Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-12-ում

http://www.hayary.org/wph/?p=4708 - Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների  փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ -մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ -սիրո (նաեւ գեղեցկությանԱստվածուհի: 5. Միհր -արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4767Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Դեմետրան, ըստ հին հունական դիցաբանության, պտղաբերության, գյուղատնտեսության, հողագործության եւ բերքատվության, բնության եւ եղանակների Աստվածուհի է: Դեմետրան Կրոնոսի եւ Հռեայի երկրորդ դուստրն է, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների Աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության Աստված Պլուտոսին: Նրա դուստր Կորենն է, ում առեւանգել էր Աիդեսը (Հադեսը), դարձել է վերջինիս կինը Պերսեփոնե անունով: Ձմռան ամիսներին Պերսեփոնեն պետք է լիներ իր ամուսնու հետ… դժոխքում, իսկ գարնանը վերադառնում էր մոր՝ Դեմետրայի մոտ։ Խորհրդանիշերը՝ կակաչ, ցորեն, ջահ եւ խոզ։ Կրոնոս եւ Հռեա տիտանների միջնեկ դուստրն է։

Դիոնիսոսը բնության արտադրող ուժերի, խաղողագործության, գինու եւ գինեգործության, տոնականության եւ զմայլանքի Աստված է: Զեւսի եւ Սեմելեի որդին: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր սիլենները, երիտասարդ սատիրները, ինչպես նաեւ Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները: Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում: Նաեւ թատրոնի հովանավոր աստվածն է։ Խորհրդանիշերը՝ վազ, բաղեղ, գավաթ, վագր, պանտերա, ընձառյուծ, դելփին, այծ եւ սոճու կոն։ Զեւսի ու մահկանացու արքայադուստր Սեմելեի որդին է։ Ամուսնացած է արքայադուստր Արիադնայի հետ։ Ամենաերիտասարդ ու միակ մահկանացու մայր ունեցողն օլիմպիացին է։

Արտեմիսը որսորդության, կուսության, ծննդաբերության, աղեղնաձգության, լուսնի, եւ բոլոր կենդանիների մշտապես երիտասարդ Աստվածուհին է։ Խորհրդանիշերը՝ լուսին, եղնիկ, որսկան շուն, էգ արջ, օձ, նոճենու պտուղ, նետ ու աղեղ։ Զեւսի ու Լետոի դուստրը եւ Ապոլլոնի երկվորյակ քույրն է։ Նաեւ Լուսնի Աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։ Արտեմիսը Զեւսի ու Լետոյի դուստրն է եւ Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։  

Որսորդ աստվածուհի Արտեմիսը եղել է ընտանի եւ վայրի կենդանիների հովանավորը։ Հնագույն ժամանակներում երբեմն պատկերվել է կենդանու, օրինակ՝ արջի տեսքով։ Հետագայում նա դառնում է երեխա ունեցող մայրերի պահապան դիցուհին։ Հավերժ դեռատի չքնաղ դիցուհին ծնվել է իր եղբոր՝ ոսկեգանգուր Ապոլլոնի հետ՝ նրանք երկվորյակներ են։ Բոլորին կյանք է տալիս Արտեմիսը, հոգ տանում այն ամենի համար, ինչ ապրում է երկրի վրաեւ աճում է անտառում ու դաշտում։ Նա հոգում է վայրի գազանների, ընտանի կենդանիների ու մարդկանց համար, աճեցնում է խոտ, ծաղիկներ եւ ծառեր, նա բարեմաղթում է ծնունդը եւ ամուսնությունը։

Ափրոդիտեն հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո եւ գեղեցկության, ցանկության Աստվածուհին է՝ ներեուհիներից մեկը եւ Պոսեյդոնի կինը։ Հին հունական դիցաբանությունում, ըստ Հեսիոդոսի, Ամփիտրիտե ներեուհին Ներեոսի եւ Դորիսի դուստրն է։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական Աստվածների թվի մեջ: Պաշտվում էր նաեւ որպես պտղաբերության, հավերժ գարնան ու կյանքի դիցուհի: Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին Աստվածներն ու մարդիկ: Ամփիտրիտեի որդին է Տրիտոնոս Աստվածը։

Անանկեն անխուսափելիությունն անձնավորող Աստվածուհի է։ Ընգրկված է եղել մի շարք հին մտածողների փիլիսոփայական եւ կրոնական համակարգերի մեջ։ Պլատոնը նրան համարում էր Մոյրաների մայրը։ Ժողովրդական պատկերացմամբ Անանկեն եղել է մահվան աստվածություն (մեռնելու անհրաժեշտություն, անխուսափելիություն)։ Ողբերգակ բանաստեղծների մոտ գերագույն ուժի անձնավորում է, որին ենթարկվում են մինչեւ անգամ Աստվածները։ Անանկեի պաշտամունքը տարածվել է նախ Կորնթոսում, որտեղ նրա համար աստվածուհի Բիայի հետ ընդհանուր սրբավայր էր կառուցվել։ Հռոմում Անանկեի գործոռույթով Նեցեսսիտատան պաշտամունք չունեցավ, այլ դարձավ զուտ գրական կերպար։

Հեստիան Օջախի, ընտանիքի եւ ընտանեկան կարգի, տաճարային կրակարանների Աստվածուհի է։ Որոշ ցուցակներում նրա փոխարեն Դիոնիսոսն է, սակայն կա ենթադրություն, որ նա տվել է իր գահը նրան, որպեսզի պահպանի խաղաղությունը։ Կրոնոս եւ Հռեա տիտանների առաջին երեխան է։ Հադեսի, Դեմետրայի, Պոսեյդոնի, Հերայի եւ Զեւսի ավագ քույրը։ Նա առաջին սերնդից է եւ 12 օլիմպիացիների ամենամեծ (ավագ) Աստվածուհին է։ Խորհրդանիշերը՝ աղավնի, թռչուն, խնձոր, մեղու, կարապ, մրտենի եւ վարդ։ Զեւսի եւ օվկիանուհի Դիոնայի դուստրն է, կամ գուցե ծնվել է Ուրանոսի սերմնահեղուկից, որը ընկել էր ծովը եւ առաջացրել փրփուրներ։ Ամուսնացած է Հեփեստոսի հետ, թեեւ նա շատ է դավաճանում ամուսնուն, հատկապես, Արեսի հետ։ Նրա անունից առաջացել է աֆրոդիզիակ բառը, իսկ լատիներեն Վեներա անվանումը տվել է մեզ վեներական բառը։

Հեփեստոսը կրակի ու դարբնության, արհեստավորների հին հունական Աստված է, Զեւսի եւ Հերայի որդին: Պատկերվում է տգեղ, ծեր եւ կաղ: Հեփեստոսի կինը եւս Արեսի տափածուն էր: Ըստ դիցաբանության՝ Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան զայրանալով մանկան տգեղությունից եւ թուլակազմությունից, նրան նետել է ծովը, սակայն նա փրկվել է ծովային Աստվածների կողմից: Խորհրդանիշերը՝ կրակ, սալ, կացին, էշ, մուրճը, աքցան եւ դողալ։ Կամ Զեւսի, կամ Հերայի որդին է։ Ամուսնացած է Ափրոդիտեի հետ, թեպետ ի տարբերություն շատ Աստվածների՝ նա հազվադեպ է դավաճանել կնոջը։ Նրա լատիներեն անունից առաջացել է Vulcan բառը, այսինքն «հրաբուխ»։

Հերմեսը հին հունական Աստված է, Զեւսի եւ Մայայի որդին: Նույնացվել է հռոմեացիների Մերկուրիոսաստծո հետ: Անձնավորում է հատկապես խորամանությունն ու ճարպկությունը: Հովանավորում է գողերին, խաղացողներին, հռետորներին, առեւտրականներին ու վաճառականներին: Ստեղծել է կշիռն ու չափը: Զեւսի սուրհանդակն է, հանգուցյալների հոգիների՝ դեպի դժոխք ուղեկցողը: Աստվածների սուրհանդակ է։ Խորհրդանիշերը՝ կադուցեուս (ձողիկ միահյուսված 2 օձերով), թեւավոր սանդալներ ու գլխարկ, քնար, արագիլ, ու կրիա։ Զեւսի եւ հավերժահարս Մայայի որդին է։ Երկրորդ ամենաերիտասարդ օլիմպիացին է, մեծ է Դիոնիսոսից։

Էրեբոսը հավերժական խավարի անձնավորումն է։ Հիշատակվում է «Ոդիսական»-ում եւ Ալկմանի «Տիեզերագիտություն» աշխատությունում։ Ըստ Հեսիոդոսի՝ Քաոսի որդին եւ Գիշերվա եղբայրն է, այլ առասպելներում Գիշերվա ամուսինը, ով նրանից ունեցել է Հեմերա (Օր) ու Եթեր զավակներին։

Թեմիսը արդարության, օրինականության եւ կանխագուշակումների Աստվածուհի է։ Մայր Գեայից ստացել էր Դելփյան պատգամատունը, որպեսզի հետագայում սրբավայրը հանձներ իր քույր Փեբեին (Ապոլլոնի տատին). ըստ այլ մեկնության, պատգամատունը հիմնել է ինքը՝ Փեբեն։ Թեմիսը դադարելով Զեւսի կինը լինելուց, Դիկեի հետ միասին, դառնում է Գերագույն Աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում է մարդկանց Զեւսի պատգամները եւ հրամանները։ Թեմիսը պատկերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր ու կշեռք։ Այլաբանորեն Թեմիս նշանակում է արդարադատություն, օրենք: Թեմիս քրմեր՝ օրենքի սպասավորներ, դատավորներ, իրավաբաններ։

Իրիսը հին հունական դիցաբանության մեջ ծիածանի Աստվածուհի է, Զեւսի եւ Հերայի հանձնակատարը։

Լաքեսիսը Ճակատագրի Աստվածուհիներից՝ Մոյրաներից մեկն է, ով որոշում է մարդկանց բախտը: Լաքեսիսը կյանքի թելը տանում է ամեն տեսակ փոփոխությունների միջով։

Տեթիսը հունական դիցաբանության հնագույն, արխայիկ աստվածություններից է, տիտանուհի, Ուրանոսի եւ Գեայի դուստրը, Օվկիանոսի քույրը եւ կինը, 3000 որդի հեղեղների ու 3000 դուստր օվկիանոսների մայրը։ Տեթիսը համարվում է համընդհանուր մայր, գոյություն ունեցող ամեն ինչին կյանք տվող աստվածուհի։ Տեթիսը եւ Օվկիանոսը ապաստան են տվել Հերային, երբ վերջինս փախել էր Զեւսից։ Հերան հետագայում եւս այցելել է Տեթիսին։ Օվկիանոսը եւ Տեթիսը անձնավորում էին ջրային տարերքը, սովորաբար նրանց համար կառուցում էին համատեղ զոհասեղաններ։ Հետագայում Տեթիսին նույնացնում էին Իսիսի հետ։ Ուշ շրջանի պոեզիայում Տեթիսը առավելապես ծովի անձնավորումն է։ Երկրաբանության մեջ նրա անունը տրված է հին օվկիանոսին, որի մնացորդներն են Միջերկրական, Սեւ ու Կասպից ծովերը։

Կաբիրաները համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաեւ նավաբեկյալների հովանավորներ: Պաշտամունքը տարածված է եղել գլխավորապես Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններում: Առավել հայտնի սրբավայրերը եղել են Թեբե քաղաքը (Բեովտիա), Սամոթրակիա եւ Լեմնոս կղզիները: Սամոթրակիայում համարվում էին «մեծ աստվածներ», Լեմնոսում՝ Հեփեստոսի ուղեկիցներ ու օգնականներ: Ենթադրվում է, որ կաբիրաների պաշտամունքը Հունաստան է թափանցեի Արեւելքից (Փռյուգիայից կամ Փյունիկիայից):

Բիան բռնությունն անձնավորող Աստվածուհի է։ Պալլանտոսի եւ Ստիքսի դուստրը։ Զեւսի դաշնակիցը Տիտանոմաքիայում։ Նրա տաճարը գտնվում էր Կորինթոսում: Եսքիլեսի «Գամված Պրոմեթեւսը» ողբերգության գործող անձանցից։

Եվրինոմեն Օվկեանուհի, Օվկիանոսի եւ Տեթիսի դուստրերից մեկն է։ Թետիսի հետ միասին ծովում թաքցրել է Հեփեստոսին, ում Հերան շպրտել էր Օլիմպոսից։ Եվրինոմեն Քարիսների մայրն է՝ ծնված Զեւսից (կամ Օվկիանոսից)։ Եվրինոմեի սրբավայրը գտնվել է Արկադիայում. նրա փայտե արձանը փաթաթված է ոսկե շղթաներով, իսկ մարմնի ներքեւի հատվածը ձկնակերպ է։ Ծառայել է Հարմոնիա աստվածուհուն։ Դիցաբանական կերպարի անունով է կոչված Էվրինոմե աստերոիդը՝ հայտնաբերված 1863թ.։

Հիմենեոսը հունական դիցաբանությունում ամուսնության եւ ամուսնական սիրո Աստվածն է: Որոշ գրություններում նշված է որպես Ապոլոնի եւ մուսաներից մեկի որդին, իսկ երբեմն էլ որպես Դինոիսիոսի եւ Աֆրոդիտեի որդին: Նա հեշտ կյանք էր վարում, եւ գեղեցկության շնորհիվ, ունենում էր այն ամենը ինչ ցանկանում էր: Սակայն Հիմենեոսը սիրահարվում մի կույսի, եւ սերն անպատասխան է լինում: Կույսին ու մի քանի աղջիկների փախցնում են ծովահեննրը: Հիմենեոսին, գեղեցկության պատճառով կնոջ հետ շփոթելով, նույնպես փախցնում են: Ամուսնության աստվածը, հայտնվելով նավի վրա, սպանում է ծովահեններին եւ փրկում աղջիկներին: Սիրեցյալին համոզում է ամուսնանալ իր հետ, եւ նրանց ամուսնությունը իդեալական է համարվում: Հիմենեոսի անունն առկա է նաեւ հարսանեկան երգերում, որպեսզի նրա օրհնությունը տարածվի նորապսակների վրա:

 

Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները

Հետեւյալ աստվածները, աստվածուհիները եւ կիսաստվածները սովորաբար չեն համարվել Օլիմպիացի, սակայն նրանք սերտ կապերի մեջ էին Աստվածների հետ:

Էոլաս – քամիների թագավորը, Անեմոեի պահապան, սեզոնային քամիների վարպետ։ Ամփիտրիտե – ծովի թագուհի, Տրիտոնի մայրը ու Պոսեյդոնի կինը։ Անեմոե - 4 քամու ուղղությունների մարմնացում (հյուսիսային, հարավային, արեւելքային ու արեւմտյան)։ Աուրա - սառը քամիների եւ մաքուր օդի աստվածուհի։ Բիա - ուժի մարմնացում։ Կիրկե – կախարդության փոքր աստվածուհին է, չպետք է շփոթել Հեկատայի հետ։ Դեյմոս - ահաբեկչության աստված, Արեսի որդին է եւ Փոբոսի եղբայրը։ Դիոնե - օվկիանուհի, Ափրոդիտեի մայրը (Զեւսի կինը ըստ Հոմերին)։ Լիփիա - ծննդաբերության աստվածուհի, Զեւսի եւ Հերայի դուստրը։ Էնիո - պատերազմի աստվածուհի, Արեսի ուղեկիցը։ Նա նաեւ որոշ դեպքերում համարվում է Արեսի քույրը, այդ դեպքում նրա ծնողները Զեւսը եւ Հերան են։ Էոս - լուսաբացի մարմնացում։ Էրիս - երկպառակության եւ տարաձայնության աստվածուհի։ Հանիմեդ – աստվածների գինեմատույց։ Քարիսներ - գեղեցկության աստվածուհիներ, Հերայի կամ Ափրոդիտեի ուղեկիցներ։ Հարմոնիա – համաձայնության եւ ներդաշնակության աստվածուհի, Էրիսի հակառակ պատկեր, Ափրոդիտեի դուստրը։ Հեկատե - կախարդանկի, վհուկների եւ խաչմերուկների աստվածուհի։ Հելիոս - արեւի անձնավորում, տիտան։ Հորաներ – Օլիմպոսի պահապաներ։ Հիպնոս - քնի աստված, Մորփեուսի հայրը, Նիկտայի որդի։ Իրիս – անձնավորում է ծիածանը, նաեւ Օլիմպոսի սուրհանդակն է, Հերմեսի հետ։ Կրատոս - իշխանության մարմնացում։ Լետո - անտեսանելիության տիտանուհի, Ապոլլոնի եւ Արտեմիսի մայրը։ Մոյրաներ – Ճակատագրեր՝ Կլոթո (մանող), Լաքեսիս (բախտ), Ատրոպե (Անդառնալիություն): Մոմուս – երգիծանքի, հեգնանքի եւ բանաստեղծների աստված։ Մորփեուս - երազների աստված։ Մուսաներ - գիտության եւ արվեստի 9-ը աստվածուհիներ, նրանց անունները. Կալլիոպե, Կլիո, Էրատո, Եվտերպե, Մելպոմենե, Պոլիհիմնիա, Տերփսիքորա, Թալիա, Ուրանիա։ Նեմեսիս - հաշվեհարդարի ու վրեժխնդրության աստվածուհի, Նիկտայի դուստր։ Նիկե - հաղթանակի աստվածուհի։ Նիկտա - գիշերվա աստվածուհի։ Պաեոն - բժիշկների աստված։ Պերսեւս - Զեւսի որդի, Մեդուսայի սպանողը, լեգենդար Միկենյան եւ Պերսեւսյան տոհմի հիմնադիր։ Փոբոս - վախի աստուած, Արեսի որդին է եւ Դեյմոսի եղբայրը։ Սելենե - լուսնի անձնավորում, տիտանուհի։ Ստիքս – Ստիքս գետի աստվածուհի, գետի, որտեղ աստվածները երդվում էին տալիս։ Թանատոս - մահվան աստված, երբեմն մահի մարմնացում է։ Թեսեւս - Պոսեյդոնի որդին է, Աթենքի առաջին հերոս, Մինոտավրոսի սպանող։ Տրիտոն - ծովերի սուրհանդակ, Պոսեյդոնի եւ Ամփիտրիտեի որդին է։ Նա ունի ոլորված կոնք-խեցի։ Տիքե - հաջողության աստվածուհի։ Զելոս - եռանդի, ջերմեռանդության, տենչի մարմնացում է։ Աբանոս - երկնքի աստված։

Շարունակելի

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։