Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մինչեւ սույն հոդվածի ծավալվելը՝ մեկ անգամ եւս նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Հայրենիք-Սփյուռք քաղաքական ոլորտում ընդդիմադիր է (իմա՝ տարբերվում է) մի՛շտ ու բոլո՛ր իշխանություններին, բոլո՛ր ընդդիմություններին:

Մենք ընդդիմադիր ենք գաղափարախոսական եւ ռազմա-քաղաքական ասպարեզում, ու ո՛չ միայն ազգայնական արմատական կեցվածքով, այլեւ՝ հայ-արիական եւ ցեղա(կրոն)պաշտական հայացքներով:

Մենք տարբերվում ենք մեր հայոց արիադավան-հեթանոս հավատով ու Հայ Աստվածների պաշտամունքով: ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Տիեզերակարգով-Բնակարգով…

Մենք տարբերվում ենք մեր պետականության պատկերացմամբ՝ Հանրային պետության (Հանրապետության) մերժմամբ եւ Ազգային պետության (Թագավորական հարստության որոշակի վերականգնմամբ) առաջադրմամբ:

- Սա նշանակում է դարձ Արարչակնիք Տիեզերակարգի Եռահամակարգ հարատեւ ընթացքին: Այն է՝ Ամբողջական Հայրենիքը մարմինն է, Միասնական Ազգը՝ հոգին, իսկ (Համ)Ազգային պետությունը՝ միտքը (մարմին-սիրտ-ուղեղ)… Եվ այդ միտքը պիտի աշխատի այնպես, որ հոգին մարմնում ապրի ու զարգանա հարատեւության սկզբունքով:

Իսկ այսօր.-

- Այն՝ ինչ կատարվեց, պիտի՛ կատարվեր:

- Այն ինչ կատարվում է դրանից հետո՝ չպիտի՛ կատարվեր:

Որ խոհրդարանական երկիր դարձած Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության նախագահը տեղեկատվական ոլորտում հակատեղեկատվական ալիքներով էր պատված, կարող եմ վստահ ասել: Այդ ոլորտը սպասարկողները կարծես մեկ ձայնով էին գործում, թեկուզ իրարից անկախ եւ Հայաստանի ներքին քաղաքականությունը երկրի առաջին դեմքի համար վերածել էին քաղաքակուրության…

Սա բոլորին, ովքեր պատասխանատուներն էին ՃԻՇՏ-ը զեկուցելու, ձեռնտու տարբերակ էր, «ամեն բան լավ է, ամեն ինչ կարգին է եւ …» արտաքին աշխարհի հետ պայքարի մտած նախագահի համար նրանց կերակրատաշտը մնում էր աչքից հեռու եւ անձեռնմխելի ու որակյալ ստախոսների սեղաններին:  

Նրանք, ովքեր կարողանում էին փոքրիշատե ինչ-որ բան տեղեկացնել, հետագայում շրջափակվում էին որակյալ ստախոսների եռանկյունաձեւ, քառանկյուն կամ շրջանաձեւ ուղիներում…

Այնտեղ, որտեղ երկրի նախագահը սեփական աչքերով տեսանելի սեփական խաղն էր տանում՝ հաջողեց: Դա արտաքին ոլորտն էր, երկրի արտաքին քաղաքականության ուղին: Եվ միջազգային ասպարեզում Հայաստանի հաջողությունները այնքան մեծ էին, որ հարյուրամյակներ անց մեր դեռ փոքրատարածք եւ փոքրաքանակ բնակչությամբ Հայաստանի Հանրապետությունը կարողացավ միջազգային խաղալիքից դառնալ միջազգային խաղացող ո՛չ միայն Կովկասում, այլեւ՛ Մերձավոր Արեւելքում…

ՃԻՇՏ-ը այստեղ տեսանելի էր՝ աչքերը սեփականն էին:

Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը հնարավորություն տվեց մեր պետությանը ոչ միայն Արցախի հիմնախնդիրը պահել մեզ հարմար կարգավիճակում, այլեւ թույլ տվեց Հայաստանի դերը կարեւորել ինչպես Եվրասիական միության մեջ հաստատվելուվ, այդպես էլ Եվրոպական միության գործընկերը դառնալով (ԵԱՏՄ-ԵՄ): Ոչ միայն ՀԱՊԿ-ական զինական ուժի հետ հույսեր կապելով, այլեւ՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելով: Ավելին՝ Հայաստանը կարողացավ սերտորեն համագործակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի եւ համաշխարհային 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ հարաբերություններն ամրացնելով:

Ի վերջո, Հայաստանը կարողացավ համաշխարհային խաչմերուկի՝ Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք եռատարածաշրջանի ենթակառուցվածքների հարցում դերակատար դառնալ, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ հորիզոնական կապ-միջանցքը լրջորեն սասանվեց Իրան-Հայաստան-Վրաստան (Սեւ ծովով դեպի Եվրոպա) կապ-միջանցքի առաջացմամբ… Անգամ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղահայացք կապ-միջանցքի հեռահար հակառակորդ հայտնվեց՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան…

Հայաստանը չեզոք կարգավիճակով արաբական աշխարհի հետ վաղուց հարաբերություններ ուներ, ինչը վերջին տարիներին ավելի էր ամրապնդվել եւ դեռ մի նոր ուղի էր բացվել, որտեղ հետեւողականորեն այլ հարաբերություններ էր զարգանում Իսրայելի հետ՝ չվնասելով արաբական բարեկամ երկրների եւ Իրանի շահերը:

Մեր երկիրը կարողացավ աշխարհին ներկայացնել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի իրական դեմքը, հատկապես հայ-թուրքական արձանագրությունների հաղթական ետկանչով…

Ես, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, այս ամենը մեծ հաջողություն եմ համարում: Կարելի է էլի հաջողություններ նշել, բայց… հետ նայելով պիտի ասեմ, որ շատ տխուր է վիճակը Հայաստանի ներքաղաքական ասպարեզում, մեր ներքին կյանքում:

Չկա մի ոլորտ, կհաշվենք  10, 20 կամ 30, որտեղ ազգի տզրուկներն իրենց արնաշաղախ ժանիքները մխրճած չլինեն: Այս մասին Հայ Արիական Միաբանությունը խոսել է եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինչպեսեւ՝ Սերժ Սարգսյանի: Սա նոր բան չէ, եւ հետաքրքիր է, որ այսօր դա մեղադրողների մեջ կան այնպիսիք, որոնց իշխանության ժամանակներից էլ սկսվել է ազգաթալանը, ավերն ու ավարը…

Այսօր սեփական կուսակցությունները սարքած ու գործարար կամ բարեգործ դարձած, նաեւ օսլայված օձիքներով ու շուշաթրաշ դեմքերով քաղաքական առաջնորդների վերածված ու արտահերթ ընտրություններով կրկին իշխանության ձգտող քանի տականքներ կան, որ 1900-ական թթ. ազգային հարստությունը մեջ-մեջ անելուց ներկա էին ու ցայսօր չեն պատժվել:

Հիմա էլ նորից լափամանին մոտենալու դիրքերում են հայտնվել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք զարգացումն ապրած տակավին պատանին, այսօր՝ օ՜ Նիկոլը Փաշինյանը, հայտարարում է, որ «վենդետա» չի լինելու, ոչ ոք չի պատժվելու:

Ինչու՞, այդ ինչու՞ ես ներում նրանց, Նիկո՛լ, այդպես են հուշե՞լ ինչ-որ տեղից, թե՞ այդպես են պայմանավորվել հետդ ապագա կիսվողները… Հայ Արիական Միաբանությունը ասել եւ էլի ասում է՝ հաստավիզ ու հաստակաշի քաղաքական, տնտեսական, մշակութային, թե այլ, ընդհուպ ռազմական գործիչները պիտի պատժվեն, յուրաքանչյուրն ըստ իր ազգաթալանի չափերի, ոմանք միանգամից պիտի պատի տակ շարվեն ու… Ո՞վ ասաց, որ իմ եւ ընկերներիս, հատկապես նահատակ, զրկանքների համար, դու պիտի ներում շնորհես, Նիկո՛լ:  Այն, որ դրանք դեռ ապրում են, միայն մի բանի պիտի շնորհակալ լինեն, որ հայ արիականը զենքը հայի դեմ չի գործածում, եթե … (այստեղ փակագծերը չեմ բացի դեռ):

Ինչքան եմ հպարտանում, որ ազգիս բազմաշերտ ներկայացուցիչները ոտքի ելան եւ արթնացան նիրհից, անցան վախի բարդույթի վրայով ու ելան պայքարի: Չկա մեկը, որ կարող է ինձ ապացուցել, որ այս տասնյակ հազարավոր ըմբոստները Նիկոլ Փաշինյանի իրական հետեւորդներն են: Չի կարող իրական փոփոխություն պահանջող մարդը գնալ նրա հետեւից, ով այս 25-30 տարիների գլխավոր մեղավորների հրամանները կատարող վազվզողներից մեկն է եղել ու կա՛ դեռ:

Մարդիկ իրապես զզված էին երկրի ներքին վիճակից, այն ճահճից, որ անընդհատ քաշում էր ներքեւ… եւ կարեւոր չէր, ով կսկսեր պայքարը, այստեղ խնդիրը համակարգային էր, ոչ անգամ գաղափարական: Նիկոլ Փաշինյանի քայլարշավն էլ հենց մեղավորներին էր ուղղված…

Եթե կուզեք, սա անգամ Նիկոլի համար էր անսպասելի, նա չէր էլ կարող երազել նման մարդկային քանակություն եւ սա է, որ օր օրի փոխում է նրա հոգեվիճակը եւ պահանջները… Ի վերջո քաջնազարական ինչքա՜ն դեպքեր գիտենք մեր նորագույն պատմության մեջ…

Ահա՛ սա չհասկացան իշխանությունները, որ պետք էր գոնե հիմա ընդունել ու լսել պատերազմի ընթացքում առաջ եկած որդեկորույս ծնողներին, պատերազմի վետերաններին, ապրիլյան պատերազմի հերոս տղերքին, ուսանողներին, թոշակառուներին, դասախոսներին եւ ուսուցիչներին, գործազուրկներին ու աշխատավայրում չարաշահվողներին… արդարության պահանջը կրող մեր քաղաքացիներին ու գյուղացիներին…

Բոլորին կարելի էր լսել, իսկապես գնալ ինքնամաքրման: Լսել ոչ միջնորդավորված, ոչ թե Նիկոլի կամ նրան թելադրողների խաղի կանոններով: Մարդկանց գոնե մեկ անգամ պիտի լսել, թեկուզ փողոցներում: Բայց ո՞վ կհամարձակվի, ո՞վ կա իշխանության մեջ, որ կարող է արդար խոսքին արդար պատասխան տալ, պատասխան, որին գոնե կփորձեն հավատալ:

Սերժ Սարգսյանը սա՛ պիտի աներ, եթե անգամ պիտի հեռանար հետո: Բոլոր նախարարներին իրենց աշխատակազմերով պիտի փողոց հաներ, որ պատասխան տան մարդկանց ու նաեւ իրեն, երբ խաբել էին, թե ամեն բան լավ է…

Հոգ չէ, եթե մի քանիսի գլուխն էլ ջարդեին արդարության համար ելած մարդիկ, ուրեմն դա էր նրանց արժանի պատիժը:

Այսօր առաջացել է մի իրավիճակ, երբ հայության կյանքում փոփոխման հնարավորություն է ստեղծվել: Բայց դեռ հարց է՝ ինչ ընթացք կստանա այս հնարավորությունը: Նման հնարավորություն եղել է մի քանի անգամ եւ ոչինչ չի՛ փոխվել:

Շատ եմ ցավում, բայց նորից այդպես է լինելու: Այդպես կլինի, եթե անգամ Նիկոլ Փաշինյանին վարչապետական աթոռը նվիրեն: Նա այնքան հետեւորդներ չունի, որ լիովին տիրապետի իշխանությանը կառավարությունում, ուր մնաց թե, Երեւանում ու մարզերում: Եվ դիմելու է ներկա ու նախկին իշխանավորներին ու վերջ… պարզապես կցանկանամ, որ հատկապես պայքարի ելած երիտասարդները չընկճվեն, եթե հետո հասկանան, որ ժամանակին էլ հարյուր հազարավոր մարդիկ «Լեւոն-Լեւոն» էին գոռում, որ ՀՀ 1-ին նախագահը ծնվեր… Հիմա «Նիկոլ-Նիկոլ» գոռալը այդ տխուր հուշերն է արթնացնում, քանի որ հիշում եմ, թե ինչ ծանր էին տանում նրանք, երբ գոռում էին «Լեւոն, հեռացի՛ր»…

Իսկ այն առնետավազքը, որ սկսել է ճամբարից ճամբար, դարձել է միակ հաճելի բանը, որը նայելով մի քիչ զվարճանում ու հանդարտվում ես… Բայց սա էլ շա՜տ շուտ սկսվեց, զվարճանքի ժամանակ էլ չկա:

Առնետավազք չէ, բայց դրա նման մի բան է նաեւ սա, հայտնվել են մարդիկ, որ հանկարծ հիշել են, որ ժամանակին Նիկոլի հետ մանկապարտեզում մի ծառի տակ չիշիկ են արել, դպրոցում իրար գրիչ են նվիրել եւ Նիկոլի պայուսակն են բռնել: Շատերն էլ հիշում են, թե ինչպես են միասին ուսանող եղել ու դասերից փախել, դրա համար համալսարանից հեռացվել, բայց թաքուն միմյանց ասում են, թե ճիշտը՝ «քաղաքական հալածանքներ է եղել» ասելն է… Իսկ ամենակարեւորը՝ նույն պոնչիկից են կերել ու մի բաժակից են ջուր խմել… Ավելի մեծ տարիքում էլ՝ Նիկոլի կոշիկների կապիչներն են անգամ կապել, որ նեղություն չքաշի: Եվ ինչքան են գովաբանել «Հայկական ժամանակ» թերթը, երբ Նիկոլն անձամբ էր գլխավոր խմբագիրը, ապա ինչեր են արել քուչեքը ոտքի տակ տալով, շենքերի տանիքների վրա ելնելով ու իջնելու ելքեր փնտրելով, որ Նիկոլը պատգամավոր դառնա… եւ հիմա անընդհատ «ստատուսներ» են գրում համացանցում, որ Նիկոլը իրենց չմոռանա, մի պաշտոնից, բանից-մանից իրենց էլ հասցնի, չէ որ նրա քաջնազարական ուղին իրենք էլ են հարթել…

Սիրտս կկանգնի, եթե այս ամենին պատասխան չասեմ՝ յա՜խք…

…Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է այն թաքնված, գալիս է համազգային հաշտեցման պահը: Օրեր շարունակ ցուցադրվում են այն փաստերը, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ծանր տեխնիկա մոտեցնում մեր սահմաններին: Դե իհարկե, հերքողները միանգամից հայտնվեցին, թե սա խաբկանք է, որ Նիկոլը վարչապետ չդառնա… Երանի սրանց հետ մի օր խրամատում հանդիպեինք:

Ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, իհարկե նաեւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ ընդունեցին ու սատարեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Ճշմարիտն ասած, մի քիչ շատ շնորհակալ եմ ՀՀ 1-ին նախագահին, ում տեսակետը՝ պատերազմի եւ խաղաղության մասին, վաղուց հայտնի է, բայց նա քայլ արեց հանուն ընդհանուրի, իրավիճակի կայունացման: Արեց այն, ինչը չարեց Նիլոլ Փաշինյանը, ով խախտեց բոլոր պայմանավորվածությունները Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Իմանալով, որ իսկապես վտանգավոր է սահմաններում: Նրա այս արարքը երբեք չի ներվի… Իսկ Արցախի նախագահը անձամբ եկավ հանդիպեց նրան ու ներկայացրեց վտանգավոր իրավիճակը… Հիմա նա սավառնում է երազանքների մեջ («վաժնի» մարդ է), բայց շուտով վայր կընկնի…

Ես համոզված եմ, որ երկրի նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց առավելապես այս պատճառով, երբ Հայաստանի 3 նախագահներն էլ հասկացան, որ ներքին խժդժություններից հետո Ադրբեջանը հարձակվելու է, իսկ Թուրքիան իր եղբայրների պաշտպանն է դառնալու միջազգային ասպարեզում: Եվ այսօր Սիրիայի դեպքերով խառնված աշխարհը մի նոր միջադեպի ժամանակը չունի, իսկ թե ի՞նչ կտար Արցախի խնդրի՝ զենքով լուծելու արագացված տարբերակը, կռահելու բան է դեռ: Իհարկե մեր բանակը հաղթական է, պատրաստվածությունը՝ գերազանց, բայց երբ աշխարհում խառը իրավիճակները շատ են, առաջնայինը դեռ որոշել է պետք:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների անունից դիմում եմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, առաջին իսկ սահմանային բախումից հետո, խնդրում եմ հայտարարել համազգային զորահավաք, Վազգեն Սարգսյանի «մեթոդով», ու այսօր այսքան հավաքված ամենակարող մարդկանց միանգամից տեղափոխել ռազմաճակատ: Թող հաղթեն թշնամուն եւ հաղթայկան գան ու բազմեն իշխանության այդքան քաղցր աթոռներին: Խոսքս այն նվիրյալների մասին չէ, որ իրոք ազնվորեն պայքարի են ելել, ու նաեւ ունեն իրենց վաստակը ազգի ու հայրենքի նկատմամբ:

Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ է լինելու բոլոր իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով: Բայց պիտի պայքարել ոչ թե մի ապազգային իրավիճակը մեկ այլով փոխարինելով, այլ, ինչպես վերը նշեցի՝ հանրային պետությունը ազգային պետությամբ փոխարինելով: Երբ մեր պետությունն իսկապես համազգային կլինի, այնպիսի Սահմանադրությամբ, որտեղ պաշտպանված կլինի ամեն հայ, մոլորակի որ հատվածում էլ գտնվի…

Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, Հանրապետության մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը… Ուշադիր նայեք, թե արտահերթ ընտրություններին ինչ կուսակցություններ են մասնակցելու եւ հասկանալի կլինի, թե ինչ «նոր կառավարություն» ենք ունենալու:

Համաշխարհային փոփոխությունների շեմին, երբ աշխարհի վերաբաժանումն է ընթանում, մենք դեռ սեփական երկրի հարցերը չենք կարողանում լուծել: Իսկ արդեն Համաշխարհային համազգային միավորման, Համահայկական Սահմանադրության, Համահայկական դրամատան, Ազգ-բանակի եւ այլ համահայկական կառույցների ստեղծման ճանապարհին պիտի լինեինք…

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=6925«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

http://www.hayary.org/wph/?p=6936#more-6936Այն ուրիշ՝ մեկ այլ կողմըՈւ կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին, տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, երկրում ցնցումներ չլինենհանկարծ արնահոտ չգաԼուսանցք» շաբաթաթերթ)…

http://www.hayary.org/wph/?p=6935Պարզվում է՝ կա երրորդ կողմ, որ դեռ չի խոսելԿա մի երրորդ կողմ, որ էլի ՀՀ քաղաքացիներ են, ունեն նույնպիսի սահմանադրական իրավունքներ ինչպես եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմադիրները, բայց այդ իրավունքները խախտվում են երկու կողմից էլՆրանք համբերատար լռում են՝ երկու կողմում էլ մերոնք են ասելովԵվ այս մասին չխոսեց ոչ մի կողմը

http://www.hayary.org/wph/?p=6923Հեռացավ, երբ տեսավ խաբկանքի ծավալները – Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը…

http://www.hayary.org/wph/?p=6934#more-6934Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը – …հավաստում են, որ ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետոՆիկոլ Փաշինյանը հերքել էր նաեւ որեւէ երկրի միջամտության հնարավորությունը

http://www.hayary.org/wph/?p=6922Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին – Ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը… / Թուրքական հանդիպում – Ադրբեջանն ամեն վայրկյան պատրաստ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել…

http://www.hayary.org/wph/?p=6921Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

http://www.hayary.org/wph/?p=6932#more-6932  – Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին«Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էրՎահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումըԱյս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներինԱյս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտինՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունըՔաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցություններըՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքըԱրցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակովԻր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ

http://www.hayary.org/wph/?p=6919Ապրիլի 24-ը չե՛նք կարող վտանգի ենթարկել – Հանդիպում  նախագահական նստավայրում՝ մեկ օր առաջ – Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Մենք չե՛նք կարող չհամախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին…

http://www.hayary.org/wph/?p=6911Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

http://www.hayary.org/wph/?p=6916Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը) – Ինչու՞ եւ ի՞նչ նպատակով է կապկել ԱԺ պատգամավորը… Ո՞մ է ծառայելու այս հեղա-փող-ությունը… 

«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։