,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 43-ի (389) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայկական շահեր.- Երբ տարբերակ Ա-ն ու Բ-ն խիստ անհրաժեշտ են… ՄԱԿ-ը պաշտպանեց Հայաստանի բանաձեւը – դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ … միջազգային օր…

…Իհարկե, սա կարող է նաեւ դրական ընթացք ունենալ, եթե Արեւմուտքը եւս հանգի Թուրքիայի մասնատման գաղափարին, թեկուզ՝ Ռուսաստանից առանձին ծրագրով: Ի վերջո, իսլամական տարրերից դժգոհ Եվրոպան այնքան էլ գոհ չէ թուրքական տարրի առկայությունից: Զուր չէ, որ օրերս Չեխիայի նախագահը իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասով: Պրահան անգամ քննադատել է ԵՄ-ին այն բանի համար, որ Թուրքիային հատկացնում է 3 մլրդ. դոլար այն բանի համար, որ այդ երկիրը պետք է տեղավորի Սիրիայի եւ տարածաշրջանի այլ երկրների փախստականներին: Չեխիայի նախագահի կարծիքով, Անկարան դա այսպես, թե այնպես պետք է անի, եթե իսկապես աջակցում է հարեւան մահմեդական բնակչությանը, եւ Թուրքիայի հետ այլեւս պետք է զգույշ լինել: Պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ այս երկիրը օժանդակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սա է պատճառը, որ նաեւ Իրաքի իշխանություններն են ժամանակ տվել Անկարային՝ դուրս հանել թուրքական զորամիավորումը Իրաքի տարածքից, որն իբր օժանդակում է ԻԼԻՊ-ի դեմ կռվող քրդական ապստամբներին: Այսպես Թուրքիան կարող է հայտնվել ոչ միայն Ռուսաստանի հետ բախման վիճակում, այլեւ Սիրիայի ու Իրաքի, ինչը հաստատ հսկայական ճնշում կլինի Անկարայի վրա: Ռուսական կողմը բանակցել է նաեւ Կիպրոսի հետ, իսկ այս երկիրն իր զավթված տարածքը (մոտ 40%) Թուրքիայից ազատելու նպատակ ունի:

Իսկ սա մի տարբերակ կարող է դառնալ, երբ տարիներ առաջ (կարծես թե դեռ իրաքյան առաջին պատերազմի ժամանակ) Հայ Արիական Միաբանությունը դիմեց Հայաստանում Իրաքի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի եւ Ռուսաստանի դեսպաններին, որ համատեղ ծրագիր իրականացնեն Թուրքիայի ոչնչացմանն ուղղված: Այն Թուրքիայի, որ դարձել է տարածաշրջանի չարիք: Զուգահեռ նաեւ Ադրբեջանի ոչնչացման ծրագիր էր առաջադրվում՝ Իրանի եւ Ռուսաստանի հետ իրականացվելիք: Բայց արձագանքել էր միայն Իրաքի դեսպանատունը, որը կարճ ժամանակ անց փակվեց եւ հեռացավ Երեւանից (այլ երկրներից եւս), ինչը գուցե Սադամ Հուսեյնի մտահոգության հետեւանք էր, քանի որ մի շարք երկրներում դեսպանները «ծախվել» էին… Հայ արիականները տարիներ անց մեկ անգամ եւս կրկնեցին այս կոչերը, բայց այն ուղղեցին Համաարիական դաշինքի կազմում նախատեսված երկրների դեսպաններին: Ինչեւէ, կարծես նման մի իրավիճակ է հասունանում, իսկ այս դեպքում Հայաստանին ձեռնտու տարբերակներ կառաջանան:

2. Մեզ նոր «լուսավորչական» փրկիչներ պետք չեն – Կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն… Պետք է գտնել մի ուժի, որ պարզապես վստահելի հենարան կլինի՛ եւ իրեն մեր երկրի ու ազգի փրկիչը չի՛ համարի…

3. Հայաստանը մեկն է ու համայն հայկական – Երբ Ազատության հրապարակը կրկին Թատերական են դարձնում… Ինչու՞ եք աշխարհին (հրճվում՝ թե աշխարհը տեսավ) ինչ-որ բան ապացուցում՝ մեզ ցեղասպանած մարդակերին ընկեր աշխարհին… Ինչու՞ չեք մեզ այդ ինչ-որ բանն ապացուցում…

4. Դիտորդական կարծիքներ, որ քաղաքական հնչողություն ունեն – Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, աշխարհաքաղաքական կենտրոնները, տեղական կատարողները եւ ադրբեջանամետ եվրախամաճիկները…

5. Անցանք խորհրդարանական համակարգի – «Այո»-ի ու «Ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա»… Իսկ Եվրոպան (նաեւ՝ աշխարհը) ազգայնանում է…

…Արտախորհրդարանական ուժերից, եթե ոչ չեզոք, ապա միջանկյալ դիրքում էր Հայ Արիական Միաբանությունը, որն իր անդամներին թույլ էր տվել քվեարկել ըստ սեփական համոզմունքի: Այս մասին ասել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նա հիշեցրել է, որ ՀԱՄ-ը Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին «Ազգային Սահմանադրության» նախագիծ էր ներկայացրել ամբողջությամբ, որը կարող է ազգին ու պետությանը վերադարձնել հայաշունչ եւ հայախոս դեմքը, բայց… Իսկ ներկա կամ նման այլ սահմանադրական փոփոխություններով, անգամ եթե դրանք բարեփոխումներ կոչվեն, ոչ մի հիմնարար փոփոխություն չի լինելու: Հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կողմ են կենտրոնաձիգ պետության ձեւին, ուստի կողմնակից էին, որ կիսանախագահական երկիրը նախագահական դառնա, այլ ոչ թե խորհրդարանականի վերածվի, որտեղ քաղաքական խաղերը եռապատկվելու, քառապատկվելու միտում կունենան… «Սա երկբեւեռ աշխարհում հայտնված մեր երկրի համար եռապատիկ կամ քառապատիկ ավելի խնդիրներ է նաեւ ստեղծելու՝ ամեն մի խորհրդարանական կուսակցության կողմից: Բոլորս գիտենք բոլորի սնող աղբյուրներին… Իհարկե, կան որոշ փոփոխություններ էլ, ինչպես պետության կողմից ընտանիքի ճանաչման ձեւակերպումը եւ այլն, որ վատ չէ համեմատորեն, բայց համահավաք առումով «Այո»-ի ու «Ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա»,- նշել է հայ արիների ղեկավարը: Դրա համար էլ ՀԱՄ Գերագույն Խորհուրդը ներքին շրջաբերականով իր անդամների քվեարկության իրավունքը ազատ է թողել, ըստ այս կամ այն փոփոխությանը կողմ կամ դեմ լինելու առաջնայնության:

Հայ արիականներն ու համախմբված ազգայնականները վերը նշված Ազգային Սահմանադրությամբ լուծվող խնդիրները, ո՛չ գործող, ո՛չ նորովի մատուցված Սահմանադրությամբ լուծելի չեն տեսնում, արտաքին ու ներքին թշնամիների գործողություններն էլ անպատժելի են երկու դեպքում էլ: Իսկ սա ՀԱՄ-ի համար միայն չափանիշ չէ: Սկզբունք է: Արմեն Ավետիսյանը վստահ է, որ միջազգային զարգացումները շուտով հանգեցնելու են մի վիճակի, որ Հայոց Ազգային Սահմանադրության խնդիրն է առաջ գալու, այն Սահմանադրության, որն էությամբ համահայկական է լինելու, բնույթով՝ պահանջատիրական: Այդ Սահմանադրությունն ասելու է՝ «Հայը բնածին ազգ է, Հայկական լեռնաշխարհն էլ հայի բնատուր հայրենիքն է»:

Ֆրանսիական ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենի ղեկավարած Ազգային ճակատը հաղթել է Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլում, մինչ այդ՝ նաեւ ԵԽ ընտրություններում է բազմաթիվ ձայներ հավաքել, ինչը վկայում է, որ շուտով Ֆրանսիային հետեւելու են Գերմանիան, Իտալիան ու այլ եվրաերկրներ, ինչը կհանգեցնի նոր ԵՄ-ի ձեւավորմանը: Ռուսաստանում էլ վաղուց է, ինչ պետական ամբիոններից է գործում Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունը, որը կիսաձեւական ազգայնական կազմակերպություն է, բայց ազգայնական կառույցի անվան տակ է գործում եւ ունի բավականաչափ հետեւորդներ: «Սա շուտով համաշխարհային ընթացք կստանա»,- ասում է ՀԱՄ առաջնորդը, ով վստահ է, որ Հայաստանում եւս ամրանալու են ազգայնական գաղափարները եւ ոչ թե ձեւական կամ արհեստական, այլ՝ բնական ու արմատական ակունքներին հենված…Նա մեկ անգամ եւս առաջարկեց ՀՀ իշխանություններին՝ աջակցել ոչ թե այս կամ այն համաշխարհային բեւեռի դրամաշնորհներից օգտվող հասարակական կամ քաղաքական ուժերին, որոնք պատրաստի 5-րդ շարասյուներ են մեր երկրում, այլ՝ իրական ազգայնական ուժերին: Իսկ դրա համար պետք է վերանայվեն պետական քաղաքականության որոշ ուղենիշներ, դրա համար էլ հայ արիները կարեւորում են Հայապահպանության նախարարության ստեղծումը:

6. Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

7. Ե՛վ կմաքրեն ե՛ւ կհամալրեն – Երեւանի քաղաքապետարանի շարունակական ծրագրերը… Նշաձող, որ թույլ է տալիս հարգել – «Ֆոտոլուր» գործակալության տնօրենի լուսանկարիչների ընտանիքը եւ Reuters-ի գնահատականը…

8. Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

9. Աշխարհի մարզական հեւքից – Արթուր Աբրահամին՝ «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը… Հրապարակվեց ակումբների դասակարգման նոր աղյուսակը… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։