Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան
- Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ–ն հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը
- Կառավարության անդամների ճեպազրույցները նիստից հետո
- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
- Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը
- Մատվիենկոն Արցախի հարցով Երևանի դժգոհությունը որակել է որպես պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձ
- Օրբանի եղբորը կալանավորել են անօրինական միգրացիայի կազմակերպման գործով
- Ոչ մի կիլոգրամ խաղող այս տարի չի մնացել գետնին. Պապոյանը պարծեցավ կառավարության նիստին
- Հայաստանում տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի «Արենի» սորտի խաղողի մթերման համար
- Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում․ Մատվիենկո
Ա1պլյուս- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- Նռնաձորի երեխաները պատմության մեջ առաջին անգամ մանկապարտեզ կունենան․ Խուդաթյան (տեսանյութ)
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում
- Փոփոխություններ՝ անշարժ գույքի գրանցման գործընթացում․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները (տեսանյութ)
- Գործընկերների հետ պետք է բանակցենք, որ ՀՀ-ում ներդրումներն ազգային արժույթով անեն. ԿԲ նախագահ (տեսանյութ)
- ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
Category Archives: Հոդվածներ
Այդ քայլը վաղուց են արել ՀՀ տասնյակ պաշտոնյաներ… Նույնը փորձում են անել Գառնո տաճարի հետ…- Ո՞վ է հովանավորել Հասմիկ Պողոսյանին եւ ինչու՞ չի պատասխանում Հովիկ Աբրահամյանը…
«Գառնիում արդեն նստարանները տեղադրվել են, սակայն սրճարանի հարցը վերջնական կլուծվի հուլիսի վերջին»,- գրել են մի շարք կայքեր: News.am-ը գրել է. «Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ մշակույթի նախարարությունն իր վերջնական որոշումը կկայացնի միայն հուլիսի վերջին, իսկ մինչեւ այդ դիտարկում է անցկացվում՝ պարզելու համար, թե անցած տարվա համեմատ զբոսաշրջության աճ կա, թե՝ ոչ»: Այս մասին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» (որը Գառնո տաճարի հարցում լիիվ հակառակ՝ չ-պահպանության գործին է լծվել) ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը. «Այս պահին որեւէ գործողություն Գառնիում չի կատարվում, ընդամենը հանգստի նստարաններ են տեղադրվել: Առաջիկա 2 ամիսների ընթացքում էլ դիտարկում է անցկացվելու՝ պարզելու համար, թե զբոսաշրջության աճ կա, թե ոչ, հանգստի նստարանների տեղադրումից հետո ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, քանի որ զբոսավարները համոզված են, որ եւ՛ նստարանները, եւ՛ սրճարանի տեղադրումը, կնվազեցնի զբոսաշրջիկների այցը պատմական տաճար»,- ասել է նա:
Մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ը հայտարարել են, թե դեռ ապրիլի կեսերից քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ որոշելու տաճարի տարածքում սրճարան կառուցելու նպատակահարմարությունը: Սակայն, ինչպես պարզեցինք՝ Հայ Արիական Միաբանությունը՝ արտաքին ասպարեզում հայկական արժեքները քամուն (հասկանալ՝ թուրքին, ադրբեջանցուն, վրացուն կամ իրանցուն) տվող մշակույթի նախարարության կողմից շահագրգիռ կողմ չի համարվում… Դիմեցինք ՀԱՄ լրատվական կենտրոնին՝ տեղեկություն ստանալու համար: Պատասխանեցին, որ մշակույթի նախարարությունը ոչ մի անգամ այդ հարցով չի փորձել զրուցել հայ արիների հետ: Նրանք դա շատ «տրամաբանական» համարեցին. «Մշակույթի նախարարությունը հազիվ էլ քննարկումներ անցկացնի նրանց հետ, ովքեր իրենց հետ համաձայնելու, ինչ-ինչ զիջումների գնալու միտումներ են ցույց տվել: Իսկ հայ արիականները եւ համախմբված ազգայնականները միանշանակ դեմ են հայ արիադավան հոգեւոր տաճարի տարածքում սրճարանի կամ այլ՝ պատմական ու հոգեւոր համադաշնությունը խաթարող կառույցի հայտնվելուն… Սա հակամշակութային նախարարության որոշ անձանց կաղապարված ուղեղներին անհասանելի է, քանի որ հոգեւորը հասկանալու համար հոգով հայ պետք է լինել… Ցավոք, Հայաստանում պատմական իրողությունները հավաստում են, որ բազում գենախեղվածներ ու այլասերներ ունենք…»:
Իսկ ի՞նչ են պատրաստվում անել հայ արիները, եթե հունիսին շարունակվի շինարարությունը: Մեզ պատասխանեցին, որ իրենք այդ մասին հստակ հայտարարել են ու բաց նամակ են հրապարակել. «Մենք ասել ենք, որ այդ սրճարանը համահունչ չէ պատմական տաճարի հինավուրց պատմությունը ներկայացնելու համապատկերին, ու նաեւ խաթարելու է արիադավան-հեթանոս արորդիների ծիսական ու տոնական միջոցառումներին՝ իր ներկայությամբ ու երաժշտությամբ… հայ արիները նաեւ խոկում են տաճարի շրջակա տարածքում, քանի որ սա միակ հեթանոսական քիչ թե շատ կանգուն օջախն է ներկայիս Հայաստանում (նաեւ տարածաշրջանում): Այս ամենը չի կարող մի օր չհանգեցնել արյունահեղություն, ինչը կարող է լինել նաեւ առաջին իսկ օրը…
Մեր ավանդապատումները շարքից – Երեւան – …ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով… Պաշտող ցեղի՝ արի կամ Էրի (ցեղի) աւան իմաստն ունի…
Մերավանդապատումները – Երեւան
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-19-ում
http://www.hayary.org/wph/?p=4135 – Մեր ավանդապատումները – Գեղարքունիք.- Սեւանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով… Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին…
http://www.hayary.org/wph/?p=4155 – Մեր ավանդապատումներ շարքից – Երեւան… Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ…
http://www.hayary.org/wph/?p=4175 – Մեր ավանդապատումները.- Արին-բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…
20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբին Երեւան անվան ծագման հարցը նորից հայտնվեց ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Առաջ քաշվեցին նոր տեսակետներ ու ենթադրություններ: Ուրարտագետ Հ. Կարագեոզյանը Արգիշտի 1-ինի արձանագրության մեջ բնակավայրի անունը կարդում է Երեբունե (Երեբոն չվկայված ձեւից) եւ համարում, որ Երեբունեն բաղկացած է Եր կամ երե (բույն) բաղադրիչներից, որը նշանակում է «երջանիկ քաղաք»:
Է.Դանիելյանը ենթադրում է, որ Էրեբունի անունը ծագել է Արա Գեղեցիկի անունից: Փորձ է արվում Երեւան անունը կապել նաեւ «երեւացող, երեւան» բառի հետ, երբ կրակով տրվող ազդանշաններով փոխհամաձայնեցվում էին ամրոցների պաշտպանների գործողությունները վտանգի ժամանակ: Սակայն նշենք, որ կրակի (նաեւ ծխի) միջոցով միշտ հնարավոր չէր տեսանելի կապ պահպանել: Եղանակային անբարենպաստ պայմանները, ցերեկվա լույսը (իսկ ռազմական գործողությունները հիմնականում ցերեկն էին լինում), հեռավորությունը անիմաստ կարող էին դարձնել կրակ վառելը, այն չէր երեւա: Ընդունելով այդպիսի ռազմավարական հնարքի գոյությունը՝ չենք կարող ընդունել, որ դա կապ ունի Էրեբունի-Երեւանի անվանակոչության հետ: Կան նաեւ ուսումնասիրողներ, որոնք առաջարկում են Երեւան անվան ստուգաբանությունը թողնել ապագային, երբ կհայտնաբերվեն նոր արձանագրություններ, սակայն հնարավոր չէ միանշանակ ասել, թե հետագայում հայտնաբերված նոր արձանագրությունները կարող են ավելին ասել, քան Էրեբունի անվանումն է:
Արգիշտի 1-ինի արձանագրություններում վկայված անունները Երեւան (Էրեբունի) անվան ցայժմ հայտնի հնագույն գրավոր հիշատակություններն են (ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով):
Հայտնի է, որ Երեւանի տարածքը բնակեցված է եղել ավելի վաղ, քան հիմնադրվել է Էրեբունի ամրոցը: Թե ինչ անուներ են կրել Երեւանի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրերը, հատկապես այսօրվա Շենգավիթը, որ մոտավորապես 6000 տարեկան է, հայտնի չէ: Այս իմաստով կարեւորվում է Էրեբունի անունը՝ որպես հայոց մայրաքաղաքի մեզ հայտնի հնագույն անուն:
Հայի թշնամիներն անքուն են – Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնող այս եռյակը չի կարող համագործակցել առանց հակահայկականության … ինչը լավ հասկանում են Մոսկվայում…
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջերս կրկին մեկնել էր Թբիլիսի, որտեղ հանդիպեց Ադրբեջանի ու Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Գեորգի Մարգվելաշվիլինի հետ: Եթե այս հանդիպումները ոմանք դեռ համարում են հերթական համագործակցություն, մեզ համար դրանք հերթական են՝ հակահայկական հետագա գործունեության համար: Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնող այս եռյակը չի կարող համագործակցել առանց հակահայկականության: Սա է նրանց միավորող առանցքը: Այլ առանցք չկա, քանզի թուրք-ադրբեջանական դաշինքը վաղուց ծրագրել է ոչ միայն Հայաստանի ու Իրանի, այլեւ Վրաստանի զավթումը: Պարզապես վրացին սա չի ընկալում, կարծելով, թե թուրքի բարեկամությունը կփրկի իրեն: Վրացին այնքան չի ընկալում, որ պատրաստ է Ջավախքում եւ Աջարիայում տեղավորել հազարավոր թյուրք-մցխեթների:
Հայաստանի մեջքի ետեւում (պատմության ընթացքում) մշտապես պատսպարված Վրաստանը կարծում է, թե այսօր էլ համաթուրքական հարվածները միայն հային են ուղղված: Իրանն էլ էր այդպես կարծում: Այժմ Թեհրան–Բաքու լարվածությունը գրեթե չի զիջում Երեւան–Բաքու հակամարտությանը: Անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում են թերանում Վրաստանն ու Իրանը, ինչը համամարդկային ոճիրի 100-ամյա տարելիցի շեմին դարձել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռյակի օրակարգային հարցերից մեկը: Իհարկե, Թբիլիսին դեմ կլինի մեզ, քանզի Ջավախքն ու հարակից տարածքները զավթել է Հայոց Եղեռնի տարիներին…
Առավել մտահոգիչ է Անկարայի աշխուժացումը: ՆԱՏՕ-ական ու մեզ թշնամի երկիրն իր նպատակների համար չի խնայի ոչ միայն Վրաստանին, այլեւ՝ Ադրբեջանին: Սրա փաստացի ականատեսն ենք նաեւ այժմ: Երբեմն պաշտոնական Բաքուն նեղանում է Անկարայից՝ հայերի հանդեպ որոշակի հանդուրժող լինելու մեջ: Բայց թուրքը իր խաղն է տանում եւ պատրաստ է անգամ ճանաչել Արցախի անկախությունը, եթե Երեւանը հայ-թուրքական արձանագրություններում հավաստեր, որ որեւէ պարտք-պահանջ չունի Թուրքիայից, կապված՝ պատմական անցյալի ու ներկայի հետ:
Սա հասկացան նաեւ Ադրբեջանում, մի քիչ նեղացան, բայց համաթուրքական հավաքներում «բարիշեցին»: Իսկ դրան նպաստող այլ թյուրքական երկրներ էլ կան՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը:
ԼՂՀ ճանաչումը արդիական չէ, քանի որ հայերը ռուսերեն հաշվել չգիտեն – …Այդ դեպքում՝ կա՛մ Արցախը միանում է Հայաստանին, կա՛մ Հայաստանը ջնջոււմ է ռուսական շահերը մեր տարածաշրջանից եւ հայկական միջավայրից…
«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը կարծիք է հայտնել, որ «այժմ արդիական չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Մինչեւ մենք հիմա այստեղ խոսում ենք, կարող է շատ բան պատահել: Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում կան բազմաթիվ վտանգներ»:
Ըստ նրա՝ Արցախի ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի, բայց կատարվում է հակառակը, օրինակ՝ ռուսաց լեզվի դերը Հայաստանում փոքրանում է օրեցօր, նշել է «բարեկամ» երկրի մեզ «բարեկամ»եցողը:
Պապս կասեր՝ «Էս եղավ ռսի պոսլեզավտրան»…
Այն, որ Հայաստանն ինքը պետք է քայլեր անի, մենք համաձայն ենք՝ ճշմարիտ է, խնդիրը մերն է ու նախ եւ առաջ ինքներս պիտի տեր լինենք դրան: Բայց խորհուրդ տալուց պետք է մի քիչ էլ ամոթ ունենալ, գոնե տարրական… Արցախի անկախության ճանաչման հարցում ավելի քիչ վտանգներ կան, քան՝ Ղրիմի դեպքում էր: Սակայն վերջինս ոչ միայն անկախության արժանացավ, այլեւ՝ միավորվեց Ռուսաստանին, չնայած առ այսօր համաշխարհային վտանգ կա կախված Ռուսաստանի ու նրան սատարողների գլխին (որոնցից մեկն էլ Հայաստանն է, որ ճանաչեց Ղրիմի միավորման փաստը):
Երեւի Արցախը եւս պիտի Ռուսաստանին միանալու ցանկություն հայտնի, հա՞…
Դրա համա՞ր էր Զորի Բալայանը շտապել ստրկական նամակ գրել Վլադիմիր Պուտինին:
Իսկ այն տեսակետը, թե «ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ պետք է ռուսաց լեզվի դերը Հայաստանում մեծացնել»,- պարզապես գաղութացման ձայնն է հնչեցվել ՀՀ ԱԺ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբում հյուրընկալված ռուսի կողմից: Հազիվ այդքանն էլ պետք էր սպասել այսօրվա Մոսկվայի հերթական ձայնափողից:
«Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- ասել է Դմիտրի Կիսելյովը:
Իսկ այս կամակատար «հայտնի հաղորդավարը» կարո՞ղ է ցույց տալ 20, 30, 40 կամ 50 ուավելի տարիք ունեցող մի ռուսի, որ հայերեն հաշվել կարողանա: Լավ՝ գոնե ուկրաիներեն…
Բա ինչու՞ Ղրիմը վերցրեցիք:
Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 1.- Եվրոպական էներգետիկհսկաները հեռանում են Ադրբեջանից – Ձախողվեց թուրք-ադրբեջանական քաղաքականությունը…
Ֆրանսիական Total եւ գերմանական E.on ընկերությունները պատրաստվում են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի նախագծից (TAP): Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիեւը՝ չնշելով այլ մանրամասներ: Total-ն ադրբեջանական «Շահ դենիզ-2» նախագծում իր 10% մասնաբաժինը վաճառել է թուրքական TPAO ընկերությանը, մինչ այդ էլ նորվեգական Statoil ընկերությունը SOCAR-ին է վաճառել «Շահ դենիզ-2»-ի TAP-ում իր 10% մասնաբաժինը: Տրանսադրիատիկ գազատարում Total-ի մասնաբաժինը 10% է, իսկ E.on-ինը՝ 9%: Սպասվում է, որ նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում ընդունել ինչպես «Շահ դենիզ»-ում, այնպես էլ «դարի պայմանագրում» իր մասնաբաժնի վաճառքի մասին:
«Շահ դենիզ» կոնսորցիումի կողմից գազի փոխադրման համար Անդրանատոլիական (TANAP) եւ TAP նախագծերի երթուղին ընտրելուց հետո Statoil-ն ու Total-ը հայտարարել են, որ չեն մասնակցի 10 մլրդ եվրո արժողությամբ TANAP նախագծին: Իսկ այժմ էլ ֆրանսիական ընկերությունն ու նրա գերմանական գործընկերն են հրաժարվում TAP-ից: Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում հասկանալ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրել նախատեսող 40 մլրդ եվրոարժողությամբ նախագծից եվրոպական էներգահսկաների հեռանալու պատճառը: Դեռ հաստատումներ չկան, որ դա կապված է քաղաքականության հետ, բայց դա այդպես է ու նաեւ պարզ է, որ ընկերությունները չեն ցանկանում կիսել ռիսկերը: Դա էլ կապված է ինչպես նախագծի բավական թանկ արժեքի, այնպես էլ ապագայի հնարավոր ռիսկերի հետ: «Չնայած, որ նախագծերն ավելի շատ Եվրոպային են պետք, քան Ադրբեջանին, քանի որ կապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ կիջեցնեն աշխարհամասի կախվածությունը ռուսաստանյան գազից,- նշում են ադրբեջանական զլմ-ները,- սակայն ամեն ինչ վատ է ընթանում»:
Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 2.- Նավթը՝ աշխարհաքաղաքական ազդեցիկ գործոն… Գազն էլ՝ քաղաքատնտեսական ճնշելու գործիք…
Նավթը՝ աշխարհաքաղաքական գործոն
Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) հրապարակել է համաշխարհային էներգետիկ ոլորտում ներդրումների կանխատեսումների վերաբերյալ ընդարձակ զեկույց: Կազմակերպության գնահատականների համաձայն՝ մինչեւ 2035թ. համաշխարհային էներգետիկ ոլորտում ներդրումները պիտի կազմեն առնվազն 48 տրլն դոլար, որպեսզի բավարարվի նույն ժամանակահատվածում էներգետիկայի ոլորտում ձեւավորվելիք պահանջարկը: Հիշեցվել է, որ վառելիքաէներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկը արագ տեմպերով աճում է, որն էլ արտացոլվում է ոլորտում ներդրումների ծավալների ավելացման միջոցով: Բավական է նշել, որ միայն 2013թ. համաշխարահային էներգետիկ ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1,6 տրլն դոլար, որը 2 անգամ գերազանցում է 2000թ. կատարված ներդրումներին:
Ընդ որում՝ ներդրումների մեջ արդեն կարեւոր տեղ են զբաղեցնում էներգախնայողությանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծախսերը, որոնք միայն 2013թ. կազմել են 130 մլրդ դոլար: Փաստ է, որ արդյունահանող ընկերությունները դյուրամատչելի հանքերից արդյունահանելոց հետո ստիպված են առաջիկայում արդյունահանել ավելի բարդ տեղանքներից, որն անշուշտ կմեծացնի ընդհանուր ծախսերը:
Չնայած նրան, որ տեխնոլոգիաների զարգացումը մասնակիորեն փոխհատուցում է ավելացող ծախսերը, այնուամենայնիվ IEA-ի կանխատեսումների համաձայն՝ հավանականությունը մեծ է, որ 2035թ. նավթի միջազգային գները կկազմեն 128 դոլար՝ 1 բարելի դիմաց: Bloomberg-ի տվյալներով, այժմ Brent նավթի բարելի գինը 108 դոլարի սահմաններում է: Զեկույցում նշված է, որ աշխարհում ամենաշատը սպառվում է մերձավորարեւելյան նավթը: Ավելին՝ «Համաշխարհային ներդրումները էներգետիկ ոլորտում» զեկույցի փորձագետները նշել են, որ տարածաշրջանի երկրները չպետք է նվազեցնեն ներդրումների ծավալները: Այս տարածաշրջանում ներդրումների տարեկան չափը պետք է կազմի առնվազն 90 մլրդ դոլար, որպեսզի համաշխարհային շուկայում պահպանվեն նավթի առկա գները, հակառակ դեպքում 1 բարելի գինը կհասնի մինչեւ 130 դոլարի:
Մերձավոր Արեւելքում ներդրումների դանդաղեցման միտումները պայմանավորված էին Հյուսիսային Ամերիկայում ածխաջրածնային պաշարների արդյունահանման բումով, որի պատճառով ներդրողները շտապողականություն չցուցաբերեցին ներդնել Մերձավոր Արեւելքում: Սակայն ինչպես նշում է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդուլլահ ալ-Բադրին՝ կարիք չկա չափազանցնել ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի ազդեցությունը համաշխարհային շուկաների վրա, քանի որ մերձավորարեւելյան նավթը դեռեւս մնում է ամենաէժանը: Այսօր նավթի արդյունահանման ծավալներով 1-ին տեղը զբաղեցնում է Սաուդյան Արաբիան՝ օրական արդյունահանելով 11,7 մլն բարել նավթ: Հաջորդը ԱՄՆ-ն է՝ 11,1 մլն բարելով, մինչդեռ կանխատեսվել է, որ 2020թ.-ից ԱՄՆ-ն կշրջանցի Սաուդյան Արաբիային. դա տեղի կունենա արդեն 2018թ-ից:
Վահագն Նանյան
Գազն էլ՝ ճնշելու գործիք
Նավթի եւ գազի առաքման ու վերջնական սպառողին հասցնելուն ուղղված ծախսերը այս ոլորտում ներդրումների կարեւոր բաղադրիչն են կազմում: Եվ խողովակաշարերի կառուցումը, բախվելով այս կամ այն երկրի շահերին, լուրջ դժվարություն է ստեղծում պաշարների մատակարարման համար: Կանխատեսումները վկայում են, որ ապագայում եւս նավթագազային պաշարների տրանսպորտային ապահովումը կապված է լինելու մեծ ծախսերի հետ: «Համաշխարհային ներդրումները էներգետիկ ոլորտում» զեկույցում հրապարակված կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 20 տարիների ընթացքում տրանսպորտային ապահովման ծախսերը կկազմեն 3,6 տրլն դոլար, որը նավթագազային ոլորտում ամբողջ ներդրումների 15%-ն է կազմում:
Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի – Ընդդիմությունն անցնում է կառուցողական գործելաոճի… Միաժամանակ քառյակը նախանշել է ժամկետներ…
Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի
Վերջապես ընդդիմադիր քառյակը հրապարակեց իր պահանջները: Դրանց շարքում Արցախի անվտանգության, «Նաիրիտ»-ի վերագործարկման, գյուղմթերքների ավելացման, տնտեսության զարգացման, մենաշնորհների վերացման եւ այլ խնդիրներ են արծարծվել, բայց քառյակի կետերում չկա իշխանափոխության խնդիր: Իսկ իշխանափոխության հարցը առանձին-առանձին ու ոչ մեկ անգամ բարձրացրել են ԱԺ ոչ իշխանական բոլոր չորս ուժերը, ինչը միասնական հանդես գալու դեպքում բացակայում է…
Կողմերը պնդել են, թե բավականին երկար են աշխատել հայտարարության վրա, որը 12 կետից է բաղկացած: Այսպես՝ իշխանափոխությունը այլեւս մի կողմ դրած, քառյակը հայտարարեց, թե հաստատում են, որ «Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ժամանակը հասունացել է, համակարգը առողջացնելու համատեղ ուժերի անհրաժեշտություն կա»: Քառյակն արձանագրել է, որ համատեղ միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել, իրենք էլ դարձել են հանրության ու իշխանությունների միջեւ միջնորդ: Ըստ նրանց, կառավարության քայլերը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, ուստի՝ արտագաղթն ու տնտեսական անկումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ: 1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին: 2. Վերանայել տեսանկարահանող սարքերի եւ կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը: 3. Առնվազն 3 անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը: 4. Կրկնապատկել գյումթերքի արտադրությունը: 5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի: 6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը: 7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը: 8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: 9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: 10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100% համամասնական ընտրակարգով: 11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով: 12. Չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը:
Իսկ քանի որ ճտերն աշնանն են հաշվում, քառյակն աշնանը, մինչեւ կկվի կանչելը, կհրավիրի հանրահավաք, որտեղ կամփոփի պահանջների կատարման ընթացքը:
Խորհրդարանական ընդդիմադիրներն առկա պայմաններում անհրաժեշտ են համարում գործել միասնական գաղափարի շրջանակում, ժողովրդին էլ դարձնելով այդ գործընթացի մասնակիցն ու գլխավոր երաշխավորը: «Կառավարությունը հրաժարական տվեց, ինչը նշանակեց, որ քառյակը հասավ իր նպատակին, բայց եւ սպառեց իր միասնական օրակարգը: Եվ սույն համաձայնագիրը հենց այդ նպատակն է հետապնդում: Կոնգրեսի անունից կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք կարծել ու համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է եւ առաջին լուծումը նրա հեռացումն է, երկրում հաշվետու իշխանություն ձեւավորելու մեջ: Բայց մենք հասկանում ենք, որ պետք է ձեւավորել միասնական համակարգ, ու սա դիտարկում ենք առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ ես ասացի»,- նշել է Լեւոն Զուրաբյանը եւ հավելել, որ շնորհավորում է ժողովրդին այս համաձայնագրի ստորագրության կապակցությամբ: Գրեթե նույնն ասել են նաեւ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները՝ Արմեն Ռուստամյանը, Ռուբեն Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
Վարչապետ դառնալու նոր հա՞յտ… Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա… Սահմանադրությունը քաղաքական գործիչների գործը չէ՞…
Վարչապետ դառնալու նոր հա՞յտ
Օրերս թարմացան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին լուրերը, թե հաջորդ վարչապետը նա է լինելու: Դեռ նոր կառավարության ձեւավորման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ կառավարության անդամները պետք է ապացուցեն իրենց տեղերում մնալու անհրաժեշտությունը: Նույնիսկ որոշակի «բացթողումներ» եղան, թե ընթացքում նոր փոփոխություններ են սպասվում: Նաեւ Կարեն կարապետյանի կողմից հնչեց սուր քննադատություն կառավարության հասցեին, եւ այս ամենը տրամաբանորեն հանգեցնում է մտքին, որ փոփոխությունները սարերի հետեւում չեն:
Հասարակության մի մասի մոտ նշյալ գործիչի անունը ավելի շատ առնչվում է առավելապես բարերարությամբ զբաղվողի, քան քաղաքականության հետ գործ ունեցողի հետ: Ճանաչում են որպես մեծահարուստ, բիզնեսմեն Սամվել Կարապետյանի եղբայր, եւ եղբայրները միասին ունեն գործարարի համբավը, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս փող են աշխատում եւ այդ աշխատած գումարից ներդրումներ կատարում Հայաստանում: Բայց նաեւ տեսակետ կա, որ տարիներ շարունակ Սամվել Կարապետյանն ամեն ինչ եւ տարբեր ներդրումներ է անում, որպեսզի եղբայրը դառնա վարչապետ: Այս մասին խոսում էին դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն կարապետյանին թիվ 1 թեկնածու էին կարծում շատերը, բայց երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, խոսք գնաց արդեն նրա՝ ԱԺ նախագահ նշանակվելու մասին: Ըստ լուրերի, նա չի ցանկացել այդ պաշտոնը: Մարդը տնտեսությունն է ուզում ղեկավարել: Եվ նրա հանկարծակի ակտիվացումը անուղղակի կերպով համարում են երկրի վարչապետ դառնալու հայտ, քանի որ ներկա կառավարության ղեկավարի հետ ՀՀԿ-ական այդ պատգամավորը հույսեր չի կապում: Հեշտ չի լինի, կա ունեւոր եղբայր, բայց չկա թիմ, առանց որի որեւէ գործունեությունն անարդյունք կլինի:
Անի Մարության
Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա
Օրերս ՕԵԿ-ը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել: Նպատակն է՝ ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: Ընդդիմադիրները սակայն չեն շտապում քառյակը դարձնել հնգյակ: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեմ չի արտահայտվել հանդիպումներին, բայց նշել է, որ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը մշտապես ՀՅԴ-ն է բարձրացրել… Բայց խանդի տեսարաններ չեն լինելու եւ պատրաստ են ցանկացած հարց քննարկել:
Բոլոր լուծումները՝ բնակչի հաշվին – Էներգահամակարգը նույնպես իր բոլոր խնդիրները այսուհետ լուծելու է բնակչության գրպանի հաշվին… Վարչապետը՝ դիմում գրելն արգելողների մասին…
Բոլոր լուծումները՝ բնակչի հաշվին
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացման մասին հայտարարությունը հանրության շրջանում նոր դժգոհության առիթ է տվել, ինչը բնական է։ Հատկապես, երբ վերջին շրջանում սննդի մեծածավալ ցանկ հայտնվեց, որում հայտնված ապրանքների թանկացումը փաստ էր:
Էլէներգիան թանկանալու է մոտ 10%-ով, ինչը ոչ մի դեպքում հնարավոր չէ որակել որպես աննշան թանկացում։ Բայց ամբողջխնդիրն այն է, որ սակագնի բարձրացման միջոցով փորձ է արվելու փակել նախկինում կուտակված պարտքերն ու էներգահամակարգում արդեն իսկ արձանագրված ֆինանսական ճեղքվածքը։ Ապագայում էներգահամակարգը կուտակելու է նոր պարտքեր, ինչն ամենեւին դժվար չէ հաշվարկել, եւ դարձյալ կկանգնենք նոր թանկացման առջեւ:
Ստացվում է էներգահամակարգը նույնպես իր բոլոր խնդիրները այսուհետ լուծելու է բնակչության գրպանի հաշվին: «Էլեկտրաէներգիայի սակագնի որոշման հարցին պետք է նայել եւ սպառողների տեսանկյունից, եւ շուկայի մասնակիցների, որոնք կատարում են համապատասխան աշխատանքներ, շահագործման ծախսեր»,- հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին հարցերին: Մինչ թանկացման մասին հայտնի դառնալը, նա նշել էր, որ «երկար տարիներ էլեկտրաէներգիայի սակագինը չէր վերանայվել, ստիպված արեցինք, ժամանակի ընթացքում սարքավորումների արժեքները եւ ծախսերի գները փոխվում են»: Նրա խոսքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) իր որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ժողովրդի սոցիալական հարցերը, հնարավորությունները ու հաշվի նստի շուկայում գործող ընկերությունների վիճակի հետ: Իսկ ՀԾԿՀ-ի գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Չնայած այս պնդումներին, շատերն էին համոզված, որ ՀՀ քաղաքացին կկանխի էլեկտրաէներգիայի թանկացումը (ո՛ր մեկը կանխի): «ՀԾԿՀ-ի ուսումնասիրությունները եւ հիմնավորումները էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հավատ չեն ներշնչում»,- ասել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա հիշում է, որ անցած տարի թանկացրեցին էլեկտրաէներգիան՝ պատճառաբանելով, թե բալանսավորում են գազի գնի հետ։ Այս տարի պարզվեց՝ դա քիչ էր. «Քանի որ դեռ ոչ մի փաստաթուղթ չկա, մենք հիմա պետք է գուշակենք, թե որն է պատճառը, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք բազմաթիվ ՀԷԿ-եր ունենք, որոնք մատչելի էլեկտրաէներգիա են տալիս»։ Բաբկեն Պիպոյանը վստահեցրել է, որ նոր ակտիվիստական շարժում կբարձրանա ու էլեկտրաէներգիայի սակագինը չի ավելանա:
Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Հայ վարպետների համբավը… Այստեղ դեռ իշխում են բանավոր՝ «ազնիվ խոսք»-ի հիմամբ կնքվող գործարքները…
Սկիզբը՝թիվ 17-19-ում
http://www.hayary.org/wph/?p=4134 – Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ովքե՞ր են Հայաստանում ադամանդագործության տերերը – ադամանդի մշակումը օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից…
http://www.hayary.org/wph/?p=4154 – Ցավոտ կետեր.- Շքեղության գործի անշուք վիճակը – Ադամանդի տեղափոխումը «դռնից դուռ» սկզբունքով է…
http://www.hayary.org/wph/?p=4174 – Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ադամանդի մշակման ծավալներն ուղղակիորեն կախված են ոսկերչական շուկայի զարգացումից…
Խոսելով աշխարհի ադամանդագործության բնագավառի անցյալից, ներկայի շարժերից ու ապագայի ծավալումներից, ոլորտի առանձնահատկությունից ելելով՝ նաեւ ռիսկերից ու վտանգներից, այս նյութում կներկայացնենք, թե որն է Հայաստանի ադամանդագործության զարգացման տեսլականը:
Հակիրճ՝ այդ տեսլականը սա է՝ մինչեւ 2020թ. Հայաստանը դարձնել ադամանդի մշակման եւ առեւտրի տարածաշրջանային կենտրոն, որը մասնագիտացած կլինի միջին եւ մեծ քարերի բարձրակարգ մշակման հատվածում: Համենայնդեպս, այսպես է պետության հաստատած համապատասխան ռազմավարությունում:
Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա բնագավառի ռազմավարության առաջնային խնդիրը ոլորտի մասշտաբայնացումն է, որը կարճաժամկետ հեռանկարում կիրականացվի օտարերկրյա նոր ընկերությունների ներգրավման շնորհիվ: Այն ենթադրում է օտարերկրյա ընկերությունների կողմից սեփական արտադրությունների հիմնում կամ պատվերների տրամադրում գործող ընկերություններին: Իսկ երկարաժամկետ հեռանկարում, արդեն ասացինք, նպատակը մեր երկիրը ոլորտում տարածաշրջանային կենտրոն դարձնելն է: Կենտրոն, որտեղ զգալի կշիռ կկազմեն տեղական կապիտալով վերամշակող եւ ադամանդի առեւտրով զբաղվող ընկերությունները:
Հայկական խոհանոց – Դդմիկով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Ադրբեջանի բողոքը չխանգարեց Արցախի հավաքականին… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային տարածք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Դդմիկով աղցան
Բաղադրությունը – Դդմիկ – 500 գ, սխտոր – 1 գլուխ, ռեհան – 1 կապ, թթվասեր – 100 գ, քամած մածուն – 200 գ, կիտրոն – 0.5 հատ, աղ, սպիտակ պղպեղ:
Պատրաստման եղանակը – Դդմիկը մաքրել, լվանալ, կեղեւից հեռացնել, լուսնաձեւ կտրատել, գոլորշու վրա եփել 10 րոպե, սառեցնել:
Քամած մածունը թթվասերի, կիտրոնի հյութի, աղի եւ սպիտակ պղպեղի հետ հարել:
Շոգեխաշած դդմիկի կեսը լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել քամած մածունով զանգվածը, սրա վրա էլ՝ կտրտած ռեհանի եւ սխտորի մի մասը, հետո նորից՝ դդմիկի մնացած մասը, վրան՝ մածունով զանգվածը եւ կանաչին ու սխտորը:
Ամառ է՝ սննդարար ու սառը ուտեստների իսկական ժամանակը: Անու.շ վայելեք:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Հայաստանի հավաքականը 38-րդ հորիզոնականում է
ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը։ Հայաստանի ազգային ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 տեղով, այժմ 38-րդ հորիզոնականում է։ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Պորտուգալիան 4-րդ տեղում է, Դանիան՝ 23-րդ, Սերբիան՝ 30-րդ, Ալբանիան՝ 66-րդ։ Հարեւան Վրաստանը զբաղեցնում է 96-րդ, իսկ Ադրբեջանը 83-րդ տեղը:
Ցանկանում է փոխել հավաքականի մտածելակերպը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն իր գլխավորությամբ 3-րդ մրցախաղին նախապատրաստվող ազգային հավաքականի մասին ասել էր, որ լավ փորձառություն կլինի Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ խաղալ, միշտ չէ, որ հնարավորություն է լինում այդ մակարդակի թիմի հետ մրցակցել: Գերմանիայի դեմ խաղում միայն հարձակողական ֆուտբոլը օգտակար չէր լինի, եւ մարզիչը նախատեսում էր կազմակերպել լավ պաշտպանություն: Ինչը սակայն, չստացվեց:
Եթե խաղը դիտած չլինեի, ապա 1:6 հաշվով պարտությունը ինձ պետք է հուշեր, որ Հայաստանի հավաքականը պարզապես չի կարողացել դիմադրել: Սակայն դիտել եմ խաղը, եւ շատ եմ ցավում մեր խոշոր հաշվով պարտության համար: Այդ խաղում Հայաստանի ընտրանին ավելի լավ դրսեւորեց իրեն, քան նախորդ 2 խաղերում: Իհարկե՝ մինչեւ 2-րդ խաղակեսի կեսերը, երբ մեր հավաքականը պարտվում էր 0:1 հաշվով, հետո հաշիվը հավասարվեց՝ 1:1, որից հետո սկսվեց մի աներեւակայելի իրավիճակ, երբ մերոնք կարծես դադարեցին խաղալ եւ պարզապես ժամանակ էին անցկացնում խաղադաշտում…
Բեռնար Շալանդը նշել է, որ դժգոհ է ոչ թե առանձին վերցրած պաշտպանների խաղից, այլ թիմի պաշտպանական ընդհանուր գործողություններից: Լավ կլիներ, որ մեր պաշտպանները հնարավորություն ունենային տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ եւ հանդես գային արտասահմանում: «Իհարկե, տղաները պայքարեցին, փորձեցին, բայց»… Մարզիչը կարեւորում է հոգեբանական պատրաստվածությունը, նոր խաղային մտածելակերպը: Նա ցանկանում է եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչեւ Դանիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը, բայց ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել: Եթե այդ խնդիրը չլուծվի, ապա ազգային հավաքականը կբավարարվի ներքին ինչ-որ հանդիպումով: Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումը Գերմանիայի ընտրանու հետ ավարտվեց1:6 hաշվով, մեր թիմի կազմում 11 մետրանոցից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ, մեր թիմը հաղթել էր Արաբական Միացյալ Էմիրություններին՝ 4:3, պարտվել էր Ալժիրին՝ 1:3 հաշվով:
Ադրբեջանի բողոքը չխանգարեց Արցախի հավաքականին
«Լուսանցք»-ը ներկայացրել էր, որ Շվեդիայի Էստերսունդ քաղաքում ընթացող «Չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը» մասնակցել է նաեւ Արցախի հավաքականը, որը 2 անընդմեջ պարտությունից հետո զրկվեց հաղթելու համար պայքարելու հնարավորությունից: Առաջին խաղում Արցախը 2:3 հաշվով պարտվել է Մեն Կղզու թիմին (ցավալի պարտություն, քանի որ խաղի ավարտից 2 րոպե առաջ արցախցիները հաղթում էին 2:1 հաշվով, եւ խաղավարտին բաց թողեցին 2 գնդակ: Հաղթանակը բոլորովին այլ իրավիճակ կստեղծեր), իսկ Նիցցայի կոմսության թիմին զիջել է 0:1 հաշվով:
ԼՂՀ-ի ֆուտբոլի հավաքականի մասնակցության կապակցությամբ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան աղմկել էր եւ բողոքի նոտա էր հղել ConIFA-ին եւ FIFA-ին, որով պահանջվում էր արգելել Արցախի հավաքականին մասնակցել չճանաչված երկրների աշխարհի գավաթի առաջնությանը: «ConIFA-ի նպատակն է կամուրջներ ստեղծել, որպեսզի չճանաչված պետությունները կարողանան ներկայանալ հանրությանը: Գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան չի հանդիսանում ոչ ԱՖՖԱ-ի, ոչ էլ FIFA-ի անդամ: Նշանակում է» Լեռնային Ղարաբաղն ամբողջովին կտրված է հաղորդակցության աշխարհից, իսկ ֆուտբոլիստները հնարավորություն չունեն իրենց դրսեւորել միջազգային խաղերում: Կարծում ենք՝ աշխարհի ցանկացած կետում էլ մարդիկ պետք է հնարավորություն ունենան միջազգային ֆուտբոլ խաղալ ու ներկայացնել իրենց մշակույթը: Այդ պատճառով մեզ ոչինչ չի մնում, քան մերժել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը: Միեւնույն ժամանակ մենք հուսով ենք, որ ԱՖՖԱ-ն ըմբռնումով կմոտենա մեր որոշմանը, եւ այն չի ընդունվի որպես քաղաքական քայլ Ադրբեջանի դեմ՚,- պաշտոնական կայքում հրապարակել էր ConIFA-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի:
Պատասխան, որ պիտի հնչեր Աստանայում – Եվրասիական միությունը՝ Եվրամիության դեմ… Բայց համաթուրքական խաղերը վերահսկում է Արեւմուտքը – ՀԱՄ առաջնորդի բաց նամակը ՀՀ նախագահին…
Վերջերս Աստանայում, հայտնի համաժողովում, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության առջեւ խնդիր ծագեց. Ղազախստանի նախագահի սիրտը Ադրբեջանի նախագահի նամակից թուլացել էր, եւ նա Հայաստանի նախագահին հորդորեց Եվրասիական միություն մտնել առանց Արցախի:
Սա՝ կենցաղային բացատրությամբ:
Իսկ իրականությունը Հայաստանի դեմ դիվանագիտական թուրքական (եւ ոչ միայն) արշավն է, որից մենք պիտի շատ արագ հետեւություններ անենք:
Խնդրո առնչությամբ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ է հղել Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ում կարծիքով, ռուսական կողմը թուրքական խայծը հերթական անգամ կուլ տալով (Անկարան վաղուց էր հայտարարել այս միություն մտնելու հավանականության մասին, իսկ Բաքուն օրերս ցուցադրական քննարկումներ է սկսել,-խմբ.), անտեսեց իր ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը:
Ստորեւ ներկայացնում ենք հայ արիների ղեկավարի բաց նամակը՝ առանց խմբագրական միջամտությունների:
* * *
Աշխարհում իշխում է բիրտ ուժը, որն իր բնույթի համաձայն ավերիչ է ու կործանարար, սարսափազդու նրանց համար, ովքեր խորքային չեն հասկանում իրողությունը: Դեռ այսպես է, քանզի այդ ուժն ինքնին անդեմ լինելով՝ ծածկում է բազմադեմ երանգներով: Եվ տրամաբանական է, որ մեկ կենտրոնից ղեկավարվող այդ ուժը մարդկության տարաստեղծ հատվածներում մշտապես փնտրում է խառնածին ու անուղեղ զանգվածների, որոնց կարող է առանց լրացուցիչ խնդիրների ծառայեցնել իր համապարփակեցնող քաղաքականությանը, մարդկային ուղեղների ընդհանրական համահարթեցմանը: Եվ այդ զանգվածներին էլ է կոչել ազգեր, իբր կարեւորելով նրանց, նաեւ տրամադրել է (այդ ուժի վերահսկողության տակ գտնվող) հսկայական կենսատարածքներ, ինչն էլ զանգվածներին կարծել է տալիս, թե դա իրենց շնորհն ու ձեռքբերումն է…
Վստահ եմ, որ Հայաստանի նախագահը նույնպես ծանոթ է այդ մեկաշխարհական ուժին, եւ զգացել է մեկ կենտրոնի բազմաբեւեռային խաղերի խաբուսիկ լինելն ու մամլիչ ծանրությունը: Ուստի՝ ոմանց նման չեմ բացի պարսավանքի ու զազրախոսության տոպրակի բերանը հենց նամակիս նախաբանից, քանզի գիտակցում եմ, թե որքան դժվար է լինել դեռ կայացող պետության ղեկավար եւ պայքարել այդ կենտրոնի բազմախաղ ու ճնշող քաղաքականության դեմ:
Առավել եւս, հայ արիականներն ու համախմբված ազգայնականները միշտ, եւ մեր բոլոր նախագահների օրոք, անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, արտաքին քաղաքական հարցերում հայկական շահերը պաշտպանելու գործում սատարել են երկրի իշխանություններին:
Ներքին քաղաքական հարցերում մենք եւս շատերի պես ընդդիմադիր ուժ ենք, ավելի ընդդիմադիր, քան բոլոր ընդդիմությունները: Եթե ներկա ընդդիմադիրների բացարձակ մեծամասնությունը ընդդիմադիր է բացառապես իշխանության հասնելու մղումով, քանի որ դավանում է նույն արժեհամակարգը, գրեթե նույն ծրագրերով է առաջնորդվում՝ ինչ ներկայիս իշխանությունները, ապա մենք ընդդիմադիր ենք ինչպես ազգային(ազգայնական)-քաղաքական, բարոյա-իրավական, լեզվա-մշակութային ու այլ ծրագրերով, այնպես էլ արիադավան-հեթանոսական մեր դավանանքով ու աստվածների արժեհամակարգով: Մենք առհասարակ դեմ ենք հանրա(յին)պետության համակարգին ու օրենքներին:
Տիար Սերժ Սարգսյան:
Այս ամենն ասվեց, որպեսզի Ձեզ, եւ առհասարակ բոլորին պարզ լինի, որ ներքոշարադրյալ վրդովմունքը եւ կարծիքը տեսական ու իրատեսական հիմքեր ունի ու զուրկ է որեւէ ցուցադրականությունից: Մենք դիմում ենք միայն Ձեզ, քանզի տարիներ առաջ Հայ Արիական միաբանությունը, որպես համահայկական հոգեւոր-քաղաքական կառույց, ճանաչել է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների վերամիավորման պետական ու իրավական որոշումները եւ դեռ Արցախի նախագահ ճանաչվող հարգարժան Բակո Սահակյանը հայ արիականներիս համար տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզի նույնքան հարգարժան մարզպետն է:
Ռուսաստանը պետք է Եվրասիամիություն մտնի առանց Ղրիմի, իսկ Ղազախստանը՝ առանց սովետական տարիներին (մասոնա-բոլշեւիկյան ու թուրքական) նվեր ստացած հսկայական տարածքների… «Մայդան» բառը կհայտնվի նաեւ ղազախերենում…
Ղրիմը պետք է դարձնել ռուսական Արցախ
Չպատասխանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Աստանայի համաժողովում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում անդրադարձավ հայության բոլոր հատվածներին ընդվզում պատճառած այդ ալիեւյան նամակին: Համառոտ, մեր դիտարկմամբ, պատասխանն այսպիսին էր՝ Հայաստանը Եվրասիական միության մեջ կմտնի իր սահմաններով եւ ի՞նչ կապ ունի Արցախը դրա հետ: Իսկ ԼՂՀ-ն կմնա որպես չճանաչված պետություն Հայաստանի հովանավորության ներքո ու փաստացի կհամարվի Հայաստանի մի մասը: Նախագահի խոսքում հասկացվում էր նաեւ, թե ոմանք ինչպես դրսում, այնպես էլ ներսում այնպես են ընդվզում՝ կարծես թե Արցախը Հայաստանի կազմի մեջ է:
Այս տրամաբանությամբ էլ Հայաստանի նախագահը պետք է արձագանքեր Աստանայում: Ինչեւէ, Եվրասիական տնտեսական միության համաժողովում նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաեւ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաեւ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:
Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշել է հետեւյալը. «Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը»: Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչների օժանդակությամբ ավելի արագ է իրականացվել Եվրասիական հանձնաժողովի խրթին հարցերի մասնագիտական մշակումը, որը թույլ է տվել ամրագրել առկա արդյունքները: Ինչն, ըստ մեր նախագահի, հնարավոր դարձավ նաեւ «Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ»:
Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու շուտափույթ ստորագրման պատճառը մի շարք գործոններով է պայմանավորված, իսկ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձեւավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է եւ մարդիկ պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Հայաստանի նախագահը նշել է նաեւ մեկ այլ գործոն, միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո պետք է ձեռնամուխ լինել գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովել մի շարք կարեւոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:
Եվրադատարանն ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման… Ո՜չ հերթական հակահայ կառույցի (Եվրասիամիության) ձեւավորմանը… Իսկ Աստանայի ստորությունը բացահայտ թյուրքական եւ իշխանական արմատներ ունի…
ՄԻԵԴ-ը հարվածում է ժխտողականներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 5 դատավորից բաղկացած կազմով, հունիսի 2-ին քննարկեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի ներկայացրած բողոքը։ Հրապարակված որոշմամբ՝ դատարանն ընդունելի է համարել Շվեյցարիայի կառավարության ներկայացրած բողոքը՝ վերանայել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը։ Դատարանի որոշմամբ՝ գործը փոխանցվել է ՄԻԵԴ Մեծ Պալատ քննության։
Նշենք, որ 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճռով ՄԻԵԴ-ը որոշել էր, որ նշալ գործով տեղի էր ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում։ Ըստ դատարանի, Դողու Փերինչեքը, Շվեյցարիայում կոնֆերանսի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «միջազգային սուտ», չի չարաշահել իր իրավունքները։ Ընդգծվել էր, որ զգայուն եւ հակասական բնույթի հարցերի ազատ քննարկման իրավունքի իրացումը ազատ արտահայտման հիմնարար ասպեկտներից է եւ տարբերակում է բազմակարծիք ժողովրդավարական հասարակություները տոտալիտար կամ բռնապետական ռեժիմներից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար՝ համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է: Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի ՄԻԵԴ հայցը ներկայացրել էր դեռ 2008թ.։
Կարեն Բալյան
Ո՛չ հերթական հակահայ (թուրքամետ) կառույցի ձեւավորմանը
Դեռ ամիսներ առաջ Անկարան հայտարարել էր, թե չի բացառվում, որ Թուրքիան ներգրավվի Եվրասիական միության մեջ: Հասկանալի է, որ սա միայն խաղ է, քանի որ Արեւմուտքը թույլ չի տա Անկարային՝ լինելով ՆԱՏՕ-ի հիմնական ներկայացուցիչը Մերձավոր Արեւելքում, դառնալ ԱՊՀ-ական եվրասիականության կցորդ: Բայց թուրքերը մշտապես մասնակցում են բոլոր համաշխարհային ու տարածաշրջանային խաղերին, ուստի՝ այդ հայտարարությունը նոր բան չէր: Բայց արի ու տես, մեր բարեկամ Ռուսաստանը ՙսրտից՚ թույլ է եւ նման հայտարարություններին արձագանքում եւ ընդառաջ է գնում:
Օրերս Ադրբեջանը եւս խաղաց թուրքական խաղը, եւ կրկին Մոսկվան սրտի նոպաներ ունեցավ… Ադրբեւանի նախագահի նամակի արծարծումը ազդակ էր Բաքվին, եւ պատասխանը չուշացավ: «Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը»,- Բաքվում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Նա ասել է, որ ինտեգրացիայի բոլոր ձեւերը ենթակա են քննարկման, եւ Ադրբեջանի անդամակցությունն այդ ձեւաչափերը արդեն իսկ քննարկվում են:
Բարեկամությունը գրանցում չունի, միջազգային օրակարգում չէ – Հայաստանը հայ-ռուսական բարեկամությունը խառնել է անվերապահ նվիրվածության հետ… Մոսկվան շարունակում է ստորաբար գործածել Արցախի թեման…
Աստանայում հայերի համար հերթական անակնկալն էր նախապատրաստվել, որի ստվերային նախաձեռնողը Ադրբեջանի նախագահն էր: Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները հավանություն էին տվել Բաքվի խաղերին, իսկ մատուցելու գործը թողել էին Ղազախստանի նախագահին: Նուրսուլթան Նազարբաեւը էթնիկ թուրք է ու նրա համար միշտ ցանկալի է Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերը ներկայացնելը:
Ավելի քան 20 տարի է Հայաստանը մանեւրում է Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, բայց տպավորությունն այնպիսին է, որ միշտ չենք սպասում անակնկալների, իսկ այն միշտ մեզ մատուցվում է: Կամ մենք պետք է հասկանանք, որ մեր թշնամիները ամենուր եւ ամեն հարցում մեր դեմ աշխատելու են օրնիբուն, կամ անընդհատ անախորժ վիճակներում ենք հայտնվելու: Ավելին՝ մենք ինքներս պետք է ամենուր եւ ամեն հարցում անակնկալներով ներկայանանք, նաեւ հակառակորդի մի քանի ենթադրյալ անակնկալների պատասխաններ ունենանք պատրաստի՝ կռահելով, թե որ միջոցառմանը ինչ հարցեր կարող են առաջանալ:
Բայց քանի որ այդպես չէ, ուրեմն՝ մեր երկրի նախագահի խորհրդականներն ու անհրաժեշտ կառույցները իրենց բարձունքի վրա չեն: Սա պետք է հաշվի առնել այսուհետ եւ ինչպես պետության ղեկավարին, այնպես էլ պետությանն ու ժողովրդին հեռու պահել տհաճ անակնկալներից:
Մինչեւ Աստանա գնալը արդեն խոսակցություններ կային, թե Եվրասիական միությունը ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական առումով կարող է հետաքրքրել նաեւ Թուրքիային, Հնդկաստանին, Սիրիային եւ այլն: Ինչը նշանակում է՝ քաղաքական խաղերը չպետք է բացառվեին: Այդ խաղերը չպետք է բացառվեր ինչպես դրսից, այնպես էլ ներսից, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը վաղուց են զենք-զինամթերք վաճառում մեր թշնամի Սդրբեջանին, իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանն ավելի սերտ հարաբերություններ է փնտրում, քան՝ ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ: Եվ այս ամենը մեր՝ պաշտոնական Երեւանի ցանկալիից ավելի նվիրվածության պատճառով… Այո, ամեն ինչի շատն էլ է վտանգավոր, եթե համարժեք վերաբերմունքի չի արժանանում: Իսկ Ռուսաստանի դեպքում երբեք համարժեք չի եղել բարեկամի նվիրվածության չափանիշը: Սա վաղուց ապացուցված է:
Իսկ մեր «անգործությունը» Մոսկվային նոր թեւեր է տալիս: Վերջերս Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Մոսկվայի կողմից բանակցություններ վարելով Ուկրաինայի ուժային կառույցների ղեկավարների հետ, կարողացավ գերեվարված ռուս լրագրողներին ազատագրել ու իր հետ տանել Գրոզնի: Հայտնի է, որ բանակցությունների ժամանակ, երբ գործը գլուխ չէր գալիս, Չեչնիայի նախագահը նախազգուշական տոնով ուկրաինացիներին ասել էր. «Հիմա մենք բարեկամանու՞մ ենք, թե՞ ոչ»: Ասում են՝ այս խոսքից հետո ուկրաինացիները կարեւորել են… բարեկամանալը, եւ հանձնել էին գերի լրագրողներին: Հիմա էլ խոսք կա, թե Մոսկվան որոշել է Ռամզան Կադիրովին Հայաստան «գործուղել», քանի որ Կրեմլում խիստ դժգոհ են, որ Հայաստանում արեւմտամետ հայ քաղաքական ուժերը հարձակման են անցել իրենց դեսպան Իվան Վոլինկինի դեմ՝ նրա հայտնի հարցազրույցից հետո, երբ դեսպանը հրահանգիչի տոնով նշել էր, թե Հայաստանում պետք է փակվեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք հակառուսական քարոզչություն են անում:


