Հայ Աստվածների փնտրտոքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (6-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 2-6-ում

http://www.hayary.org/wph/?p=4674Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4659Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4641Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայկական դիցարանում պաշտվել են նաեւ այլ աստվածություններ, որոնք իրականում դուրս են Հայկական Աստվածային համակարգից (որում հստակ 8 Աստվածներ կան): Նշեմ մի քանիսին՝ Դեմետր (մահացող եւ հարություն առնող աստվածություն), Գիսանե (հայկական դիցաբանության երկարամազ աստվածոհի, Դեմետրի քույրը), Բարշամ կամ Բարսամ («երկնքի որդի», ի սկզբանե եղել է սեմական աստվածություն) եւ այլն: Զենոբ Գլակի հաղորդմամբ՝ Դեմետրի տաճարը եղել է Կուառս ավանի մոտ, իսկ Գիսանեինը՝ հենց Կուառսում։ Դեմետր աստծո անոնով է հավանաբար իր անոնը ստացել Արձան քրմապետի որդի Դեմետրը։ Կործանելով տաճարները՝ Գրիգոր Խավարիչը վանք է կառոցել Դեմետրի տաճարի տեղում եւ վանահայր նշանակել Զենոբ Գլակին, որի անոնով էլ վանքը կոչվել է Գլակավանք։ Ըստ որոշ տեղեկությունների, Գիսանեն եւ նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին… Ըստ Մովսես Խորենացու, հնագույն ժամանակներում Բարշամը եղել է հայոց Արամ նահապետի հակառակորդը։ Հետագայում ասորիների կողմից աստվածացվում է իբրեւ ասորիների աստվածային նախնի Բարշամ, ումից հայոց Վահագնը իբր հարդ է գողանում ու հետքը թողնում երկնքում (Հարդագողի ճանապարհ)։ Երկու դեպքում էլ նա հայերին հակառակորդ է, որի պաշտամունքը, սակայն, ներմուծվում է Հայաստան, ինչպես շատ օտար աստվածություններինը:

Անգամ 100-ից ավելի աստվածություններ են «հայտնաբերել» ոմանք եւ դեռ հպարտանում են՝ չհասկանալով, որ օտարների կուռքերին են փառաբանում եւ «հայացնում»… Եղել է նաեւ տեսակետ՝ իբր Հայոց Գլխավոր Աստվածը մի քանի աստվածոթյունների տեսքով է ներկայանում, անգամ ներկայիս հեթանոս հայերից ոմանց մոտ կա այդ սխալ տեսակետը, թե հայերն ոնեն 4 Աստված՝ Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն եւ Աստղիկ, իսկ Միհրը, Տիրը, Նանեն ու Վանատորը իբր Հայր Արայի գործառույթների աստվածացումներ են… Հավելենք, որ բացի արեւի կամ լուսնի աստվածություններից եղել են նաեւ արշալույսի-արեւածագի, վաղ առավոտյան երկնքի դռները բացող եւ երեկոյան փակող, ծիածանի, ծովերի ու լճերի, գետերի ակունքների հովանավոր, հողերի պարարտացման, երկրագործոթյան հովանավոր, վար ու ցանքի հովանավոր, անասնապահոթյան հովանավոր, թռչունների տիրակալ, ընտանի թռչունների հովանավոր, ջուլհակության, երկրաշարժեր առաջացնող, կրակի ու հրաբուխների, շինարարոթյան (շեների ու բնակավայրերի), քարայրների ու անձավների տիրակալ, մարդկանց տեղն ու դիրքը սահմանող ու հովանավորող, նվիրատվության, մարդկանց բանականոթյոնը մթագնող եւ խելազրկոթյան նոպա առաջ բերող, արյան ու վրեժխնդրոթյան, թաղումների ծիսակատարոթյոնը սահմանող, ծովային խոթերի տիրակալ աստվածություններ ու այսպես շարունակ:

Հայկական դիցարանում նաեւ պաշտվել են դիցոհիներ, ովքեր որոշակի գործառույթներ են ոնեցել, սակայն նրանց մասին քիչ է գրված՝ Ալենուշ – ջրային բարի ոգի՝ բերում է ծովի շունչը, Այնուանե – ջրի ակունքների, գետերի հովանավոր աստվածոհի, Ծովանույշներ – ջրում ապրող հեքիաթային էակներ եւ գեղեցիկ ջրահարսեր, Վարդանույշ – վարդը ծաղիկների թագոհին է համարվել, իսկ դիցոհին՝ վարդի հովանավոր ոգին, Միգանույշներ – օդային բարի ոգիներ՝ առաջացնում են մեգ ու մշուշ, Պարիկներ – կանացի կերպարանքով առասպելական ոգիներ՝ իգական քաջքեր (կան նաեւ արական սեռի քաջքեր, դիցեր), Աշորա – հացահատիկի աստվածոհի, ում կացարանը Մասիսի մեծ խորխորատն է, Աիա-Այա-Այաս – արեւի աստվածոհի, Լեռնակույս-Լեռնահարս-Լեռնանույշ – լեռների դիցոհի, Դիցանույշ – իգական սեռի առասպելական ոգի՝ բարի հատկություններով, բնակվում է անտառներում, դաշտերում եւ այլուր եւ այլն…

Հայկական դիցերի ու երեւակայական աստվածությունների շարքում, ըստ մեկնաբանողների, եղել են նաեւ Հայկ Աղեղնավորի հետ կապված անունները, նրա ուստրերն ու դուստրերը, որոնց անուններով նաեւ հայկական տոմարի ամսանուններն ու օրանուններն են տրվել՝ Արեգ, Ծովինար, Հոռի, Մարերի, Մեհեկան, Նավասարդ, Սահմի եւ այլն: Բոլորն էլ իրենց պատմություններն ոնեն՝ օրինակ՝ Նավասարդը Հայկ Նահապետի ավագ դուստրն էր, ում անոնով է կոչվել Հայկական տոմարի առաջին ամիսը՝ Նավասարդը: Նա անվանվել է հայոց սիրո ու գեղեցկության աստվածոհի, Աստղիկի նմանակը, բայց եղել է չմահավան եւ չի ամոնացել ոչ մեկի հետ։ Նրա գեղեցկությոնը չի պակասել դարերի ընթացքում, քանի որ տարին մեկ անգամ Աստղիկ Աստվածոհին նրան տարել է երկնային հեռաստանները եւ լողացրել գեղեցկության ծովում՝ վերադարձնելով երկիր։ Նա է իր գեղեցկությամբ հմայիչ դարձրել հայկական Ամանորը:

Հայկական դիցաբանությոնում կարելի է գտնել նաեւ պաշտամունքի այլ երեւույթներ: Աստվածներից բացի պաշտամունքի են արժանացել եւ իրենց որույն տեղն ոնեցել բնության արարչագործ հավատալիքները, տոտեմականությոնը (սուրբ կաթնասուններ, սուրբ թռչուններ, սուրբ բույսեր), լեռներն ու սարերը, լճերն ու գետերը, տիեզերական ու երկնային մարմինները, ծիսավայրերը, հուրն ու ջորը, հողն ու կայծակը եւ այլն: Հազարան Բլբոլը եւս սրբազան պաշտամունքի է արժանացել, առասպելական թռչուն է, հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական կերպարներից։ Հանդիպում է նաեւ Հազարաբիլբուլ, Զաղի բլբուլ, Պյուլպյուլ ձեւերով։ Հազարան Բլբոլը ներկայացվում է որպես բնության զարթոնքի հրաշագործ ուժ, գեղեցկության, արդարության ու ներդաշնակության խորհրդանիշ։ Նրա երգով վերակենդանանում է անեծքով (կախարդանքով) պատոհասված բոսական ու կենդանական աշխարհը։ Հազարան Բլբոլը պահվում է ոսկե վանդակում, անմատչելի տեղում նրան տիրանալու համար հեքիաթի հերոսը ենթարկվում է ծանր փորձությունների, հաղթահարում դժվարություններ։

Այս ամենը հետզհետե հանգեցրեց կռապաշտության (կուռքը հոնարեն նշանակում է չաստվածների արձան, պաշտամունքի առարկա, նաեւ այս բառը նշանակում է կռածո պատկեր կամ նմանություն (կոփածո))։ Սա շատ արագ նպատակայնորեն գործածվեց Բիբլիա-Աստվածաշնչում՝ նշվելով, որ կուռք բառը գործածվում է ցույց տալու համար, որ «որեւիցէ դից, այսինքն՝ որեւիցէ չաստոծո պատկեր, քանզի Աստված արգելում է որեւիցէ արարածի պատկերը կամ նմանությոնը կռել (1/դարբնել, պատրաստել, 2/կռանալ, ծռվել, գլուխ կռել, գլուխ խոնարհել) եւ կանգնել պաշտոն կամ երկրպագություն մատոցելու նպատակով»: Եվ Եհովան բացահայտ թմբկահարում է. «Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերեւում՝ երկնքում, ներքեում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանոթեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ (ԵԼՔ 20.3,4): Քարոքանդ կանէք նրանց բագինները, ջարդուփշուր կանէք նրանց արձանները, ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կը տաք նրանց աստուածների արձանները։ Օտար աստոածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՜, Աստուած նախանձոտ է։ (ԵԼՔ 34.13)… Անօրէնոթիւն մի՜ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով, երկրի վրայ գտնուող որեւէ անասոնի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչոնի կերպարանքով, երկրի վրայ սողացող որեւէ սողոնի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լոսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք։ (Բ Օր. 4.16-19)… Նրանց կռածոյ աստոածները կայրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չոնենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է։ Այդպիսի պիղծ բան չտանես քո տոնը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է։ (Բ Օր. 7.25,26)… Աստված արգելում է նաեւ որեւիցէ տեսանելի բանի նմանեցնել նույն իսկ ճշմարիտ Աստծուն։ Չափազանց զգո՜յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։ (Բ Օր. 4.15)»…

Այս ամենն ասվում է բացառապես Հայ Աստվածների պաշտամունքը, Հայոց Հավատը ոչնչացնելու համար, քանզի կռապաշտոթյոն կա քրիստոնեության հիմքում, ցայսօր Հիսոսի թե Մարիամի արձանիկները, զարդեր-նկարները, խաչի զարդանախշ մեդալիոնները դարձել են պաշտամունքի առարկաներ…

Հայ արիները վաղուց են ասել, որ նախահեթանոսական շրջանի ավարտը եւ նախաքրիստոնեական (հեթանոսական) շրջանի հավատի մրցակցությունն ու խառնակչոթյունները ի վերջո հանգեցրին կռապաշտության եւ դարձան ազգային հավատների պարտոթյան պատճառ: Իսկ փոխարինած կրոնները ի սկզբանե գործեցին այդ կռապաշտական հիմքի վրա ու այսօր էլ նրանց պարտության օրն է մոտեցել…

Դառնալով հայոց դիցարանին՝ նշեմ, որ կարելի է հանդիպել այլ երեւույթների եւս, որ նույնպես կռապաշտության հետեւանք է՝ ինչպես՝ Ալ (երբեմն նաեւ Ալք) առասպելական կենդանիների կամ չար ոգիների, որոնք կան նաեւ մի շարք ազգերի հին հավատալիքներում։ Պարսիկների պատկերացմամբ՝ կնոջ կերպարանքով ժանտատեսիլ կենդանիներ են, ըստ վրացիների՝ անտառային ոգի։ Ալերը լինում են երկու սեռի, ինչպես հռոմեական ստրիգներն ու սիլվաները։ Հայոց կռապաշտական հավատալիքներում Ալերը բրդոտ են, կես-մարդկային, կես-կենդանական կերպարանքով, հրեղեն աչքով, պղնձե եղունգներով։ Համարվել են թշնամի՝ առանձնապես ծննդկան կանանց ու նորածինների։ Այս ամենի արմատը կապում են նախապատմական ժամանակներում՝ մարդու եւ շրջապատող աշխարհի մասին մութ պատկերացումներին։ Նույնչափ հին են այդ ոգիներից պաշտպանվելու հմայական միջոցները (օրինակ, ծննդկանի բարձի տակ երկաթե իրեր դնել եւ այլն)։ Պահպանվել են ծննդկանի աղոթքներ, գրավոր հմայեկներ։ Ըստ հավատալիքի, ծննդկանին օգնում են նաեւ բարի ոգիները՝ երկու աղջիկներ (Ուրբաթամուտն ու Չորեքմոտը) եւ նրանց կրտսեր եղբայրը (Կիրակմոտը)։ Այստեղ նկատելի են ծննդկան կանանց խնամակալ Աստղիկ դիցոհու եւ նախնիների պաշտամունքի հետքերը։ Կան նաեւ զրույցներ Ալերի մասին։ Այս հավատալիքը հայերից անցել է քրդերին «Ալք» անվանոմով։ Ներմուծվել են նաեւ Գիշերամայրեր, սեւ ու դժխեմ պառավ վհուկներ, որոնք անձնավորում են գիշերային խավարը հայկական դիցարանում, սեւ օձեր հմայողներ։ Նրանք արեւի ու լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արեւին, բայց բնավ չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ խավարն իջնում է՝ նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որ բռնեն արեւին, բայց արեւն արդեն մայր մտած է լինում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, եւ մոթը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին օձեր բռնած սկսում են դեսոդեն վազել. մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյողերը, քաղաքները՝ կարծելով, թե արեւն այնտեղ է թաքնվել։ Երկար փնտրելով ու չգտնելով արեին՝ նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք իրենց սովորական ողիներն են դարձել, եւ դրանց միջոցով անցնում են գետնի տակն ու ծովի հատակը՝ արեւին փնտրելու։ Հենց այդ պահին արեւը ծագում է եւ գիշերամայրերը անհետանում են։ Եղել է նաեւ Աժդահակ, հայ եւ իրանական առասպելաբանության չար վիշապ՝ Աժի Դահականը։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ Շահ-Նամեոմ Աժի Դահական հանդես է գալիս իբրեւ օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անոնով, որի դեմ կռվում, հաղթում եւ որին շղթայում է Հրոդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում եւ սպանում է Տիգրանը։ Աժդահակի անոնով անվանվել է Գեղամա լեռնաշղթայի բարձրագույն կետը՝ Գեղ լեռ (Աժդահակ, 3597 մ): Անգամ եղել է այսպիսի մի արարած՝ Խիպիլիկ (նաեւ՝ խպլիկ, խիպի լակ), հայ դիցաբանության մեջ աներեւույթ չար ոգի, որը քնած մարդուն ճնշում է, վնասում կամ քոնը խանգարում: Խիպիլիկը մարդկանց շնչահեղձ էր անում, չոքում կրծքին, ճնշում, նեղում, չարչարում: Խիպիլիկ անոնը կապում են սեմական լեզոներում առկա արմատի հետ, որից կազմված համապատասխան պարզ բայը նշանակում է «վնասել, ավերել, պղծել, բռնանալ, կաշկանդել, ոչնչացնել»:

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լոսանցք» թիվ 7 (353), 2015թ.

Կարդացեք «Լոսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։