Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
October 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Լուրեր | News.am
- Կատարից հեղուկացված բնական գազի արտահանումը կրճատվել է 80%-ով
- ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
- Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
- Իրանը կրկին խորը մտահոգություն հայտնեց այսպես կոչված «Թրամփի ուղու» կապակցությամբ. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն
- Աֆղանստանում կտրուկ աճել է ափիոնի արտադրությունը
- Հայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. Կիսելյով
- Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
- Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
- Արարատ Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
- Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Ա1պլյուս- Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
- Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով
- Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
- 12 օր՝ հանուն բնության․ COP17-ի արդյունքներն ու սպասելիքները (տեսանյութ)
- Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
- Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ ստացել են իրենց պաշտոնները
- Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կխորացնեն համագործակցությունը
- Հաշիվները զավթելու նպատակով քաղաքացիներին կեղծ օգնություն են առաջարկում
- Վազգեն Թևանյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
- «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ
Category Archives: Արվեստ
Հայ Տեսակի Արարման տոնը – Տիեզերահաս արիադավան ծես… Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանեն Հայ Տեսակին, որ ի վերուստ արարվել է եւ՛ երկնային, եւ՛ երկրային – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…
Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Տեսակի Արարման տոնը կնշեն այսօր՝ նոյեմբերի 18-ի լուսաբացին: http://www.hayary.org/wph/?p=5915 – Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…
«Տոնը կնշվի գերլուսնի երկնակամարում հայտնվելու 3-րդ օրը: Տոնի մասնակիցները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ ինչպես Հայ տեսակն արարելու եւ Երկիր մոլորակը մարդկության օրրանը դարձնելու, այնպես էլ՝ այդ օրրանը Արեւի ու Լուսնի բնատուր շնորհներով պատելու-պաշտպանելոջ եւ անփոխարինելի Կենաց Տուն դարձնելու համար:
Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները ականատես եղան վերջին 70 տարվա ամենամեծ ու պայծառ լուսինի հատնվելուն: Դա արտասովոր երեւույթ է, երբ գերլուսինը ամենապայծառն է լինում վերջին 70 տարվա ընթացքում: 1948թ. հետո Լուսինը Երկիր մոլորակից ամենակարճ հեռավորության վրա է հայտնվում եւ մոլորակի գիշերային լուսատուի ազդեցությունն ամենահզորն է այդ պահին… Հաջորդ անգամ նման պայծառությամբ Լուսինն ըստ հաշվարկների կհայտնվի միայն 2034թ.: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու Բեթղեհեմ Եփրաթա, ոչ թե Բեթղեհեմ Յուդայի (3-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները… Հետեւաբար, դա չէր կարող լինել Բեթղեհեմ Յուդայի, այլ Բեթղեհեմ Եփրաթա, որ համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին, Արեւմտյան Եփրատի աջ եւ ձախ ափերին…
Սկիզբը՝ թիվ 37-38-ում
…(Հայ–Հայաստան, նույն Հ.Ա.Բ.-ում «հայել» բացատրվում է՝ ներքեւից վերեւ նայել, «նայել» վերեւից ներքեւ (նայել), «տեսանել» հավասար ուղղությամբ նայել: Աստ՝ աստղ; Ան՝ երկինք: Հետեւաբար, «Հայ» – նշանակում Է աստղերին հետեւող, նայող (ազգ): Հայաստան՝ նշանակում Է Աստղային հիմնակետի երկիր:)…
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
http://www.hayary.org/wph/?p=5903 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…
http://www.hayary.org/wph/?p=5889 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…
«Է. Ջիլբերտը պատմության խոտոր քառուղիներով անցնելով, վերծանելով հնագույն բոլոր քաղաքակրթությունների (այդ թվում նաեւ՝ Եգիպտոսի) ավանդապատումները, «հասել է» Հայաստան, կանգ առել եւ եկել է այն եզրահանգման, որ մարդկության քաղաքակրթության բնօրրանը (բառացի մեջբերում)–«Արարատյան լեռնաշխարհն է»: Այս հետազոտողի տրամաբանության գլխավոր հիմքը՝ Օրիոն աստեղատունն է. «…մարդկության քաղաքակրթության կորուսյալ գլխավոր արտակարգ փաստը»:
Է. Ջիլբերտը մանրակրկիտ ուսումնասիրությունում եզրահանգում է, որ երեք մարգարե-աստղագետները (որոնք Ջիլբերտի համոզմամբ՝ Հայաստանից են) իրենց աստղագիտական գիտելիքների շնորհիվ Սիրիուս «գերաստղի» ծագման օրն են համարել նոր դարաշրջանի գալուստը, եւ որ Սիրիուս աստղը Մեսիայի ծննդյան ցուցիչ աստղն է եղել:
Ուշագրավ է Ջիլբերտի հետեւյալ փաստարկը, որ «մար» պարսկերեն նշանակում է՝ «շների տեր», եւ այդ անվանումը վերաբերում է Օրիոն համաստեղությանը, քանի որ «որսորդ» Օրիոնի հավատարիմ «շներ» աստեղատներն են՝ Մեծ Շուն եւ Փոքր Շուն համաստեղությունները: Ինչպիսի դիպուկ դիտարկում, չէ՞ որ անգլիացի հետազոտողը չէր տիրապետում հայկական դիցաբանության սկզբնաղբյուրներին: Իսկ Գեորգի Գյուրջիեւը՝ 20-րդ դարի մեծ մարգարեն, հաճախ զրույցներում, խորհրդավորելով խոսքը, երկիմաստ ժպտալով սիրում էր կրկնել.«Աշխարհի գաղտնիքների բանալին «շան» մեջ է»: Continue reading
Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…
Այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Տեսակի Արարման տոնը նշեցին նոյեմբերի 18-ի լուսաբացին: Տոնը նշվեց գեր(սուպեր)լուսնի երկնակամարում հայտնվելու 3-րդ օրը: Տոնի մասնակիցները փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ ինչպես Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկության Օրրանը դարձնելու, այնպես էլ՝ այդ Օրրանը Արեւի ու Լուսնի բնատուր շնորհներով պատելու–պաշտպանելու եւ անփոխարինելի Կենաց Տուն դարձնելու համար…
Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները ականատես եղան վերջին 70 տարվա ամենամեծ ու պայծառ լուսինի հատնվելուն: Դա արտասովոր երեւույթ է, երբ գեր(սուպեր)լուսինը ամենապայծառն է լինում վերջին 70 տարվա ընթացքում: 1948թ. հետո Լու-սինը Երկիր մոլորակից ամենակարճ հեռավորության վրա է հայտնվում եւ մոլորակի գիշերային լուսատուի ազդեցությունն ամենահզորն է այդ պահին… Հաջորդ անգամ նման պայծառությամբ Լուսնինը կհայտնվի միայն 2034թ.:
Նախքան բուն ծիսական արարողությանն անցնելը, հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը Արարչակարգին նվիրված ծես կատարեցին, Տիեզերքն Արարողից խնդրելով մոլորակի ցերեկային ու գիշերային լուսատուների լույսն ու դրական ազդակներն ուղղել Հայկական Լեռնաշխարհի վրա՝ որպեսզի Հող Հայրենին էլ իր հայականչն անի, ինչպես հայն է հայրենատիրության կանչն արել արդեն… Continue reading
Երկու հասարակարգերի վկայագրում – Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին վերաբերենք իբրեւ կենսագրական երկի, ապա հետաքրքիր է թերթել 90-ամյա պատկառելի այդ մարդու կյանքի էջերը…
Սերգեյ Ավագյանը ընթերցող մեր հասարակությանը հայտնի է մի շարք գրքերով, որոնցից առանձնապես հիշատակման են արժանի պատմաազգագրական «Շարուր», «Սուրմալու», նաեւ «Նշանավոր հայուհիներ», «Սնունդը եւ մենք» աշխատությունները: Նրա վերջին՝ «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը եզակի է առայժմ: Ցավոք: Մինչդեռ այդ թեմայի արծարծման կարիքն այնքան շատ կա դեռ…
«Հուշապատումը» Սերգեյ Ավագյանի 33-րդ գիրքն է: Նա, լինելով երկու՝ միմյանց հակադիր սոցիալ-քաղաքական հասարակությունների՝ կոմունիստական եւ կապիտալիստական, զավակը, իր անցած կյանքի 90 տարիների ընթացքում նկարագրելով այդ ուղին, միաժամանակ ցույց է տալիս տվյալ ժամանակի պետության կացությունը, նրա դրական ու բացասական կողմերը: Այո, նա ընդունում է, որ կոմունիստական հասարակարգում նույն կոռուպցիան ու կաշառակերությունը կար, բայց դրականն էլ քիչ չէր, օրինակ՝ մարդիկ ապահովված էին աշխատանքով, բուժումն անվճար էր, կրթությունը՝ նույնպես, բնակարաններն անվճար էին բաշխվում: Իսկ ներկայիս՝ կապիտալիստական Հայաստանում այդ ամենը ի չիք է դարձել: Հեղինակին մեծ ցավ է պատճառում աշխատանքի բացակայությունը, աշխատողների ցածր վարձատրությունը, ստրկական բարքերով առաջնորդվելու հանգամանքը:
Հրաժարվելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունքից եւ թերթի խմբագությունում աշխատանքից՝ նա վերադառնում է հայրենիք եւ լրագրությամբ զբաղվում այստեղ՝ պարբերաբար այս կամ այն օտար անունների փոփոխության առաջարկներ անելով: Նա միշտ հիշում ու հիշեցնում է մեծն Րաֆֆուն. «Այժմ մեզ հայ է պետք»: Ու սա, իբրեւ հավերժական դաջվածք, փորձում է կիրառել-թարմացնել ամեն օր: Continue reading
Հայկական խոհանոցն առանձնահատուկ է միասնակա՛ն – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է, տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
Հայաստանում ու երկրից դուրս բնակվող հայերի մշակութային եւ այլ ոլորտների զարգացումը՝ պատմաաշխարհագրական մի շարք գործոններվ պայմանավորված՝ ընթանում է փոքր-ինչ ինքնատիպ, երբեմն առանձին ճանապարհով: Չնայած այս ամենին, հայկական խոհանոցը պահպանել է իր ինքնատիպությունը, անգամ եթե Հայաստանում չի պահպանվել որեւէ բաղադրատոմս, ապա դա պահպանվել է սփյուռքահայ խոհարարների մոտ: Ցավոք, հավաքական գործ չի կատարվել եւ ցայսօր հայկական խոհանոցի ինքնատիպ ուտեստներ սեփականացվում են թուրքերի, ադրբեջանցիների, պարսիկների, արաբների, վրացիների, քրդերի եւ այլոց կողմից, դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ում արձանագրելով որպես իրենց խոհանոցի մաս:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է մի խոհանոցին արդեն պատկանող բաղադրատոմսը նաեւ ուրիշ խոհանոցի վերագրել, եւ օրինակ, կստացվի այսպես՝ տոլման ոչ միայն հայկական է, այլեւ թուրքական ու ադրբեջանական, որ լավաշը նաեւ պարսկական ու վրացական է ու այսպես շարունակ: Անգամ հարց չի դրվում, թե մի քանի հազարամյակների պատմություն արձանագրած խաշլաման, տոլման, հարիսան եւ այլ հնագույն ուտեստները ինչպես կարող են լինել նաեւ ադրբեջանական, եթե սրանց պատմությունը մի 100 տարվա է հասնում ընդամենը, կամ եթե իրենց թուրքերի ժառանգ են համարում, ապա միեւնույնն է՝ 1000 տարվա չի հասնում անգամ: Կամ՝ ինչպես կարող էին քոչվոր ցեղերը, որ անընդհատ տեղափոխվում էին, հացահատիկ ցանել, խաղող մշակել եւ այլն, որ իրենց վերագրեն լավաշի, խաղողի թփով տոլմայի կամ այգիների մրգերից ստացված գինու ստեղծման պատմությունը… Սա կարող էր անել նստակյաց մարդը, հավաքական կերպար ունեցող ազգը: Continue reading
«Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…
Հայոց քաղաքակրթության ակունքները շատ հին են եւ ունեն հազարամյակների պատմություն: Խոսքը մեր հզոր եւ բարեպաշտ նախնիների կերտած անանց արժեքների մասին է՝ լեզու, մշակույթ գիտություն, պետություն եւ այլն: Խնդիրն այն է, որ այդ քաղաքակրթությունը մի առանձնակի միտումով թաքցվում է կամ էլ խեղաթյուրվում:
Հարկ ենք համարում արձանագրել մեկ կարեւոր հանգամանք: Հայոց հնագույն պատմության մութ ծալքերի վերհանումը խիստ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի հին պատմության համար, քանի որ Երկրագնդի վաղնջական քաղաքակրթությունների պատմությունը լի է բազմաթիվ առեղծվածներով եւ անմեկնելի փաստերով: Լրջմիտ եւ խորագետ մասնագետների կարծիքով (օրինակ՝ գերմանացի Կլաուս Շմիդտ, բրիտանացի Գրեմ Հենկոկ եւ այլք)՝ դրանցից շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության էջերում է: Նշենք նաեւ, որ շատ «գիտնականներ» աշխարհի տարբեր վայրերում եղած Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն: Միայն թե դրանք հայկական չորակվեն: Սա է խնդիրը:
Ներկայումս գիտական աշխարհում ընդունված տեսակետ է, որ Երկրի հնագույն քաղաքակրթությունները ծագել են Տիգրիս, Եփրատ եւ Նեղոս գետերի հովիտներում: Դրանց ստեղծողները շումերներն ու եգիպտացիներն են, ովքեր Միջագետքում եւ Նեղոսի ավազանում հայտնվում են որպես արդեն զարգացած մշակույթի կրողներ; Հնագիտական պեղումները եւ ժայռապատկերների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս քաղաքակրթությունների ակունքը Հայկական լեռնաշխարհն է: Հայկական հնագույն Ուռհա (Եդեսիա) քաղաքի մոտ (Միջագետք Հայոց) գտնվող Պորտասար («Գոբեկլի թեփե») հնավայրում գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է մ.թ.ա. X հազարամյակին պատկանող տաճարային մի համալիր, որն աշխարհում նմանատիպ ամենահին պաշտամունքային կառույցն է: Continue reading
Ռիգայում էլ արեւի քաղաքանկյուն եղավ – «Երեւան» անունը կրող այգին նախագծված է հայկական եւ երեւանյան տարրերով եւ կդառնա Երեւանի քույր քաղաքի բնակիչների ու հյուրերի սիրված վայրերից մեկը…
Երեւանյան Ռիգա, մի կտոր Երեւանից՝ Ռիգայում, ջերմության անկյուն Ռիգայում. այսպես կարող ենք կոչել այն այգին, որ բացվել է Լատվիայի մայրաքաղաքում եւ կրում է «Երեւան» անունը ու երեւանյան գույներով է՝ մով ու ծիրանագույն:
Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, Տարոն Մարգարյանը Ռիգա պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին:
Ողջունելով Երեւանի գործընկերոջը՝ Ռիգայի քաղաքապետը առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը՝ համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցության եւ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:
«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը եւս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջեւ հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի»,- ընդգծել է Նիլ Ուշակովը: Continue reading
Հայ մամուլի օրվա առթիվ .- Երբ մարդկային ողբերգությունը սենսացիա է… ու այս ամենը՝ իբրեւ թիվ 1 լուր … «Լուսանցք»-ն իր ընթերցողների համար էլի կմնա ինչպես սեւ ու սպիտակը վերլուծող, այնպես էլ կյանքի բոլոր գույները նկատող լրատվամիջոց…
222 տարի առաջ լույս տեսավ հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, որն այդ ժամանակի համար ուներ ի՛ր խոսքն ու ասելիքը: Իհարկե, դա այսօրվա ասելիքը չէր, այսօրվա արագությունը չուներ, սակայն զետեղված նյութերից շատերը նաեւ մերօրյա արդիականությունն ունեն:
Սա շատ կարեւոր է լրատվամիջոցի համար ոչ միայն մասնագիտական առումով, այլեւ՝ պարբերականին հիշելու, տասնամյակներ անց անգամ մեջբերումներ անելու, ի վերջո լրատվամիջոցի կյանքը ոչ միայն երկարացնելու, այլեւ հավերժելու համապատկերում:
Հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորանքներ ստացավ նաեւ «Լուսանցք»-ը, իսկ շնորհավորողների մեծամասնությունը մեր ընթերցողներն էին, ինչն էլ ուրախացրեց մեզ: Իհարկե, շնորհակալ ենք նաեւ այն պաշտոնյաներին, քաղաքական, հանրային ու մշակութային գործիչներին, որ հիշեցին նաեւ մեզ, սակայն պիտի խոստովանենք, որ դրանք հիմնականում կամ հերթապահ խոսքեր էին, կամ ինչպես ասում են՝ ասված՝ ըստ ընդունված «պարտադիր» կարգի:
Մեր ընթերցողների խոսքը պարզ ու անմիջական էր, բայց նաեւ մտահոգ, թե ինչպես են հայկական զլմ-ները այսօր աշխատում: Continue reading
Էրեբունի-Երեւան. 2798. հետահայաց.- Արեւների ու տոների քաղաք Երեւանը – Հայկական լեռնաշխարհն արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով… Մայրաքաղաքի թեժ գծերի թեժությունը…
Հայկական լեռնաշխարհը արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով: Երեւանը արեւի քաղաք է՝ դարձյալ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով: Արեւի քաղաքն այս տարի դարձավ 2798 տարեկան: Երեւան ժամանած հյուրերն այնքան ոգեւորված են եղել ու տպավորված մարդկանց ջերմությամբ եւ ուրախությամբ, որ Երեւանը համարել են ոչ թե արեւի, այլ՝ արեւների քաղաք: Փարիզի քաղաքապետն, օրինակ, ապշած է եղել, որ Երեւանում բոլորը ճանաչում են մայրաքաղաքի ու երկրի պաշտոնյաներին, որ անկաշկանդ մոտենում են Երեւանի քաղաքապետին ու լուսանկարվում, որ չնայած երկրում առկա բազմաթիվ խնդիրներին, մարդիկ ուրախանալ գիտեն, բարություն անել ու հրճվել գիտեն (Փարիզի քաղաքապետն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում):
Ճիշտ է, տոնի համար այս տարի երկու անգամ քիչ գումար ծախսվեց, բայց անցկացվեց ըստ պատշաճի: Իսկ երկու անգամ քիչ էր, որովհետեւ այդ գումարով նախապես բնակարաններ էին տրվել ապրիլյան պատերազմում զոհված երեւանաբնանկ զինծառայողների ընտանքիներին («Լուսանցքը» գրել է այդ մասին): Էրեբունի–Երեւանին ընդառաջ արվող սոցիալական բաղադրիչն էլ արվեց: 2798 ընտանիք ստացան նվերներ՝ հեռուստացույց, սառնարան եւ կենցաղում անհրաժեշտ այլ էլեկտրասարքավորումներ: Տոնին ընդառաջ հաղորդագրություններն այնքան շատ էին, որ չէիր հասցնում հետեւել՝ ում բնակարան, ում նվերներ, ում մեդալ ու պարգեւ, ու պատվավոր քաղաքացի կոչում շնորհեցին: Ամեն ինչ արվեց մարդկանց սիրտը շահելու, հոգսը թեթեւացնելու համար: Դիմանալ է պետք, մաքառել է պետք, մենք դեռ անելիք ունենք: «Էրեբունի-Երեւանը» միաժամանակ մեր հզոր նախնիներից հոգեւոր լիցքեր ստանալու, միմյանց նկատմամբ վստահությամբ, սիրով ու հարգանքով համակվելու եւ դրական այդ լիցքերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է: Այս տոնը ոչ միայն Արեւի քաղաք Երեւանի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլեւ հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել եւ արվելու է համայն հայության մայրաքաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար»,-ասված էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում: Continue reading
Մայր թատրոնի վերանորոգված բեմն ու առաջին ներկայացումը… Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում… Հայկական կրկեսի 60-ամյակը՝ կրկեսային մեծ շքերթով… Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամը՝ 1-ին տեում… ՀՀ անկախության 25-ամյակին՝ 2 նամականիշ… Պատմական քարտեզների ցուցահանդես… 2015թ.- Որքան հայ կա աշխարհում… Լիալուսնի ազդեցության մասին առասպելը եւ հետաքրքրաշարժ այլ լուրեր…
Մայր թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը նախատեսվում է նոյեմբերին
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումն, ամենայն հավանականությամբ, կլինի նոյեմբերին: Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն ասել է, որ հստակ դժվար է նշել, բայց՝՝ «երեւի, նոյեմբերին»:
Առաջինը ներկայացվելու է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսը, որի ռեժիսորը Արմեն Էլբակյանն է: «Փորձերն ընթանում են»,- ասել է գեղարվեստական ղեկավարը:
– Թատրոնի 7 մլն. եվրոյանոց դահլիճը պատրաստ է շահագործման – Ամբողջովին ավարտվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները: Հիշեցնենք՝ թատրոնում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի հոկտեմբերից: Վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի մշակույթի նախարարության եւ «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» եւ «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014թ. կնքվել 7 մլն եվրոյի ապրանքի ու ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով: Ըստ մշակույթի նախարարության հաղորդագրության՝ 2016թ. օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, դահլիճը պատրաստ է շահագործման: Հայտնում են նաեւ վերանորոգման մանրամասները:
Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հոկտեմբերի 22-ին եւ 24-ին լինելու է մեծ պրեմիերա՝ ներկայացվելու է իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» երեք գործողությամբ օպերան: Օպերային թատրոնից տեղեկացրեցրել են, որ նոր բեմադրությունում հանդիսատեսը կտեսնի աննախադեպ տեխնիկական հնարքների կիրառում, ռեժիսորական բացառիկ լուծումներ, հանդես կգան օպերային թատրոնի լավագույն ձայները:
Օպերայի բեմադրող ռեժիսորն է Նարինե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ իտալացի Ջանլուկա Մարչիանոն, նկարիչն է ՀՀ վաստակավոր բնկարիչ Ավետիս Բարսեղյանը:
Ներկայացումը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Ավելի վաղ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ասել էր, որ ներկայացման 50%-ի վրա աշխատել էին Գեղամ Գրիգորյանի հետ: Ցավոք, նա չհասցրեց այն ավարտին հասցնել: Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին: Continue reading
Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…
Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ կնշեն վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:
Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները կայցելեն Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք կերկրպագեն Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:
Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր: Այսօր էլ բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ… Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքըից-www.hayary.org… – Հայ-Արիական տեղեկատվություն, մեկնաբանություններ… Կարդացե՛ք եւ Բաժաբորդագրվե՛ք «Լուսանցք»… – Շաբաթաթերթի հայտարարություններ…
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org ինչպեսեւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ Առաջին ԱրԱրածն այդ Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը…
Եվ երկիրն էլ նրանց կոչեց Արի Մարդկանց՝ Արմենների Երկիր… Եվ Առաջին ԱրԱրվածները ԱրԱրչական Դրոշմով Օծվեցին որպես Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ-ՀԱՅեր… Բնօրանն էլ նրանց՝ Հայք-Հայաստան…
Հայկական Լեռնաշխարհը բնակերտ Հայք-Հայաստանն է՝ Հայերիս Հավերժական Բնօրրանը… այն Արարչածին Հայ Տեսակի Երկրայի՛ն Հայրենիքն է՝ ինչպես Հայ Ազգի-Մարդկանց, այնպես էլ՝ Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհների, նաեւ՝ Հայ Աստվածների… Հայկական Լեռնաշխարհը միմիայն Հայերի՛ս Բնօրրանն է… Հայ Աստվածների Տիեզերաաշխարհն էլ՝ Հայերիս Երկնայի՛ն Հայրենիքն է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – www.hayary.org
Հայրենիք ունենք այսօր՝ Հայաստան, եւ պիտի դարձնենք այն հզոր, միասնական ու Մեծ Հայարիաստան…
* * *
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին… Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org
* * * Continue reading
Տիրատոն.- Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին
Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:
Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները այցելեցին Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք երկրպագեցին Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:
Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի երկու ներկայացուցիչներ լուսաբացին Արագածի Հարավային գագաթին վառեցին նախօրեին այնտեղ տարած ութանկյուն ջահը: Տիր Աստծո պատվին սրբազան ծես արվեց՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու իմաստնության: Քրմերը Տիրից խոհեմություն ու երկարակեցություն խնդրեցին, որպեսզի հնարավորինս շատ կարողանան փնտրել ու վերագտնել հայոց կորսված գաղտնիքներն ու ծածկագրերը:
Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
http://www.hayary.org/wph/?p=5843#more-5843 – Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…
Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչ գլխարկ է կրում Մաշտոցը 1753թ. նկարում – Ջիովաննի Դիեբոլոն հայերեն գիտե՞ր… Լայնեզր գլխարկը կարող է առնչվել այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր քաղաքային բնակչի հետ, մասնավորապես՝ նաեւ հայերի…
Հոդվածի նկարները դիտել «Լուսանցք»-ի այս թողարկման PDFտարբերակում (4-5 էջեր) – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/33-423.pdf
Գերմանա-հայկական պատմական եւ մշակութային կապերը բավականին հին են, սակայն նախաքրիստոնեական կապերի մասին կարող ենք միայն դատել այն մշակութային պատառիկներից, որոնք պահպանված են գերմաներեն լեզվի մեջ, մասնավորապես բուրգ, հայմ, Հայկէ, Գուհար, ավանդապատումների մեջ, Արմենիոս, Հայիմդալ, Տիվաց, Իստվաց, Վան եւ այլ դիցանունների մեջ։
Գերմանա-հայկական մշակութային կապերը ավելի տեսանելի են հետքրիստոնեական շրջանում, սկսած արդեն մ.թ. 4-6 դդ., երբ քրիստոնեության առաջին հայ քարոզիչները հայտնվեցին Գերմանիայում։
Առաջին կայսերական ընտանիքի մայր, հայ իշխանական տան ներկայացուցիչ, Գերմանիայի կայսր Օտտո 2-րդի կինը՝ Թեոֆանուն (959-991թթ.), ընդունվել է որպես «Ամենագերմանացի կայսրուհին՝ գերմանական կայսրուհիների մեջ»։
957թ-ին Ռուսական պետության առաջին կառավարիչ դարձավ Հայոց իշխանական տան ներկայացուցիչ իշխանուհի Օլգան:
Նա 959թ-ին դեսպաններ ուղարկեց Գերմանիայի կայսր Օտտոն I-ի մոտ՝ եպիսկոպոսներ եւ քահանաներ ուղարկելու խնդրանքով, որպեսզի Ռուսաստանում եկեղեցի հիմնեն, հավանաբար իր քրոջ կամ հորեղբոր դստեր միջամտությամբ, ով այդ ժամանակ Օտտո 2-րդի կինն էր։
Նշանավոր դեպքերից է Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիթելսբախի (Konrad von Wittelsbach) կողմից Լեւոնի թագադրումը՝ որպես Հայկական Կիլիկիայի թագավոր։
Այս շարքի մեջ առանձնակի տեղ ունի Հայերեն առաջին տպագիր տեքստը՝ արված 1475-ին Մայնցում, լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրությունների» մեջ զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է: Continue reading
Մուտանտները գլխներիս փորձանք են դառնում – Ովքեր են օժանդակում քուրդ կեղծարարներին… Ինչ ուզում ես ասա՝ քոչվորը մնում է քոչվոր՝ թալանի սովոր… Մեր գիտնականներից էլ են քոչվորի հոգեբանություն ձեռք բերում՝ գենի մուտացիա դեռ կա…
Հովսեփ Օրբելու այսպես կոչված «Քուրդ-ռուսերեն» բառարանի (հատոր II, հրատ. 2, Քուրդ-ռուսերեն բառարան, Երեւան-2002) գոյության մասին իմացա վերջերս, երբ գրադարանում փնտրում էի նրա գրքերից մեկը:
Բառարանի վերնագիրը զարմացրեց ինձ, որովհետեւ ծանոթ էի Հ. Օրբելու կենսագրությանը, գիտեի նաեւ այն մասին, որ նա ուսումնասիրել է Մոկսի հայերի եւ քրդերի բարբառն ու բանահյուսությունը, բայց որ կազմել է «Քուրդ-ռուսերեն բառարան», ոչ մի տեղ չի նշվում:
Սրանից բացի ուշագրավ մեկ ուրիշ փաստ էլ կա: Բառարանի առաջաբանում պրոֆեսոր Պ. Մ. Մուրադյանը գրում է. «…ըստ երեւույթի արձանագրության մեջ թույլ է տրվել սխալ՝ «Քուրդ-ռուսերեն բառարանի» փոխարեն պետք է կարդալ «Մոկսի բարբառի հայ-ռուսերեն բառարան», ինչի համար էլ մատնանշվում է Մոկսի բարբառը»: Ի գիտություն. Հ. Օրբելու արխիվում, մեր տեղեկություններով, «Քուրդ-ռուսերեն բառարանին» վերաբերող «փաթեթներով թերթիկներ» չեն հայտնաբերվել:
Հայաստանի արեւելագետները համոզված են՝ Հ. Օրբելու «Քուրդ-ռուսերեն բառարանի» հրատակարումը համարվում է մեր մեծ հայրենակցի՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահի, որի հիմնադրման 60-ամյակն է 2003թ., ոչ միայն նրա գիտական ժառանգության նոր էջն է հանդիսանում, այլ նաեւեւ ներդրում հայրենական քրդագիտության մեջ, որի հիմնադիրներից մեկն է եղել ակադեմիկոս Հ.Ա. Օրբելին»: Continue reading


