնացվում է Սիրդարիա գետին: Ըստ ակադեմիկ Ռ. Մ. Գիրշմանի, Րանհան Վոլգա գետն է: Նմանատիպ կարծիք, բնականաբար, կարող է լինել, բայց այն անհիմն է եւ բացարձակապես եզրեր չունի Ավեսթայի գաղափարախոսության հետ: Ակադեմիկ Ռ. Գիրշմանի համար հիմք է ծառայել այն փաստը, որ «Անահիտ դիցուհու հագուստը կարված էր կզաքիսի մորթուց»: Այս փաստով ակադեմիկ Գիրշմանը փորձում է նույնացնել Րանհա գետը Վոլգայի հետ եւ իր հերթին մերժում է Րանհա գետի նույնքան անհիմն տեղակայման տեսակետները Միջին Ասիայում: Կա նաեւ մեկ ուրիշ չհիմնավորված տեսակետ, որ Րանհա գետը Տիգրիսն է: Continue reading
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (2-րդ մաս) – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Անկարելի էր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը՝ վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները…
Սկիզբը թիվ 30-ում
Դուք դժուար թէ կարողանայիք երեւակայել այն սարսափն ու վրդովմունքը, որ հրամանագիրը պատճառել էր մեզ: Մենք, ողջ գիշերը նստած քննարկում էինք, թէ լաւագոյնը ի՜նչը պիտի լինէր անել…: Թրքական կառավարութեան ուժերին դիմադրելը թւում էր գրեթէ անյոյս: Ընտանիքներին ցիրուցան անելը, նրանց տարագրելը ասպատակող, ֆանատիկ ու անօրէն արաբական տոհմերով բնակեցուած հեռաւոր ամայի վայրեր, այնպիսի սարսափելի հեռանկար էր, որ տղամարդկանց ու կանանց շրջանում առաջացրեց մերժելու կառավարութեան տարագրութեան պահանջի կատարումը:
Պատրաստ էին դիմակայելու կառավարութեան զարոյթը: Ամենայն դէպս բոլորը այդ մտքին չէին: Պիթիաս գիւղից աւետարանչական եկեղեցու հովիւ՝ պատուելի Յարութիւն Նուխուտեանը եկաւ այն համոզման, որ խենթութիւն պիտի լինէր դիմադրելը: Մտածում էր՝ տարագրութեան անողոքութիւնը մի կերպ բարեփոխել տալով, կողմնակից էր տեղի տալ կառավարութեան որոշման կատարմանը: 60 ընտանիքներ իր հարազատ գիւղից (Պիթիաս) եւ նշանակալի թուով ընտանիքներ յաջորդ գիւղից (Հաճի Հապապլի) համաձայնելով նրա հետ, առանձնացան մեզանից եւ թրքական պահակների հսկողութեան ներքոյ գնացին դէպի Անտիոք: Կարճ ժամանակ յետոյ, նրանք այնտեղից տարուեցին դէպի Եփրատի ուղղութեամբ: Մենք բոլորովին կորցրեցինք նրանց հետքը եւ կարող է երբեք էլ չլսենք նրանց մասին:
– Մեր անխախտ բարեկամներ՝ Ամերիկեան միսիոնարները, մեզանից կտրուած էին 120 մղոն դէպի հիւսիսային կողմը գտնուող Այնթապ քաղաքից: Արտաքին աշխարհի հետ մեր հաղորդակցութեան կապերը գործնականապէս կտրուած լինելով, վստահել էինք մեր սեփական միջոցներին: Գիտակցել էինք, որ մեր յոյսը մեր ու նաեւ Աստուծոյ ողորմութեան վրայ է: Եռանդագին աղօթեցինք, որ մեր ստանձնած պարտաւորութիւնը կատարելու համար Նա ամրացնէր մեզ:
– Գիտենալով, որ անկարելի պիտի լինէր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը, վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները: Մեզ հետ տարել էինք ուտելիքի խոշոր պաշարներ ու փոխադրման հնարաւոր անհրաժեշտ պիտոյքներ: Ոչխարների ու այծերի բոլոր հօտերը քշուել էին դէպի լեռան կողմը: Պաշտպանութեան համար բոլոր առկայ զէնքերը թաքստոցներից դուրս բերուած ու վերանորոգուած էին: Մենք գտանք, որ ունէինք 120 ժամանակակից հրացաններ, թերեւս այդ թուից 3 անգամ էլ աւելի շատ որսորդական հրացաններ, հին կայծքարէ փակաղակով ու հեծակ հրացաններ: Մեր տղամարդկանց աւելի քան կէսը դեռեւս թողնուած էր առանց զէնքի… Continue reading


