Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (4-րդ մաս) – Դժոխք եւ Դրախտ – Տիեզերաաշխարհներ, որտեղ հայտնվում են մարդկանց հոգիները – Տիեզերաաշխարհներ, որտեղ շարունակում են ապրել մարդկանց հոգիները…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Սկիզբը՝ թիվ 23-25-ում

http://www.hayary.org/wph/?p=4944 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

- http://www.hayary.org/wph/?p=4929Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… «Հանդերձյալ աշխարհ»… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

- http://www.hayary.org/wph/?p=4913Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (1-ին մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Ավարտելով սատանային ու սատանայականությանն առնչվող հայտնի եւ ցայսօր էլ մարդկության մեջ առկա տեսակետների ու մեկնաբանությունների ներկայացումը՝ հոդվածաշարն ամփոփենք մեր տեսակետների ու տիեզերական իրականության համադրությամբ: ՄեկԱրարչական ԲազմԱստվածային համակարգը ներկայացնող հոդվածներում, ինչպեսեւ՝ «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.) ու «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ), հոդվածաշարերում արդեն անդրադարձել եմ Բարիների եւ Չարիների, Սպիտակ եւ Սեւ Ուժերի Տիեզերական Հավերժական Պայքարին:

Դժոխք եւ Դրախտ

Մարդկությանն առավելապես հուզում է, թե ի՞նչ է լինելու այս կյանքից հետո, ի՞նչ է կատարվում, երբ ավարտվում է երկրային կյանքը: Մարդկությանը հայտնի ամենապարզ բացատրությունն այս է՝ Դրախտը բարի ու ազնիվ մարդկանց ապրելավայրն է մահից հետո, իսկ Դժոխքը՝ չար եւ խարդախ մարդկանց ապրելավայրը: Խոսքն, իհարկե, մարդու հոգու մասին է այլեւս: Այս անցումային փուլում, որոշ կրոնական մեկնություններում կա նաեւ Քավարան երեւույթը, որտեղ ու որի միջով պիտի անցնեն մեռյալների հոգիները՝ Դրախտի ու Դժոխքի «ուղեգրեր» ստանալու համար…

Եվ ըստ այդ մեկնությունների, հավատավոր եւ բարի մարդիկ, ովքեր կյանքում նաեւ սխալներ են թույլ տվել, ներվելու հնարավորություն են ստանում եւ նրանց մեղքերին թողություն է տրվում՝ ազատվում են մեղքերի բեռից... Իսկ անհավատ ու չար մարդկանց համար, ինչպես ասում են, ճանապարհը դեպի «գրողի ծոցը» արդեն պատվիրված է…  

Հին առասպել կա, որտեղ Երկինքն ու Երկիրը ամուսիններ են, Երկինքը Հայրն է, Երկիրը՝ Մայրը։ Եվ Երկնքի ու Երկրի արանքում է գտնվում երկնա-երկրային ծիրանի ծովը, որտեղ ծնվում եւ կյանք են ստանում Երկնքի ու Երկրի արարումները՝ Երկինքը եւ Երկիրը կարծես նաեւ քաղաքներ լինեն, որտեղ ապրում են մարդիկ, իհարկե տարբեր մարմնական ձեւերով: Երկինքը երբեմն կոչվում է Անգին քաղաք՝ շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Ըստ առասպելի՝ «Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»: Դրախտի դարպասներին կից հոսում էր հրե գետը, որի վրայով էլ ձգված է կամուրջը մեկ մազե թելիկից (մազե կամուրջ): Դժոխքը գտնվում էր Երկրի տակ: Այստեղ տանջանք ապրող հոգիները դուրս էին գալիս դժոխքից եւ բարձրանում են կամրջի վրա, սակայն այն չի դիմանում իրենց մեղքերի ծանրությանը եւ իսկույն պատռվում է, ու հոգիները ընկնում են հրե գետը:

Ըստ մեկ այլ առասպելի էլ, կամուրջը ձգված էր դժոխքի վրայով: Եվ աշխարհի վերջի ժամանակ, երբ բոլոր մահացածները հարություն կառնեն, յուրաքանչյուրը պետք է անցնի այդ կամրջի վրայով, մեղսավորները կընկնեն դժոխք, իսկ արդար մարդիկ կանցնեն դրախտ: Սա այն կրոնական ու ոչ ճշմարտացի (անգամ՝ սարսափելի) տեսությունն է, ըստ որի Քրիստոսի գալստյան հետ պիտի կյանքի կոչվեն արդար մարդիկ…

Ըստ մի վարկածի էլ՝ Երկրագունդը մի ցուլի կոտոշների վրա է տեղավորված, երբ նա ցնցում է գլուխը, երկրաշարժ է տեղի ունենում եւ պատժվում է անհավատության ճանապարհը բռնած մարդկությունը: Մեկ այլ վարկածով էլ՝ Երկիրը գտնվում է օվկիանոսի վրա եւ 4 կողմից շրջապատված է մի մեծմարմին ձկով, որ լողանում է օվկիանոսում: Ձուկը ջանում է բռնել իր պոչը, բայց չի կարողանում եւ իր շարժումներից երկրաշարժեր են առաջանում: Սակայն եթե ձուկը կարողանա բռնել իր պոչը, ապա երկիրը քարուքանդ կլինի, աշխարհը կոչնչանա, եւ աշխարհի վերջի մասին պատկերացումները նաեւ այստեղից են ծագում:

Մարդկանց պատժելու մասին մեկ այլ առասպելում կրակը եւ ջուրը քույր ու եղբայր են լինում: Բայց քույր-կրակը վիճաբանում է ջուր-եղբոր հետ, եւ ցայսօր նրանք հավերժական թշնամի են: Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ, որոշում են չափել իրենց ուժերը: Քույր-կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը, իսկ ջուր-եղբայրը գալիս է եւ անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են։ Ըստ ավանդության, կրակը ստեղծել էր Սատանան՝ խփելով երկաթով կայծքարին: Այս կրակը սկսեցին գործածել նաեւ չար մարդիկ, եւ Աստված զայրացավ նրանց վրա, խիստ պատիժ ստեղծեց՝ աստվածային կրակ-կայծակը, որով շանթահարում էր այդ մարդկանց: Եվ Աստված Սատանային ասում է զայրացած՝ «Սպասի՛ր, քո պատճառով այնպիսի՛ կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։ Եվ նա աստծո կրակ-կայծակը, ուղարկում է երկիր»… Մարդիկ մահից հետո այրվում են Դժոխքի կրակներում…

Իհարկե, կրակի հետ նախ եւ առաջ կապված է բարի գործը, այդ թվում՝ հարսանիքների ու կնունքների ծեսերը: Եվ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալով՝ Տերընդեզին նույնպես վառվում է ծիսական կրակ: Այս դեպքում սա Բարիների փառաբանման ծես է, որտեղ կրակը ԱրԷգԱկ-ի երկրային խորհուրդն է կրում…

Տիեզերաաշխարհներ, որտեղ հայտնվում են մարդկանց հոգիները

Ինչպես վերը նշել եմ, մի շարք հոդվածաշարերում արդեն ներակայցրել եմ Դրախտի ու Դժոխքի պատկերացումները հայ արիական տիեզերահաս հավատատեսությամբ: Նախ հստակեցնեմ, որ՝

- Դժոխքը մարդու՝ նյութական եւ պատրանքային սահմանազանց վայելքների այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու տառապանքի արտացոլումն է:

- Դրախտը մարդու՝ ճանաչողության եւ արդարադատության այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու կատարելության արտացոլանքն է:

Այսինքն՝ Դրախտը եւ Դժոխքը այլաբանական երեւույթներ են, որով կրոնական տարբեր ուղղությունները կարողանում են մարդկանց իրենց կրոնին կից պահել եւ մշտապես մեղքի ծանրության տակ հպատակ դարձնել: Իզուր չէ, որ ազգային հավատներին փոխարինած միջազգային կրոններում Աստված նույնպես վախի աղբյուր է: Ի տարբերություն Սատանայի հանդեպ վախի, սա կոչվում է աստվածավախություն, իբր՝ փոխարինում է Աստծո հանդեպ հարգանք ու սեր տածելու իմաստին…

Սա հիմարաբանություն է: Աստված չի՛ կարող վախ սփռել, առավել եւս՝ վախը գործիք դարձնել, անգամ իր պատժի մեջ նա արդար է վարվում: Վախ-վախեցնելը Սատանայի գործն է, իսկ այն «աստվածը», որն այդ գործառույթը «սեփականացրել» է, ապա անհապաղ փնտրեք այնտեղ Սատանային…

Աստված միմիայն Սեր է եւ աստվածավախությունն անարգանք է այդ Սիրո նկատմամբ: Աստծուն սիրում ու հավատում են առանց վախի, բացառապես փոխադարձ Սիրո առկայության պայմաններում (ինչն առկա է ազգային-հեթանոսական հավատներում):

Եվ Դրախտով՝ Աստծո (Աստվածների) մոտ գնալու ու Դժոխքով՝ Սատանայի մոտ հայտնվելու տեսությունը միայն այլաբանական արմատներ ունի: Սովորական մարդը չի կարող մահից հետո հայտնվել այնտեղ, որտեղ Աստվածներն են՝ Բարիները, կամ այնտեղ, որտեղ Չարիներն են… Դրանք այնպիսի հզոր Տիեզերաաշխարհներ են, որտեղ միայն հզորները կարող են հայտնվել… Իհարկե, լինում են նման դեպքեր, երբ Մարդ-Երրորդությանը հավատարիմները մահից հետո հայտնվում են Աստվածների Աշխարհում, նրանք այն Աստվածամարդիկ են, որոնց մասին նույնպես խոսել եմ նախկինում:

Կան հոգի-ոգիների Տիեզերաաշխարհներ եւս, եւ մարդիկ մահից հետո հայտնվում են հենց այդ աշխարհներում: Իզուր չէ, որ հայ արիական հավատատեսությամբ ասված է՝ «Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի՛ր քո Հոգեւոր Հայրենիքը»: «Հիշի՛ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է. իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ: Դու՛ ես նրանց Արարիչը եւ սիրի՛ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ եւ քո Տիեզերքը»:

Ի վերջո, կրոնավոր առաջնորդները եւս հասկանում են, որ կրոնները գնում են մահացման: Եվ արդեն զարմանալի չէր բուդդայականների առաջնորդ Դալայ Լամայի այն խոսքը, որ կրոնները դադարել են սպասարկել մարդկանց հոգեւոր պահանջները, նոր հավատի աղբյուրներ են անհրաժեշտ… Իսկ Հռոմի պապն ավելի հստակ արտահայտվեց, որ ինչքա՞ն կարելի է մարդկանց զբաղեցնել Դրախտի ու Դժոխքի գաղափարներով, կամ Ադամի ու Եվայի առասպելով, մի օր պետք է ասվի ամեն բան… Իսկ Հայաստանյայց (նշանակում է Հայաստան այցելած՝ իրականում ներխուժած (ոչ հայկական)) առաքելական եկեղեցին կասի՞ մի օր ամբողջ ճշմարտությունը՝ 301-ի հայոց սպանդից սկսած…

Տիեզերաաշխարհներ, որտեղ շարունակում են ապրել մարդկանց հոգիները

Յուրաքանչյուր մարդ հայտնվում է այն Տիեզերաաշխարհում, որտեղ կարող է հասնել Մարդ-Երրորդության (մարմին-միտք-հոգի) սկզբունքները հասկանալով եւ դրանցով ապրած լինելով պայմանավորված: Ասել եւ ասում եմ, որ Տիեզերքում գործում է բացառապես սիրո եւ արդարության վրա հիմնված Տիեզերակարգը, եւ այն բացառում է երկրային ունեւորի ու չքավորի առանձնահատկությունները: Մարդու հոգին հայտնվում է այն Տիեզերաաշխարհում, որը համապատասխանում է նրա հոգեւոր ու մտավոր պատկերացումներին: Այստեղ հայ արիական հավատատեսությունն ասում է, որ պետք է տարբերել ունեւորին հարուստից, չքավորին՝ աղքատից: Ունեւոր լինում են նյութական տեսանկյունից, իսկ հարուստ լինելը առավելապես մտավոր ու հոգեւոր ոլորտներին է վերաբերում: Նույնն է չքավորի կամ չունեւորի եւ աղքատի դեպքում: Աղքատ ես, երբ հոգեւոր սնունդդ է պակաս…

Այն Տիեզերաաշխարհները, որտեղ հանգրվանում են մարդկանց հոգիները, շատ քիչ բանով են տարբերվում երկրային կյանքից ու բնությունից, ի վերջո «երկրային կյանքն» էլ մի Տիեզերաաշխարհ է, որ տրված է հավերժական հոգուն՝ այնտեղ իր մարմինն ու միտքը շարժելու համար… Մարդու մահից հետո հոգին այլ մարմնում է գտնում իր առաքելությունը, որն արդեն «երկնային կյանքի» տվյալ Տիեզերաաշխարհի հզորությանը համապատասխան մարմին է: Այդ Տիեզերաաշխարհներին տանք հարաբերական ու բնորոշող անուններ, որպեսզի հասկանալի լինի հոգու այն «ձեռքբերումը», որը զուրկ է դրամական ու նյութական այն կարողություններից, որոնք ոմանց կյանքի նպատակն էին երկրում, բայց… չեն բարձրանա՝ կմնան երկրում այլոց հիվանդագին ցանկասիրությունները բավարարելու համար…

Աննպատակների Տիեզերաաշխարհ – այստեղ բառի բուն իմաստով թափառական այն հոգիներն են հանգրվանում, որտեղ նրանց երկրային աննպատակ կյանքը իր տրամաբանական շարունակությունն է գտնում՝ անհաղորդ, միայնակ եւ ոչ մի նպատակամղված քայլ, ահա նոր մարմին ստացած անէ մարդու «նոր» կյանքը… սա կարծես հոգի էլ չէ, այլ պարզապես քայլող դիակ… եթե սա Դժոխք չի համարվում, ապա…

Նյութականների Տիեզերաաշխարհ - այստեղ հավաքվում են այն հոգիները, ովքեր երկրային կյանքի միայն նյութական վայելքներով չեն ապրել, երբեմն հոգին են զգացել… ուստի կշարունակեն նոր մարմնում նորովի գտնել նյութական կյանքի վայելքները, անգամ կարող են տուն, կենցաղ եւ ընտանիք ունենալ… բայց առանց իմացական զարգացման հեռանկարի…

Ինքնությունների Տիեզերաաշխարհ - այստեղ, անկախ ազգությունից, հայտնվում են այն հոգիները, ովքեր գիտեն իրենց ինքնությունը, գիտակցում են, ունեն մտավոր կարողություններ, բայց հեռու են մնացել հոգեւոր զարգացումից… նրանք բացի կենցաղից, կարգավորում են նաեւ իրենց «գործնական» կյանքը եւ ապրում ու ստեղծագործում են նորովի…

Իմացական ու հետագա ավելի կատարյալ փոփոխություն ենթադրող Տիեզերաաշխարհում հայտնվելու համար պետք է հետեւել մի շարք սկզբունքների՝ ինչպես. «Մի՛ տկարացրու մարմինդ եւ հոգիդ՝ տարաբնույթ նյութական ու հոգեւոր թմրեցուցիչներով»: «Ճանաչի՛ր, բայց մի՛ փորձիր հասկանալ ու արդարացնել տականքին, ինքդ կհայտնվես նրա վիճակում»: «Ո՛չ մի դեպքում տականքին մտերիմ ու մերձավոր մի՛ դարձիր, որպեսզի չպարտավորվես սիրել եւ պաշտպանել նրան այնպես, ինչպես ինքդ քեզ»: «Ո՜վ մարդ, զգուշացիր հակաբնական դառնալուց, զի այս վտանգը բոլոր արարածների մեջ միա՛յն քեզ է սպառնում»…

Մի՛շտ խնամիր Կենաց (Գեների) ծառդ եւ երբեք այլ տեսակով մի՛ պատվաստիր, իսկ չորացած ոստերն անհապաղ էտի՛ր եւ այրի՛ր: Քայլի՛ր քո՛ արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու եւ վախենալու:

Հետեւի՛ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին»: Եվ ոչինչ պատահական չէ՛ ու անհետեւանք չի՛ ավարտվում…

Հ.Գ. – ԲԱՐԻ – Արիական ծագում ունեցող:

ԲԱՐԻՆ համապատասխանում է ԱԶՆիՎ խորհրդին: Լեզվաբանորեն կազմված է՝ Բ-հաստատական հունչարմատով եւ ԱՐԻ խորհրդով: Ըստ այդմ, ԲԱՐԻ-ն չի նշանակում՝ լավ, իսկ ՉԱՐԻ-ն՝ վատ:

ՉԱՐԻ՝ ՈՉ ԱՐԻ – Արիական ծագում չունեցող:

ԲԱՐԻ խորհրդի արտահայտություն են նաեւ ռուսերեն ԲԱՐԻՆ-ը ու ֆրանսերեն ԲԱՐՈՆ-ը, որոնք Ազնվականության (այս դեպօքում՝ ծագում ունեցողի) միեւնույն խորհուրդն են: Ի դեպ, հենց հայերեն ԲԱՐԻ խորհրդի ֆրանսիական ԲԱՐՈՆ արտահայտությունն է, որ ՊԱՐՈՆ չգիտակցված ու փոփոխված ձեւով այսօր գործածվում է մեզանում:

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը)  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՀայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

- http://www.hayary.org/wph/?p=4892 - Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Նախորդ պարզաբանումներում նշեցի Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանությունԱրարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։