Daily Archives: March 22, 2014

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 9-ի (314) հոդվածները

Պահանջում ենք հրաժարականները.- Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում.-

«Եթե մեր երկրի իշխանությունները չզբաղվեն ապազգային կամ հակազգային (գուցե՝ խառնագեն այլազգի) մշակույթի նախարարով ու ՊՈԱԿի տնօրենով, ապա  մեր հաջորդիվ քայլերի պատասխանատվությունը կընկնի նաեւ  նրանց վրա (սույն հրաապարակմամբ (Ներքին թուրքը անտեսանելի ու ավելի վտանգավոր է – Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պահանջում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականներըդիմում ենք ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ խորհրդարանի-ԱԺ  նախագահ Հովիկ Աբրահամյանին).- Գառնու տաճարը հայոց  հինավուրց   պատմության ու հավատի սրբավայր է եւ… ընչաքաղցների հարստացման արոտավայր չէ…»,- ասում են հայ արիականներն ու ազգայնականները: ՀԱՄ  առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով նաեւ ՀԱՀ խորհրդի համակարգողն է, հավելեց, թե ճիշտ է ասել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որ ովքեր ցանկանում են տաճար այցելելով նաեւ սնվել (առավելապես՝ ուտել-խմել), ապա կարող են օգտվել տաճարի շրջակա խոտածածկույթից, շատ լավ խոտ է աճում

Ոչ մի կարիք չկա Գառնու տաճարն էլ Մասիսների «պատմության» կրկնօրինակը դարձնել, երբ, այսպես կոչված զբոսաշրջիկները, սրճարանում նստած հիանում էին Մասիսների գագաթներով…

—————————————————————————————————————-

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Հայ եւ արիական մյուս ազգերի Բնական Տարեփոխությունը – Գարուն է՝ Նոր տարի, փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց ամանոր…

2. Վահագնը տիեզերական հուրի խորհուրդն է – Դիցաբանական խորհուրդ ունի նաեւ Վահագնը՝ ռազմի եւ զորության Աստվածը… Վահագնի Ծնունդը – ո՛վ է Վահագնը եւ ո՛վ է Յահվահը (Եհովան)

3. Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսը (Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

4. Ներքին թուրքը անտեսանելի ու ավելի վտանգավոր է – Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պահանջում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականները

5. Աշխարհը՝այլեւս երկու բեւեռանի – Ղրիմի անկախության հանրաքվեն փոխեց աշխարհա-քաղաքական վիճակը… Արեւմուտքը Ուկրաինայի մասնատմամբ հասավ նպատակին՝ ռուս-ուկրաինական թշնամությանը…

6. Դեմոկրատիայի համար պայքարողների կողքին՝ նաեւ ֆաշիստներ… Ովքե՞ր են այդ ադրբեջանցիները… բայց Արցախը տվեք մեզ… Մերձդնեստրը եւ Արեւելյան ու Արեւմտյան Ուկրաինաները եւ՞ս…

7. Կլինե՞ն աշխարհա-քաղաքական նոր վերաձեւումներ… Արցախն անկախ է եւ միա՛յն Հայաստանին կվերամիավորվի… Նախիջեւանն ու Ջավախքը նույնպես կվերամիավորվեն Հայաստանի հետ…

8. Ցավոտ կետեր.- Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Ուզում ենք լավ լինի, բայց լինելու է ինչպես մի՞շտ… Ջրառատ երկրում՝ ջրի խնդիր… Կկորցնենք Սեւանը որպես քաղցրահամ լիճ…

9. Մեր ավանդապատումները – Կոտայք… Հայկական խոհանոց – Թերթերուկ… Հայ վրիժառուն աշխարհում միակ արդարացված մարդասպանն է… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնեցե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…

10. Շաբաթվա մարզական հեւքից – Սպորտի հերթական քաղաքական դեմքը… Մոտ 80 երիտասարդներ խմում էին քաղաքի կենտրոնում Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… «Լուսանցք»-ը՝ ազգային պատմության եւ արժեքների պաշտպան…

Հայ եւ արիական մյուս ազգերի Բնական Տարեփոխությունը – Գարուն է՝ Նոր տարի, փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց ամանոր…

Հայ արիները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝  Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի, Քարվաճառի եւ մյուս ազատագրված տարածքներում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, ՀՀ մարզերի պատմական վայրերում, երկրի սահմանային հատվածներում… Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, այս տարի ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշումով՝ Հայոց Ամանորը եւ Վահագնի Ծնունդը կկազմակերպվի Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում:

Հայերը, արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին: Գարունը վերազարթոնք է բերում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է՝ եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

2014թ. Գարնան 1-ին օրը, լուսաբացին, հայ արիները եւ ազգայնականները Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում կնշեն Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը: Տոնական ծեսը կկատարեն ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը (Արմոգը, Արամը եւ Արեգը) եւ քրմի թեկնածուները: Ամանորյա տոնակատարությունը ինչպես ընդունված է՝ կսկսվի գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Կփառաբանվեն Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես օրվա խորհրդի տերը՝ Վահագնը: Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կկատարի Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, որից հետո ամանորյա տոնախմբությունը կշարունակվի ՀԱՄ գրասենյակում, որին կմիանա Վայոց ձորից վերադարձած հայ արիների առաջնորդը:

Արեգ Ամսվա Արեգ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը:

Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…

Continue reading

Վահագնը տիեզերական հուրի խորհուրդն է – Դիցաբանական խորհուրդ ունի նաեւ Վահագնը՝ ռազմի եւ զորության Աստվածը… Վահագնի Ծնունդը – ո՛վ է Վահագնը եւ ո՛վ է Յահվահը (Եհովան)…

Վահագնը տիեզերական հուրի խորհուրդն է

Հուրը կրակը չէ, թեեւ կրակի մեջ հուրը շատ է: Հուրը՝ Էներգիա է: Եվ Հուր Վահագնը Տիեզերական (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է, հակառակ Յահվահի (Եհովայի), որ Հողի (բացասական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է: Ուստի՝ Վահագնի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որ դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն Յահվահի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:

Ըստ այդմ, Վահագնը միայն Արիների Աստվածն է (դիցուկ՝ Հայի՝ Արիական Նախագենի). Նա Արիների զորության, ուժի հովանավորն է: Ըստ հայկական ավանդության, ամեն Տիեզերական Գարնան, Երկնի ու Երկրի ահեղ Երկունքից Վահագն Աստված է ծնվում՝ Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով, եւ Արարատում պահպանելու Արարչազարմ Աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, Վահագնին անվանում են նաեւ Վիշապաքաղ:

Գարուն է բերում Վահագնը աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, ազատագրում, կյանք, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը: Զորավոր Աստվածը ծնվում է Գարնան 1-ին օրը՝ Արեգ ամսվա Արեգ օրը: Եվ ավանդաբար գարնան այդ օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: Եվ կանչում են Վահագնին: Սպասում են Նրան եւ այդ սպասումով զորանում են: Միայն զորավորները կարող են դիմավորել Վահանգին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում Ուժի Աստվածը: Տկարները չեն կարող դիմավորել Վահագնին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: Վահագնը տկարներին չի հովանավորի, քանզի պահպանելու է Արի Աստվածամարդկանց Ցեղը, իսկ տկարներից Երկրային Աստվածներ՝ Աստվածամարդիկ չեն ծնվի:

Դիցաբանական խորհուրդ ունի նաեւ Վահագնը – ռազմի եւ զորության Աստվածը Հայոց (պատերազմի, քաջության եւ հաղթանակի Գերագույն Աստվածը):

Continue reading

Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսը (Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

– «…երբ հնեաբանը կամ պատմաբանը կամ … պեղում է հայոց հինավուրց  անցյալը  եւ միայն նյութական փաստեր գտնելով է իր եզրակացությունն  անումդա պարզապես քուջուջ անել է՝ ժամանակի ու միջոցների վատնում  նյութական փաստերը պիտի զուգադրել մեր նախնյաց հոգեւոր արժեքների,  իմացության ու տիեզերահաս հավատի հետ այլապես անհոգի  պրպտումները բացառապես «գանձ որոնողների» հոգեբանություն են  ստանումՄերօրյա պատմաբանը չի հասկանում նաեւ, որ կա պատմական տրամաբանություն, որ հնագույն տաճարը, աստղադիտարանը, զենքը, ցանկացած գտածո կամ որեւէ երեւույթ՝ այդօրվա արդյունքը չէ միայն, (տաս)հազարամյակների զարգացման փուլեր է անցել…»…

– «…որ արարչածին հայերը հաստատ ժամանակակից կոչվող տեխնիկայի կամ անիմաստ հույսուհավատի կարիք չեն ունեցել բնավ… Եվ երբեք կարիք չկա հին քաղաքակրթությունների պեղման ժամանակ ինքնաթիռ կամ լվացքի մեքենա փնտրել, դրա կարիքը չի եղել, քանի որ հայն իր Միտքը հասցրել է Տիեզերքի բոլոր անկյունները, իսկ Հոգին կարողացել է դուրս բերել Մարմնից եւ լինել մոլորակի (ու մոլորակից դուրս) տարբեր հատվածներում…»…

* * *

Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը (2010-2012թթ. արդեն նկատելիորեն)… Եվ սա ավետիս է բոլոր արիական ազգերինԳարունն արդեն հալեցնում է «սառած ուղեղները» ամենուր… Աշխարհում կատարվելու են շատ բաներ, լինելու են բնախոսական փոփոխություններ, իսկ դրանց նախաձեռնողներն անգամ չեն կռահելու, թե ինչի համար են դա անում…

Արհեստածին-խառնագենների մոտ արթնանալու է նախնական գենը, որ ունեն  բնածին ազգերից փոխանցված: Եվ նախնական ազգերը Տիեզերակարգի համաձայն վերադառնալու են ի շրջանս յուր… Տիեզերքի դեմ իսկապես խաղ չկա, ոչ մի երկրային խարդավանք կամ դրամանենգություն չեն կարող կասեցնել արարչական պտույտը

Բայց նախնական-արարչածին լինելու գիտակցումը, աստվածների զարմը կրելու մտածողությունը, ազգային եւ մարդկային որակների ու առաքինությունների, նաեւ առաքելության ընկալումը լիովին կարթնացնի նախնական գենը (ազգային ծինը) ձմռան խորը նիրհից, որ բերել էր տիեզերական ձմեռային փուլը…

Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ այդ Առաջին Արիածին Արարածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը Արիածին Առաջին Արարված Հայի Տեսակը՝ Հիմքը՝ Ակունքը՝ Ծինը (Գենը)՝ Սերմը՝ Աստվածահայր Արան է՝ ԱրԱ՝ ԱրԱրումԱ(ռաջին)…

Եվ Առաջին ԱրԱրումը Արարչից Օծվեց որպես Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ… Եվ Հայր Արան ոչ միայն Հայ Տեսակի Առաջին Արարումն է, այլեւ՝ Առաջին Արարված Աստվածն է բոլոր Աստվածային Համակարգերում Առաջինն էլ Արարվել է Հայկական Աստվածային Համակարգը «Խորիմաստ խորհուրդն արարչական կերտեց նախահիմքն աստվածային, որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին.– Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ Եվ Մեծ Աստված է Հայր Արան»…

Continue reading

Ներքին թուրքը անտեսանելի ու ավելի վտանգավոր է – Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պահանջում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականները

Պահանջում ենք հրաժարականները.- Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում.- «Եթե մեր երկրի իշխանությունները չզբաղվեն  ապազգային կամ հակազգային (գուցե՝ խառնագեն այլազգի) մշակույթի նախարարով ու ՊՈԱԿ-ի տնօրենով, ապա մեր հաջորդիվ քայլերի  պատասխանատվությունը կընկնի նաեւ նրանց վրա: «Լուսանցք»-ի այս  հրապարակմամբ (http://www.hayary.org/wph/?p=3967 – Ներքին թուրքը անտեսանելի ու ավելի վտանգավոր է. – Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պահանջում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականները) դիմում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին).- Գառնու տաճարը հայոց հինավուրց պատմության ու հավատի սրբավայր է եւ ընչաքաղցների հարստացման արոտավայր չէ…»,- ասում են հայ արիականներն ու ազգայնականները: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով նաեւ ՀԱՀ խորհրդի համակարգողն է, հավելեց, թե ճիշտ է ասել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որ ովքեր ցանկանում են տաճար այցելելով նաեւ սնվել (առավելապես՝ ուտել-խմել), ապա կարող են օգտվել տաճարի շրջակա խոտածածկույթից, շատ լավ խոտ է աճում…

Ոչ մի կարիք չկա Գառնու տաճարն էլ Մասիսների «պատմության» կրկնօրինակը դարձնել, երբ, այսպես կոչված զբոսաշրջիկները, սրճարանում նստած հիանում էին Մասիսների գագաթներով…

Օրերս էլ Panorama.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարության» Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտնել է. «Թե ինչ են ասում շահագրգիռ կողմերը, տուրօպերատորները, այլ խնդիր է, մենք պետք է դա զգանք: Եթե 3 ամսվա ընթացքում զգանք, որ բացօթյա սրճարանը շարժ չի ապահովում, չի խթանում զբոսաշրջությունը, մենք տաղավարները կապամոնտաժենք: Բայց մենք պիտի զգանք» (զգալու համար զգացողություն է պետք ունենալ,- Հ.Թ.): Անգամ նշյալ կայքն է զարմացել, «թե ովքեր են մնում «շահագրգիռ կողմերը»», երբ հասարակության լայն շրջանակները բուռն կերպով միաձայն դեմ են արտահայտվում պատմամշակութային հուշարձանի տարածքում սրճարանի կառուցման նախաձեռնությանը, արդեն հասկանալի է: Տուրիստներին էլ հանենք հաշվից, որովհետեւ եթե մի օր նրանք խելառեն ու ՀՀ-ում ամեն հուշարձանի մոտ մի սրճարան կամ կարուսել ուզենան, դա դեռ չի նշանակում, թե այդպես էլ պետք է անել: Մշակույթի նախարարությանն էլ մեջտեղինց հանենք… Ասենք՝ նախարարությունը վաղուց է կամավոր դուրս եկել մեջտեղից: Նրա անզորության կամ ապամշակութային քաղաքականության վերջին վկան «Փակ շուկա»-ն էր: Այսպիսով՝ ովքե՞ր են մնում շահագրգիռները. ակնհայտ է՝ ՊՈԱԿ-ը՝ իր «նախաձեռնությամբ» ու սրճարանի տերը»:

Ասվել էր, թե դեռ «պիլոտային» ծրագիրը վերջնական հանգուցալուծման չի հասել, հստակեցված չէ՝  ի վերջո կառուցվելու է Գառնու տաճարի տարածքում սրճարան, թե ոչ: Բայց այն, որ ինչոր Վլադիմիր Պողոսյան արդեն խոսում է, որ նույն փորձն իրականացնելու են մյուս արգելոց-թանգարաններում, օրինակ՝ Զորաց քարերում, Զվարթնոցում եւ այլուր, նշանակում է խաղում էին, որ կրքերը հանդարտվեն: «Այս սրճարանի մասին որոշումը հրապարակելուց հետո կասեմ, թե այլ տեղերում ինչ ենք նախատեսում»,- ամբարտավան տոնով բարբաջել է ՊՈԱԿ-ի տնօրենը, ինչը կարող է վկայել միայն, որ սրճարանի կառուցման որոշումը մնում է ուժի մեջ:

Մինչ այս, հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը զգուշացրել էր, որ արորդիների համար Գառնո արիադավան տաճարը ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր, որտեղ Հայ Աստվածներին նվիրված տոներ ու ծեսեր են կազմակերպվումՄի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակներըԻնչպե՞ս կարելի է պատկերացնել, որ ծիսակարգի ժամանակ դիմացի սրճարանից հնչի որեւէ դիսկոէրոտիկ կամ աշուղանաղլական երաժշտություն… (չնայած, ըստ երեւույթին աշուղանաղլականը շա՛տ հարազատ է Հասմիկ եւՎլադիմիր Պողոսյաններին):

Continue reading

Աշխարհը՝այլեւս երկու բեւեռանի – Ղրիմի անկախության հանրաքվեն փոխեց աշխարհա-քաղաքական վիճակը… Արեւմուտքը Ուկրաինայի մասնատմամբ հասավ նպատակին՝ ռուս-ուկրաինական թշնամությանը…

Եվրամիությունը հասկանալով, որ ավելորդ սրում է մտցրել ռուս-ուկրաինական հարաբերություններում, Ղրիմի հանրաքվեից առաջ փորձեց մեղմել վիճակը՝ ակնկալելով կանխել հանրաքվեն: «Արեւելյան գործընկերության» ազգային պլատֆորմի աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Կուպրիյը հայտարարեց, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դրսեւորման դեպքերը արմատապես փոխել են իրադրությունը: ԵՄ-ն պատրաստ չէր ստորագրել Համաձայնագրի միայն քաղաքական մասը նաեւ Ուկրաինայի դեպքում: Միայն քաղաքական մասի ստորագրման պատրաստակամությունը պարզապես լարվածությունը մեղմելու քայլ է եւ Ուկրաինային աջակցության փաստացի ազդանշան: ԵՄ ներկայացուցիչների շուրթերից բավական հաճախ է հնչում ուկրաինական բիզնեսի համար ԵՄ շուկաների միակողմանի բացման պատրաստակամությունը»:

Բայց սա հակառակ գործն արեց՝ ավելի արագացնելով հանրաքվեն, որ մարտի վերջից տեղափոխվեց մարտի 16-ը: Նշենք, որ վերոնշյալ հարցով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ Արեւելյան գործընկերության մասնակից երկրներին «կամ-կամ» ընտրության առջեւ դրել է ԵՄ-ն, ինչն էլ լարում է վիճակը Ուկրաինայում եւ Հայաստանում: Նշվել էր, որ ԵՄ-ն հրաժարվել է Հայաստանի հետ ստորագրել Համաձայնագրի քաղաքական մասը, իսկ Ուկրաինայի դեպքում ինքն է հանդես եկել այդպիսի առաջարկով:

Իսկ մարտի 16-ի հանրաքվեն, ըստ վերլուծաբանների, նոր աշխարհակարգի սկիզբը հայտարարեց, որում Ռուսաստանը հանդես կգա նոր դեմքով: Եվ այդ դեպքում պաշտպանվելու հերթը Արեւմուտքինն է լինելու: Հստակ է, որ աշխարհն այլեւս միաբեւեռ չէ:

Արդեն էական չէ, թե ինչ են ասում աշխարհի հզոր տերությունների ղեկավարները, վերլուծաբաններն ու քաղաքագետները, առաջին անգամ, ԽՍՀՄ փլուզումից հետո, Արեւմուտքը հայտնվեց մի իրավիճակում, երբ անգամ ռազմական գործողությունների դիմելով կպարտվի: Ղրիմի բնակչությունը առավելապես ռուսներ եւ ռուսախոսներ են եւ կդիմադրեն ՆԱՏՕ-ական ներխուժմանը, եթե անգամ ՌԴ զինուժը անմիջական մասնակցություն չունենա: Չնայած սեւծովյան ռուսական նավատորմը եւ ավելի քան 25 հազար (գուցեավելիշատ, բայցռուսականկողմնայսթիվնէարծարծել) զինվորականներ, այսպես թե այնպես գտնվում էին Ղրիմում: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմը երբեք չի դառնա ուկրաինական բենդերական ազգայնամոլների հանգրվանը, իսկ ՆԱՏՕ-ի զինվորները կարող են միայն հյուր գալ Ղրիմ՝ ռուս զինվորների մոտ:

Կարելի է ասել՝ Արեւմուտքը հայտնվեց իր իսկ ստեղծած ծուղակում: Այս անգամ չաշխատեց արեւմտյան քաղտեխնոլոգիան, եւ հատկապես Վաշինգտոնը սխալ հաշվարկ արեց: Ուկրաինական ծավալումները չնմանվեցին հարավսլավական կամ սերբական գործողություններին, իսկ իրաքյան կամ արաբական սցենարները չէին աշխատի, քանի որ Ուկրաինան անգամ 10 հազար մարտնչելու պատրաստ զինվոր չուներ այս պահերին… Երեւի դրա համար էլ բենդերականները (որոնց ղեկավարը կռվել է Չեչնիայում ռուսների դեմ) դիմեցին չեչեն ահաբեկիչներինԻսկ օրերս լուր տարածվեց, որ այն չեչեն ահաբեկիչը, ում դիմել են բենդերականները՝ Դոկու Ումարովը, մահացել է: «Կավկազցենտր» չեչենական իսլամիստական կայքը դեռ ապացույցներ չի ներկայացրել, բայց պնդել է լուրը, իսկ ավելի վաղ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մի քանի անգամ նշել էր նրա մահվան մասին: Սակայն, ահաբեկիչը լուրերից հետո տեսաժապավեն էր ձայնագրում եւ հերքում իր «մահվան» փաստը:

Continue reading

Դեմոկրատիայի համար պայքարողների կողքին՝ նաեւ ֆաշիստներ… Ովքե՞ր են այդ ադրբեջանցիները… բայց Արցախը տվեք մեզ… Մերձդնեստրը եւ Արեւելյան ու Արեւմտյան Ուկրաինաները եւ՞ս…

Դեմոկրատիայի համար պայքարողների կողքին՝ նաեւ ֆաշիստներ – Եվրոպայում այսպես էլ են մտածում

Գերմանիայի Բունդեսթագում «Ձախերի» առաջնորդ Գրեգոր Գիզին, ելույթ ունենալով ուկրաինական ճգնաժամին նվիրված քննարկումների ժամանակ, կոշտ քննադատությամբ է հանդես եկել Ուկրաինայի հարցում թե՛ Անգելա Մերկելի ցուցաբերած դիրքորոշման եւ թե՛ ամբողջ Արեւմուտքի վարած քաղաքականության վերաբերյալ: «Պուտինը ցանկանում է Ուկրաինայի ճգնաժամը լուծել ռազմական ճանապարհով: Նա չի հասկացել, որ նման խնդիրները չեն լուծվում ոչ զինվորներով եւ ոչ էլ զենքով: Նա մտածում եւ գործում է սխալ կերպով: Մենք քննադատում ենք նրան, սակայն դա նույն գործելաոճն է, որը տիրում էր Արեւմուտքում՝ Հարավսլավիայի, Աֆղանստանի, Իրաքի եւ Լիբիայի դեպքում: Չնայած Պուտինի քայլերը քննադատելի են, սակայն պետք է հասկանալ, թե ինչ պատճառով է սրվել իրավիճակը: Պիտի նկատել, որ Սառը պատերազմից հետո այն ամենը, ինչ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կարող էին սխալ անել, արել են սխալ»,- ասել է նա:

Արեւմուտքի գլխավոր սխալների շարքում նա առանձնացրել է ՌԴ առաջարկի մերժումը՝ կապված ՆԱՏՕ-ի լուծարման հետ, ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք չընդլայնվելու խոստման խախտումը, Լեհաստանում ու Չեխիայում հրթիռային համակարգերի տեղադրումը, ինչպեսեւ՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտումը Սերբիայի նկատմամբ: «Եթե բազմաթիվ երկրներ, որոնք խախտել են միջազգային իրավունքը, մեղադրում են Ռուսաստանին միջազգային իրավունքների խախտման մեջ, ապա դա համոզիչ չէ եւ ճիշտ չէ: Օբաման կամ եվրոպական լիդերները խոսում են տարածքային ամբողջականությանեւ ինքնիշխանության իրավունքների մասին: Սակայն այդ երկու իրավունքներն էլ կոպտորեն խախտվել են Սերբիայում, Իրաքում ու Լիբիայում: Այդ սկզբունքները պետք է գործեն բոլորի համար, այլ կերպ լինել չի կարող»,- հայտարարել է գերմանական «Ձախերի» առաջնորդը:

Continue reading

Կլինե՞ն աշխարհա-քաղաքական նոր վերաձեւումներ… Արցախն անկախ է եւ միա՛յն Հայաստանին կվերամիավորվի… Նախիջեւանն ու Ջավախքը նույնպես կվերամիավորվեն Հայաստանի հետ…

Կլինե՞ն աշխարհա-քաղաքական նոր վերաձեւումներ

Հայաստանի համեմատությունն Ուկրաինայի եւ Արցախինը՝ Ղրիմի հետ, շարունակվում են ոչ միայն հայ եւ ադրբեջանական հանրություններում, այլեւ ամբողջ աշխարհում: «Լուսանցք»-ը ներկայացրել է արեւմտամետների ու ռուսամետների, նաեւ այս երկուսից անկախ գործող ուժերի տեսակետները: Դրանք ավարտվում են  Եվրամիություն կամ Եվրասիամիություն մտնելու  առաջարկներով, ինչպեսեւ՝ միաժամանակ երկուսին միանալու կամ՝ երկուսից էլ  հրաժարվելու տեսակետներով:

Առանց Ուկրաինայի դժվար է պատկերացնել Մաքսային միությունը, սակայն այս երկրի մասնատումը (ինչը չի բացառվում հարավ-արեւելյան Ուկրաինայի պարագայում) կարող է այլ բան հուշել: Ոմանք Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ հենց այդպես էլ դիտարկում են, որպես Ուկրաինայի տրոհման առաջին քայլ: Մոսկվայի ինքնավստահ կեցվածքը նաեւ Մաքսային միությունը փրկելուն է ուղղված, եւ ռուսական ուժի հաղթարշավը այսօր համոզում է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ի վիճակի չեն Ասոցացման համաձայնագրով մեկուսացնել Ռուսաստանին:

Բայց  չպետք է շտապել, քանի որ ծավալումները նոր են  սկսվել: Չի բացառվում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը  կազդի մեր երկրի տնտեսության  վրա: Անգամ խոսում են, որ դեպի Ռուսաստան արտագնա  աշխատանքները կարող են սառեցվել առժամանակ, ինչը եւս բացասական ազդեցություն կունենա հազարավոր մարդկանց, ընտանիքների կենցաղի վրա:

Չնայած Արեւմուտքի եւ Ռուսաստանի միակողմանի պահանջներին՝ սատարել Ուկրաինային կամ Ռուսաստանին, Հայաստանի իշխանությունները կարողացան խուսափել համոզիչ պատճառաբանություններով: Քանզի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զարգացումն ու պաշտպանությունը չի կարող միակողմանի իրականացվել:

Եվ ԱՄՆ-ի ու եվրոպական կառույցների հետ բանակցություններին զուգահեռ Երեւանում կայացավ «Եվրասիան XXI-րդ դարում. խնդիրներն ու հեռանկարները» միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր ԱՊՀ երկրների Երիտասարդների միությունը ՌԴ Հանրային պալատի աջակցությամբ: Մասնակցել են 8 երկրների փորձագետներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Լատվիայի պետական մարմինների, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւն:

Continue reading

Ցավոտ կետեր.- Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Ուզում ենք լավ լինի, բայց լինելու է ինչպես մի՞շտ… Ջրառատ երկրում՝ ջրի խնդիր… Կկորցնենք Սեւանը որպես քաղցրահամ լիճ…

Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով 

Սկիզբը՝ թիվ  7-8-ում

Մեր երկրի բնակարանային ֆոնդի վիճակին՝ սեյսմակայունության առումով, անդրադարձել ենք ու նշել, թե ինչից ելնելով է պետությունը մտադիր բարձրացնել մեր բնակֆոնդի սեյսմակայունության մակարդակը, եւ թե այդ գործընթացի համար ինչ առաջնահերթություններ են սահմանվել:  Այժմ խոսենք այն խնդրից, թե ինչ եղանակներով ու մեթոդներով են բարձրացնելու այդ սեյսմակայունությունը:

Նախ, ինչպես հստակեցնում է գործադիրը, շենքերի վերակառուցման մակարդակը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է որոշվի դրա տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում՝ սեյսմիկ խոցելիության գնահատմանի հաշվառմամբ, ելնելով վերակառուցման միջոցառումների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունից: Ամենակարեւորը՝ պիտի հաշվի առնվեն նաեւ հիմնատակի գրունտների բնութագրերը:

Նկատի ունենանք, սակայն, որ շենքերի վերակառուցումը այնպիսի գործընթաց է, որ երբեմն առավել բարդ է, քան բուն՝ զրոյից սկսած շինարարությունը: Սա հաշվի առնելով՝ վերակառուցման ի՞նչ մակարդակ, ի՞նչ եղանակ է թույլատրվելու: «Գոյություն ունեցող շենքերի վերակառուցման մակարդակի որոշումը եւ դրա իրականացման եղանակի կամ մեթոդի ընտրությունը պահանջում է անհրաժեշտ ծավալով հետազննություններ եւ համապատասխան հաշվարկներ՝ հաշվի առնելով նաեւ սեյսմիկ խոցելիության գնահատումը: Շենքերի վերակառուցման ժամանակ նախապատվությունը պետք է տրվի այն մեթոդներին, որոնք հնարավորություն են տալիս շինարարական աշխատանքներն իրականացնել առանց բնակիչների տեղահանման»,-ընդգծում են մասնագետները: Ըստ այդմ, շենքերի վերակառուցման նախագծերը պետք է ենթարկվեն մասնագիտական անկախ փորձաքննության, իսկ շինարարությունն արվի հեղինակային հսկողության եւ շինարարության որակի տեխնիկական հսկողության ներքո: Չնայած շենքերի կոնստրուկցիաների զանազանությանը, գոյություն ունեն դրանց ուժեղացման որոշակի ավանդական եղանակներ, որոնք կարող են օգտագործվել շինարարական աշխատանքների ժամանակ, մասնավորապես, ըստ մասնագետների, դրանք հետեւյալներն են՝ 1. կրող կոնստրուկցիաների էլեմենտների կտրվածքների մեծացումը, 2. կոշտության էլեմենտների ներառումը՝ կրող կոնստրուկցիաների եւ առանձին էլեմենտների հաշվարկային երկարությունը նվազեցնելու եւ կայունությունը բարձրացնելու նպատակով, 3. գրունտներում ստեղծվող  պաշտպանիչ (մարիչ) էկրանների իրականացումը, 4. կրող կոնստրուկցիների պարփակումը երկաթբետոնե շապիկներով՝ տորկրետ բետոնի իրականացմամբ, 5. հիմնական կրող  կարկասի հետ կոշտ կամ հոդակապային  միացում  ունեցող պատշգամբների իրականացումը, 6. կոնստրուկցիաների բեռնաթափումը՝ ծանր էլեմենտներն առավել թեթեւ էլեմենտներով փոխարինելու միջոցով, 7. կոնստրուկցիաներում ճաքերի եւ առանձին էլեմենտների կցվանքների մոնոլիտացումը, 8. վնասված տարրերի նոր էլեմենտներով փոխարինումը եւ այլն:

Continue reading

Մեր ավանդապատումները – Կոտայք… Հայկական խոհանոց – Թերթերուկ… Հայ վրիժառուն աշխարհում միակ արդարացված մարդասպանն է… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնեցե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…

Մեր ավանդապատումները շարքից –Կոտայքի մարզ

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ. եւ թիվ 1-8-ում (2014թ.))

Կեչառիս – Հրազդանի շրջանում է: Ասում են, թե օտար մի բռնակալ ավերելով ու ավարելով իր շուրջը, գալիս հասնում է Մաքրավանք եւ Կեչառիս գյուղերին:

– Ի՛նչ լավ վանքեր ունեն,- ասում է նա, երբ տեսնում է այս գյուղերի գեղեցիկ վանքերը:

– Ես լսել եմ, որ այս վանքերին տեղացիք քույր ու եղբայր են համարում, – ասում է նրա զորավարներից մեկը:

– Հա, – մռնչում է բռնակալը… Դե որ այդպես է, հրամայում եմ քարե շղթաներ պատրաստել եւ կապել իրար քրոջն ու եղբորը, որպեսզի նրանք բանտարկված լինեն, եւ հայերը չկարողանան մոտենալ եւ միայն հեռվից նայեն նրանց ու մղկտան:

Այդպես էլ անում են: Քարե շղթայի ծայրը մի վանքից բերում, միացնում են մյուսին: Դրանից հետո Կեչառիս գյուղը կոչվում է Ժնջրլու՝ շղթայված կամ շղթայակիր, մինչեւ որ հայերը հանում են քարե շղթաները եւ ծաղկաշատ բնակավայրն անվանում են Ծաղկաձոր:

Կամ՝ ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը եւ ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, եւ ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որպեսզի նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, ու որ վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն եւ ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, եւ բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Թերթերուկ

Բաղադրությունը Ալյուր – 1 կգ, ջուր, բուսական յուղ – 500 գ:

Միջուկի համար՝ շաքարավազ – 400 գ, դարչին – 1 պտղունց, վանիլ – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը Գոլ ջրին աղ խառնել, ալյուրն աստիճանաբար ավելացնել, պինդ խմոր սարքել, թողնել 15 րոպե հանգստանա: Դրանից հետո խմորը վերածել 50 գրամանոց գնդերի: Գնդերը բարակ բացել եւ բարակ շերտով էլ վրան բուսայուղ քսել: Միջուկը լցնել վրան, խմորը պարուրաձեւ փաթաթել, գրտնակով բացել 2 մմ հաստությամբ ու թխել թավայի վրա:

* * *

Մոտ 80 երիտասարդներ խմում էին քաղաքի կենտրոնում

Օրերս Հյուսիսային պողոտայից երգով ու երթով Հանրապետության հրապարակ են եկել մի խումբ երիտասարդեր, եւ կազմակերպել «Գինի լից» ֆլեշմոբը: «Պատանի պատմագետների ակումբ»-ի հիմնադիր-ղեկավար Արա Հակոբյանը, խոսելով ֆլեշմոբի մասին, ասել է, որ այդ գինեխումը, «այս ամենն անում են, որպեսզի երիտասարդությունը ճանաչի հայ ազգի հերոսներին եւ նրանց սխրագործությունների գինը, քանի որ Սողոմոն Թեհլերյանը պատրաստ էր նվիրել իր ազատությունը հանուն ազգիցեղասպանված նահատակների եւ նրանց վրեժի»:

Continue reading

Շաբաթվա մարզական հեւքից – Սպորտի հերթական քաղաքական դեմքը… Մոտ 80 երիտասարդներ խմում էին քաղաքի կենտրոնում Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… «Լուսանցք»-ը՝ ազգային պատմության եւ արժեքների պաշտպան…

Սպորտի հերթական քաղաքական դեմքը

Ըստ հրապարակումների, «վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության սկանդալային պատմությունից հետո», ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմացել են: Ավելին. «Ծառուկյանը օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում»: Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները կեղծիքներով իրականացնելու համար Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը նախատել էր Արթուր Բաղդասարյանին, եւ զրույցը վերածվել էր վիճաբանության, անգամ՝ հայհոյանքների։

Անցկացվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձեւի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Իսկ մրցաշարի մենամարտերը մեկնարկել են «Եթե որեւէ նպատակ ես դնում, ապա դրան պետք է հասնել բարոյական կանոնների համաձայն» ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, որն այս հուշամրցաշարի կարգախոսն էր:

Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին` ֆեդերացիային մշտապես աջակցելու եւ միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման եւ անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր է հանձնել: Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներն, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար եւ ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Ուրախալի է, որ այս մարտարվեստը մի շարք մարզաձեւերից տարբերվում է իր փիլիսոփայությամբ ու էթնո մտածողությամբ:

2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաեւ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Ֆուտբոլ. «Արարատ»-ը ամրապնդում է դիրքերը

Հայատանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Արարատ»-ը հերթական քայլը կատարեց չեմպիոնության համար պայքարում, 17-րդ փուլում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ուլիս»-ին եւ վաստակեց 34 միավոր: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Բանանց»-ին եւ 2-րդ տեղը զիջեց հենց երեւանյան թիմին: 5-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկ»-ը 5:1 հաշվով ջախջախեց մրցաշարի ետնապահ Մարտունու «Ալաշկերտ»-ին եւ շրջանցեց Կապանի «Գանձասար»-ին, որը ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Երեւանի մեկ այլ ակումբի՝ «Միկա»-ի հետ:

Continue reading