Անգլիացի լեզվաբան եւ հնագետ Մաքս Մյուլլերը, չիմանալով հին հայերենը (հնդկերենը (սա հասկանալու համար նայե՛լ Գոհար Պալյանի նախորդ հրապարակումները «Լուսանցք»-ում,-խմբ.)), հենվելով հին հնդկական աղբյուրների վրա, որոնք թարգմանվել են սանսկրիտով, եկել է այն եզրակացության, որ «cipher» եւ «zero» բառերը կազմելով ամբողջություն, բավարար հիմք են ապացուցման համար, որ այժմյան թվերը փոխառվել են արաբերենից: Նա կարծում է, որ «cipher»-ը արաբական «cifron» բառն է, որը նշանակում է «դատարկ», սանսկրիտյան «sanyan»-ի կամ «ոչինչ» բառի թարգմանությունն է:
http://www.hayary.org/wph/?p=4403 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 5-րդ. ամփոփում) – Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից եւ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…
http://www.hayary.org/wph/?p=4386 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 4-րդ) – Հնդկաստան անվանումը ըստ մեր հին առասպելների եւ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար… Հնդու քաղաք՝ հայ առասպելաբանությունում…
- http://www.hayary.org/wph/?p=4370 -Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…
- http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…
- http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկացը»…
Նույն տրամաբանությամբ մենք կփորձենք ապացուցել, որ այժմյան թվերը փոխառվել են հայերենից:
«Cipher» («Սիպհեր») բառը բաղկացած է հայերեն «սիպ» եւ «հեր» արմատներից, որտեղ «սիպ»-ը անգղն է, Հայաստանում հանդիպող չորս տեսակներից մեկը՝ սիպ սպիտակագլուխ (cups fulvus) (տե՛ս (ՀՍՀ 1)): Երկրորդ արմատը՝ «հեր» (բրբ.) նշանակում է հայր: Ուրեմն՝ «Սիպհեր» կնշանակի Հայր-Աստված կամ Անգղ-Աստված, որտեղ անգղը (սիպը) Ոգու, Արեւ-Աստծո խորհրդանիշն է, սանսկրիտյան «sanyan»-ը:
Զրո-ն (մաթ.) 1. թվանշան է, որ առանձին որեւէ քանակ չի արտահայտում, բայց դնելով որեւէ թվանշանից աջ, 10 անգամ մեծացնում է տվյալ թիվը, իսկ դնելով ձախ՝ նույնքան փոքրացնում այն: 2. Ոչնչություն է: 3. Արժեք է՝ նշանակություն չունեցող:
Այսպիսով՝ Ոգին, Աստվածը անտեսանելի եւ աննյութական է, իսկ զրոն՝ «ոչինչ», «արժեք՝ նշանակություն չունեցող», ինչը բավարար հիմք է ապացուցելու, որ հաշվի տասնական համակարգը փոխառվել է հայերենից:
Տասը թիվը (10), լինելով Տիեզերքի սուրբ թիվ, եղել է էզոթերիկ եւ գաղտնի ինչպես մեկի նկատմամբ, այնպես էլ զրոյի կամ շրջանի նկատմամբ: Այդ գաղտնի սուրբ «10» թիվը պատկերվել է հետեւյալ նշանով՝ «Ø», որտեղ ուղիղ գիծը՝ «|» նշանակում է 1 (մեկ), իսկ «Օ»-ն կամ Ձուն՝ Իգականի սկզբունքը, այլ կերպ ասած, Արականի սկզբունքը իգականից Անդրոգինում:
Հնդիկ հնագետ Դիքշիտը համարում է, որ հաշվի տասնական համակարգը ծագել է Հնդկաստանում: Իհարկե Հնդկաստանում, բայց՝ հայկակա՛ն Հնդկաստանում:
«Ա» տառը հայերեն այբուբենի առաջին տառն է: Միջնադարում գործածվել է մի գծով, որը կոչվել է «միագիծ այբ»՝ «|»: «Ա» տառը ի սկզբանե օգտագործվել է թվային եւ թվային կարգի արժեքներով: Իբրեւ թվանշան նշանակել է 1 (մեկ), իսկ բյուրի նշանով ա=10000 (ՀՍՀ 1):
«Օ» տառը ժամանակակից հայկական այբուբենի երեսունութերորդ տառն է: Անունն է «Օ»: Հայոց այբուբեն է մուծվել XII դ. վերջին – XIII դ. սկզբին՝ Արիստակես Հռետորի կողմից, աւ երկբարբառի փոխարեն: Բոլորագրում, մինչեւ «Օ»-ի մուտքը, «աւ»-ի վրա դրվել է ^, ∞, ⁰ նշանը:
1922թ. «Օ»-ն հանվել է գործածությունից, իսկ 1940թ. ուղղագրության մասնակի բարեփոխությամբ վերականգնվել է: Թվային արժեքից զուրկ է (ՀՍՀ, 12):
Ինչպես տեսնում ենք, «|» (միագիծ այբ) եւ «Օ» տառերը հայոց այբուբեն են մուծվել միայն միջնադարում, որովհետեւ նրանք եղել են էզոթերիկ եւ գաղտնի:
Հայտնի է, որ հին ժամանակներում մեր քրմերը բոլոր տեսակի գիտելիքները գաղտնի էին պահում՝ հաղորդվելով միայն ժառանգաբար, կամ ուսուցչից՝ աշակերտին, երբեմն դարից դար:
Նշենք նաեւ, որ միջնադարյան հայ գիտնականները եւ ալքիմիկոսները, որպես ծածկալեզու, օգտագործել են հայերեն բառերը, գրված լատիներեն տառերով, ինչը աննկատ չի մնացել օտարների կողմից:
Էժեն Կանսելիեն՝ «Ալքիմիա» գրքի հեղինակը (Эжен Канселье «Алхимия»), եկել է այն եզրակացության, որ լատիներենը «Ասիական սկզբնային (սաղմնային) լեզուների համարձակ սինթեզ է», «յուրատեսակ վարագույր իջեցված համաշխարհային բեմի առջեւ կեղծիքի ճանապարհով», «ֆոնետիկայի (հնչակազմության) նենգափոխում»:
Բերենք մեկ օրինակ. հայերեն գառնանգղ բառը (լատ. Guraltus barbatus) ռուսերենում նշանակում է «ягнятник – орел», որտեղ անգղը թարգմանվել է որպես արծիվ: Ռուսերեն թարգմանության էզոթերիկ իմաստը հետեւյալն է՝ գառնանոցը (ягнятник) խոյի տունն է (կենդանիների առաջին տունը), որտեղ հարություն է առնում Արեւ – Որդին («Գառնուկը»-«Агнец»), իսկ լատիներեն «barbatus»-ը բաղկացած է հայերեն «բառ» եւ «բադ» («բատ») արմատներից, ինչը բառացի նշանակում է «Բառ-բադ», «Բառ-թռչուն» կամ «Բառ-Ոգի», որովհետեւ թռչունը՝ անգղը, արծիվը, բադը Ոգու խորհրդանիշն է:
Աստվածաշնչում ասվում է. «Աստված իր Սուրբ Ոգին դրեց բառի մեջ եւ բառը դարձավ մարմին»:
Ռուսերեն «сип» բառը թարգմանվել է հայերեն՝ գորշանգղ, մինչդեռ պետք է թարգմանվեր սիպ՝ սպիտակագլուխ:
Այսպիսով՝ սիպ սպիտակագլուխը Հայր-Աստծու (Cipher) խորհրդանիշն է, գառնանգղը (Guraltus barbatus)՝ Արեւ-Որդու:
Ըստ երեւույթին, ծածկալեզվի տարբերակն է նաեւ բոշաների լեզուն:
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (Հ II) գնչու բառը մեկնաբանվում է՝ Եվրոպայում եւ Ասիայում տարածված հնդկական ծագում ունեցող քոչվոր ցեղի ներկայացուցիչ:
Իսկ հանրագիտարանում բոշաների մասին (ՀՍՀ 2) գրված է. «Բոշաներ, հայախոս քրիստոնյա գնչուներ: Բոշաների մեծ մասը բնակվում է Արեւմտյան Հայաստանում, մասամբ նաեւ՝ փոքր Ասիայում: 1720-ական թթ. հիշատակվում են Երեւանի Կոնդ թաղամասի բոշաներ, 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ բոշաները գաղթեցին Էրզրումի վիլայեթից եւ տեղավորվեցին Ախալքալաքում, Ախալցխայում, Ալեքսանդրապոլում, Ախթալայում, քիչ թվով նաեւ՝ Երեւանում:
երակշռում է այն կարծիքը, որ ինչպես մյուս գնչուների, այնպես էլ բոշաների նախահայրենիքը եղել է Հյուսիս-արեւմտյան Հնդկաստանը: Լեզուն դասվում է նոր հնդկական լեզվախմբին եւ կրել է հիմնականում հայերենի, մասամբ՝ պարսկերենի ազդեցությունը: Այն այժմ գրեթե դուրս է եկել գործածությունից: Բոշաները վարում էին թափառական կյանք: Որպես փոխադրամիջոց օգտագործել են միայն էշը: 19-րդ դարավերջին արդեն հիմնականում կիսանստակյաց կյանք էին վարում, իսկ ներկայումս անցել են նստակեցության»:
Վերը բերված տեղեկությունները բոշաների մասին եւս մեկ կռվան է, որը հաստատում է մեր կարծիքը, որ Հնդկաստան անվանումը ծագել է հայերենից, եւ որ հին ժամանակներում Հայաստանը, սկսած Եփրատից մինչեւ Հնդկաչին, կոչվել է Հնդկաստան:
Այս թեմային մենք անդրադարձել ենք «Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը» հոդվածում («Լուսանցք», 5 սեպտեմբեր-3 հոկտեմբեր, 2014թ.):
Ի տարբերություն մեզ, բոշաները հիշում են իրենց նախահայրենիքը եւ իրենց համարում են հայեր՝ Հնդկաստանից:
Բուն Հնդկաստանում (թերակղզի Հնդոստանում) ոչ հնում, ոչ էլ հիմա Էրզրում քաղաք չի եղել, որտեղից բոշաները գաղթել են Արեւելյան Հայաստան:
Այժմ հայերիս համար պարզ է՝ ինչու հայ գնչուների եւ բոշաների նախահայրենիքը համարվել է հյուսիս-արեւմտյան Հնդկաստանը (Հայաստանը), բայց համաշխարհային պատմության խեղաթյուրման պատճառով, այն աշխարհագրորեն ներկայացված է որպես այժմյան Հնդկաստանի հյուսիս-արեւմտյան տարածք, այլ ոչ թե Հին Հայաստանի տարածքներ:
Բոշաների կյանքի մասին երկեր է գրել Վրթանես Փափազյանը: Նա գրում է, որ հայ բոշաները իրենց անվանում էին «լոմ»: Ի դեպ, բոշաների փոխադրամիջոց էշը (որձը) կոչվում է «լելե»: Մեծ սիրով Վրթանես Փափազյանը խոսում է նրանց մասին. «Ամեն բոշա մանուկ բանաստեղծ է, սիրահար երգի»: Բոշաները ոչ միայն խոսել են գաղտնի լեզվով, այլ հաղորդակցվել են իրար հետ գաղտնի նշաններով: Օրինակ, բոշաները տեղաշարժերի ժամանակ քարերի վրա թողնում էին այսպիսի … … (նշանները տեսնել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/36-341.pdf (5-րդ էջ)) նշաններ, որոնցով զգուշացնում էին իրենցից հետո տվյալ վայրերը եկող մյուս բոշաներին, որ այդ կողմերում ճանապարհը փակ է, կամ այնտեղ նրանց վտանգ է սպասում:
Թռչնալեզուն վաղուց դուրս է եկել գործածությունից, իսկ բոշաների լեզուն մասամբ պահպանվել է: Ուրեմն՝ հարկ է, որ մեր լեզվաբանները գրի առնեն եղածը, թե չէ այն էլ կկորցնենք: (Ի՞նչ է, մեր լեզվաբաններին չե՞ն հետաքրքրում այն գաղտնիքները, որոնք նրանք կբացահայտեն, թե՞ սովոր են լսելու, որ հայկական բառարմատները այս ու այն լեզվից փոխառնված են ու վերջ,-խմբ.):
Քանի որ մեր հոդվածում մեծ մասամբ խոսեցինք Աստծո մասին, ապա այն ավարտում ենք բոշաների լեզվով. «Լեվալ, Լեվալ (Աստված, Աստված)»:
Գոհար Պալյան
Արարատի վրայի բնակերտ ու Սարդարապատի հուշահամալիրի ձեռակերտ արծիվների լուսանկարները՝ Սրապիոն Գեւորգյանի (նայել «Լուսանցք»-ի PDF տարբերակում)
«Լուսանցք» թիվ 36 (341), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում