Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջ
- Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան
- Օրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
- Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել Հայաստանին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից զրկելու որոշմանը
- «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով
- Գողական ես դու ա՛յ տղա, ա՛յ խուժան. Բագրատ սրբազանի գործով թեժ իրավիճակ դատարանում
- ԱՄՆ-ը կարող է զանգվածային բողոքի ցույցերի բախվել՝ գնաճի պատճառով․ Fox News
- Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան միջազգային 2–րդ մրցույթը
- Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)
- Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ
Ա1պլյուս- Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Սարդարապատի հայեցակարգային խորհուրդը – Այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ… Պատմաբանների մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին – Իսկ Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել…
Մի զարմանալի օրինաչափությամբ 1918թ. հերոսամարտերի խորհուրդը ամբողջական եւ ճիշտ չի ներկայացվում: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ: Իսկ պատմաբանների ճնշող մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին, որը շատ նեղ դիտանկյուն է: Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել:
Ախալքալաքում 1917թ. վերջին ձեւավորվում է Ախալքալաքի ազգային խորհուրդը եւ գավառի պաշտպանության ժամանակավոր կոմիտե, քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ: Ախալքալաքի գավառում կատաղի մարտերը տեղի են ունեցել 1918թ. հունվար-մայիս ամիսներին՝ ցավոք ավարտվելով ջավախքահայերի կործանարար գաղթով: Ասենք, որ այս նահանջի ժամանակ եւ գաղթակայաններում զոհվել է մոտ 40 հազար հայ (80 հազար բնակչության կեսը): Այստեղ մեղավոր են վատ կազմակերպվածությունը, ռազմավարության բացակայությունը եւ հրամանատարական կազմի անձեռնհասությունը:
http://www.hayary.org/wph/?p=6930 – 100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…
Հավելենք նաեւ, որ Վրաստանի մենշեւիկյան կառավարությունը (մասոնական ժողովարան) սատանայական ու ճիվաղային մտադրությամբ ցանկանում էր վերացնել ջավախքահայությանը՝ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառները հանձնելով թուրքերին: Նրանք մտադիր էին հայերին Բակուրիանի, Ծալկայի եւ Մանգլիսի գաղթակայաններում մեկուսացնել արտաքին աշխարհից ու սովի մատնել: Սա քաղաքական մեր ղեկավարության անճարակության եւ ապաշնորհության հետեւանքն էր: Չկար գործողությունների համակարգում եւ խելամիտ կառավարում: Քաղաքական մեր գործիչները չէին տիրապետում քաղաքականության նրբություններին ու խուսանավման կարողություններին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները գործնական առումով չհետաքրքրվեցին Ջավախքի, Թռեղքի եւ Սամցխեի հայության ճակատագրով:
http://www.hayary.org/wph/?p=6954 – Վարդան Շահպարոնյանի հետքերով – Տեղին ենք համարում նշել՝ «Ախալքալաք» նշանակում է «Աստծո արարածների քաղաք»՝ խոսքը հայերի արարչագործության մասին է… Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա…
http://www.hayary.org/wph/?p=6889 – Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին… Continue reading
Վարդան Շահպարոնյանի հետքերով – Տեղին ենք համարում նշել՝ «Ախալքալաք» նշանակում է «Աստծո արարածների քաղաք»՝ խոսքը հայերի արարչագործության մասին է… Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա…
(«Լուսանցք»-ը քաղաքական այս հիանալի գործչի մասին գրել էր այս տարվա թիվ 13 (491) թողարկումում: Սա լրացում է).-
http://www.hayary.org/wph/?p=6889 – Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…
Մայիսի 7-ին 16 հոգուց բաղկացած մեր խումբը՝ Մերսեդես մակնիշի միկրոավտոբուսով ուխտագնացության մեկնեց Ջավախք, ավելի ստույգ՝ Ախալքալաք: Կազմի մեջ էին անվանի հայորդու երեք թոռները՝ Վարդանը, Վահագնը, Տիգրանը եւ զարմիկ, զարմուհիները: Մենք հմայվում էինք բնության տեսարաններով եւ զրուցում Վարդան Շահպարոնյանի փոթորկուն կյանքի ու բուռն գործունեության մասին:
Հենց սահմանին, Բավրայի սահմանային կետում բավականին հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները խիստ անհանգստացած եւ թունոտ հայացքներով մեզ հարցաքննեցին՝ մեր այցի նպատակի, մտադրությունների եւ անելիքների մասին: Նրանց թվում էր, թե մենք ինչ-որ վտանգավոր գործունեություն էինք ցանկանում իրականացնել Ջավախքում: Մենք ներկայացանք որպես զբոսաշրջիկներ, որոնք պարզապես գնում են հանգստանալու եւ կերուխումերի: Կարծես թե կասկածները ցրվեցին եւ փարատվեցին:
Խմբի մեջ կային Վարդան Շահպարոնյանի ժառանգները Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ եկել էին երկու հրեա՝ իրենց բավականին տարօրինակ պատկերացումներով: Բանն այն է, որ զարմուհիներից մեկն ամուսնացել է հրեա գործարարի հետ: Հյուրերից մեկը՝ մոսկվաբնակ մի կին, ընդգծված հակահայկական դատողություններ էր անում եւ փառաբանում Իսրայելը: Մենք անհրաժեշտ ճշտումներ կատարեցինք եւ ներկայացրինք քաղաքակրթական մեր արժեքները: Continue reading
Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող – Հայաստանը՝ չկարողացավ եզրափակիչ անցնել… Շառլ Ազնավուրը ի թիվս այլ պարգեւների՝ արժանացել է նաեւ Ճապոնիսյի Ծագող արեւի շքանշանին… Մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը… Հուշարձաններն էլ ներդրողի կարիք ունեն… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- սպորտային լուրեր՝ ֆուտբոլ, շախմատ, սամբո, ըմբշամարտ, մարտեր առանց կանոնների, աթլետիկա, Ցզյու Վենցզյունը՝ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնուհի… Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն 2018թ. Աշխարհի առաջնության բացման ժամանակ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական www.hayary.org կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության շահերը պաշտպանող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող
Իսրայելի ներկայացուցիչ Նետան դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Նետան, որը դեռ մինչեւ մրցույթը հաղթողի հիմնական ֆավորիտն էր, վաստակեց 212: Այնուհետեւ, ըստ «Եվրատեսիլ 2018»-ի քվեարկության կարգի՝ հեռուստադիտողների քվեարկության շնորհիվ միավորների քանակը հասցրեց 529-ի:
Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին 12 միավոր տվեց Շվեդիային: Նաեւ 10 միավոր տվեց Մոլդովային, 8 միավոր՝ Իսրայելին, 7 միավոր Կիպրոսին, 6 միավոր Չեխիային, 5 միավոր՝ Գերմանիային, 4 միավոր՝ Ֆրանսիային, 3 միավոր՝ Հոլանդիային, 2 միավոր՝ Ավստրալիային, 1 միավոր՝ Ավստրիային:
«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սեւակ Խանաղյանը: Նա իր «Քամի» երգով ելույթ ունեցավ մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչում եւ չկարողացավ եզրափակիչ անցնել:
Ի թիվս այլ շքանշանների ու պարգեւների, որոնք ստացել է տարբեր երկրների կողմից, Շառլ Ազնավուրը արժանացել է Ծագող արեւի շքանշանին…
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Շառլ Ազնավուրը շքանշանի է արժանացել։
«2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է եւ, ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի եւ Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, արժանացել է Ծագող արեւի շքանշանին:
Ազնավուրը, ով նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»:
Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը
Հայաստանի բնության պետական թանգարանը միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը եւ ներկայացել իր յուրօրինակ միջոցառումների ցանկով: Այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ից 19-ը «Թանգարանների միջազգային օրվա» եւ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կցուցադրվի «Ակնթարթ» եւ «Ժամանակի շունչը» խորագրով ցուցահանդեսը։
Այսօր մեկնարկած միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել թանգարանի հանրահռչակման եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանը՝ բարձր գնահատելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք միտված են բնության հանդեպ հոգատարության սերմանմանը։ Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ նկարիչների միության անդամ Վլադիմիր Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ համագործակցության, աջակցություն ցուցաբերելու համար։
Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977թ.-ից` յուրաքանչյուր տարի համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Continue reading
Երբ հեքիաթն ավարտվում է, երկնքից երեք խնձոր է ընկնում – Բայց հիմնականում երրորդ խնձորը, որ լսողինն է՝ժողովրդինը՝ տեղ չի հասնում…- Միայնակ իշխանափոխության գնացողը պիտի Գարեգին Նժդեհի «Վճռական Մենակը» լինի, այլ դեպքում՝ կաշխատի բումերանգի վերադարձող հարվածի քաղաքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության տեսակետներին անդրադարձել է դեռ հենց նոր խորհրդարանական Հայաստանի վարչապետական պարտականությունները ստանձնած Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ հրապարակվեց «Դեռ ոչինչ չի՛ փոխվել» հոդվածը՝ այդ ազգայնական կառույցի ղեկավար Արմեն Ավետիսյանի հեղինակությամբ («Լուսանցք» թիվ 15 (493), ապրիլի 27-մայիսի 3, 2018թ.):
Այսօր խորհրդարանական Հայաստանը նոր վարչապետ ունի, նա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Արդյո՞ք այժմ ինչ–որ բան փոխվել է. փորձեցինք իմանալ հայ արիների (նաեւ համախմբված հեթանոս ազգայնականների) առաջնորդ Արմեն Ավետիսյանի տեսակետը:
– Արդյո՞ք շատ սրընթաց չէր Նիկոլ Փաշինյանի «խաղաղության եւ համերաշխության» հեղափոխական ալիքը եւ նույնքան շատ զարմանալի չէր իշխող կուսակցության այսքան արագ հրաժարումը իշխանությունից: Եվ այժմ ի՞նչ է փոխվել Ձեր նախկին տեսակետներում:
http://www.hayary.org/wph/?p=6924 – Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
– Մինչեւ հարցերի պատասխան տալը կցանկանայի անդրադառնալ դեռ այն ժամանակներին, երբ առաջադրվեցին սահմանադրական փոփոխությունները: Մենք հայտարարեցինք, որ այդ փոփոխությունների մեջ կան որոշակի բարեփոխումներ, ինչպես ընտանիքի հստակ սահմանումը եւ ազգային արժեհամակարգին վերաբերող էլի որոշ դրույթներ, սակայն փոփոխության բուն թեման մեզ համար ահազանգող էր, ինչը խորհրդարանական Հայաստանին անցնելն էր: Continue reading
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ… Վարչապետը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն… «Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին… նա չի հեռանում Հայաստանից»,- ասել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանը… Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված… «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ինքն է ցանկանում դառնալ վարչապետ… «Ամենակարեւոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- ասել է արտահերթ ընտրությունների կողմնակից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին… «ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը»,- ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը…
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ
ՀՀ ԱԺ մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Նրան կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Վարչապետի թեկնածությունը պաշտպանեցին ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաեւ այնքան ՀՀԿ-ական պատգամավոր, որքան անհրաժեշտ էր ընտրությունում հաղթելու համար:
Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի եւ երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ են: Ձեզ լավագույն մաղթանքներս եւ հաջո-ղություններ»:
Նոր վարչապետը հայտնել է, որ կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Այսօր անուններ հրապարակելը ճիշտ չէ: Այո, բազմաթիվ թեկնածուներ կան, ունենք պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավվեն կառավարման ոլորտում: Ի դեպ, երբ մենք ասում ենք ազգային համերաշխություն եւ միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, մեր տեսակետները նույնական են, իսկ քննադատությունը համարվում է միասնության խաթարում: Իհարկե ոչ: Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական վիճակի առանձնահատկությունները՝ մենք պետք է այդ մթնոլորտը կարգավորենք»,- ասել է վարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն, նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկվել են բազմաբնույթ հարցեր: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին: Continue reading
Ժողովրդականի թացն ու չորը.- Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով – հակառակ կողմը հասկացնում է, որ կարող են նույն կերպ հրաժարականներ պահանջել՝ իրենց մարդկանց փողոց հանելով… / Պահանջները հետո հենց մեզ կհարվածեն – Տեղական իշխանությունները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանը, ավագանին պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ ՀՀ միջազգային պարտավորություններով…
Ժողովրդականի թացն ու չորը
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին, ilur.am-ին երեկ ասել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ համաժողովրդական ալիքի ռեսուրսը սպառված է: Լեւ-ոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան՝ վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, եւ թե՛ դրանց արդյունքում ձեւավորված խորհրդարանի օրինակարգությունը»:
Քաղաքական ու պետական այս գործչի գնահատականին չհավատալ չեմ կարող, բայց մտածում եմ՝ ինչ էր երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցածը: Կրկին նշյալ ռեսուրսի գործածում:
Երեկ այստեղ բողոքի ակցիա էր, որի մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ո՞վ էր կազմակերպել: Պատասխան՝ նախաձեռնող խումբը: Ո՞վ կամ ովքե՞ր էին այս նախաձեռնող խմբում: Հստակ պատասխան չկա: Տարածքում իհարկե Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, ավագանու «Ելք» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ եւ, իհարկե, կանանց իրավունքների ու էլի իրավունքների պաշտպաններ: Continue reading
Եռատոն. Մայիսյան հաղթական տոներ.- Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները՝ Եռաբլուրում… Մայիսյան տոները տարաբնույթ են, որպես ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակներ՝ Շուշի, Սարդարապատ, Ավարայր… Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ…
Հայ մարդը պետք է ապրի իր ընտանիքում, որ միջուկն է ոչ միայն սեփական գերդաստանի, տոհմի, այլեւ ամբողջ ազգի…
Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս՝ Եռատոնի (2-րդ աշխարհամարտի կամ ինչպես ասել ենք՝ Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների, Շուշիի փառապանծ ազատագրման եւ Երկրապահի) օրերին հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…
Սա նշում ենք հատկապես այս օրերին, երբ աշխարհի վերաբաժանման, նոր աշխարհակարգի ձեւավորման ալիքներն ավելի նկատելի են դառնում… Եվ մենք հիշում ու նշում ենք վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա–հոգեբանական հաղթանակները, որպեսզի մեր նախնյաց ոգիների հետ ավելի խրոխտ գնանք դեպի մեր նպատակները, Հայոց Գերնպատակը…
Համաշխարհային 2-րդ պատերազմում հայությունը (սփյուռքը եւս ձեռք մեկնեց) մարտնչելով Խորհրդային Միության ռազմական ուժերում՝ ընդդիմացան ո՛չ միայն կեղծ արիական տեսության տարածմանը, այլեւ իրապես համամարդկային վտանգ դարձած նացիստա–ֆաշիստական տեսությունների ներդրմանը: Շուրջ 1,5 միլիոնանոց Խորհրդային Հայաստանից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայորդիներ, ինչը եւս նպաստեց ջախջախելու գերմանական զավթարար բանակին՝ այսպիսով կասեցնելով հայկական սահմանների մոտ մինչեւ ատամները զինված եւ կազմ ու պատրաստ կանգնած նացիստական գերմանիայի դաշնակից Թուրքիայի զինուժի առաջխաղացումը՝ դեպի Հայաստան եւ Կովկաս… Continue reading
Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք – Եռատոնը միասին նշել են հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, քննարկել են նաեւ ներքաղաքական հարցեր… Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ – Եռասերունդ երկրապահն այսօր էլ բանակի կողքին է եւ պատվով համալրում է հայկական զինուժը…
Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները մայիսի 8-ին, առավոտ ծեգին եղել են Գառնի տաճարում՝ շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը: Ճիշտ նույն պահին Հայոց ռազմի Աստված Վահագնի արձանի մոտ Շուշիի տոնը Երեւանում նշել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները:
Այնուհետեւ խմբերը հանդիպել են Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած հայորդիներին: Այստեղ փառաբանման ծես է կատարվել երկիրը պահողների՝ ազատամարտիկների, երկրապահ կամավորականների տոնի առթիվ:
Հետո խմբերը եղան հայ արիների գրասենյակում եւ Շուշիի տոնը նշեցին ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի հետ միասին:
Տոնը սկսվել է քրմական ծեսով, որ վարել է ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Ար-մոգը: Խորհրդանշական կրակը վառելու պատիվը տրվել է նրանց, ովքեր Արցախյան ազատամարտի մասնակից են եղել: Continue reading
Հայաստանի Առաջին Հանրապետություն. Լույսն ու ստվերը…- Մինչդեռ հայոց պատմության լրջմիտ եւ խորաքնին զննությունը ցույց է տալիս, որ հայերս պետականություն միշտ ունեցել ենք, թեկուզեւ իրավաբանորեն եւ միջազգայնորեն չճանաչված – խոսքը Զեյթունի, Համշենի, Սասունի, Արցախի, Սամցխեի եւ այլ իշխանությունների կամ իշխանապետությունների մասին է… / Արեւմտահայերն այդպես էլ չընդունեցին արեւելահայերի պետականությունը եւ փաստորեն, չաջակցեցին այդ իշխանությանը…
Հայի տեսակը առաջնածին է եւ երկնաշնորհ, ով հստակ կատարում է աստվածային իր վսեմ առաքելությունը: Այժմ առաջադեմ գիտությունն ընդունում է, որ պետությունը տիեզերական ուժերի տված արտոնությունն է: Դա վերաբերում է Հայաստանին՝ Հայա Աստծո սերնդի տանը, Եգիպտոսին, Սումերին (Շումեր) եւ այլն: Դեռ ավելին. արմենոիդ տեսակի ներկայացուցիչներն ամենուրեք, աշխարհագրական տարբեր լայնություններում, արարել են պե-տություններ եւ հաստատել քրմական հայեցակարգային իշխանություն:
Այնպես որ, մենք հզոր ենք եղել եւ մեր կամքը թելադրել մնացյալ աշխարհին՝ լինելով առաջնորդ եւ մտքի աշխարհակալ: Այս օրինաչափությունը գործել է պատմության քառուղիներում եւ տարբեր ժամանակներում: Շատ դեպքերում մյուս ազգերը մեզ օգնության են կանչել, եւ մենք սրբորեն կատարել ենք աստվածային օրենքները պահպանելու մեր գործառույթը, քանի որ տիեզերական ուժերի հովանավորյալն ենք:
Պետք է արձանագրել, որ կյանքը սրընթաց առաջ է ընթանում, շատ բաներ են փոխվում, բայց պատմագիտության մեջ քիչ բան է փոխվում. կենսունակ են մնում նույն կաղապարները եւ կարծրատիպերը: Այդպես է նաեւ պետականության աստվածային ծագման տեսադրույթի խնդիրը, որը ժամանակակից պատմագիտությունը չի ընդունում եւ դրանով իսկ իրեն դատապարտում ամլության: Հենց այս առումով էլ այժմ չի ընդունվում Հայկազունիների արքայատոհմի իրական լինելը, մի հարստություն, որը աստվածային ծագում ունի: Չմոռանանք, որ այդ մասին վկայում է քերթողահայր Մովսես Խորենացին: Գուցե այս հարցում դեր է խաղում պլեբեյական իշխանության եւ սպասարկու գիտական համակարգի կպչուն հանգամանքը: Continue reading
Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան – Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը… / Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է… / Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր…
Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Հայոց ամանորը եւ Արեգ ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 8-ին Զատիկը նշելուց հետո մայիսին հայ արիները տոնում են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը:
Վանատուրի տոնն այս անգամ կնշվի մայիսի 15-ին:
Վանատուրի տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է:
Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրըն–կալությունն ու հյուրասիրությունը: Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամ–ռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի:
Մայիսյան տոնը կսկսվի վաղ առավոտյան՝ Սեւանի ափին՝ Վանատուր աստծուն նվիրված ծիսակարգով: Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Նրանք ձոն կհղեն առ Վանատուր Աստված:
Ձոնի ընթացքում ներկաները չրերով առատ, հալվայով ու մածնով գաթաներով լցված սկուտեղները վեր կբռնեն: Continue reading
«Արարատը գրկաբաց սպասում է» – Երեւանը՝ մայիսյան տոների եւ հանգստի անցկացման նախընտրելի ուղղություն… Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ – այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման… Գրքերի տոն՝ Արցախում – Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվեց գրքերի ցուցահանդես-վաճառք… Մշակութային լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…
«Արարատը գրկաբաց սպասում է»
Երեւանը՝ մայիսյան տոների նախընտրելի ուղղություն
Մայիսյան տոները արձակուրդին հավելվող հաճելի լրացում է եւ օրգանիզմի յուրահատուկ վարժանք՝ ամառային արձակուրդներին ընդառաջ, տեղեկացնում է SUNMAG.ME առցանց-ամսագիրը։ Վերջինս առանձնացրել է քաղաքները, որտեղ հանգիստը մատչելի է։ Ամսագրի ընտրած քաղաքների թվում է նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը։
«Օգտակար-հաճելի նկատառում. ռուսները կարող են Հայաստան գնալ անգամ ներքին անձնագրերով, այնպես որ եթե ձեր օտարերկրյա անձնագիրն ինչ-ինչ պատճառով չկա, ապա Արարատը միեւնույն է՝ գրկաբաց սպասում է ձեզ»,- գրում է ամսագիրը։
Ի պատասխան հարցի՝ ուր այցելել, ամսագիրը հուշումներ է անում. Երեւանն, իբրեւ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որ հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում, պատմական փաստերի պակաս չունի, կարելի է տեսնել հնագույն տաճարներ՝ թե քաղաքի կենտրոնում, թե նրա սահմաններից դուրս՝ զմրուխտ-կանաչ լեռների շքեղ համապատկերին։
Հրատարակչությունը խորհուրդ է տալիս բնության գրկում հանգիստը նախապես ծրագրել՝ գնալ Սեւանա լիճ, Տաթեւի վանք, թե Արարատի ստորոտ, որտեղ կարելի է անգամ օդապարիկով թռչել, հակառակ պարագայում հյուրերին սպասում են երեւանյան կոնյակն ու խորովածը։
Երեւանից բացի, ամսագրի առանձնացրած քաղաքների շարքում են Ալգարվեն (Պորտուգալիա), Թել–Ավիվը (Իսրայել), Քիշնեւը (Մոլդովա), Ինսբրուկը (Ավստրիա), Վալետտան (Մալթա), Մարրակեշը (Մարոկկո)»։
Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ
Զբոսաշրջության ծավալման համապատկերին նորից խոսակցություններ են լինում՝ Գառնու տաճարը հանգիստ չի տալիս ոմանց: «Հերթական անգամ մեր մշակութային արժեքները ոտնահարում են եւ ամեն ինչ բիզնեսի վերածում».- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը: Ասուլիսի ժամանակ այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման եւ նշեցին, որ մամուլում այդպիսի լուրեր են շրջանառվում:
«Եթե Գառնու հնագույն հեթանոսական տաճարը դիտարկում են որպես բացառապես բիզնես, ապա այդ դեպքում ինչու մյուս քրիստոնեական արժեքներին եւս այդպես չեն վերաբերվում, օրինակ՝ Մայր Աթոռին, որ կարող է ավելի շահութաբեր լինել հիմա»,- նշել է զբոսաշրջության մասնագետը: Continue reading
Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կորոշվի վերջին փուլում… Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են… «Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է… Ֆուտբոլի հավաքականը 2 ընկերական հանդիպում կունենա… «Արսենալ»-ը կբարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը… Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց «Էմիրեյթս»-ին… «Բանանց»-ը՝ ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել… «Շիրակ» ՖԱ-ն ՀՖՖ-ի որոշումն ապօրինի է համարում… ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի պատասխանը… Չպետք է «Շիրակ»-ին պատժել՝ 12 միավոր նվազեցնելով… Դատախազությունը «Շիրակ» ՖԱ վերաբերյալ հրապարակումները ոստիկանություն է ուղարկել դեռ մայիսի 8-ին… «Շիրակ»-ի նկատմամբ մեղմ որոշում է կայացվել».-Ռուբեն Հայրապետյան… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի 4-րդ ունիվերսալ շախմատիստը… «Հայկական արծիվներ»-ն առաջին իսկ փորձից՝ չեմպիոն… Կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդը առաջ է անցել 2 միավորով… Հայ հրաձիգները Չեխիայի մրցաշարում գրավեցին 3-րդ տեղը… Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կտեղափոխվի Կանադա եւ կփոխի քաղաքացիությունը…
Աշխարհի մարզական հեւքից.-
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ փուլում կայացած բոլոր խաղերում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի հետնապահ Երեւանի «Արարատ»-ը իր հարկի տակ չնայած սկզբում պարտվում էր «Շիրակին» 0:4 հաշվով, սակայն կարողացավ վերականգնել հավասարակշռությունը եւ փրկել խաղը՝ 4:4: Կապանի «Գանձասար-Կապան»-ն ու «Բանանց»-ը մեկական գոլ փոխանակեցին եւ նույնպես չորոշեցին հաղթողին: Իսկ ահա Երեւանի «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը ընդհանրապես չկարողացան գրավել դարպասները եւ գոլազուրկ ոչ-ոքի արեցին:
Այդպիսով, այս փուլից հետո մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Դա նշանակում է, որ չեմպիոնի հարցը կլուծվի վերջին՝ 30-րդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 20-ին: Այդ օրը առաջնության առաջատար «Շիրակ»-ը իր հարկի տակ կընդունի «Փյունիկ»-ին, իսկ հետապնդող «Ալաշկերտ»-ը՝ «Գանձասար-Կապան»-ին:
Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 27-րդ փուլի հանդիպումները: Առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Երեւանի «Բանանց»-ին: Առաջատարից 3 միավոր հետ մնացող Երեւանի Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի նկատմամբ: 4-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ը լարված պայքարում 4:3 հաշվով պարտության մատնեց իր անմիջական հետապնդողին՝ Երեւանի «Փյունիկ»-ին:
Այդպիսով, «Ալաշկերտ»-ն ու «Գանձասար-Կապան»-ն ապահովեցին իրենց տեղը եվրոգավաթների մրցաշարերում, իսկ վերջին, 4-րդ ուղեգիրը կվիճարկեն 4-րդ եւ 5-րդ տեղերում գտնվող «Բանանց»-ն ու «Փյունիկ»-ը:
Հիշեցնենք, որ 26-րդ փուլում «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Շիրակ»-ի հետ, ինչը թույլ տվել գյումրեցիներին առաջինը նվաճել եվրագավաթների ուղեգիր:
«Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ շրջանի խաղերի արդյունքում Fair Play”(Արդար խաղի) դասակարգման աղյուսակը գլխավորում է մայրաքաղաքի «Ալաշկերտ»-ը: ՀՖՖ-ից ներկայացնում են միավորները՝ «Ալաշկերտ»՝ 7,92, «Փյունիկ»՝ 7,91, «Բանանց»՝ 7,80, «Գանձասար-Կապան»՝ 7,79, «Արարատ»՝ 7,78 եւ «Շիրակ»՝ 7,77։ Continue reading
Մայիսյան տոներ.- Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք…
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները այսօր՝ մայիսի 8-ին, առավոտ ծեգին եղել են Գառնի տաճարում՝ շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը: Ճիշտ նույն պահին Հայոց ռազմի Աստված Վահագնի արձանի մոտ Շուշիի տոնը Երեւանում նշել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները:
Այնուհետեւ երկու խումբն էլ հանդիպել են Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած հայորդիներին: Այստեղ փառաբանման ծես է կատարվել երկիրը պահողների՝ ազատամարտիկների, երկրապահ կամավորականների տոնի առթիվ:
Հետո խմբերը եղան Հայ Արիական Միաբանուևթյան գրասենյակում եւ Շուշիի տոնը նշեցին ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի հետ միասին:
Տոնը սկսվել է քրմական ծեսով, որ վարել է ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Խորհրդանշական կրակը վառելու պատիվը տրվել է նրանց, ովքեր Արցախյան ազատամարտի մասնակից են եղել: Նրանք, ովքեր ցավոք այսօր ողջ չեն, հերթափոխն իրենց որդիներին էին հանձնել: Որդիներից երկուսը երդման տեքստը կնքեցին ու հանձնեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ, Արցախյան ազատամարտի տարիներին Հայոց Ազգային բանակի (ՀԱԲ) ռազմական խորհրդր անդամ, հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար Արմեն Ավետիսյանին, ում հետ էլ ընդդեմ թուրքական հրոսակների նրանց հայրերն էին կռվել: Continue reading
Այն ուրիշ՝ մեկ այլ կողմը – Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին, տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, երկրում ցնցումներ չլինեն – հանկարծ արնահոտ չգա («Լուսանցք» շաբաթաթերթ)…
Այս օրերին շարժումը իսկապես ահռելի ծավալներ ստացավ: Եվ սա անհերքելի է: Բայց եւ անհերքելի է այն, որ երկու կողմերում հայտնված մարդիկ սկսեցին չտանել միմյանց: Հատկապես այն կողմում, ովքեր ուզում էին Նիկոլ Փաշինյանին տեսնել իբրեւ վարչապետ, սկսեցին թուրք անվանել նրանց, ովքեր չէին մերժում ՀՀԿ-ին եւ պատգամավորին վարչապետի պաշտոնին չէին տեսնում: ՀՀԿ-ին կողմ մարդիկ նիկոլականներին զսպվածության կոչեր էին անում, բայց վերջիններս չէին լսում՝ իշխող կուսակցությանը համարելով երկրում վերջին տարիներին ստեղծված վիճակի պատճառը:
http://www.hayary.org/wph/?p=6925 – «Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…
Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին: Որ տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, հանկարծ երկրում ցնցումներ չլինեն, հանկարծ արնահոտ չգա: Երրորդ կողմ, որ ՀՀԿ-ի քաղաքականությունը, հատկապես ներքին, չի հավանում, բայց Նիկոլ Փաշինյանին էլ չի ընկալում իբրեւ վարչապետ: Ու լռում է, որովհետեւ մյուս երկու կողմերն էլ իրենն են: Բաժանում չի դնում: Ոչ մի կողմում «ժողովրդի թշնամի» ու «թուրք» չի փնտրում: Որովհետեւ միշտ ատել է այդ սահմանազատումը: Միշտ ատել է ու միշտ տագնապել դրա հետեւանքներից: Continue reading
Պարզվում է՝ կա երրորդ կողմ, որ դեռ չի խոսել – Կա մի երրորդ կողմ, որ էլի ՀՀ քաղաքացիներ են, ունեն նույնպիսի սահմանադրական իրավունքներ ինչպես եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմադիրները, բայց այդ իրավունքները խախտվում են երկու կողմից էլ – Նրանք համբերատար լռում են՝ երկու կողմում էլ մերոնք են ասելով… Եվ այս մասին չխոսեց ոչ մի կողմը…
Ապրիլ 27-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարությունը անսպասելի էր, քանի որ կողմերը կարծես թե նախորդ հանդիպման ձախողումից պիտի այլ կերպ մտածեին, սակայն հայտարարության մեջ հստակ նշված էր, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից «պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների»:
Եվ Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, վարչապետը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջեւ բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որեւէ արդյունք արձանագրելը չէ: «Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային»,- նշված է հայտարարությունում:
Կարեն Կարապետյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին: Continue reading


