Daily Archives: January 27, 2013

Լուսանցքի թիվ 265-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. ՀՀ նախագահի ընտրությունը մեկնարկեց – Ճոխ «զավտրիկդ» ուտեմ… Փողերի լվացման գործը սառեցվե՞լ է… Իսկ գաղտնալսմա՞ն…
2. Մրցակիցները բուծվու՞մ, ներմուծվու՞մ, թե՞ լինում են – Եվրոպոիդներն իրենց «մահը» արձանագրեցի՞ն Հայաստանում…
3. Թե ինչպես են ունեզուրկները սովորեցնում ունեւոր ապրելու արհեստը – Թե ով ինչ էր անում՝ մինչեւ ցանկացավ ՀՀ նախագահ դառնալ…
4. Թյուրքական ոռնոցին ի պատասխան՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը – Սա կայացած փաստ է՝ մնում է պաշտոնապես նետել միջազգային ասպարեզ…
5. Բառն արժեք ունի, հողը՝ տեր – Հայերը կազատագրեն բուն հայկակա՜ն տարածքները… Ջավախքը, Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը, Գարդմանը…
6. Անվստահելի հարեւանը լավ բարեկամ չէ… Ջավախքահայ գործիչը պե՜տք է ազատ արձակվի – Հոդվածը տպագրվում էր, երբ ազատ արձակվեց…
7. Հայկական խնդիրներ – Ազգային հարցեր, որ դեռ մտահոգում են… Կրոնական խնդիրներ – Ազգային հավատը վերազգային կրոն չէ…
8. Հայ-ռուսական.- Հայկական շահն է գերակա՛… Կրեմլը ռեսուրս չունի, Արեւմոււտքի համար էլ բավարար է… Վաշինգտոնը Մոսկվային նախազգուշացրել է…
9. ՀԱԷԿ-ում լաբորատորիա բացվեց… ԻԻՀ-ում ավարտվել են ԱԷՄԳ-ի հետ բանակցությունները… ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ…
10. Թուրքիան՝ տարածաշրջանային խաթարիչ… Հայաստանը՝ երկխոսության դրական գործոն… BBC-ի կարծիքը՝ հայ ազգի մասին… Թուրքաոճ սպառնալիք…
11. Հայոց բնաշխարհը հոգեկերտվածքն է հայի – Բնապահպանները եւ երկրի տնտեսությունը զարգացողները պիտի պաշտեն Հայոց երկիրն ու բնությունը…
12. 2013-ը Առյուծի տարի է հայկակա՛ն կենդանաշրջանով… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

ՀՀ նախագահի ընտրությունը մեկնարկեց

Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ըստ ՀՀ ԸՕ-ի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ: Ընտրությունները տեղի են ունենալու ս.թ. փետրվարի 18-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կավարտվի փետրվարի 16-ին, փետրվարի 17-ին լռության օր է:

Continue reading

Մրցակիցները բուծվու՞մ, ներմուծվու՞մ, թե՞ լինում են

Որոշ վերլուծաբաններ հանգում են այն տեսակետին, թե այսօրվա ընդդիմադիր դաշտի վրա կարելի է խաչ քաշել: Նախագահական ընտրությունները այսպես կոչված ընդդիմադիրներին լիովին բացահայտեցին, ի ցույց դրեցին, եւ ընտրողները վստահաբար կսկսեն ավելի լուրջ ու իրատեսորեն մոտենալ մեր հանրային ու քաղաքական ոլորտներին: Իսկ մի շարք քաղաքական գործիչներ էլ բացահայտեցին իրենց «փուչիկաձեւ» կերպը եւ տրաքտրաքոցներով պարզապես փախան հակամարտելու գոտուց եւ իրենց իսկ խոստումներն ի կատար ածելու երդումից… Ասօրինակ գործիչներին արդեն «հանգած հրաբուխ» կամ «մարած քարտ» են համարում: Նման փրկիչ-գործիչներն այլեւս հայտնի են, ուստի մեկ անգամ էլ նրանց մասին խոսելը ոչ մի նոր բան չի տա:

Continue reading

Թե ինչպես են ունեզուրկները սովորեցնում ունեւոր ապրելու արհեստը

ՀՀ նախագահի բոլոր 8 թեկնածուներն էլ ԿԸՀ են ներկայացրել գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, ըստ որի, դրամական միջոցների տեսակետից ամենահարուստը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է. նա ունի 108 մլն. 400 հազ. ՀՀ դրամ£ Իսկ ամենաաղքատը ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն է, ով ունի 440 հազ. դրամ:

Այժմ մանրամասնենք, թե ով ինչ եկամուտներ ունի:

Continue reading