Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
- Փաշինյանը Դուբլինում է. կառավարության նիստը վարում է փոխվարչապետը
- Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարի
- Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ
- Եղեգնաձորում որևէ ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել. «Հանրապետություն»
- Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
- Իրավապաշտպանները ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են ստուգել միգրացիոն իշխանությունների գործողությունները
- Փաշինյանը հաստատել է Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը. Ովքեր են ընդգրկված
- Պետերբուրգում երեք ամսվա ընթացքում արդեն երկրորդ բարձրաստիճան զինվորականին են պայթեցրել մեքենայի մեջ
- Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր
Ա1պլյուս- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
- Սամվել Ալեքսանյանը միշտ փորձել է որևէ մեկի հետ վատամարդ չլինել (տեսանյութ)
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը
- Սիգի ձկնկիթը չի արտահանվի
Category Archives: Հոդվածներ
Հայկական խոհանոց – Նրբաբլիթներ՝ հորթի մսով… Սխտորաջուրը՝ երիտասարդացնող… Նուշը՝ ճարպակալման դեմ… Նոր ձեւաչափ՝ Եվրատեսիլում… Ձնե քանդակների փառատոնը… Այցելեք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Նրբաբլիթներ՝ հորթի մսով
Բաղադրությունը – Աղացած հորթի միս – 300 գ, սոխ – 0.5 կգ, կարագ – 100 գ, հնդկաձավար – 200 գ, համեմունքներից՝ չորացած սամիթ, ծիտրոն կամ ռեհան, հոտավետ պղպեղ, սեւ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Հնդկաձավարը լավ խաշել: Աղացած միսը լցնել թավայի մեջ, ավելացնել կտրտած սոխը: Կարագը դնել վրան, որ դանդաղ եփվի: Հենց ջրքամվի, տապակել, հնդկաձավարը լցնել վրան, որ կրկին եփվի: Համեմել աղով, պղպեղով, կանաչիներով:
Այս միջուկը փաթաթել նրբաբլիթների թերթերի մեջ:
Սխտորաջրի երիտասարդացնող կարողությունը
Սխտորը մաքրելուց հետո մի՛ շտապեք դեն նետել կեղեւը, այլ հավաքեք եւ պահեք այն: Դրանք ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ մաշկի երիտասարդությունը պահպանող հրաշք միջոց են: Սխտորաջուրը խմում են ամսվա որոշակի օրերին: Տղամարդիկ պետք է այն խմեն յուրաքանչյուր ամսվա 10-20-ն ընկած ժամանակահատվածում, կանայք՝ 20-30-ը: Մեկ օրվա ընթացքում պետք է խմել այս օշարակի 4 բաժակ:
Կպահանջվի մեկ բուռ սխտորի կեղեւ: Ջուրը եռացրեք, 1-3 րոպե թողեք՝ փոքր-ինչ սառչի, հետո լցրեք կեղեւի վրա: Թողեք 6-8 ժամ թրմվի, եւ օշարակը պատրաստ է: Սխտորաջուրը չի կարելի խմել եռացրած կամ տաք վիճակում:
Նուշը՝ լավագույնը ճարպակալման դեմ
Հետազոտություններըը ցույց են տվել, որ ճարպն այրող սննդամթերքների ցուցակում նուշը լավագույն միջոցներից առաջին տեղում է: Սան-Դիեգոյում (ԱՄՆ) անցկացվող սնուցման ամերիկյան միության նիստին նուշի հատկությունների մասին 6 զեկույց ներկայացվեց. այս մասին հաղորդել է Newsmax Health-ը:
Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…
Աշխարհի մարզական հեւքից –
Սպորտի նախարարը՝ քաղաքական սուզալողի մասնագետ
ԲՀԿ ղեկավարի քաղաքական արկածախնդրությունը լարման մեջ էր գցել այդ կազմակերպության գործարարներին, պատգամավորներին, պաշտոնյաներին եւ այլոց, որոնցից ոմանք անգամ հեռացան կազմակերպությունից: Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է, որոշել էր «իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը», անգամ կառավարության նիստին ներկա չէր եղել:
Հայտնի է, որ նախարար Ղազարյանը մինչեւ նախարար դառնալն աշխատել է իր կուսակցության նախագահ Ծառուկյանի ենթակայությամբ եւ պաշտոնում նշանակվել է հենց դա հաշվի առնելով (ներքին առումով՝ համարվել է ԲՀԿ ղեկավարի ներկայացուցիչը կառավարությունում): Վերջին դեպքերից հետո դեռ հրաժարական չի տալիս, ուստի՝ կարելի է ենթադրել, որ սպորտի բնագավառը, այնուամենայնիվ, կմնա Գագիկ Ծառուկյանի ոլորտը… Հատկապես, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել հեռանալ քաղաքականությունից եւ մնալ սպորտի բնագավառում:
ՖԿՀՊԻ-ն արդեն նոր խորհրդի նախագահ ունի
2015թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր: Մասնակցում էին 24 անդամներից 23-ը, ովքեր առաջադրեցին ու միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին: Նորընտիր նախագահը համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։ «Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան ինստիտուտում, պետք է շարունակվեն, բայց միեւնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձեւավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության եւ դասավանդման մեթոդների արդիականացման մասին: Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետեւ միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ եւ ստեղծել գիտելիքահենք հասարակություն»: Արսեն Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդում իրականացրած աշխատանքների համար, ով ազատվել էր պաշտոնից նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:
Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը, եւ խորհրդի նոր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը: Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշել է, այս պաշտոնում Արսեն Քարամյանի ընտրությունը ճիշտ էր,, ում համալսարանական կենսագրությունը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ նա լավատեղյակ է բարձրագույն կրթության բնագավառի մարտահրավերներին եւ լիարժեք պատկերացնում է բուհական կրթության արդիականացման հիմնախնդիրներն ու ոլորտում անելիքները:
Արթուր Աբրահամը՝ ԵՀՄՖ-ի նախագահության պատվավոր անդամ
Continue reading
Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Սկիզբը՝ թիվ 2-4-ում
http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
http://www.hayary.org/wph/?p=4625 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
http://www.hayary.org/wph/?p=4641 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…
– ԱՍՏՂԻԿ-ը հայոց սիրո եւ գեղեցկության Աստվածուհին է: Սիրո դիցուհուն նաեւ ջրի Աստվածուհի են համարել, քանզի Նրա պաշտամունքը անմիջական կապված է Վարդավառի տոնի հետ: Աստվածուհու պաշտամունքը կապված է նաեւ Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկը համարվում է երկնային լույսի Աստվածուհի, կոչվել է նաեւ Ոսկեծղի, Վարդամատն:
Աշտիշատում գտնվող Աստվածուհու տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին, քանզի նրանց սերը Արարչատուր էր եւ Արարչակնիք… Աստղիկի եւ Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան եւ բնույթով միակն է բոլոր Աստվածային Համակարգերում… Այդ ամուսնության հետեւանքով անձրեւ էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Արածանի (Եփրատ) գետում։ Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել, որի պատճառով երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։
Հին Հայաստանում համոզված էին, որ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն Աստծուն։ Աստղիկին նվիրված տաճարներ կային նաեւ Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձեւյաց գավառում եւ այլուր։ Երեւանի օպերայի ու բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար։ Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր ցողել իրար վրա, ուրախացել։
Ակադեմիկոս Մանուկ Աբեղյանն Աստղիկին համարում էր նաեւ «ջրի աստվածուհի» եւ համարում, որ «Գեղամա լեռներում հայտնաբերված «վիշապներ» կոչված ձկնակերպ կոթողներն Աստղիկ դիցուհու արձաններն են»։ Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտե, հռոմեական արհեստածին Վեներա աստվածուհիներին։ Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համընդհանուր մեծ հանդիսություններով եւ արարողություններով։ Տոնը կոչվել է Վարդավառ եւ պահպանվում է։ Վարդավառը դարձրել են Հայաստանյայց (Հայաստան այցելած, այսինքն՝ դրսից եկած) առաքելական եկեղեցու տաղավար տոներից, բայց նշում են որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն։ Սա ոչ մի կապ չունի Վարդավառի հետ, եւ եկեղեցին դարեդար փորձեց վերացնել Վարդավառի՝ միմյանց ջրելու, ջրցողելու ավանդույթը, ինչը ցայսօր չի հաջողում... Continue reading
Բազմանպատակ սահմանը – Սահմանների վերաբացումը՝ ինչպես երկկողմանի տնտեսական շահավետ քայլ, այնպես էլ՝ Արեւմտյան Հայաստանում թյուրքական տարրի բնակեցման նպաստավոր պայման եւ միակողմանի թուրքական շահ…
Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի նախաձեռնումը ՀՀ նախագահի կողմից անսպասելի էր ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի համար: Երկուսն էլ հասկանում են, որ միջազգային քաղաքականությունը չի հանդուրժի այս քայլը, բայց ոչ թե Հայաստանի քայլը, այլ՝ թուրք-ադրբեջանական խափանարար դաշինքի:
Անկարան ամեն գնով նախապայմաններ առաջ քաշեց, ինչը բացակայում էր արձանագրությունների մեջ, ավելին՝ այդ նախապայմաններից մեկը՝ հայոց ցեղասպանության խնդիրը չարծարծելը թուրքական նախապայման էր, իսկ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցի ներառումը՝ ադրբեջանական:
Եթե թուրքական պահանջը ինչ-որ կերպ առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Արցախի խնդիրը զուտ հայ-ադրբեջանական է եւ սա կարող է դառնալ արձանագրությունների տապալման հիմնական պատճառ, որն ի վնաս է ոչ միայն Թուրքիայի, այլեւ՝ Ադրբեջանի: Եվ Բաքուն հասկանում է, որ այս նախաձեռնության տապալման մեղավորներից մեկն է ու հիմնական մեղավորը, որ հայ-թուքական արձանագրությունները փաստացի վերածվեց հայ-թուրք-ադրբեջանականի:
Մինչ այս, տնտեսագիտության պրոֆեսոր, Անկարայի համալսարանի դասախոս Օնուր Օզսոյը անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությանը, փակ սահմանին ու դրա հետեւանքներին: Նա այդ թեմայով հոդված է հրապարակել թուրքական մամուլում՝ առաջ քաշելով այն միտքը, որ հայ-թուրքական սահմանի փակ մնալը սոցիալապես, տնտեսապես ու քաղաքականապես բացասական ազդեցություն է ունենում ինչպես այդ երկու երկրների, այնպես էլ նրանց տարածաշրջանային հարեւանների վրա:
Նա հիշեցնում է, որ «հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան 1993թ.՝ որպես զորակցություն Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում: Մինչեւ այդ Թուրքիան Հայաստանի հետ հաղորդակցվելու երկու սահմանակետ ուներ. 1. Աթքայա-Կարս-Գյումրի (երկաթուղի): 2. Ալիջան-Իգդիր-Մարգարա: Continue reading
Անկարան եւ անգլո-ամերիկյան դաշինքը անցան հարձակման – Հայոց Պահանջատիրությունը ոսկոր՝ ոմանց կոկորդում, թե՛ ներսում, թե՛ դրսում… Բաքվի խեղկատակները սպառնում են հայ մարզիկներին
Անկարան եւ անգլո-ամերիկյան դաշինքը անցան հարձակման
ՀՀ 1-ին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին: Չնայած, իր ասելով հապաղել է ուղարկել, քանի որ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված ելույթով, բայց ծանրութեթեւ անելուց հետո, հասկացել է, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունի հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն «առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին»։
Նամակի շարժառիթը, ըստ ձեւակերպման, համազգային եւ համապետական նշանակություն ունեցող կարեւորագույն խնդրի մասին է, ինչպիսին 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու հարցն է, որն, իր պատկերացմամբ վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից։
ՀՀ 1-ին նախագահը չգիտես ինչու՝ մի այլ ձեւով է մտահոգվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության առումով, ընդգծել է դրա վերախմբագրման եւ միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցման անհրաժեշտությունը, քանի որ «այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային
հանրության համակրանքը, այլեւ կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը»։ Այժմ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում է հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Եվ իբր հենց այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, պետք է ծնվի «Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին»:
Հետեւաբար, ըստ ա՜յն «հիմնադիր» (ՀՀՇ-ականների սիրելի բառն էր) նախագահի, ով իր թիմով միանշանակ դեմ էր, որպեսզի Հայաստանի Գերագույն Խորհուրդը Անկախության Հռչակագրում ամրագրի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փաստը, իր առաջարկվող ուղերձում ասում է, որ «տուրք չպետք է տալ երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին, նաեւ որեւէ կերպ չպետք է վնասել «Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։ Continue reading
Փակ են ա՛յն սահմանները, որոնց երկու կողմերում Հայաստանն է՝ Արեւելյան եւ Արեւմտյան… Արիները հաստատեցին ազգային եւ միջազգային ծրագրերը – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ
Փակ են ա՛յն սահմանները, որոնց երկու կողմերում Հայաստանն է՝ Արեւելյան եւ Արեւմտյան
Հատկապես վերջին օրերին մեր արտաքին եւ ներքին կյանքը բուռն զարգացում ապրեց: «Լուսանցք»-ը, որպես հայ ազգայնականության շահերը պաշտպանող լրատվամիջոց, դիմեց մեր ազգայնական քաղաքական դաշտի ավելի քան 25 տարվա անփոփոխ-սկզբունքային գործիչ Արմեն Ավետիսյանին՝ ճշտելու հայ արիների եւ նրանց հետ դաշնակցած ազգայնականների տեսակետները: ՀԱՄ առաջնորդի պատասխանը (ստացել ենք էլփոստով փետրվարի 17-ին) տպագրում ենք առանց խմբագրման:
«Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օրերի արտաքին քաղաքական քայլերը, որոնք ուղղված են հայության հիմնախնդիրների միջազգայնացման բարելավմանը: Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները այն ուժերից էին, որոնք տարիներ առաջ, ի սկզբանե դեմ էին հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը: Այդ ընդդիմական գործընթացը ծնեց մի նախաձեռնություն, քաղաքական-գաղափարական դաշինք, որտեղ ավելի քան 20 կազմակերպություններ, այդ թվում՝ խորհրդարանական ուժեր Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, միավորվեցին ընդդեմ հայ-թուրքական կոչված արձանագրությունները կյանքի կոչելուն:
Համաշխարհային բեւեռների մասնակցությունը, եթե չասենք՝ պարտադրանքը՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների նախաստորագրման համար, ակնհայտ դարձրեց գերուժերի աննախադեպ շահագրգռվածությունը:
Ինչպես հայ արիականների, այնպես էլ այս նախաձեռնության դեմ հանդես եկող ուժերի հիմնական մտավախությունն այն էր, որ Անկարան, օգտվելով այդ շահագրգռվածությունից, կփորձի հայ-թուրքական հարաբերությունները վերածել հայ-թուրքական մի պայմանագրի, որտեղ թուրքերը ոչ մի պարտք ու պարտավորություն չեն ունենա Հայաստանի եւ հայության նկատմամբ: Ակնհայտ էր, որ թուրքերը կշահարկեն նաեւ իրենց կրտսեր եղբայր ադրբեջանցիների խնդիրները: Այդպես էլ եղավ՝ Անկարան նախապայմաններ առաջ քաշեց ինչպես Հայոց ցեղասպանության հարցը փակելու, այնպես էլ Արցախը եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին կրկին հանձնելու առումով: Continue reading
Քաղաքական շանթահարում՝ առանց բացառման – Հայաստանն ու հայությունը ունեն բոլոր կարողությունները ոչ թե հեղափոխությամբ (ռեւոլյուցիա), այլ բնափոխությամբ (էվոլյուցիա)՝ բնականոն ընթացքով երկիրը դուրս բերել ճգնաժամից, իսկ ազգին՝ ապազգային հոգեվիճակից…
Փետրվարի 12-ին, երբ «Լուսանցք»-ի 350-րդ թողարկումը տպարան էր մտնում, ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բառացիորեն շանթահարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Զանգերը խմբագրություն չէին դադարում երկար ժամանակ: Որպես լրատվամիջոց, բավականաչափ ուսումնասիրել ենք քաղաքական կամ՝ այսպես կոչված քաղաքական գործիչներին, եւ հնարավորինս գիտենք յուրաքանչյուրի վերջին քայլի գաղտնատարբերակը…
Եվ մեր թերթը որոշեց մի գիշերվա փոփոխությունը չդարձնել դարակազմիկ իրադարձություն, հատկապես, որ հակառակ կողմում անբասիր ու վճռական հեղափոխական կերպար չկար կանգնած… Չնայած պիտի նշել, որ մեր քաղաքական դաշտի համար այս քայլը կդառնա իրադարձություն եւ նոր իրավիճակ կստեղծի:
«Լուսանցք»-ը նախընտրեց հանդես գալ առաջաբանով. «Երբ բոլորն ամեն ինչ են աշխատում» վերլուծությամբ, որում մի անգամ եւս նշվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը երկու տասնամյակ անց դեռ կայացած չէ: Միասնական դաշինքով՝ մի գաղափարի ու մի գերնպատակի շուրջ ցայսօր չեն հավաքվել, որպեսզի հերթական ընտրված ընտրություններից առաջ կարողանան արտահերթ ընտրության իրական եւ հուժկու պահանջ ներկայացնել:
Մեկ անգամ եւս արձանագրեցինք, որ միայն նոր ընդդիմադիր, բացառապես ազգային նպատակների շուրջ միավորված դաշինքը շուրջ 25 տարի անց կկատարի եւ՛ իշխանափոխություն եւ՛ ընդդիմափոխություն… Նշվել էր, որ միայն այսպիսի ընդդիմությունը բարի կամ ոչ բարի ճանապարհ կմաղթի ընդդիմության եւ իշխանության մեջ արդեն «թոռոմած» անփոփոխ եւ միմյանց փոխարինող բազմադեմ դեմքերին:
Մինչեւ երկրում չլինի ամբողջական՝ համակարգային փոփոխություն, ոչի՛նչ չի փոխվելու: Իսկ համակարգային փոփոխությունը չի՛ կարող լինել միայն իշխանափոխությամբ: Ինչպես վերոնշյալ հոդվածում էր ասվել. «Շուրջ 25 տարի մեր երկրում պետության «ձիու վրա» են միեւնույն ուժերը, որոնք հերթով փոխարինում են մեկ-մեկու, այս կամ այն քաղաքական, պետական, հանրային գործիչն էլ անցնում է այս կամ այն քաղաքական ուժի շարքերը, եւ 25 տարի երկրում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքն ունեն, նույն գործելաոճը, անգամ նույն բառապաշարը… Իսկ ամեն օր հնչող «Ժողովուրդն ու քաղաքական ուժերը միահամուռ պետք է ընդվզեն» կոչերը միայն «փակ շրջանը» ամուր պահելու համար է: Բոլոր իշխանափոխություններից հետո հայաստանցիներն ու սփյուռքահայերը մի բան են նշում քիչ ժամանակ անց՝ «ոչ մի բան չի փոխվել մեր երկրում ու չի էլ փոխվելու…»:
Նորից պիտի պնդենք, որ մեղավորը ժողովրդի այն հատվածն է, որ ցավոք մեծամասնություն է, միշտ հեղափոխության առաջին շարքերում է ու միշտ 5-25 հազար դրամով ծախում է իր ձայնը (ուրեմն՝ իրեն ու բոլորիս ապագան), հետո անամոթաբար հնչեցնում, թե ում էլ ընտրենք՝ այսպես է լինելու… Այո՛, հենց այդպես էլ լինելու է, մինչեւ ընչաքաղցությունը եւ ամեն ինչից ու ամեն մեկից մի բան պոկելու մոլուցքը չվերանա վերոհիշյալ հայերի սրտից… Կամ էլ՝ մտավոր նվիրյալ հատվածը կկարողանա նոր որակ բերել քաղաքական ու հանրային ոլորտներ՝ ապահովելով ներքաղաքական կայացումն ու կայունացումը:
Քաղաքական նոր որա՞կ. հաղթանակ՝ արագ հանձնվելով – Անզիջում միլիարդատերը զիջեց «չարիքի իշխանությանը» – «օլիգարխ» եւ «մայդան» խ(հ)եղափոխական եզրերը հայկական չեն… Հաշտությու՜նս որն է՝ թող գնա սպորտով զբաղվի…
«Լուսանցք»-ը այսօր հակադիր կողմերի մեղադրանքներն ու պատասխանները ներկայացրեց առայժմ՝ խոսքի իրավունք տալով երկու կողմերին էլ, իսկ ընթերցողների համար էլ տեղեկատվություն ստանալու հավասարությունը պահպանելով: Մեզ համար կարեւոր է մի բան. որպեսզի քաղաքական ոչ մի հոսանքի եւ ոչ մի ուղղության հակասությունների պատճառով քավության նոխազ չդառնա ժողովուրդը:
Մենք ընդգծում ենք, որ ամենակարեւորը երկրի ներսում «մայդաններ» թույլ չտալն է, որովհետեւ մենք չունենք մեր սեփական ուժերը սպառելու «շռայլության» իրավունքը: Մենք մի թշնամի ունենք եւ քաջ գիտենք դրա տեղը: Մնացյալը՝ ներքին խժդժությունները, հասկանալի են այնքանով, ինչքանով դեռ չեն վտանգում երկիրը:
Իսկ այն, որ ՀՀ նախագահի ելույթից հետո ոստիկանությունն ու իրավապահ մարմիններն անցան գործի՝ ստուգումների, ձերբակալությունների նաեւ, այն, որ իշխանական ու ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները միացան փոխադարձ հնչող մեղադրանքներին, այն, որ ԲՀԿ-ից սկսվեց «առնետավազք»-ը՝ ինչպես պատգամավորների, այնպես էլ կուսանդամների շրջանում, այն, որ այս ու այն կողմում հանգրվանած ազատամարտիկները մեկ անգամ եւս թշնամացան ինչպես միմյանց, այնպես էլ քաղաքական ուժերի հետ, բացասական հետեւանքներ դեռ ունենալու է: Դեռ կհասկականք, թե Գագիկ Ծառուկյանը ինչու կես ճանապարհից ետ դարձավ ու «առաջ՝ դեպի հաղթանակը» դարձրեց ծիծաղի առարկա… Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ էր առնում եւ անցավ միջնորդական ջանքերի, ինչը նախաձեռնել էր նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը (եղբոր՝ քաղաքական դաշտում մեզ հայտնի Կարեն Կարապետյանի հետ), ով ժամանել էր Ռուսաստանից: Նման առաքելությամբ Հայաստան էր եկել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս պահին դադար է:
Մինչ օլիգարխները ի մի կբերեն իրենց մտքերը, «Լուսանցք»-ի կողմից մի խորհուրդ տանք. սոցիալական հավասարությունից մի՛ խոսեք, անհեթեթ է հնչում, մանավանդ, երբ խոսում եք սոցիալական հավասարությունը սոցիալական արդարությունից չտարբերելով… Continue reading
Թորգոմ-Լանթա-Ատլանտ – Ինչու դադարեցին ուսումնասիրությունները Քարահունջում… Սյունիքը կարելի է համարել Մեծ Ատլանտիդայից մնացած մի փոքր կղզի, իսկ Անտլանտիդան եղել է ավելի մեծ, քան Լիբիան ու Ասիան միասին վերցրած…
Արաբական ավանդության համաձայն` Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ամվարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին):
Որպես պատմական դեմք՝ Թորգոմի մասին շատ քիչ բան է հայտնի.միայն գիտենք, որ Զվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն՝ Կովկասի լեռնաշղթայի Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև գտնվող երկիրը Հայկին ժառանգել է հայրը՝ Մասյաց և Արագած լեռների միջնատարածքում բնակվող Թորգոմը: Երկիրը կոչվել է Թորգոմա տուն:
Ինչու՞ են արաբ մատենագիրները Թորգոմին անվանել Լանթա և ի՞նչ սկզբնաղբյուրից են օգտվել անհայտ է: Մի բան պարզ է . Լանթա անվան ծագումը պետք է փնտրել հայերենում և հայկական ավանդությունում:
«Սասնա ծռեր» էպոսում հիշատակվում է Թորգոմի միայն անունը: «Մհեր և Դավիթ» պատում.
Ու լուսմտին Դավիթ ելավ գնաց Մարատուկի սար
Ու չոգավ Տիրամոր Սուրբ տաճարի առաջ
Ու աղաչից, ուար բարեխոսե Աստծուն
Ուար կոտրե զանորեն թագավոր.
Ու զըր թեվեր լենցուց դեպ երկինք ու ասեց.
-Ո՛վ Թորգոմի, Արամի ու մըր պապերի Աստված
Տու՛ր իմ մանուկ թեվերուն զորուտեն,
Ուար կառնամ կոտրըմ զքու սուրբ կրոն նաեարնին.
Ուար դրած ան մեզ ուրանց մտքին
Գուրորին ուար քանվան մկրտվող ժողովրդվուն
Եվ բղծին զքու Սուրբ Տաճարին:
«Սասնա ծռեր» էպոսի մեկ այլ պատումում հիշատակվում է Լանթային համապատասխանող թագավորի անունը:
Հոր պատում.
«Խաթուն ասաց.-Հեյրան, ասեմ քեզիկ՝
Լանդբաբ թաքավեր էկած է Փեռա գեղ»:
(էջ 347, տող 780)
Որդու պատում.
«Ասաց.-Վալլահ, Լանդբա թագավոր էկել
Չիմ գինա քանի խազար Զորավին Չիման թափա»:
(էջ 382, տող 950)
Հայկական խոհանոց – Սոխով թանապուր… Աշխարհի մարզական հեւքից – Կգնա՞ն հայ մարզիկները Բաքու… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սոխով թանապուր
Բաղադրությունը – Ձու – 2 հատ, ալյուր – 1 ճաշի գդալ, մածուն- 1 լ, թթվասեր – 0.5 լ, բլղուր – 0.5 բաժակ, սոխ – 0.5 կգ, ռեհան կամ ծիտրոն, աղ:
Պատրաստման եղանակը – Ձուն, ալյուրը, թթվասերը, մածունը եւ բլղուրը խառնել եւ, աստիճանաբար 3 լ ջուր լցնելով, եփել մարմանդ կրակի վրա: Եռալուց հետո մանր կտրտած սոխը, հում վիճակում, լցնել թանապուրի մեջ:
Վերջում ավելացնել չորացրած ծիտրոն կամ ռեհան: Հատկապես վերջինը շատ օգտակար է այս օրերին, երբ տարածված են հազն ու գրիպը: Անուշ վայելեք եւ առողջ եղեք:
Աշխարհի մարզական հեւքից –
Բաքվի խեղկատակները սպառնում են հայ մարզիկներին
Ադրբեջանում սպառնում են Եվրոպական խաղերի ժամանակ հայկական պատվիրակության դեմ սադրանքներ կազմակերպել: Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ) սպառնացել է 2015թ. ամռանը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում սադրանքներ կազմակերպել հայկական պատվիրակության դեմ:
Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականներն արձագանքում են Հայաստանի նախագահի վերջին մի շարք նախաձեռնություններին…
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օրերի արտաքին քաղաքական քայլերը, որոնք ուղղված են հայության հիմնախնդիրների միջազգայնացման բարելավմանը: Ներկայացնում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման գաղափարա-քաղաքական պատասխանատու Արմեն Ավետիսյանը:
Հայ արիականներն ու արիադավան–հեթանոս ազգայնականները այն ուժերից էին, որոնք տարիներ առաջ, ի սկզբանե դեմ էին հայ–թուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը: Այդ ընդդիմական գործընթացը ծնեց մի նախաձեռնություն, քաղաքական–գաղափարական դաշինք, որտեղ ավելի քան 20 կազմակերպություններ, այդ թվում՝ խորհրդարանական ուժեր Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, միավորվեցին ընդդեմ հայ–թուրքական կոչված արձանագրությունները կյանքի կոչելուն:
Համաշխարհային բեւեռների մասնակցությունը, եթե չասենք՝ պարտադրանքը՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների նախաստորագրման համար, ակնհայտ դարձրեց գերուժերի աննախադեպ շահագրգռվածությունը: Continue reading
Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…
Սկիզբը՝ թիվ 2-3-ում
http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4625 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Խորհուրդ Ապրումի
Պտտվում է դեռ անիվը Երկրի,
Դեռ չի ծիծաղում դահիճ սատանան,
Բայց մոտենում է պահը վախճանի,
Մարդկանց մտքերից՝ անմիտ ու դաժան:
Օ՜, մոլորյա՛լ մարդ, դու Բնության դեմ
Փորձում ես տանել քո հաղթանա՞կը.
Փառաբանելու քո դե՞մքը անդեմ,
Տե՛ս՝ մահաբեր է քո ախորժա՛կը:
Եվ եթե նույնիսկ կարողանաս դու
Հաղթել կատարյալ Բնությանն անհաղթ,
Կտեսնես մա՛հդ սարսափազդու
Եվ կանիծե՛ս քեզ հենց նույն ակնթարթ:
Շրջի՛ր, ո՜վ դու մա՛րդ, դեմքդ դեպի վե՛ր,
Թափանցի՛ր Արարչաստեղծ Տիեզերքի մեջ,
Կորած իմաստությունդ այնտեղից հետ բեր,
Որ հարատեւես ճշմարիտ-հավե՛րժ:
Խորհուրդ Մարդկայինի
Մարդը քայլում է Տիեզերքի մեջ,
Քայլում իր մտքի թռիչքի հետքով,
Թափառում է նա անհունության մեջ՝
Իր Աստվածներին անվերջ փնտրելով:
Մարդը չի հոգնել դեգերումներից,
Բայց հաստատուն չէ այն ճանապարհը,
Որ կառուցվում է մոլորությունից,
Որից քանդվում է իր Տուն-Երկիրը:
Մարդը քայլում է, փնտրում է անվերջ,
Կգտնի՞ արդյոք իր Աստվածներին,
Թե՞ կներծծվի այն ճահճի մեջ,
Որ գոյացել է տիղմից մարդկային:
Դառնալով մեր Աստվածներին՝ նշենք, որ Հայ Աստվածները 8-ն են, որ նախանշում են Հավերժության Պտույտի 8 Թեւերը, եւ Հայոց Հավատադարձը կրկին հային կկապի իր Առաքելությանը ու կտանի Հավերժության Ծիրով…
– ԱՐԱ-ն հայերի Գերագույն Աստվածն է՝ Աստվածահայրը, Ով պահպանում է Հայ Տեսակի տեղն ու իրավունքը՝ Երկնքի ու Երկրի տիրույթներում: Նրան կոչում են «Մեծ եւ Արի Արա», ում գլխավոր սրբավայրը գտնվում էր Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։
Արարատյան (Հայկական) աշխարհի տեսլականը – ՀՀ-ն կարո՛ղ է Արարատ լեռը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել
Հայության մի զգալի հատված տարակուսած է՝ թուրքերը հերթական սրբապիղծ քայլն են նախատեսել՝ թուրքական անվանացանկում գրանցել Արարատ լեռը՝ որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք:…
«Դեռ գոյատեւելով բռնազավթված հայկական տարածքների վրա, դեռ պահպանելով Թուրքիա կոչված արհեստածին (ուրեմնեւ՝ ապագա չունեցող) պետությունը, դեռ նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրեր երազելով, դեռ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին անպատիժ մնալով… այս մարդանման կիսավայրենի քոչվորները ՅՈւՆԵՍԿՕ-ում արդեն գրանցել են մի շարք հայկական ազգային արժեքներ՝ ոչ նյութական կամ մշակութային կամ այլ: Սա վաղուց պետք է անհանգստացներ ոչ միայն մեր պետությանը, այլեւ՝ համայն հայությանը: Բայց այդ արժեքների համար պայքարող մշակույթի նախարարություն ունենք մի այնպիսի նախարարով, որ թուրքերը ոչ միայն Մասիսները, Արարատը, այլեւ Հայաստանը կգրանցեն իրենց անունով… Եթե սրանց նմանները Գառնո եւ Զվարթնոց տաճարներն են խորտկարանների փորձում վերածել, ապա ողբամ զքես՝ ով հայ ժողովուրդ…»,- «Լուսանցք»-ի հետ զրույցում ասաց Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Հայ արիների ղեկավարի խոսքերով, այս հարցը մեր հերթական տանուլ տված հարցն է, որովհետեւ մեր անմշակույթ նախարարությունը չի հասկանում, որ մշակույթն է ամենամեծ քաղաքականությունը. «Այս տարիների ընթացքում որեւէ միջազգային բողոք կամ դատ չի նախաձեռնել ՀՀ անմշակույթ նախարարությունը: Իսկ պատմական փաստեր (այդ թվում՝ միջազգային պատմությամբ հավաստվող), մասնագետներ ու հնէաբաններ, արվեստի եւ այլ գործիչներ ինչքան ասես կան, որ կապացուցեն, թե գինին չի կարող արարել քոչվորը, որը նույնիսկ հազար տարվա պատմություն չունի: Քոչվորը խաղողի այգիներ չէր կարող տնկել, որպեսզի գինի արարեր: Քոչվորը թոնիր չէր սարքի երբեք, որպեսզի լավաշ արարեր: Նույն կամ նման մեկ այլ քոչվորը չէր կարող տոլմա փաթաթել իր չունեցած այգու չունեցած խաղողի թփով եւ այլն: Քոչվորը շա՛տ բաներ չէր կարող անել, ինչն ապացուցելը մեկից մեկ է: Ամենակարեւորը՝ քոչվորը հայրենիք ունենալ չի կարող»: Continue reading
Մեր պահանջատիրության դարը – Այս ամենի վերջը տալու համար պետք է պետականորեն առաջնորդվել պատմա-քաղաքականությամբ՝ պատմությունը դարձնելով քաղաքականության անբաղդատելի մասը… Ճիշտ կանենք հրաժարվենք եվրաբոնդերից…
Մեր պահանջատիրության դարը
http://www.hayary.org/wph/?p=4623 – Հայկական պահանջատիրության ժամանակը – Միջազգային նոր ճանաչումներ՝ Հայոց Պահանջատիրությանն ուղղված… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիր…
http://www.hayary.org/wph/?p=4600 – Էրդողանը «հաղթանակ» է հնարել՝ ապրիլի 24-ին Հայաստան չգալու համար – Սերժ Սարգսյանը պատմական փաստերի մեջբերումով զրոյացրեց թուրքերի «հաղթանակ»-ը…
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (պարզվում է՝ սա էլ ունեն) Պատմության ինստիտուտի տնօրեն, պատգամավոր Յաղուբ Մահմուդովը մտադիր է վերաշարադրել Ադրբեջանի պատմությունը: Ուստի շտապ խնդիր է ծագել եւ Ադրբեջանը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին, Ռուսաստանին ու Հայաստանին:
Այս «գիտնականի» խոսքերով՝ Ադրբեջանի պատմությունը խեղաթյուրվել է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերից հետո, «եւ հենց դրա հետեւանքով է, որ հայերը ներկայացվում են որպես Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդ»: Նա նշում է, որ իբր իրենց նոր գրքում իրենք ապացուցում են, որ հայկական պետությունը Հարավային Կովկասում հիմվել է միայն 1918 թվականին, ավելացնելով, թե իբրեւ հայերն ապրել են Բալկանյան թերակղզում եւ «1928-ին նոր միայն գաղթել են Հյուսիսային Ադրբեջան»:
Այս «պատմաբանի» խոսքերով՝ Նախիջեւանը, Արցախը եւ Երեւանը նույնպես «պատմական ադրբեջանական հողեր են»:
Տարօրիակ չէ այլեւս, որ սրանք փորձում են վերապրել մեր պատմության հաշվին, բայց տարօրինակն այն է, որ իրենց արհեստական պատմությունն էլ մեզ են «զիջում» հոժարաբար… «Ադրբեջան» մասոնա-բոլշեւիկյան «պետության» ստեղծման տարեթիվն է 1918-ը, ինչը նրանք մեծահոգաբար մեզ են վերագրել՝ նշելով, որ «հայկական պետությունը Հարավային Կովկասում հիմվել է միայն 1918 թվականին»…
Այստեղ է, որ նորից պետք է կարեւորենք Հայկական լեռնաշխարհի՝ որպես ինքնուրույն տարածաշչջան, արծարծելու հարցը: Սա այլեւս հրատապ է: Այո, հայերը կովկասցի չեն եղել երբեք, մենք Հայկական լեռնաշխարհի բնիկներն ենք, որոնց տարածքը մինչեւ Բագավան-Բաքու է հասել, իսկ թյուրքական մնացորդներ համարվող ադրբեջանցիները ընդհանրապես հայրենիք բառը պիտի չարտասանեն, քանզի տափաստանների քոչվորները չունեն հայրենիք: Իսկ թե Իսկ թե Կովկասում ովքեր են եղել, դա էլ շատ հստակ է ու հաստատ թուրքական որեւէ տարր ի բնե կովկասցի չի եղել…
Մեծ պատերազմի վտանգը – Ուկրաինայի հակամարտությունը՝ համաշխարհային պատերազմի սկի՞զբ… Ավելի վտանգավոր հեռանկար՝ քան Վաշինգտոնի իրանյան մտահոգությունը…
Չնայած եվրոպական երկրների ջանքերին, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի շեմին են: Իսկ դա նշանակում է, որ չի բացառվում անգամ միջուկային պատերազմի հնարավորությունը:
Մոսկվան ավելի հաճախ է արծարծում միջուկային զենք կիրառելու հավանականության խնդիրը, հատկապես, երբ Արեւմուտքն իր պատժամիջոցներով փորձում է առավելագույնս նեղել Ռուսաստանին:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում միջուկային զենքի հնարավոր կիրառումը սահմանվել է «որպես ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք»: Ընդ որում, դրա հավանական կիրառումը ԱՄՆ-ն սպասում է ոչ թե Ռուսաստանից, այլ՝ Իրանից:
Օրերս կրկին նման մտահոգություն հայտնեցին Սպիտակ տնից, թե Իրանը բոլոր հնարավորություններն ունի տարածաշրջանային գերտերությունից միջուկային գերտերություն դառնալու, եթե Արեւմուտքը ուշադիր չլինի Թեհրանի հեռահար ծրագրերի ու քայլերի նկատմամբ:
Թուրքիան եւս փորձում է զարգացնել միջուկային տնտեսական ոլորտը, եւ վստահաբար, ատոմակայանների կառուցումից հետո կնախաձեռնի միջուկային զենքի ստեղծումը: Սա ավելի վտանգավոր կարող է լինել, քան Վաշինգտոնի իրանյան մտահոգությունը: Սա նաեւ մեզ համար վտանգավոր իրադարձություն կլինի: Եթե Իրանը իսլամական չափավոր քաղաքականություն է վարում, ապա Թուրքիան այս դեպքում զարկ կտա նորօսմանական կամ նորպանթուրքիստական ծրագրերին:
Սրանք դեռ քննարկվող, բայց կարեւոր խնդիրներ են:
Բայց այսօր իրապես ատոմային զենքի կրառումից միայն Ռուսաստանն է խոսում: Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ շեշտել է, որ Միացյալ Նահանգներում մոռանում են, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է եւ չի կարելի խոսել ուժի դիրքերից մի երկրի հետ, որը կարող է հարվածներ հասցնել միջուկային զենքով:


