Երբ գողը տնից է… թշնամին խնդիր չունի – Չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության եւ ենթագիտակցության վրա,- ասում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը…

Պարբերաբար օրենքներ են պարտադրվում երկրներին, որոնք անբարոյականացման ու ապազգայնացման են տանում մարդկանց, հանրույթներին, ազգերին, հատկապես՝ երեխաներին, որոնք այդ մարդկանց ու ազգերի ապագան են: Դրանք թաքնվում են «սոցքարտեր», «բիոքարտեր» «գենդերային հավասարությաուն եւ իրավունք», «սեռային ու սեռական հավասարություն», «ընտրովի սեռ կամ անսեռ», «ընտրովի ազգություն», թե այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով:

Գրեթե ավարտվեց մարդկանց համարակալման գործընթացը, տվյալների հավաքագրումն ու պահեստավորումը մեկ կենտրոնում, հավաքեցին մարդկության բոլոր հնարավոր տվյալները: Եվ սա մոտեցրեց այն վտանգը, ինչի մասին ասում էինք՝ մոտենում է ամբողջ մարդկության չիպավորման վերջնակետը, երբ բոլորը եւ ամենուր վերահսկելի կդառնան ու հայտնի «ոսկե միլիարդի» հետեւորդներ կլինեն… Մարդը հետզհետե կդադարի կենսաբանական էակ լինելուց եւ կկառավարվի ինչպես ռոբոտ՝ իր մարմնում տեղադրված չիպի միջոցով (ինչը ալիքային հեռակառավարման է ենթարկվում եւ դեռ հետո կիմացվի, որ ղեկավարվում է, հրահանգավորվում):

Եվ մարդկանց հավաքագրված տվյալներն էլ կծառայեն այդ կառավարմանը, արդեն կան յուրաքանչյուրի սեռական կողմնորոշման, առողջական վիճակի, քաղաքական հայացքների, կենսակերպի ու մտածողության, աչքի ծիածանափայլ թաղանթի եւ այլ տվյալներ, մարդկանց մատնահետքերն ու գենետիկ որոշակի տեղեկություններ… Եվ չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության, անգամ՝ ենթագիտակցության վրա:

Այս ամենն արվում է առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Ասել եւ ասում ենք՝ սա աշխարհի գաղտնի կառավարության ծրագիրն է, որ ձգտում է միադեմ ու ստրկացված մարդկության ստեղծմանը: Տարիներ շարունակ մեր բացահայտումներն ու փաստերը հերքողները փորձել ու փորձելու են մեզ ցնորամիտ ներկայացնել՝ շովինիստ-ռասիստ-ֆաշիստ կամ այլ ծայրահեղական անվանումներով պիտակավորելով: Հին ու փորձված ձեւ է եւ անտեղյակ զանգվածի վրա դեռ ազդեցություն է գործում: Ստիպված ենք հիշեցնել այդ մասին, ցայսօր ընթանում է այն գործընթացը, ինչի մասին խոսեց ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսը 1945թ. ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում: Սա, իհարկե, իբր ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան ծրագիր էր, սակայն իրականում աշխարհի գաղտնի կառավարության հերթական քայլերն էին, որ այժմ էլ կիրառվում են՝ ցանկացած երկիր, ազգ կամ հանրույթ քարուքանդ անելու ժամանակ: Սրա ականատեսն ենք նաեւ մեր իրականության մեջ, եւ առհասարակ: Այս թվականը լավ հիշենք, քանի որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս մեղադրել է Մոսկվային՝ 1945թ.-ից հետո ձեւավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու մեջ…

Իսկ 1945-ին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի այդ ժամանակի տնօրենն ասել է. «…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից ու արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք ու բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս ու անկարգություն կստեղծենք: Աննկատ, բայց ակտիվ ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։